23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Ժառանգություն» կուսակցության «ՀԱՅՔ» երիտասարդական ուսանողական միությունը հայտարարություն է տարածել, որտեղ ըստ Հայքի` օրերս Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պահանջել է իր հետ օրենքից չխոսել.
Մենք` «Ժառանգություն» կուսակցության «ՀԱՅՔ» երիտասարդական-ուսանողական միության անդամներս, մեծ զարմանքով տեղեկացանք, որ երեկ` փետրվարի 15-ին, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հանդիպելով մի խումբ բնապահպանների հետ, հորդորել է իր հետ «օրենքից չխոսել»: Սակայն մեր զարմանքը պայմանավորված էր ոչ այդքան Տարոն Մարգարյանի` օրենքից հեռու մնալու ցանկությամբ, որքան իր ազնվությամբ:
Մեզ համար արդեն վաղուց զարմանալի չէ, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների գործունեությունը իրականում բավականին քիչ առնչություն ունի իրավական նորմերի հետ, սակայն Երեւանի քաղաքապետը այն եզակիներից է, ով ազնվորեն ասաց այդ մասին:
Մենք ցանկանում ենք բոլոր պաշտոնյաներին հիշեցնել այն մասին, որ իրենց գործունեությունը պիտի լինի ամբողջովին օրենքի պահաջով եւ թելադրանքով, եթե նույնիսկ դա դուր չի գալիս իրենց կամ այն կուսակցությանը, որին պատկանում են:
Մենք կոչ ենք բոլոր պաշտոնյաներին` ընթերցել ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածը, որն ամրագրում է` «Պետությունն ապահովում է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան: Պետությունը սահմանափակված է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներով եւ ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք», եւ 5-րդ հոդվածը` «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»:
Սահմանադրական իրավունքների համար պայքարող բոլոր քաղաքացիներին զորակցում եւ հորդորում ենք` չընկրկել «գողական» օերնքներով առաջնորդվող պաշտոնյաների առջեւ` մեր սահմանադրական իրավունքները պաշտպանելիս, քանզի Սահմանադրությունը վեր է բոլորից, իսկ մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները եւ ազատությունները բարձրագույն արժեքներ են:
Երևանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ
վիճակագրական մոտավոր տեղեկությունների համաձայն անցյալ տարվա ընթացքում նկատվել է սիրտ – անոթային հինդությունների 30% աճ:
Սրտաբանը դժգոհ է մեր երկրում առողջ ապրելակերպի քարոզչությունից. «Առողջ ապրելակերպի առաջին նախապայմանը առողջ սիրտ ունենալն է: Բացի առողջ ապրելակերպից, հեռուստատեսությունը ամեն ինչ քարոզում է»::
Ըստ նրա շատ կարևոր է առողջ ապրելակերպի մասին իմացությունը և հիվանդության վաղ հայտնաբերման ու կանխարգելման խնդիրը: «Շվեդիայում հաջողվել է կրճատել սրտանոթային հիվանդությունների 55%-ը՝ առողջ ապրելակերպի քարոզի և դեղերի շնորհիվ, և դրանցից 31%-ը առողջ ապրելակերպի քարոզչության արդյունքում»,-տեղեկացրեց սրտաբանը:
Երեխաները բակ իջնելու փոխարեն իրենց ժամանակի մեծ մասը անցկացնում են համակարգչի առաջ, դա տարիներ հետո կդառնա ճարպակալման և սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման պատճառ:
Այս խնդիրը վերաբերվում է ոչ միայն երեխաներին, համակարգիչը, մշտապես մեքենայով տեղաշարժվելը նպաստում է, որ միջին տարիքի անձը ևս ունենա լուրջ առոջական խնդիրներ և ոչ միայն սրտի հետ կապված:
Սրան, ըստ սրտաբանի ավելանում է ռաֆինացված սնունդը, զտված աղը որոնք վնասակար են առողջության համար: «Ավելի ճիշտ է օգտագործել չզտված, բնությանը մոտ սննդամթերք», — համոզված է բժիշկ Զելվեյանը ։
Այսօր փետրվարի 16-ին, կառավարության նիստում ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արթուր Օսիկյանը հայտարարեց որ , Հայաստանի քաղաքացիներն այսուհետ կարող են գոլդ (մեծ պահանջարկ ունեցող) համարանիշներ ստանալ առանց աճուրդի`կառավարության հաստատմանը ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծ:
Տրանսպորտային միջոցների այսպես կոչված «գոլդ» համարանիշները աճուրդային կարգով հատկացվում են 2006 թվականից:
Կառավարության որոշմամբ, նախատեսվում է գոլդ համարանիշները աճուրդով հատկացնելու փոխարեն տրամադրել լրացուցիչ հաստատագրված գումարի վճարման դեպքում: Այդ գումարը փոխանցվելու է ոստիկանության արտաբյուջետային հաշվին:
Ցանկալի համարանիշների (այդպես են կոչվում այն համարանիշները, որոնք տրվում են հերթականության խախտմամբ) տրամադրման համար սահմանված 60 հազ. դրամի փոխարեն նախատեսվում է 36 հազ. դրամի չափով վճար: Մեծ պահանջարկ ունեցող համարանիշների (գոլդ) համար սահմանվում են հաստատագրված վճարներ` 60 հազ., 120 հազ., 240 հազ., 600 հազ., 1.2 մլն եւ 5 մլն դրամի չափերով:
Փետրվարի 14-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ և փետրվարի 15-ին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի հետ երկու հանդիպումներից հետո «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունն արձանագրում է հետևյալը. 1. Մաշտոցի այգու բետոնապատման համար քաղաքապետարանի կողմից ոչ մի օրինական հիմք այդպես էլ չի ներկայացվել և քաղաքացիներին կոչ է արվել «օրենքից չխոսել», 2. Ակնհայտ դարձավ, որ քաղաքապետարանը կամայական որոշում է կայացրել ի օգուտ մի քանի սեփականատերերի և ի հաշիվ Երևանի հանրության, 3. «Հին Երևան» նախագիծը մոտ ապագայում իրագործման որևէ շանս չունի և այն օգտագործվում է միայն որևէ կերպ արդարացնելու համար այգու ապօրինի կառուցապատումը, 4. Քաղաքապետարանի ներկայացուցիչները նաև չկարողացան բացատրել ինչու են մեկ հանրային տարածքից ապամոնտաժված կառույցները տեղադրել նոր հանրային այգում և այն էլ կանաչապատ գոտում, 5. Դրանց ժամանակավոր լինելու հանգամանքը չի ազատում օրենքի պահպանման պարտավորությունից և չի համապատասխանում իրականությանը, քանի որ այդ կառույցները ժամանակավոր չեն, այլ հիմնավոր են ու նախատեսված են երկար տարիներով, 6. Քաղաքապետարանի ընկալման մեջ տեղ չունեն ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ և ՀԱՆՐԱՅԻՆ ԱՅԳԻ հասկացությունները և առաջնահերթություն է տրվում խանութների տերերին: Ելնելով այս ամենից՝ հայտարարում ենք, որ Եթե Երևանի քաղաքապետարանը չի ցանկանում շարժվել օրենքով, ապա Մաշտոցի այգում օրեր շարունակ հերթապահող քաղաքացիներն ունեն այդ օրենքի գիտակցումը և այլ ելք չեն տեսնում, քան շարունակել անժամկետ նստացույցը մինչև այգու վերջնական ազատումը: Միաժամանակ տեղեկացնում ենք նստացույցի մասնակիցների դեմ սկսած սադրանքների մասին և պատկան բոլոր մարմիններից պահանջում ենք անհապաղ միջոցներ ձեռք առնել` ապահովելու համար նրանց անվտանգությունը: «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն
Փետրվարի 12-ին, ժամը 22.24-ին, «Hetq.am» ինտերնետային կայքում տեղադրվել է «Հարձակում լրագրողի վրա» վերտառությամբ տեսանյութ: Ըստ տեսանյութի` ինչ որ անձինք Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում կատարել են խուլիգանություն:
Դեպքի առթիվ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Այս մասին տեղեկացնում է ոստիկանության մամլո ծառայությունը։
Երուսաղեմում երեխաներ տեղափոխող պաղեստինական ավտոբուս է շրջվել: Պատահարի արդյունքում զոհվել է 5 երեխա, առնվազն 40 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է Հադաշահ համալսարանի բժշկական կենտրոն, տեղեկացնում է The Jerusalem Post-ը:
Ըստ ոստիկանության տեղեկատվության` ավտոբուսը թաց եղանակի պատճառով ճամփեզրին շրջվելով այրվել է:
Նշվում է նաև, որ ավտոբուսը իսրայելական համարանիշով է եղել, սակայն երեխաները պաղեստինցիներ են եղել:
Ուիթնի Հյուսթոնի երկրպագուները հնարավորություն կունենան շաբաթ օրը համացանցում ուղիղ եթերով հետևելու աշխարհահռչակ երգչուհու հուղարկավորության արարողությանը: Այն տեղի կունենա Նյու Ջերսիի Նյուարք բնակավայրի փոքրիկ եկեղեցում, տեղեկացնում է Orange.co.uk լրատվական կայքը, հավելելով, որ ցուցադրության բացառիկ իրավունքը ձեռք է բերել Sky.news լրատվական կայքը:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ հուղարկավորությունը կանցնի Հյուսթոնի 300 մերձավորների ներկայությամբ և նրա երկրպագուները իրավունք չեն ունենա ներկա գտնվել արարողությանը:
Արդեն իսկ պայմանավորվածություն է ձեոք բերվել, որ բանաստեղծ Հովհ. Թումանյանի թբիլիսյան տան այն հատվածը, որը վրացի սեփականատեր ունի, հայկական կողմը գնելու 145 հազար դոլարով: Գործարքը կկայանա փետրվարի 22-ին:
Վրացի սեփականատեր Արշիլ Լեժավան ավելի վաղ համարժեք բնակարան էր պահանջել: ՀԳՄ նախագահ Լետն Անանյանը, որը երեկ է վերադարձել Վրաստանից, «Հայկական ժամանակ» թերթի թղթակցին ասել է, թե բնակարանը, որն առաջարկվել է Լեժավային և որն արժեր 133 հազար դոլար, նա չի ցանկացել, իսկ որն ինքն է ուզել, արժեր 240 հազար դոլար: Արդյունքում, համաձայնության չգալով` կողմերը կանգ են առել 145 հազար դոլարի վրա: Գյումրիի քաղաքապետ Վ. Ղուկասյանը այսօր գումարը պետք է փոխանցի ՀԳՄ համահայկական գրական հիմնադրամին, որն էլ, փաստորեն, կդառնա Թումանյանի տան սեփականատերը: Թե որքան ժամանակով, դեռ հայտնի չէ:
Նա խոսել է նաև գործազրկությունից և նշել, որ բաց է բոլոր առաջարկությունների համար, որոնք կօգնեն լուծել այդ խնդիրը:
Հատուկ Քննչական ծառայությունը (ՀՔԾ) քննարկում է «Հայկական պառլամենտարիզմի կենտրոն»-ի ղեկավար Ռուբեն Թորոսյանի դիմումը, որով վերջինս պահանջում է քրեական գործ հարուցել«Հայաստանի հանրապետական կուսակցության» պատգամավորներ Գագիկ Մելիքյանի, Հերմինե Նաղդալյանի, Արեգ Ղուկասյանի և Արա Բաբլոյանի դեմ` լիազորությունների գերազանցման և ուրիշի փոխարեն քվեարկելու համար։
Դիմումի առիթ հանդիսացել է Ազգային ժողովի նախորդ քառօրյայի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանի քվեարկությունից հետո ԱԺ նախագահությանը դիմում- հայտարարությունը, թե՝ հանրապետական պատգամավորները քվեարկել են ուրիշի փոխարեն։
Մեր ունեցած տեղեկություններով ՀՔԾ-ն չի պատրաստվում գործ հարուցել: Դա կարող է դիտվել որպես կեղծիք, ինչպես ուրիշի փոխարեն ստորագրության կեղծման դեպքում է, սակայն չկա հետևանք, կամ չի ապացուցվում գործողության արդյունքում առաջացած հետևանքը, կամ գոնե դա ապացուցելու համար անհրաժեշտ են գործողություններ, որ ՀՔԾ-ն լիազորված չէ կատարել: Ուստի ՀՔԾ-ն դիմումը կվերահասցեագրի ԱԺ-նախագահ Սամվել Նիկոյանին՝ քննարկման:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.