23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երկու օր է տարաբնույթ լուրեր են պտտվում ՀՀ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի տեղակալ գնդապետ Հայկ Ստեփանյանի վերաբերյալ: Մասնավորապես` նշված էր, որ նա խոշոր չափի չարաշահումներ է կատարել, որով զբաղվում է նախագահականը: Իսկ Ստեփանյանը հնարավոր ձերբակալությունից խուսափելու նպատակով փորձել է հատել Սադախլուի անցակետը,այսինքն փախչել երկրից, սակայն ձերբակալվել է:
Մեկ այլ լրատվամիջոցի հաջողվել էր զրուցել Ստեփանյանի հետ. Նա միանշանակ ժխտել էր իր սահմանն հատելու փորձը. «Երևի ուրիշ ձևով են մտածել իրանք: Ես Իջևանում եղել եմ 5 օր առաջ: Ուղղակի Գասպարյանը իր գալուց հետո շատ խիստ մոտեցումներ ա դրսևորում այն մարդկանց նկատմամբ, ովքեր առանց ասելու գնում են Վրաստան: Մարդիկ շաբաթ կիրակի իրենց ոչ աշխատանքային օրերին գնում- գալիս էին, հիմա յուրանքաչյուր շարժ հաշվառվում ա, դրա համար մի քիչ ուշադիր են ըտենց բաների նկատմամբ», — պարզաբանել է նա:
Իսկ այսօր ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հաստատել է, որ Հայկ Ստեփանյանը փետրվարի 19-ին, փորձ է կատարել հատել հայ-վրացական սահմանը Սադախլո անցակետով, սակայն իրավապահները նրան թույլ չեն տվել, քանի որ Հայկ Ստեփանյանը ոստիկանությունում գոյություն ունեցող կարգի համաձայն գրավոր չի իրազեկել:
Ահարոնյանը նաև տեղեկացրել է, որ ոստիկանապետն այսուհետ շատ խիստ է լինելու աշխատակիցների կողմից աշխատանքային կանոնակարգը խախատելու երևույթների նկատմամբ՝ անկախ համակարգում նրանց զբաղեցրած պաշտոնից:
Միևնույն ժամանակ նա չի հաստատել կամ հերքել Հայկ Ստեփանյանին Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնից հեռացնելու մասին տեղեկությունները:
Երևանի քաղաքապետարանի դիմաց մեկնարկել է Մաշտոցի այգում իրականացվող շինարարության դեմ պայքարող բնապահպանների ակցիան, որին մասնակցում են շուրջ 200 քաղաքացիներ։ Վերջիններս պահանջում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ հանդիպում՝ վանկարկելով «Տարոն, իջի՛ր» կոչը։
Ակցիայի մասնակիցները պարզել են բազմաթիվ ցուցապաստառներ «Ազատ, մաքուր, Երևան», «Երևանը մենք ենք», «Մենք ենք տերը մեր երկրի», «Որ մեր սարերը չմնան անտեր», «Ոչ մի բիզնես հանրային կանաչ գոտու հաշվին», «Մի աղավաղեք Երևանի գլխավոր հատակագիծը» և այլ գրություններով։ Նրանք նաև վանկարկում են «Տարոն Անդրանիկի Մարգարյան, մենք սպասում ենք պատասխան, առանց բուտիկ այգի ենք ուզում», ինչպես նաև «Մարգարյան ծննդատունը և Մարգարյան բուտիկնոցը անհամատեղելի են»:
Քիչ առաջ ակցիայի մասնակիցների հետ հանդիպեց Քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Մակարյանը, ով ներկայանալով ասաց, որ կարող է պատասխանել քաղաքապետին ուղղված հարցերին և պատրաստ է փոխանցել քաղաքապետին հասցեագրված նամակը, որ պատրաստել են բնապահպանները։ Վերջիններս, սակայն, պնդեցին, որ ցանկանում են հանդիպել միայն Տարոն Մարգարյանի հետ։
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` փետրվարի 20-ին, մերժվեց ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի պաշտպանների միջնորդությունը` նրան գրավով ազատ արձակելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ այսօրվա դատական նիստում Օհանյանի փաստաբան Մկրտիչ Վասակյանը դատարանին միջնորդություն էր ներկայացրել կալանավորումը վերացնելու կամ խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին: Ըստ Վասակյանի, Մարգար Օհանյանը չի կարող խոչընդոտել դատաքննությանը, քանի որ մոտ երկու տասնյակ վկաներն ու մյուս ամբաստանյալներն արդեն ցուցմունք են տվել: Վասակյանը ներկայացրել էր քրեական դատավարության օրենսգրքի դրույթներն ու եվրոպական նախադեպերը:
Օհանյանին ազատելու միջնորդությանը կողմ էին արտահայտվել նաեւ Ստեփան Կարախանյանն ու իր պաշտպանը, մյուս ամբաստանյալները: Միակը, ով առարկել էր, մեղադրող Հարություն Հարությունյանն էր, ով կրկին նշել էր, թե Մարգար Օհանյանի խափանման միջոցը չպետք է փոխվի:
Փետրվարի 18-ի լուսադեմին դատապարտյալների հիվանդանոցում ինքնասպանություն է գործել 14 տարվա ազատազրկման դատապարտված 51-ամյա Հովհաննես Դոխոլյանը: Այս տեղեկությունը հաստատել է Հայաստանի ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պատասխանատու Գոռ Ղլեչյանը:
Դատապարտյալը ինքնասպանություն է գործել հոսանքահարվելու միջոցով եւ գրություն է թողել, թե զզվել է ապրելուց:
Ռիո դե Ժանեյրոյում կիրակի երեկոյան սկսվել է սամբայի բարձրագույն լիգայի մրցույթ-շքերթը: Դա ամբողջ աշխարհում հայտնի իրադարձություններից է` կառնավալը:
Առաջին անգամ այն անցկացվում է «Մարկիզ դե Սապուկայի» սամբադրոմում` նախատեսված 72.5 հազար հանդիսականի համար: Երկու գիշերում նրանց առջև ելույթ կունենան սամբայի 13 դպրոցի պարողները, որոնք կփորձեն ժյուրիին համոզել, թե հենց իրենց շոուն է ամենաշքեղն ու տպավորիչը:
Սամբայի դպրոցի շքերթը հստակ կանոններով մրցույթ է, որտեղ միշտ թունդ մրցակցություն է ընթանում: Ժյուրին մասնավորապես հաշվի է առնում ելույթ ունեցող դպրոցի կազմակերպվածության մակարդակը, շքերթի գունագեղ ձևավորումը, կոստյումների արտաքին գրավչությունը: Սամբադրոմի 750 մետրանոց ուղեգորգին պետք է ելույթ ունենա 3-5 հազար մասնակից, որոնք պետք է տեղավորվեն համապատասխան ժամանակում:
Գունագեղ շոուն ուղիղ եթերով հեռարձակվում է աշխարհի 110 երկրում: «Ռիո դե Ժանեյրոյի կառնավալը նայելու համար քաղաք է ժամանել ավելի քան 800 հազար մարդ, որոնք քաղաքում, ընդհանուր առմամբ, կծախսեն շուրջ 600 մլն դոլար»,- գրում է ITAR-TASS գործակալությունը:
«Մարկիզ դե Սապուկայի» սամբադրոմում ելույթները տեղի են ունենում հիմնականում գիշերը, իսկ ցերեկային ժամերին կառնավալի միլիոնավոր մասնակիցները շուրջ 400 փողոցային նվագախմբերի հետ մասնակցում են տարբեր միջոցառումների:
Ադրբեջանակա բանակը լայնածավալ զորավարժություններ է սկսել անմիջապես ղարաբաղյան սահմանի երկայնքով: Ինչպես հաղորդում են այդ երկրի պաշտոնական աղբյուրները, զորավարժությունները կտևեն մինչև այս շաբաթվա վերջը: Մասնակցում են ցամաքային ստորաբաժանումները և ռազմա-օդային ուժերը: Նույն աղբյուրների հավաստմամբ, «զորախաղերի ժամանակ կօգտագործվեն ամենաժամանակակից զինատեսակներ, որոնք Ադրբեջանի բանակը ձեռք է բերել վերջին շրջանում»:
Փետրվարի 18-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մարտունի-Վարդենիս ճանապարհի 5 կմ-ին վրաերթի է ենթարկել 32-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Փետրվարի 19-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «SKANIA» կցորդով բեռնատար ավտոմեքենան Նոյեմբերյան-Երևան ճանապարհի 10-րդ կմ-ին` Ջուջևան գյուղի վերջնամասում, դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից, բախվել ձախակողմյան պատին և շրջվել:Վարորդը տեղում մահացել է:
Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի՝ փետրվարի 20-22-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ, ճանապարհներին` մերկասառույց:
Օդի ջերմաստիճանը 20-21-ի գիշերները կնվազի 8-10 աստիճանով:
Երևանում փետրվարի 19-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այսoրվանից՝ փետրվարի 20-ից սկսվում է Մեծ Պահքի շրջանը, որը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության ՝ Զատկի տոնի նախօրեն: Այս տարի Ս. Հարության տոնը կնշվի ապրիլի 8-ին: Պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության և ապաշխարության շրջանը: Իր մկրտությունից հետո Հիսուսը «հոգով անապատ առաջնորդվեց ու քառասուն օր փորձվեց սատանայից: Չկերավ ու չխմեց այն օրերին»: Պահքին հաջորդում է մեկշաբաթյա շրջան` Ավագ շաբաթը և այդ է պատճառը, որ քառասնօրյա կոչվող պահքը 48 օր է տևում։
Այսպես. «Լեռան քարոզում» Քրիստոս պահքի մասին ասում է. «…Ինչպես հիվանդությունն է ազդում մարմնի վրա, այնպես էլ մեղքն է ազդում հոգու վրա: Պահեցողությունը չէ, որ մեղքը քավում է: Աստված է քավիչը: Սակայն պահեցողությունը կարևոր է քավչարար այս սրբագործության մեջ: Զղջումը, աղոթքը, ապաշխարանքը հիմնական պայմաններն են Աստծո բուժիչ և քավիչ զորությունն ստանալու»:
Պահքը առաջին հերթին կամավոր ինքնազրկում ու զսպվածությունն է սննդի նկատմամբ:
Պահքի շրջանում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք, (բացառությամբ մեղրի) : Պահք պահողը հրաժարվում է նաև ոգելից խմիչքներից : Սակայն կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու` Հայ առաքելական եկեղեցին անօգուտ է համարում: Ուստիև Պահքի ընթացքում պետք է հրաժարվել ոչ միայն կենդանական ծագման կերակուրներից , այլև որոշ սովորություններից՝ շատախոսությունից, չարախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից:
Կա պահքի մեկ այլ տեսակ՝ սրբապահք, որը հրաժարում է նաև բուսական ծագման սննդից՝ ընդհուպ մինչև սոսկ աղուհացով սնվելը:
Երրորդը ծոմն է` միառժամանակ ընդհանրապես հրաժարումը սննդից և անգամ ջրից:
Մեծ Պահքն ունի յոթ կիրակի, յոթ հիշարժան օրեր. Բուն բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ:
Եկեղեցական տոնացույցի համաձայն տարին բաժանվում է տոնական և պահոց օրերի:
Պահոց 158 օրերի մեծ մասը կարճատև պահքեր են` օրապահքեր (չորեքշաբթի և ուրբաթ օրերը` ի հիշատակ Հիսուս Քրիստոսի մատնության և չարչարանքների) և շաբաթապահքեր, իսկ առավել ժողովրդականություն վայելող և ամենաերկարատև պահքը Մեծ կամ Քառասնորդական պահքն է:
Ի տարբերություն այլ եկեղեցիների, որոնք պարզապես թվակարգում են Մեծ պահքի 7 կիրակիները, Հայաստանյայց եկեղեցին սուրբգրային հիմք ունեցող յուրահատուկ անուններով ու խորհուրդներով է օժտել այդ կիրակիները: Դրանով նրանք կազմել են խորհրդանշական մի շղթա` արտացոլելով մարդու դրախտային կյանքի, պատվիրանազանցության ու անկման, աստվածորոնողության և աստվածային նախախնամությամբ փրկագործության ողջ ընթացքը:
Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է Փրկչի երկրային կյանքի վերջին կարևորագույն իրողությունները` հաղթական մուտքը Երուսաղեմ (Ծաղկազարդ), Վերջին Ընթրիքը, Մատնությունը, Չարչարանքները, Խաչելությունը, Մահը, Թաղումը և ի վերջո հրաշափառ Հարությունը` Ս.Զատիկը:
Ավագ շաբաթվա ծիսակարգի համաձայն՝ ամեն օր առավոտյան և երեկոյան ժամերգություններ են:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.