23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

2012 թ. փետրվարի 20-ին ՀՀ պաշտպանության նախարարությության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենադանացման բաժանմունքում մահացել է ԼՂՀ զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Արթուրի Մարտիրոսյանը:
Նարեկ Մարտիրոսյանը զինվորական հոսպիտալ էր ընդունվել 2012 թ. փետրվարի 16-ին ՝«երկկողմանի սուբտոտալ թոքաբորբ, էքսուդատիվ պլևրիտ» և անբարվար շնչառություն ախտորոշմամբ:
Փաստի առթիվ ՊՆ քննչական ծառայության չորրորդ կայազորի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Փետրվարի 18-ին, կեսօրին մոտ, «Ջիպ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Շիրազի փողոցում դուրս գալով հանդիպակաց գոտի՝ հարվածել է «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի:
Փետրվարի 18-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենա Երևան-Գյումրի ճանապարհի 117-րդ կմ-ին բախվել է «ԳԱԶ-5312» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Լենդ Ռովեր»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հայաստանի տարածքում, այսօր` փետրվարի 21-ի ժամը 10.30-ի դրությամբ, միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Թալինի եւ Աշտարակի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները, Շիրակ-Ջաջուռ, Գյումրի-Աշոցք-Բավրա, Գյումրի-Ամասիա, Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհները, Գեղարքունիքի մարզի Քալբաջար-Սոտք ավտոճանապարհը, իսկ Արագածի եւ Ապարանի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները ձնաբքի պատճառով հիմնականում փակ են:
Փակ են Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Արագյուղ-Բուժական ավտոճանապարհները:
Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները եւ երթեւեկության անվտանգությունը իրականացվում են «ՃՇՇ»-ի եւ ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ:
ԱԻ նախարարությունը զգուշացնում եւ հորդորում է` զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթեւեկությունից:
Փետրվարի 21-ի ժամը 08.45-ի դրությամբ Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ավտոճանապարհը փակ է:
Փետրվար 18 –ին ՆՓԱԿ -ում տեղի ունեցավ Լուսինե Վայաչյանի`մեր իրականության վառ գույներից մեկի, շնորհալի գրողի, շատ հետաքրքիր մի անհատականության «Վայաչիկներ/Բալագոյե» գրքի շնորհանդեսը:
Լուսինեն այլևս նոր կայք ունի`կայք – բլոգ, որտեղ նա զետեղելու է իր հաղորդումները, պատմելու է իր մտորումների ու խոհերի մասին:
Մոտ երկու տարի առաջ,պատահմամբ ձեռքս ընկավ Լուսինե Վայաչյանի «Բալագոյե» վեպը: Սկիզբն անսովոր էր, մի տեսակ շատ բաց ու համարձակ էր. հետո գիրքն ինձ գրավեց. Այնտեղ ճշմարիտ արվեստ տեսա ու որոշեցի նրան հրավիրել «Հայկական Վարկած» էլ օրաթերթ աշխատելու: Ինձ ասացին, որ դա հնարավոր չէ, նրա մոտ «Շշին հագած, չոլերն ընկած» վիճակ է: Ես սիրում եմ դժվար մարդկանց. համառեցի ու Լուսինեն եկավ…
Հիշում եմ մեր առաջին հանդիպումը, նրա զարմացած աչքերը: Ես նրանից ակնկալում էի փոքրիկ նովելներ, որոնք գույն կհաղորդեին մեր առօրյա շաբլոն լրատվությանը: Սակայն նրա քաղաքացիական բնածին ակտիվությունը, ինչքան էլ ես դեմ էի, նրան գրողից վերածեց լրագրողի: Ցավում եմ, որ Լուսինեն այսօր հնարավորություն չունի ստեղծագործելու`(չնայած միայն Բալագոյեն էլ բավական է) որի համար իրեն ապահովություն ու մենություն է պետք. Ցավում եմ, որ նրա շնորհը առօրեականանում է, այդպես էլ չխտանալով. Ինչ արած.
Գնահատո՞ւմ են Լուսինեին այսօր ըստ արժանվույն, դժվարանում եմ ասել, սակայն վստահ եմ, որ նրա գրականությունը մնայուն արժեք է: Միայն թե շատ կցանկանայի զուտ հայկական` «կտրվելուց հետո է երևում ծառի բուն հաստությունը» տարբերակը չգործեր, նրան այսօր է պետք հոգ տանել:
Ու…. մաղթում եմ անակնկալներ ինչպես ինքն է ասում` Նոր գրքի, կայքի, կյանքի…
Ria-novosti- գործակալության փոխանցմամբ, Ալլա Պուգաչովան մամուլի ասուլիսին հայտարարել է, որ եթե ինքը երկար ժամանակով զբաղված չլիներ, դեմ չէր լինի դառնալու Միխայիլ Պրոխորովի կինը: Ի դեպ սա պատասխանն է այն հարցի, թե ինչպիսին պետք է լինի ՌԴ նախագահի կինը:
Պրիմադոննան, սակայն, խոստացել է կին գտնել միլիարդատեր, ՌԴ նախագահի թեկնածու Պրոխորովի համար:
«Առաջին տիկինը, ըստ էության, պետք է ես լինեմ, բայց ես ազատ չեմ և երկար ժամանակ ազատ չեմ լինի: Իսկ ինձ նման երկրորդին գտնելը շատ դժվար է»,- ասել է Պուգաչովան`ՌԴ նախագահի թեկնածու Պրոխորովի վստահված անձը:
Իսկ որ ինքը և Պրոխորովի կողմնակիցները կօգնեն նրան «արժանի կին» գտնել կարելի է չկասկածել: Սակայն ըստ պրիմադոննայի` ամուրի լինելը Պրոխորովի արժանիքներից մեկն է, և ճիշտ կլինի, որ նա որոշ ժամանակ ամուսնացած լինի երկրի հետ:
Մաշտոցի պուրակում ամեն րոպե ինչ որ բան է փոխվում.«Ֆեյսբուքը» մատը դրել է իրադարձությունների զարկերակին.
Ստյոպա Սաֆարյանը Հաղորդում է. Րոպեներ առաջ ոստիկանությունը 20 րոպե տվեց Մաշտոցի պուրակի ակտիվիստներին` լքել “շինհրապարակը”, այլապես, հասկացրեց, որ զոռով հանելու են: Դիմում եւ հորդորում եմ ոստիկանությանը ապօրինությունների չդիմել, քանի որ դա շինհրպարակ չէ, այլ հարային այգի է, որտեղ գտնվելու իրավունք ունեն մեր համաքաղաքացիները: Հորդորում եմ ՄԻՊ-ին` միջամտել եւ թույլ չտալ ոստիկանական գործողությունները:
Քիչ ներքևում Տիգրան Խզմալյանը գրում է. Սա պայքար է Մաշտոցի համար, Նարեկացու ու Կոմիտասի համար, Չարենցի ու Տերյանի համար, ի վերջո` սա քաղաքակրթական ու գեղագիտական պայքար է, մշակութային հեղափոխություն ընդդեմ քյաբաբնոցային տնտեսության ու պորտապարային քաղաքականության: Սա նորի պայքար է հնի դեմ եւ հանուն հավերժի: Սա արդեն ոչ թե Օպերայի, այլ Մաշտոցի սերունդ է:
Այսօր Սոցիալական արդարության համաշխարհային օրն է. 2007 թ. Այն ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից Ղրղզըստանի առաջարկությամբ:
«Անցած տարի երկրագնդով անցավ փոփոխությունների քամին: Միլիոնավոր մարդիկ արտահայտեցին իրենց դժգոհությունը ստեղծված խնդիրների դեմ` անհավասարություն, կոռուպցիա, արժանավայել աշխատանքի բացակայություն:
Ժողովրդական զանգվածների նախաձեռնությունն ըստ էության սոցիակականն արդարության կոչ է»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մուն իր ուղերձում:
Հովհաննիսյան Վարդիթեր, ծնված 1936 թ. հուլիսի 15-ին Երևանում: Ամուսնացել է ու, երեխա չունենալու պատճառով, բաժանվել, մերձավոր արյունակից հարազատներ չունի: Վերջին տարիներին աշխատել է ծննդատանը:
Ավտովթարի հետևանքով Վարդիթեր մայրիկը մի շարք վնասվածքներ է ստացել՝ ձեռքն է կոտրվել, նաև ոտքը, վնասվել է գլուխը, մեծ հեմատոմա է առաջացել գլխուղեղում: Վրաերթի ենթարկած վարորդը զանգահարել է ոստիկանություն, հայտնել պատահարի մասին, տեղափոխել հիվանդանոց և հոգացել բժշկական ծախսերը:
Ճիշտ է, էդպես էլ չի կարողացել պարզել, թե քրեական գործը ոնց են կարճել, բայց ըստ խնամողի՝ վերջին անգամ 300 դոլար է բերել տվել, ասել է, որ ինքն էլ ընտանիք, երեխեք ունի, ու որ սրանով սահմանափակվում է իր օգնության հնարավորությունը… Վարդիթեր մայրիկը դեռ ի վիճակի էր որոշում ընդունել ու ստորագրել է ինչ-որ փաստաթուղթ, որով ինքը վարորդից այլևս պարտք ու պահանջ չունի:
Բայց կինն այդպես էլ չի ապաքինվել՝ շաքար ունի, մինչև հիմա կոտրվածքները չեն կպչում, իսկ վիրահատությունների համար անհրաժեշտ ընդհանուր ցավազրկումների ու հեմատոմայի ֆոնին ինսուլտ է ստացել նոր տարուց առաջ ու չի ապաքինվում առ այսօր: Գտնվում է շատ ծանր վիճակում, պետական կամ հումանիտար և ոչ մի կառույց հանձն չի առնում լուծել հարցն ու տիրություն անել անօգնական վիճակում գտնվող ՀՀ քաղաքացուն:
Կարինեն Վարդիթեր մայրիկի մորաքրոջ թոռն է, խնամում է նրան առ այսօր: Կարինեն պատմում է. «Դե, առաջին անգամ որ ինսուլտը խփեց, նոր տարվա օրերն էին, շտապ օգնություն կանչեցի, դեռ չգիտեի՝ ինչ ա եղել: Եկան, ասեցին՝ հիմա տանենք հիվանդանոց, նոր տարի ա, բան, ո՞վ ա նայելու, ո՞վ ա հետևելու, լավ ա ցավազրկենք, թող մնա տանը, ես էլ համաձայնեցի: Հետո մի քանի անգամ էլի էր վատացել, էլի կանչել էի, մի անգամ ուզում էին տանեն, շաբաթ-կիրակի էր, էլի ասին՝ անտերություն ա լինելու, ես էլ մտածեցի՝ լավ ա ուրեմն՝ թող մնա տանը: Բայց ես ինքս եմ հիվանդ, ինքս երրորդ կարգի հաշմանդամ եմ, երիկամներս ու լյարդս վիրահատված են: Ինքն էլ հոգեկան անհավասարակշիռ վիճակում ա գտնվում, մեկ էլ տեսնում ես ՝ գոռգոռում ա, ինչ-որ վախեր ունի մեջը էդ վթարից հետո… Շատ ծանր ա իրան խնամելը, ֆիզիկապես էլ չեմ կարողանում, ուժս չի հերիքում, ինքը անկողնային ա… Փարոսի փողերն ուշացնում են, մի ամիս հետ ենք ընկել, բայց ապտեկան հո պարտքով փամփերս չի՞ տա, որ գնամ ուզեմ… Հոգեկանի համար բժշկի տված դեղն էլ վախենում եմ թե տամ՝ խմի… աչքերը կուլ են գնում, մարում ա, ես էլ վախենում եմ վատանա՝ չիմանամ… Ինքը շատ ծանր ա, շատ…»:
Հենց Կարինեն էլ դիմել է մեզ՝ օգնության ակնկալիքով:
Մենք սկսեցինք զանգահարել տարբեր կառույցներ՝ պետական, հասարակական, ու ողջը՝ ապարդյուն: Սոցապնախարարությունն ուղարկում է «Փարոս»՝ թղթեր դասավորելու, որից հետո սոցապնախարարությունում հերթագրման է դրվելու, ու «խնամյալը» պետք է սպասի՝ հայտնի չէ որքան, մինչև անկողնային հիվանդների խնամքի համար նախատեսված միակ կառույցը՝ 4-րդ գյուղի թիվ 1 տուն ինտերնատը, այլ կերպ ասած` ծերանոցի անկողնային բաժանմունքն ազատ տեղ կունենա հիվանդին ընդունելու համար:
Դիմել ենք նաև տնային խնամք իրականացնող ՀԿ-ներին ու ստացել ենք այս պատասխանը. «Մենք հիմա չենք կարող օգնել, մեր շահառուների ցուցակը սահմանափակ է ու լրացված է այսօրվա դրությամբ»:
Թաղային պոլիկլինիկան չունի «տնային խնամք», այլ ծառայություններ ևս չունի: Միայն երկարատև պայքարից հետո ուղեգիր է տվել Վերականգնողական կենտրոն տեղափոխելու համար:
«Հիվանդանոցում մենակ ավել ծախս պիտի լինի էլի, հետո էլ ասում են՝ մեկ ա չի բուժվելու, այսինքն՝ չի ապաքինվելու, ասենք՝ մի երկու շաբաթ էլ մնաց հիվանդանոցում, մեկ ա՝ էլի տուն պիտի գա, հո միշտ չեն պահելու…»:
Տիկին Վարդիթերը գոնե մեկն ունի կողքին, թեկուզ հեռու հարազատ-բարեկամ, իսկ ի՞նչ անեն այն տատիկներն ու պապիկները, ովքեր ոչ ոք չունեն, ո՞ւր են նայում սոցիալական ու մարդասիրական կառույցները: Սոցապ կառույցների մասին դեռ մի քաղցր խոսք լսած չկամ, դեռ մեկը չեղավ, որ ասի՝ դիմել եմ, աջակցել են, հարցը լուծվել է:
Միայն ուղարկում են սոցապից փարոս, փարոսից սոցապ, դու էլ՝ քաղաքացի, որ սովետի վախտով սովետի վախտ, սովետից էս կողմ էլ մեր վախտերը պահումներ են արել քո աշխատավարձից, հարկեր ես վճարել հենց էս օրվա համար՝ սպասիր, մինչև ծերանոցում տեղ ազատվի, մի մեռիր, սպասիր…
Չեմ հասկանում՝ էս պետությունն ո՞ւմ է պետք, ո՞վ է պետությունը, ո՞վ պիտի պատասխան տա մեր ծերերի ու երեխաների անտերության համար: Չգիտեմ, ինչով կվերջանա Վարդիթեր մայրիկի պատմությունը, կհաջողվի՞ նրան ինչ-որ կերպ օգնել:
Իսկ եթե, ասենք, նրան օգնեցինք, իսկ մյուսնե՞րը…
Քաղցկեղով հիվանդներ, որոնք պետական օգնություն են ստանում իրենց անհրաժեշտ բուժման մեկ տոկոսի չափով համարյա, մարդիկ, ովքեր հաշմված են՝ ազատամարտիկներ կամ կյանքի հաշմանդամներ, պլանային թանկարժեք վիրահատության կարիք ունեցող քաղաքացիներ, հեպատիտով հիվանդներ, ծերեր, երեխաներ, մեր ամենախոցելի հայրենակիցներ….
Yerevan City, Multi Group… ինքներդ լրացրեք ցուցակը և հակադրեք խեղճերին ու թշվառներին՝ կքոռանաք ախր կոնտրաստից…
Լուսինե Վայաչյան
Հ.Գ. Մեզ մոտ հարուստներ են ու աղքատներ, նրանք պիտի պահեն մեկ մեկու. հարուստը աղքատին՝ իր նյութականով, աղքատը նրան՝ իր աղոթքով: Այ, էս դեպքում միջին խավ կառաջանա, որը կարող է պահպանել ինքն իրեն. հարցի ամենաճիշտ լուծումն է սա, բայց լուծողը չկա:
Այսօր Արմենիա — Մարիոթ հյուրանոցում <Sphere> գրքի շնորհանդեսն էր.այն իր մեջ ներառում էր մարդասիրական գործունեության կանոնադրություն և մարդասիրական օգնության նվազագույն չափորոշիչներ:
Իհարկե, ողջունելի է, որ նման ձեռնարկ է լույս տեսել, սակայն շատ ավելի լավ կլիներ, որ մի երկիր, ուր մարդիկ` երեխաներ ու կանայք, կարող են մի քանի օր շարունակ անօգնական վիճակում մնալ ճանապարհին` ձնաբքի մեջ, որտեղ փրկարար կամ այլ կառույցները դեռևս սիրողական մակարդակի են, միջազգային մակարդակով իրականացնել ավելի շուտ ձեռնարկում, քան թե լույս ընծայել ձեռնարկ:
ՀՀ բնապահպանության նախարարության «Հայ Էկոմոնիտորինգ» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հաշվետվություն որում, արտացոլվել է երկրի ջրային ավազանի խայտառակ պատկերը.
Երևանյան լճից 2011 թ. դեկտեմբերին վերցված փորձանմուշներում դիտվել է վանադիումով բարձր աղտոտվածություն` սահմանային թույլատրելի նորման գերազանցվել է 11-21 անգամ:
2011 թ. օգոստոսին Վանադիում հայտնաբերվել է նաեւ Սեւանա լճում` թույլատրելի նորման գերազանցվել է 5-6 անգամ, այն դեպքում, երբ նախորդ ամիսներին ջրի աղտոտվածություն չի արձանագրվել:
Հանրապետության ջրային ավազանում ըստ հաշվետվության, ամենաաղտոտվածը Դեբեդ գետի ավազանն է, հատկապես` Ախթալա գետը: Այդ գետի գետաբերանի հատվածում դիտվել է պղնձով եւ ցինկով չափազանց բարձր աղտոտվածություն` սահմանային թույլատրելի նորմերը գերազանցվել են համապատասխանաբար 408 եւ 327,3 անգամ: Բացի այդ` առկա է նաեւ ալյումինով եւ մանգանով բարձր աղտոտվածություն:
Բարձր աղտոտվածություն ունեն նաեւ այդ ջրային ավազանի Փամբակ, Դեբեդ, Ձորագետ, Մարցիգետ գետերը, այդ թվում` Վանաձորի մերձակայքում ջրային գոտուց վերցված փորձանմուշներում:
Գետերը մաքրությամբ չեն առանձնանում հանքարդյունաբերական մյուս գոտում` Սյունիքում. Ողջի գետի Կապան քաղաքից ներքեւ ընկած հատվածում դիտվել է պղնձով չափազանց բարձր աղտոտվածություն` սահմանային թույլատրելի նորման գերազանցվել է 231 անգամ: Նույն դիտակետում դիտվել է նաեւ մանգանով եւ ցինկով բարձր աղտոտվածություն` սահմանային թույլատրելի նորմաները գերազանցվել են համապատասխանաբար 35,4 եւ 28,2 անգամ:
Ըստ մասնագետների, ջրի աղտոտվածություն կա նաեւ առողջարանային գոտի համարվող Ծաղկաձորում: Այսպես` Ծառաղբյուր գետի 2 դիտակետից` Ծաղկաձոր քաղաքից վերեւ եւ ներքեւ ընկած հատվածներից, դեկտեմբեր ամսին վերցված փորձանմուշներում որոշ չափով գերազանցվել են ամոնիում իոնի , վանադիումի, քրոմի, մանգանի, պղնձի սահմանային թույլատրելի նորմաները:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.