23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը հայտարարել է, որ ևս մեկ ահաբեկչական խմբավորում է բացահայտվել: Այս մասին փետրվարի 21-ին հաղորդել է AzTV պետական հեռուստաընկերությունը` վկայակոչելով Ադրբեջանի ԱԱԾ-ին:
Ադրբեջանական ԱԱԾ-ն հաղորդում է, որ խմբավորումը ստեղծվել է «Սեպահ» իրանական հատուկ ծառայության աշխատակցի` Համիդի և Գյաջի Աբասի կողմից, որը գլխավորում է «Հըզբոլահի» զինված թևը` «Մուգավիմաթ»-ը: Խմբի անդամները, «Սեպահ»-ի կարգադրությամբ, հետախուզական բնույթի տեղեկություններ են հավաքել, ձեռք են բերել զենք, պայթուցիկ սարքեր, կատարել նախապատրաստական աշխատանքներ: ԱԱԾ-ն, սակայն չի բացահայտել հատուկ գործողության մի շարք մանրամասներ, այդ թվում խմբավորման ձերբակալված անդամների թիվը:
Այն, ըստ ԱԱԾ-ի գործում էր իրանական հատուկ ծառայությունների կարգադրությամբ, և նախատեսում էր ահաբեկչություններ իրականացնել օտարերկրյա քաղաքացիների հանդեպ:
Իրանական կողմը ևս արձագանքելով Ադրբեջանի մեղադրանքներին: Ադրբեջանի մահմեդականներին մեղադրում են հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ, սակայն քաջ հայտնի է, որ այդ երկիրը համագործակցում է «Մոսադ»-ի և ամերիկյան հատուկ ծառայությունների (CIA) հետ, այս մասին հայտարարել է Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Էսմայիլ Քուսարին. «Ադրբեջանը պետք է պատասխանատվություն կրի իր քայլերի համար և շտապ կերպով ԻԻՀ-ի սահմաններից հեռացնի հետախուզություն իրականացնող կազմակերպություններին», -ասել է նա:
Ադրբեջանական ԱԱԾ-ի հայտարարությանը նախորդել է իրանական կողմի հղած նոտան, որով պահանջվում էր ազատ արձակել օրեր առաջ ձերբակալած իրանցի լրագրողներին, որը իրանական կողմի բնութագրմամբ միջազգային նորմերին հակասող լուրջ խախտում է:
Ադրբեջանա-իրանական հակասությունները խորանում են, ինչը կարող է լուրջ հետևանքներ ունենալ տարածաշրջանի մահմեդական բնակչություն ունեցող երկու պետությունների հետագա հարաբերությունների տեսանկյունից:
«Չկա Հայաստանում մի դատավոր, որն իր իր մեջ տղամարդկություն գտնի եւ մերժի կասկածյալին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը», — այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Նինա Կարապետյանը:
Ըստ փաստաբանի` այդ տղամարդկության բացակայությունը բերում է նրան, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մեկ խցում 8-20 կալանավոր է պահվում:
Բացի այդ Հելսինկյան ասոցիացիան մոնիթորինգ է անցկացրել հայաստանյան դատարաններում և պարզել, որ դատարաններում շարունակվում են «կոպիտ, բացահայտ և ցինիզմի հասնող խախտումները»:
Փաստաբանի տեղեկացրեց թե իր պրակտիկան ցույց է տալիս, որ ոստիկանական համակարգում շարունակվում է խոշտանգումների միջոցով ցուցմունքներ կորզելու մեխանիզմը:
Երեկ ԵՊԼՀ (Բրյուսովի) ուսխորհրդի նախագահ Հասմիկ Ափյանը կողմ էր արտահայտվել Մաշտոցի պուրակում շինարարություն իրականացնելու՝ Քաղաքապետարանի որոշմանը և հայտարարել, թե այդ տարածքը հազիվ թե զգալի ազդեցություն ունենա քաղաքի էկոլոգիայի վրա։
ԵՊԼՀ ուսանողները, որոնք միացել էին այգու պահպանության պայքարին, հայտարարել էին, թե համաձայն չեն ՈւԽ նախագահի հետ։
Լեզվաբանական համալսարանն այսօր տարածել է հայտարարություն, որտեղ նշված է, որ ոչ համալսարանը, ոչ էլ համալսարանի ուսանողական խորհուրդն իրավասու չեն բուհի անունից հայտարարություններ անել ընթացող շինարարության և այգու շուրջ ստեղծված իրադրության վերաբերյալ.
«Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը, գիտակցելով վերջերս քննարկումների առիթ հանդիսացող Մաշտոցի պողոտային հարող այգու հարցի հանրային կարևորությունը, այնուամենայնիվ, տվյալ հարցի շուրջ կարծիք արտահայտելը համարում է իր իրավասություններից դուրս:
Ոչ համալսարանը, ոչ էլ նրա ինքնակառավարման մարմին հանդիսացող Ուսանողական Խորհուրդը բուհի անունից վերոնշյալ հարցի վերաբերյալ հայտարարություններ տարածելու որևէ լիազորություն չունի: Համալսարանի դասախոսները և ուսանողները կարող են արտահայտել միայն իրենց անձնական կարծիքները»,– ասվում է ԵՊԼՀ Հանրային կապերի բաժնի տարածած հայտարարությունում:
Ավստրալիական «Rio Tinto» լեռնահանքային ընկերությունը գտել է «հայտնի» վարդագույն ադամանդը, հաղորդում է Agence France-Presse-ը չորեքշաբթի, փետրվարի 22-ին: Թանկարժեք քարի քաշը կազմում է 12,76 կարատ, ինչը վերջինիս դարձնում է ամենախոշոր վարդագույն ադամանդը երբևից է հայտնաբերած Ավստրալիաի տարածքում: Ինչպես հայտարարել են «Rio Tinto»-ի ներկայացուցիչները հազվագյուտ քարը հայտնաբերվել է Արգայլ (Argyle) ադամանդե հանքում՝ Կիմբերլի շրջանում, և ստացել է «Argyle Pink Jubilee» անվանումը: Արգայլ հանքին մասնաբաժին է ընկնում աշխարհի վարդագույն ադամանդների հայթայթման շուրջ 90 տոկոսը:
Թանկարժեք քարը վերամշակումից հետո, որը կտևի մոտ 10 օր, կգնահատեն փորձագետները: Այնուհետև «Rio Tinto»-ն պատրաստվում է վարդագույն ադամանդը ուղարկել միջազգային շրջագայությանը, և 2012 թվականի վերջում այն վաճառել փակ աճուրդում:
Չորեքշաբթի առավոտյան անհայտ անձինք կրակ են բացել Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբի մեքենայի ուղղությամբ, գրում է lenta.ru-ն:
Նախագահի մեքենային կրակել են ինքնաձիգից` Գուդաուտա քաղաքում:
Իրավապահ մարմինները հայտարարել են, որ նախագահի թիկնապահներից մեկը մահացել է, իսկ երկուսը լուրջ վնասվաքներ ստացել:«Ես չեմ տուժել, դրա ժամանակը չէ»,- ասել է Աբխազիայի նախագահը:
Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ` բացի կրակոցներից պայթեցվել են նաև մի քանի ականներ:
Թեև Թուրքիայի բոլոր պետական այրերը սովորաբար ժխտում են Հայոց ցեղասպանության փաստը, սակայն կոնկրետ մեկ նախարարի համար ցեղասպանության ժխտումը դարձել է նրա հիմնական զբաղմունքը։ Որքան էլ, որ զարմանալի է, Էգեմեն Բաղըշը, լինելով Եվրոպական Միության հարցերով նախարար, ավելի շատ է վնաս հասցրել Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության հեռանկարներին, քան Թուրքիայի որևէ այլ հակառակորդ։
Թեև Բաղըշը երկու տարի ի վեր նախարարի պաշտոնում նշանակվելուց սկսած մշտապես հանդես է գալիս անհեթեթ հայտարարություններով, Ցյուրիխում նրա վերջին կոպիտ սխալը հայտնվեց ամբողջ աշխարհի ուշադրության կիզակետում։ Թուրքիայի նախարարը ինքնավստահ ձեռնոց նետեց Շվեցարիայի իշխանություններին, որպեսզի ձերբակալեն իրեն՝ պարծենալով, որ «1915 թվականին տեղի ունեցածը ցեղասպանություն չէ»։ Շվեցարիան ունի ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք, որը նման է Ֆրանսիայի օրինագծին։ Շվեցարիայի դատախազը ստուգում է Բաղըշի խոսքերը և նրա դիվանագիտական կարգավիճակը՝ տեսնելու համար, թե արդյոք կարող է պատժամիջոցներ կիրառել նրա նկատմամբ ցեղասպանությունը ժխտելու համար
Իհարկե, քաջագործություն չէ դիվանագիտական անձեռնմխելիության քողի տակ թաքնվելը և Դոն Քիշոտյան հայտարարություններ անելը՝ ձեռնոց նետելով այլ երկրների օրենքներին։ Եթե նախարար Բաղըշը լիներ իրական մաչո, նախ կհրաժարվեր իր անձեռնմխելիությունից, ապա կգնար Շվեցարիա հրապարակավ հերքելու համար Հայոց ցեղասպանությունը։ Այնուամենայնիվ, պարզվում է, որ այս կտրիճ թուրք նախարարը իսկական վախկոտի մեկն է։ Այն բանից հետո, երբ գլուխ գովեց, որ ինքը մեծ սիրով կվերադառնա Շվեցարիա և կրկին կժխտի Հայոց ցեղասպանությունը, նա սրամտորեն հայտարարեց, որ չի վերադառնա Շվեցարիա, քանի որ շվեցարական բանկերում փող չունի։ Նախարարի ցանկության նման փոփոխության պատճառը իրականում իր ձերբակալման վախն է, եթե հանկարծ շվեցարացի դատախազը որոշում կայացնի, որ նրա դիվանագիտական անձեռնմխելիությունը չի պաշտպանում նրան ցեղասպանությունը ժխտելու հանցագործությունից։
Որքա՞ն դեռ կարող է վարչապետ Էրդողանը հանդուրժել պարոն Բաղըշի խեղկատակային վարքագիծը, որը Թուրքիային ամբողջ աշխարհի աչքերում դարձնում է գռեհիկ մի պետություն։ Վարչապետը, հիացած լինելով նրա անգլերենի իմացությամբ, առաջարկեց բարձրաստիճան նախարարական աթոռը Նյու Յորքի` 41-ամյա քոլեջի ուսանողին, առանց գիտակցելու, թե ուր կհասցնի նրանց այդ դիվանագետը, որի «լեզվի տակ փուշ չկա»։
Ճիշտ այնպես, ինչպես նախագահ Ջորջ Բուշի անիմաստ հայտարարությունները հայտնի դարձան որպես «բուշիզմ», աշխարհն այժմ ունի «բաղըշիզմ»-ի հարուստ հավաքածու։ Ահա նրա անտրամաբանական խոսքերից մի քանի օրինակ`
— «1915-ին կատարվածը չի կարող որակվել որպես ցեղասպանություն, որքան, որ ես գիտեմ, սակայն ես այնտեղ չեմ եղել 1915-ին»։
— «Ես քաղաքագետ չեմ։ Իմ աշխատանքը ապագան որոշելն է և ոչ թե անցյալը»։
— «Վերջին տարիներին բոլորը տեսնում են, որ թվով ավելի շատ եվրոպացիներ են տեղափոխվում Թուրքիա, քան հակառակը»
— Քաթարում տեղի ունեցած համաժողովի ժամանակ նախարար Բաղըշը դարձավ հանդիսատեսի ծաղրի առարկան, երբ հպարտությամբ հայտարարեց, որ «Եվրոպան» թուրքերեն բառ է։ Քաթարում հույն դեսպանը ջղագրգիռ պատասխանեց. «Բոլորը գիտեն, որ ըստ հունական դիցաբանության Եվրոպան եղել է Զևսի սիրուհիներից մեկը»։
— Նախարար Բաղըշը թվում է չի հասկանում, որ հակասում է ինքն իրեն, երբ խնդրում է այլ երկրներին, որպեսզի բացեն իրենց արխիվները և տեսնեն, թե արդյո՞ք եղել է Հայոց ցեղասպանությունը, մինչդեռ եզրակացնում է, որ ցեղասպանություն չի եղել։ Գոնե ազնվություն ունենար և բերանը փակ պահեր մինչև ամբողջությամբ կբացվեին Օսմանյան կայսրության արխիվները։ Մինչդեռ, մյուս երկրների արխիվները բաց են արդեն տասնամյակներ ի վեր։
— Մեկ շնչով արտասանելով սրամիտ ամերիկյան արտահայտությունները, որը սովորել է Նյու Յորքի փողոցներում, ինչպիսին է «ով չհասցրեց, նա ուշացավ», Բաղըշը Եվրանյուսում ասել է. «Սա մահապատիժ է առանց դատավարության: Կոչելով 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն` հիմնվելով սոսկ այն տեղեկությունների հիման վրա, որը ստանում ենք լոբբի կողմից, որը սերմանում է նենգամիտ ատելություն»:
— «Գերմանիան հայերի հզոր դաշնակիցն է եղել 1915 թվականին, ուստի գերմանացիները պետք է բացեն իրենց արխիվները և տրամադրեն փաստաթղթերը պատմաբաններին ուսումնասիրության համար», ըստ «Hurriyet» թերթի ասել է Բաղըշը ԵՄ Ընդլայնման հարցերով հանձնակատար Ստեփան Ֆյուլին: Բաղըշը երկու սխալ է թույլ տվել մեկ նախադասության մեջ: Գերմանիան ոչ թե հայերի, այլ Օսմանյան կայսրության դաշնակիցն էր, իսկ գերմանական արխիվներն բաց են արդեն երկար տարիներ ի վեր:
— «Չկա որևէ ուժ, որ կարող է ձերբակալել թուրք նախարարի»,- պարծենալով ասել է Բաղըշը լրագրողներին: Ինչու՞ է ապա նա վախենում և չի հրաժարվում իր դիվանագիտական անձեռնմխելիությունից, և հետո նոր չի ուրանում Հայոց ցեղասպանությունը Շվեցարիայում:
Բաղըշը շարունակում է կրկնել այն ստահոդ տեղեկությունը, որ Հայաստանի կառավարությունը «քաջություն չի ունեցել պատասխանելու վարչապետ Էրդողանի նամակին, որով պահանջում էր Հայոց ցեղասպանության փաստն ուսումնասիրելու նպատակով ձևավորել պատմաբանների հանձնաժողով»: Իրականում նախագահ Քոչարյանը պատասխանել է` առաջարկելով երկու երկրների միջև գոյություն ունեցող բոլոր խնդիրները լուծել կառավարությունների մակարդակով: Թուրքիայի վարչապետն էր, որ չպատասխանեց Հայաստանի նախագահին:
Մինչ նախարար Բաղըշն օգտվում է դիվանագիտական անձեռնմխելիությունից, Թուրքիայի մնացած բնակչությունը չունի նման արտոնություն։ Լավ կլիներ, որ անձեռնմխելիություն շնորհվեր բոլոր 72 միլիոն թուրքերին, որը կպաշտպաներ նրանց հետապնդումից` «Հայոց ցեղասպանություն» բառերը Թուրքիայում արտասանելու դեպքում։
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր
Թարգմանիչ` Կարինե Գևորգյան
«Սիրելի՛ երևանցիներ,
Գլխավոր պողոտայի՝ Մաշտոցի պողոտա-Եզնիկ Կողբացի հատվածի զբոսայգուն հարակից ոչ կանաչապատ տարածքում ոչ հիմնական տաղավարների ժամանակավոր տեղադրման աշխատանքները ձեռք են բերել հասարակական հնչեղություն: Հնչում են տարբեր տեսակետներ, որոնք հիմնականում հուզական բնույթի են: Կարծում եմ, որ հասել է տվյալ քննարկումները առարկայական դաշտ տեղափոխելու պահը՝ իրար հետ ողջամիտ փաստարկներ փոխանակելու, դրանք ծանրութեթև անելու և հասարակական փոխըմբռնման հասնելու համար:
Որպես ՀՀ ամենամեծ համայնքի ղեկավար, ես հստակ գիտակցում եմ, որ առանց սեփականության իրավունքի արդյունավետ պաշտպանության անհնար է որևէ զարգացում, հանրային կարևորություն ունեցող ցանկացած խնդրի լուծում: Սեփականությունը հանրային կարևորագույն գործառույթ է իրականացնում՝ ձևավորելով ցանկացած գործունեության նյութական հիմքը: Այն համայնքը, որը ժխտում է այս ճշմարտությունը, ապագա չունի:
Վերոնշյալ տարածքում իրականացվող ոչ հիմնական տաղավարների ժամանակավոր տեղադրման աշխատանքների նախապատմությանը վերաբերող փաստերին ծանոթանալ ցանկացող յուրաքանչյուր ոք, կարծում եմ, առկա փաստերի հիման վրա ի վիճակի կլինի կատարել անաչառ եզրահանգումներ: Իսկ փաստերը հետևյալն են.
Երևանի Աբովյան փողոցում՝ առավելապես մայթերի ու կանաչ գոտու վրա սեփականության իրավունքով պատկանող հիմնական շինությունները Երևանի քաղաքապետարանի գործադրած ջանքերի շնորհիվ ապամոնտաժվել են: Շինությունների սեփականատերերին որպես փոխհատուցում առաջարկվել են այլ տարածքներ, որոնց թվում նաև Մաշտոցի պողոտա — Եզնիկ Կողբացի հատվածի զբոսայգուն հարակից ոչ կանաչապատ, անբարեկարգ և անխնամ տարածքը: Վերջինը կառուցապատման իրավունքով գրանցված է Երևանի ենթակայության «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ի անվամբ:
Սահմանված կարգով հաստատված և համաձայնեցված քաղաքաշինական փաստաթղթերին համապատասխան՝ ներկայում «Կենտրոն-Կանաչապատում» ընկերության կողմից այգում տեղադրվում են տաղավարներ՝ Աբովյան փողոցի ապամոնտաժված հիմնական շինությունների սեփականատերերին որպես փոխհատուցում տրամադրելու համար: Ընդ որում, դրանք տրամադրվելու են ժամանակավոր՝ մինչև «Հին Երևան» ծրագրի իրականացման ավարտի ժամկետով:
Սեփականության հետ կապված կարևոր և բարդ հիմնախնդիրները չի կարելի լուծել առանձին քաղաքացիների՝ արդարության վերաբերյալ սուբյեկտիվ պատկերացումների հիման վրա:
Չնայած հնչած բացասական և ժխտողական գնահատականներին, այդուհանդերձ ես ուրախ եմ, որ մեր համաքաղաքացիները այդքան նախանձախնդիր են մեր սիրելի Երևանի հիմնախնդիրներով ու ապագայով: Ու չնայած նրան, որ այս դեպքում ամեն ինչ օրինական է և փաստաթղթերով հիմնավորված, այդուհանդերձ համարում եմ, որ ցանկացած կարևոր որոշում, որքան էլ այն հիմանվորված լինի, կարիք ունի հավելյալ լեգիտիմության, ինչին հասնելու լավագույն միջոցը հանրության ներգրավվածությունն ու իրազեկվածությունն է:
Ցանկանում եմ նաև տեղեկացնել, որ նշված գործընթացի արդյունքում ամբողջությամբ բարեկարգվելու և կանաչապատվելու են Աբովյան փողոցի ապամոնտաժված շինությունների զբաղեցրած հատվածները: Իսկ զբոսայգու բուն տարածքում իրականացվելու են հետևյալ աշխատանքները.
— հենապատերի և եզրաքարերի վերանորոգում և վերականգնում,
— կանաչ գոտու վերականգնում և ավելացում, ծաղկապատում,
— ոռոգման ցանցի վերականգնում,
— սալիկների վերականգնում,
— նստարանների և աղբամանների տեղադրում,
— արտաքին լուսավորության ապահովում:
Վստահ եմ, որ Երևանին վերաբերող ցանկացած խնդիր հնարավոր է լուծել քաղաքակիրթ եղանակով, փոխըմբռնման մթնոլորտում և ի շահ մեր քաղաքի»:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը տեղեկացնում է , որ ապօրինի հատված ծառերի թիվը 2011 թ. կազմում է 1690: Վերջին տարիներին սա ապօրինի ծառահատումների ամենամեծ քանակն է: Համեմատության համար` նախորդող մի քանի տարիներին որպես կանոն ապօրինի հատվել է տարեկան 1200-1300 ծառ:
Բացի այդ` հրդեհվել է 472 հա անտառ, որը նույնպես շատ բարձր ցուցանիշ է, եւ զիջում է միայն 2010 թ. 810 հա. ծավալին: Նշենք, սակայն որ անտառային հրդեհների դեպքերով`53, 2011 թ. նույնպես իր հավասարը չունի:
Միեւնույն ժամանակ` 2011 թ. առանձնանում է նրանով, որ ամենաքիչն է կատարվել անտառտնկում: Տնկվել է ընդամենը 28.4 հա. անտառ, 2010 թ. 157 հա. եւ 2009 թ. 453 հա-ի համեմատ:
Հայաստանում աղքատության մակարդակը 2010 թ. կազմել է 35.8 %: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը` «Պարենային ապահովություն եւ աղքատություն, 2011 թ. հունվար-դեկտեմբեր» հրապարակման մեջ:
Ծայրահեղ աղքատությունը նույն ժամանակահատվածում կազմել է 3 %:
Նշենք, որ աղքատության ընդհանուր գիծը ամսական 33.5 հազ. դրամն է, իսկ ծայրահեղ աղքատությանը` 19.1 հազ. դրամը:
2009 թ. համեմատ աղքատության ընդհանուր մակարդակն աճել է, իսկ ծայրահեղ աղքատությանը` նվազել; Այսպես` աղքատության ընդհանուր մակարդակը 2009 թ. 34.1 % էր, իսկ ծայրահեղ աղքատությանը` 3.6 %:
Աղքատության ամենաբարձր մակարդակ ավանդաբար գրանցվում է Շիրակի մարզում, որտեղ 2010 թ. այն կազմել է 48.3 %, որից 5 %` ծայրահեղ աղքատ:
«Ամենաբարեկեցիկ» մարզը, ըստ վիճակագրության, Տավուշն է, որտեղ աղքատության ընդհանուր մակարդակը 26.1 % է, որից 1.2 %-ը` ծայրահեղ աղքատ: Երեւանում աղքատության մակարւդակը 27.1 % է, որից 2.2 %-ը` ծայրահեղ աղքատ:
Ծայրահեղ աղքատների ամենաբարձր տեսակարար կշիռը Կոտայքի մարզում է` 5.8 %, ամենացածրը` Տավուշում:
Բացի Տավուշից` բոլոր մարզերում եւ Երեւանում տեղի է ունեցել աղքատության աճ: Ընդ որում` Լոռիում 2010 թ. գրանցվել է աղքատության ամենաբարձր աճը` 4.2 տոկոսային կետով (2009 թ. 41.7 %-ի համեմատ` 2010 թ. 45.9 %):
Մյուս մարզերում աղքատության պատկերը 2010 թ. հետեւյալն է.
— Արագածոտն` 28.9 %, որից 2.8 %` ծայրահեղ աղքատ,
— Արարատ` 42.4 %, որից 2.9 %` ծայրահեղ աղքատ,
— Արմավիր` 33 %, որից 1.4 %` ծայրահեղ աղքատ,
— Գեղարքունիք` 43.6 %, որից` 1.4 ` ծայրահեղ աղքատ,
— Կոտայք` 46.8 %, որից` 5.8 %`ծայրահեղ աղքատ,
— Սյունիք` 26.8 %, որից` 1.7 %` ծայրահեղ աղքատ,
— Վայոց Ձոր` 37.1 %, որից` 2.2 % ծայրահեղ աղքատ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.