23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Կարծես իրականություն է. Մաշտոցի այգում կրպակներ չլինելու հարցը կարելի է լուծված համարել, համենայնդեպս այդպես է ասել հրապարակախոս, Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ Մերուժան Տեր-Գուլանյանը: Այսօր` ուշ երեկոյան «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման ընթացքում հայտարարել է, որ ուղիղ եթերի գալուց առաջ զանգահարել է և պարզել, որ քիչ առաջ, տեղի ունեցած քաղաքաշինության խորհրդի նիստի ժամանակ, որին մասնակցել է նաև Երևանի գլխավոր ճարտարապետը, որոշվել է, որ տաղավարները Մաշտոցի պուրակում չպետք է կառուցվեն, դա սխալ է. «Պարոն Ազատյանը, ով վարում էր այդ նիստը, ասաց, որ հարցը լուծված է»,- տեղեկացրել է Տեր Գուլանյանը:
Չնայած դրան «Ֆեյսբուքը» դեռ անհավատ է, տարակուսանք կա, մարդիկ իրար հարց են տալիս. ճիշտ է արդյո՞ք ու վերջնական է որոշումը ու հարցը մնում է անորոշ:
Հայաստանի ԱՆ քրեակատարողական վարչության մամուլի նախկին քարտուղար, Արսեն Բաբայանն, այսօր` փետրվարի 23-ին, նշանակվել է ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի ծառայության պետի պաշտոնում:
Բաբայանը տեղեկացրել է, որ նշված ծառայությունը դատական դեպարտամենտի համակարգում սկսել է գործել այս տարվա հունվարի 1-ից և պետք է լուսաբանի ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի և դատական դեպարտամենտի գործունեությունն, ապահովելով զանգվածային լրատվության միջոցների ու դատական դեպարտամենտի համագործակցությունը: Ի դեպ Բաբայանը այս պաշտոնը ստանձնել է թողնելով մեկ այլ` Արդարադատության նախարարության պետռեգիստրի և ոչ առևտրային կազմակերպությունների վերահսողնության բաժնի պետի, դարձյալ նորթուխ պաշտոնը:
Ըստ Բաբայանի« ծառայությունը իրականացնում է նաև օտարերկրյա կազմակերպությունների, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների միջև համագործակցության զարգացման անհրաժեշտ գործառույթներ:
Հայկական Վարկածն իր «Ոսկե երիտասարդությունը գրոհում է, և ոչ միայն մայրաքաղաքում» հրապարակման հետ կապված հարցում էր հղել ՀՔԾ—ին, դեռևս հունվարի 18-ին:
Մեր հարցմանը, մոտ մեկ ամիս ուշացումով, Հատուկ քննչական ծառայությունը, 20.02.12թ. –ին ուղղարկել է մի աղքատիկ պատասխան, որն ավելի շատ խուսափում է պատասխանից քան պատասխան:
Չնշելով անգամ, թե ո՞ ր հոդվածով է հարուցվել քրեկան գործ, ՀՔԾ-ն գրում է. «Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի նկատմամբ, որոնցից 3-ի վերաբերյալ քրեական գործը կարճվել է`Վահե Խաչատրյանի` վերջիններիս հետ հաշտվելու հիմքով»: Սիրողական ոճի այս պատասխանից կարելի է ենթադրել որ մի խումբ երիտասարդների , ոստիկանության աշխատակցին`Վ.Խաչատրյանին հանրային վայրում դաժանորեն ծեծի ենթարկելը որակվել է ոչ թե խուլիգանություն, այլ Քրօրի ծեծ հոդվածով` որը ենթադրում է նաև տուժողի հաշտվելու դեպքում գործի կարճում: Պատճառը մեկն է` խուլիգանները այն պապայի զավակներն են որոնք գոնե Ջերմուկում խնդիր չունեն, այս պարագայում, փաստորեն նաև` ՀՔԾ -ում:
Արդյո՞ք ոստիկանությունը մի խումբ երիտասարդների կողմից իր համազգեստը կրող անձին բաժանմունքից դուրս կանչելու և պատժելու հարցին այդքան հանգիստ է նայում և արդյո՞ք այս պարագայում հաշտվելը պատվաբեր է ոստիկանության համար, թողնեք համազգեստի պատվից խոսող Ոստիկանապետի հայեցողությանը:
Մեր նախորդ հրապարակման մեջ նշել էինք, որ գործով անցնում է մեկ ամբաստանյալ` Նարեկ Ստեփանյանը` Գազի Կորյունի ավագ որդին, որի նկատմամբ ՀՔԾ-ի տեղեկացմամբ, 2011 նոյեմբերի 18-ին քրեական գործն ըստ մեղադրանքի ուղարկվել է Արարատի և վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան:
Ինչպես նշել էինք, Նարեկ և Ֆենիկ Ստեփանյանների հայրը` Գազի Կորյունը դեռ ծեծի պատմության հարցերը չլուծած, մեկ այլ փաստի առաջ է կանգնում, երբ նրա անչափահաս որդին , ֆենիկը, որի հիմնական մեղավորն ու դրդիչն էր նաև ոստիկանին ծեծի ենթարկելու հարցում, առաջին դեպքի արձագանքները դեռ չմարած ` դեկտեմբերի 13-ին ժամը 10:40 – ի սահմաններում Սարալանջի փողոցի 144/3 շենքի դիմաց նա իրեն վստահված BMW մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկում Ֆերդինանդ Մաիլյանին, պատճառելով մահ:
Դեպքի առթիվ 242 հոդվածի –ի 2 մասով հարուցվում է քրեական գործ: Սակայն արտոնյալ երիտասարդը ազատության մեջ է մնում. Ինչպես տեղեկացնում է ոստիկանությունը, սպասում են փորձաքննության արդյունքներին, որից հետո կորոշվի նրա խափանման միջոցի հարցը:
Այս մասին ՀՀ հատուկ քննչական ծառայության պատասխանում նշված է,թե իրենք նման ինֆորմացիայի չեն տիրապետում: Իսկ ոստիկանությունից մեզ տեղեկացրեցին, որ ավտովթարի գործն արդեն գնացել է Կենտրոն, նորք Մարաշ վարչական շրջանի դատարան:
Այսօր դատարանից փոխանցեցին թե նման գործ իրենց մոտ չի մուտքագրվել: Ինչ իմանաս գուցե անձին մահ պատճառելու գործն էլ մինչ դատարան հասնելը կարճվել է:
Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում, այսօր` փետրվարի 23-ին, ժամը 13:50-ի սահմաններում, ծառայողական պարտականությունները կատարելիս Ադրբեջանի Զինված ուժերի դիպուկահարի արձակած գնդակից գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել եւ զոհվել ՀՀ Զինված ուժերի ժամկետային զինծառայող 20-ամյա Ալբերտ Արմենակի Ադիբեկյանը:
Պաշտպանության նախարարությունը խորապես ցավակցում է Ալբերտ Ադիբեկյանի հարազատներին:
Նշենք, որ ՀՀ ՊՆ քննչական ծառայության 6-րդ կայազորային բաժնում քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով («սպանություն»):
Ալբերտը զորակոչվել էր Երեւանի Մաշտոցի զինկոմիսարիատից: Նա բնակվում էր Երեւանի Աջափնյակ վարչական շրջանում:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրություն նշանակելու մասին:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 68-րդ հոդվածի երրորդ մասով և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 127-րդ հոդվածի 2-րդ մասով` որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրությունը նշանակել 2012 թվականի մայիսի 6-ին:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հիշեցնենք, որ առաջին անգամ մայիսի 6-ին ընտրություն անցկացնելու մասին նշել էր ԱԺ նախկին նախագահ հովիկ Աբրահամյանը` ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրություն նշանակելու մասին:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 68-րդ հոդվածի երրորդ մասով և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 127-րդ հոդվածի 2-րդ մասով` որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրությունը նշանակել 2012 թվականի մայիսի 6-ին:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հիշեցնենք, որ առաջին անգամ մայիսի 6-ին ընտրություն անցկացնելու մասին նշել էր ԱԺ նախկին նախագահ հովիկ Աբրահամյանը` ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո:
Երևանի Հանրապետության հրապարակում փետրվարի 22-ին մի քաղաքացուց 300 դոլար գումար վերցնելու փաստով ոստիկանության 6-րդ վարչության և Քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները ձերբակալել են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության գլխավոր մասնագետ Ա. Կարապետյանին: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության քննչական գլխավոր վարչություն:
Ոստիկանության Երևաի քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ 178 հոդվածի 2 մասի 5-րդ կետի հատկանիշներով:
«Արայ» ընկերության մահացած սեփականատիրոջ` Արմեն Պետրոսյանի մայրը բաց նամակով դիմել է ՀՀ նախագահ Ս.Սարգսյանին, գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանին, ոստիկանության պետ Վ. Գասպարյանին, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գ. Հակոբյանին, մարդու իրավունքների պաշտպան Կ.Անդրեասյանին, «Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանին:
Բաց նամակ
Հարգելի պարոն Սարգսյան,
Ես Արմեն Պետրոսյանի մայրն եմ: Այն Արմեն Պետրոսյանի, ում 2011թ. հոկտեմբերի 16-ին, Սևան-Երևան մայրուղուց դեպի Գետամեջ գյուղ տանող հողածածկ ճանապարհին կայանված «BMW X-5» մակնիշի ավտոմեքենայի մեջ մահացած գտան և այդ փաստի առթիվ հարուցեցին քրեական գործ ինքնասպանության փորձի և ապօրինի զենք պահելու հատկանիշներով:
Որպես մայր ես չեմ հավատում իմ որդու ինքնասպանության վարկածին: Կարող եք ասել, որ ես սուբյեկտիվ եմ այդ հարցում, դրա իրավունքն ունեք, որովհետև ոչ մի մայր չի կարողանում իր որդու կորուստի հետ համակերպվել, ուր մնաց ինքնասպանության փաստի հետ: Ինչ խնդիր ուներ իմ որդին, նա հարուստ երիտասարդ էր, և կառավարում էր «Արայ» խանութների ցանցը, որը ոչ միայն Հայաստանում է, այլև` արտերկրներում: Այսօր ցանկացած երկրի հպարտությունը կարող է հանդիսանալ մի ընկերություն, որը 1988 թվականից գործում է արդար բիզնեսի կանոններով և ստեղծվել է ոչ թե սեփականաշնորհման արդյունքում պետությունից ստացված գույքի բազայի վրա, այլ «ոչնչից»:
Բայց որքան էլ ես այդպես մտածեի, հավատալով մեր երկրի իրավապահների արդարամիտ կեցվածքին, հանգիստ էի այն պատճառով, որ կպարզեն դեպքի իրական մանրամասները և իմ մայրական հոգին կհանգստանա:
Բայց այն, ինչ պարզվեց այս վերջին օրերին, ոչ միայն խառնեց մեր ընտանեկան անդորրը, այլ նաև մի շարք նոր հարցեր բարձրացրեց, որոնց պատասխանները ես և իմ շրջապատը չենք գտնում:
Ինչպես գիտեք, ինչ որ մի «բարեկամ» մեզ ուղարկեց այդ տեսագրությունը, որտեղ որդուս ընկերուհին` Տատյանա Չադենկովան (կամ քաղաքացիական կինը, նրանք պաշտոնապես չեն ամուսնացել) սպանության պատվեր է տալիս ինչ-որ մի Արթուրի, և այն էլ այն ժամանակ, երբ Տատյանա Չադենկովան գտնվում էր Հայաստանում: Ինչու եմ ասում «բարեկամ», որովհետև չգիտեմ, թե այդ անձը մեզ է օգնում, թե իրականում իր սեփական խաղն է խաղում: Հետագա զարգացումներն են, որ սկսեցին ինձ անհանգստացնել:
ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզի քննչական վարչության պետ Եղիշե Պետրոսյանը news.am-ին տված հարցազրույցում ուղղակիորեն ասել է` «Տեսանյութից էլ է ակնհայտ երեւում, որ այն կրճատած է: Դա 2010թ-ի իրադարձություն է եւ այնտեղ խոսքը դստեր առեւանգման մասին է: Նա ասում է, որ իր երեխային պետք է հետ ստանա, բայց կոնկրետ այլ բան չկա: Պարզ խոսակցություն է տեղի ունենում, եւ ես զարմանում եմ, թե ինչու են դրա տակ այլ ենթատեքստեր փնտրում: Այդ զրույցի ընթացքում կոնկրետ Արմենին սպանելու մասին խոսք լսե՞լ եք: Որեւէ նման բան չկա, բայց ընդհանուր վարկած է: Մենք հիմա ուսումնասիրում ենք եւ մանրակրկիտ քննություն է գնում»:
Իմ տեղեկությամբ, Տատյանա Չադենկովան 2011թ. երկար ժամանակով Հայաստանում է եղել, հարց է ծագում` ինչ էր արել նա, ինչ էր նախապատրաստում: Քննիչին զարմացրել է, որ այդ տեսանյութը 2010 թվականին է եղել, ես չեմ հասկանում, հնարավոր է արդյոք դեպքի նախապատրաստությունը հաջորդի դեպքին:
Տեսանյութը դիտած յուրաքանչյուր քաղաքացի պարզորեն կարող է ասել, որ Եղիշե Պետրոսյանը բացահայտորեն ստում է, ավելին նախաքննական այնպիսի գաղտնիք է բացահայտում, որ կարող է գործի քննության ուղղությունը փոխել: Չէ որ այդ ոմն Արթուրը կարող է նույն կայքէջից տեղեկանալ, թե ինչ հեքիաթ է պատմել Տատյանա Չադենկովան և նույն հեքիաթը պատմել:
Ինչու նախաքննության մարմինը քննություն չի տանում այն ուղղությամբ, թե Տատյանա Չադենկովան Հայաստանի Հանրապետությունում Արմենիս մահվանը նախորդող և հաջորդող ժամանակահատվածում ում հետ է կապի մեջ մտել, ում հետ է շփվել: Արդյոք ստուգվել է, թե քննիչը ընդհանրապես տիրապետում է համակարգչային գոնե նվազագույն գիտելիքների, գիտե, թե ինչ է սկայպը, համացանցը:
Ես չեմ ցանկանում խախտել անմեղության կանխավարկածը և չեմ ուզում անմեղ մարդկանց մեղադրել, բայց կարծում եմ անվիճելի է, որ քննիչը կամ առավել վատ` քննչական բաժնի պետը իրավունք չունի ասելու, որ կոնկրետ այլ բան չկա, դա երեխային առևանգելու մասին է:
Այդ Եղիշե Պետրոսյանի հայտարարությունը, տեսանյութը մեզ ուղարկելը, Տատյանա Չադենկովայի կողմից Արմենիս երեխային տանելու փորձը և դատարանի կողմից նրան հովանավորելը, քննիչի կողմից Տատյանա Չադենկովայի նկատմամբ նույնիսկ ստորագրություն երկրից չհեռանալու մասին չվերցնելը, ինձ հիմնավոր ներշնչում են մի պարզ համոզմունք- մեր պետության բարձրաստիճան պաշտոնատար անձ կամ անձինք կան այս ամենի հետևում: Եթե տեղի է ունեցել սպանություն (ես դրանում համոզված եմ), ապա դա այնպիսի պրոֆեսիոնալ ձևով է արվել, որ փորձագետները չեն կարողանում (կամ չեն ուզում) հակառակն ապացուցել:
Պարոն Նախագահ, ես գիտեմ, որ Դուք կարող եք կանխել ապօրինի հովանավորչությունը, և անձամբ լինել այս գործի արդարացի լուծման երաշխավորը:
Ելնելով վերոգրյալից,
Հայաստանի Հանրապետության նախագահից խնդրում եմ` լինել մեր` ՀՀ քաղաքացիներիս անվտանգության երաշխավորը և հանձնարարել այս գործը պահել պատշաճ ուշադրության ներքո:
ՀՀ գլխավոր դատախազից, ՀՀ ոստիկանապետից և ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենից խնդրում եմ`
ՀՀ Կոտայքի մարզի քննչական բաժնից վերցնել նշված գործը և փոխանցել ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը` պրոֆեսիոնալ քննիչի կամ քննիչների:
Հանձնարարել նախաքննության մարմնին` ուսումնասիրություններ իրականացնել նաև Տատյանա Չադենկովայի Հայաստանյան կապերը` Արմեն Պետրոսյանի մահվանը նախորդող և հաջորդող ժամանակահատվածում, ինչպես նաև պարզել ոմն Արթուրի գտնվելու վայրը և ինքնությունը:
Հարգանքներով
Կարինե Սուքիասյան
23.02.2012թ.
Հետք.am
Այսօր Գալուստ Սահակայնը գործարար Սիլվա Համաբարձումյանի ՀՀԿ- ում հայտնվելու մասին լրագրողների հարցին, ծաղրախառն պատասխան է տվել.« Սիլվա Համբարձումյանին ո’չ տեսել եմ, ո’չ լսել եմ, ո’չ էլ բարևել եմ… որի համար ներողություն եմ խնդրում»: Ի դեպ գործարար տիկնոջ հակումները Գալուստ Գրիգորիչը և նրա շրջապատը շատ լավ գիտեն:
Չափազանց ակտիվությունն ու իշխանամերձ շրջապատում հայտնվելու նրա բուռն տենչը տիկնոջն ինչ որ հաջողություն ապահովում են, բայց ոչ այնքան, որ խոսք լինի նրա ու Գալուստ Սահակյանի կարգի մարդկանց անմիջական շփման մասին:
Երբ լրագրողը Սահակյանին հիշեցրել է գործարարի և Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի Մարիոթում տեղի ունեցած միջադեպը,(որն ի դեպ հենց նրա PR ակցիայի մի մասն էր, որով զբաղվում է Մենուա Հարությունյանը ) նա ասել է. «Այ, տեսնում եք, մարդը կարող է էդպես մեծ քամիներ բարձրացնել և ակնհայտ դառնալ, բայց ես էդպես մոռացության տամ, Սիլվա Համբարձումյանին ո’չ տեսել եմ, ո’չ լսել եմ, ո’չ էլ բարևել եմ, ի՞նչ իմանամ…. որի համար ներողություն եմ խնդրում…»:
«Էդ բոլորն ուզում են մեր շարքերն անցնել: Չեմ էլ ճանաչում` ում մասին է խոսքը, ինչի մասին է խոսքը». Ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը, երբ նրանից հետաքրքրվել են, թե ճիշտ է, արդյո՞ք, որ Սիլվա Համբարձումյանը ցանկանում է անցնել ՀՀԿ շարքերը, իսկ ՀՀԿ-ում նրան չուզողները շատացել են:
Մի շարք աղբյուրների պնդմամբ` ՀՀԿ-ում շատացել է գործարար Սիլվա Համբարձումյանին կուսակցության շարքերն ընդունելուն դեմ արտահայտվողների թիվը: Սա թերևս պայմանավորված է նրա չափազանց երերացող հեղինակությամբ: Մեր ունեցած տեղեկությամբ տիկինն անցնում է իրավապահ մարմինններով անցնող մի շարք խառը գործերով այդ թվում նաև` քրեական: Եւ գուցե դա է պատճառը, որ նրա մուտքը ՀՀԿ անցանկալի է դիտվում:
Բաղդադի կենտրոնում ոստիկանության դեմ ուղղված մի քանի ահաբեկչությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 32-ի, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով երկրի իշխանություններին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ երկու ականապատ մեքենաններ էլ պայթեցվել են հիմնականում շիաներով բնակեցված Ալ-Կարադա թաղամասում՝ ոստիկանական անցակետի մոտ, ինչի հետևանքով զոհվել է 10, վիրավորվել՝ 24 մարդ: Ականատեսների խոսքերով՝ պայթյունի վայրում մի շարք շենքեր և մեքենաներ լրջորեն վնասվել են:
Իրաքի ՆԳՆ ներկայացուցչի խոսքերով՝ առաջին պայթյունից հետո զինյալները մի քանի զինված հարձակումներ են գործել Բաղդադի տարբեր թաղամասերի անցակետերի վրա, ինչի հետևանքով զոհվել է 20 մարդ:
Հաղորդվում է, որ նման ահաբեկչություններ են իրականացվել երկրի հյուսիսում՝ Սալահ Ադ-Դին, Դիյալա, Քիրկուք մարզերում: Այստեղ զոհերի և վիրավորների թվի մասին հստակ տեղեկություն չկա:
Հիշեցնենք. անցած կիրակի Բաղդադի ոստիկանական ակադեմիայի մոտ մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով զոհվել էր 20 մարդ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.