23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը մի օրինակ է բերել, երբ Կապանի դատախազներից մեկը ստիպված է Վճռաբեկ դատարանում քննվող մի գործով եղել 36 անգամ գալ Երևան. «Երբեմն դատարանը նախօրոք գիտի, որ նիստը չի կայանալու, բայց հարկ չի համարում տեղյակ պահել»,- դատական համակարգի աշխատանքից իր դժգոհությունն է հայտնել է Հովսեփյանը:
Այո, դատական համակարգը լուռ հակասության մեջ է Գլխավոր դատախազության հետ, այստեղ կողմերը դժգոհ են միմյանցից ու շատ հաճախ դատական համակարգը դատախազական կառույցից իր կախվածության վրեժը լուծելու համար անում է քայլեր, որոնք խնդիր են դառնում ոչ միայն դատախազության, այլև դատավարական մյուս կողմերի համար:
Դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը, առաջարկել է փոփոխել գոյություն ունեցող այս պրակտիկան` կապված բարձր ատյաններում մարզային դատախազների պարտադիր մասնակցության հետ, առաջարկելով մեղադրանքների պաշտպանությունը հանձնել Գլխավոր դատախազության ներկայացուցիչներին: Սա իհարկե մի փոքր քննարկելու խնդիր է, կապված մի շարք նրբությունների հետ, որին կարելի է անդրադառնալ առանձին հրապարակմամբ:
Այսօր Գլխավոր դատախազության ընդլայնված կոլեգիալ նիստի ժամանակ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը մեկ այլ հարցով էլ է դժգոհել դատարաններից: Նա ևս խոսել է օրինակով . կոնկրետ քրեական գործի` «Քրեյզի հորս» ռեստորանային համալիրում տեղի ունեցած խուլիգանության փաստի առթիվ.«Դատական ակտերը, որոնց համաձայն, 258-րդ հոդվածի 3-րդ մասով դատապարտվող 30 անձանցից ոչ ոք ազատազրկման չենթարկվեց, հաստատում են, որ դատական մարմնի կողմից ոչ համարժեք պատիժը երբեք չի ապահովել այդ պատժի նպատակը` սոցիալական արդարության վերականգնում, նոր հանցագործությունների կանխում», շեշտել է նա:
Նախորդ տարվա` 2 011թ. համեմատ Հայաստանում մոտ 7% աճել են հանցագործությունները: Մոտ 2%–ով աճել են մարդու դեմ հանցագործությունները՝ կազմելով երկրում արձանագրված հանցագործությունների 21%–ը: Այս մասին այսօր նշվել է նախորդ տարվա աշխատանքների ամփոփման Գլխավոր դատախազության կոլեգիայի նիստին:
Մասնավորապես աճել են սպանության փորձի, դիտավորությամբ առողջությանը վնաս և ծանր վնաս պատճառելու և թրաֆիգինգի դեպքերը:
ՀՀ-ում այս բնույթի հանցագործությունների ամենամեծ տեսակարար կշիռը կազմում են դիտավորությամբ մարդու առողջությանը վնաս պատճառելու և ծեծի ենթարկելու դեպքերը: Այսպիսով.
2011թ. մարդու դեմ ուղղված հանցագործություններ է կատարել 182 անփափաս, 679 կին, 68 օտարերկյա քաղաքացի և նախկինում դատապարտված 100 անձ:
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանն իր զեկույցում նշեց, որ նկատվել է սպանության և սպանության փորձի դեպքերի բացահայտման աշխատանքներում որոշակի նվազում ՝ մոտ 2%-ով: Այս տարի բացահայտումները կազմել են մոտ 71.6%:
Պետական շահերի պաշտպանության ոլորտում պատկերը հետևյալն է. Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից կատարված ուսումնասիրություններով՝ նախորդ տարի հայտնաբերվել է 487 իրավախախտում, հարուցվել է 111 քրեական գործ, որոնց մոտ կեսի չափով վարչությունը ներկայացրել է 267 հայց՝ 2.215 մլրդ դրամի բռնագանձման պահանջով: Դատախազության ձեռնարկած միջոցառումների արդյունքում պետական բյուջե է վերականգնվել 815 միլիոն դրամ:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Անուշ Սեդրակյանը ասել է, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համամասնական ցուցակի կազմավորման գլխավոր սկզբունքը բացարձակ կոլեգիալությունն է:
Նրա խոսքով, կուսակցության մեջ կան քաղաքականության ակունքներում կանգնած մարդիկ, նոր դեմքեր, նաեւ երիտասարդներ: «Ազատ դեմոկրատներ»-ում կարծում են, որ ժամանակն է լիդերային անհատապաշտ քաղաքականությունից անցում կատարել հանրային քաղաքականության:
Բանխոսը ընդգծել է , որ Հայաստանի քաղաքական դաշտին անհրաժեշտ է որակական փոփոխություն ու սերնդափոխություն:
Ինչ վերաբերում է մամուլում տեղ գտած այն հրապարկմանը, թե «Ազատ դեմոկրատներ» և «Ժառանգություն» կուսակցություններն արդեն պատրաստել են իրենց միասնական համամասնական ցուցակը, Ա. Սեդրակյանը տեղեկացրել է, որ իրենք դեռ գտնվում են բանակցային գործընթացում, ուստի հիմա չի կարող մեկնաբանել այն ինչ ֆիկտիվ է և հրաշալի հասկանում է այդ հնարքի նպատակը:
Անուշ Սեդրակյանը նշեց, որ նպատակահարմար կլինի, որ համամասնական ցուցակը գլխավորի կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, սակայն այդ հարցը դեռ քննարկման փուլում է:
Այսօր ԲՀԿ պատգամավոր Վաֆե Էնֆիաջյանն էլ իր հերթին է հայտարարել, թե կուսակցության համասնական ցուցակում առաջին համարը լինելու է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Ըստ նրա` ԲՀԿ-ում կարևորում են կուսակցությունը նոր մարդկանցով համալրումը, ովքեր նպաստ կբերեն ոչ միայն կուսակցությանը, այլեւ` Հայաստանին: ԲՀԿ կուսակցության համամասնական ցուցակը քննարկում են ԲՀԿ 63 տարածքային կազմակերպություններում, որոնք գործում են Հայաստանի ողջ տարածքում: Էնֆիաջյանը նաև հավատացրեց, որ ԲՀԿ քաղաքական խորհուրդը բաղկացած է 217 անդամներից, որոնք պատկառելի կենսագրություն ունեցող մարդիկ են, ուստի ԲՀԿ-ն մասնագետների և կադրային խնդիր չունի: Վարդան Օսկանյանի ԲՀԿ-ին անդամակցության վերաբերյալ հարցին, Էնֆիաջյանն ասաց, որ նա բավականին մեծ հարգանք ու փորձ ունեցող անձ է, և ԲՀԿ-ի համամասնական ցուցակում միանշանակ տեղ կունենա, իսկ հորիզոնականի համարը, կորոշի ԲՀԿ-ի քաղաքական խորհուրդը:
Վահե Էնֆիաջյանը ասաց նաև, որ իրենք կարևորում են երիտասարդության մասնակցությունը քաղաքական գործընթացներին և առաջիկա խորհրդարանական ընտրությունների ԲՀԿ-ի համամասնական ցուցակի 20 տոկոսը համալրված կլինի երիտասարդներով:
«Եթե ոստիկանության որոշ սպաներ դատարանում հիշողության կորուստներ են արձանագրում, ապա կոչումով գեներալ-լեյտենանտ նախկին ոստիկանապետը դժվար թե հիշողության հետ կապված խնդիրներ ունենա», — դատական հերթական նիստին ասել է ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը: Նա պնդում է իր հայտարարությունը, թե իր դեմ հետապնդումն իրականացվել է նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրահանգով:
Նախկին ոստիկանապետը հերքել էր նախկին ենթակայի մեղադրանքները. «Իմ խոսքերը հավաստի են, ոչինչ չափազանցված չէ: Կարող եք ստուգել ոստիկանության կադրերի վարչությունում, ինչպես նաև, փառք Աստծո, Ստեփան Կարախանյանը դեռ ողջ է և ունի փաստաբան, ով ոչնչից չի վախենում, կարող եք դիմել իրեն»:
Այսօրվա դատական նիստում սկսվել են գործի նյութերի հրապարակումը, մասնավորապես՝ առերեսումների արձանագրությունները:
Հիշեցնենք, որ Մարգար Օհանյանը մեղադրվում է պաշտոնական դիրքը չարաշահելու և պետական գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար. նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասի և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատիկանիշներով:
«Մի կողմից խոսում են ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու մասին, մյուս կողմից սև PR-ն են գործի դնում: Մենք չենք կիրառում քարոզչության այս ձևը, բայց վերջին շրջանում մեր նկատմամբ ինտենսիվ կիրառում են»,- այսօր լրագրողներին իրենց դժգոհությունը հայտնեց ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը, մեղադրելով մի քանի լրատվամիջոցների իրենց կուսակցության նկատմամբ սև PR իրականացնելու մեջ:
Շահգելդյանը կարծում է, որ բոլոր կուսակցություներն արդեն իրենց քարոզչությունն են իրականացնում: Նա ասաց որ իրենք միանշանակ դեմ են ընտրակաշառքներին՝ նշելով, որ պայքարելու են դրանց դեմ. «Արդար ընտրություններ կազմակերպելը մեր միջազգային հանրության մեր տեղն ու նշանակությունը ապահովելն է: Մենք ընտրակաշառք չենք բաժանել, չի բաժանվում և չենք էլ բաժանելու»:
Փետրվարի 23-ին Կորեայի ԱԳ Նախարար Կիմ Սունգ-Հվանի հրավերով պաշտոնական այցով Սեուլ ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունել է Կորեայի Հանրապետության վարչապետ Հվանգ Սիկ Կիմը:
Կորեայի վարչապետի և Հայաստանի արտգործնախարարի հանդիպման օրակարգում են եղել Սեուլում այս տարվա մարտի 26-27-ը կայանալիք Միջուկային անվտանգության հարցերով երկրորդ գագաթաժողովի, Կորեայում ս.թ. մայիս-օգոստոս ամիսներին տեղի ունենալիք EXPO-2012 Համաշխարհային ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքները և այդ կարևորագույն համաշխարհային իրադարձություններին Հայաստանի մասնակցությունը:
Զրուցակիցները հույս են հայտնել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյակը մեկնարկային հանգրվան կդառնա երկկողմ փոխգործակցության զարգացման համար և պատրաստակամություն հայտնեցին անհրաժեշտ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:
Նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Կորեայի վարչապետին անկախությունից ի վեր Հայաստանի զարգացմանը ցուցաբերած աջակցության համար: Այս առումով Կորեայի վարչապետը նշել է, որ կորեական կողմը պատրաստակամ է շարունակել Հայաստանին տեխնիկական աջակցության տրամադրումը Կորեայի միջազգային համագործակցության կառավարական գործակալության միջոցով:
Հվանգ Սիկ Կիմը և Էդվարդ Նալբանդյանը անդրադարձել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակի, քաղաքական, տնտեսական և մշակութային համագործակցության զարգացման ուղիներին:
Նույն օրը կայացել են Հայաստանի և Կորեայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Կիմ Սունգ-Հվանի բանակցությունները:
Հանդիպման սկզբում փոխանակվեցին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և Կորեայի Նախագահ Լի Մյունգ-Բակի ուղերձները երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյակի կապակցությամբ:
Հայաստանի և Կորեայի արտգործնախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:
Հայաստանի արտգործնախարարը իր կորեացի պաշտոնակցին հրավիրել է այցելել Երևան:
Ավարտելով այցելությունը Կորեա՝ ԱԳ նախարարը ուղևորվել է Վիետնամ:
Առաջիկա խորհրդարանական ընտրություններին Հայաստանում իշխող կուսակցության` ՀՀԿ-ի համամասնական ցուցակը կգլխավորի երկրի նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: Այս մասին հայտարարել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղր Էդուարդ Շարմազանովը. «Հայաստանի հանրապետական կուսակցությունը կայացած քաղաքական ուժ է, որը երկրի անկախության հիմադիրներից է: Երբ խոսքը վերաբերում է քվոտավորմանը, կցանկանայի նշել, որ ՀՀԿ-ն դա բաց բաժնետիրական ընկերություն չէ:
Նա նաև մանրամասնել է. Քվոտավորման մասին խոսում են նրանք, ովքեր սովոր են դրան: ՀՀԿ-ում չկա և չի կարող լինել քվոտավորում, իսկ համամասնական ցուցակում կընդգրկվեն նրանք, ովքեր կհամապատասխանեն կուսակցության բարեփոխումների նախընտրական ծրագրի տրամաբանությանը, հետեւաբար, նրանք, ովքեր կարող են կյանքի կոչել այդ ծրագրերն ինչպես օրենսդիր, այնպես էլ` գործադիր մարմիններում»,-ասել է Շարմազանովը:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` փետրվարի 24-ին, շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Պատվո շքանշանի ասպետ Միշել Լեգրանին՝ ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ:
Ուղերձում ասված է.
«Սիրելի՛ մաեստրո Լեգրան,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ:
Դուք մեծ ավանդ ունեք ժամանակակից երաժշտության զարգացման գործում, իսկ Ձեր ստեղծագործությունները կատարում են ամբողջ աշխարհում: Ձեզ նման վառ անհատականությունների շնորհիվ ամրապնդվել է Ձեր երկու հայրենիքների` Հայաստանի եւ Ֆրանսիայի կապը:
Ես մեծ ջերմությամբ եմ վերհիշում 2009 թվականի սեպտեմբերին Երեւանում տեղի ունեցած մեր հանդիպումը: Վստահ եմ, որ առջեւում մեզ նորանոր հանդիպումներ են սպասվում, հատկապես` Երեւանում, քանի որ հայ ժողովուրդը սիրում է Ձեզ եւ հպարտանում Ձեզնով:
Կրկին շնորհավորելով հոբելյանի առթիվ` մաղթում եմ Ձեզ առողջություն եւ անսպառ եռանդ»:
Հայ երգիչ–երգչուհիները հայտարարություն են տարածել՝ ուղղված Եվրոպական հեռարձակողների միությանը և Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը, որով հրաժարվում են մասնակցել այս տարի մայիսին Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012» մրցույթին։
Հայտարարության մեջ ասված է.
«Փետրվարի 23-ին, Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում, ադրբեջանցի դիպուկահարի արձակած կրակոցից զոհվել է ՀՀ Զինված ուժերի ժամկետային զինծառայող Ալբերտ Ադիբեկյանը: Եվ սա այն պարագայում, երբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի միջնորդ երկրները բազմիցս կոչ են արել հակամարտող կողմերին հետ քաշել դիպուկահարներին շփման գծից: Հայկական կողմը մշտապես հայտարարել է, որ պատրաստ է այդ քայլին: Ադրբեջանը, ինչպես տեսնում ենք, ոչ միայն չի ընդունում այդ առաջարկը, այլև ցանկացած առիթ օգտագործում է հայի արյուն հեղելու համար: Այս պարագայում մենք, ներքոստորագրյալներս, հրապարակավ հայտարարում ենք, որ լրջագույն վերապահում ունենք` կապված Բավքում կայանալիք Եվրատեսիլին Հայաստանի մասնակցության հետ:
Հայաստանի երգիչները տարիներ շարունակ մասնակցել են Եվրոպական հեռարձակողների միության կազմակերպած «Եվրատեսիլ» երգի բոլոր, այդ թվում` նաև մանկական մրցույթներին:
Սակայն այս տարվա «Եվրատեսիլ-2012»-ն Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցկացնելու հեռանկարը հարուցեց շատ երկրների հասարակական կազմակերպությունների, քաղաքական գործիչների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների սուր քննադատությունն ու դժգոհությունը:
Մենք հայտարարում ենք, որ հրաժարվում ենք մասնակցել Բաքվում անցկացվող մրցույթին:
Մենք հրաժարվում ենք ելույթ ունենալ մի երկրում, որը հայտնի է հայերի զանգվածային ջարդերով ու կոտորածներով, մի երկրում, որտեղ հայատյացությունը հասցված է պետական քաղաքականության մակարդակի, մի երկրում, ուր մուտքն արգելված է ազգությամբ հայ որևէ մեկի համար, եթե նույնիսկ նա այլ երկրի քաղաքացի է, ինչին ականատես ենք լինում գրեթե յուրաքանչյուր ամիս:
Որքան էլ ադրբեջանական իշխանություններն ասեն, թե իբր երաշխավորում են մասնակիցների անվտանգությունը, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ 2004 թ-ին ՆԱՏՕ-ի կազմակերպած միջոցառումներից մեկի ժամանակ Բուդապեշտի հյուրանոցում գիշերը ադրբեջանցի մարդասապան սպայի ձեռքով անկողնում քնած պահին կացնահարված Գուրգեն Մարգարյանի ճակատագրին կարող է արժանանալ ազգությամբ հայ յուրաքանչյուր երգիչ կամ պատվիրակության որևէ անդամ:
Մենք հրաժարվում ենք ելույթ ունենալ մի երկրում, որը Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում, Մինգեչաուրում և Մարաղայում կազմակերպեց զանգվածային ջարդեր և կոտորածներ, որոնց զոհ գնացին հարյուրավոր հայեր: Մի երկրում, որը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության վրա, փորձեց բռնի ուժով հայաթափել Ղարաբաղը և մեր քույրերին ու եղբայրներին դուրս մղել իրենց պատմական հայրենիքից: Արցախի մեր քույրերի և եղբայրների հերոսական ինքնապաշտպանության շնորհիվ նրանց զինված ուժերը դուրս մղվեցին Արցախից, սակայն այսօր էլ շարունակում են հայերին կոտորելու սպառնալիքները: Եվ այդ ամենը կատարվում է նախագահի և իշխանության տարբեր մարմինների մակարդակով, որոնք տարիներ շարունակ իրենց քաղաքացիներին դաստիարակում են ռևանշիզմի և հայատյացության ոգով:
Մենք կոչ ենք անում Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը հրաժարվել այդ երկիր մասնակից ուղարկելուց և միաժամանակ հայտարարում, որ մենք այժմ էլ պատրաստ ենք մասնակցելու «Եվրատեսիլ-2012»-ին, եթե Եվրոպական հեռարձակողների միությունը որոշի մրցույթը տեղափոխել ցանկացած այլ երկիր, որտեղ կտիրի համերաշխության և հավասար մրցակցության այն մթնոլորտը, ինչն առկա էր անցած տարի Հայաստանում անցկացված մանկական «Եվրատեսիլի» օրերին, որին, ի դեպ, չմասնակցեց Ադրբեջանը: Հայտնում ենք նաև, որ պատրաստ ենք մասնակցելու «Եվրատեսիլի» բոլոր հետագա մրցույթներին»:
Հայտարարության տակ ստորագրել են հանրաճանաչ մի շարք երգիչ–երգչուհիներ, այդ թվում և «Եվրատեսիլ» մրցույթին բոլոր տարիներին մասնակցած հայ երգիչ–երգչուհիները
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.