23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Իսպանիայի թագավորի փեսան` Ինյակի Ուրդանգարինը հայտնվել է Իսպանական Պալմա դե Մայորկա քաղաքի դատարանում: Բանն այն է որ նա Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը` վկայակոչելով իսպանական հեռուստատեսությանը, մեղադրվում է իր ղեկավարած հասարակական հիմնադրամի միջոցների յուրացման մեջ:
Թագավորի ընտանիքի անդամը ըստ նախնական տվյալների 2004-2006 թվականներն ընկած ժամանակահատվածում հիմնադրամի գումարներից ծախսել է 6 մլն եվրո:
Սակայն Պալմա դե Մայորկայի դքսի տիտղոսը կրող Ուրդանգարինը լրատվամիջոցներին հայտնել է, որ դատարան է եկել ապացուցելու իր անմեղությունը:
Նա մինչ դատարանի որոշումը՝ ժամանակավորապես հեռացվել է արքունիքից:
Նշենք, որ վերջին մի քանի տարիներին Իսպանիայի կառավարությունը ակտիվորեն պայքարում է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական հետևանքների դեմ` իրականացնելով նաև պետական բյուջեի ծախսերի կրճատման քաղաքականություն: Սակայն, թագավորական ընտանիքին հատկացվող գումարը շարունակում է մնալ բավականին մեծ: Այս հանգամանքն Իսպանիայի բնակչության շրջանում դժգոհությունների առիթ է տալիս:
Հայաստանցիներն ավելի հաճախ են սկսել մեքենաներ ներմուծել Ճապոնիայից, քանի որ դրանց գները համեմատաբար ցածր են։ Իսկ պատճառը մեկն է՝ ներմուծվածը ռադիացիայի ենթարկված մեքենաներ են: Ըստ վիճակագրության 2011թ. Հայաստանում Ճապոնիայից ռադիացիայի ենթարկված մեքենաների ներմուծման մի քանի դեպք է գրանցվել։
ՀՀ Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանն ասել է, որ այդ մեքենաները հետագայում ապաակտիվացվել են:Նա տեղեկացրել է, որ ռադիացիայի մակարդակն այդ մեքենաներում ժամում 80 միկրոռենտգեն է կազմել, իսկ նորման ժամում 60 միկրոռենտգենն է:
Մարտիրոսյանը նշել է, որ ռադիացիայի ենթարկված մեքենաները հատուկ մշակում են անցնում և մաքրվում են, դրանից հետո միայն մեքենան կարող է անվտանգ համարվել և սեփականատիրոջը հանձնվել: Թե որքան թանկ է նստում սեփականատերերի վրա ապաակտիվացման ընթացակարգը, Մարտիրոսյանը չի հայտնել, ինչպես և չի պարզաբանել, թե եթե դա հնարավոր է, ապա ինչու չի արվում մինչև ներկրելը, կամ ինչու հենց ճապոնացիները չեն զբաղվում դրանով։
Պետական պաշտոնյան նշել է, որ դա պարտադիր ընթացակարգ է: Սակայն չի հստակեցրել, թե ինչ է արվում այդ մեքենաները հայտնաբերելու ուղղությամբ, չէ որ չի կարող ընդամենը տարվա մեջ մի քանի դեպք լինել, երբ թվերը փաստում են, որ հենց ճապոնական էժան մեքենայի պահանջարկն է աճել:
Փետրվարի 24-ին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու Facebook-յան էջը ենթարկվել է հաքերների հարձակման:«Էխո Կավկազա» պարբերականի տեղեկացմամբ հաքերային գրոհը պատասխանն է վրացի բլոգերների փետրվարի 23-ինախաձեռնության: Նրանք 200-ի չափ հաղորդագրություններ էին ուղարկել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Facebоok-ի էջին` պահանջելով օկուպացումից հանել Վրաստանի տարածքները: Ավելի ուշ Ռուսաստանի նախագահի աշխատակազմը էջն արգելափակել էր վրացի օգտվողների համար և ջնջել բոլոր հաղորդագրությունները:
Իսկ Վրաստանի նախագահի աշխատակազմից հաղորդել են, որ մեկուկես ժամվա ընթացքում նախագահի էջում ռուսերենով հարյուրավոր հաղորդագրություններ են հայտնվել, որոնցում նշված է եղել, որ Սահակաշվիլին ազգությամբ հայ է: Նրա կնոջը Սանդրա Ռուլովսին համարել են ամերիկյան հատուկ ծառայությունների աշխատակից, նշելով, որ վրացի ժողովուրդը ավելի լավ նախագահի է արժանի:
Հարձակման արդյունքում Վրաստանի նախագահի էջը ևս ժամանակավոր արգելափակվել է:
Ասում են սննդամթերքի տեսակից կախված է նաեւ մարդու սեռական կյանքի որակը, այդ պատճառով էլ սեռական կյանքում հաղթանակներ ունենալու նպատակով մարդիկ դիմում են փորձված ավանդական հնարքների:
Սեքսուալ ճաշացանկի վերաբերյալ սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանն ասաց, որ հայերի շրջանում այս հարցում մեծ դեր ունեցավ հայտնի «Ինն ու կես շաբաթ» էրոտիկ ֆիլմը, որը դիտելուց հետո լայն տարածում գտավ սիրեցյալի մարմնին բալի մուրաբա քսելու տարբերակը: Իսկ թե որոնք են այն մթերքները, որ խթանիչներ են համարվում, Վրեժ Շահրամանյանը թվարկեց. «Սեքսուալ խոհանոցում մեծ ուշադրության են արժանի ֆոսֆորով հարուստ մթերքները: Օրինակ՝ դեռ հին հռոմեացիներն ասում էին, որ ձուկը սնում է ցանկասիրությունը, որոնցից են՝ կատվաձուկը, կաղամարը, ոստրեն, ինչպես նաեւ մեր հանրահայտ իշխանը: Ուժեղ խթանիչ ներգործություն ունեն նաեւ մրգերը՝ անանասը, դեղձը, բանանը, խնձորը, խաղողը: Արեւելքում էլ, օրինակ, նռան հատիկներն են խորհուրդ տրվում զուգընկերոջը՝ սիրո գիշերից առաջ: Բանջարեղեններից՝ ծաղկակաղամբը, գազարը, կանաչիներից՝ ռեհանն է խթանիչ հանդիսանում»:
Սեքսապաթոլոգի մեկնաբանմամբ, սեքսուալ ակտիվությունը խթանող միջոցները կոչվում են աֆրոդիզիակներ՝ ի պատիվ հին հունական սիրո աստվածուհու՝ Աֆրոդիտեի. «Աֆրոդիզիակների շարքում նեխուրը առաջատարներից է: Պատահական չէ, որ Լյուդովիկոս 15-րդի սիրուհի մարկիզա դե Պոմպադուրը, ով «անկողնային վագրուհի» էր, միշտ նեխուրով տաք շոկոլադ էր ըմպում: Հնդկացիները, արաբներն ու չինացիները սեռական կարողությունը պահպանելու համար հնուց ի վեր նուշ են օգտագործում: Իսկ պնդուկը համարում են «կրքի կորիզ»՝ իր գրգռիչ ազդեցության պատճառով: Հնդկաստանում սիրային լավագույն ուտելիքներից է նաեւ մեղրով պիստակը: Մեղրը նույնպես հրաշալի աֆրոդիզիակներից է: Հին Պարսկաստանում հարսանիքից հետո նորապսակները մեկ ամիս շարունակ մեղրաջուր էին խմում՝ իրենց ապագա երեխային շուտ բեղմնավորելու նպատակով: Բայց ամեն ինչ պետք է օգտագործել չափի մեջ, որովհետեւ այս մթերքները չարաշահելու դեպքում հակառակ արդյունք կունենաք»,-եզրափակեց բժիշկը:
aravot.am
Այսօր մեծ զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան 147-րդ տարեդարձն է: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Եռաբլուր պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու Զորավարի ծննդյան օրվա առիթով:
Զորավարի և հայ ազգային ազատագրական պայքարի բոլոր նվիրյալ նահատակների հոգիների հանգստության համար հոգեհանգստի կարգ են կատարել Հայ Առաքելական եկեղեցու սպասավորները:
Տարոն Մարգարյանը Եռաբլուր պանթեոնում ծաղիկներ է դրել նաեւ Սպարապետ Վազգեն Սարգսյանի և Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի շիրիմներին:
«Հասարակության համար հասկանալի լեզվով ասած պահքը պրոֆիլակտիկայի շրջան է: Ինքնամաքրման այս շրջանում պետք է գտնել սեփական թերությունները և աշխատել վերացնել դրանք», — այսօր լրագրողների հետ հանդիպման ասաց Տեր Թովմաս Անդրեասյանը:
Մեծ պահքին որպես կանոն չեն օգտագործում կենդանական ծագման սնունդ՝ միս, կաթնային մթերքներ, դրանք 40 օր փոխարիենելով բուսական ծագում ունեցող ուտելիքններով: Քահանան ասում է, որ կարելի է օգտագործել նաև մեղր, կարմիր գինի:
Եկեղեցին չի պարտադրում անցնել պահքի: Դա կամավոր ընտրություն է և առավել կարևոր է ոչ թե բուսական սննդակարգին անցնելը, այլ հոգու փրկությունը: «Անցնում են նրանք, ովքեր ուզում են: Պետք է նայեք ձեր գործին և եթե հնարավորություն չունեք, պետք չէ պահել»,- ասում է հոգևորականը:
Տեր Թովմասը կարող է սեփական օրինակից ասել. «Երբ կենդանական սննդից անցում ես բուսականին, մարդու մոտ կրքերը մեղմանում են, նյադային համակարգը հանգստանում է»:
Քահանան դիմեց նաև նրանց ովքեր մեղավոր են զգում պահքը դադարեցնելու համար.«Սա կամավոր սկզբունք է, մենք այդ դեպքերում բացատրում ենք, որ պետք չէ մեղավոր զգալ, եթե չեք կարողանում պահել, դա բոլորովին էլ մեղք չէ»:
Ասուլիսին ներկա էնդոկրինոլոգ Բամինե Բաղրամյանը ևս կողմ է պահքին՝ առողջական նկատառումներից ելնելով. «Ցանկացած միրգ պարունակում է տարբեր տեսակի վիտամիններ, ուստի պասի շրջանում ճիշտ սննդակարգին հետևելով կարելի է խուսափել վիտամինների պակասից: Խորհուդ է տրվում ուղղակի միրգն ու բանջարեղենը օգտագործել հում, թարմ վիճակում»: Նա խորհուրդ տվեց պահքին չհետևել հիվանդություններ ունեցող մարդկանց, երեխաներին ու տարեցներին:
էնդոկրինոլոգն ասաց, որ մսին լիարժեք կարող է փոխարինել սունկը: Իսկ այդ ընթացքում կարևոր են նաև հացեղենի, լոբազգինների օգտագործումը:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ հայտնաբերվել է Հրազդանի ընտրությունների ժամանակ լրագրողի վրա հարձակված, նրան հայհոյող անձը, պարզվել է ինքնությունը:
«2012 թ. փետրվարի 12-ին, ժամը 22.24-ին, «Hetq.am» ինտերնետային կայքում տեղադրված «Հարձակում լրագրողի վրա» վերտառությամբ տեսանյութի կապակցությամբ ոստիկանության Հրազդանի բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Նյութերով պարզվել է, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 68 շենքի բակում ականատեսների ներկայությամբ Աշոտ Դանիելյանը հայհոյանքներ է տվել տեսանկարահանում կատարող, ինքնությունը չպարզված անձին:
Նյութերի հետագա ընթացքը լուծելու` իրավական գնահատական տալու նպատակով խնդրվում է տեսանկարահանումը կատարած անձին եւ ականատեսներին ներկայանալ ոստիկանության Հրազդանի բաժին կամ զանգահարել 59-06-18 հեռախոսահամարով», տեղեկացնում է ոստիկանությունը:
Հանրապետական կուսակցությունում, համամասնական ցուցակին վերաբերող հարցերի հետ մեկտեղ, քննարկվում է նաև կուսակցության գործադիր մարմնի նոր կազմի հարցը: «ՀՀԿ-ն իր ԳՄ կազմը հաստատում է 2 տարին մեկ տեղի ունեցող համագումարի ժամանակ: Նույնը կանի նաև մարտի 10-ի համագումարի ժամանակ: Իհարկե, մինչև համագումարը ԳՄ նոր կազմն արդեն պատրաստ կլինի, որը համագումարի ժամանակ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը պարզապես հաստատման կներկայացնի: ՀՀԿ ԳՄ-ից որոշ անդամներ այս անգամ դուրս կմնան, որոնց կփոխարինեն նորերը: Մեր տեղեկություններով` այս անգամ ԳՄ անդամ չի լինի հանրապետությունից բացակայող, Աժ պատգամավոր Հարություն Փամբուկյանը: Հավանաբար ԳՄ-ն կլքի նաև Բժշկական համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյանը: Ամենայն հավանականությամբ, նրանց կփոխարինեն Աժ նախագահ Սամվել Նիկոյանը եւ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: ՀՀԿ անդամ Աժ նախագահները և Երևանի քաղաքապետերը միշտ եղել են կուսակցության ԳՄ անդամ: Հնարավոր է համարվում նաև, որ այս անգամ ԳՄ անդամ չլինի նաև ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը: ՀՀԿ-ում առայժմ հարցականի տակ է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի և Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հարցը: Չի բացառվում, որ այս անգամ նրանք նույնպես լքեն գործադիր մարմինը, ում փոխարեն կառույցը կհամալրեն Աժ փոխնախագահ էդուարդ Շարմազանովը և Կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը: ՀՀԿ փոխնախագահներ Ռազմիկ Զոհրաբյանն ու Գալուստ Սահակյանը, ինչպես նաև` Աժ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը, հավանաբար, կշարունակեն մնալ ԳՄ անդամ»,- գրում է «168 ժամ»-ը:
ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն այս օրերին գտնվում է Մոսկվայում, գրում է «Ժողովուրդ»-ը վկայակոչելով իր լավատեղյակ աղբյուրները: «Ավելին, նույն աղբյուրների համաձայն այժմ Բաբայանը ապրում է նախկին «Ուկրաինա», այժմ «Radisson Royal Moscow Hotel» հյուրանոցում` դելյուքս համարում: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ»-ը զանգահարել է Բաբայանի տիկնոջը` Իռային, սակայն ապարդյուն. մեր հարցերին` որտեղ է Սամվել Բաբայանը, երբ է վերադառնալու, նա պատասխանել է մեկ բառով` «չգիտեմ»: Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը, Հայաստանի բանկերում գրավ դնելով մի շարք նախկին ու ներկա պաշտոնյաներին, իր նախկին ընկերներից շատերին պատկանող տները, անհետացել է: Ու տևական ժամանակ է`որևէ մեկը չի կարողանում գտնել նրան»:
ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի տարածքում, փետրվարի 25-28-ին, 29-ի գիշերը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 29-ի ցերեկը մարզերի զգալի մասում սպասվում են տեղումներ:
Օդի ջերմաստիճանը 27-28-ի գիշերը կբարձրանա 9-11, ցերեկը` 4-6 աստիճանով:
Երևանում փետրվարի 29-ի օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև: Իսկ 25- ից մինչև 28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.