23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ մամուլի քարտուղար Արման Մուսինյանը տեղեկացրեց, որ Վաղը՝ փետրվարի 28-ին նախատեսված խորհրդարանական լսումներին զուգահեռ ՀՅԴ–ի կողմից անցկացվելիք ակցիային մասնակցելու համաձայնություն է տվել նաև ՀԱԿ-ը: «Ընտրական օրենսգրքում փոփոխությունների հետ կապված լսումներին մենք ակտիվ մասնակցություն ենք ունենալու ինչպես ԱԺ-ում, այնպես էլ շենքից դուրս նախատեսվող ակցիային»,- ասաց նա:
Լրագրողի հարցին, թե եթե ՀԱԿ-ը խորհրդարանում մեծամասնություն չկազմի, կշարունակի՞ աշխատանքները խորհրդարանում, թե կհրաժարվի մանդատներից, Մուսինյանն ասաց. «Եթե նույնիսկ մենք ունենանք մեկ պատգամավոր, բայց տեղի ունենան շատ ազատ եւ արդար ընտրություններ, մենք դա կհամարենք հասարակության գնահատականը մեր գործունեությանը եւ մյուս քաղաքական ուժերի գործունեությանը: Մենք առաջինը կլինենք, որ կշնորհավորենք խորհրդարանական ընտրություններում հաղթած ուժին:
Մեզ համար ամենաէականն այն է, որ Հայաստանում անցկացվեն ազատ եւ արդար ընտրություններ»:Նշենք, որ ԱԺ լսումները կվերաբերեն ամբողջական համամասնական ցուցակին անցնելու ԲՀԿ, ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունների առաջարկին:
Արման Մուսինյանը ՀՀԿ-ի հետ այս հարցում հակառակ կարծիք ունենալն արդեն իսկ համարում է վարչախմբի դրսևորման լավագույն օրինակ: «Հայաստանի քաղաքական դաշտը գրեթե համախմբվել է այդ հարցի շուրջ, բացառությամբ իշխող վարչախումբը ներկայացնող քաղաքական ուժի՝ ՀՀԿ-ի: Չեք գտնի մի երկիր, որի բոլոր քաղաքական ուժերը համախմբվել են, իսկ մեկ քաղաքական ուժ, տիրանալով քվերակման կոճակներին, այսպես չորով դեմ է փոփոխությանը։ Սա հենց կրիմինալհամակարգի լավագույն դրսևորումն է»,-ասաց նա:
Նա հավատացրեց, որ իրենք կհասնեն հաջողության ինչ- ինչ համաձայնությունների հաշվին:Թե ինչպիսի`չմանրամասնեց.
Օրերս «Շողակաթ» հեռուստաալիքով Հայ Առաքելական Եկեղեցու հայրերը, հովվապետի գլխավորությամբ, մեկը մեկին հերթ չտալով, խոսում էին մարդկանց սոցիալական խնդիրների հաղթահարման ճանապարհին եկեղեցու դերի, նրանց զորավիգ լինելու իրենց մասն ունենալու մասին: Գարեգին Բ-ն ապա նրան լրացնողները ասում էին, որ շատ կարևորում են կին — տղամարդ հարաբերության հարցում, սոցիալական խնդիրների լուծման ասպարեզում մանկատներում և այլ նմանատիպ հաստատություններում իրենց դերը.
Թեպետ ուշացած, սակայն զարմանալի ու գովելի շրջադարձ.
Տարիներ առաջ էջմիածնում նվաստս համոզում էր այն ժամանակ դեռևս աբեղա Արշակ Խաչատրյանին, որ Աստված հոգևորականին կոչել է հենց վերը նշված խնդիրների համար, որ Խաչի խորհուրդներից մեկը հենց դա է. խաչի մի թևը՝ ուղղահայացը՝ Աստծուց իջնողն է, սերը բարությունը ներողամտությունը և այլն, որը դու հորիզոնական տեսքով փոխանցում ես դիմացինին:
Նկատառումներս, թե` իրենց 6 տարվա կրթությունն ափսոս է, որ մեկուսացվածության պատճառով է քահանայի նկատմամբ հարգանքը նվազ, մարդիկ չեն ընկալում հոգևորականին, համարում են անգործ ձրիակեր, որ իրենց տեղը մարդկանց մեջ է, որ ի վերջո իրենց սխալ քաղաքականության արդյունքում է, որ աղանդավորները այսչափ տարածվել են, որ անհրաժեշտ է այսօրվա եկեղեցին չդարձնել կույրաղիքի պես մի բան, այլ որպես աշխատող օրգան ներդնել օրգանիզմի՝ հասարակության մեջ ինչ- ինչ մոտեցումներ վերանայելով, չհամոզեցին Հայր Արշակին:
Ընդհակառակը`երիտասարդ աբեղան ինձ համոզում էր, որ դա հոգևորականի առաքելության մեջ չի մտնում, որ ես թյուրիմացության մեջ եմ նման համոզմունք ունենալով, որ իմ պատկերացումը հոգևորականի մասին սխալ է:
Սակայն միայն Արշակ աբեղան չէր այդպես մտածում ու նրա մեղք չէր, որ գործող կարծրատիպը պաշտպանում էին վերից: Այդպես էին նրան սովորեցրել՝ հեռու վանել ցանկացած սոցիալական խնդիր: Այդ հարցն ինձ հանգիստ չէր տալիս ու փորձեցի նույն թեմայով խոսել ավելի փորձառու, առավել բարձր կարգավիճակի մեկ այլ հոգևորականի հետ, որն ի դեպ հատկապես վերջերս, շատ բարձր համարում է ձեռք բերել հանրության շրջանում: Նա ինձ ասաց, որ մարդկանց խնդիրներին ականջալուր լինելը, նրանց հարցերով զբաղվելը գլխացավանք է, ու պատմեց թե ինքը փորձել է մեկ — երկու անգամ, ու հասկացել, որ դա իր համար չէ: Առանձին դեպքերի փիառի համար դեմ չեն, բայց որպես աշխատանք…
Մեր հանդիպումից անցել է 7 — 8 տարի. Իհարկե շատ բան է փոխվել: Հիմա կյանքի ռիթմն է փոխվել, այլևս քահանաներ կան բանակում, կալանավայրում, հատուկ դպրոցներում ու նմանատիպ այլ հաստատություններ են այցելում, սակայն ավելի շատ ձևի քան բովանդակության համար:
Իսկ գործ որպես այդպիսին չի արվում: վկան ինքնասպանությունների այս մտագոգիչ աճը: Ծխական քահանաների տարբերակը չկիրառելը պայմանավորում են կադրերի պակասով: Դա արդարացում չէ. Իրենց նկատմամբ ուշադրության կոնտակտի պակասն է, որ մարդկանց վանում է քահանայից, մինչդեռ շատ սիրալիր աղանդավորները իրենց մի տոպրակ ալյուրով, ձեթով ու տեղ հասցված խոսքով, շատ ավելին են անում, քան ազգային եկեղեցում նստած կամ 6 տարի շարունակ ճեմարանից քիթը դուրս չհանած ապագա հոգևորականը:
Ինչո՞ւ է նրանց արգելվում իրենց սովորածը փոխանցել մարդկանց, մտնել կենցաղ, օգնել նրանց, օրինակ ծառայել, հարկ եղած դեպքում խնդիրներ վեր հանել: Իսկ ով է ասել, որ չի կարելի և գործել, և աղոթել: Աղոթքներով բավարարվում են միայն աշխարհից հրաժարված ու հեռավոր միայնության մեջ ապաշխարհող վանականները: Որ մեր ժամանակների համար չէ: Կուսակրոնության ուխտի մասին չէ խոսքը, որն ընդունելը դեռ ոչինչ չի ասում ՝ ավելին այլ խոսակցության թեմա է տալիս:
Ինչև ողջունելի է, որ վերջապես սառույցը շարժվել է, որ մեր հոգևոր հայրերը սկսել են գիտակցել վերջապես, թե որն է իրենց տեղը այս գլխապտույտ զարգացող ժամանակներում: Որ, այո, կարող են բահը վերցնել ու ձյուն մաքրել:
Այսօր` փետրվարի 27-ին, մեկնարկում են Հայաստանի Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստերը:
ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ԱԺ 11-րդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել են 13 հարց և 2 միջազգային պայմանագիր: ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել է 119 հարց, այդ թվում` 17 միջազգային պայմանագիր:
ԱԺ չորրորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և փետրվարի 27-ից մարտի 1-ը ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը կհաստատվեն ԱԺ փետրվարի 27-ի նիստում:
Նշենք, որ վաղը` փետրվարի 28-ին Խորհրդարանական ընդդիմության պահանջով, ԱԺ-ն քննարկելու է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու և 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու վերաբերյալ հանրային լայն աջակցություն ստացած առաջարկը: Այդ առաջարկի նախաձեռնողներն են «Ժառանգությունը» և ՀՅԴ-ն:
Լոս Անջելոսում ավարտվել է «Օսկար» կինոմրցանակի 84-րդ մրցանակաբաշխությունը: Կինոակադեմիայի բարձր մրցանակը հանձնվեց 24 անվանակարգերում:
Արարողության գլխավոր հաղթող դարձան երկու ֆիլմեր` Մարտին Սկորսեզեի «Ժամանակի պահապանը» եւ Միշել Խազանավիչուսի «Արտիստը»: Ֆիլմերից յուրաքանչյուրը հինգ ոսկե արձանիկ ստացավ, հաղորդում է «Վեստի FM»-ը:
Հիշեցնենք, տղամարդու լավագույն դերի համար մրցանակը շնորհվեց «Արտիստը» ֆիլմի գլխավոր դերակատար Ժան Դյուժարդենին: Լավագույն ֆիլմ եւ լավագույն ռեժիսոր անվանակարգերում եւս հաղթեց «Արտիստը»: Ֆիլմը մրցանակ ստացավ նաեւ հագուստների լավագույն դիզայն եւ լավագույն երաժշտություն անվանակարգերում:
Օսկարյան մյուս ֆավորիտը`Մարտին Սկորսեզեի «Ժամանակի պահապանը», մրցանակներ ստացավ ձայնի, ձայնի մոնտաժավորման, օպերատորական աշխատանքի, գեղարվեստական ձեւավորման եւ տեսողական էֆեկտների համար:
«Կանացի լավագույն դեր» անվանակարգում հաղթեց Մերիլ Սթրիփը` «Երկաթյա տիկինը» ֆիլմում Մարգարեթ Թեթչերին մարմնավորելու համար:
Այս տարվա արարողությանը յուրօրինակ ռեկորդ սահմանվեց. Քրիսթոֆեր Փլամերը (82 տարեկան) դարձավ «Օսկար» ստացած ամենատարեց դերասանը:
«Երկրորդ պլանի կնոջ լավագույն դեր» անվանակարգում հաղթեց Օկտավիա Սփենսերը` «Սպասուհին» ֆիլմի դերի համար:
Լավագույն սցենար ճանաչվեց Վուդի Ալենի «Կեսգիշերը Փարիզում» ռոմանտիկ կատակերգության սցենարը:
«Օտարալեզու լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթող ճանաչվեց իրանական Ասհար Ֆարհադիի «Նադիրի եւ Սիմինի ամուսնալուծությունը» ֆիլմը:
Հրազդան-Ծաղկաձոր ճանապարհի 1-ին կմ-ին, փետրվարի 26-ին, ժամը 13.30-ի սահմաններում, «Լեքսուս RX-300» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով «Օպել-Վեկտրա»-ի երեք ուղեւորները եւ «Լեքսուս RX-300»-ի երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ըստ ԱԻՆ լրատվական ծառայության, փրկարարների ուժերով Հրազդան գետից դուրս է բերվել Երևանի Ա. Ավետիսյան փողոցի թիվ 78 շենքի 42-րդ բնակարանի բնակիչ 1978-ին ծնված Տ. Գևորգյանի դին:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ մահացած Տ. Գեւորգյանը աշխատում էր «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերությունում որպես բաժնի ղեկավար:
Կամրջի մոտ կայանված և Տ. Գեւորգյանին պատկանող «Տոյոտա Ռավ-4» ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է մեկ շիշ բացված կոնյակ, որի մեջ շատ քիչ քանակությամբ կոնյակ է մնացած եղել:
Փետրվարի 26-ին` ժամը 07.50-ին, ոստիկանության Աշոցքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Աշոցք գյուղում տուն է այրվում:
ԱԻՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ հրդեհը մարվել է նույն օրը` ժամը 09.30-ին, մարտական 1 հաշվարկի ուժերով:
Հրդեհաշիջման աշխատանքներից հետո տնակում հայտնաբերվել է միայնակ բնակվող տանտիրուհու, 1928թ. ծնված Վիկտորյա Գալստյանի դիակը` այրվածքների հետքերով:
Հրդեհի առաջացման պատճառները պարզվում են: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:
Փետրվարի 27-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, իսկ օդի ջերմաստիճանը կբարձրանա 1–3 աստիճանով:
Ըստ Արտակարգ իրավիճակների կայքի՝ քամին արևմտյան 2-7 մ/վրկ:
Փետրվարի 26-ին, ժամը 12.45-ի սահմաններում, «Սուբառու-Ֆոռեստեր» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 24-րդ կմ-ին բախվել է «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Ֆորդ Տրանզիտ»-ի 3 ուղևորները և «Սուբառու-Ֆոռեստեր»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:
1988 թ. փետրվարի 27-ին Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանցիներն սկսեցին հայերի սպանդը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի թալանով և ոչնչացմամբ:
ԽՍՀՄ ղեկավարության լռության պայմաններում երեք օրում սպանվեց 53 մարդ, իսկ վիրավիորների թիվը տասնյակներով էր հաշվվում։ Ընդ որում սպանվածների մի մասը տանջամահ էր արվել, իսկ դիակներն այրել էին:
Փետրվարի 29-ին Սումգայիթ մտավ խորհրդային բանակը, որը, սակայն, գրեթե ոչինչ չարեց պաշտպանելու հայ բնակչությանը: Սումգայիթի հայության կոտորածն առաջին էթնիկ բռնություններ էր ԽՍՀՄ-ի նոր պատմության մեջ և մեծ դեր ունեցավ ինչպես ընդհանուր ԽՍՀՄ փլուզման մեջ, այդպես էլ Ղարաբաղյան պատերազմի բռնկման հարցում։
Սումգայիթի կոտորածի փաստի քողարկման և միջազգային հանրության ապատեղեկացման արդյունքում Ադրբնեջանի իշխանությունների կողմից շարունակվեց ուժեղ հակահայկական քարոզչությունը, ինչը հանգեցրեց 1990թ. հունվարի Բաքվի կոտորածների, որոնց զոհ գնացին հարյուրավոր խաղաղ հայ բնակիչներ:
1988-1990 թթ. ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացվող հայերի զանգվածային ջարդերի արդյունքում վտարանդի դարձավ Ադրբեջանի գրեթե ողջ հայկական համայնքը` առնվազն կես միլիոն մարդ:
Կոտորածները պատասխան էին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության խաղաղ ցույցերի, որոնց պահանջն էր իրականացնել ինքնորոշման իրենց սահմանադրական իրավունքը:
Հիշեցնենք, որ 1988թ. հուլիսի 7-ին Եվրոպական Խորհրդարանի կողմից ընդունվել է Սումգայիթի կոտորածը դատապարտող բանաձև, որում, մասնավորապես, ասվում է.
«Նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի` Հայաստանի մաս հանդիսանալու պատմական իրողությունը (մարզի բնակչության 80%-ը կազմում են հայերը), ինչպես նաև 1923 թ.-ին այս մարզ` կամայական որոշմամբ Ադրբեջանին միացնելու հանգամանքը, ինչպես նաև 1988 թ. փետրվարին ադրբեջանական Սումգայիթ քաղաքում հայերի կոտորածը,և նկատի ունենալով, որ Ադրբեջանում վատթարացող քաղաքական իրավիճակի պատճառով տեղի ունեցան հայերի զանգվածային սպանություններ Սումգայիթում և բռնություններ Բաքվում, ինչի հետևանքով հայերի համար վտանգավոր է ապրել Ադրբեջանում, և դատապարտում է Ադրբեջանում հայ ցուցարարների հանդեպ բռնություններն ու ճնշումները»:
Ադրբեջանի իշխանությունները երբեք չեն դատապարտել Սումգայիթի ջարդերը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.