23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Նախորդ շաբաթ Դաշնային վերաքննիչ դատարանը մի ապշեցուցիչ որոշում ընդունեց: Միաձայն որոշմամբ դատարանը չեղյալ հայտարարեց Կալիֆորնիայի օրենքը, որը թույլ էր տալիս հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին գործ հարուցել կյանքի ապահովագրական ընկերությունների դեմ վերջիններիս կողմից դրամական հատուցման պահանջները չկատարելու համար:
Հիմք ընդունելով «հազվադեպ կիրառվող» «մենաշնորհյալ հարցի» սկզբունքը`դատարանը նահանգի օրենքը ճանաչեց հակասահմանադրական՝ պնդելով, որ այն հակասում է դաշնային կառավարության արտաքին քաղաքականության գերապատվություններին:
Վերաքննիչ դատարանը չեղյալ ճանաչեց 2000 թվականին Կալիֆորնիայի օրենսդիր մարմնի ընդունած օրենքը, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժառանգների կողմից կյանքի ապահովագրական ընկերությունների դեմ գործ հարուցելու վերջնաժամկետը երկարաձգվում էր սկզբում մինչև 2010 թվականը և ապա` 2016 թվականը: Այդ օրենքի հիման վրա Կալիֆորնիայի փաստաբանները դատական գործ էին հարուցել «Նյու Յորք Լայֆ» և «Աքսա» ֆրանսիական ապահովագրական ընկերությունների դեմ: Երկու դատերն էլ ավարտվեցին դատարանից դուրս համաձայնությամբ, որի արդյունքում 37.5 միլիոն ԱՄՆ դոլար հատկացվեց հայկական կողմին:
2003 թվականին հայ պահանջատերերը կոլեկտիվ հայց ներկայացրեցին ԱՄՆ-ի դաշնային դատարան ընդդեմ գերմանական կյանքի ապահովագրական ընկերությունների: Իրենց ուշացած պայմանագրային պարտավորությունները կատարելու փոխարեն, այդ ընկերությունները փորձում էին կարճել վարույթը՝ պնդելով, որ նահանգի օրենսդրության մեջ հայոց ցեղասպանության մասին վկայակոչումը ոտնձգություն է դաշնային կառավարության արտաքին քաղաքականության գերապատվության նկատմամբ: Մի քանի անգամ բողոքարկելուց հետո, 2012 թվականի փետրվարի 23-ին 11 դաշնային դատավորներից բաղկացած դատական կազմը միաձայն որոշում ընդունեց գերմանական ընկերությունների դեմ վարույթը կարճելու մասին: Այնուամենայնիվ, այս որոշումը ոչ մի ազդեցություն չունի«Նյու Յորք Լայֆ» և «Աքսա» ֆրանսիական ապահովագրական ընկերությունների` դատարանից դուրս ընդունված համաձայնության վրա:
Կարծում եմ վերաքննիչ դատարանի որոշումը թերի է հետևյալ պատճառներով՝
1) Դատարանը տարօրինակ դիրքորոշում ընդունեց, թե իբր նահանգի օրենսդրությունը ներխուժում է դաշնային կառավարության արտաքին քաղաքականության սահմաններից ներս, նույնիսկ նրանց երկուսի միջև որևէ հակասության բացակայության պայմաններում: Իրականում, Կալիֆորնիայի նահանգը և դաշնային կառավարությունը ցեղասպանության հարցի շուրջ համակարծիք են, քանի որ Միացյալ նահանգների Ներկայացուցիչների պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը 1975 և 1984 թվականներին, իսկ 1981 թվականին նախագահ Ռեյգանը նախագահական Հռչակագիր էր ստորագրել այս մասին, և ամենակարևորը ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը 1951 թվականին միջազգային դատարան ներկայացրած պաշտոնական զեկույցում ներկայացրել էր հայկական հարցը որպես ցեղասպանության օրինակ:
2) Վերաքննիչ դատարանն իր դատական սահմաններից շատ դուրս եկավ, երբ ոչ պատշաճ ուշադրություն դարձրեց թուրքական ժխտողականությանը, ճնշումներին և սպառնալիքներին՝ մեղադրելով, թե Կալիֆորնիայի օրենքը «Օսմանյան կայսրության
(և հետևաբար ներկայիս Թուրքիայի) գործողություններին կպցնում է «ցեղասպանություն» քաղաքական պիտակը և բարեհաճ է «Հայոց ցեղասպանության զոհերի» նկատմամբ»: Այս պնդումն ամենևին չի համապատասխանում իրականությանը, քանի որ Կալիֆորնիայի օրենքը ոչ մի կերպ չի հիշատակում «այսօրվա Թուրքիան»: Ավելին, խորանալով քաղաքական փաստարկների, քան առողջ իրավական դատողությունների մեջ` վերաքննիչ դատարանը մեջբերումներ կատարեց թերթերի հոդվածներից (որոնք դատավարության նյութերում չեն ներառվել) ներկայացնելու համար Թուրքիայի Ֆրանսիայի կողմից ընդունված Ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի նկատմամբ կատաղի արձագանքը և Անկարայի կողմից ցեղասպանության պիտակի մերժումը:
3) Դատարանը կարող էր առանձնացնել ցեղասպանության մասին վկայակոչումը Կալիֆորնիայի օրենքից՝ միաժամանակ պահպանելով կյանքի ապահովագրական հատուցում պահանջողների օրինաչափ պահանջները, քանի որ դատավարության նպատակը ոչ թե ցեղասպանության փաստի հաստատումը, այլ ապահովագրական հատուցման վճարների վերականգնումն էր:
Հայերը չպետք է հուսալքվեն և չպետք է դադարեն պայքարել հանուն իրենց օրինական իրավունքների` ի հեճուկս այս ժամանակավոր իրավական հետընթաց քայլին: Ահա որոշ հնարավոր քայլեր, որոնք կարելի է ձեռնարկել իրավիճակը փոխելու համար՝
1) բողոքարկել ԱՄՆ-ի Գերագույն դատարան, թեև այս դատարանը քննում է իրեն ներկայացված գործերից միայն շատ քիչ տոկոսը,
2) խնդրել Կալիֆորնիայի օրենսդիր մարմնին ընդունել մի նոր օրենք, որը կընդլայնի հայցվորների հնարավոր խումբը, որովեսզի վերաքննիչ դատարանը չկարողանա առարկել` ասելով, որ գործող օրենքը կիրառվում է «պահանջողների շատ նեղ շրջանակի համար»,
3) աշխատել, որ ԱՄՆ կոնգրեսի անդամներն ընդունեն նմանատիպ մի օրենք, որը թույլ կտա դատական հայց ներկայացնել հատուցում կատարելուց հրաժարվող ապահովագրական ընկերությունների դեմ,
4) սկսել մի նոր հայկական քաղաքական նախաձեռնություն դաշնային մակարդակով՝ փորձելով ձևավորել «Հայոց Ցեղասպանության գույքի հարցերով նախագահական խորհրդատվական հանձնաժողով», ինչպես Հոլոքոստի գույքի հարցերով հանձնաժողովը, որը Ցեղասպանության դարաշրջանի գույքը վերականգնելու նպատակով կօգտագործի ավելի շուտ ԱՄՆ-ի կառավարության լծակները, այլ ոչ թե դատարանները,
5) համաշխարհային արշավ սկսել և կազմակերպել ցույցեր ու բոյկոտներ այն գերմանական ապահովագրական ընկերությունների դեմ, որոնք հրաժարվում են իրենց ֆինանսական և բարոյական պարտքերը կատարելուց: Տարբեր երկրներում գերմանական ընկերությունների գրասենյակների առջև կազմակերպել ցույցեր մինչև նրանք կգիտակցեն, որ մերժելով հայերի պահանջները ավելի շատ կտուժեն, քան եթե վճարեն ժառանգների ապահովագրական գումարները: Ավելին, հայերը պետք է պահանջեն, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Թուրքիայի դաշնակից Գերմանիան ընդունի օրենք, որը կպարտադրի գերմանական ընկերություններին փոխհատուցել պահանջվող գումարները:
Ակնհայտ է, որ հայկական քաղաքական պահանջներին հետամուտ լինելը ավելի շատ նման է մարաթոնի, քան կարճատև վազքի: Հայերը պետք է շարունակեն իրենց պայքարը և հաղթահարեն բոլոր խոչընդոտները մինչև հասնեն իրենց արդար դատի վերջնական իրականացմանը:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր
Թարգմանիչ` Կարինե Գևորգյան
Փետրվարի 27-ին, ժամը 14.05-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Երևանի հարսանյաց սրահներից մեկի 29-ամյա մատուցողին, որը փետրվարի 12-ին երիտասարդ մի զույգի հարսանյաց հանդիսության ընթացքում նորապսակների սեղանից գողացել է հարսանյաց նվերներից մեկը՝ ծրար, որի մեջ եղել է 320.000 դրամ:
Փետրվարի 27-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները Այգեզարդ գյուղից, խարդախություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1980 թ. ծնված, նախկինում դատված Արթուր Գ.-ին:Պարզվել է, որ նա հունվար ամսին երևանյան մի վաճառակետից 5.000 դրամով դեղին մետաղից պատրաստված զարդեր է գնել, հարգավորել և որպես ոսկեղեն, խաբեությամբ, վստահությունը չարաշահելու միջոցով, գրամը 10.000 դրամով (ընդհանուր` 117 գրամ) վաճառել է 62-ամյա Մարգարիտա Մ.-ին և վերցրել 3.000 ԱՄՆ դոլար գումար:Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:
Հանրապետությունում այսօր, մարտի 1-ին և 2-ին, մարտի 4-ի ցերեկը շրջանների զգալի մասում, իսկ 3-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ:
Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ մարտի 1-ի երեկոյան ժամերին, 2-ին, 4-ի ցերեկը` ամենուրեք ձյուն է սպասվում: Մարտի 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարտի 1-2-ը առանձին վայրերում հնարավոր է քամուուժգնացում` 18-23 մ/վ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում սպասվում է բուք, ճանապարհներին` մերկասառույց:
Օդի ջերմաստիճանը մարտի 2-ի գիշերը կնվազի 4-6, ցերեկը` 8-10, իսկ 3-ի գիշերը` ևս 2- 4 աստիճանով:
Երևանում այսօր, մարտի 1-ին և 2-ին, 4-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Մարտի 1-ի երեկոյան ժամերին, 2-ին, 4-ի ցերեկը սպասվում է ձյուն: Մարտի 3-ին և 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական է ճանաչել ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը` պատճառաբանելով, որ այն հակասում է խոսքի ազատության իրավունքին:
Այս մասին հաղորդում են ֆրանսիական լրատվամիջոցները:
Օրինագծին դեմ որոշ խորհրդարանականներ, դրա սահմանադրությանը համապատասխանությունը վիճարկելու նպատակով, հունվարի 31-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդ դիմում էին ներկայացրել:
Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը կարող էր ընդունել ստորև նշված որոշումներից մեկը.
1. Օրինագիծը համապատասխանում է Սահմանադրությանը. այս դեպքում նախագահՍարկոզիի վավերացումից հետո այն օրենքի ուժ կստանա:
2. Օրինագիծը մասամբ է համապատասխանում Սահմանադրությանը: Այս դեպքում օրինագիծը կվերադարձվի Ազգային ժողով՝ Սահմանադրությանը համապատասխանեցնելու համար:
3. Օրինագիծն ամբողջությամբ հակասահմանադրական է: Այս դեպքում օրինագիծն օրենքի ուժ չի ստանա, եթե, իհարկե, Ֆրանսիայի նախագահը չպնդի, որպեսզի հարցը դարձյալ Ազգային ժողով մտցվի (նոր օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գա)
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Սենատը հունվարի 23–ին ձայների 127 կողմ և 86 դեմ հարաբերակցությամբ ընդունել էր ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը (օրինագիծը վերաբերում է Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտման քրեականացմանը։ Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունից բացի ճանաչել է նաև հրեաների ցեղասպանությունը՝ Հոլոքոստը, որի ժխտումն արդեն իսկ քրեականացված է Ֆրանսիայում): Նոր օրինագծի համաձայն՝ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտողներին 1 տարվա ազատազրկում և 45.000 եվրո տուգանք էր սպառնում։
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ավելի վաղ հայտարարել էր, որ օրինագծի տապալման դեպքում ինքը նոր օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգա:
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել Հովհաննես Թամամյանի դեմ հարուցված քրգործին առնչվող, Գավառում սպանության փորձ կատարելու համար Արամ և Արթուր Մարտիրոսյաններին և Հրաչյա Պետրոսյանին առաջադրված մեղադրանքը և նրանց տարբեր պաժաչափերով դատապարտել ազատազրկման:
ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են.
«Դատարանը ապացուցված է համարել մեղադրող դատախազի ներկայացրած ապացույցներն առ այն, որ 2009 թվականի նոյեմբերի 5-ին` ժամը 13-ի սահմաններում, Արամ եւ Արթուր Մարտիրոսյանները եւ Հրաչյա Պետրոսյանը Գավառ քաղաքում վիճաբանել եւ ծեծի են ենթարկել Վ. Մուխսիխչոյանին:
Այդ դեպքից մի քանի ժամ անց Մարտիրոսյան եղբայրները եւ Հ. Պետրոսյանը բազմաթիվ կրակոցներ են արձակել Վ. Մուխսիխչոյանի աներոջը` Հակոբ Հովհաննիսյանին պատկանող մեքենայի ուղղությամբ, որում գտնվել են Հակոբ Հովհաննիսյանը իր որդու` Հովսեփ Հովհաննիսյանի հետ եւ վերջինիս ընկեր Սպարտակ Զարգարաղոյանը, ինչի արդյունքում Հովսեփ Հովհաննիսյանն ու Ս. Զարգարաղոյանը ստացել են կյանքին վտանգ սպառնացող բազմաթիվ հրազենային ծանր մարմնական վնասվածքներ:
Արամ Մարտիրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 7-րդ կետերով եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով եւ դատապարտվել ազատազրկման 13 տարի ժամկետով: Արթուր Մարտիրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 7-րդ կետերով ու 235-րդ հոդվածի 2-րդ մասով եւ դատապարտվել ազատազրկման 13 տարի ժամկետով, իսկ Հրաչյա Պետրոսյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 7-րդ կետերով ու 235-րդ հոդվածի 2-րդ մասով եւ դատապարտվել ազատազրկման 12 տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ այս քրեական գործով մեղադրանքներ է առաջադրվել նաեւ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հ. Թամամյանին և ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչության ՀԿԳ նախկին ավագ քննիչ Վ. Խանզադյանին` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:
Ըստ մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների` 2009թ. նոյեմբերի 5-ին Գավառում Հակոբ և Հովսեփ Հովհաննիսյանների, ինչպես նաև Ս. Զարգարաղոյանի նկատմամբ սպանության փորձն իրականացրած Արամ և Արթուր Մարտիրոսյան եղբայրների կողմից հիշյալ առանձնապես ծանր հանցագործությունը կատարելու համար քրեական պատասխանատվությունից զերծ պահելու դիտավորությամբ Հ. Թամամյանը, տեղեկացված լինելով, թե ովքեր են կատարել հանցագործությունը, ինչպես նաև իմանալով, թե որտեղ են թաքցված հանցագործության գործիք հանդիսացող զենքերը, ձեռնպահ է մնացել տեղեկությունները ստուգելու և հանցագործության գործիք հանդիսացող զենքերը հայտնաբերելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական աշխատանքները կազմակերպելուց: ՀՀ ոստիկանությունում գաղտնիության ռեժիմն ապահովելու վերաբերյալ հրահանգի 172-րդ կետի պահանջի խախտմամբ՝ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Հ. Թամամյանը ոչնչացրել է չբացահայտված հանցագործության վերաբերյալ քրեական գործի շրջանակներում վերահսկման դրված և 2009թ. նոյեմբերի 5-ին Գավառում Հակոբ և Հովսեփ Հովհաննիսյանների, ինչպես նաև Ս. Զարգարաղոյանի նկատմամբ սպանության փորձն իրականացրած Արամ և Արթուր Մարտիրոսյան եղբայրների առնչությունը հաստատող տեղեկություններ պարունակող հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման ամփոփագիրը:
Իրավապահների վերաբերյալ քրեական գործը դատարան է ուղարկվել 2012թ. հունվարին և Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատաքննությունը շարունակվում է»:
Հիշեցնենք, որ խոսքը վերաբերվում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի եղբոր որդիներին:
Վարդան Օսկանյանը հրաժարական է տվել իր հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդից: Այս կապակցությամբ նա հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«2008 թվականի ապրիլին, երբ հեռանում էի Հայաստանի արտգործնախարարի պաշտոնից, հստակ գիտեի անելիքներս: Որոշել էի կյանքի կոչել այն գաղափարներն ու ծրագրերը, որոնց մասին մտածում էի նախարար եղած ժամանակ, բայց որոնցով չէի կարող զբաղվել ի պաշտոնե: Իսկ գաղափարներս շատ պարզ էին՝ երկրում բարեփոխումներ իրականացնել, աշխատելով տարբեր կազմակերպությունների ու կառույցների հետ եւ ամրապնդել քաղաքացիական հասարակությունը:
Հենց այս տրամադրվածությամբ ես հիմնեցի Սիվիլիթաս հիմնադրամը, որի բոլոր ջանքերն ուղղված են եղել երկրում փոփոխություններ բերելուն: Նոր գաղափարներով, հուսառատ ու բանիմաց երիտասարդների թիմով ու մի շարք անհատների եւ կազմակերպությունների աջակցությամբ Սիվիլիթասը Հայաստանի հասարակական կյանքին բերեց նոր շունչ, նոր ակնկալիքներ եւ նոր մշակույթ՝ հանրային քննարկումների կազմակերպման, գյուղական զարգացման ծրագրերի, հետազոտական աշխատանքների եւ լրատվության ոլորտներում:
Այս ամենը մենք աննպատակ չենք արել: Ես համոզված եմ, որ Սիվիլիթասի նման կառույցները պատասխանատու են քաղաքացիական հասարակության պահանջներին արձագանքելու եւ նույնիսկ նրան ուղղորդելու համար, որպեսզի հասարակությունը լուրջ մասնակցություն ունենա երկրի զարգացման գործում: Պետք չէ ակնկալել, որ որեւէ կառավարություն հոժարակամ կարձագանքի հասարակության պահանջներին: Քաղաքացիական հասարակությունն է, որ իշխանություններին պետք է ստիպի արձագանքել ժողովրդի կարիքներին եւ լինել հաշվետու:
Ես նաեւ կարծում եմ, որ յուրաքանչյուր առանձին անհատ նույնպես պատասխանատվություն պետք է ունենա երկրի զարգացման գործում: Լատիներեն «civilitas» բառը հենց դա էլ նշանակում է՝ քաղաքացու պատասխանատվությունը հասարակության առջեւ: Այս ամիս ես որոշեցի քաղաքացիական պատասխանատվության հարթությունից քայլ կատարել քաղաքական պատասխանատվության հարթություն:
Այդ իսկ նպատակով ես հրաժարական եմ տվել Սիվիլիթաս հիմնադրամի խորհրդից: Հայաստանի օրենսդրությամբ նման դեպքում հրաժարականը պարտադիր չէ: Սակայն ես որոշեցի դա անել, որպեսզի իմ քաղաքական ներգրավվածությամբ չկաշկանդեմ հիմնադրամի գործունեությունը:
Իմ քայլը պայմանավորված է նույն մոտեցմամբ, որ միշտ ունեցել եմ թե՛ որպես կառավարության անդամ, թե՛ երբ հեռանում էի կառավարությունից: Մեզանից յուրաքանչյուրը պատասխանատվության սեփական բաժինն ունի բոլորիս երազած երկիրը կառուցելու գործում: Զարգացած որեւէ ժողովրդավարական պետության մեջ դա բավարար պատճառ է քաղաքականություն մտնելու համար, եւ ժամանակն է, որ Հայաստանում եւս չխուսափենք նման ընկալումներից»:
Փետրվարի 28-ին, ժամը 23.50-ին, «Մերսեդես Ց-180» մակնիշի ավտոմեքենան Մասիս քաղաքում բախվել է «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Մերսեդես Ց-180»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Փետրվարի 25-ին ադրբեջանական զինուժի գնդակից Տավուշի մարզի սահմանային հատվածում ժամկետային զինծառայող է վիրավորվել:
Ըստ նախնական տվյալների, ՀՀ ՊՆ N զորամասի շարքային Արման Մուրադի Սեդրակյանն արձակված գնդակից մարմնական վնասվածք է ստացել որովայնի շրջանում:
Արման Սեդրակյանին, ով զորակոչվել է Էջմիածնի զինկոմիսարիատից` 2010թ-ի երկրորդ զորակոչին, սկզբում տարել են Նոյեմբերյանի հոսպիտալ, այնուհետ` ժամեր անց տեղափոխել են Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Ներկայումս նրա առողջական վիճակը բավարար է:
ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպան նաև հայտնեց, որ տեղի ունեցածի կապակցությամբ ՀՀ ՊՆ քննչական ծառայության 6-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ 34-104 հոդվածի 1-ին մասով` սպանության փորձ հատկանիշներով:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.