23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ԱՄՆ-ի կենտրոնական արևմտյան և հարավային նահանգներին պատուհասած ուժեղ տորնադոների հետևանքով 22 մարդ է զոհվել , տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը։
Տեղական ինքնակառավարման մարմինները մահացածների ստույգ թիվ չեն հաղորդում, նշելով, որ դրանց թիվը կարող է կտրուկ աճել, երբ փրկարարները սկսեն որոնողական աշխատանքները։ Մինչդեռ, նշվում է հարյուրավոր վիրավորների մասին։
Առավել տուժել են Ինդիանա և Կենտուկի նահանգները, որտեղ փրկարարները համապատասխանաբար՝ 13 և 9 մարդկանց դիակներ են հայտնաբերել։
Ազգային օթերևութաբանական ծառայությունից հայտնել են, որ այս պահի դրությամբ՝ երկրում մոլեգնում է մոտ 6 փոթորիկ, սակայն մասնագետների կանխատեսմամբ՝ ևս 15 տորնադո է հնարավոր։
Հանրապետության տարածքում մարտի 3-ին առավելապես արևելյան շրջաններում, 4-ին և 7-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում` թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով:
5-6-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Լեռնանցքներում սպասվում է բուք, ճանապարհներին մերկասառույց:
Օդի ջերմաստիճանը 5-6-ը կնվազի 2-4 աստիճանով, 7-ին նույնքան կբարձրանա։ Երևանում մարտի 3-ին և 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 4-ին և 7-ին ժամանակ առ ժամանակ` տեղումներ:
Սիրված երգչուհի Սելին Դիոնը ձայնալարերի խնդիր ունի ու դա է պատճառը, որ նա ստիպված է եղել Լոս Անջելեսում չորս համերգ չեղյալ հայտարարել:
Բժիշկներն ախտորոշել են վարակային հիվանդություն, որը հանգեցրել է ձայնալարերի բորբոքման: Երգչուհին բժիշկների խորհրդով մոտակա մի քանի շաբաթների ընթացքում պետք է խիստ անկողնային ռեժիմ պահպանի, տեղեկացնում է ANS PRESS-ը:
Համերգի կազմակերպիչներն արդեն երկրպագուներին տեղեկացրել են, որ կարող են վերադարձնել տոմսերի գումարները:
Հաղորդվում է, որ Դիոնը մտահոգվել է հատկապես համերգները հետաձգելու պատճառով, քանի որ չի սիրում հիասթափեցնել իր արվեստի երկրպագուներին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ժակ Ֆորին (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (Ռուսաստան) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Հանդիպման մասնակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլին վերաբերող հարցեր, ինչպես նաև այդ գործընթացի հետագա քայլերը:
Tert.am
Բլոգերներից մեկը լուսանկարել է, թե ինչպես են Մաշտոցի պողոտայում գտնվող Փակ շուկայի կամարները քանդում, ինչն էլ Ֆեյսբուքյան ակտիվ քննարկման առիթ է դարձել բերելով համապատասխան մեկնաբանություններ.
«Մեր Քաղաքը» նախաձեռնության մտահոգությանն ի պատասխան Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանն անմիջապես արձագանքել է. Այս հարցի մասին Երևանի քաղաքապետարանի պարզաբանումն արդեն եղել է, որում մասնավորապես նշել ենք, որ Փակ շուկայի տարածքում քաղաքապետարանը թույլատրել է կատարել միայն ներքին հարդարման աշխատանքներ:
Կատարվող շինարարական գործողություններից ենթադրելի է, որ Փակ շուկայի վրա նոր հարկ(եր) են ավելացվում, քանի որ տանիքի վերանորոգման աշխատանքների պարագայում դժվար թե քանդվեն տանիքի կամարները:
Փաստորեն, Քաղաքապետարանը թույլտվություն չի տվել որևէ արտաքին փոփոխություն իրականացնելու համար, սակայն կամարները քանդվում են. դրանք արտաքին տեսքի մեջ չե՞ն մտնում:
Ստորև ներկայացնում ենք Ֆեյսբուքյան օգտատերերի գրառումները.
Մեր Քաղաքը Հիմա տանիք քանդելը ներքին հարդարման աշխատանքի հետ ինչ կապ ունի: դա ներքին հարդարման աշխատանք է??? !!!!
Anna Grigoryan – ինչպես միշտ դուք ճիշտ հասցեով չեք ներկայացնում ձեր բողոքը, Փակ շուկայի շենքը ներառված է պետության կողմից գրանցված մշակույթային հուշարձանների ցանկում:
Մեր Քաղաքը Anna Grigoryan, այսինքն ում պետք է հասցեագրենք մեր բողոքը, եթե ոչ քաղաքային իշխանություններին??? Եթե փակ շուկայի շենքը ներառված է մշակութային հուշարձանների ցանկում, ու հիմա այն քանդում են, ապա քաղաքացիները իրավունք չունեն դիմելու քաղաքային իշխանություններին և պահանջելու դադարեցնել այդ գործընթացը?
Anna Grigoryan Կարծում եմ ճիշտ կլիներ նախ հարցնել Սամվել Ալեքսանյանին: Ինչու ոչ նաև մշակույթի նախարարություն:
Артур Геворкян Մայրաքաղաքի փակ շուկայի տարածքում իրականացվող քանդման աշխատանքների մասին ստացված ահազանգի հետ կապված, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության և հասարակակ…Տեսնել ավելին
Gayane Karakhanyan հարգելի Մեր քաղաք, ողջունում եմ ձեր անհանգստությունը շատ ողջունելի է ու շատ մեծ գործեր է անում, բայց լավ կլինի որ պահեք ձեր դեմքը, այս ձևով դուք նման եք ընդիմադիր մամուլի ընդհամենը, որը կատարում է համապատասխան հանձնարարական………սիրուն չի
Մեր Քաղաքը Հարգելի Gayane Karakhanyan, մենք ահազանգում ենք ըստ անհրաժեշտության և մեր ահազանգերը հիմնավոր են: Եթե մեր բաց, հանրային, և ԿԱՄԱՎՈՐ գործունեության մեջ հանձնարարական եք տեսնում, կխնդրեինք մեղադրելուց առաջ հրապարակել կոնկրետ փաստեր: Ինչ վերաբերում է <ընդդիմադիր մամուլին> նման լինելուն կամ չլինելուն, ապա այդ նմանությունը կամ <սիրուն չլինելը> զուտ Ձեր սուբյեկտիվ դիտարկումն է: Միևնույն ժամանակ նշենք, որ մենք, որպես հանրային քաղաքացիական նախաձեռնություն, չնայած արձանագրում և գնահատում ենք քաղաքային իշխանությունների կողմից կատարրված դրական քայլերը, սակայն չենք պատրաստվում վարդագույն ակնոցով նայել մեր քաղաքի իրականությանը, իսկ մեր հրապարակած նյութերը ուղղակի աղաղակում են բացահայտ օրինախախտումների մասին: Այնուամենայնիվ, շնորհակալ ենք Ձեր դիտարկման համար:
Lusiné Vayachyan «Աշխատանքները դադարեցված են, և տարածքը վերցված է խիստ հսկողության տակ:»
հաստա՞տ քաղաքապետարան
Артур Геворкян Առնվազն տարակուսելի է հեգնանք-սարկազմդ Lusiné Vayachyan: Այնուամենայնիվ պատասխանեմ, Հաստատ!!!
Lusiné Vayachyan հարցնում եմ` մի ժամ անցել է արդեն
Մեր Քաղաքը Артур Геворкян, ընդունեք, որ դա սարկազմից բացի` նաև բանական արձագանք էր, քանի որ մինչև քաղաքացիական նախաձեռնությունների և ԶԼՄ-ների արձագանքելը բարձիթողի վիճակ էր և դեպքի վայրում ապօրինություն էր կատարվում:
Մեր Քաղաքը ՀԻՄԱ ԱՅՍ ԲԱՑԱՀԱՅՏ ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆԸ արդյոք քաղաքապետարանի հսկողության տակ է: Եթե այո, ապա ավելի վատ` քաղաքապետարանի համար, որ ապահովում է օրինախախտումները http://www.facebook.com/photo.php?fbid=264937070249225&set=a.262462463830019.66458.100001988011628&type=1&theater
Артур Геворкян Մեր Քաղաքը, բանական արձագանքը մեր կողմից արդեն տրվել է, ավելացնելու ոչինչ չունենք:
Մեր Քաղաքը Աբովյան 3/1-ի հաշվով??? Այնուամենայնիվ, այնտեղ որևէ թույլտվություն ներկայացված չէ: Կատարվում են հողաշինարարական աշխատանքներ: Հարակից շենքի բնակիչները տեղյակ չեն, թե ինչ ծրագիր է իրականացվում: Հանրային լսումներ չեն եղել: Կարծում եմ, որ Դուք արդեն նկատեցիք, թե քանի օրենք է խախտվում:….
Ruzan Avoyan Իսկ արդյունք կա՞
Lusiné Vayachyan շուկայի կռիշն էին քանդում, քաղաքապետարանն էլ ասում ա` կասեցվել են
Ruzan Avoyan այսինքն որ դադարեցրել են, էդպես կիսաքանդ է մնալո՞ւ
Артур Геворкян Ռուզան ջան, տվյալ տանիքը եղել է այսպես ասած բաղդադի, սեփականատերն էլ չմտածելով, որ դա փոխարինելու համար ևս անհրաժեշտ է թույլտվություն ունենալ, նախաձեռնել է այդ աշխատանքները: Մնացածը արդեն գիտես:
Артур Геворкян Մեր Քաղաքը, ես իրավաբան չեմ և ի տարբերություն քեզ, հաստատ չիմացածիս մասին հայտարարություններ, առավել ևս ձևակերպումներ կամ պիտակավորումներ չեմ տալիս: Եթե վստահ ես, որ այդ ամենն, ինչպես պնդում ես, կատարվում է ապօրինի, ապա կարող ես քո ձեռքի տակ եղած հիմքերով դիմես դատարան:
Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ ազգային կոմինտեն, ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Հարի Փեթերսը , Հովարդ Բերմանը hանդես են եկել համատեղ հայտարարությամբ:
Մասնավորապես Փետրվարի 27-ին ԱՄՆ ներկայացուցիչների պալատում տեղի է ունեցել միջոցառում նվիրված Սումգայիթի զոհերին:
Իր ելույթում, Ադամ Շիֆը, մասնավորապես, հայտարարել է, որ իրենք հավաքվել հարգանքի տուրք մատուցելու այն հայերին, որոնք սպանվեցին Բաքվում եւ Սումգայիթում 24 տարի առաջ: Կոնգրեսականը հիշեցրել է, որ հարյուրավոր հայ կանայք ու երեխաներ են սպանվել, կողոպտվել ու աքսորվել 1988 թ ջարդերի ժամանակ.«Սա պարզապես մի դրվագ է հակահայկական գործողությունների վերաբերյալ, իրագործված Ադրբեջանի կողմից: Ադրբեջանի հակահայկական գործողությունները երկու տասնամյակների ընթացքում, սանձազերծված պատերազմը Լեռնային Ղարաբաղում `սպանված հազարավոր և աքսորի մատնված հարյուր հազարավոր մարդիկ. Մոտ 450,000 հայեր Ադրբեջանում փաստորեն վերացել են», — ասել է Շիֆը:
Կոնգրեսականը հավաքվածներին կոչ է արել հարգել Սումգայիթի զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ. «Դա մեր բարոյական պարտքն է դատապարտել հանցագործությունները և հարգել զոհերի հիշատակը, ինչպես նաև հույս ունենալ, որ պատմությունը չի կրկնելու իրեն», — ասել է Շիֆը:
Այսօր քաղաքային հիվանդանոցում մահացել է Մոսկվայի հարավում սպանված Իրինա Զիրոյանի թիկնապահը, որը գործարար կնոջ հետ միասին ենթարկվել էր հրազենային հարձակման: Այս մասին հայտնել է Интерфакс գործակալությունը:
Թիկնապահը ծանր վիճակով տեղափոխվել էր N7 հիվանդանոցի վերակենդանացման բաժին, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:
Հիշեցնենք, որ երեկ Մոսկվայում անհայտ անձինք կրակել են գործարար Իրինա Զիրոյանի վրա: Այդ մասին հաղորդել էր RIA Novosti-ն՝ վկայակոչելով երկրի իրավապահ մարմիններին:
Ոստիկանությունից հայտնել էին, որ Իրինա Զիրոյանը թիկնապահի հետ եկել էր ճաշելու «Տանուկի» ռեստորանում: Երբ նա դուրս է եկել այնտեղից և մոտեցել մեքենային, երկու հոգի կրակ են բացել նրա և թիկնապահի վրա: 52-ամյա Զիրոյանը տեղում մահացել է: Նրա թիկնապահ Վալերի Ֆիլատովը ծանր վիրավորվել և տեղափոխվել էր վերակենդանացման բաժին:
Մարտի 2-ին, ոստիկանները «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել բորտուղեկցորդուհի Լուիզա Եղիազարյանին, որի միջոցով փորձել են մաքսանենգ ճանապարհով 1կգ 285 գրամ ոսկյա զարդեր տեղափոխել Երևան-Կրասնոդար չվերթով: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվության վարչությունը:
Լուիզա Եղիազարյանի ձեռքի պայուսակից հայտնաբերվել է վեց փաթեթ, որոնց վրա անուններ են գրված եղել: Նա հայտնել է, թե պետք է թանկարժեք իրերն, առանց մաքսային հսկողության, տեղափոխեր Կրասնոդար և հանձներ տերերին: Այդ ծառայության դիմաց նա ստացել է ընդամենը 400 դոլար:
Ոսկեղենն առգրավվել է և ուղարկվել ապրանքագիտական փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:
Ազատ դեմոկրատներ» և «Ժառանգություն» կուսակցությունների միջև դաշինքի հարցը կարելի է լուծված համարել, այսօր մամուլի ասուլիսում հայատարարել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Արարատ Զուրաբյանը: Շուտով կլինի պաշտոնական հայտարարություն:
Համամասնական ցուցակը գլխավորելու հարցը դեռ լուծված չէ: Ըստ Զուրաբյանի կհայտարարվի դաշինքի մասին, ապա կսկսվեն քննարկումները: «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչը վստահ է, որ իրենք հաղթահարելու են 7-տոկոսանոց արգելքը և հայտնվելու են խորհրդարանում:
Զուրաբյանը տեղեկացրեց, որ մարտի 11-ին կայանալու է «Ազատ դեմոկրատների» համագումարը, որի ժամանակ էլ, ըստ ամենայնի, կհրապարակվի միասնական ցուցակը:
«Ժառանգություն» կուսակցության 7-րդ համագումարում, ըստ Զուրաբյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթից կարելի էր հասկանալ, որ դաշինքը կայանալու է և շատ տևական ու արդյունավետ:
Wikileaks-ի գաղտնազերծած փաստաթղթերից պարզ է դառնում, որ թիվ 1 ահաբեկիչի` մարմինը ծովին հանձնելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը:
Anonymous-ի հաքերների միջոցով Stratfor հետախուզության կենտրոնի մի քանի միլիոն գաղտնի ֆայլերը Wikileaks-ում հրապարակվելուց հետո է պարզվել է, որ Բեն Լադենի աճույնը այլ բախտի է արժանացել:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Պակիստանում ահաբեկչի ոչնչացման մասին հայտարարության պահին, Stratfor-ի ղեկավար Ջորջ Ֆրիդմանը էլեկտրոնային նամակ է ուղարկել նրան. «Իմ տվյալներով մարմինն արդեն մեզ մոտ է: Փառք Աստծո!»:
Իր հերթին կենտրոնի փոխնախագահն ի պատասխան նշել է, որ ահաբեկչի դին գտնվում է Կենտրոնական հետախուզական ծառայության ինքնաթիռում, որն ուղևորվում է Դելավեր նահանգ, իսկ մարմինը կհանձնվի Զինված ուժերի պաթոլոգիայի ինստիտուտ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.