23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ադրբեջանական մամուլը հաղորդում է , որ Հայաստանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ադրբեջանական բանակի երկու զինվոր է սպանվել:
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել մարտի 2-ի լույս 3-ի գիշերը. ապանվել եմ 1993թ. ծնված Բահթիայրօղլուն և 1992թ. ծնված Շիհիսլամօղլուն:
Ամերիկյան Medicare բժշկական ապահովագրության համակարգում զեղծարարարություններին մեղսակից լինելու մեջ մեղադրվող Արթուր Մանասարյանը երեկ ԱՄՆ-ում 14 տարվա ազատազրկման է դատապարտվել: Ինչպես հաղորդում է ամերիկյան Jacksonville.com կայքը, Մանասարյանից հօգուտ ԱՄՆ-ի դաշնային կառավարության նաև 1,8 մլն դոլար պետք է բռնագանձվի:
49-ամյա Մանասարյանն օգոստոսին իրեն մեղավոր էր ճանաչել առողջապահության ոլորտում խարդախության և անձնական տվյալների գողության համար(նա ինը կեղծ ընկերություն էր բացել և ապահովագրական գումարներ ստանալու նպատակով 7,4 մլն դոլարի վճարման ենթակա հաշիվներ ուղարկել):
2010թ. հոկտեմբերին ԱՄՆ-ում խոշոր զեղծարարություն բացահայտվեց բժշկական օգնության համակարգում։ Ձերբակալվածների թվում էին նաև հայեր, ինչպես նաև հետխորհրդային երկրների այլ ներկայացուցիչներ։ Խմբավորման առաջնորդներից էր հայազգի Արմեն Ղազարյանը (մականունը՝ «Պզո»)։ Խմբավորումը գրանցել էր գոյություն չունեցող կլինիկաներ և այդ բուժհաստատությունների անունից պարբերաբար ապահովագրական գումարներ ստանալու համար ուղարկել վճարման ենթակա կեղծ հաշիվներ: Հանցավոր խմբի անդամները օգտագործել են երկրի 25 նահանգներում ընդհանրապես գոյություն չունեցող 118 կլինիկաների, ինչպես նաև հազարավոր հիվանդների անուններ: ԱՄՆ կառավարությանը խմբավորման հասցրած վնասն ավելի քան 200 մլն դոլար էր գնահատվել:
Փաստի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակում առնվազն 70 մարդու նկատմամբ մեղադրանք էր ներկայացվել, ձերբակալվել էր նաև հանցախմբի պարագլուխը` «Պզոն» (2011թ. հունիսի սկզբին «Պզոն» ևս իրեն մեղավոր ճանաչեց՝ խոշոր չափերի խարդախության համար։ «Պզոյին» մինչև 37 ամսվա ազատազրկում է սպառնում, որից հետո նրան պետք է վտարեն Միացյալ Նահանգներից):
Կայքն ընդգծում է, որ Մանասարյանի անմիջական հանցակիցներ են եղել 28-ամյա Խորեն Գասպարյանը, որին 20 տարվա ազատազրկում և 250 000 դոլար տուգանք է սպառնում, ինչպես նաև 57–ամյա Գեղամ Սարգսյանը, որի նկատմամբ Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությունը (Ինտերպոլ) նույն գործի շրջանակում հետախուզում է հայտարարել:
Հաղորդվում է, որ Մանասարյանին ամերիկյան Նյու Յորք նահանգում կրկին բժշկական ապահովագրության ոլորտում կատարված զեղծարարությունների համար այլ դատավճիռներ են «սպասում»:
Tert.am
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մարտի 4-ին պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան: Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, այցի ընթացքում Սաակաշվիլին հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և պաշտոնատար այլ անձանց հետ:
«Նախագահական ընտրություններից հետո ես շատ բան ունեմ տալու, ստանալու և վճարելու»,– հայտարարեց ԱԽՔ Արթուր Բաղդասարյանն` իր իսկ բնորոշմամաբ լույսի պես մաքուր «Օրինաց երկիր» կուսակցության նախագահը, այսօր տեղի ունեցած կուսակցության հերթական համագումարի ընթացքում:
ՕԵԿ առաջնորդը հայտարարեց առաջիկա խորհրդարանական ընտրություններում հաղթելու վճռականության մասին. «Ձեռքիցս չեք պրծնի, եթե լավ չաշխատեք»,- թիմակիցներին դիմեց Արթուր Բաղդասարյանը, ով դիմելով նաև քաղաքական ընդդիմախոսներին նկատեց նաև, որ չորս տարի «քարեր են նետվել» ՕԵԿ-ի ուղղությամբ, սակայն այսօր եկել է քարեր հավաքելու ժամանակը: Նա նաև ասաց, որ «քաղաքական հաճույքի ժամանակը չէ, նոր սկզբի ժամանակ է»։
Նշենք որ համագումարին մասնակցում էր նախագահ Սերժ Սարգսյանը` կոալիցիոն գործընկեր` Գագիկ Ծառուկյանի և «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ միասին:
Հրավիրյալների թվում էին` «Ժառանգությունից» Կարինե Հակոբյանը, ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանը և Իրանի իսլամական հանրապետության դեսպանատան ներկայացուցիչը:
Նախ, Արթուր Բաղասարյանի առաջարկով ներկաները դիտեցին ՕԵԿ-ին նվիրված տեսաֆիլմ, որը համեմված էր Արամ Խաչատրյանի երաժշտությամբ և հարուստ էր նախորդ նախագահական ընտություններում ՕԵԿ առաջնորդի` հանրահավաքային ելույթներից: Տեսանյութը առատ էր կադրերով, երբ հանրահավաքի շարքերում կանգնածները ինքնաբուխ համբուրում էին կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանին և վանկարկում` «հաղ–թա–նակ», «հաղ-թա-նակ»:
Սակայն այս տեսանյութում ՕԵԿ երիտասարդ ու խոստումնալից առաջնորդն էր, որը խաբեց իրեն վստահող ժողովրդին ու հաղթանակը մորթեց իշխանության ոտքի տակ վաստակելով ԱԽՔ անունը, ու դառնալով արհամարանքի առարկա ու քաղաքական դիակ:
Թուրքիայի Վան նահանգում մարտի 3-ի առավոտյան, ժամը 06։39 –ին (Երեւանի ժամանակով ժամը 08։39-ին) 4,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Վանի Չիթորեն գյուղում՝ 5 կմ խորության վրա։
ՌԴ նախագահական ընտրություններում ռուս միլիարդատեր Միխայիլ Պրոխորովը, Պուտինի շտաբի համաձայնությամբ, կկատարի գլխավոր ընդդիմադրի դերը: Այս մասին գրում է ռուսական The New Times թերթը՝ վկայակոչելով վարչապետին մոտ կանգնած իր աղբյուրը:
Պարբերականի տվյալներով՝ առաջիկա նախագահական ընտրություններում Պրոխորովի խնդիրը կլինի հավաքել դժգոհ քաղաքացիների ձայները և նախագահական քարոզարշավի օրինականության տպավորություն թողնել:
Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցուցակում երրորդ տեղը զբաղեցնող գործարար Միխայիլ Պրոխորովը, առաջադրելով իր թեկնածությունը ՌԴ նախագահական ընտրություններում, հայտարարել է, որ չի պատրաստվում իր ընտրական քարոզարշավը կառուցել Պուտինի քննադատության վրա, ինչպես նաև պատրաստվում է համագործակցել երկրի նախկին ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինի հետ:
Ընդ որում, թերթը գրում է, որ գործարարի գործունեությունը կլուսաբանեն պետական ԶԼՄ-ները, և նրան հնարավորություն կտան արտահայտվել ցանկացած, անգամ ամենասուր հարցերով:
Պարբերականի տվյալներով՝ այս ծրագիրը կազմվել է Պուտինի շտաբի արտահերթ խորհրդակցության ժամանակ՝ ընդդիմության դեկտեմբերի 10-ի ցույցից հետո:
Այս պայմաններում վարչապետի շրջապատում որոշել են կրկնել 2004 թ. ընտրարշավի սցենարը. Պրոխորովը կփոխարինի Իրինա Խակամադային և մարտին կստանա ձայյների շուրջ 10%-ը:
Գարնան բացվելուն պես երկիրը ականատես եղավ ոչ միայն Ազատության հրապարակում ՀԱԿ-ի կողմից միտինգային սեզոնի բացմանը, այլև առանձնահատուկ ցինիզմով կատարված օլիգարխիկ կամայականությանը: Մեկ էլ հայտնաբերվեց, որ Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամոն) հասցրել է քանդել Մաշտոցի պողոտայի փակ շուկայի ամբողջ հետնամասը: Ակնթարթորեն տարածվեցին բարբարոսության լուսանկարները, ինտերնետի հայկական հատվածը սկսեց եռալ… Մի քանի տարի առաջ ամբողջ հին Երևանը բուլդոզերի տակ տալուց հետո սա առաջին դեպքն էր, որ պետության կողմից պահպանվող շենքը, այն էլ` այդպիսի շենքը, ոտնձգության ենթարկվեց:
Սակայն Մաշտոցի պուրակի դասերն իզուր չեն անցել: Եթե հանուն մի քանի ծառ փրկելու ու մի քանի «բուծիկ» գազոնների մնացորդների մեջ խցկելու պատճառով երիտասարդական շուրջօրյա պիկետ գոյացավ, այդքան կրքեր եռացին, ապա կարելի է պատկերացնել, թե ինչ շարունակություն կունենար փակ շուկայի հարցը: Առավելևս, որ երևանցիները Լֆիկ Սամոյին, մեղմ ասած, չեն համակրում: Բայց այս անգամ իշխանության արձագանքը եղավ շատ օպերատիվ. Երևանի քաղաքապետարանը դադարեցրեց ապամոնտաժումը, խախտման արձանագրություն կազմեց և հսկողություն սահմանեց, չսպասելով, մինչև այդ տարածքում կհայտնվի երիտասարդական հերթական պիկետը: Այսինքն` քաղաքացիների փոքր խմբի կողմից կոնկրետ խնդիր բարձրացնելու ձևը ցույց տվեց իր ակնհայտ արդյունավետությունը:
Ճիշտ է, մեծ դեր են ունեցել իրադրային պահերը: Այսպես, պարզ է, որ ՀՀԿ-ի համար կարևոր է միշտ առավելագույն ընդդիմադիր ընտրաքվեներով աչքի ընկնող մայրաքաղաքում սեփական բարձր ցուցանիշն ապահովելու համար աչքի լույսի պես պահպանել քաղաքապետ Տարոն Մարգարյանի դրական իմիջը: Եվ խոշոր հաշվով հանուն մայրաքաղաքի քվեների մեկ կամ նույնիսկ մի քանի օլիգարխի շահին դիպչելն այնքան էլ մեծ գին չէ… Բայց անկախ դրդապատճառից, այնուամենայնիվ նախադեպ է ստեղծվում: Ու եթե մի ամիս առաջ անհնար էր պատկերացնել, որ կարող է ինչ-որ հարցով օլիգարխի խաթրը կոտրվի, ապա այս գիժ գարնանային ամսին դա դառնում է իրականություն: Իհարկե, այդ նույն օլիգարխը հույս ունի, որ ընտրություններից հետո տեղը կհանի, բայց դե հասարակությունն էլ սկսում է սովորել, որ հարց է բարձրացնում ու լուծում ստանում:
Սակայն վերադառնանք Ազատության հրապարակ, որտեղից և սկսել ենք: ՀԱԿ-ի հանրահավաքում ակնկալած վարկանիշային «ճեղքումը» չստացվեց: Գումարած դրան, համամասնական ցուցակի շուրջ տարաձայնությունների հաղթահարման միայն մեկ տարբերակ է գտնվել` որ ցուցակը միանձնյա կազմելու է Լևոն Տեր-Պետրոսյանը: Այդ համեստ արդյունքները ոգևորեցին արևմտամետ ազատական հատվածում ՀԱԿ-ի մրցակիցներին` «Ժառանգությանը» և «Ազատ դեմոկրատներին»: Թեև «Ժառանգության» համագումարում չի որոշվել ընտրություններին մասնակցելու ձևաչափը, այնուամենայնիվ Արարատ Զուրաբյանը տեղեկացրել է, որ մի քանի օրից «Ազատ դեմոկրատների» համագումարին է հռչակվելու երկու կուսակցությունների դաշինքը, և իրենք հույս ունեն հաղթահարելու 7 տոկոսի պատնեշը: Դա կարևոր դետալ է`եթե առաջ ենթադրվում էր, որ ընտրություններին կմասնակցի կամ «Ժառանգությունը», կամ «Ազատ դեմոկրատները», բայց ցուցակը կլինի միասնական, որպեսզի լուծվի 5 տոկոսի հարցը, ապա հիմա խնդիր է դրվում ստանալ 7 տոկոսից ոչ պակաս: Բնականաբար, ընտրազանգվածը հայթայթվելու է տեղատվության մեջ գտնվող ՀԱԿ-ի հաշվին…
Մարտիմեկյան հանրահավաքի համեստությունը քիչ էր, հիմա էլ մի ուրիշ «պատուհաս» է գալիս «Հայոց արծիվների» նախագահ, սպորտի և երիտասարդության փոխնախարար Խաչիկ Ասրյանի տեսքով: Սույն գործիչը որոշել է կիրակի օրով հենց Ազատության հրապարակում անցկացնել «Հայոց արծիվների» համագումարը` 12 հազար մասնակիցներով, հարյուրավոր դրոշներով ու պաստառներով: Դե, թամաշա անողներ էլ հաստատ կգումարվեն… ու կստացվի, որ ՀՀԿ-ին աջակցող առաջին հանրահավաքը ավելի հզոր է լինելու, քան ընդդիմադիրների համանման ցանկացած միջոցառում: Եվ դա`ընտրարշավը պաշտոնապես դեռ չսկսած: Բա հետո՞ ինչ կլինի, երբ բոլոր վարչական ռեսուրսները լրիվ թափով աշխատեն:
Դե, դաշնակներն էլ ընկան լեզուն կարճացնող անհարմար իրավիճակի մեջ: Վովա Գասպարյանի անձնական մասնակցությամբ ՀՅԴ անդամ Արշավիր Կարապետյանի մոտ անցկացված խուզարկությամբ հայտնաբերված հսկայական զինապահեստը տպավորիչ էր: Ու ի՞նչ ասի Վահան Հովհաննիսյանը, որ լավ լինի. «Գտնվել է իրեն պատկանող տարածքում, չի նշանակում պատկանում է իրեն, այսինքն այն ինչ իրեն պատկանող տարածքում էր, պարտադիր իրենը չէ: Ես Արշավիր Կարապետյանի ու այդ զենքի կապը չեմ տեսնում, որովհետև դրա ոչ մի ապացույց գոյություն չունի, իսկ թե քննությունն ինչ ցույց կտա, միայն այդ ժամանակ մենք կկարողանանք եզրակացություններ անել»: Դե հա, ՀՅԴ-ի ու Արշավիր Կարապետյանի հետ այդ զենքերը նույնքան կապ չունեն, որքան ընտրակաշառքը`իշխող կուսակցության քվեների հետ, թե ինչ ցույց կտա քննությունը, երևի թե կախված է դաշնակների նախընտրական վարքագծից: Այսինքն` նրանից, թե ինչքանով կկարողանան հրաժարվել «Կոնսենսուս մինուս ՀՀԿ» ձևաչափի գայթակղությունից… Թե չէ ինչի էր նման` ԱԺ-ի մուտքի մոտ ողջագուրվում էին 1995-ին իրենց բանտ տարած գործիչների հետ: Բայց հիմա էլ օդում զգացվեց նոր հնարավոր «Դրո» գործի հոտը, ուստի մնում է բավարարվել սեփական «ստանդարտ» ընտրաքվեներով և չերազել այլոց հետ միասին արկածախնդիր ծրագրով փորձել ստանալ ավելին… Մանավանդ, որ «Կոնսենսուս մինուս ՀՀԿ»-ից ակնհայտորեն սուսուփուս նահանջեց ԲՀԿ-ն, ԲՀԿ-ի երկրորդ համար Վարդան Օսկանյանն էլ հրապարակավ ուրացավ Ռոբերտ Քոչարյանին, միաժամանակ նաև քոռուփոշման թողնելով »Սիվիլիթաս» հիմնադրամում հավաքված խանդավառ արևմտագրանտասեր և արևմտագրանտակեր հանրությանը… Կարճ ասած, և կոալիցիայում, և ընդդիմադիր դաշտում ավելի գերիշխող է դառնում «Каждый сам за себя» «Մաուգլի» մուլտից հայտնի սկզբունքը: Դե, ոմանք, միգուցե շատերը, գիժ մարտ ամսին կփորձեն խելառության միջոցով բարձրացնել սեփական շանսերը, բայց դրա վախճանն է ակնհայտ` կամ զսպաշապիկ, կամ «խելոքանալը»:
Բայց գարնանային խելառությունը մեր երկրից կարծես արտահանվել է Ադրբեջան: Սույն թշնամական երկրի «ավազակապետությունը» հանկարծ որոշել է ռսի հաշվին հարստանալ, ու Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի վարձակալման գինը բարձրցրել է միանգամից 43 անգամ… Պատասխանն էլ չուշացավ` հենց մարտի 1-ին Ղուբա քաղաքում բռնկվեց լեզգիների ապստամբությունը, բարեհաջող վառեցին նահանգապետի տունը: Այսինքն`150 հազար բնակչություն ունեցող այդ գավառական քաղաքում եղան ավելի ծավալուն անկարգություններ, քան եղել էին Երևանում 2008-ի մարտի 1-ին: Գումարած դրան` պարսիկներին հեչ համոզիչ չթվացին Բաքվի հավաստիացումները, թե Իսրայելից գնած հսկայաքանակ սպառազինությունը Արցախի դեմ է, այլ ոչ թե Իրանի, ուստի Թեհրանի էմիսարները ավելի ու ավելի շատ են հրահրելու իսլամիստական տարբեր շարժումներ, հատկապես պարսկաբնակ Թալիշստանում: Մանավանդ, որ բաց շրջանառության մեջ հայտնվել է ԱՄՆ-ի գծած սցենարներից մեկը` Ադրբեջանին Արցախի կորուստը փոխհատուցել Իրանի հյուսիսային թուրքաբնակ շրջանների հաշվին… Գումարած դրան էլ, նույն Արևմուտքը ավելի ու ավելի է մտմտում, որ Սիրիայի ներքին գործերին ռազմական միջամտությունն անի Թուրքիայի զինված ուժերի ձեռքով…
Ինչևէ, եթե այս գարուն տարածաշրջանը չկորի պատերազմի բոցերի մեջ, մենք մեր խելառ քաղաքական դաշտից ու ոչ պակաս խելառ ընտրություններից հաստատ առանց ցնցումների գլուխ կհանենք:
Շաբաթվա Վարկածները քննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը մերժել է թուրքական հեռուստատեսությանը հարցազրույց տալու առաջարկը: Ինչպես հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամլո ծառայությունը, հարցազրույցի հրավերում Հայոց ցեղասպանության մասին հարցը քննարկման թեմաների մեջ նշված է եղել որպես «հայկական խնդիր»:
Մեծի Տանն Կիլիկիո մամլո ծառայությունը նշում է, որ հայերի համար չկա «հայկական խնդիր», ինչպես որ թուրքերն են այն մեկնաբանում: «Հայոց ցեղասպանությունը պատմական իրողություն է և քննարկման առարկա չէ: Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,-ասվում է հայտարարության մեջ: «Դուք պետք է իմանաք, որ հազարավոր եկեղեցիներ, վանքեր, մշակութային, կրոնական ու սոցիալական հաստատություններ են բռնազավթվել Թուրքիայի կառավարության կողմից:
Այդ գույքը վերադարձնելը հայ ժողովրդի իրավունքն է»,-ասվում է հայտարարության մեջ:
PanARMENIAN.Net
Այսօր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանին:
Ուղերձում ասվում է.
«Մեծարգո Սերժ Ազատի,
Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ «Հայաստան» համահայկական հիմնադրամի 20-ամյակի կապակցությամբ:
Սա համահայկական այն եզակի կառույցներից է, որի ավանդը հայկական երկու անկախ պետությունների կայացման ու զարգացման գործում իրոք անգնահատելի է: Համախմբելով աշխարհասփյուռ հայությանը համազգային գաղափարների շուրջ` նա մեծապես նպաստում է մեր ժողովրդի նվիրական իղձերի ու նպատակների իրականացմանը, Հայաստանի ու Արցախի զորացմանն ու բարգավաճմանը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շարունակական ամրապնդմանը:
Իր գործունեության 20 տարիների ընթացքում հիմնադրամը Արցախում կյանքի է կոչել մեր ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող բազմաթիվ ծրագրեր ճանապարհաշինության, ջրամատակարարման, կրթական, մշակութային ու առողջապահական օբյեկտների կառուցման եւ այլ ոլորտներում:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամներին, մեր բարերարներին ու նվիրատուներին պանծալի հոբելյանի առթիվ եւ մաղթում ամենայն հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ` այս հայրենանվեր առաքելության իրականացման ճանապարհին»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.