23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այս պահին ավարտվեց բանակցությունները և կարծես «Արմավիային» եւ «Զվարթնոցին» հաջողվել է պայմանավորվածություն ձեռք բերել չվերթների իրականացման հարցում: «Զվարթնոց» օդանավակայանում արդեն սկսվել է «Արմավիա» ավիաընկերության Երևան-Մոսկվա թիվ 509 չվերթի ուղևորների գրանցումը: Որին կհետևի նաև Երևան-Մոսկվա թիվ 512 և Երևան-Դոնի Ռոստով թիվ 928 չվերթների հետ կապված խնդիրների լուծումը:
Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը արդեն հայտնել է, որ իրենց նախաձեռնությամբ սկսված բանակցություններն ավարտվել են, «Արմիավիան» համաձայնվել է դադարեցնել գործադուլը, պայմանավորվել են նաև առաջիկա շաբաթների ընթացքում համաձայնության գալ խնդիրների շուրջ:
Հիշեցնենք որ «Արմավիա» ավիաընկերությունն այսօր առավոտյան, ժամը 6:45-ից գործադուլ է հայտարարել և հրաժարվել սպասարկել չվերթները` պատճառաբանելով, որ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը բարձրացրել է սպասարկման գները:
Համացանցում տեղադրվել է Գյումրու տեխնոպարկի ճարտարապետական նախագծի տեսահոլովակը, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել Facebook սոցիալական ցանցի օգտատերերի մոտ:
Դեռ նոր- նոր էին որոշել տեխնոպարկի գաղափարը կյանքի կոչել, երբ մեր թղթակիցը զրուցելով էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի հետ, պարզել էր, որ ինչ որ տեղ, ինչ որ բան հաստատ սխալ է. Ստորև ներկայացնում ենք մոտ մեկ տարի առաջ կայացած զրույցը.
Հենց Գյումրի ես մտնում, առաջինը, որ աչքի է զարնում` լքված, ամայի մի տարածք է`աղբանոց հիշեցնող: Սակայն` միայն առաջին հայացքից: Իրականում դա Հայաստանի կառավարության, մասնավորապես` Տիգրան Սարգսյանի կառավարության, մասնավորապես` Տիգրան Սարգսյանի կառավարության Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հիմնած Գյումրիի հռչակավոր տեխնոպարկն է: Որ սա հենց տեխնոպարկն է, գլխի ընկնելու համար մեծ ջանք պետք չէ. անցող-դարձողին դրա մասին ազդարարում է մեծ վահանակը: Ճիշտ է, Ներսես Երիցյանն ավելի շուտ զրկվեց Էկոնոմիկայի նախարարի աթոռից, քան տեխնոպարկի գաղափարն իրականություն կդառնար, սակայն, ինչպես երևում է` «իդեոլոգի» հեռանալը բարերար ներգործություն է ունեցել «իդեայի» վրա: «Գյումրիի տեխնոպարկ» անվանումը կրող կազմակերպության տնօրեն Գուրգեն Պարոնյանն օրեր առաջ լրագրողներին ասել էր, թե իրենք պատրաստվում են Գյումրիում ինքնաթիռներ նախագծել: Այդ նպատակով Պարոնյանի հրավերով Գյումրի էին ժամանել «Միկա Պրոգրեսինգ» ընկերության մասնագետները` գյումրեցիների ավիաշինարարական կարողություններին ծանոթանալու նպատակով:
Արդեն իսկ «Հայկական Դավոս» հռչակված «Կամուրջ» միջազգային տնտեսական համաժողովին մասնակցող ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանից փորձեցինք որոշ մանրամասներ իմանալ այս ծրագրից, քանի որ տեխնոպարկը Էկոնոմիկայի նախարարության ծրագրերից է:
– Պարո´ն նախարար, մենք իրո՞ք ինքնաթիռաշինության ծրագիր ունենք Գյումրիի տեխնոպարկում:
— Ճիշտ կլինի` տեխնոպարկի ղեկավարությունից ճշտեք:
– Այսինքն, հնարավոր է, որ կե՞ղծ տեղեկատվություն էր:
— Ամեն ինչ հնարավոր է, պետք է ճշտել, իմանալ:
– Այսինքն, Դուք տեղյակ չե՞ք:
— Ես դեռ ժամանակ ու առիթ չեմ ունեցել, որպեսզի ինքս ճշտեմ, ունեմ էն ինֆորմացիան, ինչ որ կա մամուլում:
– Այսինքն, կարող է տեխնոպարկի ղեկավարությունն իր նախաձեռնությամբ նման ծրագիր ունենա, հետո նոր ներկայացնի Էկոնոմիկայի նախարարին, այո՞:
— Իհարկե´, նրանք ծրագրեր են մշակում և ներկայացնում մեր հավանությանը. այնպես չի, որ անպայման մենք պետք է պարտադրենք կամ չպարտադրենք:
– Ուղղակի նման հզոր ծրագիրն առանց պետության միջամտության մի տեսակ դժվար էր պատկերացնել:
— Հզոր է, թե հզոր չի, ես դեռ չգիտեմ, ինձ կներկայացնեն, կծանոթանամ ծրագրին և էն ժամանակ Ձեզ կասեմ դրա մասին: Ծավալները, մասշտաբները, բովանդակությունը…
– Դե, ինքնաթիռաշինությունը, թեկուզև նախագծումը, ըստ էության հսկա ծրագիր կարող է լինել. եթե ստացվի, իհարկե:
— Գիտե՞ք ինչ, պետք է մի հատ նայել, ես դեռևս հնարավորություն չեմ ունեցել ծրագրի մանրամասներին ծանոթանալու, կծանոթանամ, մենք ձեզ հետ միասին կքննարկենք, կորոշենք, թե ինչքանով է դա հզոր և իրատեսական:
Նախարարի հետ այս կարճատև զրույցը, ի դեպ, անցավ շատ ուրախ մթնոլորտում: Հենց լսեց «ինքնաթիռ» բառը` նրա աչքերը սկսեցին պսպղալ, ժպիտը դեմքից չիջավ մինչև վերջ:
Իսկապես հետաքրքիր կլինի հանկարծ տեղեկանալ, որ իրոք Հայաստանում սկսել են ինքնաթիռներ նախագծել և արտադրել` առանց Էկոնոմիկայի նախարարության իմացության, և այդ ամենը հաջողվել է մի երկրում, որտեղ նույնիսկ «Երազ» ավտոմեքենայի արտադրությունը երազ դարձավ:
Իր հերթին Շիրակ կենտրոնը կայքում գրում է.«Այն անշուշտ գրավիչ է և, նույնիսկ, կարելի է ասել ցնցող, սակայն տեխնոպարկի իրականություն դառնալուն, համենայնդեպս Գյումրիում ոչ ոք լուրջ չի վերաբերվում»:
Բավական է միայն ասել, որ տեխնոպարկի հայեցակարգը ներկայացնող փաստաթղթի առաջին էջում ապագա Գյումրին ներկայացված էր որպես ծովափնյա քաղաք։
Ըստ Կենտրոնի` տեխնոպարկի նախագիծը պատրաստվել է «Հայնախագիծ» ինստիտուտի ճարտարապետական ստուդիայում, ղեկավար` Մհեր Չերքիզյան, ճարտարապետներ` Սասուն Քալաշյան, Սուրեն Առաքելյան:
Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, մարտի 2-ին, ժամը 12.00-ի սահմաններում, օպերատիվ ծառայողների կողմից նախապատրաստական փուլում կանխվել է հինգ ցմաh դատապարտյալի փախուստի փորձը:
Մեր ունեցած տեղեկություններով փախուստի փորձ կատարած 5 ցմահ դատապարտյալներից մեկը մի քանի անձի սպանության համար դատապարտված, Կոթի գյուղի նախկին բնակիչ Արարատ Մուրադխանյանն է:
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում նշանակվել է ծառայողական քննություն` իրենց ծառայողական պարտականությունների կատարման մեջ թերացած աշխատակիցների շրջանակը պարզելու նպատակով:
Փաստի առթիվ նախապատրաստվել են նյութեր, կատարվում է հետաքննություն: Քննության շահերից ելնելով` դեպքի մանրամասները չեն հրապարակվում:
Մինսկի խմբի համանախագահները ամփոփել են տարածաշրջան կատարած այցը, ինչի շուրջ ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքում հայտարարություն են տարածել :
Հունվարի 23-ին Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդևի և Իլհամ Ալիևի կողմից արված համատեղ հայտարարության իրագործման վերաբերյալ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ներկայացրել են ծրագիր.Ըստ որի առաջնորդվելով «հիմնարար սկզբունքների» համաձայնեցումն արագացնելու պատրաստակամության վերաբերյալ երկու երկրների նախագահների արած հայտարարությամբ՝ համանախագահները կողմերին առաջարկներ են ներկայացրել խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքները շարունակելու հետ կապված:
Համանախագահները տեղեկացրել են, որ դիմել են ԵԱՀԿ գործող նախագահի գրասենյակին` կայունության մեխանիզմների զարգացման ու վստահության մթնոլորտը բարելավելու համար:Նրանք քննարկել են կողմերի միջև հումանիտար շփումների զարգացման հարցերը, ինչը պետք է օգտագործվի տարածաշրջանի ժողովուրդներին միջև փոխըմբռնման խթանման, ապաքաղաքականացման և խաղաղ գործընթացին չվնասելու համար:
Համանախագահները կողմերի հետ քննարկել են Սոչիում ձեռք բերված համաձայնությունների իրագործման ու շփման գծում միջադեպերի քննման մեխանիզմներ գտնելու հնարավորությունները:
Համանախագահները նախատեսում են մարտի 22-ին մեկնել Վիեննա` ԵԱՀԿ-ին ներկայացնելու խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված վերջին քայլերը:
Պետեկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել իր կատարած վերջին բացահայտումների մասին.ՊԵԿ-ի աշխատակիցներն այցելել են Երևանի Հաղթանակ 1-ին փողոցի հետնամասում գտնվող 100 քմ տարածք զբաղեցնող շինություն, որտեղ հայտնաբերել են Արմեն Խաչատրյանին պատկանող ապօրինի գործող կահույքի արտադրամաս:
Երևանի մեկ այլ բնակիչ` Արթուր Աղբալյանն առանց պետական գրանցման և հարկային մարմիններում հաշվառվելու, Հրաչյա Քոչար փողոցի 14 շենքի բակում գտնվող ավտոտնակը թիթեղյա իրերի պատրաստման կետ էր դարձրել:
Երևանի Սևանի փակուղի 1 հասցեում բաժնի աշխատակիցները հայտնաբերել են Վահագն Կարապետյանին պատկանող առանց պետական գրանցման գործող փայտամշակման արտադրամաս: Արցախի 73 հասցեում փայտամշակման արտադրությամբ է զբաղվել նաև Արթուր Նիկողոսյանը: Օպերատիվ հետախուզության վարչության հատուկ միջոցառումների բաժնի աշխատակիցներն օրերս ապօրինի գործող ատամնաբուժարան են հայտնաբերել: Պարզվել է, որ անհատ ձեռներեց Աննա Բաղդասարյանը չունենալով ատամնաբուժական գործունեությամբ զբաղվելու համապատասխան լիցենզիա, Երևանի Նորագավիթ 1-ին փողոցի 54/1 տանը ատամանաբուժական ծառայություն էր մատուցում: Հայտնաբերված բոլոր դեպքերով պետությանը հասցված վնասի չափը ճշտվում է:
Նշենք, որ Պետեկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչությունը 2011 թվականի ընթացքում հայտնաբերել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեության շուրջ 650 դեպք, որից 87-ը բացահայտել են օպերատիվ հետախուզության վարչության հատուկ միջոցառումների բաժնի աշխատակիցները:
Այսօր ասուլիսին բանավեճի էին հրավիրվել ՀՀԿ-ից Վարդան Այվազյանն ու «Ժառանգությունից» Արմեն Մարտիրոսյանը:
Հատկապես մեծամասնական ընտրակարգի շուրջ խոսելիս կողմերը բավական բուռն արձագանքեցին.«ՀՀԿ-ի խնդիրն է ինչ ցուցակ կներկայացնի, բայց արդեն իսկ պարզ է, որ համապատասխանաբար նաև մեծամասնականի համար է պատասխան տալիս: Իրենք թող չասեն, թե համամասնական ցուցակը մաքուր է, պուպուշ ցուցակ է, իրենք պատասախանատու են նաև մեծամասնականի համար, որոնք կազմված է կրիմինալի ու օլիգարխիայի հետ»,-ասաց Մարտիրոսյանը:
Չնայած դրան «ժառանգության» պարագայում նա նշեց, որ իրենք թեև կողմ են ամբողջությամբ համամասնական ընտարկարգին անցնելու, սակայն մեծամասնական ընտարակգը բոլոր դեպքերում չեն բոյկոտի և կուսակցության հրավիրած խորհրդի ժամանակ կքաննարկեն նաև մեծամասնական համակարգը:
Այվազյանն իբր հակադարձրեց. «Ինչի՞, Հրանտ Վարդանյանի տղան վատ պատգամավոր է՞»: Մարտիրոսյանն արձագանքեց., իսկ նրան կարելի՞ է, օրինակ, ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ համեմատել: Այվազյանն էլ, թե` չի էլ փորձի համամատել Մինասյանին` նույնիսկ հենց Արմեն Մարտիրոսյանի հետ:
Ինչ վերաբերվում է ԱԺ ցուցակում ընդգրկվելուն Այվազյանը վստահ է, որ ինքը լինելու է այնտեղ: Իսկ Մարտիրոսյանն ավելի համեստ գտնվեց, նշելով« թե խորհուրդը կորոշի:
Նա շարունակում էր անթարթ ու ուշադիր ինձ նայել, իսկ ես այդպես էլ չէի կարողանում մտաբերել, թե որտեղ եմ առաջներում տեսել նրան։ Երբ նավթի լամպի թրթռացող լույսի տակ մի պահ շողաց նրա վախվորած ու թաց հայացքը, հանկարծ հիշեցի, որ ամեն գիշեր իմ երազում ես այստեղ, այս սենյակում, այս նույն լամպի լույսի տակ հանդիպում եմ վախվորած աչքերով այս նույն աղջկան։ Դե իհարկե, հենց նրան եմ տեսնում ամեն անգամ, երբ գիշերում անցնում եմ երազների և իրականության, գուցե գոյություն չունեցող, անհաստատ այդ սահմանը։ Շոշափելով հանեցի ծխախոտս, վառեցի, ու ողջ ծանրությամբ ընկնելով աթոռի հենակին, սկսեցի ճոճել այն հետևի ոտքերի վրա։ Դառն ու տտիպ ծուխն օղակներ կազմելով քարացավ օդում։ Ես լուռ շարունակում էի ճոճվել աթոռի վրա, իսկ նա հայացքը կախած, նուրբ, ճերմակ մատներն էր տաքացնում լամպի ապակին գրկած։ Թրթռացող ստվերներն ընկնում ու կարծես դողդողում էին նրա կոպերին։ Ինձ թվաց, թե պարտավոր եմ մի բան ասել անվերջ լռությունը ցրելու համար և մտքիս եկած առաջին իսկ արտահայտությունն անկախ ինձնից թևածեց խավարում.
-Երկնագույն շան աչքերը։ Իսկ նա, կարծես հենց դրան էր սպասում և միանգամից արձագանքեց տխուր.
-Ըհը, այժմ մենք երբեք դա չենք մոռանա։ Հետ նստեց, որպեսզի լամպի լույսն այլևս չլուսավորի իրեն և կրկնեց.
-Երկնագույն շան աչքերը։ Ես դա ամեն տեղ գրել եմ արդեն։ Հետո շրջվեց ու մոտեցավ զարդասեղանին։ Հայելու լուսնանման կլորում հայտնվեց նրա դեմքը, նրա դեմքի օպտիկական ու աղոտ երկվորյակը, պատրաստ ամեն վայրկյան ձուլվելու լամպի անհաստատ լույսին։ Մոխրացած ածխի գույն ունեցող աչքերով թախծոտ նայեց ինձ, ապա հայացքն իջեցնելով բացեց սադափե դիմափոշու տուփն ու փոքրիկ բարձիկով անփույթ թմթմփացրեց քթի ծայրին ու ճակատին։
-Ես այնպես եմ վախենում, որ այս սենյակն էլի ինչ-որ մեկը կտեսնի իր երազում ու ամեն ինչ այստեղ տակնուվրա կանի։ Նա աղմուկով փակեց դիմափոշու տուփն ու վերադարձավ իր տեղը։
-Դու երբեք չե՞ս մրսում,-հարցրեց ինձ։
-Երբեմն…,-պատասխանեցի ես։ Նա սառած ձեռքերը պահեց լամպի վրա և դրանց ստվերներն էլի սկսեցին թրթռալ դեմքին։
-Ես երևի կհիվանդանամ,-դժգոհեց ինքնիրեն,- դու սառցե քաղաքում ես ապրում։ Նավթի թույլ բոցից նրա ճերմակ մաշկը փայլում էր ու դարձել էր կարմրապղնձագույն։
-Դու բրոնզագույն ես,-ասացի նրան,- երբեմն ինձ թվում է, որ իրական կյանքում դու բրոնզե արձանիկ ես թանգարաններից ինչ-որ մեկում։
-Չէ,-պատասխանեց նա,- չնայած, երբեմն ինձ էլ է թվում, որ ես մետաղից եմ, երբ պառկում եմ ձախ կողքի վրա և լսում եմ, թե ինչպես է դղրդում սիրտս։
-Ես միշտ ուզել եմ լսել, թե ինչպես է խփում սիրտդ։
-Եթե իրականում մենք հանդիպենք, դու կարող ես ականջդ դնել կրծքիս ու լսել… Կլսես…Եթե հանդիպենք…։ Նա ձեռքի ափերով գրկեց լամպի ապակին և շշնջաց. «Երկնագույն շան աչքերը։ Ես ամենուր կրկնում եմ այս բառերը»։
Երկնագույն շան աչքերը… Այս խոսքերի օգնությամբ նա փնտրում էր ինձ իրական կյանքում, դրանք յուրօրինակ գաղտնաբառեր էին, որով պետք է ճանաչեինք իրար հազարների միջից։ Նա քայլում էր փողոցներով ու ամենուր, իմիջիայլոց կարծես, կրկնում էր. «Երկնագույն շան աչքերը»։ Ռեստորաններում նույնիսկ, մենյուն ուզելուց առաջ, միշտ շշնջում էր մատուցողներին. «Երկնագույն շան աչքերը»։ Բոլոր քրտնած ապակիներին մատով նա գրում էր նույնը. «Երկնագույն շան աչքերը»։ Ու մարդիկ միայն տարակուսանքով թոթվում էին ուսերը, մատուցողները ժպտում էին բարեհամբույր անտարբերությամբ իրենց։ Մի անգամ դեղատանը, նա երազներից ծանոթ մի բույր էր զգացել և հարցրել էր երիտասարդ վաճառողին. «Մի տղա կա, ում միշտ ես երազում եմ տեսնում և ամեն անգամ նա կրկնում է. «Երկնագույն շան աչքերը»։ Դուք ճանաչու՞մ եք նրան»։ Վաճառողն ի պատասխան ցինիկ հռհռացել էր և անցել վաճառասեղանի մյուս ծայրը։ Իսկ նա անթարթ նայել էր դեղատան նոր, սալիկապատ հատակին և ծանոթ հոտն անընդհատ տանջում ու խուտուտ էր տալիս քիթը։ Չդիմանալով, հանել էր շրթներկն ու սպիտակ հատակին մեծ տառերով գրել. «Երկնագույն շան աչքերը»։ Վաճառողը գազազած հարձակվել էր նրա վրա. «Օրիորդ, դուք փչացրեցիք ամբողջ հատակը, հենց հիմա վերցրեք այս փալասն ու մաքրեք անմիջապես»։ Եվ ամբողջ երեկո, նա ծնկաչոք մաքրում էր հատակն ու արցունքների միջից կրկնում. «Երկնագույն շան աչքերը, երկնագույն շան աչքերը»։ Իսկ դռների մոտ հռհռում էր ամբոխը, որ հավաքվել էր տեսնելու այդ խփնվածին։
Նա լուռ էր, իսկ ես շարունակում էի ճոճվել աթոռին։
-Ամեն առավոտ,- ասացի ես,- փորձում եմ հիշել այն արտահայտությունը, որով պետք է գտնեմ քեզ։ Երազում թվում է, թե անգիր եմ արել, բայց երբ արթնանում եմ ոչ մի բառ հիշել չեմ կարողանում։
-Բայց դու ինքդ ես չէ՞ հորինել դա։
-Հա, դրանք ծնվեցին քո մոխրագույն աչքերի պատճառով… Բայց ցերեկը, ես չեմ կարողանում անգամ դեմքդ հիշել։
Նա մի տեսակ հիասթափված սկսեց ճկել մատները.
-Եթե միայն, մենք իմանայինք գոնե իմ քաղաքի անունը…։ Դառը ժպիտ գծագրվեց բերանի անկյուններում։
-Թույլ տուր դիպչել քեզ,-ասացի նրան։ Նա հանկարծ հայացքը կտրուկ բարձրացրեց ու սևեռուն սկսեց նայել ինձ.
-Առաջ, դու ինձ երբեք այդպիսի բան չէիր ասում։
-Հիմա ասում եմ։
Նա կրկին կախեց հայացքն ու սիգարետ խնդրեց։
-Ինչու՞ ես երբեք չեմ կարողանում հիշել, թե որ քաղաքից եմ…
-Իսկ ես երբեք` մեր նվիրական բառերը։
Նա տխուր ժպտաց.
-Այս սենյակն իմ երազում էլ է այնպես, ինչպես որ քոնում։
Ես վեր կացա, քայլեցի դեպի լամպը, իսկ նա անհանգիստ հետ քաշվեց, վախենալով, որ կարող է անցնեմ այն անտեսանելի սահմանը, որը մեզ բաժանում էր իրարից։ Ես սիգարետ մեկնեցի։ Նա վերցրեց, կռացավ լամպի բոցի վրա, վառեց, իսկ ես շարունակեցի.
-Չէ՞ որ աշխարհում մի քաղաք կա, որի բոլոր պատերին խզբզած է. «Երկնագույն շան աչքերը» ու եթե ես հիշեմ դրանք, ապա առավոտյան կսկսեմ փնտրել քեզ ամբողջ աշխարհում։
Նա խորը քաշեց ծուխն ու դեմքը մի պահ կարմրեց սիգարետի կրակից, և գլանակը մատների մեջ խաղացնելով, ասաց.
-Հազիվ… Կարծես թե սկսում եմ տաքանալ,- ապա կարծես ինքն իր համար կրկնեց,-կարծես թե… սկսում եմ…,- ու սկսեց մատներով խաղալ լամպի ապակու վրա,- տաքանալ…։
— Դա լավ է,-ասացի նրան,- ես միշտ վախենում եմ, երբ դու մրսում ես։
***
Ահա այսպես արդեն քանի տարի է, մենք հանդիպում ենք ամեն անգամ։ Երբեմն, այն պահին, երբ հազիվ գտնում ենք իրար երազների լաբիրինթոսում անվերջ, ինչ-որ մեկն այնտեղ, դրսում մեր երազների, հատակին գդալ է գցում անզգույշ և արթնանում ենք։ Քիչ-քիչ համապերպվում ենք այն տխուր փաստի հետ, որ մեր այդքան թանկ միասնությունը կախված է ինչ-որ ախմախ բաներից։ Որ կարող է ինչ-որ մեկն անզգույշ լուսադեմին գդալ վայր գցի և վերջակետ դնի այդքան կարճ ու բաղձալի մեր հանդիպմանը։
Նա կանգնած է լամպի ետևում ու նայում է ինձ։ Նայում է այնպես, ինչպես առաջին անգամ, երբ երազում հայտնվեցի լամպի լույսով լուսավորված այս անծանոթ սենյակում, ուր միայն մի զարդասեղան կա իր հայելիով և տեսա նրա մոխրագույն աչքերը։
-Ո՞վ ես դու,- այն ժամանակ հարցրեցի նրան։
-Չեմ հիշում…
-Բայց մենք, կարծես թե հանդիպել ենք էլի…
-Երևի։ Դու կարող էիր երազում հանդիպել ինձ ու հենց այս սենյակում…
-Ճիշտ ես,-զարմացա ես,- ես քեզ երազում եմ տեսել։
-Զվարճալի է,- ժպտաց նա,- փաստորեն, մենք երազներու՞մ ենք հանդիպում։
Նա կրկին խորը քաշեց ծուխը, ուշադիր նայելով սիգարետի կարմիր կրակին։ Եվ կրկին ինձ թվաց, թե նա պղնձից է, բայց ոչ սառն ու կոպիտ, այլ տաք ու ճկուն։
-Ես ուզում եմ շոյել քեզ,-կրկնեցի ես։
-Դու ամեն ինչ կավիրես,- վախեցավ նա,- քո հպումը կարթնացնի մեզ և մենք այլևս չենք հանդիպի։
-Դժվար թե,-նեղվեցի մի տեսակ,-հարկավոր է միայն գլուխը բարձին դնել և մենք կրկին կտեսնվենք։ Ես պարզեցի ձեռքս դեպի նա, բայց նա չշարժվեց, միայն շշնջաց.
-Դու ամեն ինչ կավիրես։ Եթե անցնես սահմանն ու գաս լամպի այս կողմը, մենք կարթնանանք աշխարհի տարբեր ծայրերում և կկորենք։
-Միևնույնն է,- համառեցի ես։
-Այս հանդիպումները մեր վերջին շանսն են, չէ՞ որ առավոտյան, մեկ է, դու ոչինչ չես հիշելու…
Ու ես նահանջեցի։ Իսկ նա ձեռքերն էլի լամպի ապակուն դնելով, սրտնեղեց.
-Երբեք չեմ կարողանում մեր հանդիպումներից հետո նորից քնել։ Արթնանում եմ գիշերվա կեսին ու աչքերս այլևս չեն փակվում։ Բարձը կարծես այրում է դեմքս ու անընդհատ խավարում կրկնում եմ «երկնագույն շան աչքերը, երկնագույն շան աչքերը»։
-Շուտով լուսաբաց է,-նկատեցի ես,-վերջին անգամ ես արթնացա ժամը երկուսին և դրանից հետո բավականին ժամանակ է անցել։
Վեր կացա, մոտեցա դռանն ու ձեռքս դրեցի բռնակին։
-Զգույշ,-ասաց նա,- այդ դռան ետևում վատ երազներ են։ Վերջերս ես դուրս եկա այդպես ու դժվարությամբ կարողացա վերադառնալ, իսկ երբ արթնացա, տեսա, որ սրտիս վրա եմ պառկած։
Ես չլսեցի նրան ու բացեցի դուռը։ Փականը հեշտ բացվեց ու մեղմ քամին միանգամից քթիս խփեց վարած հողի անուշ բույրը։ Ես թեքեցի գլուխս դեպի նա ու ասացի.
-Այստեղ միջանցք չկա, ես զգում եմ դաշտի անուշ հոտը։
-Հա, դռան ետևում մի կին է քնած, ով միշտ երազում դաշտեր է տեսնում։ Նա փոքրուց երազել է գյուղում ապրելու մասին, բայց այդպես էլ չի հաջողվել դուրս պրծնել քաղաքի ճիրաններից։
Դռան ետևում երկինքը լուսանում էր և մարդիկ սկսել էին զարթնել։
-Երևի ինձ արդեն սպասում են նախաճաշի սեղանի մոտ, -շշնջացի ես։
Դաշտերից եկող քամին քիչ-քիչ հանդարտվեց, ապա վերջացավ։ Փոխարենը լսվեց քնածի հանդարտ շնչառությունը, ով հենց նոր շրջվել էր մյուս կողմի վրա։ Քամին լռեց, նրա հետ մեռան բոլոր տեսակի բույրերը։
-Վաղն անպայման մենք կճանաչենք իրար,-ասացի ես,- Հիմա փնտրելու եմ այն աղջկան, ով միշտ ամենուր գրում է. «երկնագույն շան աչքերը»։
Նա տխուր ժպտաց, ձեռքերը դրեց լամպի արդեն սառող ապակուն.
-Դու ոչինչ չես հիշի։
Նրա թախծոտ ուրվագիծը սկսեց հալվել առավոտի լույսում։
-Զարմանալի մարդ ես,-ասաց նա,- քեզ տրված չէ հիշել քո երազները…
Օրերս գրեթե բոլոր ավիակասաներում հաճախորդներին նախազգուշացնում են, որ «Արմավիան» հետաձգում է Ռուսատան կատարելիք չվերթները, քանի որ կուտակված պարտքերի պատճառով Արմավիա» ավիաընկերությանն արգելվում է թռիչքներ իրականացնել դեպի Ռուսաստան և մուտք գործել Ռուսաստանի օդային տարածք:Այս մասին «Հայկական Վարկածին» ասաց մեկնողներից մեկը, որը ՌԴ մեկնեց «Սիբիրավիա» ընկերության չվերթով:
Արդեն տեղեկություններ են տարածվել որ «Արմավիա» ազգային փոխադրող ավիաընկերությունը այսօրվանից հայտարարում է անժամկետ գործադուլ, մինչև որ «Զվարթնոց» օդանավակայանի սպասարկումն իրականացնող «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը չիջեցնի սպասարկման սակագները:
Ընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան հայտարարել է, թե դա վերաբերում է ուղևորների, ինքնաթիռների և մյուս սպասարկման սակագներին:
Ի պատասխան դրա «Զվարթնոց» օդանավակայանի սպասարկումն իրականացնող ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը հաղորդագրություն է տարածել, որով կեղծ ու անհիմն է հայտարարել «Արմավիա» ավիաընկերության տարածած այն տեղեկատվությունը, թե իրենք անժամկետ գործադուլ են հայտարարում՝ ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության՝ իրենց հանդեպ կիրառած թանկ գների պատճառով։ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության տարածած հաղորդագրությունում ասվում է.
«Այսօր առավոտյան «Արմավիա» ավիաընկերությունը ժամը 06.45-ից դադարեցրել է Երևան-Մոսկվա և Երևան-Ռոստով չվերթների սպասարկումը` ուղևորներին հայտարարելով, որ չվերթների սպասարկումը դադարեցվել է օդանավակայանի կողմից սահմանված բարձր սակագների պատճառով:
Վերոնշյալի առնչությամբ տեղեկացնում ենք, որ «Արմավիա» ընկերությունը, լինելով ազգային փոխադրող, ի տարբերություն մյուս ավիաընկերությունների, օգտվում է մեր ընկերութան կողմից տրամադրված հատուկ սակագներից:
Ավելին, ըստ «Ռոսնավիգացիա» կազմակերպության կողմից ստացված հեռագրի, կուտակված պարտքերի պատճառով «Արմավիա» ավիաընկերությանն արգելվում է թռիչքներ իրականացնել դեպի Ռուսաստան և մուտք գործել Ռուսաստանի օդային տարածք:
Ըստ երևույթին, ավիաընկերության համար թանկ են ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում գործող սակագները:
Մեր ընկերությունը բացասական է գնահատում «Արմավիա» ավիաընկերության կողմից անհարիր շահարկումները և անհիմն ու կեղծ մեկնաբանությունները և ցավում է, որ միակ ազգային փոխադրողը հայտնվել է այսպիսի վիճակում:
Նաև տեղեկացնում ենք, որ մյուս բոլոր փոխադրողների կողմից իրականացվող չվերթները կատարվում են ժամանակին և անխափան:
«Բանաստեղծությունը գրված է Վլադիմիր Պուտինի նախագահ ընտրվելու կապակցությամբ` ենթադրելով, որ հիշյալ ընտրությամբ ամրապնդվում են Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի դիրքերը Հայաստանում:
Իսկ առաջիկա ընտրություններում Ռոբերտ Քոչարայի և Սերժ Սարգսյանի բարոյական նեցուկը լինելու է Մոսկվայից բերվելիք դաբրոն»- ասում է բանաստեղծ Մերուժանը:
Հիմն առ ոչինչ
Ղարաբաղյան դուետ
Art politicus
Մեկ –երկու` առաջ, կրկին` մեկ-երկու
Զորք ու զորավար`ողջը մեր ձեռքում:
Գնացեք կռիվ, ջարդեք թշնամուն`
Մեր իշխանության և փառքի հանուն:
Երբ պատերազմից դառնաք հաղթական,
Իրար տակ դրեք մահաբեր ական:
Ձեզ կբաժանենք, կանենք երկու կես
Եվ կտիրանանք բոլորիդ այսպես:
Ձեր մեջ կգտնենք բյուր ներքին թուրքեր,
Որոնցից ձեր դեմ կհանենք զորքեր:
Կեցցե Վազգենը,-մեզ տվեց աթոռ,
Որին պիտի մենք բազմենք թոռից թոռ:
Մայր Հայաստանը ինչ էլ որոշի,
Մենք չենք խոնհարվի հայոց դրոշին:
Մոսկվայի համար`մենք միշտ ձեռնածու,
Իսկ Հայստանում` ընդմիշտ թեկնածու:
Շուտով Պուտինը` ռուսաց թագավոր,
Մեզ կընդունի և կդառնա քավոր:
Այնժամ ռուսական դրոշի ներքո
Արցախը կանցնի խրոխտ քայլերգով:
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հերթական անգամ հետաձգվեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի գործով դատավարությունը:
Դատարան չէր ներկայացել ամբաստանյալ Արմեն Պողոսյանի պաշտպան Արայիկ Ալվանդյանը: Արմեն Պողոսյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց պաշտպան Ալվանդյանին փոխելու վերաբերյալ և խնդրեց այսուհետ նիստերի համար ծանուցել նախաքննության ընթացքում իրեն պաշտպանած Հայկ Ալումյանին:
Ամբաստանյալ Վահան Խանզադյանի պաշտպան Ռուզաննա Սիրեկանյանը դատարանին հայտնեց, որ արդեն ծանոթ է գործի բոլոր նյութերին և չի կարող խոչընդոտել նիստերի անցկացմանը, սակայն քանի որ ամբաստանյալներից մեկի պաշտպանի բացակայությամբ դատական նիստը շարունակելու իրավասություն չկա, դատավոր Արտակ Վարդանյանը կողմերի համաձայնությամբ որոշեց հետաձգել դատական նիստը մինչև մարտի 14-ը:
Դատարանում ներկա թր նաև վկա Կարինե Շահինյանը, դատախազ Հարություն Հարությունյանը, Հովհաննես Թամամյանը և նրա պաշտպան Վաղինակ Գևորգյանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.