23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մարտի 6-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան Գորիս-Երևան ճանապարհի 8-րդ կմ-ին բախվել է «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի:Պատահարի հետևանքով «Օպել-Վեկտրա»-ի 2 ուղևորները և «Ֆորդ»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը ասաց, որ Ռուսաստանում ընթացող պրոցեսները կարևոր են Հայաստանի համար, այդ է պատճառը, որ այդքան ուշագրավ էինք հետևում այդ ընտրություններին:
Բանախոսը նշեց, որ շատերի նման ինքն էլ համոզված էր, որ ՌԴ նախագահական ընտրություններում ընտրվելու է Վլադիմիր Պուտինը: Սակայն հարցն այն է, թե ինչ մեխանիզմով ու ինչքան մաքուր կընտրվեր Պուտինը: Քաղաքագետը նշեց, որ ավտոբուսներով մարդկանց են բերել, որպեսզի նրանք ընտրություն կատարեն:
Անդրադառնալով այդ ընտրությունների ազդեցությանը Հայաստանի և այստեղի նախագահական ընտրությունների վրա՝ Ստեփան Գրիգորյանն ասաց, որ եթե Ռուսաստանը կոշտացնի իր քաղաքականությունը, ապա կուժեղացնի նաև ճնշումը ԱՊՀ երկրների վրա: Դա առաջին հերթին շոշափում է Ուկրաինայի և Բելառուսի հարցերը, սակայն Հայաստանի հարցերը ևս շոշափում է:
Քաղաքագետը ասաց նաև, որ Ռուսատանն ուշադիր է լինելու մեր նախագահական ընտրություններին, սակայն նա հասկանում է, որ ՀՀ յուրաքանչյուր ընտրված նախագահ ակտիվ ու լավ կաշխատի Ռուսաստանի հետ: Այս իսկ պատճառով միջամտությունները շատ չեն լինելու:
Ըստ նրա` Պուտինը Ղարաբաղի խնդրին ավելի իրատեսական է մոտենում, քան Մեդվեդևը. «Պուտինը նախկին նախագահից հենց դրանով է տարբերվում, որ հասկանում է` ղարաբաղյան խնդիրը արագ լուծել հնարավոր չէ: Իմանալով Պուտինի դիրքորոշումը այս հարցում և գլոբալ մտծելակերպը, պետք է ասել, որ որևէ փոփոխություն կամ արհեստական արագացում գոնե մոտ ժամանակներս Ղարաբաղի խնդրում չի լինի»,-ասաց Ստեփան Գրիգորյանը և ավելացրեց, որ ամեն դեպքում վստահ կարելի է ասել, որ ստատուս-քվոն կպահպանվի:
Ղարաբաղի հարցը ևս կարևոր է Ռուսաստանի համար, քանի որ նման կերպ նա ազդեցություն ունի Ադրբեջանի և Հայաստանի վրա: Սակայն ՌԴ նախագահի փոփոխությամբ ոչինչ չի փոխվի:
Մարտի 6-ին, ժամը 19.30-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Հնաբերդ-Գեղադիր ավտոճանապարհի 13-րդ կմ-ում ձնաբքի հետևանքով արգելափակվել է 60 ավտոմեքենա, ինչի հետևանքով առաջացել է խցանում և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի մաս են դուրս բերել 11 ավտոմեքենա, որոնց մեջ եղել է 34 ուղևոր։ Երթևեկությունը վերականգնվել է:
Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Հանդիպման ավարտին ՀՀ նախագահը և Եվրոպական հանձնաժողովի նախագահը զանգվածային լրատվամիջոցների առջև հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Ներկայացնում են՝ հայտարարությունը ստորև.
Պարո՛ն Նախագահ, ուրախ եմ կրկին Ձեզ հանդիպելու և Հայաստան-ԵՄ օրակարգում առկա հարցերը քննարկելու հնարավորության համար: Մեր նախորդ հանդիպումից ի վեր մի շարք կարևոր զարգացումներ են տեղի ունեցել, որոնք նոր հանգրվանի են հասցրել Հայաստան-ԵՄ հարաբերությունները, և մենք մեծապես գնահատում ենք Եվրոպական հանձնաժողովի և անձամբ պարոն Բառոզուի ավանդը մեր համագործակցության խորացման գործում:
Միանգամից պետք է նշեմ, որ մեր օրակարգում գտնվող բոլոր հարցերի շուրջ մեզ մոտ առկա է մոտեցումների և հայացքների լիակատար փոխըմբռնում: Եվրոպական միության հետ Հայաստանի հարաբերությունները խարսխված են միասնական արժեհամակարգի վրա, ինչը պայմանավորված է պատմական, մշակութային, կրոնական և լեզվական ընդհանրություններով:
Միաժամանակ ուրախ եմ փաստել, որ մեր հարաբերություններն այսօր զարգանում են վերընթաց կերպով: Այս օրերին Հայաստանի և Եվրոպական միության հարաբերությունները թևակոխեցին որակական նոր փուլ. վճռական առաջընթաց ենք արձանագրում մեր հարաբերությունների ողջ սպեկտրով:
Երկուստեք գոհունակությամբ ընդգծեցինք Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի բանակցություններում արձանագրված զգալի առաջընթացը: Այն նոր մակարդակի կբարձրացնի մեր իրավապայմանագրային հարաբերությունները և սերտ համագործակցության ուղնիշներ կսահմանի անվտանգության քաղաքականության, ժողովրդավարության, տնտեսական ինտեգրման, մարդու իրավունքների, էներգետիկայի և այլ բնագավառներում:
Մեր փոխադարձ հաջողությունների հաջորդ հանգրվանըխորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունները մեկնարկելու վերաբերյալ ԵՄ բոլոր անդամ պետությունների միաձայն որոշումն էր, ինչը վկայում է նաև այդ ուղղությամբ ՀՀ կառավարության ձեռնարկած քայլերի արդյունավետության մասին: Եվրոպական Միությունը ՀՀ ամենամեծ առևտրային գործընկերն է, և այս համաձայնագրի ստորագրումն էական ազդեցություն կունենա հետագա ինտեգրման, ներդրումների խրախուսման առումով, ինչպես նաև լուրջ խթան կհանդիսանա Հայաստանի տնտեսության հետագա զարգացման համար:
Մենք կարևորեցինք ս.թ. փետրվարի 27-ին Երևանում մեկնարկած ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկը: Ակնկալում ենք, որ հնարավորինս կարճ ժամկետներում բանակցությունները հաջողությամբ կավարտվեն, և ընդլայնված հնարավորություններ կստեղծվեն Հայաստանի ու ԵՄ քաղաքացիների միջև ամենատարբեր ոլորտներում շփումները խթանելու ուղղությամբ:
Ներկայումս ԵՄ հետ մեր քաղաքական երկխոսության հիմնական տարրը մեր ներքին բարեփոխումների և եվրոպական օրակարգի համադրումն է` որպես մեկ միասնական ամբողջություն: Մենք վճռական ենք Հայաստանում խորքային և համակողմանի բարեփոխումները շարունակելու հարցում, և մեր երկրում իրականացվող բարեփոխումները դիտարկում ենք նաև որպես ԵՄ հետ ծավալվող համագործակցության կարևոր մաս:
Մենք ողջունել և կիսում ենք Եվրոպական միության «ավելի շատ աջակցություն` ավելի շատ բարեփոխումների դիմաց» սկզբունքը: Մեր բարեփոխումների իրականացման ուղղությամբ որոշակի ծրագրեր մշակելու գործում առաջնորդվում ենք նաև այդ սկզբունքով: Իմ երախտագիտությունը հայտնեցի Եվրամիությանը Հայաստանին տրամադրվող շարունակական աջակցության համար:
Մեր հանդիպման ընթացքում անդրադարձանք նաև ս.թ. մայիսին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին, և ես վերահաստատեցի հայկական կողմի հանձնառությունը` ընտրական գործընթացները կազմակերպել և անցկացնել միջազգային չափանիշներին համապատասխան: Մենք խորապես գիտակցում ենք ազատ, արդար և ժողովրդավարական ընտրությունների անցկացման կարևորությունը մեր երկրի հետագա զարգացմանհամար:
Քննարկեցինք նաև մի շարք տարածաշրջանային հարցեր: Պարոն Բառոզուին ներկայացրեցի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթացի ներկա փուլը: Հայկական կողմն այլընտրանք չի տեսնում ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում հարցի խաղաղ, բանակցային ճանապարհով լուծմանը: Անկախ Հայաստանում և ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում ներգրավված երկրներում ընթացող ընտրական գործընթացներից, հայկական կողմը հավատարիմ է մնում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կարգավորման գործընթացի շարունակմանը և Հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքները ավարտելուն, դրանից հետո նոր միայն խոսք կարող է գնալ «մեծ շրջանակային համաձայնագրի» շուրջ բանակցություններն սկսելու մասին: Բանակցություններն անհամատեղելի են պատերազմի քարոզչության, ազգատյացության և աննախադեպ չափերի սպառազինությունների ձեռքբերման հետ: Նրանք, ովքեր պատերազմ են «խաղում», պետք է արդեն վաղուց սովորած լինեին պատմության դասերը:
Հայաստանը մշտապես կարևորել է Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ ուղիղ շփումների և ԵՄ ներկայացուցիչների Ղարաբաղ պարբերական այցելությունների անհրաժեշտությունը: Մենք բազմիցս շեշտել ենք, որ Լեռնային Ղարաբաղը եվրոպական ընտանիքի մաս է, նույն արժեքների կրողն է և հետապնդում է ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության վրա հիմնված հասարակարգ ձևավորելու նպատակներ:
Այսօր Գյումրի քաղաքում ՀՀԿ ակտիվի և բնակչության հետ հանդիպման ժամանակ Հայաստանի Հանրապետության վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Տիգրան Սարգսյանը հայտարարեց որ պարտավոր ենք, որ մեր քաղաքացիները լինեն անվտանգ և մենք նախորդ հինգ տարիներին ապահովել ենք մեր երկրի անվտանգությունը` պարտադրելով Ադրբեջանին խաղաղություն. «Մենք նախորդ հինգ տարիներին ապահովել ենք մեր երկրի խաղաղությունը, և դա արել ենք հզոր բանակի շնորհիվ: Այսուհետ մենք ամբողջովին շրջվում ենք դեպի հասարակությունն ու նրա խնդիրները: Չնայած դեռևս կա համատարած աղքատություն, սակայն աշխատատեղերի ավելացման շնորհիվ մենք պետք է հաղթահարենք աղքատությունը»,- ասաց ՀՀ վարչապետը:
Վարչապետը նշեց, որ դեռ աղքատությունը հաղթահարելու միակ միոցը դա աշխատատեղերի բացումն է. «Մենք ոչ թե պետք է աղքատ ընտանիքների նպաստներն ավելացնենք, այլ պետք է այդ ընտանիքների աշխատունակ մարդկանց ապահովենք աշխատատեղերով»,-ասաց Տիգրան Սարգսյանը: Վերջինս նշեց նաև, որ անապահով ընտանիքների երեխաները պետք է ստանան բարձրագույն կրթություն և պետությունը պետք է հոգ տանի այդ մասին:
«Մենք դեմքով շրջվելու ենք այսուհետև գյուղացին»,-ասաց վարչապետ Սարգսյանն ու ավելացրեց, որ այսուհետև պետության համար ամենակարևոր խնդիրը լինելու է գյուղակա տնտեսությունն ու տարածքների համաչափ զարգացման ծրագիրը, ըստ որի գյուղերում կստեղծվեն պայմաններ, որպեսզի հոսք չլինի միայն դեպի մայրաքաղաք:
Իր ելույթի վերջում վարչապետ Սարգսյանը նշեց, որ աղետի գոտու ծրագիրը կհասցվի իր ավարտին և Գյումրիում այլևս անօթևան չի լինելու:
Բարեփոխումների մասին լսելով գյումրեցիները ծափահարում էին, և նկատելի էր, որ վարչապետի այցից ոգևորված են ներկաները:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ մարտի 6-ին տեղական ժամանակով ժամը 23.52-ին Հայաստանում` Աշոցք գյուղից 8 կմ դեպի արևելք, տեղի է ունեցել 2.4 մագնիտուդով երկրաշարժ:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ:
Հիշեցնենք, որ Աշոցքում ևս մեկ երկրաշարժ տեղի էր ունեցել մարտի 5-ին՝ գյուղից 17 կմ հյուսիս-արևելք։
Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքի ղեկավար Ազատ Ղուկասյանը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 3 կետի հատկանիշներով երեկ կալանավորվել է(բռնաբարություն անչափահասի նկատմամբ): Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հիշեցնենք, որ Ազատ Ղուկասյանը մեղադրվում է իր անչափահաս աշակերտուհուն բռնաբարելու մեջ: Սկզբում գործը հարուցված էր անչափահասի նկատմամբ «անառակաբարո գործողություններ կատարելու» հատկանիշներով. փաստորեն, մեղադրանքը վերաորակավորվել և ծանրացել է:
Նկատենք նաև, որ Աշոտ Ղուկասյանը բացի գյուղապետ լինելուց, միաժամանակ Հարթաշենի դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչն էր:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է որ, իր վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում կալանավորվել է «Գապբնակշին» ՍՊ ընկերության տնօրեն Գագիկ Պապոյանը, որը մեղադրվում է խաբեությամբ, բնակիչների վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեջ:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Գագիկ Պապոյանը, կառուցվող բազմաբնակարան շենքերում բնակարաններ վաճառելու պատրվակով բազմաթիվ քաղաքացիների վստահությունը չարաշահելով, 2004-2011թթ. ընթացքում նրանց հետ կնքել է անշարժ գույքի նախնական առքուվաճառքի պայմանագրեր, դրանց հիման վրա գանձել ընդհանուր առմամբ 407. 413 000 դրամ առանձնապես խոշոր չափերի գումար և հափշտակել:
Պապոյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում կայացվել էր 2012թ. փետրվարի 6-ին, և նրա նկատմամբ փետրվարի 7-ից հայտարարվել էր հետախուզում:
2012թ. մարտի 5-ին Գ. Պապոյանը հայտնաբերվել է և ներկայացվել նախաքննական մարմին:
Այսօր` Մարտի 6-ին նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Այսօր դատարանը որոշել է վերահաստատել է նրա նկատմամբ, որպես խափանման միջոց ընտրված կալանքը:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
Քաղաքապետի հրամանով եղանակները տաքանալուց անմիջապես հետո լցվելու են փողոցների ու մայթերի այն փոսերը, որոնք առաջացել են ձնհալի նպատակով օգտագործված աղից:
Ճանապարհաշինության մասնագետ մեր զրուցակիցն ասաց, որ դա ոչ միայն անշնորհակալ գործ է, այլև անարդյունավետ, քանի որ միևնույնն է գարնան անձրևները քշել — տանելու են ասֆալտի նոր արված ծածկույթը:
«Մեկ այլ տարբերակ կա, որ ավելի տրամաբանական է, այդ ամենն արվում է փող աշխատելու նկատառումով: Անիմաստ գործ է, որ ավելի վատն է դարձնելու մեր փողոցներն ու ստացվելու է ինչպես միշտ` ամռանն էլի ունենալու ենք խորդուբորդ փողոցներ: Գարնան վերջին է պետք սարքել, եթե իրոք մտածում են քաղաքի մասին»,- ասաց նա:
Դրոյի գործով ցմահ դատապարտված Արսեն Արծրունու դատաքննությունը մի քանի շրջապտույտներից հետո հանգրվանել է Առաջին ատյանի դատարանում: Այսօր Էրեբունի Նուբարաշեն համայնքների դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանը հետաձգեց Նուբարաշեն ՔԿՀ-ում անցկացված դատական նիստը, քանի որ մայր գործը Վճռաբեկ դատարանից դեռ տեղ չէր հասել:Մեղադրող Մուրադյանը նշեց, որ առանց մայր գործի նպատակահարմար չէ շարունակել դատավարությունը: Դատավորը որոշեց նիստը հետաձգել մինչև մարտի 24-ը:
Այս գործի վերաբերյալ մանրամասները կարելի է կարդալ օրեր առաջ Lragir.am-ում հրապարակված Զարուհի մեջլումյանի
«Copy-paste դատավճռի մեջ» հոդվածում.
«Ինչպես կարելի է գրասխալով դատավճիռ կայացնել, գրասխալով ճակատագիր որոշել: Այդպիսի դատավորը պիտի խստագույն պատասխանատվության ենթարկվի»,- նշեց 1996 թ. մահապատժի դատապարտված Արսեն Արծրունու փաստաբան Նարինե Ռշտունին, ով բողոք էր բերել Վճռաբեկ դատարան` վերաքննիչ դատարանի որոշման դեմ:
Բանն այն է, որ Վերաքննիչ քրեական դատարանը հրաժարվել էր վարույթ ընդունել Ռշտունու բողոքը` ժամկետների խախտման պատճառաբանությամբ: Ռշտունին Վերաքննիչ ատյանում բողոքարկում էր դեռևս 2006 թ-ին Էրեբունի-Նուբարաշեն դատարանի կողմից թույլ տրված գրասխալը: Հենց այդ թվականին են մահապատժի դատապարտված անձանց հոդվածները համապատասխանեցվել 2003 թ-ի նոր Քրեական օրենսգրքին:
Արծրունու հոդվածները նոր քրեական օրենսգրքին համապատասխանեցնելուց հետո պիտի ստացվեր հետևյալ պատկերը` 104 հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետ`որպես սպանության դրդող: Այնինչ Ռշտունին նշեց, որ դատական սխալի հետևանքով ավելացվել է ևս մեկը` 104 հոդվածի 2-րդ մասի առաջին կետը, այն է` երկու և ավելի անձանց սպանություն: «Իմ պաշտպանյալը երբևէ չի մեղադրվել սպանություն կատարելու մեջ, առավել ևս 2 և ավելի անձանց: Այս ամենը գրասխալի հետևանք է, որը փաստորեն ճակատագրական է դարձել Արսեն Արծրունու համար»,-ասաց փաստաբանը:
Ռշտունին Վճռաբեկ դատարանում ներկայացրեց, որ հոդվածների համապատասխանեցումները նոր քրեական օրենսգրքին տեղի են ունեցել խմբակային` ինչը կոպիտ խախտում է, որ կոնկրետ այդ օրը` 2006 թ-ի օգոստոս 8-ին լսվել են միանգամից մահապատժի դատապարտված 9 անձանց գործեր: Զավեշտալին այն է, որ դատարանի որոշման մեջ անգամ նշված է մեկ այլ մահապատժի դատապարտվածի անուն: «Ռուբեն Սահակյանի հոդվածները քոփի փեյսթի սկզբունքով վերագրվել են Արծրունուն»,- շեշտեց Ռշտունին:
Փաստաբանն այս դատական սխալը հայտնաբերել է քրեական օրենսգրքում այս տարվա մայիսի 23-ի փոփոխություններից հետո, որով հանվել է 104 հոդվածի 2-րդ մասի 15 կետը` այն է` կրկնակիություն: «Երբ ծանոթացա քրեական գործին, հայտնաբերեցի կոպիտ սխալը, իսկ իրավաբանական կրթություն չունեցող Արծրունին բնական է, որ 5 տարի չէր նկատել դա: Ի դեպ, գործին մասնակցած դատախազը ևս չի հայտնաբերել ճակատագրական անփութությունը, ով կոչված է պաշտպանել արդարությունը»,- նշված էր Ռշտունու վճռաբեկ բողոքի մեջ:
«Փաստորեն մայիս ամսից սկսած իմ պաշտպանյալը կարող էր ազատ արձակվել, քանի որ միակն է 103 ցմահ դատապարտյալներից, ով միայն 104 հոդ-ի 2-րդ մասի 15 կետով է դատապարտվել: Իսկ այդ կետը մայիսի 23-ի փոփոխություններով ապաքրեականացվել է»,- պարզաբանեց Ռշտունին:
Վճռաբեկ դատարանը բավարարեց Նարինե Ռշտունու բողոքը: Գործը ուղղարկվեց առաջին ատյանի դատարան: «Սա փոքր հաղթանակ եմ համարում, քանի որ Վռճաբեկ դատարանի որոշումը հնարավորություն է տալիս հուսալու, որ Արսեն Արծրունին շուտով հասարակություն կվերադառնա»,-շեշտեց Արծրունու փաստաբանը:
Տեսանյութը ըստ FREEDOM FOR MHER YENOKYAN ֆեյսբուքյան էջի
http://www.youtube.com/watch?v=UQ5_ZhMRC-A&feature=player_detailpage
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.