23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այս օրը նշանավորվել է տպագիր մամուլի երկու հաղթանակով «Ժողովուրդ» օրաթերթի և Պաշտպանության նախարարի խորհրդական, ԱՆ կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Բենիկ Հարությունյանի միջև դատական վեճը հանգուցալուծվել է, վերջինս ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանի միջնորդությամբ հրաժարվել է օրաթերթի դեմ ներկայացրած դատական հայցից և որպես փոխհատուցում 2 միլիոն 200 հազար դրամի պահանջից:
Վերջինս հետ է վերցրել օրաթերթի դեմ իր հայցը՝ «արժևորելով մամուլի զարգացումը որպես ժողովրդավար պետության կերտման կարևոր բաղադրիչ», այս մասին տեղեկացնում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հաղորդագրությունը:
Հիշեցնենք, որ Բենիկ Հարությունյանը դատի էր տվել «Ժողովուրդ» օրաթերթին 2011թ. սեպտեմբերի 9-ին տպագրված «Դոկտոր, պրոֆեսորի արկածները ոսկու հանքերում» հոդվածի համար:
«Հրապարակ» օրաթերթի դեմ փաստաբան Արթուր Գրիգորյանի ներկայացրած հայցն ամբողջությամբ մերժել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Գագիկ Խանդանյան:
Արթուր Գրիգորյանը 18 միլիոն դրամ է պահանջում օրաթերթից` «Հրապարակի» կայքում իրեն վերաբերող մի հոդվածի տակ այլ, արած մեկնաբանությունների համար: Խոսքը 2011թ. օգոստոսի 10-ին հրապարակված «Քաղաքացիներն անբարեխիղճ փաստաբանների զո՞հ» վերտառությամբ հոդվածի մասին է, որի տակ մեկնաբանություններ էին եղել Արթուր Գրիգորյանի հասցեին:
Փաստաբան Արթուր Գրիգորյանը նաեւ 360 հազար դրամ պետտուրք պետք է վճարի:
Ինչպես ասում են համացանցը դարձել է դարի հիվանդություն, ու երևի թե անբուժելի հիվանդություն: Ինտերնետը ներխուժեց մեր կյանք և փոխեց ու հեղաշրջեց մարդկային արժեքները: Իսկ համակարգչային խաղերը ժամանակակից դարում համարվում են նոր տեխնոլոգիայի երևույթներից մեկը, որոնք նախագծվել ու արտադրվել են մարդկանց ժամանցի համար: Համակարգչային խաղերը վերածվել են մոլուցքի թե մանուկների, թե երիտասարդների մոտ: Այդ մոլուցքն իհարկե զերծ չէ բացասական հետևանքներից, և հիմնականում դրանք առավել ծանր են լինում ավելի փոքր տարիքի երեխանների համար: Իր բացասական կողմերի հետ մեկտեղ որոնք բազմիցս բարձրաձայնվում են բժիշկների ու հոգեբանների կողմից, համակարգչային խաղերն այսօր ձեռք են բերել նաև քարոզչական — ուսուցողական նշանակություն:
Ժամանակի ընթացքում խաղերը դարձան արտադրողների քաղաքական- ռազմական ու մշակութային նպատակների և արժեքների փոխանցման միջոցներ, ինչն այսօր նկատվում է արևմուտքում և հատկապես ԱՄՆ-ում արտադրվող համակարգչային խաղերում:
Համակարգչային խաղը հզոր ու ազդեցիկ միջոց է, որի ներգործության ուժին կարելի է չկասկածել: Այն այլևս դադարել է միայն ժամանցային միջոց և եկամտաբեր աղբյուր լինելուց:
Համակարգչային խաղերի կիրառման մեկ այլ հատված դրանց ստեղծմամբ զբաղված երկրները վերածել են ինֆորմացիոն դաշտի և մեծ հաջողությամբ տարածում են իրենց անհրաժեշտ տեղեկություններ: Խաղերի կառուցվածքն ու կիրառման մատչելիությունն այսօր հնարավորություն են տալիս դրանք օգտագործել, որպես թե, ուսուցողական միջոց, թե` ռազմավարական նպատակներով:
Օրինակ`2005 թվականից ստեղծվեցին մի շարք խաղեր, որոնք ծանոթացնում են աֆղանական ժողովրդի և բանակայինների միջև մարտերի դիմագրավման մեխանիզմներին: Կարևորագույն խաղերը՝ «Ծանր Կրակը: Աֆղանստան» ,«Պատվո շքանշան, Անակոնդայի օպերացիաները», «Պարտականության ձայնը: Արդիական պատերազմ-2», «Երկու հոգանոց պատերազմ» և «ԱՄՆ բանակը: Մի զինվորի այգաբացը» մատչելի են ու առանց արգելքի վաճառվում են հանրախանութներում: Մարդկանց գերակշիռ մասն անգիտակցաբար ներքաշվում է իրական պատերազմական գոտի, ծանոթանում դրան, միաժամանակ ինֆորմացիա ստանում:
Հետաքրքիրն այն է, որ պատմության մեջ տեղի ունեցած գրեթե բոլոր պատերազմները, մարտերը այսօր ներկայացվում են խաղերի տեսքով, և այդ խաղերի ընթացքում օգտատերը ծանոթանում է տվյալ երկրին տվյալ ժամանակաշրջանին: Օրինակ կա խաղ առաջին աշխարհամարտի մասին, 1945 թվականի հայրենական պատերազմի, որի ժամանակ տալիս են ամբողջական պատկերը, զինատեսակները, մոտեցումներն ու մեթոդները:
Իսկ Ինչու չստեղծել խաղեր Արցախյան պատերազմի մասին: Այս մասին է, որ փորձեցինք զրուցել ոլորտի մասնագետ Կարեն Վարդանյանի հետ.
Պրն Վարդանյան, ասօր Ղարաբաղյան հերոսամարտի հետ կապված խաղը կարելի է անհրաժեշտություն համարել. դա կլինի ևս մեկ միջոց պատմական եղելությունը ի ցույց դնելու, կունենա ուսուցողական նշանակություն խաղացողների համար: Չե՞ք կարծում, որ այդ խաղերի միջոցով աշխարհին ավելի պարզ կլինի ղարաբաղյան պատերազմի պատճառներն ու նպատակը: Նույնը կարելի է ասել Ցեղասպանության մասին: Ընդունելով, որ համակարգչային խաղերը դարձել են ժամանակակից մարդու կյանքի անբաժան մասը, դրանք բացի ժամանաց ապահովելուց նաև պատմնության քարոզչության արդիական ու հզոր միջոց են: Ուստի պետք է համահունչ քայլենք ժամանակաշրջանի հետ:
— Ինչ վերաբերում է կոնկրետ պատմական խաղերին, ասեմ, որ երիտասարդների կողմից լինում են նմանատիպ բազում առաջարկներ: Սակայն մեր առաջնային խնդիրն այսօր լավ մասնագետներ պատրաստելն է: Եթե ունենաք համաշխարհային շուկային համապատասխան մասնագետներ մնացած հարցերն ինքնաբերաբար կլուծվեն:
—Կա՞ արդյոք հայական խաղերի ոլորտում կոնկրետ քաղաքականություն ու սկզբունքներ որոնք համաշխարհային շուկայում ցույց կտան մեր դեմքը կամ կդառնան հայոց պատմություն պրոպագանդող միջոցներ.
— Այս դաշտն ազատ է: Եթե յուրաքնաչյուրը փորձի իր ընկալումներով խաղերի միջոցով պրոպագանդել մեր երկիրը, դրանից կարծում եմ, այնքան էլ լավ բան դուրս չի գա: Այսինքն` ամեն մեկը մի ուղղությամբ է նայում, մինչդեռ դրա համար անհրաժեշտ է միևնույն ուղղությամբ նայել: Բայց ես չեմ կարծում, որ դա պետք է թողնել մասնագետներին, անհրաժեշտ է այդ ամենը սպասել պետությունից: Կոնկրետ պետք է լինի պատվիրատու և այդ պատվերը կկատարվի: Ես կողմնակից եմ, որ խաղ պետք է ստեղծվի բոլորի համար: Եթե մենք մեր տեղն ունեցանք, նոր միայն կարելի է պրոպագանդայով զբաղվել:
— Ինչպիսի բնութագրում կտաք Այ Թի ոլորտին և հատկապես հայկական խաղերի դաշտում տեղի ունեցող գործընթացներին:
Այսօր մենք դեռ մասնագետներ պատրաստելու փուլում ենք, մեր խնդիրը տաղանդավոր երիտասարդներ ի հայտ բերելն է: Մենք խաղային ոլորտում ունենք արդեն 5 — 6 խոշոր ընկերություններ, որոնք համագործակցում են նաև դրսի հետ:
Այ Թի ոլորտին պետությունը հատկացնում 80 միլիոն, սակայն համակարգչային խաղերի ստեղծման համար կոնկրետ գումարներ չեն հատկացվում:
Ի դեպ տեղական խաղեր ստեղծող մասնագետներից Ալբերտ Պողոսյանն էլ իր հերթին ասաց, որ իրականում դաշտին այդքան էլ ծանոթ չԷ.« Մենք համագործակցում ենք դրսի հետ: Իսկ հայկական թեմաներով խաղեր չեն ստեղծվում, որովհետև շուկա չկա, ստեղծելը բազմաթիվ խնդիրների հետ է կապված, բայց ստեղծելուց հետո էլ, վստահ չենք, որ պահանջարկ կվայելեն մեր ստեղծած խաղերը»:
Ֆեյսբուքում չի դադարում քննարկումը թիվ մեկ արծվի ու նրա նախաձեռնած վերջին համագումարի հետ կապված.
«ԲՀԿ-ի Պետրոս Ղազարյանը առյուծաբար սրամտել է. «Լսել եք, որ Հայոց Արծիվների դեմն առնելու համար առողջապահության նախարարությունը թռչնի գրիպի վիրուս ա բաժանում»,
Սեդա Մեսրոպյանը արձագանքել է. «Դրա հավանականությունը նույնքան է, որքան՝ եթե ասեին, թե դոդական առյուծների կերը երկար ժամանակով ապահովելու համար պահածոյացնում են որոշ մարդկանց փափուկ մասերը….
Առողջապահության նախարարությունն ինչո՞ւ պիտի ջանա շարքից հանել այս իշխանություններին ծառայող գործիքներից մեկը: Էնպես որ՝ ծառայեցեք զմիմենաս», -գրել է ֆեյսբուքյան օգտատեր Լիզա Ճաղարյանը, հավանելով և փոխանցելով մեկնաբանությունը:
Այսօր Առաքելական եկեղեցու քահանան առիթը բաց չի թողել ասուլիսում մի քար ևս նետել, «բացահայտելով» Կյանքի խոսք աղանդի գաղափարախոսությունը: Խաղաթուղթը դերասանուհի Անժելա Սարգսյանի վարքն է ինչն էլ Սուրբ Երրոդրություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եսայի քահանա Արթենյանը քննարկել է նշելով, որ այս օրինակը արտացոլում է Կյանքի խոսքի իրական պատկերը:
«Կյանքի խոսքը սկզբում հայտարարեց, թե այդ մարդը թշվառության մեջ է, «հո մարդուն մենակ չենք թողնելու: Որից հետո արդեն հրաժարվեցին, ասելով, թե Անժելան կապ չունի իրենց հետ»,- ասաց քահանան։
Ըստ նրա՝ այժմ արդեն նյութեր կան, որոնք փաստում են, որ Անժելա Սարգսյանն իր քրոջ հետ մասնակցել է աղանդավորների ժողովներին, խաղացել նրանց կողմից բեմադրված ներկայացումներում: Այդ մասին Անժելան չի էլ թաքցնում և պատմել է ու հարցազրույցներ տվել իրենց հեռուստաընկերությանը:
«Դա իրենց խնդիրն է։ Սակայն հարցն այն է, որ ես համոզված եմ, որ «Կյանքի խոսքը» խրախուսում է անառակությունը և անառակ կեցվածքը: Ինչո՞ւ։ Որովետև նա ասում է, որ ինչ էլ անես, դու ներվելու ես, միայն արի մեր ժողովներին, և մենք կաղոթենք քո փրկության համար, դու օտար լեզվով կբլբլաս ու կներվես»,- ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը:
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան մոտ, այսօր` Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կազմակերպել էր Անահիտ աստվածուհու արձանի մասունքները Բրիտանական թանգարանից Հայաստան տեղափոխելուն նվիրված ակցիա: Ակցիայի շրջանակներում Հայաստանից և Սփյուռքից ավելի քան 20 հազար հայ պահանջում է Մեծ Բրիտանիայից Հայաստան վերադարձնել Անահիտ ասվածուհու բրոնզաձույլ արձանը. իրականացված ստորագրահավաքին կցված է նույնպիսի պահանջով ուղերձ, որն այսօր հանձնվեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Միացյալ թագավորության դեսպանատանը՝ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» նախագահ Կարեն Ավագյանի կողմից:
Դեսպանատան մոտ հավաքված բազմաթիվ երիտասարդների ձեռքերին կարելի էր տեսնել Անահիտ աստվածուհու նկար՝ «Անահիտ, արի՜ տուն» գրառումներով:
«Անահիտին ուրանալ չենք կարող: Անահիտի սիմվոլիզմն ապացուցված է տարիներ շարունակ: Անահիտը մտել է մեր գիտակցության մեջ որպես յուրահատկություն»,-հայտարարեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ՝ խոստովանելով, որ որպես պաշտոնյա, քաղաքացի և քաղաքական գործիչ ամեն պատեհ առիթով հարցը բարձրացնում է բրիտանական գործընկերների մոտ:
Այսօր լրագրողների հետ հանդիպման էր եկել Սուրբ Երրոդրություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եսայի քահանա Արթենյանը, որի կարծիքով Հայաստանում գործող աղանդները բարձիթողի վիճակում են, ինչը հոգևոր անվտանգության լուրջ խնդիր է առաջացնում.«Այսօր Հայաստանում հոգևոր անվտանգության լուրջ խնդիր ունենք: ժողովրդավարության,խոսքի ու խղճի ազատությունը թեև լավ արժեքներ են, սակայն Հայաստանի դեպքում փաստը ցույց է տալիս, որ նրանց վնասն ավելի շատ է, քան օգուտը: Քանի որ այլևս խոսքի և խղճի ազատությունը ենթադրում է բարձիթողի վիճակ և ոչ ոք պատասխանատվություն չի կրում»:
Հոգևոր հովիվն այդ առումով գուցեև ճիշտ է, սակայն որևե խոսք, որտեղ նա խոսեր Առաքելական եկեղեցու մեղքի բաժնի մասին չասվեց: Ըստ նրա` այսօր շատ են խոսում հոգևոր և եկեղեցու թեմաներով, որտեղ շատ դեպքերում որոշ մարդիկ փորձում են Հայ Առաքելական եկեղեցին ներկայացնել որպես հակազգային կառույց: «Ինչպես կարող են հայտարարել, որ այսօր մեզ եկեղեցի պետք չէ, այն պետք է խավարամիտ հասարակությանը»,- ասաց նա:
Եկեղեցին համառորեն չի ընդունում իր գործառույթների վերափոխման անհրաժեշտությունը, չի ընդունում, որ անջրպետը իր և հանրության միջև խորացնողը հենց իրենց վարած կենսակերպն է:
Աղանդներն, այո գործում են այնպես, ինչպես ցանակնում են՝ ղեկավարվելով դրսի կենտրոններից: Սակայն արդյո՞ք ինչպես Տեր Եսային է պնդում` կիրառելով հակաքրիստոնեական մեթոդներ:
Ըստ քահանայի.«Ավելի վատ բան չկա, երբ մարդուն դաստիարակում ես միմիայն սևի ու սպիտակի համադրույթամբ: Աղանդները քարոզում են միայն դժողքի ու դրախտի համատեքստում: Այն է, որ եթե եկար իմ մոտ և մասնակցեցիր մեր ժողովին, դու դրախտ կգնաս, հակառակ դեպքում բոլորը դժոխքի բաժին կդառնան»:
Սա իհարկե չափազանցություն է և պետք չէ ընդհանրացնել բոլոր կրոնական ուղղությունների մասով. Ի վերջո դա նշանակում է, որ Առաքելական եկեղեցին լավ չի ուսումնասիրել դաշտը նման հայտարարություն կատարելու համար:
Կրոնական տարբեր ուղղությունների հետևորդների մեջ կան բազմաթիվ կիրթ ու զարգացած մարդիկ ովքեր ճշմարտության փնտրտուքի պահին գտել են մարդկանց այն խումբը, որոնք սրտամոտ են եղել իրենց:Այստեղ է, որ եկեղեցին անելիք ունի գրավելու ու շահելու մարդկանց վստահությունը, ոչ թե հանրությանը սևեր հագած ու սառը հոգևորականի տեսքով մոտենալու, այլ ջերմ մարդկային վերաբերմունքով նրանց շահելու հարցում:
Քահանան պնդում էր, որ աղանդների որդեգրած անսխալականության երևույթն ու նրանց ունեցած միակ պատճառաբանությանը, թե իրենք բողոքական եկեղեցու ճյուղ են և չի կարելի նրանց աղանդ անվանել, հիմնավոր չէ. «նրանք բոլորովին էլ բողոքական չեն և գաղափար չունեն, թե ինչ ասել է բողոքականություն»:
«Իրականում բողոքականներն առանձնացան, քանի որ դեմ էին Հռոմի պապի անսխալականության, ինդուլգենցիաների դեմ, մինչդեռ այս աղանդները ոչ թե մարդուն են հնարավորություն տալիս ընտրելու՝ միանալ կամ ոչ, այլ իրենք են անթույլատրելի միջոցներով մարդկանց իրենց շարքերը ներգրավում»,- բացատրեց նա:
Ասուլիսին ներկա էր նաև «Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոն» ՀԿ -ի նախագահ Ալեքսանդր Ամարյանը:Ըստ նրա` այսօր Հայաստանում գրանցված է 67 կրոնական կազմակերպություն, որոնցից 55-ն աղանդներ են՝ ճյուղավորված 14 հիմանկան կազմակերպություններից:
ՀԿ-ի նախագահը նկատեց, որ գրեթե բոլոր աղանդները, այդ թվում և «Կյանքի խոսքը», ասում են, որ իրենք Հայ առաքելական եկեղեցու հետ քույր եկեղեցիներ են, սակայն դա այդպես չէ:
« Վտանգվում է եկեղեցու դերը, ու այդ մասին ոչ մի իրավապաշտպան չի խոսում: Սա այն խնդիրն է, որ պետք է լուծվի պետականորեն»,- համոզված է նա:
Ֆրանսիայի և առհասարակ աշխարհասփյուռ հայությունը չափազանց վրդովված էր Սահմանադրական խորհրդի` Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը մերժելու մասին ընդունած սկանդալային որոշմամբ:
Խորհրդարանն ու սենատը վերջերս ընդունեցին մի օրենք, որով նախատեսվում էր մեկ տարի ժամկետով ազատազրկում և 60,000 դոլարի չափով տուգանք այն անձանց համար, ովքեր կմերժեն Ֆրանսիայի կառավարության կողմից ճանաչված ցեղասպանությունները: Ֆրանսիան պաշտոնապես ճանաչում է Հրեական հոլոքոստը և Հայոց ցեղասպանությունը:
Թեև օրինագծում հատուկ չի նշվում Հայոց ցեղասպանությունը, Թուրքիայի կառավարությունը Ֆրանսիայի դեմ պատերազմ հայտարարելուց բացի արեց ամեն ինչ, որպեսզի խոչընդոտի դրա ընդունումը, դրանով ցույց տալով, որ ինքն այս երկու ցեղասպանություններից մեկի իրագործողն է: Չկարողանալով խափանել Ֆրանսիայի գործադիր մարմնի երկու պալատներում օրինագծի ընդունումը` Թուրքիան և ցեղասպանության ժխտման հանցագործությունում իր կրտսեր գործընկեր Ադրբեջանը դիմեցին բոլոր հնարավոր քայլերին օրենքը հակասահմանադրական ճանաչել տալու համար:
Թուրքիան օգտագործեց Ֆրանսիայի գործադիր մարմնի վրա ճնշում գործադրելու բոլոր ձևերը` Սահմանադրական խորհրդում օրինագիծը բողոքարկելու համար անհրաժեշտ 60 կամ ավելի ստորագրությունները հավաքագրելու նպատակով: Զավեշտական է, որ մինչ Թուրքիայի կառավարությունը բոյկոտում էր ֆրանսիական ընկերությունները, թուրքական մի խումբ վարձում էր ֆրանսիական ազդեցիկ լոբբիստական ընկերություն, որն աջակցում էր իրենց ստորագրությունները որսալու հարցում: Ադրբեջանը միացավ այս չարաբաստիկ լոբբիստական ջանքերին՝ հրավիրելով Ֆրանսիայի վեց սենատորներին Բաքու` բողոքարկումը ստորագրելու համար իրենց պարգևատրումները ստանալու համար: Այս կամ այն ձևով, Թուրքիայի իշխանություններին և նրանց ֆրանսիացի գործադիրներին հաջողվեց սիրաշահել Ֆրանսիայի օրենսդիր մարմնի 900 անդամներից 142-ին, ում շնորհիվ 2012 թվականի հունվարի 31-ին Սահմանադրական խորհուրդ բողոքարկում ներկայացրեցին:
Ակնհայտորեն, սա անընդունելի միջամտություն էր Ֆրանսիայի ներքին գործերին: Փոխանակ թողնելու, որ թուրք դեսպանը օրենսդիր մարմնի անդամների վրա ճնշում գործադրի Սահմանադրական խորհրդում օրինագիծը բողոքարկելու համար ստորագրելու հարցում, Ֆրանսիան պետք է վտարեր նրան իր դիվանագիտական լիազորությունը խախտելու համար: Չպետք է թույլ տային, որ Թուրքիան թելադրի ֆրանսիական օրենքները:
Սահմանադրական խորհրդի կազմում ներգրավված են տարբեր ոլորտների 11 թոշակի անցած անձինք, որոնց կազմում են Ֆրանսիայի երկու նախագահ, երկու դատավոր, երեք օրենսդիր, և չորս պետական պաշտոնյա: Խայտառակությունը սկսվեց այն բանից հետո, երբ ֆրանսիական մի թերթ բացահայտեց, որ Խորհրդի մի քանի անդամներ, ներառյալ` նախագահը, ունեն արդար որոշմանը հասնելու հարցում շահերի բախում: Ոմանք այս հարցի կապակցությամբ նախապաշարյալ հայտարարություններ էին արել նախկինում, ուրիշներն ունեն գործարար կապեր Թուրքիայի հետ, և որ ամենաահավորն է, նրանցից մեկը` Հյուբերտ Հենելը, «Բոսֆորուս ինստիտուտ» ֆրանսթուրքական գիտահետազոտական կազմակերպություն անդամ է, որը լոբբիստական գործողություններ էր իրականացնում ցեղասպանության մերժումը քրեականացնող օրինագծի դեմ:
Նմանատիպ սկանդալային պայմաններում, Խորհրդի անդամներից շատերը պետք է այս հարցը քննելու գործով ինքնաբացարկ հայտարարեին: Այս ամոթալի բացահայտումներից հետո, Խորհրդի երկու անդամներ հրաժարվեցին այս օրինագծի քննարկմանը մասնակցելուց, իսկ նախկին նախագահ Ժակ Շիրակի համար, ասացին, թե չի կարող մասնակցել նիստին վատառողջ լինելու պատճառով:
Սահմանադրական խորհրդի մնացած ութ անդամները 2012 թվականի փետրվարի 28-ին կայացրեցին վճիռ և ճանաչեցին խորհրդարանի և սենատի կողմից հաստատված` ցեղասպանության մերժումը քրեականացնող օրինագիծը հակասահմանադրական` գտնելով, որ այն խախտում է խոսքի ազատության վերաբերյալ ֆրանսիական օրենքները:
Սա ապշեցուցիչ որոշում էր երկու պատճառով` 1) Սահմանադրական խորհրդի որոշ անդամները հենց իրենք են խախտել օրենքը` վճիռ արձակելով մի հարցի շուրջ, որում նրանք ունեն ակնհայտ կողմակալություն կամ շահերի բախում և 2) նրանք վճիռ կայացրեցին ցեղասպանության մերժումը քրեականացնող օրենքի հակասահմանադրական լինելու մասին` պատճառաբանելով, որ դա սահմանափակում է խոսքի ազատությունը, միևնույն ժամանակ ուժի մեջ թողնելով մեկ այլ օրենք, որը քրեականացնում է հոլոքոստի մերժումը: Խորհրդի անդամները չբացատրեցին, թե ինչով է Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրենքը սահմանափակում խոսքի ազատությունր, իսկ Հրեական հոլոքոստը` ոչ: Ցեղասպանության բոլոր զոհերը պետք է հավասարապես պաշտպանված լինեն օրենքով: Չպետք է լինեն երկակի ստանդարտներ:
Ի տարբերություն Միացյալ Նահանգներին` Ֆրանսիան ունի մի քանի օրենք, որոնք սահմանափակում են խոսքի ազատությունը: Ինչպե՞ս պատահեց, որ երբ հարցը հասավ Հայոց ցեղասպանության ժխտողներին պատժելուն, Խորհրդի անդամները հանկարծ դարձան ազատ խոսքի համառ պաշտպանները:
Ֆրանսիահայերը պետք է ձեռնարկեն բոլոր իրավական և քաղաքական միջոցները Խորհրդի անարդար և ոչ օրինաչափ որոշումը փոխելու համար: Նրանք կարող են հայց ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ընդդեմ Սահմանադրական խորհրդի, ինչպես նաև ներկայացնել նոր օրինագիծ Ֆրանսիայի օրենսդիր մարմին:
Քանի որ Ֆրանսիայի երկու գլխավոր նախագահի թեկնածուները խոստացել են գալիք ընտրություններից հետո նորից ընթացք տալ այս օրինագծին, այս հարցը չի վերանա, քանի դեռ չի ընդունվել Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրենքը: Չպետք է թույլ տալ Թուրքերին դեպի Եվրոպա արտահանել իրենց ժխտոողական քաղաքականությունը:
Թարգմանիչ` Կարինե Գևորգյան
Հարութ Սասունյան
«Կալիֆորինիա Կուրիերի» խմբագիր
Հայաստանի Հանրային Հեռուստատեսությունը պաշտոնապես Եվրոպական հեռարձակողների միությանը տեղեկացրել է, որ այս տարի Հայաստանը չի մասնակցի Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012» համաեվրոպական երգի մրցույթին: Տեղեկատվությունը արդեն տեղադրված է «Եվրատեսիլ»-ի պաշտոնական կայքում:
«Եվրատեսիլ» երգի մրցույթի գործադիր կառավարիչ Ջոն Օլա Սանդը իր հիասթափությունն է արտահայտել հայկական հեռարձակողի որոշումից, այն դեպքում, երբ Եվրոպական հեռարձակողների միությունն ամեն ինչ անում էր, որպեսզի Բաքվում ապահովեր հայկական պատվիրականության անվտանգությունն:
«Ափսոսում ենք, որ Հայաստանը չի մասնակցելու «Եվրատեսիլին», սակայն հույս ունենք հաջորդ տարի կտեսնենք Հայաստանի մասնակցին այդ մեծ համաեվրոպական միջոցառմանը»:
Wikileaks-ի հերթական բացահայտման համաձայն` ՆԱՏՕ-ական ստորաբաժանումներն ԱՄՆ-ի գլխավորությամբ գտնվում են Սիրիայում, տեղեկացնում է Press TV հեռուստաընկերությունը:
Wikileaks-ը հրապարակել է Stratfor վերլուծական հետախուզական ընկերության մի վերվուծաբանից ստացած տեղեկությունը, որտեղ նա նշել է, որ ներկա է գտնվել անցած տարվա դեկտեմբերին Պենտագոնում Ֆրանսիայից ու Մեծ Բրիտանիայից ժամանած ՆԱՏՕ-ի բարձրաստիճան մի շարք ներկայացուցիչների գաղտնի ժողովին:
«Հատուկ գործողությունների ուժերն արդեն Սիրիայում են և կենտրոնացած են հետախուզական գործողությունների ու սիրիացի ընդդիմադիր ուժերի մարզման հարցերի վրա», — գրել է նա:
Վերլուծաբանը նշել է, որ Սիրիայում գործում են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Հորդանանի և Թուրքիայի զինվորականները:
Նշենք, որ այս տեղեկությունները հրապարակվում են ՆԱՏՕ-ի ղեկավարության և անդամ երկրների ներկայացուցիչների` սիրիական ընդդիմադիր ուժերին զինելու տեղեկությունների պարբերական հերքման ֆոնին: Իսկ վերջերս ապստամբների ներկայացուցիչները հայտարարել էին, որ Ֆրանսիայից ու Մեծ Բրիտանիայից սպառազինություն են ստանում կառավարական ուժերի դեմ մարտական գործողությունների իրականացման համար:
Մարտի 6-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային հանդիպում ունեցավ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության, ենթակա բաժինների, ոստիկանության կենտրոնական ապարատի մի շարք ստորաբաժանումների ղեկավարների հետ:
Անդրադառնալով ոստիկանության բաժինների գործունեությանը` ոստիկանության պետը նշեց, որ առկա են դրական տեղաշարժեր ինչպես հանցավորության կանխարգելման, այնպես էլ բացահայտումների, մասնավորապես` նախկին տարիներին կատարված հանցագործությունների բացահայտման ուղղությամբ: Միեւնույն ժամանակ, ընդգծեց Վլադիմիր Գասպարյանը, դեռեւս լուրջ անելիքներ կան ֆունկցիոնալ պարտականությունների կատարման որակի եւ արդյունավետության բարձրացման, մասնագիտական ունակությունների կատարելագործման, անձնակազմի բարոյահոգեբանական մթնոլորտի ամրապնդման ուղղությամբ:
Ոստիկանության պետը ստորաբաժանումների ղեկավարներից առավելագույն սկզբունքայնություն պահանջեց հանցագործությունների գրանցման, ապա եւ օպերատիվ ու քննչական գործողությունների օրինականության ապահովման եւ արդյունավետության բարձրացման հարցում, հրահանգեց ակտիվացնել անձնակազմի հետ տարվող աշխատանքները, պարտականությունների կատարման յուրաքանչյուր թերացում դարձնել ընդհուպ ծառայողական քննության առարկա:
Հանդիպման մասնակիցներին կոչ անելով առավելագույնս սկզբունքային ու հետեւողական լինել ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում` Վլադիմիր Գասպարյանը վերստին ընդգծեց, որ ոստիկանության աշխատանքի գլխավոր գնահատականը եղել ու մնում է հասարակության վերաբերմունքը կառույցի հանդեպ, հանրային վստահությունը, որը կարելի է ձեռք բերել միայն ոստիկանի ներքին վերափոխման եւ աշխատանքի սկզբունքների արմատական փոփոխության դեպքում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.