23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ երգչուհի Շուշան Պետրոսյանը ասաց, որ եթե իրեն առաջարկվեր Ազգային Ժողովում տեղ, նա կհամաձայնվեր` նշելով, թե ինքը հասկացել է, որ այսքան տարիներ, անվերջ խոսելու փոխարեն պետք է նաև գործել. «Ես առաջին հիպի պատգամավորը կլինեի, որը շատ զիլ կլիներ: Ես միշտ կռիվ ունեմ և միշտ կողմ եմ մշակութային ներկայացվածությանը»,- ասաց նա:
Իսկ այն հարցին թե որ քաղաքական ուժի հետ կգնար, երգչուհին պատասխանեց. «Պարզ չի՞»:
Պարզվեց, որ նա գաղափարապես հարում է Հանրապետական կուսակցությանը: «Կուզեի մաքրամաքուր խոսող ԱԺ, մտածող։ Ուզում եմ, որ մշակութային ներկայացվածություն լիներ»,-ասաց նա:
Ասուլիսն ներկա «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը սակայն, որին ի տարբերություն երգչուհու, առաջարկներ եղել են,իրեն չի տեսնում խորհրդարանում. «Ուժերի մասին չնշեմ։ Իսկ չեմ համաձայնվում, քանի որ ես արդեն իսկ ինչ-որ կերպով քաղաքականությամբ զբաղվում եմ: Ես ինձ չեմ տեսնում այս խորհրդարանում: Խորհրդարան պիտի գնա նա, ով գիտի, որ իր գլխավոր աշխատանքը պետք է լինի օրենսդիր աշխատանքը և ոչ թե այն դիտարկի որպես հոբբի: Չպետք է այնտեղ խանութների ցանց ունեցող մարդիկ գնան»,-ասաց նա:
Ասուլիսին ներկա, մյուս բանախոս երգչուհի, երգահան Լիլիթ Պիպոյանը ընդհանրապես իրեն ԱԺ-ում չի տեսնում, քանի որ մարդկանց ղեկավարել չի սիրում և իրեն ավելի հոգեհարազատ է մենակ ստեղծագործելը:
Կիներու միջազգային օրուան նշումը տարատեսակ եւ տարաբնոյթ եղանակներով տեղի կ’ունենայ աշխարհի տարբեր միջավայրերուն մէջ: Չտարածուինք տօնին միջազգային երեւոյթներուն մէջ եւ կեդրոնանանք մեր ածուին վրայ: Տօնը հանգամանաւոր տարողութիւններով եւ հասարակական ծաւալումով կը նշուի հայրենիքի մէջ: Վեր կ’առնուի ընդհանրապէս հայ կնոջ տիպարային կերպարը` իբրեւ բնութեան կատարելագործուած էակ, ազգի պահպանման կարեւոր երաշխիք եւ ընտանիքի գոյութեան անփոխարինելի արժէք: Սփիւռքի մէջ տակաւ տօնը կ’ընդհանրանայ եւ այդ բոլոր ստորոգելիներուն առընթեր յատկապէս կը շեշտուի ազատագրական պայքարին մէջ հայ կնոջ դերակատարութիւնը կամ առհասարակ հայապահպանման աշխատանքներուն մէջ անոր բերած նկատառելի նպաստը:
Այս ամբողջը դասականացած մօտեցումն է հայ կնոջ նկատմամբ հասարակական մտապատկերային կայացած ընկալումները հերթական անգամ լոյսին բերելու: Հայաստանեան լրատուամիջոցները ազդուելով միջազգային մերօրեայ օրինաչափութիւններէն թէ մեկնելով տեղական կենցաղային իրադրութիւններէն այս ընկալումներուն վրայ կ’աւելցնեն սեռային շահարկումի դէմ պայքարելու, կնոջ նկատմամբ կիրարկուող բռնամիջոցներուն վերջ դնելու կամ շահագործումներու տարատեսակ բնոյթներուն մասին հրապարակային քննարկումներ ծաւալելով պարագաներու իրողութիւններ լոյսին բերելու եւ անոնց մասին հակազդեցութիւններ ձեւաւորելու երեւոյթները:
Սփիւռքը այս հարցերու քննարկման առումով կը դրսեւորէ համեմատաբար պահպանողական վիճակ, հակառակ անոր որ տարբեր երկիրներու մէջ այլ են նման հարցերու մասին արտայայտուելու թէ’ ձեւերն ու թէ’ բովանդակութիւնները:
Կանացի կազմակերպութիւններու աշխուժ ու արդիւնաւէտ աշխատանքը, կիներու իրաւունքներու պաշտպանուածութիւնը եւ անոնց վերաբերող ընկերային տարբեր բնոյթի հարցերու հրապարակային քննարկումները բազմակողմանիօրէն առատ են այսօրուան դրութեամբ:
Խնդիրը ուղղակիօրէն այլ հարթութեան վրայ կը դիտարկուի այսօր: Առաջադրանքները կը կապուին ոչ թէ հանրային կարծիքի ձեւաւորման ազդելու կիներու հնարաւորութիւններուն վրայ, այլ ուղղակի անոնց կողմէ հանրային կարծիք ձեւաւորելու հրամայականին: Պահ մը կեդրոնանանք մամուլի եւ լրատուադաշտի այսօրուան իրականութեան վրայ` պարզօրէն հետեւցնելու համար, որ հայ լրագրական մարդուժի յստակ մեծամասնութիւնը կիներ են այսօր, որոնք ոչ միայն թղթակցային աշխատանքներու մէջ են, այլ նաեւ կը ղեկավարեն լրատուամիջոցները: Իսկ եթէ (գէթ իբրեւ տեսութիւն) համոզուած ենք, որ մամուլը չորրորդ իշխանութեան դերակատարութիւն ստանձնելու յաւակնութիւնը պէտք է շարունակէ պահել, ապա կիները այսօր չորրորդ իշխանաւորներ են` հայկական լրատուադաշտի մէջ աշխատողներու սեռային պատկանելիութիւնը նկատի առած:
Այս առումով ալ ճիշդ պիտի չըլլար կիներու մասնակցութեան չափը քաղաքական դաշտին մէջ բարձրացնելու միտումով խորհրդարանական ընտրութիւններու ցանկերու պատրաստութեան համար չափաբաժիններ ճշդելու մօտեցումը: Չափաբաժինը սահմանափակումի նուիրականացում է: Պատգամաւորի թեկնածուն պէտք է նկատի առնուի բացառապէս իր ընդունակութիւններուն եւ օրէնսդրական դաշտին մէջ ծառայելու իր հմտութիւններուն հիմունքով եւ ոչ թէ` սեռային պատկանելիութեան:
Այս մօտեցումը պէտք է ընդհանրացնել, թերեւս հասնելու համար այն եզրակացութեան, որ զուտ կանացի կազմակերպութիւնները եւս իբրեւ խաւ կամ շերտ դասակարգելու եւ աշխատանքներու բնոյթներ սահմանափակելու նպաստող երեւոյթ են:
Իսկ կիներու խնդիրներն ու իրաւունքները առ այսօր միջազգային մակարդակներու եւ կառավարական կամ ոչ կառավարական կազմակերպութիւններու համար դասակարգուած են տակաւին: Չկան կիներու իրաւունքներ. կան մարդու իրաւունքներ: Երբ առանձին դասակարգուած են կիներու իրաւունքները, ուրեմն տրամաբանօրէն տակաւին գոյութիւն ունին յատուկ կիներու իրաւունքներու ոտնահարման իրողութիւններ (եւ ունի’ն անշուշտ) ու խտրականութեան քաղաքականութեան դրսեւորումներ կամ հասարակական ոչ հաւասար ընկալումներ:
Վերադառնանք հայկական հարթութիւն` շեշտելու համար, որ պետական հաստատութիւնները, հասարակական կազմակերպութիւններն ու սփիւռքեան կառոյցները իրաւունքներու եւ պարտաւորութիւններու համահաւասարեցման սկզբունքներու գործնական դրսեւորումներով կրնան յատուկ դասակարգումներ կատարելու եւ չափաբաժիններ սահմանափակելու մօտեցումները շրջել եւ այդ ճամբով նպաստել համահայկական առողջ հասարակութեան կայացման աշխատանքին:
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐԵԱՆ
“Ազդակ“ի գլխաւոր խմբագիր
Հայաստանի տարածքում մարտի 9-ի, ժամը 10.00-ի դրությամբ միջպետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում դժվարանցանելի են:
ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ են Սելիմի լեռնանցքը, Տավուշի մարզում` Բերդ-Ճամբարակ, Արագածոտնի մարզում`Ջրամբար գյուղերի ավտոճանապարհները:
Դժվարանցանելի են Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր գյուղի ավտոճանապարհները:
ԱԻ նախարարությունը խնդրում է զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթեւեկելուց:
Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները եւ երթեւեկության անվտանգությունը իրականացվում են «ՃՇՇ»-ների եւ ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ:
Մարտի 9-ի, ժամը 10-ի դրությամբ Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Վրաստանի տարածքում եղանակը զգալիորեն վատացել է, եւ առկա է ձնահյուսի վտանգ, ինչպես նաեւ վատ տեսանելիություն:
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է որոշակի սահմանափակումներով:
Նույն ճանապարհի Պասանաուրի-Գուդաուրի(Պոստա) եւ Կոբի-Լարսի հատվածներում առատ ձյան պատճառով երթեւեկությունը արգելված է կցորդների, կիսակցորդների եւ 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Այլ մեքենաների համար Պասանաուրի-Մլեթա հատվածում երթեւեկությունը բաց է, Մլեթա-Գուդաուրի(Պոստա) եւ Կոբի-Լարսի հատվածներում թույլ է տրվում հակատեղապտտման շղթաներ օգտագործելու պարագայում: 2 տանող կամրջակներով մեքենաների համար երթեւեկությունը բաց է: Ստեփանծմինդա-Լարսի հատվածում մեքենաների կանգ առնելը արգելված է:
Երթեւեկության նշված կարգը կլինի Պարեկային Ոստիկանության անմիջական հսկողության եւ համակարգման ներքո:
Ճանապարհի այլ հատվածներում երթեւեկությունը բաց է:
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող անդամ, «Հայ ազգային կոնգրեսին» մաս կազմած «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ իր ղեկավարած «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնությունը նոր չէ, որ դուրս է գալիս Կոնգրեսից, այլ այն դադարացրել է որևէ առնչություն ունենալ ընդդիմադիր այդ քաղաքական ուժի հետ դեռևս 2009թ. ամառվանից։
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
Վերջերս շատ է արծարծվում «Հայ կամավորականների համախմբում» ազգային-քաղաքական նախաձեռնության ՀԱԿ-ի մեջ ընդգրկվածության հարցը, ու հիշատակվում, թե իբր այն ընդամենը նոր է դուրս գալիս Կոնգրեսից։
Բազմաթիվ առիթներով այդ մասին արտահայտվել եմ: Այժմ մեկընդմիշտ հստակեցման համար ուզում եմ կրկնվել ասելով հետևյալը. Ես, լինելով այդ նախաձեռնության համակարգողը, տեղեկացնում եմ մեր հասարակությանը, որ 2009թ. ամառվանից մենք՝ այսինքն ես անձնապես և «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնությունը պաշտոնապես ոչ մի առնչություն չենք ունեցել Կոնգրեսի հետ։
Սամվել Հարությունյանը 2009թ. ամառվանից ըստ էության Կոնգրեսում ներկայացրել է ոչ թե «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնությունը, այլ Գորիս քաղաքի բազմահազար այն քաղաքացիներին, որոնք 2007թ. ընտրություններում մոտավորապես 14000 ձայն են վստահել նրան։
Առիթից օգտվելով պաշտոնապես հայտարարում եմ՝ այն օրվանից երբ ձևավորվեց «Սարդարապատ» շարժման նախաձեռնությունը (2009թ. աշուն) «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնությունը ըստ էության դադարեցրել է իր գործունեությունը։
Հիշեցնենք, որ այս ամսվա սկզբին, ՀԱԿ–ի մարտիմեկյան հանրահավաքից հետո հայտնի դարձավ որ 4 քաղաքական ուժեր հրաժարվում են ՀԱԿ–ի հետ հանդես գալ դաշինքով, և դրանցից մեկը հենց «Հայ կամավորականների միությունն» էր, որի անունից հանդես էր եկել նախաձեռնության անդամ, Գորիսի պաշտպանության կոմիտեի համանախագահ և Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությւոնյանը։ Մյուս երեք քաղաքական ուժերն էին պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի ղեկավարած «Ազգային Վերածնունդը», Գառնիկ Մարգարյանի ղեկավարած «Հայրենիք ու Պատիվ» կուսակցությունը և Սոս Գիմիշյանի ղեկավարած Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ կուսակցությունը։
Սամվել Հարությունյանը նման քայլի պատճառների 90%-ը վերագրել էր «ռազմավարական և մարտավարական խնդիրներին» և միայն 10%–ը՝ համամասնական ցուցակի հետ կապված տարաձայնություններին։
Ի՞նչ է մարտի 8 կանանց համար: Մեզ հաճելի մի օր, նախևառաջ այն պատճառով, որ այդ օրը տղամարդիկ ջանում են ինչ-որ կերպ զարդարել մեր առօրյան, հիշում են մեր կանացի սկզբի մասին, նույնիսկ այլ կերպ են նայում մեզ, ավելի քնքուշ ասես… Միայն այն, որ ծաղիկներ են նվիրում ու օծանելիք….
Մենք արժանի ենք, որ մեզ հետ այդպես վարվեն 365 օրից յուրաքանչյուր:
Բայց ամեն դեպքում, այդ օրը կանայք անակնկալ են սպասւմ, գեղեցիկ խոսքեր, ուշադրություն: Եվ դա հրաշալի է: Քանի որ դա մեր օրն է, միայն մերը: Մենք` սիրո ծագման պատճառն ենք, մենք սրտի տակ ենք կրում այդ նույն սիրո պտուղը, հետո անհավանական տանջանքներով լույս աշխարհ ենք բերում այդ հրաշքը, օջախի պահապանն ենք, ի վերջո դառնում ենք ընտանիքի սյունը: Հաջողակ կանայք, չկայացած կանայք, երջանիկ ու դժբախտ կանայք, երիտասարդ ու հասուն կանայք, մայրեր ու տատիկներ, դուստրեր, ծայրահեղ աղքատ կանայք, շատ հարուստ կանայք, ամուսնացած ու բաժանված կայանք, սիրված ու չսիրված կանայք, բիզնեսմեն կանայք ու գիտնական, գրող ու արվեստաբան, հացթուխ ու գյուղացի կանայք, փողոցի առեւտրական կանայք, հալածված ու պաշտպանված կանայք, , հիմար ու խելացի կանայք, գեղեցիկ ու հպարտ կանայք, անվստահ ու թշվառ կանայք, համարձակ ու ընբոստ կանայք, հեզ ու խոնարհ կանայք, իմ երկրի բոլոր կանայք ու աղջիկներ, շնորհավոր Ձեր տոնը:
Եւ մի մոռացեք, որ այս օրը ի սկզբանե, ոչ թե գեղեցկության ու մայրության տոն է եղել այլ կանանց՝ իրենց իրավունքների համար պայքարելու օրը: Մի ենթարկվեք կյանքի թելադրած պայմաններին, մի թողեք որ ձեզ բռնանան ու իշխեն, եղեք ըմբոստ ու գիտակից, բայց միաժամանակ խոհեմ ու կանացի, քնքուշ ու բարի: Եվ փորձեք մնալ այդպիսին տարվա բոլոր օրերին:
Forbes-ը հրապարակել է 2012-ի միլիարդատերերի ցուցակը: Այս տարվա վարկանշային աղյուսակը հոբելյանական է. Forbes-ն իր ցուցակները սկսել է կազմել ու հրապարակել 25 տարի առաջ:
Այս տարի ցուցակում հաշվվում է 1226 միլարդատեր` 4,6 տրիլիոն դոլար ընդհանուր կարողությամբ: Համեմատության համար` անցած տարի միլիարդատերերը 1210-ն էին` 4,5 տրիլիոն ընդհանուր կարողությամբ: Մեկ միլիարդատիրոջ միջին կարողությունն այս տարի կազմում է 3,7 մլրդ ԱՄն դոլար:
Ցուցակում 58 երկրի ներկայացուցիչներ են:
Միլիարդատերերի թվով առաջատար է մնում ԱՄՆ-ը` 425 մարդ, որին հաջորդում են Ռուսաստանը (96) և Չինաստանը (95):
Առաջատարը կրկին լիբանանյան ծագումով մեքսիկացի գործարար 72-ամյա Կառլոս Սլիմ Էլուն է (չնայած նրա կարողությունը կրճատվել է 5 մլրդ-ով)` իր 69 մլրդ դոլար գնահատվող կարողությամբ:
2-րդ տեղում Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսն է` 61 մլրդ, իսկ 3-րդ տեղում ներդրումային մագնատ Ուորեն Բաֆեթը` 44 մլրդ կարողություններով:
Տասնյակում են Բեռնար Առնոն (41), Ամանսիո Օրտեգան (37,5), Լարի Էլիսոնը (36), Էյկե Բատիստան (30), Ստեֆան Փերսոնը (26),Լի Լա-շինը (25,5), Կառլ Ալբրեխտը (25,4):
20-յակում արդեն կան նաև կանայք` ի դեմս Լիլիան Բաթենքուրթի (24) և Էլիս Ուոլթոնի (23,3): 20-յակը եզրափակում է Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը` 22 մլրդ դոլարով: Ջորջ Սորոսը 22-րդն է` 20 մլրդ-ով: Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը 35-րդն է` 17,5 մլդ դոլարով: Ջորջո Արմանին 127-րդն է` 7,2 մլրդ-ով: Բիձինա Իվանիշվիլին 153-րդն է` 6,4 մլրդ-ով: Սիլվիա Բեռլուսկոնին 169-րդն է`5,9-մլրդ-ով:
Ամենահարուստ ռուսաստանցի գործարարը Ալիշեր Ուսմանովն է` 18,1 մլրդ դոլար կարողությամբ: Նա աշխարհում 28-րդն է: Նա Металлоинвест-ի, Мегафон-ի, Mail.ru Group-ի և Facebook-ի բաժնետեր է: Աշխարհի ամենահարուստների շարքում Միխայիլ Պրոխորովը 58-րդն է` 13,2 մլրդ-ով, Աբրամովիչը` 68-րդը` 12,1 մլրդ կարողությամբ: Դանիիլ Խաչատուրովը 634-րդն է` 2 մլրդ-ով:
Սամվել Կարապետյանը աշխարհում 804-րդն է, իսկ մեկ այլ հայ միլիարդատեր Քըրք Քըրքորյանը` 3,3 մլրդ կարողությամբ 344-րդ տեղում է:
Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովները 1015-րդն են` 1,2 մլրդ-ով: Ռուսաստանցի միլիարդատերերի ցուցակում միակ իգական սեռի ներկայացուցիչը Լուժկովի կինը` Ելենա Բատուրինան 1075-րդն է 1,1 մլրդ-ով:
Tert.am
Առաջիկա 5 օրում Մարտի 8-ին, 9-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 10-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հյուսիսարևմտյան 3-8 մ/վրկ, առանձին վայրերում ուժգնացում 18-23 մ/վրկ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում սպասվում է բուք, ճանապարհներին` մերկասառույց:
Օդի ջերմաստիճանը 10-ին կնվազի 2-4 աստիճանով, 12-ին՝ նույնքան կբարձրանա:
Մարտի 8-ից մինչ ապրիլի 7-ը կանցկացվի արդեն ավանդական դարձած «Ձեզ համար կանայք» անվճար բուժօգնության մեկամսյակ,այն ի տարբերություն նախորդ տարիների,Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ կիրականացվի ոչ միայն «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, այլ նաև մայրաքաղաքի բազմապրոֆիլ այլ բուժհաստատություններում:
Առողջական խնդիրներ ունեցող կանայք նախ պետք է դիմեն իրենց տարածքային պոլիկլինիկաներ, որտեղ հետազոտություններ անցնելուց հետո` անհրաժեշտության դեպքում, կուղեգրվեն համապատասխան բուժհաստատություն:
այսօր` ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում Կանանց միջազգային օրվան` մարտի 8-ին ընդառաջ:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ շնորհավորելով կին զինծառայողներին ու միջոցառմանը ներկա կին ազատամարտիկներին` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարևորել է կանանց դերը արցախյան պատերազմում և այսօր նաև Զինված ուժերում:
Պաշտպանության նախարարի հրամանով Հայաստանի և Արցախի Ազգային hերոսների հարազատներ, մի խումբ կին զինծառայողներ, քաղաքացիական ծառայողներ և երեք զինվոր որդի ունեցող մայրեր միջոցառման ժամանակ պարգևատրվել են «Հայաստանի Հանրապետության զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական հուշամեդալով, իսկ Սպարապետ Վազգեն Սարգսյանի մայրը` Գրետա Սարգսյանը` ՀՀ ՊՆ «Զինանշան» գերատեսչական մեդալով:
Դեղերի որակի ժամկետի հետ կապված ուսումնասիրություններ են կատարվում Դեղօգտագործողների գործակալության հետ, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը։
2012թ-ի Առողջապահության նախարարության գերակա խնդիրներից է նշվել դեղորաքային շուկայի վերահսկողությունը՝ հատկապես կապված դեղորայքի գների աճի հետ, իսկ մենաշնորհային դիրքեր ունեցողների նկատմամբ խախտումների բացահայտման դեպքում նախարար Քուշկյանը պատժամիջոցներ է խոստանում:
Նախարարը տեղեկացրեց նաև, որ Առողջապահության նախարարությունը փորձելու է անել հնարավորը դեղերի գինը նվազեցնելու ուղղությամբ. «Ճիշտ է, դա ուղիղ մեր գործառույթը չէ, բայց քանի որ մեզ էլ է վերաբերում, մենք մեր ակտիվ աջակցությունը կունենանք, որպեսզի ոլորտի բոլոր թերությունները վերացվեն»:
Նախարարը չժխտեց, որ դեղերի շուկայում հանդիպում են ժամկետանց կամ անորակ դեղեր, սակայն, ըստ նրա, դրա մեղավորությունը այնքան էլ կապ չունի ներմուծողի հետ, եզրակացնելով. «Գուցե պահպանման մեխանիզմներն են խախտված:
Հարցին, թե` խախտումներ հայտնաբերելու դեպքում արդյո՞ք ոլորտի մոնոպոլիստները չեն խուսափի պատժամիջոցներից, Հարություն Քուշկյանն ասաց. «Բացառվում է։ Բարոյական նորմեր գոյություն ունի: Նախ ներմուծողը պետք է հասկանա, որ ինքը դեղ է ներկրում և ինքը իրավունք չունի անորակ կամ ժամկետնանց դեղ ներմուծել հանրապետություն»,:
Դե ինչ, եթե մեր հույսը բարոյական նորմերն են, ուրեմն հաշվի առնելով ներկրողներից ոմանց բարոյական կերպարը, դեռ վաղ է խոսել ոլորտի կարգավորման, կամ դեղորայքի շուկայի նկատմամաբ վստահության մասին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.