23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, մեկնարկում է Հայաստանի հանրապետական կուսակցության 13-րդ հերթական համագումարը: Համագումարին հրավիրված են մոտ 1500 պատվիրակներ, հարյուրավոր հյուրեր, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ինչպես նաև Գերմանիայի դեսպան Հանս Յոխեն-Շմիդտը: Ներկաներն այժմ գրանցվում են:
Համագումարում նախատեսված է ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի, նաեւ ՀՀԿ վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը: Ըստ կանոնակարգի` ՀՀԿ-ն ընտրելու է կուսակցության նախագահ, վերստուգիչ հանձնաժողով, փոփոխություններ կկատարի կուսակցության խորհրդում եւ գործադիր մարմնում:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը Աբխազիայում այսօր առավոտյան մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները:
Հանրապետությունում բացվել են 174 ընտրատեղամասեր: Ըստ Աբխազիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Բատալ Տաբագուայի` 35 տեղի համար պայքարելու է 148 թեկնածու, այդ թվում` 16 կին: Հավակնորդներից 125-ն աբխազներ են, 9-ը` հայեր, 8-ը` ռուսներ, 2-ական հույն ու վրացի, մեկական օս և կաբարդինցի:
Չորրորդ գումարման խորհրդարանից 21 պատգամավոր կրկին է առաջադրել իր թեկնածությունը, այդ թվում` խոսնակ Նուգզար Աշուբան և երկու փոխնախագահները` Սերգեյ Մաթոսյանն ու Իրինա Ագրբան:
Ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 149. 622 մարդ:
Տեղամասերում տեսախցիկներ են տեղադրված, որոնց միջոցով հնարավոր է հետևել քվեարկության գործընթացին:
Միապալատ խորհրդարանի ընտրություններն անցկացվում են մեծամասնական ընտրակարգով: Քաղաքական կուսակցություններին թույլատրվում է առաջադրել մեկական թեկնածուի, սական ոչ ավելի, քան ընտրատարածքների 1/3-ում:
Պատգամավորներն ընտրվում են 5 տարի ժամկետով: Ընտրությունները համարվում են կայացած, եթե դրանց մասնակցում է ընտրողների 25%-ից ավելին: Թեկնածուները պետք է ստանան կեսից ավելի ձայներ:
Ընտրությունների ընթացքին հետևում են դիտորդներ Ռուսաստանից, Մերձդնեստրից, Մոլդովայից, Հարավային Օսիայից, Լեռնային Ղարաբաղից, Լատվիայից, Վենեսուելայից, Հունգարիայից, Նիկարագուայից, Տուվալուից: Այն կլուսաբանեն Ռուսստանից, Լեհաստանից, Իտալիայից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից և Իռլանդիայից ժամանած լրագրողները:
Մարտի 9-ին, ժամը 22.30-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Նոր Կյանք գյուղում այրվում է անասնակեր:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.12-ին, մարվել՝ 01.10-ին:Հ. Պետրոսյանին պատկանող տանը կից հացատանն այրվել են հացատան տանիքի փայտյա կոնստրուկցիաները` 60 քմ, 100 հակ կուտակված անասնակեր և գոմաղբ` 1 խմ:
Քիմ Քարդաշյանը այդպես էլ չկայացած ընտանեկան փորձերից հետո որոշել է միայնակ մայր դառնալ: Ըստ hollywoodlife.com կայքի՝ Քարդաշյանը միշտ էլ երազել է փոքրիկի մասին և որդեգրման գործընթացն ուր որ է սկսվելու է:
Աղբյուրի խոսքերով, Քարդաշյանը մի քանի հարցումներ է ուղարկել որդեգրման գործընթացի մանրամասների հետ կապված և այժմ միակ խնդիրն է մնում որոշել՝ թե որտեղից է վերցնելու երեխային:
Քարդաշյանի մտերիմներից մեկը պատմել է, թե աստղն առավել հակված է երեխային որդեգրել Հայիթիից` նշելով, թե նախորդ տարի դեկտեմբերին այդ երկիր ճանապարհորդությունից հետո Քարդաշյանը շատ տպավորված է վերադարձել: Չի բացառվում նաև Չինաստանից աղջիկ երեխա որդեգրելու գաղափարը: Քարդաշյանը մայրն, իր հերթին, դստերը խորհուրդ է տալիս երեխա որդեգրել Հայաստանից:
«Նրա մայրը ցանկանում է, որ դուստրը երեխան որդեգրի հայրենի Հայաստանից: Նրանք արմատներով Հայաստանից են այդ քայլը մեծ ուշադրության կարժանացներ այդ երկրին, որն առանց այն էլ տասնամյակներ շարունակ ավերվել է պատերազմների արդյունքում», -նշել է աղբյուրը:
Այս գիշեր և վաղը արևելյան շրջաններում հատկապես Տավուշում և Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Այս մասին տեղեկանում ենք meteo-tv.am կայքից։ Օդի ջերմաստիճանը կնվազի և՛ գիշերը, և՛ ցերեկը 2-4 աստիճանով:
Առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ, առանձին վայրերում, լեռներում, լեռնանցքներում հնարավոր է բուք և ցածր տեսանելիություն, ավտոճանապարհներին` մերկասառույց:
Երևանում այս գիշեր և մարտի 10-ին կդիտվի փոփոխական ամպամածություն, առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի: Հնարավոր է քամի 7-10մ/վ:
Ֆեյսբուքի օգտատերերից մեկը ուշադրություն է հրավիրել այս վահանակի վրա. Նրան լրացրել են մյուսները «ամոթ», «անգրագիտություն …այսքա՞ն», «Եվ սա պաշտոնապես… այ…. չգիտեք, գոնե հարցրեք …. …«Պաշտոնական «իդիոտներ» ամենագետ են և դրա համար էլ երկիրն այս վիճակում է….բա…
Իսկ ո՞ւր է նայում Լեզվի պետական տեսչությունը, որին վստահված է վահանակների ուղղագրության խնդիրը: Այս հարցն էլ մեր կողմից:
Լոս Անջելեսի ոստիկանության կողմից կավատության մեղադրանքով ձերբակալվել են երեք հայեր: Այս գործով 34 ձերբակալվածների թվում են Սարգիս Թունյանը, Էդիկ Հախնազարյանը և Չարլզ Ստեփանյանը
Լոս Անջելեսի ոստիկանական վարչության 80 աշխատակիցներ հատուկ գործողություն էին իրականացրել մարմնավաճառների հայտնի հավաքատեղի Սան Վելլիի Լենքերշիմ բուլվարում` ներգրավելով կին գործակալներին: Նրանց առաջիկայում մեղադրանք է առաջադրվելու:
Ինչպես հայտնում է Metro-ն ,3-ամյա Լեո Բարնեթը այնքան է գազար կերել, որ մաշկը գազարագույն երանգ է ստացել:
Դրա պատճառն օրգանիզմում բետա-կարոտինի ավելցուկն է կամ էլ հիպեր-բետա-կարոտենեմիա անունով հիվանդությունը: Տղան նման ախտորոշմամաբ միակ հիվանդն է ամբողջ Միացյալ թագավորությունում:
Լեոյի մայրը պատմել է, որ տղայի լյարդը չի կարողանում ազատվել կարոտինից, և այն կուտակվում է այնտեղ` հանգեցնելով մաշկի գույնի փոփոխության:
Երեխան այժմ խիստ սննդակարգի է հետևում բժիշկների խիստ հսկողության ներքո` օրգանիզմում կարոտինի քանակի կրճատման համար: Նրա կերակրացանկի հիմնական բաղադրիչը կաղամբն է:
Ինչպես գրում է իտալական Il Sole 24 Ore-ը, Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, որի դեմ հայրենի երկրում մի քանի դատական գործ է հարուցվել, գնացել է Սոչի` ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի և վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու:
Իհարկե այցի նպատակը՝ հայտնի չէ: «Տանդեմի» պաշտոնական ներկայացուցիչները ոչ մի մեկնաբանություն չեն անում:
ՌԴ նախագահի պաշտոնական կայքում տեղեկություն կա միայն Բեռլուսկոնիի այցի մասին: Միայն զետեղված լուսանկարներից կարելի է եզրակացնել, որ հանդիպումն անցել է լեռնադահուկային Կրասնայա Պոլյանա կուրորտում:
Իտալական ԶԼՄ-ները պնդում են, որ հանդիպումը, ինչպես միշտ, անցել է լիակատար գաղտնիության պայմաններում:
Ինչպես հաղորդում է Lifenews-ը, Պերմում մարտի 9-ի գիշերը, շմոլ գազից թունավորման արդյունքում 7 երեխաներ և նրանց ծնողները:
Հրշեջները հայտնել են, որ իրենց գալուց առաջ ողջ շենքը բոցերի մեջ է եղել: Վերին հարկի բնակարանում գտել են ընտանիքի անդամների դիակները: Չորսհարկանի շենքի մյուս բնակիչները չեն տուժել:
Նախնական վարկածով, ողբերգության պատճառը հրդեհումն է, որ իրականացրել է ընտանիքի հայրը: Հարևանների խոսքով, Շլյակովների ընտանիքը ապրել է վատ պայմաններում: Ալեքսանդրն աշխատել է տեղական փռում, բայց նրա աշխատավարձը հերիքել է ծայրը ծայրին հասցնելու համար: Ընտանիքի հայրը հաճախ խմել է և դժգոհել իր կյանքից: Հերթական խմելուց հետո նա այրել է տունը:
Ընտանիքից կենդանի է մնացել միայն մեկը` 13-ամյա Անդրեյը: Նրա երկվորյակ եղբայրը մահացել է: Անդրեյը փրկվել է, քանի որ ճակատագրական գիշերը մնացել էր տատիկի տանը, հաղորդում է Lifenews-ը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.