23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայաստանի մէջ Մեծն Բրիտանիոյ դեսպանը տեղական ինքնակառավարման մարմիններու ընտրութիւնները գնահատած է ընդհանրապէս դրական, կեդրոնացած է Հրազդանի ընտրութիւններուն վրայ` զանոնք յատկանշելով մրցակցային ուժեղ քարոզարշաւով: Ապա, դեսպանը փոխանցած է նաեւ իր վերապահութիւնները, ըստ որոնց, եղած են ձայներու գնումներ, ընտրակաշառքներ բաժնելու երեւոյթներ եւ վարչական գործողութիւններու թերութիւններ: Այնուամենայնիւ, ըստ բրիտանացի դեսպանին, յառաջիկայ խորհրդարանական ընտրութիւններուն այս երեւոյթները կը սրբագրուին եւ անոնք կ՛անցնին աւելի ժողովրդավար:
Այս գնահատականին տեղեկացողը անպայման պիտի վերյիշէ տեղական ինքնակառավարման մարմիններու ընտրութիւններուն Հրազդանի ընտրատեղամասերուն մէջ անձամբ ընտրական գործողութիւններուն հսկած ամերիկացի դեսպանին գնահատականը: Բրիտանացի եւ ամերիկացի դեսպաններուն գնահատականներուն քաղաքական հիմնական պատգամը միեւնոյնն է. կան ի հարկէ գնահատականի որոշ տարբերութիւններ:
Նախ շեշտենք նոյնութիւնները: Երկու դեսպաններն ալ կեդրոնացած են Հրազդանի ընտրատեղամասերուն վրայ: Թէեւ ամերիկացի դեսպանը անձամբ հսկած է ընտրութիւններուն, իսկ բրիտանացի դեսպանը` հեռակայ կարգով հետեւած, այսուհանդերձ երկուքին գնահատականները` մրցակցային քարոզարշաւը եւ սուր մրցակցութիւնը երկու հիմնական ուժերու միջեւ դրական նկատելու առումով շատ համահունչ են:
Այստեղ ակներեւ է նաեւ Հրազդանի շրջանին վրայ կեդրոնանալու միացեալ մօտեցումը: Արագ հայեացքով այդ համատեղելիութիւնը կը բացատրուի ամենասուր ընտրապայքարի դրսեւորումով: Կայ սակայն հիմնական երկրորդ կարեւոր պատճառը. մրցակցային ուժերը ՀՀԿ-ն եւ ՀԱՔ-ն են այս պարագային, եւ երկու ուժերուն դրսեւորած մրցակցային, երեւոյթը դրական գնահատականի կ՛արժանանայ արեւմտեան գերտէրութիւններու ներկայացուցիչներուն կողմէ:
Այս օրինակն է փաստօրէն, որ կ՛ընդհանրացուի երկու դիւանագէտներուն կողմէ եւ կը տարածուի մինչեւ Ազգային ժողովի ընտրութիւններ: Հրազդանը նմուշ ընտրութիւն է, իր մրցակցային պատկերով, իր ժողովրդավար երկկողմանի քարոզարշաւով, որ ըստ ամերիկացի եւ բրիտանացի պաշտօնատարներուն, պէտք է երեւի աւելի լայն մակարդակով համապետական ընտրութիւններուն ընթացքին: Ընտրական այս մանրանկարը պէտք է տարածուի խորհրդարանական ընտրութիւններու խորապատկերին վրայ:
Ի տարբերութիւն ամերիկացի իր պաշտօնակիցին, բրիտանացի դեսպանը խօսած է վերապահութիւններու մասին, մասնաւորելով օրինակներ: Ամերիկացի դեսպանին գնահատականին մէջ չկար ժխտական բաժին: Կանուխ է եզրակացնելը, որ որեւէ էական նշանակութիւն ունի՞ քննադատական այս մօտեցումը: Տարբերուող այս բաժինը կը թուի, թէ երկրորդական նշանակութիւն ունի:
Կարեւորը այս պարագային տեղական ինքնակառավարման մարմիններու ընտրութիւններուն առիթով յառաջիկայ խորհրդարանական ընտրութիւններուն գնահատականին նախաբանը կատարելն է: Երկու գէրտերութիւններու դիւանագէտները կը նախանշեն, որ իրենց յառաջիկայ տեղեկագիրները խորհրդարանական ընտրութիւններուն մասին նկատած պիտի ըլլան դրական տեղաշարժեր Հայաստանի Հանրապետութեան ընտրական համակարգին մէջ:
Այն մեքենականութիւնները, որոնք կիրարկուեցան տեղական ինքնակառավարման մարմիններու ընտրութիւններուն, մօտաւորապէս կը կրկնուին խորհրդարանական ընտրութիւններուն, որոնք սարերու ետին չեն յամենայն դէպս: Իսկ քանի մը ամսուան ընթացքին որակական յեղափոխութիւն դժուար թէ իրականանայ ընտրակարգին եւ առհասարակ կիրարկուած համակարգին մէջ:
Երկու դեսպաններուն տուած գնահատականը ուրեմն, քաղաքականացուած է ըստ ամենայնի եւ յստակօրէն կը նախանշէ վաղուան ձեւաւորուելիք խորհրդարանին նկատմամբ անոնց ներկայացուցած պետութիւններուն դիրքորոշումները:
Կայ տակաւին հիմնական երրորդ գործօնը: Ճիշդ է, որ տարբեր են խորհրդարանական եւ նախագահական ընտրութիւններուն նկատմամբ դիրքորոշուելու պատճառները, շարժառիթներն ու քուէներու կեդրոնացումի կամ ցրուումի գործընթացները, այսուհանդերձ մնալով արժեւորումները քաղաքականացնելու իրականութեան տրամաբանութեան մէջ, կ՛արժէ դիտարկում ընելը Ռուսիոյ տարածքին կայացած նախագահական ընտրութիւններուն արեւմտեան ուժերու եւ դէտերու տեղեկագրումներուն եւ նոյն ուժերուն արձանագրելիքներուն մօտ յառաջիկային Հայաստանի մէջ տեղի ունենալիք խորհրդարանական ընտրութիւններուն:
Շահան Գանտահարեան
«Ազդակի գլխաւոր խմբագիր
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր 13-րդ համագումարում միաձայն ընտրեց նոր գործադիր մարմնի կազմը՝ թվով 19 անդամ:
Գործադիր մարմնի նոր անդամներն են՝ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, Հովիկ Աբրահամյանը, Կարեն Ավագյանը, Գագիկ Բեգլարյանը, Դերենիկ Դումանյանը, Ռազմիկ Զոհրաբյանը, Ռուբեն Թադևոսյանը, Մուշեղ Լալայանը, Կարեն Կարապետյանը, Տիգրան Սարգսյանը, Հրանուշ Հակոբյանը, Դավիթ Հարությունյանը, Տարոն Մարգարյանը, Գագիկ Մինասյանը, Հերմինե Նաղդալյանը, Սամվել Նիկոյանը, Էդուարդ Շարմազանով, ևԳալուստ Սահակյանը:
ՀՀԿ 13-րդ համագումարում ընտրվեց նաև վերստուգիչ հանձնաժողովի կազմը՝ թվով 11 անդամ:
ՀՀԿ գործադիր կազմից դուրս է մնացել Հարություն Փամբուկյանը:
Բաբաջանյան փողոցում (Ավան վարչական շրջան),այսօր` 13.00-ի սահմաններում «Լինքոլն նավիգատոր» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենային, ինչի արդյունքում «ՎԱԶ-2106»-ի վարորդ 57-ամյա Վարդգես Սիմանյանը և ուղևոր 42-ամյա Մարինա Սուքիասյանը տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Այս մասին հայտնում են ոստիկանությունից: Տուժողների կյանքին վտանգ չի սպառնում:
Ըստ որոշ լրատվամիջոցների Լինքոլնի վարորդը եղել է զիծառայողի համազգեստով: Իսկ մեքենայի համարանիշները եղել են Պաշտպանության նախարարությանը, ինչը չի վրիպել դեպքի ականատեսների ուշադրությունից:
Անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի խախտման ավելի քան 150 դեպք, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 700 կրակոց:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները զերծ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց եւ շարունակել են վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պաշտպանություն:
ՆԳՆ Մոսկվայի վարչության մամուլի կենտրոնից հայտնում են որ Նոր Արբատ փողոցում անցկացվող «Հանուն արդար ընտրությունների» ընդդիմադիր շարժման արտոնված հանրահավաքին մասնակցում է 8.000 մարդ`հերքելով ընդդիմադիր «Ձախ ճակատ» շարժման համակարգող Սերգեյ Ուդալցովի այն հայտարարությունը, թե ակցիային մասնակցում է 30 հազ մարդ:
Հանրահավաքի անցկացման վայր են ժամանել հենց այս շարժման կողմնակիցները` կարմիր դրոշներով և հակակառավարական կարգախոսներով պաստառներով: Ոմանց կրծքին ամրացված են սպիտակ ժապավեններ:
Մեծ կազմով է ներկայացել նաև «Ռուսներ» ազգայնական շարժումը: Ի դեպ, շարժման առաջնորդ Դմիտրի Դեմուշկինը դեռ չժամանած հայտարարել է, որ ետ է կանչում իր կողմնակիցներին:
«Այսօր վերջնականապես պարզ դարձավ, որ լիբերալները միացրել են բողոքը: Մենք չենք պատրաստվում մասնակցել», — ասել է նա:
Հանրահավաքին մասնակցում են նաև «Յաբլոկո», Լիբերալ- դեմոկրատական կուսակցությունների, «Համերաշխություն» շարժման և այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Նշենք, որ մարտի 4-ին անցկացված նախագահական ընտրություններում վարչապետ Վլադիմիր Պուտինի հաղթանակը ճանաչել էր նաև Լիբերալ- դեմոկրատական կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Վլադիմիր Ժիրինովսկին:
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում մեկնարկեց «Հայաստանի հանրապետական կուսակցության» 13-րդ համագումարը։
Հաշվետու ելույթով հանդես եկավ ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ով անդրադարձավ ՀՀԿ–ի և ընդհանրապես Հայաստանի իշխանությունների անցած 5-6 տարիների գործունեության արդյունքներին, այսօրվա խնդիրներին և վաղվա անելիքներին.
«Մենք ասում էինք` Քեզ համար Հայաստան: Հիմա արդեն հասել ենք այն հանգրվանին, երբ վստահորեն ասում ենք` ավելի լավ Հայաստան յուրաքանչյուրի համար: Մեզանում ձևավորվել է հոռետեսության և հուսահատության մի հոգեբանություն, որն ունի նույնիսկ իր կարգախոսները: Ոչ մի թշնամական քարոզչություն չի կարող այնքան ավերածություններ գործել, որքան այդ բանաձևերն են, որ հնչում են հաճախ և մոտավորապես այսպես. «էս երկրում օրենք ոչ եղել է, ոչ էլ կլինի», «ոնց եկել է, էդպես էլ գնալու է. բան չի փոխվելու» և ընդհանրապես «էս երկիրը երկիր չի»:
Ես ասում եմ. Էս երկիրը երկիր է, որի պատմական ու մշակութային ժառանգությունն ուղղակի անգնահատելի է: Էս երկիրը երկիր է, որի ամեն մի քառակուսի սանտիմետրը փրկագնվել է հայի արյամբ: Էս երկիրը երկիր է, որի գրքերը փրկագնվել են հայ կյանքերով: Էս երկիրը երկիր է, որ քանակի դեմ պարզել է որակ, նավթադոլարների դեմ պարզել է բարոյական նկարագիր ու հաղթել նաև մեր բոլորի աչքի առաջ: Էս երկիրը երկիր է, որի հետ հաշվի են նստում և հարգանքով են խոսում: Էս երկիրը երկիր է, որին կարոտում են և որի հողը համբուրում են: Էս երկիրը երկիր է, որտեղ լրջագույն փոփոխություններ են իրականացվում և որը, հակառակ ամենատարբեր խոչընդոտների, առաջ է գնում: Էս երկիրը երկիր է, որտեղ ապրում են տաղանդավոր ու աշխատասեր մարդիկ: Երբ հարկ է եղել զրոյից սկսել, նրանք սկսել են զրոյից ու հասել անհավատալի արդյունքների:
Ո՞վ է մեզ իրավունք տվել փնովել մեր երկիրը, ինքնախարազանվել:
Մեր պապերն ու տատե՞րը, որ վերապրելու սխրանք գործեցին, երբ ամբողջ աշխարհը համոզված էր, թե հայերի երգը երգված է: Թե՞ սահմանամերձ գյուղի երեխաները, որ դպրոց են գնում և լավ են սովորում: Ո՞վ իրավունք ունի նայել այդ երեխաների աչքերի մեջ և ասել, թե «էս երկիրը երկիր չի»:
Ես ասում եմ. էս երկիրը երկիր է, որն ունի հզոր հենարան ի դեմս իր ժառանգության և ունի պայծառ հայացք` ուղղված ապագային: Էս երկիրը աշխարհի ամենագեղեցիկ երկիրն է ու ավելի լավն է լինելու:
Հավատում ենք, որ յուրաքանչյուր մարդ ծնվում է ազատ և պետք է հնարավորություն ունենա ազատ ապրելու և զարգանալու` հետապնդելով իր անձնական, ընտանեկան, հանրային և ազգային նպատակները: Մարդը չի կարող լինել ազնիվ ու բարոյական մեկ մակարդակում` մյուս մակարդակի հաշվին: Մարդը չի կարող լինել ազնիվ ու բարոյական իր ընտանիքում` հանրության և ազգի հաշվին: Չի կարող ստեղծել իր անձնական և ընտանեկան երջանկությունը` կողոպտելով և հարստահարելով հանրությանը և ազգին: Եթե մեկը գողանում է հանրությունից ու ազգից, ապա նաև գողանում է անձամբ իրենից և իր ընտանիքից: Մենք հավատում ենք, որ մեր հասարակությունը պետք է զարգանա ազատ մրցակցության պայմաններում: Բայց ազատ մրցակցություն երբեք ու երբեք չի նշանակում մեծ փողի առավելություն և այդ մեծ փողով փոքր մրցակիցներին խեղդելու և կլանելու հնարավորություն:
Մենք հավատում ենք, որ մեր ազգային գոյությունը երաշխավորող հիմնական և ամենաամուր միջնաբերդը ընտանիքն է: Մեր մեր ավանդական և պահպանողական ընտանիքը, որտեղ երիտասարդները հարգում և լսում են ավագին, որի հենասյունն է կինը և մայրը: Սակայն «լսել» չի նշանակում լինել մեծերի պարտադրանքի պատանդ, իսկ «ընտանիքի հենասյուն» չի նշանակում խոհանոցի բանտարկյա: Դրա լավագույն ապացույցը ՀՀԿ շարքերում կանանց և երիտասարդների ներգրավման աճն է:
Համեմատելով մեր նախորդ համագումարների հետ` այս դահլիճում ավելի շատ են երիտասարդներ ու կանայք: Եվ մենք ամեն ինչ անելու ենք նրանց մասնակցության ավելացման այս միտումը պահպանելու ու զարգացնելու համար: Մենք համադրելու ենք մեծերի փորձն ու գիտելիքը, երիտասարդների ավյունն ու կորովը և կանանց նվիրումն ու պահպանողականությունը, որպեսզի համատեղ կերտենք նոր Հայաստանը` բոլորի և յուրաքանչյուրի համար:
Մենք հավատում ենք, որ մեր հանրությունը շատ ավելին է, քան մարդկանց մեխանիկական համադրում: Մենք հավատում ենք, որ ազգը շատ ավելին է, քան հասարակական պայմանագրով միավորված ընդհանուր բնութագիր ունեցող մարդիկ: Մենք հավատում ենք, քանի որ այդ հասարակական պայմանագիրը ոչ այդքան տառի վրա է հիմնված և տառով է պայմանավորված, որքան այդ ազգի ոգով»:
Հայաստանի արտաքին քաղաքականությանը բնորոշ է տրամաբանված շարունակականություն, հստակություն և նախաձեռնողականություն: Մենք մշտապես հանդես ենք եկել որպես միջազգային հանրության պատասխանատու և կանխատեսելի անդամ, որը հպարտությամբ և պարտաճանաչությամբ կատարում է իր ստանձնած միջազգային հանձնառությունները: «Միևնույն ժամանակ մենք հստակ գիտակցում ենք, որ աշխարհը մեր շուրջը ոչ թե ստատիկ է, այլ փոփոխական: Մեր դժվարին տարածաշրջանում, իսկ ավելի ճիշտ` մի քանի տարածաշրջանների այս բարդ խաչմերուկում, փոփոխությունները կարող են լինել սրընթաց: Ուստի և մենք զարգացնում ենք այդ նոր մարտահրավերներին ու հնարավորություններին հարմարվելու և համարժեքորեն արձագանքելու մեր կարողությունները: Ավելին, անհրաժեշտ է մշտապես ցուցաբերել սեփական նախաձեռնություն, որպեսզի չհայտնվես անընդհատ արձագանքողի դերում, այլ ինքդ էլ` որպես լիիրավ մասնակից, ներդրում ունենաս տարածաշրջանի և աշխարհի օրակարգի ձևավորման գործում»,- ասաց Սերժ Սարգսյանը` նշելով, որ նման օրինակ էր Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կանոնակարգելու պաշտոնական Երևանի նախաձեռնությունը:
Նրա խոսքով` Հայատանը պետք է լիիրավ մասնակցություն ու ներդրում ունենա տարածաշրջանի և աշխարհի օրակարգի ձևավորման գործում:
Հայաստանի Հանրապետական կուսացկության 13-րդ համագումարը սկսվեց ՀՀ-ի հիմնով և Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հնչեցած Տերունական աղոթքով, որից հետո ելույթ ունեցավ ՌԴ «Եդինայա Ռոսիա» կուսակցության խորհրդի հայազգի անդամ Արթուր Չիլինգարովը, ով ողջունելով ներկաներին` հնչեցրեց «Եդինայա Ռոսիա»-ի առաջնորդ Վլադիմիր Պուտինի ուղերձը ՀՀԿ-ին:
«Ողջունում ենք ՀՀԿ-ին, այն կուսակցությանը, որը մեծ ներուժ ունի Հայաստանի Հանրապետության կայունության մեջ: Ցանկանում ենք լավ աշխատանքային համագումար և ճիշտ որոշումների ընդունում»,- ասաց Չիլինգարովը։
ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ներկաներին տեղեկացրեց, որ ՀՀԿ-ի գործադիր մարմնի նիստում հաստատվել է օրակարգի նախագիծը և աշխատակարգը:
Այնուհետև ելույթ ունեցավ Եվրոպայի Ժողովրդական կուսակցության փոխնախագահ Ռումիանա Ժելյաևան, ով իր խոսքում նշեց, որ ՀՀ-ում մի շարք դրական փոփոխություններ իրականացվել են «առաջնորդների շնորհիվ, որոնք անհրաժեշտ կամք են դրսևորել:Վստահ եմ, որ քաղաքական, սոցիալական ու տնտեսական բարենպաստ ընթացքը երկիրը մոտ ապագայում կառաջնորդեն դեպի ժողովրդավարական պետության: Վերջին տարիների ընթացքում Հայաստանը կարևոր քայլեր է ձեռնարկել ԵԺԿ անդամ դառնալու համար: Այժմ ՀՀ-ն ԵԺԿ-ի համար վստահելի գործընկեր է»,- ասաց նա։
Ռումիանա Ժելյաևան նաև վստահություն հայտնեց, որ ՀՀ առաջիկա խորհրդարանական ընտրությունները կանցնեն ազատ և արդար:
Այսօր ընտրությունների օր է: Առանց կատակի: Եւ վերաբերում է հայերիս: Բայց Հայաստանում չէ, այլ Աբխազիայում, ուր տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ են ապրում: Շիկահեր և կապուտաչյա մարտաշունչ համշենահայեր, ում բարբառը չափազանց դժվար է հասկանալ: 35 խորհրդարանական աթոռներից մի քանիսի վրա հավակնում են նաև մեր հայրենակիցները: Իրավունք ունեն միանշանակ, քանզի Բաղրամյանի անվան հայկական դիվիզիան վրացական բանակի ահուսարսափն էր: Միգուցե, եթե այդ դիվիզիան չլիներ, Աբխազիան անկախություն չկարողանար նվաճել…
Ինչևէ, ինչքան էլ մեր «խելոք» հայրենակիցների մի մասը էշ — էշ դուս տա, թե «երկիրը երկիր չի», այնուամենայնիվ Հարավային Կովկասի միակ հաղթանակած ազգն ենք: Ադրբեջանը պարտվեց Արցախյան պատերազմում և արդեն 16 տարի դառնաղետ ողբում է «տարածքի 20 տոկոսի» կորուստը: Հիմա էլ թեև ունի մեր պետական բյուջեն գերազազանցող ռազմական բյուջե, բայց և բրիտանական ռազմական փորձագետները, և անգամ թուրքի բոլոր տեսակներին համակրող Սաբինա Ֆրեյզերը Ադրբեջանին զգուշացնում են, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելու դեպքում անխուսափելիորեն կպարտվի: Դե, սրանց գնահատականը մեզ համար նորություն չէ, մերոնք դա վաղուց գիտեն, բացառությամբ որոշ «պանիկյոր» գործիչների, որ 1992-ից կռռում են «անխուսափելի պարտության» մասին: Ճիշտ է, սրանց կռռոցի պարագայում չկա չարիք առանց բարիքի` պարզվում է, ռուս զինվորականները նաև հաշվարկել են այն տարբերակը, թե ինչպես պիտի գործեն ու խեղճացնեն դեպի ՆԱՏՕ գնացող Ադրբեջանին, եթե հանկարծ մերոնք չկարողանան պատշաճ դիմադրություն ցույց տալ… Բայց դե կոնկրետ այդ դեպքում ռուսներին հերթ չի հասնի, այնպես որ թող կենտրոնանան իրենց աչքի գրող Վրաստանի վրա:
Վրաստանի պարագայում էլ մենք էլի հաղթող ենք: Այդ երկիրը կորցրել է Աբխազիա և Հարավային Օսիա: Աբխազիայի պարագայում նշեցինք մեր հաղթական դիվիզիայի դերը, իսկ Հարավային Օսիային բառիս բուն իմաստով փրկել են ռուսները: Բախտները չբերեց, որ այդտեղ բավարար քանակով հայ չկար` դիվիզիա կազմելու համար: Սակայն Ջավախքում և մեկ, և ավելի դիվիզիաների համար բավարար ռեսուրս կա, այնպես որ այդտեղ էլ սպառնալիքի պես մշտապես կախված ենք մեր պարծենկոտ ու մեծամիտ, թիֆլիսեցիների ասած` տուտուց հարևանի գլխին:
Ինչևէ, Կովկասի միակ հաղթանակած ազգը այժմ պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին: Հիմա էլ լինելու է կառավարող կուսակցության` ՀՀԿ-ի համագումարը: Որը կանխորոշելու է ընտրությունների ելքը:
Արդեն 3 տարի է, որ ժամանակ առ ժամանակ հնչում են ձայներ, թե Հայաստանում միակուսակցական համակարգ է կառուցվում, որ վերադառնում ենք ԽՍՀՄ-ի օրերին, երբ այլընտրանք չկա: Հիմա էլ ընդդիմությունը փորձում է հռչակել «կոնսենսուս մինուս ՀՀԿ» ձևաչափ, ՀԱԿ-ի գործիչները խոսում են ընտրությունների վերահսկման այնպիսի մեխանիզմ ձևավորելու մասին, որը «թույլ կտա մեկուսացնել ՀՀԿ-ին»:
Ընդդեմ ՀՀԿ-ի տարատեսակ ծրագրերի, ալյանսների, «կոնսենսուսների» պակաս չկա, ինչը ոչ այլ ինչ է, քան ՀՀ նախագախի անվիճելի հզորության վերաբերյալ խոստովանություն: Առավելագույնը, ինչի մասին կարող են երազել բոլորը միասին` որ ՀՀԿ-ն ընտրություններում 50 տոկոսից ավել քվե չստանա: Եվ դատողություններն ընտրակաշառքների, վարչական ռեսուրսի և այլնի կիրառման մասին ընդամենը վատ սրտի մխիթարանք են` նույն Հրազդանի ընտրություններին հայոց բովանդակ ընդդիմությունը ԲՀԿ-ի «տակից» աջակցությունով հանդերձ հայթայթեցին զրո ապացույց… Բռնված չես` գող չես, և դա նաև ընտրողների քվեներին է վերաբերում: Այնպես որ ԲՀԿ-ի բոլոր «ինքնուրույն» խաղերն էլ ընդամենը մեկ բանի են ուղղված` որ ընրություններից հետո ՀՀԿ-ն հանկարծ չհայտարարի, որ կառավարություն կազմելու հարցում ոչ մեկի հետ կոալիցիա կազմելու կարիք չունի: Այսինքն` որ իրենց «բորդյուրին» չթողնեն: Չնայած, կարծես թե ոչ ԲՀԿ-ն ցանկություն ունի դառնալ «կիսաընդդիմություն», թեև փորձում է այդպիսի տպավորություն ստեղծել, ոչ էլ ՀՀԿ-ն ձգտում է ուժեր վատնել ԲՀԿ-ին ոչնչացնելու վրա: Նրանց միջև առկա «հանրային համաձայնության» վկայությունը թերևս այն է, որ իր քավոր Ծառուկյանին իզութոզով ծախած Պալաչ մականունով անձնավորությանը ՀՀԿ գործադիր մարմինը համագումարի նախօրեին խիստ նկատողություն հայտարարեց Աբովյանը ԲՀԿ-աթափ անելու քայլերի համար:
Եվ այպես, ՀՀԿ համագումարին պատասխան կունենանք ընտրությունների ընթացքի և արդյուքի մասին: Չնայած ընդհանուր պատկերը պարզ է, բայց պարզ կդառնան որոշ դետալներ: Օրինակ, ովքեր են այն հատուկենտ օլիգարխները, որ չեն ընկնի համամասնական ու մեծամասնական ցուցակի օլիգարխաթափման «պլանի» տակ` թեև բոլորը տալիս են Նեմեց Ռուբոյի ու Լֆիկ Սամոյի անունները, այնուամենայնիվ, դեռևս փաստ չի, որ նրանց «ֆուկ» չեն անի… Մյուս հարցը`հին հանրապետականներից քանիսը զոհ կգնան «թարմացմանը» և «սերնդափոխությանը», ինչ դիրք կունենան Տիգրան Սարգսյանը և Հովիկ Աբրահամյանը, ինչպիսին է Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան հարաբերությունների ֆոնը: Եվ վերջապես` ինչքա՞ն տոկոս ոսկորի պես կնետեն ախքիկների` այլևս լրիվ սպառված կուսակցությանը, ՀԱկ-ին թույլ կտա՞ն անցնել խորհրդարան, թե՞ ամերիկացիները լրիվ գոհ ու շնորհակալ կլինեն, եթե ՀԱԿ-ի հաշվին ԱԺ անցկացվի «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» դաշինքը, որը թեև թույլիկ է, բայց ՀԱԿ-ից ավելի ցիվիլ ու «եվրաչափանիշային» տեսք ունի:
Կարճ ասած, խոշոր հաշվով ոչինչ չի փոխվել հայոց քաղաքական երկնքի տակ: ՀՀԿ-ն է որոշիչ և վերջ, ու ոչինչ նոր չէ ՀՀԿ-ի արևի տակ: Հրաժեշտ ենք տվել հեղափոխական անսպասելի փոփոխությունների դարաշրջանին, և հիմա ամեն ինչ կանխատեսելի է համագումարից համագումար` ճիշտ այնպես, ինչպես հին, բարի խորհրդային ժամանակներում:
Վարկածները մշակեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Հյուսիս-Հարավ գազատարում տեղի ունեցած վթարի հետևանքով Վրաստանը ժամանակավորապես դադարեցրել է ռուսական գազի մատակարարումը Հայաստան: «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ այս մասին, այսօր լրագրողներին է հայտնել Վրաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալեկո Խետագուրին, ով երկրի նավթի ու գազի կորպորացիայի գլխավոր տնօրեն Զուրաբ Ջանջգավայի հետ միասին այցելել է վթարի վայր:
Խետագուրիի խոսքով` վթարն առաջացել է Մամկոդա բնակավայրի մոտակայքում սողանքի հետևանքով: Ըստ նրա` սողանքը վնասել է մայրուղային գազատարի խողովակներից մեկը, ինչի վերականգնման համար անհրաժեշտ կլինի կտրել վնասված հատվածը և փոխարինել այն նորով:
«Վթարի վերացման աշխատանքներն արդեն մեկնարկել են, ենթադրաբար ռուսական գազի մատակարարումը Հայաստան կվերսկսվի մարտի 12-ի երեկոյան, ծայրահեղ դեպքում` մարտի 13-ի առավոտյան», — ասել է Խետագուրին:
Ժամանակավոր դադարեցումը խնդիրներ չի առաջացնի Հայաստանում, քանի որ երկրի գազապահեստները թույլ են տալիս բնակչությանն ապահովել գազով երկու ամիս:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման զանգահարել է Ռուսաստանի նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինին՝ շնորհավորելով նրան Ռուսաստանում վերջերս կայացած ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ,- այս մասին ասված է Սպիտակ տան` մարտի 9-ին տարածած հաղորդագրության մեջ, որտեղ նշվել է նաև, որ հեռախոսային զրույցի ընթացքում նախագահ Օբաման առանձնացրել է Դմիտրի Մեդվեդևի պաշտոնավարման ընթացքում երկու պետությունների միջև հարաբերություններում գրանցված առաջընթացը, ներառյալ Աֆղանստանի շուրջ համագործակցությունը, ”ՍՏԱՐՏ” պայմանագիր կնքումն ու վավերացումը, Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու Ռուսաստանին վերջերս ներկայացված հրավերը, ինչպես նաև Իրանի խնդրի շուրջ երկու պետությունների միջև ծավալված համագործակցությունը:
Ըստ հաղորդագրության` նախագահ Օբաման և Ռուսաստանի Պուտինը համաձայնել են, որ երկու պետությունների միջև հարաբերությունների վերագործարկման հաջողությունը պետք է զարգացվի գալիք մի քանի տարվա ընթացքում:
Հեռախոսային խոսակցության ընթացքում նախագահ Օբաման հույս է հայտնել, որ նորընտիր նախագահ Պուտինի հետ հանդիպումը կկայանա մայիսին` Քեմփ Դեյվիդում կայանալիք ”Մեծ ութնյակի” հանդիպման ընթացքում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.