23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հանրային ծառայության խորհրդում այսօր` մարտի 13-ին, ՀՀ կրթության և գիտության նախարարության Լեզվի պետական տեսչության պետի պաշտոնի համար մրցում էին թվով երեք թեկնածուներ` Լեզվի պետական տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սերգո Երիցյանը, նրա տեղակալ Մարինե Հովեյանը և տեսչության լեզվի վերահսկողության բաժնի ղեկավար Եսայի Թադևոսյանը:
Մրցույթում բալերի անհրաժեշտ քանակ են հավաքել երկու թեկնածուներ. Երիցյանն ու Հովեյանը: Նրանցից Լեզվի պետական տեսչության ղեկավարին կընտրի ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Կհաստատվի արդյո՞ք, 2010 թվականից Լեզվի պետական տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սերգո Երիցյանը, թե նրան կփոխարինի տեղակալը, կորոշի Աշոտյանը.
ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչությունում մոտ հինգ ժամ տևած բանակցություններն ավարտվել են: «Արմավիա»-«Արմենիա միջազգային օդանավակայանները եկել են համաձայնության, կազմվել է «Արմավիայի» «Արմավիա միջազգային օդանավակայաններին» ունեցած պարտքերի մարման ժամանակացույց:
Սակայն բանակցությունները դեռևս ավարտված չեն:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ ազգային ավիափոխադրող «Արմավիայի» սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը հայտարարել էր, որ եթե «Զվարթնոց» միջազգային օդակայանը սպասարկող «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը 25 տոկոսով, չիջեցնի սպասարկման գները, ապա իրենք կվերսկսեն հայտարարված և դադարեցված անժամկետ գործադուլը կամ կհայտարարեն ընկերության սնանկության մասին:
Մաշտոցի այգում նստացույց անցկացնող ակտիվիստները շտապ հաղորդագրություն են տարածել, ահազանգելով որ այգում ոստիկանների մեծ բազմություն է հավաքվել, որոնք հորդորում են հանել վրանը.
«SOS Մաշտոցի այգի….!!! Երեւան
Մենք վրան տեղադրեցինք նստացույցը սկսելու համար, որը, ըստ ՀՀ Սահմանադրության, կրում է օրինական բնույթ եւ չի խախտում ոչ մի օրենք, սակայն հանդիպեցինք ՀՀ ոստիկանների անհամաձայնությանը. Նրանք պնդում են, որ մենք իրավունք չունենք վրաններ տեղադրելու, իսկ եթե անգամ ցանկանում ենք տեղադրել, ապա պետք է տեղական ինքնակառավարման մարմինեերի թույլատվությունը. Էս պահին մենք մեծ շրջանով կանգնել ենք վրանի կողքին որ չդիպչեն:
Ոստիկանները հորդորում են հանել վրանը, սական մենք չենք պատրաստվում ընկրկել:
Այգ ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ԲՈԼՈՐԻՆ ԳԱԼ ԱՅԳԻ… !!!
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի նախընտրական արշավի ժամանակ հնչելիք երգերի ցանկն արդեն հրապարկվել է:
Նիկոլա Սարկոզիի և նրա մրցակից, սոցիալիստ Ֆրանսուա Օլանդի երաժշտական ճաշակները խիստ տարբերվում են: Ցուցակում հիմնականում ֆրանսիական փոփ երաժշտություն է, որը պետք է փոխանցի յուրաքանչյուր թեկնածուի դավանած արժեքները: Այդ ստեղծագործությունները պատկերացում են տալիս արշավի մասին, ինչպես նաև բացահայտում են թեկնածուի անձը և նրա մտադրությունները: Այս մասին տեղեկացնում է ֆրանսիական Le Figaro պարբերականը:
Սարկոզին իր նախընտրած երգացանկում ընդգրկել է նաև Շառլ Ազնավուրի «Նրանք ընկան» («Ils sont tombés») երգը, որը հիշեցնում է Հայոց ցեղասպանության մասին: Սարկոզիի համար սա ևս մեկ միջոց է պնդելու իր դիրքորոշումը և հուզելու ծագումով հայ ընտրողներին: Քարոզարշավի երգացանկում Ֆրանսիայի նախագահն ընտրել իր տիկնոջ` Կարլա Բրունիի է «Սիրահարվածը» («LAmoureuse») երգը: Նա չի թաքցնում, որ Բրունիի երաժշտության երկրպագուն է:
ԱԺ ընտրություններին ընդառաջ . Այսպիսով.Ազգային ժողովի 17 պատգամավորների պատկանող 22 ընկերություններ այս տարվա 1000 խոշոր հարկատուների ցուցակի մեջ են:
ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանին պատկանող «Արարատցեմենտ» ՓԲԸ-ն խոշոր հարկատուների ցուցակում 57-րդ տեղում է:
Աշոտ Արսենյանին (ՀՀԿ) պատկանող «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ն՝ 146-րդ,
Վահե Հակոբյանի (ՀՀԿ) «ՆԻԱՇ» ՍՊԸ-ն՝ 443-րդ,
Ռուբեն Հայրապետյանի (ՀՀԿ) «Բջնի» հանքային ջրերի գործարանը՝ 41-րդ, իսկ Զարգացման հայկական բանկը՝ 147-րդ,
Արեգ Ղուկասյանի (ՀՀԿ) «Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ-ն՝ 161-րդ,
Կարեն Ճշմարիտյանի (ՀՀԿ) Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը գլխավորում է խոշոր հարկատուների ցուցակը,
Խաչիկ Մանուկյանի (ՀՀԿ) «Լուսակերտ» ՍՊԸ-ն՝ 502-րդ,
Ալեքսան Պետրոսյանի (ՀՀԿ) «ՄԱՊ» գինու-կոնյակի գործարանը՝ 126-րդ,
Սուրիկ Պողոսյանի (ՀՀԿ) «Տաշիր ինվեստ գրուպ» ՓԲԸ-ն՝ 330-րդ,
Գագիկ Ծառուկյանին (ԲՀԿ) պատկանող բազմաթիվ ընկերություններից խոշոր հարկատուների ցուցակում են հայտնվել 4-ը՝ «Արարատցեմենտ» ՓԲԸ-ն՝ 57-րդ, «Մուլտի գրուպ» կոնցեռնը՝ 268-րդ տեղ, «Երևանի «Արարատ» գինու-կոնյակի-օղու կոմբինատ» ԲԲԸ-ն՝ 105-րդ, «Կլեոպատրա» ՍՊԸ-ն:
Նույն անվանմամբ` «Կլեոպատրա» ՍՊԸ ունեն և՛ Արսեն Ավագյանը (ԲՀԿ), և՛ Գագիկ Ծառուկյանը: Վերին Պտղնի գյուղում գտնվող «Կլեոպատրա»-ն խոշոր հարկատուների ցուցակում 79-րդ տեղում է, իսկ Վերին Արտաշատ գյուղում գտնվող «Կլեոպատրա»-ն՝ 413-րդ:
Մելիք Մանուկյանին (ԲՀԿ) պատկանող «Սարանիստ» ՍՊԸ-ն 150-րդ խոշոր հարկատուն է,
Աշոտ Ափոյանի (ՀՅԴ) «Աշտարակ կաթ» ընկերությունը՝ 207-րդ,
Արայիկ Գրիգորյանի (ՀՅԴ) «Ավշարի գինու գործարան» ՓԲԸ-ն՝ 113-րդ,
Կարեն Վարդանյանի (ՀՅԴ) «Գրանդ Քենդի» ՀՁ ՍՊԸ-ն՝ 43-րդ,
Հակոբ Հակոբյանի (անկուսակցական) «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ն՝ 108-րդ:
Հետաքրքիր է, որ Սամվել Ալեքսանյանի բազմաթիվ ընկերություններից խոշոր հարկատու են ընդամենը 2-ը՝ «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ն՝ 3-րդն է և «Նատալի Ֆարմ» դեղատների ցանցը 42-րդն է:
Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության 65 հոդվածը, որը սահմանում է. «Պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից»:
«Հայացք» օրաթերթը հրապարկում էր տպագրել, որտեղ լուր է հաղորդել, որ այս շաբաթվա վերջում երեք–չորս երգիչ–երգչուհիներ կանդամագրվեն ՀՀԿ–ին կամ առանց անդամագրվելու կհայտնվեն նախընտրական ցուցակի անցողիկ տեղերում և առաջինը կլինի երգչուհի Շուշան Պետրոսյանն է։ «Դե գերդաստանից մեկը հաստատ պետք է պատգամավոր լինի։ Ինչպես հայտնի է, Շուշանի հորաքույր Ալվարդ Պետրոսյանը հաջորդ խորհրդարանում չի լինի»,-գրել էր թերթը։
Շուշան Պետրոսյանն էլ Tert.am-ը հետ զրույցում, չի կարողացել թաքցնել զայրույթը.«Տգեղ տեքստ է տպվել, ես հենց նոր կարդում էի: Այդքան թեփի նման ե՞մ ես: Ի՞նչ է նշանակում, որ գերդաստանից մեկը պիտի լինի: Ո՞նց կարելի է սենց կեղտոտ բաներ գրել մինչև էդ ամպագորգոռ մտքեր էիք ասում, որ Շուշանին սիրում եք իր հայրենասիրության համար է: Ես կրակն ե՞մ ընկել, որ մեր ընտանիքից պատգամավոր կա: Ի վերջո ես երգում եմ Ձեզ համար ու փորձում եմ մաքրամաքուր պահել իմ ոլորտը` զերծ մնալով թուրքացած ռաբիսից: Ու էս մակարդակով ուզում ենք երկիր կառուցե՞նք: Նենց կուզեի նայել էդ գրողի աչքերին ու կուզեի հարցնել գիշերը լավ ե՞ս քնել, ինչ է թե հերթական թույնն ես բաց թողել»: Շատ հետաքրքիր է, ինչն է այդպես բարկացրել երգչուհուն, այն որ հոդվածագիրը շեշտել է փաստը, թե այն, որ իր անունը զուգահեռվում է հորաքրոջ անվան հետ, որի նկատմամաբ արտահայտված բացահայտ թշնամանքը մամուլում դեռ թարմ է շատերի հիշողության մեջ:
Շուշանը, ըստ Tert.am- ի չի հերքել, որ ցանկություն է հայտնել լինելու Ազգային Ժողովում և արդեն նրան առաջարկություն են արել ու ինքը համաձայնել է:
Իսկ թե ո՞ր կուսակցությունից հարցին, նա ասել է. «Պարզ չէ՞, որ «Հանրապետական»»։ Ո՞ր մեկը համարձակություն կունենար ինձ զանգելու»,- նշեց երգչուհին՝ ավելացնելով, որ Փառք Աստծո, գիտի, թե ով է Նժդեհը:
Շուշանն այսօր պատրաստվում է համապատասխան փաստաթղթեր ներկայացնել կուսակցությանը, իսկ թե երբ կանդամագրվի ՀՀԿ-ին, ասել է, թե տեղյակ չէ:
Նաև ավելացրել է, թե` իր էությամբ ազատ մարդ է, և կուսակցական լինելը այնքան էլ իր տեսակին բնորոշ չէ, բայց կարծում է, որ կռիվ տալու լավագույն ձևը օրենսդիրում լինելն է:
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ,դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, սկսվեց և նույն պահին էլ հետաձգվեց Մարգար Օհանյանի գործով հերթական նիստը:
Դատական նիստին վատառողջ լինելու պատճառով չէր ներկայացել Մարգար Օհանյանի պաշտպան Մկրտիչ Վասակյանը:
Հիշեցնենք, որ արդեն երկրորդ անգամ հետաձգվում է Մարգար Օհանյանի գործով դատավարոթւյունը, երկու դեպքում էլ պաշտպանների վատառողջ լինելու պատճառով: Այսօրվա դատական նիստի ժամանակ մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանը պետք է կարդար մեղադրական ճառը:
Այսօր տեղի է ունենալու ԿԳ լեզվի պետական տեսչության պետի թափուր պաշտոնի մրցույթը` թեստավորման ու հարցազրույցի փուլերով, և հենց նույն օրն էլ հայտնի կդառնա հաղթողի կամ հաղթողների անունները: Ըստ «Քաղծառայության մասին» օրենքի, հաղթողին այդ պաշտոնում պետք է նշանակի ԿԳ նախարարը` եռօրյա ժամկետում: Եթե մրցույթի հաղթողները լինեն մեկից ավելի, ապա նախարարն ինքը կընտրի, թե ում նշանակել: Հայտնի է, որ Լեզվի պետական տեսչության պետի թափուր պաշտոնի մրցույթին, ըստ պաշտոնապես չհաստատված տեղեկությունների, մասնակցելու են տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սերգո Երիցյանը և նրա տեղակալ Մարինե Հովյանը, որը թերթի թղթակցի հարցին ի պատասխան` հաստատել է իր հավակնությունը նշված պաշտոնին:
Հայացք թերթը գրում է որ ՀՀԿ 13-րդ համագումարի սկսվելուց կես ժամ առաջ մի քանի ՀՀԿ-ական պատգամավորներ տաք-տաք զրուցում ու իրար հուշում էին, թե էլ ինչում է ՀՀԿ-ն առաջինը: Նրանցից մեկը կես լուրջ-կես կատակ ասաց, որ Հայաստանում առաջին ընտրակաշառքն էլ են իրենք բաժանել: Դա 1995 թվականին էր, երբ «Հանրապետություն» բլոկը ներկայացնող Հերմինե Նաղդալյանը ընտրությունների նախօրեին ընտրողներին խտացրած կաթ էր բաժանում: Թերթը փորձել է կապվել Հերմինե Նաղդալյանի հետ, բայց նրա հեռախոսն անհասանելի է եղել: «Մեր կարծիքով` սա սովորական սուտ է Նաղդալյանի «ցուցակային» մրցակիցների կողմից: Հուսով ենք տիկին Հերմինեն կհերքի այս լուրը»,- եզրափակում է թերթը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.