23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մարտի 13-ին՝ ժամը 15.30-ին, «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ից տեղե¬կություն է ստացվել, որ Ախթալայի կամրջի մոտ տեղի է ունեցել ավտոպատահար և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության՝ դեպքի վայր են մեկնել Լեռնափրկարար ծառայության Ախթալայի ջոկատի լեռնափրկարարները:
Դեռևս չպարզված հանգամանքներում կամրջի մոտակայքում ձորակն է ընկել «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի 21 ՕՍ 160 պ/հ ավտոմեքենան:
Լեռնափրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել և Ալավերդու հիվանդանոց տեղափոխել մեքենայի վարորդ` 1988թ. ծնված Արթուր Շահկուլյանին և ուղևորներ` 1987թ. ծնված Ջոն Մանթաշյանին ու 1990 թ. ծնված Ռուբեն Հարությունյանին:
Ըստ բժիշկների` տուժածների վիճակը միջին ծանրության է:
Մարտի 14-ին առավելապես արևմտյան շրջաններում, 15-ին, 16-ին հանրապետության ողջ տարածքում, 17-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, 16-ին ամենուրեք ձյան տեսքով, 18-ին` առանց տեղումների եղանակ: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ԱԻՆ մամուլի գրասենյակից` քամին հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ, 15-17-ին առանձին վայրերում` ուժգնացում 20-25 մ/վրկ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում սպասվում է բուք, ճանապարհներին` մերկասառույց: Օդի ջերմաստիճանը 14-ին կբարձրանա 2-4, 15-ի ցերեկը, 16-17-ին, 18-ի գիշերը աստիճանաբար կնվազի ընդհանուր առմամբ 10-13 աստիճանով: Երևանում` Մարտի 14-ին, 17-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում, 15-ին, 16-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 16-ին` ձյուն, 18-ին` առանց տեղումների եղանակ: 15-17-ը հնարավոր է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:
«Հրապարակ» թերթը գրում է, որ Հանրապետական կուսակցության 13-րդ համագումարից հետո դժգոհություններ են հասունացել ՀՀԿ երիտթևում: Բարձր դիրքերում հայտնված նախկին երիտասարդ ՀՀԿ-ականները սկսել են առաջ քաշել յուրայիններին, ինչը բողոքի տեղիք է տվել: Բանն այն է, որ համագումարում ՀՀԿ խորհրդի կազմում երիտթևի քվոտայով ընդգրկվել են մի քանի երիտասարդներ, որոնց հովանավորում են ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը և ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտթևի հավերժ ղեկավար Կարեն Ավագյանը:
Նրանց մեջ են Աշոտյանի սանիկ Հովհաննես Գաբրիելյանը և Կարեն Ավագյանի մոտիկները, որոնք, ըստ ՀՀԿ-ականների, չեն փայլում ո’չ իրենց ակտիվությամբ, ո’չ էլ ինտելեկտով: Խորհրդի անդամների այսօրինակ ընտրությունից դժգոհ երիտասարդները, թերթի հավաստի աղբյուրների համաձայն, պատրաստվում են առաջիկա օրերին Սերժ Սարգսյանին նամակ գրել` պատռելով երիտթևի նախագահ Կարեն Ավագյանի դիմակը և ՀՀԿ նախագահին ներկայացնել նրա ինքնագործունեությունը:
Ասում են` նամակը շատ կտրուկ է լինելու` ընդհուպ գիտությունների դոկտոր Կարենին երիտթևի առաջնորդի պաշտոնից հեռացնելու պահանջով:
Ինչպես տեղեկացնում էBBC-ն Շվեյցարիայի զբոսաշրջիկների ավտոբուսը բախվել է լեռնային թունելի պատին, ինչի հետևանքով Բելգիայի 30 քաղաքացի է մահացել, այդ թվում 22 երեխա: Դեպքը պատահել է Շվեյցարական Վալե գավառում, երեխաները լեռնադահուկային հանգստավայրում անցկացրած արձակուրդներից հետո տուն էին վերադառնում: Ավտոբուսում 52 ուղևոր է եղել:
Դեպքի պատճառները ճշտվում են:
«Հայկական ժամանակ».Մալաթիա-Սեբաստիայում ծավալվող լուրերի համաձայն, օլիգարխ Սամվել Ալեքսանյանին պատկանող ձեռնարկությունների աշխատողներից պահանջում են որոշակի թվով անձնագրային տվյալներ ներկայացնել: Մասնավորապես, շարքային աշխատողներին` վաճառողներին կամ բանվորներին ասվել է, որ նրանցից յուրաքանչյուրը պետք է 35 հոգու անձնագրային տվյալ ներկայացնի: Անհրաժեշտ անձնագրային տվյալների թիվը, ըստ աշխատողի ունեցած դիրքի, բարձրանում է 100-ի, 200-ի և այսպես շարունակ: Ըստ նույն լուրերի, այս գործընթացը ղեկավարում է Սամվել Ալեքսանյանի կինը` Շողերինա Մկրտչյանը. նա է անձնագրային տվյալների «պլանները» սահմանում և վերահսկում, որպեսզի դրանք իրականացվեն:
Թեև պաշտոնապես դեռ չի մեկնարկել նախընտրական քարոզարշավը, սակայն մայրաքաղաքի Էրեբունի համայնքում Հանրապետական կուսակցությունն արդեն բացել է իր ընտրական շտաբները` տեղադրելով «Հավատանք, որ փոխենք» կարգախոսը, գրում է «Առավոտը»:
Աժ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ), որը մտադիր է Աժ պատգամավորի թեկնածու առաջադրվել Արմավիրի թիվ 19 ընտրատարածքում, չի կարողացել ստանալ ՀՀԿ-ի աջակցությունը: ՀՀԿ-ն այստեղ սատարում է Սեյրան Սարոյանին:
Հակոբ Հակոբյանը, ահա, երեկ պատասխանելով թերթի թղթակցի հարցին` կուզեի՞ք Հանրապետական կուսակցությունը ձեզ սատարեր, պատասխանել է. «Կուսակցությունն ունի դրած սոցիալական խնդիր: Օրինակ, եթե վերցնենք «Փարոս» ծրագիրը: Տեսնո՞ւմ եք, պետությունն ում է օգնում` աղքատին, չունևորին, հո հարուստին չի՞ կարող աջակցել: …Հիմա էլ կարծում եմ, որ կուսակցությունը, ինչպես և պետությունը, առաջ է քաշել, որ այն անձինք, որոնք ժողովրդի կողմից մերժված են, նրանց կարողանա աջակցի, որպեսզի հետ վերադարձնի, ինտեգրի հասարակությանը, հակառակ դեպքում այդ մարդիկ վտանգավոր են դառնում հասարակության համար: Հիմա կուսակցությունը իմ պահով տեսնում է, որ ես դրա կարիքը չունեմ, հասարակության կողմից ես մերժված չեմ, գնում եմ ընտրությունների: Այնպես որ սոցիալական խնդիր է` ում կուզենան աջակցել, ում չեն ուզենա: …Դուք ե՞րբ եք դեղ խմում, երբ որ թույլ եք, հիվանդ եք…»:
«Չորրորդ ինքնիշխանություն». Թերթը գրում է, որ հետաքրքրվել է նախարար Արմեն Աշոտյանից` ո՞ւմ է պատրաստվում նշանակել Լեզվի պետական տեսչության պետ` Սերգո Երիցյանին, թե՞ Մարինե Հովյանին: «Վերջինս կատակով նկատեց, որ ֆեյսբուք սոցիալական ցանցում քվեարկություն է ընթանալու, որի արդյունքում էլ պարզ կդառնա, թե ով է հաղթողը: Իսկ ավելի լուրջ` նա ասել է, որ սահմանված ժամկետում կիմանանք, թե ում է տալու նախապատվությունը: Մեր տեղեկություններով, սակայն, նախկին ՕԵԿ-ական Սերգո Երիցյանն է վերստին նշանակվելու Լեզվի պետական տեսչության պետի պաշտոնում: Փաստորեն Աշոտյանը եւս չի կարողանում ձերբազատվել ՕԵԿ-ի «ժառանգությունից». Թերեւս մնում է եզրակացնել, որ որոշումը պարտադրված է շատ վերեւներից: Այնպես որ` շարունակեք լուրջ չվերաբերվել քաղծառայության մրցույթներին, որովհետեւ առանձնապես կարեւոր չէ` հաղթե՞լ եք այդ մրցույթում, թե՞ ոչ. կարեւորը` «թափով ծանոթի» առկայությունն է»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը:
Հայաստանի Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Գեղամ Ղարիբջանյան նշանակվել է Արաբական միացյալ էմիրություններում Հայաստանի դեսպան (նստավայրը` Աբու Դաբի):
Համապատասխան հրամանագիրը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է նախօրեին:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Վահագն Մելիքյանն ազատվել է ԱՄԷ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնից, նա համատեղության կարգով Բահրեյնի ու Քաթարի դեսպանի պաշտոններից:
Այսօր հրավիրված ասուլիսին «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը վերահաստատել է իր չառաջադրվելու որոշումը. «Մեր կուսակցությունը չի մասնակցելու ընտրություններին, իսկ ես ոչ համամասնականով, ոչ մեծամասնականով չեմ առաջադրվելու»:
Նրան լրացրել է ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանը, գնահատելի և ազնիվ քայլ է համարել «Նոր ժամանակներ» կուսակցության ընտրություններին չմասնակցելը. «Պետք չէ գնալ ընտրություններին իմանալով, որ կպարտվեն», — ասել է նա:
Արամ Կարապետյանը բացատրել է իրադրությունը. «Բացատրություններն ինչպիսին էլ կլինեն, մեզ չեն հետաքրքրում: Մնացած կուսակցություններից ոչ մի բանով ավել կամ պակաս չենք: Մենք չենք ցանկանում վիճել փողի հետ, չինովնիկական իրավիճակի հետ»:
Նրանք համակարծիք էին նաև այն հարցում, որ Հայաստանում ընտրություններով որևէ բան փոխելն անհնար է և տնտեսական կտրուկ փոփոխություններ ընտրություններից հետո չեն կարող լինել:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.