23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հրապարակ թերթը գրում է, որ ՀՀԿ շարքերում խուլ դժգոհություն է տարածվել կուսակցության խորհրդի կազմի վերաբերյալ: «Կուլիսներում խոսվում է, որ ՀՀԿ գործադիր մարմնի ձեւավորման հարցում մեծ դեր է կատարել վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա ընդգրկել է մարդկանց, որոնք չունեն բավականաչափ հեղինակություն, բայց նվիրված են վարչապետի անձին: Օրինակ, Տիգրան Սարգսյանին հաջողվել է խորհուրդ մտցնել իր մտերիմ Կարինե Մինասյանին: Նա վարչապետի կողքին է եղել դեռեւս Կենտրոնական բանկի նախագահ աշխատելու տարիներին: Այն ժամանակ Կարինե Մինասյանը ԿԲ խորհրդի անդամ էր, իսկ հետագայում, կրկին Տիգրան Սարգսյանի թեթեւ ձեռքով, տեղափոխվեց ՊԵԿ` որպես Գագիկ Խաչատրյանի տեղակալ: ՊԵԿ նախագահը, սակայն, երկար չհանդուրժեց վարչապետի թիմակցի ներկայությունն իր քթի տակ եւ ազատվեց նրանից, որից հետո Մինասյանը վարչապետից ստացավ էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնը: Պետք է ընդունել, որ զբաղեցրած պաշտոններից ոչ մեկում տիկին Մինասյանն աչքի չի ընկել իր աշխատանքով եւ հազիվ թե էական դեր խաղա նաև կուսակցական կյանքում: Խոսում են նրա ռուսախոսության, հայերենի վատ իմացության եւ վարչապետի անձին գերնվիրվածության մասին»,- գրում է «Հրապարակ»-ը:
Այսօր Հայաստանում գիտությունը և գիտնականը դուրս են մղվել պետական և հասարակական ուշադրությունից: Խորհրդային միության փլուզումից հետո ստեղծված ծանր ֆինասկան պայմանները պատճառ հանդիսացան որպեսզի այս ոլորտը հայտնվի ծանր վիճակի մեջ: Ֆինանսական միջոցների անբավարարությունը, գիտական կապերի խզումը հանգեցրին հանրապետությունում գիտական գործունեության լճացմանը։
Հասարակության մեջ փոխվեցին ընկալումները գիտության ու գիտնականի նկատմամբ: Գուցե «թերսնման» արդյունքում է, որ այսօր կանգնած ենք շատ վտանգավոր մի փաստի առաջ. «Հայաստանում գիտությունը կարող է ֆիզիկապես դադարել գոյություն ունենալ: Ուստի Կառավարությունը պարտավոր է անհրաժեշտ գումարներ գտնել ու տրամադրել պետական անվտանգության տեսակետից կարևորագույն խնդիրը` երկրից ուղեղների արտահոսքը կանխելու համար»:
Այս թեմայով մենք զրուցեցինք ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտոր Արթուր Իշխանյանի հետ:
Վերջինիս խոսքով հետաքրքիրն այն է, որ ֆինասական լուրջ խնդիրներ ունեցող այս ոլորտը, շարունակում է լուրջ հաջողություններ գրանցել. «Դրա մասին գալիս է փաստելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2010 թվականի զեկույցը` 10 տարվա կտրվածքով աշխարհում գիտության զարգացման վերաբերյալ: Այն շատ հետաքրքիր փաստեր է առաջ բերում հատկապես Հայաստանում գիտության վիճակի վերաբերյալ:
Առաջին հերթին, ըստ ցուցանիշների Հայաստանը առաջին տեղերից մեկում է գտնվում աշխարհում` մեկ գիտնականին բաժին ընկնող գիտական արդյունքի տեսանկյունից: Այսինքն, մեր գիտությունը արդյուանվետ է, բայց սա ցավոք վերաբերում է միայն ֆունդամենտալ, հիմնարար գիտություններին: Արդյունքի 54 տոկոսը բաժին է ընկնում ֆիզիկոսներին, 40 տոկոսը մաթեմաթիկոսներին, քիմիկոսներին, կենսաբաններին և մյուս բնագետներին, և միայն մնացած չնչին տոկոսներն են բաժին ընկնում հումանիտար ոլորտին: Դա այն պարագայում, երբ գիտական ատենախոսությունների պաշտպանությունների թվով ճշգրիտ հակառակ պատկերն է: Հումանիտարները պաշտպանում են բազմապատիկ ավել, այսինքն գիտությունների թեկնածուների ֆորմալ դիպլոմ ստացողների թիվը բազմապատիկ ավել է, բայց բուն գիտական արդյունքը համարյա զրոյական: ՅՈՒՆԵՍԿՕ-ի այս զեկույցը ցույց է տալիս, որ ճշգրիտ գիտությունների ոլորտում Հայաստանը առաջիններից է, հունմանիտար ոլորտում` վերջիններից:
Զեկույցը նաև ցույց է տալիս, որ Հայաստանում 10 տարի շարունակ գիտնակաների միջին տարիքը 10 տարով աճել է, տասը տարի առաջ 48 էր, այսօր` 58: Սա նշանակում է, որ որևէ ներհոսք դեպի գիտություն չկա: Այսինքն` մենք գործ ունենք բացառապես խորհրդային շրջանից ժառանգած կադրերի հետ, իսկ գիտական արդյունք տալիս են այն մարդիկ, ովքեր խորհրդային շրջանում են կայացել: Նոր կադրեր համարյա չկան, հետևաբար 5-6 տարի հետո մեզ սպասվում է աղետ, վթար, որովհետև հին կադրերը 65-ի մոտ, կգնան թոշակի և նրանց հետևից էլ փակվելու են նրանց լաբորատորիաները: Հետևաբար գիտության երիտասարդացումը հանդիսանում է ֆունդամենտալ նշանակության խնդիր»,-ասաց պարոն Իշխանյանը` հավելելով, որ Յունեսկոյի վերը նշված զեկույցը, որը տպագրվեց 2011- փետրվարին, առիթ հանդիսացավ վերաքննարկելու ընդհանրապես գիտության վիճակը մեր երկրում: Եղան բազմաթիվ քննարկումներ տեղի ունեցան բազմաթիվ հանդիպումներ:
Հատկանշական է այն փաստը, որ հենց 21 –րդ դարի գիտական ամենամեծ նվաճումը` համացանցը միջոց դարձավ, որպեսզի Հայաստանում գիտնականները ի վերջո բարձրաձայնեն իրենց խնդիրների մասին:
Ֆեյսբուք սոցիալական ցանցում 2011 գարնանից սկիզբ առավ «Պահանջում Ենք գիտության ֆինասավորում» նախաձեռնությունը: Էջում մասնավորապես ասվում է,
“Այն ստեղծված է գիտության տագնապային վիճակի մասին ահազանգելու համար: Էջի մասնակիցները գիտակցում են, որ Հայաստանի կայուն և մրցունակ զարգացումը հնարավոր է միայն և միայն գիտության նկատմամբ կառավարության խորը հարգանքի և գնահատականի պայմաններում”: Խմբի մասնակիցները, որպես առաջին քայլ պահանջում են
1. ՀՀ կառավարությունից անհապաղ, կտրուկ և առանց նախապայմանների գիտության ֆինանսավորման աճ՝ մոտ ապագայում մինչև ՀՆԱ-ի 2-3%:
2. Գիտնականների և ասպիրանտների միջին աշխատավարձի անհապաղ քառապատկում: Մոտ ապագայում միջազգային ցուցանիշների հասցմամբ:
3 Այդ քայլերն իրականացնելուց հետո անընդհատ աջակցում գիտությանը, մասնավորապես մաքսային և այլ կառավարության մարմինների շփման դյուրացում, կոնսուլտացիաների և արտոնությունների, հասարակության հետ շփումների և բիզնես միջավայրի հարթակների տրամադրում և այլ օպերատիվ համագործակցություն։
Ակտիվ գործունեության շնորհիվ այս խնդրին ի վերջո պետական մակարդակով ուշադրություն դարձվեց: Հանգրվանային կետերից մեկը Ծաղկաձորյան հավաքն էր` նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ:
Ծաղկաձորյան համաժողոնը նվիրված էր գիտության ֆինասավորման ուղիների դիվերֆիկացիային և երիտասարդ գիտնակաների խնդրներին ընդհանրապես: Նախագահը տեղում հայտարարեց, որ կտրամադրվի որոշակի գումար երիտասարդ գիտնակաների խնդիրները լուծելու համար և գումարների կառավարումը ևս կտրվի երիտասարդներին:
Արդեն դեկտեմբերի վերջերին նախագահը իր խոսքը գործ դարձնելով գիտության խնդիրները լուծելու համար տրամադրեց 100 միլիոն դրամ: Այն տնօրինելու է հայաստանի երիտասարդական հիմնադրամը: Իսկ մեխանիզմը հետևյալն է. եռամսյակը մեկ բաց կթողնվի 25 միլիոն: Կառավարման համար ստեղծվել է 9 երիտասարդ գիտնականից բաղկացած ղեկավար մարմին, որը բաղկացած է երեք թևերից.
1. Ֆեյսբության նախաձեռնություն
2. Գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտի երիտասարդներ
3. Բուհական երիտասարդ գիտնականների միավորում:
Ինչպես նշեց Արթուր Իշխանյանը, կազմվել է նաև 5 հոգուց բաղկացած խորհրդատվական մարմին, որի կազմում են ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանը, գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, նախագահի աշխատակազմից Ավետիք Բերբերյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս-քարտուղար Հրանտ Մաթևոսյանը, և մեր զրուցակից, ֆիզմաթ գիտությունների դոկտոր Արթուր Իշխանյանը: Այս խորհրդատվական մարմինը ունի վետոյի իրավունք, այսինքն` իրավունք հաստատելու կամ չհաստատելու այն որոշումները, որոնք կկայացվեն երիտասարդների խորհրդի կողմից:
Ինչպես տեղեկացանք, այս պահին որոշված է, որ 40 միլիոն ենթադրվում է ուղղել երիտասարդական գիտական դրամաշնորհների հայտարարաման համար, մոտ 20 միլիոն՝ գիտաժողովների կազմակերպման համար, մոտ 20 միլիոն ճանապարհային ծախսեր` միջազգային գիտաժողովներին մասնակցելու համար, և 10 միլիոն տարատեսակ մրցանակների սահմանաման համար:
Ահա այս նպատակների իրագործմանը կուղղվի այդ 100 միլիոնը: Սակայն պետք է նշել, որ դա շատ քիչ է, որպեսզի հիմանարար փոփոխություններ կատարվեն ոլորտում:
Մնում է միայն հուսալ որ այդ 100 միլիոնը գոնե ինչ որ կերպ շունչ կտա արդեն հոգևարքին մոտեցող գիտությանը:
Շուշան Գալստյան
Ինչպես տեղեկացնում է The News կայքը Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում, ՆԱՏՕ-ական ռազմական թուրքական ուղղաթիռ է ընկել: Վթարի հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ:
«Ուղղաթիռն ընկել է Բագրամի շրջանում: 10 մարդ զոհվել է»,- ասել է քաբուլի ոստիկանական բաժանմունքներից մեկի ղեկավար Մոհամադ Այուբ Սալանգին:
«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ Աժ պատգամավոր, Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Կարեն Ավագյանը վերջերս Բադրամյան 79 հասցեում միանգամից 2 բնակարան է ձեռք բերել: Թե ինչ գումարներով պարզ չէ: Այնուամենայնիվ թերթը փորձել է լուրը ճշտել ՀՀԿ երիտասարդական կառույցի ղեկավարից: Վերջինս հերքել է այդ տեղեկությունները` ասելով որ Բադրամյան 79 հասցեում բնակվում է վաղուց ու նոր բնակարան չի գնել: Ըստ նրա` ոչ էլ երկրորդ հարկն է կառուցել: Մինչդեռ նրա հարևաններն ու մտերիմներն այլ բան են պնդում` հաստատելով թերթի ունեցած տեղեկությունները:
«ՉԻ» տեղեկություններով, ՀՀԿ վերջին փակ հարցումներով վերստին ՕԵԿ-ը չի հաղթահարել 1 տոկոսի շեմր, իսկ ԲՀԿ-ն դարձյալ ստվերում է թողել ՀՀԿ-ին: Բանն այն է, որ անցկացված սոցհարցման տվյալներով առաջին տեղում ԲՀԿ-ն է, ընդ որում` ցուցանիշների բավականին մեծ առավելությամբ: «Ավելացնենք նաև, որ, մեր տեղեկություններով, ԲՀԿ-ի շարքերը տարբեր համայնքներում սկսել են համալրվել ՀՀԿ կարկառուն դեմքերով: Բազմաթիվ թաղային հեղինակություններ, որոնք տարիներ շարունակ աշխատել են ՀՀԿ-ի համար, այս անգամ որոշել են աջակցել Գագիկ Ծառուկյանին. նրանցից ոմանք` հրապարակային, ոմանք էլ` խիստ գաղտնի պայմաններում: Հայտնի է, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ջանք ու եոանդ չի խնայում «հալածելու» Ծառուկյանի համախոհներին ու կողմնակիցներին, և դա զարմանալիորեն սպասված արդյունք չի տալիս: Հակառակր, որքան մեծանում են արհեստական ճնշումները, այնքան հասարակության որոշակի խմբերի հոսքը ԲՀԿ մեծանում է: Որոշ քադտեխնոլոգների դիտարկմամբ` սա բնական գործընթաց է, քանի որ այսօր հանրապետությունում այնպիսի քաղաքական իրավիճակ է, որ սոցիալական տարբեր խմբեր ակամայից մղվում են դեպի այն քաղաքական ուժր, որի մեջ իշխանությանր վտանգ է տեսնում: Ի դեպ` շաբաթ օրր ԲՀԿ համագումարն է, և պետք է տեսնել, թե օրինակ Աժ պատգամավորները ինչպիսի երանությամբ են նայում իրենց այն գործընկերներին, որոնք հրավիրված են մասնակցելու համագումարի աշխատանքներին: Նշենք, որ համագումարը կայանալու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում. և չնայած սրան` տեղերի սահմանափակ լինելու պատճառաբանությամբ ԲՀԿ-ն հրավիրատոմսեր է բաժանել միայն Աժ խմբակցությունների ղեկավարներին ու նրանց տեղակալներին»,- գրում է թերթը:
«Հայկական ժամանակ» ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլ֊ խավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանը մինչև Աժ ընտրությունները կարող է ազատ արձակվել դատարանի դահլիճից: Համենայնդեպս, սրա մասին հուշում են երեկ դատարանում տեղի ունեցած իրադարձությունները: Թամամյանը և գործով մյուս ամբաստանյալներն իրենց մեղավոր են ճանաչել և միջնորդել արագացված դատաքննության կարգ կիրառել: Հենց երեկվա ընթացքում, այսպիսով, դատավարությունն ավարտվել է, և կողմերը պատրաստվում են ճառերին: ՀՀ օրենսդրությամբ, արագացված դատաքննության կարգ կիրառելու դեպքում ամբաստանյալների նկատմամբ չի կարող ավելի խիստ պատիժ նշանակվել, քան տվյալ հոդվածով նախատեսված ամենախիստ պատժի երկու երրորդը: Թամամյանի հոդվածով նախատեսված է առավելագույնը վեց տարվա ազատազրկում, ու փաստորեն այս վերին շեմը հիմա իջնում է երկու տարով` դառնալով չորս տարի: Բայց, քանի որ Թամամյանն իրեն մեղավոր ճանաչելով մեղմացուցիչ հանգամանք է ձեռք բերել, չի բացառվում, որ նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառվի, մանավանդ եթե հաշվի առնենք, որ նա բազմաթիվ պետական պարգեւներ ունի: Այլ կերպ ասած, մեծ է հավանականությունը, որ նա երկու կամ երեք տարի պայմանական կստանա և ազատ կարձակվի դատարանի դահլիճից:
ԿԸՀ-ն այսօր` մարտի 15-ին կայացած նիստում քննարկել է 2012թ. հունվարի 31-ի թիվ 18-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու հարցը և չեղյալ է հայտարարել լրագրողների հավատարմագրման կարգում գործող սահմանափակումները, որոնք մեծ աղմուկ էին բարձրացրել:
Ուժը կորցրած են ճանաչվել հավատարմագրման կարգի 2-րդ և 3-րդ ենթակետերը: Նախկինում ԿԸՀ-ն լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցնել, եթե` 1) նա անգործունակ կամ սահմանափակ գործունակ է ճանաչվել դատական կարգով 2) դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար, և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ. 3) նա տարածել է ընտրական հանձնաժողովների (պաշտոնատար անձանց) գործունեության մասին այնպիսի տեղեկություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը, ինչը հաստատվել է դատարանի վճռով:
Տվյալ դրույթը մեծ աղմուկ էր բարձրացրել լրագրողական հանրույթի մոտ, և ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը խոստացել էր հանել սահմանափակումը, թեև պնդել էր, որ դա որևէ կերպ սահմանափակում դիտվել չի կարող:
Թերթի խմբագիրն այսօրվա համարում գրում է. «Մեծամասնական կարգով առաջադրվող անձանց ցուցակը, որոնց պաշտպանելու է ՀՀԿ-ն, հակասական տպավորություն է թողել: Մի կողմից` այստեղ կա, օրինակ, «Թոխմախի Մհերը», որի շրջապատը և հակումները հայտնի են: Նման թեկնածուի պաշտպանելը կարող է նշանակել միայն մի բան. Երևանի էրեբունի համայնքում իշխանությունը օգտագործելու է քրեական ռեսուրսը` հաջողության հասնելու համար: Այդ տիպի կերպարներ ցուցակում մի բանի հոգի էլ կան, և, իհարկե, շատ ցանկալի կլիներ, որ որևէ կուսակցություն այդպիսիների հետ իր հույսերը չկապեր: Սակայն հանրահայտ «հեղինակությունների» և օլիգարխների կողքին հայտնվել են քաղաքականության տեսանկյունից նոր դեմբեր: Նրանց մի մասին ճանաչում եմ անձամբ, մասնավորապես, գործի բերումով, և երբեք առիթ չեմ ունեցել կասկածելու այղ մարդկանց պարկեշտությանը: Նրանք չեն կարող լինել կոճակ սեղմող, ոչ էլ, առավել ևս, դա անելու են ուրիշների փոխարեն:
Այդ ցուցակից հարձակումների թիրախ կդառնա, բնականաբար, Վիկտոր Դալլաքյանը: Բայց եթե հարցին մոտենանք առանց ավելորդ էմոցիաների, ապա օրենսդրական տեխնիկային քաջածանոթ գրագետ մարդուն իր շարքերում ունենալը ձեռնտու է ՀՀԿ-ին: Այնպես որ, գործարքը, այսպես ասած, փոխշահավետ է: Իհարկե, կարելի է պնդել, որ մեր երկրում գոյություն ունեցող քաղաքական և տնտեսական համակարգն իր աղաղակող արատներով այս կամ այն պատգամավորի պարկեշտ կամ արհեստավարժ լինելու պատճառով չի փոխվի: Բայց այն առավել ևս չի փոխվի փողոցային աղաղակներով և վերոհիշյալ քրեականացված «հեղինակությունների» հասցեին հնչող անզոր սպառնալիքներով:
Ընդհանրապես կարելի է համաձայնել Աշոտ Մանուչարյանի հետ, ով ասում է, թե առաջիկա պայքարը ոչ թե կուսակցությունների, այլ մարդկանց տեսակների միջև է: Որպես քաղաքացի` ես շատ կցանկանայի, որ Ազգային ժողովում հայտնվեին այնպիսի մտավորականներ, ինչպիսիք են Լևոն Զուրաբյանը, Ավետիս Ավագյանը, Արման Մուսինյանը, Վլադիմիր Կարապետյանը: Բայց դա չի նշանակում, որ ՀԱԿ-ի սպասվելիք համամասնական ցուցակն ամբողջությամբ ինձ դուր է գալիս: Այնտեղ, մասնավորապես, կան մարդիկ, որոնք, ունենալով իշխանություն, իրենց դրսևորել են ճիշտ այնպես, ինչպես Թոխմախի Մհերը: Պարզ է, որ թե իշխանությունից, թե ընդդիմությունից կլինեն մարդիկ, որոնք ներկայացնում են տարբեր տեսակներ: Թե որն է գերակշռելու՝ շուտով պարզ կլինի:
Անշուշտ, որոշ քաղաքական միավորներ կարող է բերել նաև երգչուհի Շուշան Պետրոսյանին թիրախ դարձնելը: Ինչ խոսք, ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկվելու նրա համաձայնությունը վիճելի որոշում էր: Բայց երբ տեսնում ես, թե մտավոր ինչպիսի մակարդակ են դրսևորում նրան փնովողները, համոզվում ես, որ նրանք հաստատ «սխալ» տեսակից են»:
“Սիթի Պետրոլ Գրուպ” ընկերությունը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից տուգանվել է 100 մլն դրամով: Հանձնաժողովը ուսումնասիրելով ոլորտը պարզել է այս ընկերության վարքագիծը շուկայում:
Պարզել, որ նրա վարած գնային քաղաքականության արդյունքում անհատ քաղաքացիներին պատկանող փոքր բենզալցակայանները սնանկանում են, իսկ դրանցսեփականատերերը ստիպված իրենց բիզնեսը ոչ շահավետ պայմաններով վաճառել հենց “Սիթի Պետրոլ Գրուպին”:
Մենք փորձեցինք կապվել ընկերության հետ, լսել նրանց կարծիքը, պարզել ընդունում են մեղադրանքը և ինչ չափով են իրենց մասնակից զգում փոքր բիզնեսը խոչնդոտելու հարցում:
Հեռախոսազանգին սկզբում պատասխանեց մի տղամարդով, որը լսելով թե լրատվամիջոցից ենք, անջատեց հեռախոսը: Երկրորդ անգամ զանգահարեցինք պատասխանեց մի կին, նա էլ հարցը լսելուց հետո անջատեց հեռախոսը: Հետո այլևս չպատասխանեցին հեռախոսազանգերին:
ՏՄՊՊ -ն պարզել է որ Վանաձորում ընկերությունն ունի 8 բենզալցակայան, որոնցից 7-ը, ըստ հանձնաժողովի, ձեռք է բերել այդ ճանապարհով: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պարզել է, որ ընկերությունը մեծածախ բազաներից վառելիքն իրացնում է այն գնով, ինչ գնով որ արդեն իսկ վաճառում է իրեն պատկանող տասնյակ բենզալցակայաններում:
“Սիթի Պետրոլ Գրուպը” սեփականատերերի հետ կնքել է համատեղ գործունեության պայմանագրեր, մեզմ ասած, ոչ շահավետ պայմաններով` շահույթի 98 տոկոսն իրեն, 2-ը` սեփականատերերին:
“Եթե խնդիրներն ենք ուսումնասիրում՝ դաշտի բոլոր սուբյեկտների գործունեությունը պետք է ուսումնասիրենք: Այլապես նույն խնդիր՝ նույն վարքագիծն առկա է մյուս ընկերությունների մոտ, ապա կստացվի, որ այս ընկերությանը, ճիշտ է՝ այն ամենախոշորն է, պատասխանատվության ենթարկելով` ավելի լավ վիճակում ենք դնում մյուս ընկերություններին”,- երեկ իր մտահոգությունն է կիսել Ա. Շաբոյանը :
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.