23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Ազատ Դեմոկրատներ»–ի համագումարին Վարդան Օսկանյանի մասնակցությունը տարակարծությունների տեղիք է տվել: Արարատ Զուրաբյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, բացատրել է. որ նա ներկա է գտնվել, որպես քաղաքական վերլուծաբան։ Այսինքն այն, որ նախկին ԱԳ նախարար, այժմ՝ ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանը, մասնակցել կուսակցության համագումարին, դեռ ոչինչ չի նշանակում` ավելին` դրանով, ըստ Զուրաբյանի չի նվազում նաև Մարտի 1-ի համար նրա պատասխանատվության չափը:
Սակայն Օսկանյանի օրինակը չի կրկնվի.«Ռոբերտ Քոչարյանը հնարավոր է ՀԱԿ–ի համագումարին մասնակցի, բայց մեր համագումարին նա մասնակցելու հնարավորություն չունի», – ասել է Զուրաբյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե հնարավո՞ր է, որ նույն սկզբունքով՝ որպես քաղաքական վերլուծաբան, Ռոբերտ Քոչարյանը մասնակցի «Ազատ Դեմոկրատների» մյուս համագումարին։
Այսօր՝ մարտի 16–ին, Վրեժ Գասպարյանը ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի կարգադրությամբ նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար։
Մինչ այդ Վրեժ Գասպարյանը զաբաղեցնում էր ՀՀ ԱԺ նախագահի գլխավոր խորհրդականի պաշտոնը։
ԱԺ նախագահի մեկ այլ կարգադրությամբ՝ Գագիկ Մխեյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ՝ ազատվելով ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից և ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի պարտականությունների կատարումից։
Այս մասին տեղեկացնում են ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Մարտն այս տարի լրիվ իր դերի մեջ է. գժվել է եղանակը ու չի տաքանում: Գժվել է նաև քաղաքական դաշտը. իրար հերթ չեն տալիս համագումարները, տոներն ու ասուլիսները : Դեռ երեկ էլ ֆեյսբուքի օգտատերերն առաջարկում էին օրը դարձնել տոնական, քանի որ այսօր էլ քնի ու երազների միջազգային օրն է:
Մի քանի օր առաջ ՀՀկ համագումարն էր, այսօր Ազատ դեմոկրատների համագումարն է վաղը` ԲՀԿ-ի, վաղը տոն է նաև ԱԻՄ-ի համար.«25 տարի առաջ օրը` Մարտի 17-ին է ստեղծվել «Ազգային ինքնորոշում» միավորումը, այսօր այս մասին ասուլիսում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
ԱԻՄ-ը ՀՀ ում գործող կուսակցություններից առաջինն էր, որի նախանշած մի շարք դրույթներ ժամանակին իրագործվեցին, սակայն, ԱԻՄ-ի ղեկավարը չկարողացավ պահել իր քաղաքական դիրքը, վերածվելով մարդ կուսակցության.
Պարույր Հայրիկյանը իրավմամբ կարծում է, որ ԱԻՄ-ի 25ամյակը պետք է արժանավայել նշվի, բայց ոչ որպես կուսակցության, այլ որպես նոր քաղաքական որակ ներդրողի:
«Եթե նախկինում մշտադիտարկումների արդյունքում արձանագրում էինք խախտումը նոր միայն փորձաքննության ուղարկում, ապա այժմ տեղում կարող ենք գործողություն կատարել ,և պարզելու դեպքում խախտումը տեղում կասեցնել ապրանքի վաճառքը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության տեսչության պետ Աբրամ Բախչագուլյանը:
Նա նախ անդրադարձավ «Արաքս» թռչնաֆաբրիկայի շուրջ առաջացած աղմուկին: Երեկ ընկերությունը հայտարարություն էր տարածել, որ 2011թ. դեկտեմբերի 12-ին արտադրված «Նրբերշիկ կաթնային» ապրանքատեսակի բաղադրության մեջ հայտնաբերվել է նորման գերազանցող նիտրիտների քանակություն և արտադրանքը հետ էր կանչել: Նշենք, որ խոսքը մեկ օրվա արտադրանքի մասին է:
Շատ հետաքրքիր էր Բախչագուլյանի մեկնաբանությունը. տեսչությունը լաբորատոր փորձաքննության է ենթարկել «Արաքս» թռչնաֆաբրիկայի ամբողջ արտադրանքը: «Ընկերությանը շուկայից հետ կանչելու խնդրանք է ուղարկվել, տնտեսվարողը բարեխիղճ կատարել է և տեղեկացրել է սպառողներին»,-ասաց Բախչագուլյանը: Սակայն դա չի նշանակում որ չի տուգանվի: «Ստուգումները ավարտվել են մարտի 7-ին և օրենքով սահմանված 10-օրյա ժամկետում կազմվելու է արձանագրություն, որը կներկայացվի տնտեսվարող սուբյեկտին, որտեղ էլ նշված կլինեն տուգանքների չափերը», — հստակեցրեց տեսչության պետը:
Խոսելով կաթնամթերքների շուկայի մասին` Բախչագուլյանը հավատացրեց, որ ՏՄՊՀ-ի կողմից հայտնաբերված բոլոր խախտումները վերացվել են տնտեսվարողների կողմից: Հիշեցնենք, որ ՏՄՊՀ-ն կաթնամթերք արտադրող մի քանի ընկերություններում հայտնաբերել էր խախտումներ, մասնավորապես կոկոսի յուղի առկայություն կաթնամթերք արտադրող ընկերություններից մեկի արտադրանքում:
Ըստ Բախչագուլյանի այս տարի ուսումնասիրություններ են անցկացվելու թեյի շուկայում, քանի որ ահազանգներ են ստացվել, որ մեկանգամյա օգտագործման թեյերում կան ներկանյութեր:
Անվտանգության տեսչության պետը տեղեկացրեց նաև, որ տեսչությունը նոր մեթոդ է մշակել, որի հիմա վրա կատարվել է օրենքի փոփոխություն և այսուհետ նոր մոտեցումներ կկիրառվեն ժամկետանց սննդամթերք հայտնաբերելու ուղղությամբ, ինչպես նաև ներմուծվող սննդամթերքը կենթարկվի լաբորատոր փորձաքննության:
Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Լեռնային Ղարաբաղի հանրապետություն:
Պատվիրակության կազմում են ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը, «Փյունիկ» բարեգործական հինադրամի նախագահ Լևոն Սարգսյանը, ՀՊԱՀ-ի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը և ԵՊՃՇՀ -ի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը:
Նախատեսված են հանդիպումներ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի և վարչապետ Արա Հարությունյանի հետ:
Այցի ընթացքում կքննարկվեն Հայաստան-ԼՂՀ կրթական համագործակցության և ոլորտում իրականացվող բ արեփոխումների հետ կապված հարցեր: Պատվիրակությունը հանդիպումներ կունենա կրթության բնագավառի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև կայցելի Ագրարային համալսարանի Շուշիի մասնաճյուղ՝ շինարարության ընթացքին ծանոթանալու նպատակով: Պատվիրակությունը, որպես նվիրատվություն, Լեռնային Ղարաբաղի ուսումնական հաստատություններին կտրամադրի համակարգիչներ, գրքեր, ուսումնական պարագաներ:
«Մեզ շատ են հարցնում, թե քաղաքական դաշտում գործող կուսակցությունների առատության պայմաններում ինչու ստեղծվեց «Ազատ դեմոկրատները», — այսօր կայացած «Ազատ դեմոկրատներ» կուսակցության երկրորդ, արտահերթ համագումարի իր ելույթում ասաց Կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, պարզաբանելով. «Ազատական գաղափարներով առաջնորդվող մի խումբ գործիչներիս մտահոգություններն են, որ հանգեցրեց մեր միավորմանը:Հայաստանում իրական ժողովրդավարության հաստատումը, ազատ տնտեսական հարաբերությունները և քաղաքացիական հասարակության հասնելու ձգտումն է, որ միավորեց մեզ:
Առանց ազատականության պետությունը չի կարող հեռուն գնալ: Անկախ Հայաստանի պատմության ընթացքում շատ կուսակցություններ են հայտարարել ազատականության մասին, բայց 20 տարում շատ կուսակցություններ, ցավոք, հայտարարում, բայց առաջնորդվում են քաղաքական կոնյունկտուրայով: Դա վերաբերում է թե, իշխանությանը, թե` ընդդիմությանը»:
Նա համոզմունք հայտնեց, որ «Ազատ դեմոկրատները» նոր ուժ են նոր Հայաստանի համար. «Մեր ժողովրդին պետք են ոչ թե բարեփոխումներ, այլ փոփոխություններ: Մենք կարող ենք անել այդ փոփոխություննները»:
Անդրադառնալով «Ժառանգության» հետ իրենց հարաբերություններին, Քոքոբելյանն ասաց. «Մենք ուզում ենք «Ժառանգության» հետ կազմել արդար դաշինք, որը կլինի իրավահավասար և ժողովրդավարական, կլինի վեր կուսակցական գործընթացներից: Մենք պետք է ունենանք քաղաքական կամք, հիմք դնելով որակապես նոր քաղաքական մշակույթի ձևավորմանը»:
Համագումարին հրավիրված ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն նշեց, որ կարևորագույն խնդիրն այն է, որ կարողանանք ընտրությունները դարձնել իշխանությունը փոխելու միջոց: Նաև ասաց որ ողջունում է «Ազատ դեմոկրատների» մուտքը քաղաքական դաշտ, որովհետև այն տեղի է ունենում բախտորոշ ժամանակաշրջանում. «Իշխանություններն ընտրել են ոչ թե ընտրվելու, այլ` վերարտադրվելու ճանապարհը: Անհրաժեշտ է աննախընթաց համագործակցություն, որ կարողանանք ընտրություններն անցկացնել ազատ և արդար: Պետք է վեր կանգնենք հատվածական շահերից: Միայն վերարտադրությունը կանխելը բավարար չէ, պետք է արմատախիլ անել արատավոր համակարգը: Մենք բազմաթիվ ծրագրեր կարող ենք համախմբված իրականացնել և ունենալ մեր ուզած երկիրը»:
Համագումարը ողջունելու էր եկել «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը.«Մենք տարբեր գեոքաղաքական բևեռներում ենք, բայց ուզում եմ, որ «Ազատ դեմոկրատները» հաղթեն: Եթե այնպես ստացվի, որ ընտրություններն անցնեն սովորականի պես, մենք ձեզ կսպասենք փողոցներում»:
Միքայել Հայրապետյանն ավելի հեռուն գնաց. «Անհամբեր սպասում ենք այն կուսակցությանը, որն առանց ծեքծեքումների կհայտարարի, որ մեր կարևոր խնդիրը Ռուսաստանի տիրապետությունից դուրս գալն է, ՀԱՊԿ-ի պես փտած կառույցից դուրս գալը: Մեր անվտանգության երաշխիքն Արևմուտքն է: Քանի դեռ այստեղ են գտնվում ռուսական օկուպացիոն զորքերը, Հայաստանում շարունակվելու է ընտրական գործընթացների լլկումը:
Ուզո՞ւմ ենք համակարգային փոփոխություններ, բյուզանդական սպառված համակարգը փոխարինել արևմտյան քաղաքակրթությամբ: Մաղթում եմ, որ «Ազատ դեմոկրատներին» վերջապես հաջողվի բացել ԿԳԲ-ի արխիվները, կուսակցությունը դառնա քաղաքացիական արիության և ոչ ստանդարտ մտածողության գեներատոր»:
Իսկ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կարծես ամփոփեց . «Մենք սարեր ենք շարժելու միասին»:
Այսօր Շիրակ կենտրոնը հաղորդագրություն է տարածել, տեղեկացնելով. որ հաշվեհամարներ է բացել Գյումրու անօթևան ընտանիքների և ծնողազուրկ երեխաների օգնությունն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով և «Միասին կարող ենք» խորագրով տեսանյութ պատրաստել.
«Հարյուրավոր անօթևան ընտանիքներին և ծնողազուրկ երեխաներին մեր հրապարակումների միջոցով օգնություններն առավել ընդգրկուն դարձնելու և ինչու ոչ նաև «Շիրակ կենտրոնի» գործունեությունը նույն ակտիվությամբ շարունակելու, կազմակերպության անկախությունը պահպանելու նպատակով որոշեցինք բացել հաշվեհամարներ և աջակցության ակընկալիքով տարածել հետևյալ կոչն ու տեսահոլովակը:
Միասին կարող ենք փոխել նրանց ճակատագիրը
Աղետի գոտում ավելի քան երկու տասնամյակ խոնավ և վաղուց շարքից դուրս եկած տնակներում ու խարխուլ շինություններում մի կերպ պատսպարված անօթևան և աղքատ ընտանիքների, ծնողազուրկ երեխաների իրավունքների և շահերի պաշտպանությունն ու նրանց բազմակողմանի աջակցությունը «Շիրակ կենտրոնի» հիմնական առաքելությունն է դարձել: 2011 թ.-ից առավել ծանր սոցիալական վիճակում գտնվող անօթևան ընտանիքների և երեխաների կենսապայմանները սկսեցինք ներկայացնել տեսանյութերի միջոցով, որոնք հրապարակվեցին ինչպես մեր www.shirakcentre.org կայքում, այնպես էլ հայաստանյան գրեթե բոլոր առաջատար էլեկտրոնային ու տպագիր լրատվական պարբերականներում:
Անսպասելի էին տեսանյութերի արձագանքները: Հայաստանի տարբեր քաղաքներից և հատկապես արտերկրից աջակցություն ցուցաբերեցին բազմաթիվ անհատ բարերարներ ու կազմակերպություններ: Տնակներում ապրող և պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա 6 ընտանիքներ դարձան բնակարանատեր, տասնյակ ընտանիքներ ապահովվեցին վառելափայտով, մի շարք ծնողազուրկ երեխաների արտերկրի բարերաների կողմից տրամադրվեց միանվագ և ամենամսյա դրամական աջակցություն, տասնյակ ընտանիքների տրամադրվեցին զգալի քանակությամբ սնունդ, հագուստ, հիգիենիկ պարագաներ ու կենցաղային իրեր: Ընդհանուր առմամբ, գյումրեցի աղքատ և անօթևան ընտանիքներին անցած երեք ամիսների ընթացքում մեր կազմակերպության միջնորդությամբ ցուցաբերվել է ավելի քան 100.000 դոլարի օգնություն:
Անօթևան ընտանիքներին և ծնողազուրկ երեխաներին ցուցաբերվող օգնությունն ու դրա հետ կապված դրամական շրջանառությունն առավել թափանցիկ և հաշվետվողական դարձնելու նպատակով «Շիրակ կենտրոնը» բացել է հաշվեհամարներ: Կոչ ենք անում այսուհետև ֆինանսական նվիրատվությունները կատարել ներկայացվող հետևյալ հաշվեհամարներից որևէ մեկին:
ARDSHININVESTBANK CJSC, GYUMRI BRANCH
S.W.I.F.T CODE: ASHBAM 22XXX
«Արդշինինվեստ բանկ» Գյումրու մասնաճյուղ
Հայաստանի Հանրապետություն, Գյումրի, Գայի 7
«Շիրակ կենտրոն» ՀԿ
USA — 2472601614240020
Պրոկրեդիտ Բանկ
Հայաստան, Գյումրի
«Շիրակ կենտրոն» ՀԿ
SWIFT: PRMSRUMM, Корр. счет N 30101810400000000555: БИК 044525555;
ИНН: 7744000912
Armenia, Gyumri, “Shirak Centre” NGO
ЗАО ПроКредит Банк, SWIFT: PRCBAM22
Корреспондентский счет: 30111810980000971701 (RUR)
Euro Account
56A: Intermediary Institution
Commerzbank AG
Frankfurt am Main, Germany
57A: Beneficiary Bank
ProCredit Bank CJSC
Yerevan, Armenia
SWIFT: PRCBAM22
AMD — 253050026090-0010
EUR — 253050026108-0012
RUB — 253050026116-0013
Բոլոր դրամական փոխանցումների և նվիրատվությունների մասին տեղեկությունները, ինչպես նաև կողմերի համաձայնությամբ` նվիրատուների անունները, կհրապարակվեն մեր կայքի հատուկ էջում:
Խնդրում ենք ֆինանսական փոխանցումների և դրանց նպատակների մասին հեռախոսազանգի կամ նամակի միջոցով տեղյակ պահել «Շիրակ կենտրոնին»:
Հասցե. Վարպետաց 176, 301, 303,
Հեռախոս. +(374 312) 6-69-92, +(374 55) 06-69-92+(374 91) 45-13-37
Էլ.փոստ. info@shirakcentre.org
Վեբ կայք. www.shirakcentre.org
«Շիրակ կենտրոն» ՀԿ
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում նոր մանրամասներ է ներկայացնում Ռազմական ոստիկանությունում, Արսեն անունով զինծառայողին ծեծի ենթարկելու վերաբերյալ:
Մասնավորապես «Չենք լռելու»-ի հավաստի տեղեկություններով, Արսեն անունով սևանցի երիտասարդի ծեծը շարունակվել է այնքան ժամանակ, մինչև նա սկսել է արյուն փսխել: Տեղի ունեցածը թաքցնելու նպատակով նրան արձակուրդ են տվել, ինչպես նաև ծնողներին փորձել են համոզել, որպեսզի բողոքներ չներկայացնեն։ Այսօր բարձրացած աղմուկից հետո զինծառայողը վերադարձվել է զորամաս։ Նրա մարմնի վրա այս պահին առկա են բռնության հետքեր»,– ասվում է հայտարարությունում։
Նախաձեռնությունը, վկայակոչելով իր «իրազեկ աղբյուրները» նշում է, որ գործը փորձելու են ծածկադմփոց անել և ավելացնում, որ «Չենք լռելու»–ն հետևում է իրադարձությունների զարգացմանը։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մի քանի օրենքներ է ստորագրել։
Ըստ նախագահական գրասենյակի մամուլի ծառայության հաղորդգարության՝ մասնավորապես նախագահն ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև համագործակցության վերաբերյալ մարդասիրական և տեխնիկական տնտեսական օգնության վերահսկումը հեշտացնելու մասին» օրենքը։
Ստորագրված մյուս փաստաթղթերն են «1992թ. դեկտեմբերի 15-ին ստորագրված համաձայնագրով նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր վճարների արտոնություններից օգտվելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքները:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.