23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀԱԿ համամասնական ցուցակի առաջին 16 անձանց անուններն արդեն հայտնի է: Լևոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ համամասնական ցուցակի հերթականությունը սահմանել է հետևյալ կերպ.
1.Լևոն Տեր-Պետրոսյան
2. Ստեփան Դեմիրճյան
3. Արամ Զ. Սարգսյան
4. Արամ Մանուկյան
5. Լևոն Զուրաբյան
6. Լյուդմիլա Սարգսյան
7. Նիկոլ Փաշինյան
8. Հրանտ Բագրատյան
9. Գագիկ Ջահանգիրյան
10. Խաչատուր Սուքիասյան
11. Մանուշակ Պետրոսյան
12. Դավիթ Շահնազարյան
13. Պետրոս Մակեյան
14. Հովհաննես Հովհաննիսյան
15. Դավիթ Մաթևոսյան
16. Զոյա Թադևոսյան
ՀԱԿ ցուցակի հաջորդ տեղերի հետ կապված դեռ հստակեցումներ չկան: Այդ առումով բանակցությունները դեռ շարունակվում են:
Ինչպես գրում է թուրքական Zaman թերթը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի ստացել գերմանական Steiger Awards մրցանակաբաշխության «Հանդուրժողականության» մրցանակը:
Իսկ Էրդողանն այսօր` մարտի 17-ին, պետք է մեկներ Գերմանիա, սակայն նրա այցը հետաձգվել է նախօրեին Աֆղանստանում թուրքական ուղղաթիռի վթարի հետևանքով զինվորների մահվան պատճառով:
Թերթը նաև գրում, է որ « մրցանակաբաշխության արարողությունից 24 ժամ առաջ Steiger Awards-ը փոխել է Էրդողանին տրվելիք մրցանակը: «Թուրքիայի վարչապետը կարժանանա «Թուրք-գերմանական 50-ամյա բարեկամության խորհրդանիշ» մրցանակին», — ընդգծելով, որ Էրդողանին հանդուրժողականության մրցանակը չշնորհվեց Գերմանիայի հայերի կենտրոնական խորհրդի ճնշման արդյունքում:
«Հայկական ժամանակ». Արդեն երկար ժամանակ է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 75 տոկոսը գտնվում է ՀՀ պաշտպանության նախարարության տիրապետման տակ: Բանն այն է, որ նշված ընկերության սեփականատերերը` Մուրադյան եղբայրներից երեքը` Հովհաննեսը, Հակոբը և Մուրադը, իրենց մեկ այլ ընկերության անունով ՀՀ կառավարությունից դեռ երկու տարի առաջ 20 միլիոն դոլարի վարկ են վերցրել, որի դիմաց էլ գրավադրվել են մարզահամերգային համալիրի բաժնետոմսերը, որոնք հայտնվել են ՊՆ կառավարման ներքո: Թերթի թղթակցի հետ զրույցում Մուրադյանների չորրորդ եղբայրը` Բորիս Մուրադյանը, հաստատել է նման գործարքի գոյության փաստը: Այս պատմության մեջ ուշագրավ է նաև այն, թե ինչի համար Է տրվել վարկը: Ըստ լուրերի, գումարը տրվել է«ԲԱՄՕ» ընկերության կողմից` Սոչի քաղաքում հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով: Այն, որ ՀՀ կառավարությունն առնչություն ունի այդ հյուրանոցային համալիրի կառուցման հետ, հաստատվում է այն փաստով, որ Սոչիում կառուցվող «Արմենիա» անունով հյուրանոցային համալիրի ճարտարապետական մրցույթի ժյուրիի կազմում 2009-ին ընդգրկված է եղել նաև Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, որն այն ժամանակ զբաղեցրել է ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալի և Հայաստանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը: Ավելին, 2009-ի հուլիսի վերջին նա պետբյուջեի միջոցների հաշվին է մեկնել Սոչի` նշված ժյուրիի ամփոփիչ նիստին մասնակցելու համար: ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ, Նարեկ Սարգսյանի այցը Սոչի` ձևակերպվել է որպես գործուղում: Թերթը հիշեցնում է, որ մարզահամերգային համալիրը 5 միլիոն 700 հազար դոլարով ԲԱՄՕ ընկերությանը մասնավորեցվել է 2005-ի օգոստոսին: ՀՀ կառավարության 2009-ի հոկտեմբերի 26-ի որոշման համաձայն, 2005-ի սեպտեմբերից մինչև 2008-ի սեպտեմբերը ԲԱՄՕ-ն համալիրում ներդրել է 4 միլիարդ 275 միլիոն դրամ, որն այն ժամանակվա փոխարժեքով կազմել է մոտ 14 միլիոն դոլար: Այսինքն, փաստաթղթերում նշված տվյալներով` «ԲԱՄՕ»-ն մարզահամերգային համալիրի վրա ընդհանուրը մոտ 20 միլիոն դոլար է ծախսել: Այս վարկային պատմության առնչությամբ մեր թղթակիցը փորձել է ՀՀ կառավարությունից մեկնաբանություն ստանալ, սակայն, հարցերին ի պատասխան, կառավարությունից ուղարկել են իրենց ինտերնետային կայքի հասցեն` անուղղակի հաստատելով մարզահամերգային համալիրի շուրջ ստեղծված խնդրի գոյությունը:
«Հայկական ժամանակ». Թերթը գրում է, որ երեկ աչքի է ընկել ՀՀԿ անդամ, Երեւանի թիվ 13 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր), ով բավական երկար ժամանակ սըկած էր: «Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում երեկ տեղի է ունեցել ՀՀԿ նորագիրներին կուստոմսեր բաժանելու արարողությունը, եւ մեր թղթակիցները շենքի մոտ կանգնած լուսանկարելիս են եղել գրասենյակ եկողներին:
Թոխմախի Մհերը, ահա, տեսնելով, որ իրեն լուսանկարում են, մոտեցել է մեր լուսանկարչիմ եւ ոչ ավել, ոչ պակաս ասել. «Հեսա կտամ` չանեդ կջարդեմ, մի նկարի»: «Ուզում եք պատգամավոր դառնալ եւ ուզում եք չնկարե՞նք», -հետաքրքրվել է մեր թղթակիցը: «Չէ, չեմ ուզում, հերդ ա ուզում, գնա հորդ նկարի»,- ասել է Թոխմախը, խփել լրագրողի դիկտոֆոնին եւ հեռացել` քթի տակ մոռմոռթալով»,-գրում է «Հայկական ժամանակ»-ը:
Քիչ անց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում կմեկնարկի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը:
Համագումարին հրավիրված են հյուրեր դրսից` մասնավորապես Ուկրաինայի իշխող տարածաշրջանների կուսակցությունից, Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատվիրակությունը` Դումայի փոխխոսնակ Նեմերովի գլխավորությամբ, Խորվաթիայի պատվիրակությունը` նախկին նախագահ ներկայումս Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության ղեկավար Ստեպան Մեսիչի գլխավորությամբ: ընդհանուր առմամբ մոտ 9 հազար պատվիրակ:
ԲՀԿ-ին նաև ողջույնի ուղերձ է հղել Չինաստանի կոմունիստական կուսակցությունը:
Հայաստանի քաղաքական ուժերից ԲՀԿ համագումարին մասնակցելու են բացառապես խորհրդարանական ուժերը: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցելու:
«Ժամանակ». Թերթը գրում է, որ 2012 թ. պետական բյուջեից առաջիկա խորհրդարանական ընտրությունները կկազմակերպելու համար կծախսվի 977 մլն 552 հազ. 500 դրամ: «Այս մասին «Ժամանակին» հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար Լեւոն Գրիգորյանը: Պետբյուջեից հատկացումն արվում է ԿԸՀ-ին»,- գրում է «Ժամանակ»-ը:
Մարտի 14-ին ժամը 18.40-ի սահմաններում «Շտապ օգնության» ենթակայանից ահազանգել են Փրկարար ծառայության կառավարման կենտրոն և հայտնել, որ Հարավ-Արևմտյան թաղամասի Րաֆֆու փողոցի շենքերից մեկի 3-րդ հարկի պատուհանների մետաղյա լարերի վրա երիտասարդ մի աղջիկ է ընկած և նրան իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նշված շենք է մեկնել Երևանի հատուկ փրկարարական ջոկատը, որը պարանների վրայից իջեցրել և «Շտապ օգնությանն» է հանձնել այդ աղջկան, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մալաթիա բժշկական կենտրոն:
«Առավոտի» փոխանցմամբ, աղջիկը Երևանի պետական համալսարանի 4-րդ կուրսի ուսանողուհի, 21-ամյա Ա. Հ.-ն է, որը, հարևանների փոխանցմամբ, ունի որոշ հոգեբանական խնդիրներ: Աղջիկը 12-րդ հարկից իրեն ցած է նետել, սակայն գետնին չի հասել, քանի որ 3-րդ հարկի լվացքի պարանները նրան պահել են:
Թե ինչն է եղել ինքնասպանության դիմելու պատճառը և արդյոք նա տառապում է հոգեկան հիվանդությամբ, կպարզի քննչական բաժինը, որտեղ քննիչի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
«Չորրորդ ինքնիշխանություն». Թերթը գրում է, որ իր տեղեկություններով, իշխանությունները փորձում են խոչընդոտել Խաչատուր Սուքիասյանի առաջադրումը առաջիկա խորհրդարանական ընտրություններին: «Մեր տեղեկություններով, երեկ Ոստիկանության անձնագրի եւ վիզաների վարչությունը նամակ է ուղարկել թիվ 10 ԸԸՀ` խնդրելով հիմք չընդունել իր կողմից մինչ այդ Սուքիասյանին տրամադրված տեղեկանքը, որով վերջինս մեծամասնական ընտրակարգով առաջադրվել էր պատգամավորի թեկնածու: «ՉԻ» տեղեկություններով, Սուքիասյանը այդ որոշումը բողոքարկելու համար դիմել է Վարչական դատարան»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը:
Քիչ առաջ հանրապետական դարձան երգչուհի Շուշան Պետրոսյանը, КВН-ի անդամ Կարեն Ղազարյանը, «Առավոտ» օրաթերթի լրագրող Մարգարիտ Եսայանը, Հայաստանի հանրային հեռուստատեսության «Առաջին լրատվականի» ղեկավար Սամվել Ֆարմանյանը, ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, նախարարներ Վաչե Գաբրիելյանն ու Հրայր Թովմասյանը:
Աստղաբույլը լրացրեցին պատգամավորներ, որոնք նախկինում անկուսակցական էին, սակայն անդամակցում էին ՀՀԿ խմբակցությանը: Նրանց թվում էր Գագիկ Աբրահամյանը (Արա Աբրահամյանի եղբայրը), պրոֆեսոր Արա Բաբլոյանը:
Հայաստանի Հանրապետական կուսակցության գրասենյակում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կուսակցական տոմսեր և ՀՀԿ կրծքանշաններ բաժանեց նորաթուխ Նժդեհականներին:
Տագնապի վիճակը մի համակարգ է, որը մարդուն ազդարարում է վտանգի մասին։ Պատկերացրեք, որ դուք գալիս եք տուն և տեսնում եք, որ այնտեղ կողոպտիչներ են։ Ձեր սիրտն սկսում է արագ աշխատել։ Ձեռքերի ափերը քրտնում են։ Մտքերը սրընթաց հաջորդում են իրար։ Այսպիսի իրավիճակներում տագնապը կարող է լրացուցիչ ուժ դառնալ, որն օգնում է հաղթահարել վտանգը։ Ավելի նորմալ իրավիճակներում, երբ դուք ինչ-որ բան եք անում, տագնապը կարող է ձեզ եռանդ հաղորդել տվյալ գործը կատարելու համար։
Երբեմն սակայն տագնապը կարող է անկառավարելի լինել։ Տագնապի այսպիսի դրսևորման ժամանակ մարդն առանց ակնհայտ պատճառի վախ կամ սարսափ է զգում։ Տագնապի այս ձևը շատ ճնշող է և կարող է քայքայել մարդու կյանքը։
ՏԱԳՆԱՊԻ ՏԱՐԱՏԵՍԱԿՆԵՐԸ
Տագնապը կարող է դրսևորվել որպես լարվածության, անհանգստության ընդհանրացված զգացում։ Որպես հանկարծակի ծագող խուճապ։ Որպես որոշակի իրավիճակների նկատմամբ վախ (ֆոբիա)։ Որպես տրավմատիկ իրավիճակներին տրվող պատասխան հակազդում։
1. Անհանգստության ընդհանրացված զգացումը
շարունակական անհանգստություն է կամ վախ, որը կապված չէ կոնկրետ դեպքի կամ իրավիճակի հետ, կամ էլ ավելի ուժգին է, քան պետք է լինի տվյալ իրավիճակում։ Օրինակ. երբ դուք մշտապես անհանգստանում եք երեխայի համար, որը կատարելապես առողջ է։ Ընդհանրացված տագնապի նշաններն են.
— մկանային լարվածություն
— դող
— սրտի զարկերի արագացում
— շնչառությունը դառնում է մակերեսային
— բերանը չորանում է
— թեթև գլխապտույտ, սրտխառնոց
— դյուրագրգռություն
— քունը խանգարվում է
— կենտրոնանալ չի հաջողվում։
2. Խուճապ:
Խուճապի դեպքում կյանքի որոշակի ժամանակաշրջաններում մարդու մոտ խուճապային գրոհների կրկնվող վիճակներ են առաջանում։ Պատկերացրեք, որ դուք դուրս եք եկել տնից ինչ-որ տեղ գնալու համար։ Հանկարծ սիրտն սկսում է արագ աշխատել, անհանգիստ եք զգում, թվում է, որ ձեզ կկորցնեք, որ ձեր վերջը մոտ է։ Արդյո՞ք դա իրականում տեղի է ունենում։ Ոչ։ Ավելի հավանական է, որ դուք խուճապային գրոհի եք ենթարկվել։ Գրոհը տևում է 5-ից 30 րոպե, թեև նրա ամենաուժեղ աստիճանը տևում է մի քանի վայրկյան։ Գրոհը կարող է ներառել հետևյալ նշանների մի մասը.
— շնչասպառ լինելու զգացում
— կրծքավանդակում ճնշում կամ ցավ
— սրտի աշխատանքի արագացում
— քրտնում
— թեթևակի գլխապտույտ, սրտխառնոց
— շնչառությունը դառնում է մակերեսային կամ կոկորդը սեղմվում է
— դող
— ջերմության կամ ընդհակառակը, սառը հոսանք
— ձեռքերը կամ ոտքերը թմրում են կամ ծակծկում են
— ինքնահսկումը կորցնելու վախ, ինչ-որ բան անելը դժվարանում է, թվում է հիմա կխենթանաս կամ կմեռնես։
Ժամանակին չբուժվելու դեպքում խուճապային գրոհները կարող են ֆոբիաներ առաջացնել։
3. Ֆոբիաներ:
Ֆոբիան շատ ուժեղ վախ է յուրահատուկ ինչ-որ բանից՝ օրինակ մարդկանց բազմությունից, օձերից, սարդերից, կամուրջներից, բարձրությունից, բաց կամ փակ տարածություններից, հասարակական կարծիքից և այլն։ ֆոբիաները պրոբլեմ են դառնում միայն այն դեպքում, երբ մարդուն հանում են կյանքի նորմալ հունից։ Օրինակ. բաց տարածություններից վախենալիս (ագորաֆոբիա) մարդը դուրս չի գալիս տնից, որովհետև վախենում է խուճապի նոպա ունենալ և վստահ չէ, որ կկարողանա հաղթահարել դա։
ՏԱԳՆԱՊԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ:
Տագնապը կարող է կապված լինել լինել օրգանիզմում քիմիական բալանսի խախտման, հիվանդության, դեղորայքի օգտագործման կամ չգիտակցվող հուշերի հետ։
ԻՆՉՊԵՍ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ՏԱԳՆԱՊԱՅԻՆ ՎԻՃԱԿՆԵՐԸ:
Տագնապի վիճակները կարելի է հաղթահարել և կառավարել։ Ահա որոշ մեթոդներ և խորհուրդներ։
* Սովորեք թուլանալու ձևերը։ Դրանց մեջ մտնում են մկանային թուլացումը, խորը շնչառությունը, յոգայով զբաղվելը։ Մկանային թուլացումը շատ պարզ է։ Ընտրեք որևէ մկան, թեթևակի ձգեք այն, իսկ մեկ-երկու վայրկյան հետո նորից թուլացրեք այն։ Այդպես արեք մարմնի բոլոր մկանների հետ։ Փորձեք սկսել ոտքերից և աստիճանաբար բարձրացեք վերև։
*Կանոնավոր կերպով ֆիզիկական վարժություններ կատարեք։ Տագնապային մարդիկ սովորաբար ֆիզիկական վարժանքներ չեն անում։ Մինչդեռ վարժությունները ձեզ հնարավորություն կտան ոչ միայն մարմնապես լավ զգալ, այլև պակասեցնել տագնապը։
* Շատ լավ, լիարժեք քնեք։
* Խուսափեք ալկոհոլը և դեղերը չարաշահելուց։ Թվում է, թե ալկոհոլը կամ դեղերը կարող են նվազեցնել տագնապը, բայց դրանց երկարատև գործածումը ուժեղացնում է տագնապը։
* Խուսափեք կոֆեինից։ Կոֆեին պարունակվում է սուրճի, թեյի, շոկոլադի և որոշ ըմպելիքների մեջ։ Կոֆեինը կարող է ուժեղացնել ձեր տագնապի զգացումը։ Խուսափեք նաև նիհարելու, հազի, մրսածության համար նախատեսված դեղերից, որոնք կոֆեին են պարունակում։
* Խորհրդակցեք բժշկի կամ հոգեբանի հետ։ Նրանք կօգնեն ձեզ տագնապը հաղթահարելու ունակությունները զարգացնող ծրագիր կազմել։ Բժիշկը կարող է նաև համապատասխան դեղեր նշանակել։
Հրաչյա Ամիրյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.