23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Թիվ 27 ընտրատարածքում առաջադրվել են ՀՀԿ-ական, «Երկրապահ կամավորականների միության» վարչության անդամ, աշխատակազմի ղեկավար Համլետ Հայրապետյանը և ԲՀԿ-ից Մուրադ Գուլոյանը:
Թիվ 31 ընտրատարածքում ՀՀԿ-ից առաջադրվել են Կարեն Սարիբեկյանը, թիվ 29–ում Արկադի Համբարձումյանը, թիվ 21-ում Ալեքսան Պետրոսյանը։
Թիվ 10 ընտրատարածքում պատգամավորության թեկնածուի հայտ ներկայացրած Խաչատուր Սուքիասյանին 06.03.12-ին տրված տեղեկանքը ճանաչվել է անվավեր, քանի որ լրացուցիչ ուսումնասիրությունների արդյունքնում պարզվել է, որ նա 2010 նոյեմբերի 26-ից մինչև 2011 թ-ի հոկտեմբերի 16-ը, այսինքն՝ 10 ամիս 20 օր ՀՀ-ում չի բնակվել:
«Զանգվածային լրատվության միջոցներում առկա մի մի շարք հարցադրումների առիթով Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից կրկին անգամ ստուգվել են Խաչատուր Սուքիասյանին վերջին 5 տարում ՀՀ քաղաքացի հանդիսանալու, այլ պետության քաղաքացի չհանդիսանալու և հանրապետությունում մշտապես բնակվելու տեղեկանք տրամադրելու համար հիմք հանդիսացած փաստական հանգամանքները: Ուսումնասիորւթյամբ պարզվել է որ Խաչատուր Սուքիասյանի վերջին տվյալները չեն համապատասխանում ՀՀ-ում մշտապես բնակվելու օրենքով սահմանված պահանջին, մասնավորապես Խաչատուր Սուքիասյանը տևական ժամանակ անընդմեջ բնակվել է ՀՀ-ից դուրս»,- տեղեկացրել է ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Ըստ նրա, հիմք ընդունելով բնակչության պետական ռեգիստրի մասին ՀՀ օրենքի պահանջները՝ անձնագրային և վիզաների վարչությունը մարտի 15-ին նամակ է ուղարկել Խաչատուր Սուքասյանին, տեղեկացնելով նրան ուսումնասիրության արդյուքնների մասին: Նամակի պատճենը ներկայացվել է նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովին:
նշենք, որ ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունն անվավեր է ճանաչել Խաչատուր Սուքիասյանին մի քանի օր առաջ տրված տեղեկանքն այն մասին, ըստ որի, նա վերջին հինգ տարում մշտապես բնակվել է Հայաստանում և ՀՀ քաղաքացի է հանդիսացել:
Ի դեպ, Խաչատուր Սուքիասյանն այսօր դիմում է հղել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին բերելով հակափաստարկներ և խնդրելով՝ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության 15.03.2012թ. թիվ 25/01-15311 գրությունը հաշվի չառնել և սահմանված կարգով գրանցել իրեն, որպես պատգամավորի թեկնածու:
Հետաքրքիր ու աննախադեպ երևույթ է տեղի ունեցել. «Մաշտոցի այգում հերթապահող մի խումբ ոստիկաններ» ստորագրությամբ բաց նամակ է ստացել, news.am — ը ուղղված ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:
Բաց նամակում, մասնավորապես, ասվում է.
«Պարոն Գասպարյան, հաշվի առնելով Ձեր դիրքորոշումները ՀՀ ոստիկանի, հասարակության մեջ նրա դիրքի եւ դերի, նրա կարգավիճակի մասին Ձեր պատկերացումները, խնդրում ենք.
Ուշադրություն դարձնել Մաշտոցի այգում, հասարակական միջոցառումների ժամանակ որոշ ակտիվիստների վերաբերմունքին ՀՀ ոստիկանների նկատմամբ: YouTube-ում հայտնված բազմաթիվ տեսահոլովակներ վկայում են, որ ՀՀ ոստիկանը ենթարկվում է վիրավորանքների, հեգնանքի՝ որոշ դեպքերում դառնում ծիծաղի առարկա: Բնականաբար հասկանում ենք, որ ակտիվիստների մեջ կան հատուկ պատրաստված անձիք, ովքեր միտումնավոր եւ կազմակերպված են դա անում, եւ անում են հաշվարկված զգուշությամբ: Ովքեր եթե անգամ ուղղակի վիրավորանք չեն էլ հասցնում, միեւնույն է հեգնում են եւ ոստիկաններին փորձում են կանգնեցնել ծիծաղելի եւ անհարմար վիճակի առաջ` ինչը նույնպես ոտնահարում է մեր արժանապատվությունը: Նման դեպքերում, երբ չկա կոնկրետ վիրավորանք, բայց կա ժողովրդի լեզվով ասած «ձեռ առնելու» եւ ծիծաղի առարկա դարցնելու փորձեր, կամ ոստիկանի վրա ծիծաղելու լկտի պահվածք, համարժեք կամ ոչ համարժեք ի՞նչ քայլեր կարող է եւ պետք է ձեռնարկի տվյալ ոստիկանը, կամ ոստիկանությունը:
Մենք կողմնակից չենք կոշտ մեթոդների: Մենք չենք ցանկանում հայ մարդու, ՀՀ քաղաքացու հանդեպ կոշտ մեթոդներ կիրառել, բայց հասարակությունն էլ պետք է հասկանա, որ մենք էլ որպես ՀՀ քաղաքացի, որպես օրենքի ներկայացուցիչ իրավունք ունենք չհայտնվել նման իրավիճակներում կամ հայտնվելուց հետո իրավունք ունենք որոշակի քայլեր կիրառել մեր՝ ՀՀ ոստիկանների ինքնասիրությունը վիրավորողների նկատմամբ»:
Առաջադրվել է նաև ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը: Սակայն նա նախընտրել է որպես պատգամավորության թեկնածու առաջադրվել ոչ թե համամասնական, այլ մեծամասնական ընտրակարգով: Այսօր պարոն Կարապետյանը թիվ 32 (Տաշիր, Ստեփանավան) ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին է ներկայացրել իր առաջադրման փաստաթղթերը:
Այսօր առավոտյան Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում իրականացված երկու պայթյունների զոհերի թիվն ավելանում է: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն` զոհվել է 27, վիրավորվել` 97 մարդ: Ականատեսների խոսքով` պայթյունները որոտացել են անվտանգության կառավարական ուժերի շենքերի մոտ:
BBC-ն հայտնում է, որ պայթյունի ծուխը բարձրացել է նախագահ Ասադի ղեկավարած «ԲԱԱՍ» կուսակցությանը պատկանող շենքի կողմից:
Ասյօր Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկած ԲՀԿ 6-րդ համագումարին ելույթով հանդես եկավ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նա անդրադարձավ ոչ միայն Հայաստանում առկա հաջողություններին, այլ նաև բացթողումներին։
«Եթե նայենք ինքներս մեզ, պետք է մի հարց տանք։ Ինչպե՞ս է ստացվում, որ մեր հայրենակիցները արտասահմանում հասնում են մեծ հաջողությունների, իսկ իրենց հայրենիքում չեն կարողանում»,– ուշադրություն հատկացնելով աղքատության և արտագաղթի խնդիրներին ասաց Ծառուկյանը` հավաելելով որ միակ պատճառը«միջավայրի բացակայությունն»է :
«Եթե այս հարցին անմիջապես լուծում չտրվի, մենք ստիպված ենք գրանցելու աղքատության ավելի մեծ աճ, արտագաղթի ավելի մեծ ծավալներ: Պետք է պայմաններ ստեղծել, որ մարդը հեռանալու մասին չմտածի, մեր երիտասարդները պետք է ապագան ստեղծեն Հայրենիքում, իսկ դրա կանխման միակ լուծումն, աշխատատեղերի ստեղծումն է»:
Խոսելով 2008 համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքներից՝ Գագիկ Ծառուկյանը դրա ազդեցությունը հատկապես մեծ համարեց փոքր և միջին ձեռնարկությունների վրա, որոնց համար այն, ի տարբերություն խոշոր բիզնեսի, «լինել– չլինելու խնդիր» դարձավ. «Պետությունը պետք է այդ խավին աջակցի և արտոնութուններ տա: Սա է կայացման ճանապարհը»,- որպես լուծում առաջարկեց նա՝ ավելացնելով, որ այս խնդիրը դրված է նաև ԲՀԿ առաջիկա 5 տարիների ծրագրում:
Ծառուկյանը նաև ԲՀԿ անունից հանդես եկավ առաջարկով՝ «սկզբնական կապիտալիզմից անցում կատարել մարդկային կապիտալիզմի, այսինքն` ժողովրդական կապիտալիզմի»։ Գործարար միջավայրը բարելավելու համար անհրաժեշտ է ներդրումներ, դրսի կապիտալ»,-նշեց նա: «Մեր երկրի գլխավոր հերոսը պիտի լինի ոչ թե չինովնիկն ու պաշտոնյան, այլ մարդը»,– ասաց նա։
Ծառուկյանը պատասխանեց նաև մեծանուն ֆրանսահայ երգիչ Շարլ Ազնավուրի հարցադրմանը, թե ինչպես է պետությունը կանխելու արտագաղթը՝ նշելով, որ այն ունի հստակ պատասխան. «պետք է ամեն ինչ անել, որ մեր երկրի սոցիալ–տնտեսական վիճակը փոխվի, երկրի գործարար միջավայրը բարելավվի, ստեղծվեն նոր աշխատատեղեր»
ԲՀԿ առաջնորդը նաև նկատեց, որ իր կուսակցության համար մեծ նշանակություն ունի նաև համերաշխություն խնդրը: Նա կարևորեց խաղաղության հաստատումը թե սահմաններում, թե երկրի ներսում. «Ոչ ես, ոչ ԲՀԿ որևէ անդամ հանդես չի գալիս թշնամանքով որևէ այլ կուսակցության նկատմամբ: Պետք է ստեղծել համերաշխության մթնոլորտ, լսել միմյանց տեսակետները, որպեսզի մայիս 6-ի ընտրություններին դուրս գանք համախմբված»,-նշեց նա՝ որպես երկիրը այս վիճակից դուրս բերելու ևս մեկ կարևոր գործոն:
Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ առաջիկա ընտրությունները պետք է միանշանակ անցնեն ազատ և արդար, քանի որ դա լուրջ մարտահրավեր է Հայաստանի համար:
« Արդար ընտրությունների շուրջ պետք համախմբվի ողջ քաղաքական դաշտը»,-ասաց նա և նշեց, որ այդ կերպ կարելի է պահպանել ընտրողի իրավունքը: Նա հավատացրեց, որ ԲՀԿ-ն ամեն ինչ անելու է մեր ժողովրդի հավատն ու հույսը վերադարձնելու համար:
«Մենք ժողովրդին երբեք հուսախաբ չենք արել, և այս անգամ նույնպես արդարացնելու ենք ձեր հույսերը: Մենք ունենալու ենք բոլորի երազած Բարգավաճ Հայաստանը»,-ելույթը եզրափակեց Ծառուկյանը:
Թուրքական Taraf օրաթերթին հարցազրույց է տվել Հրանտ Դինքի ասպանության մեջ մեղադրվող Օգյուն Սամասթը, ով 22 տարի 10 ամսվա ազատազրկման է դատապարտված:
Նա պատմել է որ «Ակօս»-ի խմբագրապետի սպանությունը երեք փուլով պլանավորված գործողություն է եղել: Առաջին փուլում Դինքը պետք է լրատվամիջոցների թիրախում հայտնվեր: Սամասթը ասել է, որ այդ երեք փուլերի մասին ինքը չի ասել ոչ հարցաքննության ընթացքում, ոչ էլ դատարանում ցուցմունք տալիս:
«Ես սխալ եմ գործել և դրա պատասխանը տալիս եմ, տալիս եմ իմ երիտասարդությունը բանտում անցկացնելով»,- ասել է Սամասթը` նշելով որ եթե դատարանում իր տված ցուցմունքներն ավելի արդյունավետ օգտագործվեին, հիմա «պատկերն այլ կլիներ»:
«Ես Տրապիզոնում ոչ Դինքին էի ճանաչում, ոչ էլ «Ակօս» թերթի տեղը գիտեի: Ստացվում է, որ ես ձանձրացել եմ, անելիք չեմ ունեցել, եկել նման սխալ եմ գործել: Այդ մարդու սպանության հարցում նրան թիրախ դարձնողները իմ չափ հանցավոր են: Ովքեր որ մամուլում Դինքին «ազգի դավաճան» էին ներկայացնում, պետք է հարցաքննվեն` սպանության դրդման մեղադրանքով: Նախ դրանք թող բացահայտվեն, հետո իմ և Յասիլի հարցը առաջ կքաշվի: Ես շատ բաներ հիմա չեմ կարող ասել, մինչև առաջին փուլը չբացահայտվի: Ես այդ սպանությունից երեք ամիս առաջ հանդիպել և թեյ եմ խմել մեկի հետ, ով կապ ունի Դինքի սպանության հետ: Խոստանում են նաև այդ մասին պատմել», — ասել է Սամասթը:
Սամասթը ասել է, որ զղջում է Դինքին սպանելու համար: «Իմ նման 16 տարեկան մի երիտասարդի տվեք թող կարդան այդ թերթերը, ազգայնականության զգացման գերին կդառնա: Այժմ նման բան չէի անի: Իմ բոլոր ցուցմունքներում ասել եմ` երբ առաջին անգամ տեսա Դինքին, զղջացի, չուզեցա սպանել, սակայն որոշ բաներ հիշեցի: Դինքին սպանելը իմ սրտով չի եղել, պարզապես ես բազմաթիվ սպառնալիքներ եմ ստացել։ Ես սպանությունից հետո հանձնվելու է։ Յասին Հայալն ինձ վստահեցնում էր, որ ես 6 — 7 ամիս հետո դուրս էի գալու բանտից։ Յասին Հայալն է ինձ տվել Դինքի լուսանկարներն ու զենքը, որով իրականացրել եմ սպանությունը։ Ես ձգանը ձգողն եմ ընդամենը:Դրանք հիմա բացահայտել չեմ կարող, բայց ժամանակը կգա, դրանք էլ կպատմեմ», — ասել է նա:
Անդրադառնալով Էրհան Թունջելի հայտարարություններին, թե սպանության հետևում Էրգենեկոն խմբավորումն է, Սամասթը չի կարողացել հաստատել կամ հերքել դա, որովհետև տեղյակ չի եղել:
Սամասթն ասել է, որ ինքը պատրաստվում էր սպանությունից հետո հանձնվել իրավապահներին: Սակայն ցանկացել է հանձնվել իր ընտանիքի մոտից, այդ պատճառով էլ ուզում էր Տրապիզոն վերադառնալ:
«Սակայն լավ է, որ ինձ ձերբակալեցին: Եթե ինձ չբռնեին և հասնեի Տրապիզոն, ինձ սպանելու էին: Ինձ սպանել ցանկացողներին չեմ ճանաչում: Ինձ սպանել ցանկացողների մասին իմացել եմ բանտում կարդալով Նեդիմ Շեների «Կարմիր ուրբաթ» գիրքը», — ասել է նա:
Ինչպես հաղորդում է The Australian –ը WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը մտադիր է առաջադրվել ավստրալական սենատի ընտրություններում, չնայած, որ տնային կանաքի տակ է Մեծ Բրիտանիայում:
Ասանժը սպասում է բրիտանական իշխանությունների` իրեն Շվեդիային արտահանձնելու վերջնական որոշմանը:
«Մենք պարզել ենք, որ նա` չնայած կալանքին, կարող է առաջադրվել Սենատի ընտրություններում»,- նշված է ընկերության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք որ նախորդ դեկտեմբերից սեռական բնույթի հանցագործությունների մեջ կասկածվող Ասանժը գտնվում է Մեծ Բրիտանիայում տնային կալանքի տակ, սակայն Շվեդիան պահանջում է նրան էքստրադիցիայի ենթարկել: Ինքը` Ասանժը, հերքում է բոլոր մեղադրանքները` դրանք անվանելով քաղաքականապես մոտիվացված:
Ավստրալական սենատի ընտրությունները նշանակված են 2013 թվականին:
Մեկ շաբաթվա ընթացքում ` մարտի 10-ից 17-ն ընկած ժամանակահատվածում, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հակառակորդի կողմից արձանագրվել է հրադադարի շուրջ 350 խախտում, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 2300 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը զերծ են մնացել հակառակորդի հրահրիչ գործողություններին պատասխանելուց և մարտագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել են մարտական հերթապահություն:
Երեկ երեկոյան, տեղական ժամանակով ժամը 21.19-ին, Վանի նահանգի Մուրադիյե շրջանում գրանցվել է 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ. զոհեր ու ավերածություններ չկան: Բացի այդ, գրանցվել են երեք ավելի թույլ երկրաշարժեր, որոնք ունեցել են համապատասխանաբար 2.2, 2.3 և 2.8 բալ ուժգնություն,- այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.