23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Հայկական ժամանակ». ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները երեկ խորհրդարանի միջանցքներում իրար պատմում էին, թե ինչպես է Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը իրենց առաջարկել գրազ գալ, որ որևէ մեկը «իր դեմ» չի առաջադրվի Երևանի թիվ 7 ընտրատարածքում:
Լրագրողներից որևէ մեկը չի ընդունել Ալեքսանյանի գրազը` համարելով, որ տանուլ կտա: Ինքը` Ալեքսանյանն էլ առաջնորդվել է այդ կանխավարկածով, որովհետև երեկ նույն ընտրատարածքում «առաջադրվել է տվել» Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի աշխատակից, անկուսակցական ոմն Վարդան Վարդանյանի: Թերթը հիշեցնում է, որ գործող Ընտրական օրենսգրքի համաձայն` ընտրությունների կայացման համար անհրաժեշտ է, որ գրանցված թեկնածուների թիվը լինի առնվազն երկուսը: Այսօր առաջադրումների ժամկետները սպառվում են:
«Չորրորդ ինքնիշխանություն». Թերթը զրուցել է «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ և վարող Պետրոս Ղազարյանի հետ, որից մի հատված ներկայացնում ենք ստորև.
-Պարոն Ղազարյան, հրապարակվեց ԲՀԿ համամասնական ցուցակը: Ձեր անունն այնտեղ չկար: Ինչպե՞ս կմեկնաբանեք:
-Երբ ես հայտարարեցի, որ ցանկանում եմ գնալ խորհրդարան, ենթադրում էի, որ հնարավոր է համատեղեի լրագրողական աշխատանքը: Սակայն ներսից ծանոթանալով գործընթացներին, նման համատեղությունն ինձ անհամատեղելի թվաց: Ես կամ պետք է լինեի լիարժեք պատգամավոր, կամ մնայի լրագրող: Եվ ես առաջարկեցի պարոն Ծառուկյանին ինձ չներառել համամասնական ցուցակի մեջ: Երկրորդ, ես մտածում էի, որ ապագա խորհրդարանը շանս ունի նախորդներից որակապես ավելի լավը լինելու, բայց երբ ծանոթացա տարբեր կուսակցությունների նախընտրական ցուցակներին, հասկացա, որ խորհրդարան չգնալու իմ որոշումը լիովին արդարացված է:
— Ձեր և Ձեր նմանների ներգրավվածությունը տարբեր կուսակցությունների ցուցակներում չէ՞ր կարող փոխել խորհրդարանի պատկերը:
— Որքան էլ կուսակցություններն իրարից տարբեր են, խորհրդարանը մեկ քաղաքական մարմին է, և խնդիրը ոչ մեկ մարդու, ոչ էլ մեկ կուսակցության մեջ է: Թե գործող խորհրդարանում, թե, վստահ եմ, ապագա խորհրդարանում կլինեն շատ արժանավոր մարդիկ, բայց խորհրդարանի ընդհանուր որակը, ցավոք, նրանցով պայմանավորված չի լինի:
-Ուզում եք ասել, որ նոր ձևավորվելիք խորհրդարանը Ձեզ և Ձեր նմաններին արժանի չէ՞: Ձեր ասածից այդ է բխում:
-Կարծում եմ` այս խորհրդարանը արժանի չէ ՀՀ որևէ քաղաքացու: Ցավոք, ծանոթանալով կուսակցությունների նախընտրական ցուցակներին, քիչ հավանականություն եմ տեսնում խորհրդարանի ընդհանուր որակի բարձրացման: Դա մեկ թիմով պայմանավորված չէ:
— Ի՞նչ եք պատրաստվում անել առաջիկայում:
— Ես կմնամ անկախ լրագրող: Մենք պատրաստվում ենք նոր եթերաշրջանի և կփորձենք հեռուստադիտողներին ներկայացնել ողջ քաղաքական սպեկտորը, որպեսզի մեր քաղաքացիները հնարավորինս ճիշտ ընտրություն կատարեն: Կփորձենք դառնալ ՀՀ քաղաքացուն արժանի հեռուստատեսություն:
Մարտի 21-ին, ժամը 17.55-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Արտաշատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ջրաշեն գյուղի բնակիչ Թորգոմ Խուդոյանի տանը դիակ կա:Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը տան խոհանոցի հատակին հայտնաբերել է տանտիրուհու՝ 74-ամյա Չինար Խուդոյանի դիակը` պարանոցի, կրծքավանդակի և որովայնի կտրած-ծակած վերքերի հետքերով:Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը:Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:
Իջևան քաղաքի Անկախության փողոցում տեղադրված է «Քվեն ուժ է» հասարակական շարժման կարմիր վրանը: Վրանում շարժման իջևանցի մասնակիցներ Ռոբերտ Խաչատրյանը և Արսեն Ալիխանյանն էին, որոնք ասացին, որ իրենք ՀՅԴ անդամներ են, սակայն այս դեպքում հանդիսանամ են հասարակական շարժման ներկայացացիչներ: Նրանք գրառում են շարժմանը միացողների անուն-ազգանանունները, վերջիններս ստորագրամ են, սակայն այդ մարդկանց անձնագրային տվյալները չեն հաշվառվում: Հասարակական շարժման կարմիր վրանը Իջևանում տեղադրված է մարտի 16-ից. անցած 8 օրվա ընթացքում շարժմանը միացել է շուրջ 160 իջևանցի: Ռոբերտ Խաչատրյանը և Արսեն Ալիխանյանն ասացին, որ շատերն են մոտենում և հայտարարում` ընտրությունների միջոցով Հայաստանում ոչինչ չի փոխվի, ոմանք էլ ասում են, թե սպասում են ընտրակաշառքի: Իջևանում շրջանառվող խոսակցաթյանների համաձայն` մայիսի 8-ի խորհրդարանական ընտրություններում յուրաքանչյուր ձայնի համար ընտրակաշառքը լինելու է 10 հազար դրամ:
Հանրապետական կուսակցությունն գործադիր մարմնի իր այսօրվա նիստում որոշել է, առաջադրել պատգամավոր՝ ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանի թեկնածությունը: Նա կառաջադրվի Երևանի թիվ 1 ընտրատարածքում: Մինչ այս որոշված էր, որ այդ ընտրատարածքում առաջադրվելու է Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան Էդիկ Գեւորգյանը:
Հիշեցնենք, որ մի քանի օր է, քննարկվում է Հայրապետյանի առաջադրվելու խնդիրը: «Հլը մի հատ դեմքիս ուշադիր նայեք, ես նմա՞ն եմ մարդու, որին կարող են ստիպել, իմ ընկերը կարող ինձ համոզել, միակ մարդն ինքն է, որ կարող է համոզել, որին ես շատ եմ սիրում և հարգում»,- ասել է Ռուբեն Հայրապետյանը: Խոսքը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մասին է: Փաստորեն, նա կարողացել է համոզել:
Երևանի թիվ 8 ընտրատարածքում իր թեկնածությունն է առաջադրել Հայ Ազգային Կոնգրեսի անդամ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը: Նրա մրցակիցն է Սամվել Ալեքսանյանի հովանավորյալ ու բարեկամ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կորյուն Նահապետյանը: Այսօր առաջադրվել է նաև Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքի մեկ այլ անդամ` Սասուն Միքայելյանը: Նա կպայքարի թիվ 25 ընտրատարածքում, որը գտնվում է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում: Նույն ընտրատարածքում առաջադրվել են նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Քոչարյանը: |
վաղը Երևանում առաքելության մանդատը, գործունեության ծավալն ու շրջանակը կներկայացնի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների Ռադմիլա Շեկեռինսկան (Radmila Sekerinska Jankovska):
Ռադմիլա Շեկեռինսկան գլխավորել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելությունը 2009թ. Ղրղըզստանի նախագահական ընտրություններում:
«Մեդիամաքս» գործակալությունը, հաղորդում է, որ Շեկեռինսկան 2004թ. նոյեմբեր-դեկտեմբերին եղել է Մակեդոնիայի նախկին հարավսլավական պետության վարչապետը: Այնուհետև գլխավորել է ընդդիմադիր Սոցիալ-Դեմոկրատական միությունը, եղել է Մակեդոնիայի խորհրդարանի ընդդիմության առաջնորդը:
Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել հանրապետությունում. Քաղաքական դաշտի քաոսը, սպառնում է դառնալ զավեշտ: Հիմա, երբ արդեն ԱԺ առաջիկա ընտրություններում առաջադրվել են թեկնածուներ, քիչ թե շատ հստակեցվել է կուսակցությունների նախընտրական ցուցակները, լրատվամիջոցներից խուսափում են թե ներկայիս գործող ԱԺ պատգամավորները, թե` նորընծա թեկնածուները:
Ժողովրդի ընտրյալները գերադասում են դուրս չգալ մարդամեջ, նրանցից շատերը դրածո են, որոնց տնօրինում են նրանք` ում վստահված է տվյալ թեկնածուն:Իսկ ապագա պատգամավորացուները սսկվել են, որ հանկարծ չվրիպեն իրենց խոսքում, չասեն այնպիսի բաներ, որ չպետք է ասեին, ինֆորմացիայի արտահոսք թույլ չտան: Իսկ նրանց պատնեշող առնվազն մի 4 — 5 հոգի է հայտնվել, որոնք ամեն ինչ անում են սիրասուն թեկնածուին զերծ պահելու անցանկալի ժուռնալիստներից:
Մարտի 20-ին, ժամը 15-ի սահմաններում, թիվ 33 երթուղու «Գազել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ազատության պողոտայում բախվել է «ՎԱԶ-2107» և «ԲՄՎ-500» մակնիշի ավտոմեքենաների:Բախման հետևանքով երթուղայինը կողաշրջվել է. 3 ուղևորներ ստացել են մարմնական վնասվածքներ: Կատարվում է քննություն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.