23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Նախընտրական այս խառը շրջանում, երբ կուսակցությունները ընկած ցուցակներ են ճշտում, ջրմուղը որոշել է թարմացնել պայմանագրերը: Հետաքրքիր է, թե ինչու են ընտրել հենց այս ժամանակահատվածը: Հարցը պարզաբանելու համար դիմեցինք «Երևան ջուր» ՓԲԸ-ին, որտեղից լրատվության բաժնի պատասխանատուն ասաց. «Պայմանագրերը վերակնքվում են: Տվյալներ են ճգրտվում, քանի որ առաջին իրավական պայմանագրերը կնքվել են 2002 թվականին, ուստի 10 տարվա ընթացքում նոր փոփոխություններ են եղել, մարդիկ են բնակարաններ վաճառել, մարդիկ են մահացել, երկրից հեռացել: Սա արվում է միայն թարմացումներ կատարելու նպատակով: Իսկ պայմանագիրը տիպային պայմանագիր է, հաստատված կառավարության կողմից: Որևէ նոր փոփոխություն և նոր կետեր չկան ավելացված, կան միայն բնակիչների և մեր պարտավորությունների մասին լրացումներ»:
«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը ՝ IPSC և TNS opinion ընկերությունների հետ համատեղ փետրվարի 29-ից մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում , իրականացրել է հարցում. «Ում կտայիք ձեր ձայնը, եթե ընտրությունները լինեին այս կիրակի» հարցին, հարցվածների պատասխանները տվել են հետևյալ պատկերը . ԲՀԿ՝ 41 , ՀՀԿ՝ 37, ՀՅԴ, ՀԱԿ և «Օրինաց երկիր»՝ 5–ական և «Ժառանգություն»՝ 4 տոկոս:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԵԲ գլխավոր քարտուղարը Մայքլ Քեմբեքը ասաց, որ հետազոտությունը անկախ սկզբունքով է անցկացվել և բոլոր տվյալները համապատասխանում են միջազգային չափանիշներին. «Մենք սովորել ենք այն իրավիճակին, որ առկա է Հայաստանում։ Յուրաքանչյուր ընտրությունների ժամանակ անցկացվում են տարատեսակ հարցումներ, բայց մեզ համար շատ կարևոր էր չեզոք հարցում անցկացնել: Թեև մենք 100 տոկոս վստահությամբ չենք կարող ասել, բայց մի բան անկասկած է` տվյալները չեզոք են»,- հայտարարեց նա:
Քեմբեքը նշեց, որ հարցման նպատակն է հայկական ընտրազանգվածին ներկայացնել այսօրվա իրավիճակը: Հարցումների սահմանային սխալը, ըստ Քեմբեքի, 2.4 տոկոս է, այսինքն այդքան ավել կամ պակաս կարող է լինել իրական արդյունքից։ ՀԵԲ քարտուղարը շեշտեց, որ իրենք նպատակ ունեն լավ հարաբերություններ ստեղծել Հայաստանի և Եվրոպայի միջև, և այս ընտրությունները շատ կարևոր են այդ առումով:
Հետազոտության հեղինակները հարցմանը մասնակցած անձանց խնդրել են նշել 5 քաղաքական ուժերի անուն, որոնց մասին իրենք առավել տեղեկացված են: Ըստ այդմ, հարցվածներն առավելապես տեղեկացված են եղել ԲՀԿ-ի մասին` 78%: 2010-ի հոկտեմբերին ԲՀԿ-ի մասին տեղեկացվածությունը կազմել է 39%: Երկրորդն այս ցուցանիշով ՀՀԿ-ն է` 71%: Նույն ցուցանիշը 2010-ի հոկտեմբերին եղել է 38%: Երրորդը` ՕԵԿ-ն է 51% (2010-ին` 19%), նրան հետեւում են ՀՅԴ-ն` 34% (2010-ին` 20%), «ժառանգությունը»` 26% (2010-ին` 9%), և ՀԱԿ-ը` 16% (2010-ին` 8%): Ի դեպ, ԲՀԿ–ՀՀԿ ուժերի հարաբերակցության մասին Քեմբեքն ասաց, որ թեև ԲՀԿ-ն մի փոքր առաջ է, բայց նշանակալի առումով տարբերություն ՀՀԿ-ի հետ չունի, քանի որ բացարձակ վստահորեն հնարավոր չէ ասել, թե ԲՀԿ–ն առաջինն է: «Բայց մենք վստահ կարող ենք ասել, որ այս երկու կուսակցությունները առաջնորդներ են: Մենք համոզված ենք, որ նրանք առաջնորդներ են»,- նշեց Քեմբեքը:
Նախագահական ընտրությունները այս կիրակի անցկացնելու դեպքում առաջատարը կլիներ Սերժ Սարգսյանը: Ընդ որում` եթե 2010թ-ին նրա վարկանիշը 27 տոկոս էր, ապա ներկայում այն կազմում է 33 տոկոս:
Ընդ որում` նախագահ Սերժ Սարգսյանին հարցվածների 100 տոկոսը ընկալում է իբրև փորձառու քաղաքական գործիչ, իսկ ԲՀԿ առաջնորդին՝ 77 տոկոսը:
Սերժ Սարգսյանին վստահելի է համարում հարցվածների 71 տոկոսը, իսկ Գ.Ծառուկյանին այդպիսին համարում է հարցվածների 87 տոկոսը:
Նույն ժամանակահատվածում աճել է նաև տեղեկացվածությունը կոնկրետ քաղաքական գործիչների մասին: Եվ եթե երկու տարի առաջ երկրի ղեկավար Սերժ Սարգսյանի անունը առաջատարն էր, քանի որ ավելի մեծ թվով մարդիկ գիտեին նրա մասին, ապա այս հարցման ընթացքում առաջատար է դարձել Գագիկ Ծառուկյանը: Բայց, ըստ Քեմբեքի, ԲՀԿ առաջնորդը առավել ժողովրդականություն վայելող կուսակցության ղեկավարն է, մինչդեռ Սերժ Սարգսյանը շարունակում է մնալ առաջատար՝ որպես նախագահի պոտենցիալ թեկնածու:
Ըստ Մայքլ Քեմբեքի, հաջորդ նպատակը տեղեկանալն էր, թե քաղաքականության մասին ընտրողների մեծամասնությունը որ լրատվամիջոցներից է ստանում ինֆորմացիա: Պարզվել է, որ 95 տոկոսը տեղեկատվություն ստանում է հեռուստատեսությունից, ինտերնետից՝ 31, տպագիր մամուլից՝ 22 տոկոսը։
Հարցմանը մասնակցել է 1600 մարդ Երևանից և մարզերից:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը ասաց, որ իր կարծիքով մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից հետո Ազգային ժողովում կլինեն ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, ՕԵԿ կուսակցություններն ու «Ժառանգություն»–«Ազատ դեմոկրատներ» դաշինքը:
Մնացած կուսակցությունները, ըստ նրա, ոչ մի հնարավորություն չունեն հաջողություն ունենալու և անցնելու խորհրդարան. «Այս 6 կուսակցությունները անկասկած կգնան խորհրդարան: Մնացածը չունեն լուրջ ցանկություն անցնելու, այլ ուղղակի նպատակ ունեն քաղաքակնության մեջ երևալ»,-նշեց քաղաքագետը:
Քաղաքագետը նշել է, որ, ճիշտ է, «ինքն անձամբ չի հաշվել, սակայն ըստ հաշվողների տվյալների», ներկայումս Հայաստանի Ազգային ժողովում կան մոտավորապես 76 օլիգարխներ. .«Ելնելով համամասնական ցուցակներից` հաջորդ գումարման խորհրդարանում նրանց թիվը կնվազի», — ավելացրել է Իսկանդարյանը, նշելով, որ ամենախոշոր գործիչներն, այնուամենայնիվ, կանցնեն խորհրդարան: Ըստ քաղաքագետի` խորհրդարանում օլիգարխի ներկայությունը բոլորովին մի բան է, իսկ նրա ներկայացուցչինը`այլ:
Նրա կարծիքով, կուսակցությունների միջև կա ակնհայտ մրցակցություն, որը կարող է և՛ քաղաքակիրթ ձևով դրսևորվել և՛ ոչ քաղաքակիրթ: Ինչ վերաբերում է գործարարների ներկայությանը Ազգային ժողովում, ապա Իսկանդարյանը կարծում է, որ նրանք քիչ կլինեն խորհրդարանում, բայց կընտրվեն օլիգարխներից ամենահայտնիները:
Նրա խոսքով, թեև իշխանություններն անկեղծորեն ուզում են արդար ընտրություններ անցկացնել, բայց ասելը մեկ բան է, անելը՝ մեկ այլ:
Բայց այնքան էլ կարևոր չէ այն, թե ընտրությունները որքան արդար կլինեն միջազգային կառույցների համար, որքան մեզ համար:
«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ «Թեղուտում լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցման եւ պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի» վերաբերյալ սույն թվականի մարտի 23-ին նախատեսված հանրային քննարկմանը մասնակցելու հրավեր իրենք չեն ընդունելու։
Նախաձեռնության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ մարտի 19-ին նախաձեռնության մի քանի ակտիվիստներ իրենց էլեկտրոնային փոստերի վրա ստացել են նշված քննարկմանը մասնակցելու համար։
Հաղորդագրությունում նաև նշված է.
«Սույն հրավերով մեզ հայտնի դարձավ նաեւ, որ ՀՀ վարչապետի 13.03.2012թ. թիվ 212-Ա որոշմամբ ստեղծվել է ինչ որ աշխատանքային խումբ, որում ընդգրկված չեն հասարակական կառույցների ներկայացուցիչները՝ վերոնշյալ հանրային քննարկումը կազմակերպելու նպատակով:
Սույնով հայտարարում ենք, որ «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամները չեն մասնակցելու վերոնշյալ քննարկմանը, քանի որ.
1. մեզ համար պարզ չէ թե ինչ նպատակ է հետապնդում տվյալ հանրային քննարկումը, թե սա ևս նախընտրական քարոզարշավի համար նախատեսված միջոցառում է,
2. ինչ արդյունքներ են ակնկալվելու հանրային քննարկումներից, մասնավորապես արտահայտված բացասական կարծիքների մասով,
3. արդյոք հանրային քննարկման արդյունքում արտահայտած կարծիքներն ազդեցություն են ունենալու ՀՀ կառավարության որոշումների կայացման վրա,
4. ինչ օրակարգ է, ովքեր են բանախոսները, ում միջոցներով է այն կազմակերպվում:
Բացի այդ հասկանալի չէ նաև, թե ինչի համար է ընդհանրապես ստեղծվել այդ աշխատանքային խումբը, եթե կառավարությունն անընդհատ թմբկահարում է, որ խնդրո առարկա հանդիսացող ծրագիրը Հայստանի պատմության ամենակարևոր ծրագրերից մեկն է և հաշվի չեն առնվում և մինչև օրս ի կատար չեն ածվում Հայաստանի վերաբերյալ ընդունված Օրհուսի համապատասխանության կոմիտեի որոշումները:
Կարծում ենք, որ այս ձեւաչափով հանրային քննարկում կազմակերպելն արդյունավետ չէ, չի բխում ոչ հանրության, եւ ոչ պետության շահերից:
Փաստում ենք նաեւ, որ հասարակական կազմակերպությունները եւ քաղաքացիական նախաձեռնությունները բազմիցս արտահայտել են իրենց դժգոհություններն ու իրավական հիմնավորումները` Թեղուտի և այլ նոր բացվող մետաղային հանքավայրերի շահագործման ծրագրերի հակաբնապահպանական, հակատնտեսական, հակապետական լինելու մասին, բայց չնայած այդ ամենին, դրանք համապատասխան ուշադրության չեն արժանացել թե կառավարության, թե ծրագիրն իրականացնող ընկերությունների կողմից:
Հետևապես, վերոշարադրյալից ելնելով մեզ թույլ ենք տալիս արձանագրելու, որ նմանատիպ ֆորմատով քննարկումներն ու լսումները ձևական և իմիտացիոն բնույթ են կրում, որին մենք աննպատակահարմար ենք գտնում մասնակցել և ներգրավել նմանատիպ միջոցառումներին:
Եվս մեկ անգամ պահանջում ենք ՀՀ կառավարությունից անհապաղ դադարեցնել Թեղուտի հանքավայրում ներկայումս ընթացող բոլոր աշխատանքները, եւ միայն դրանից հետո կատարել նոր համալիր բնապահպանական, տնտեսական եւ տեխնիկական ուսումնասիրություններ հասկանալու համար թե Թեղուտի, թե մյուս հանքավայրերի շահագործման ներկայիս ծրագրերի արդյունավետությունն ու նպատակահարմարությունը մեր պետության եւ բնակչության համար:
«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնություն
ԱԺ ”Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը խորհրդարանական ընտրություններում մեծամասնական ընտրակագով կպայքարի ՀՖՖ նախագահ, ՀՀԿ ներկայացուցիչ Ռուբեն Հայրապետյանի դեմ: Նա Facebook սոցիալական ցանցի իր էջում քիչ առաջ տեղեկացրել է, որ առաջադրվելու է թիվ 1 ընտրատարածում, որտեղ իր թեկածությունն է առաջադրել նաև Հայրապետյանը: ”Իմ և ”Ժառանգության” մտադրություններն անփոփոխ են և ես մարտի 22-ին կպաշտոնականացնեմ թիվ 1 ընտրատարածքում իմ թեկնածության առաջադրումը: Հաջողություն մաղթենք առաջին հերթին ժողովրդին: Սա նրա ընտրությունն է, նոր իմը, իմ մրցակից Ռուբեն Հայրապետյանինը կամ որևէ այլ մեկինը: Վերջին հաշ
վով ցանկացած հասարակություն արժանի է իր իշխանությանը: Եվ ահա, հասարակությունն է, որ պետք է ընտրի, թե ինչ իշխանության է ինքն արժանի: Մեր վճռելու ու գործելու պահը մոտենում է ավարտին, և գալիս է մեր սպասելու պահը: Սպասելու` ժողովրդի գործելուն ու վճռին”,- գրել է Սաֆարյանը:
Հիշեցնենք, որ Ավան վարչական շրջանն ընդգրկող Երեւանի թիվ 1 ընտրատարածքում մեծամասնականով ինքնաառաջադրվել է նաև լրագրող Գայանե Առուստամյանը:
«Արայ» ընկերության սեփականատեր Արմեն Պետրոսյանի մոր` Կարինե Սուքիասյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել և քրեական գործ հարուցվել քրեական օրենսգրքի 167 հոդվածի հատկանիշներով` ծնողներից երեխային ապօրինի բաժանելու հատկանիշներով: Կարինե Սուքիասյանը թոռնուհու` Կարինայի հետ Հայաստանից հեռացել է և նրա գտնվելու վայրը հայտնի չէ:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:
Իսկ վերը նշված հոդվածի շրջանակներում անձը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից 250-ապատիկի չափով կամ ազատազրկմամբ` առավելագույնը 5 տարի ժամկետով:
Այսօր կառավարության նիստի ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ներկայացրեց օրակարգի հարցերից մեկը՝ կապված ՀՀ 2012-2014 թթ. անասնաբուժական պատրաստուկների, ախտորոշիչ միջոցների և ախտահանիչների ձեռքբերման ծրագիրը հաստատելու մասին, որի ժամանակ ՀՀ վարչապետն ասաց. «Երբ ես գյուղացիների հետ էի հանդիպում Արմավիրի մարզում, գյուղացիները բողոքում էին պատվաստանյութերի որակից»:
Ի պատասխան գյուղնախարար Սերգո Կարապետյանն ասաց, որ Վարչապետը մասնավորապես նշեց, որ Արմավիրի մարզի գյուղացիները դժգոհում են դեղորայքի արդյունավետությունից:
Ի պատասխան` գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ասաց, որ գյուղացիները ճիշտ չեն ներկայացնում հարցը, քանի որ 2 տարվա մեջ ինքը բողոքներ չի ստացել, ու համաճարակներ չկան: Ինչ վերաբերում է ստուգմանը, ապա գյուղնախարարն ասաց, որ Հայաստանը չունի լաբորատորիա` պատվաստանյութերը ստուգելու համար, իսկ Եվրոպա ուղարկելը բավական թանկ է, ուստի նման բան չեն անում:
«Իսկ ինչո՞ւ, թա՞նկ հաճույք է»,- հետաքրքվեց վարչապետը, որի գյուղնախարարը պատասխանեց. «Իհարկե»։
Ինչպես տեղեկացնում է այֆ Նյուզը, փոփ արքա Մայքլ Ջեքսոնին պատկանող Լոս Անջելես քաղաքում գտնվող շքեղ առանձնատունը շուտով կվաճառվի:
Այդ շքեղ երկհարկանի առանձնատունը կառուցված Ֆրանսիական ոճով նախատեսվում է վաճառել 23.9մլն դոլարով: Առանձնատանը կա նաև գինու մառան իր համտեսման սրահով, սպա կենտրոն, մարզադահլիճ, վերելակ, մեծ լողավազան, պարտեզ և կինոթատրոն:
2002թ. կառուցված առանձնատան մակերեսը 1580մ/ք է: Արդեն այսօր մի շարք հեղինակություններ պատրաստ են գնել այն, սակայն նրանց անունները դեռ չեն հրապարակվում:
Ինչպես տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հարավային Կորեայում անցկացվելիք Միջուկային անվտանգության համաժողովի շրջանակներում հանդիպելու է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ:
Իսկ Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բեն Ռոդեսը ասել է, որ Օբամա-Էրդողան հանդիպումը տեղի կունենա մարտի 25-ին: Ռոդեսի խոսքով` հանդիպմանը քննարկվելու են Սիրիայի հետ կապված իրադարձությունները, Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցող զարգացումներն ու Իրանի միջուկային խնդիրները:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.