23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Associated Press-ի փոխանցմամբ, Լոս Անջելեսի շրջանի քննչական բաժնի փոխանցմամբ, փոփ-երգչուհի Ուիթնի Հյուսթոնը մահացել է խեղդվելուց, սրտի աթերոսկլերոտիկ հիվանդությունից եւ կոկաինի խրոնիկ օգտագործումից: Քննիչի խոսքով, Հյուսթոնի մահվան պատճառը դժբախտ պատահարն է եւ մահվան մեջ հանցավոր որեւէ միտում չկա: Դատաթունաքիմիական փորձաքննությունը ցույց է տվել, որ Հյուսթոնի մարմնում կոկաինի ու ցավազրկողների հետքեր կան, որոնց ռեակցիան էլ հանգեցրել է մահվան: Ըստ քննիչի, Հյուսթոնը նաեւ մարիխուանա, ալպրազոլամ, ցիկլոբենզապրին եւ դիֆենհիդրամին է օգտագործել, սակայն դրանք չեն եղել մահվան պատճառը: Փորձաքննության նախնական եզրակացությունը ստացվել է Հյուսթոնի մահվանից 40 օր անց: Աստղը մահացել էր փետրվարի 11-ին, կյանքի 48-րդ տարում, Բեւեռլի-Հիլզի հյուրանոցներից մեկում: Քննիչի ամբողջական եզրակացությունը ստացվելու է երկու շաբաթվա ընթացքում:
Ինչպես տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը, ԱՄՆ պետաարտուղար Հիլարի Քլինթոնը կմասնակցի ապրիլի 1-ին Ստամբուլում տեղի ունենալիք «Սիրիայի բարեկամների» համաժողովին: Քլինթոնի` ստամբուլյան համաժողովի մասնակցության մասին հայտարարել է ԱՄՆ Սպիտակ տան խոսնակ Վիկտորիա Նուլենդը` շեշտելով, որ իրենք ակնկալում են, որ համաժողովին ՄԱԿ-ը ևս կներկայացվի:
«Չորրորդ ինքնիշխանություն». Գեղարքունիքի մարզի թիվ 23 ընտրատարածքում առաջադրված թեկնածուներից մեկը` Կարեն Բոթոյանը, Սերգեյ Մանուկյանի` Շինանյութի Սերոժի փեսան է: Մինչ նրան փեսայանալը` Կարեն Բոթոյանր եղել է Սերգեյ Մանուկյանի անձնական թիկնապահը: Աղջկա հետ ամուսնանալուց հետո նպատակասլաց երիտասարդը հիմա էլ ձգտում է պատգամավոր դառնալ: Փեսայասեր աներն էլ ոչինչ չի խնայում դրա համար: Թերթի տեղեկություններով, Մանուկյանն անգամ դիմել է ուժային կառույցների որոշ ներկայացուցիչների` վերջիններիս խնդրելով քաղաքական հովանավորության տակ վերցնել փեսային, ինքն էլ համապատասխանաբար շռայլորեն «կվարձատրի» նրանց: Ի դեպ`Բոթոյանի ընտրատարածքում աոաջադրված ԲՀԿ թեկնածուին, շրջանառվող տեղեկությունների համաձայն, որոշել է օգնել Մհեր Սեդրակյանը` Թոխմախի Մհերը: Եվ սա, բնականաբար, դուր չի եկել ուժայիններին, և նրանք փորձել են միջոցներ ձեռնարկել չեզոքացնելու Սեդրակյանի միջամտությունը:
Ի դեպ` Շինանյութի Սերգեյը Մհեր Սեդրակյանի հետ տարիներ շարունակ մտերիմ բարեկամի պես է եղել: Նրանց միջև անգամ քավոր-սանիկական հարաբերություններ են եղել, սակայն վերջերս Սեղրակյանը նրա հետ խզել է իր հարաբերաթյունները: Ի դեպ` այդ կոնֆլիկտի արդյունքում` Սերգեյ Մանուկյանը դիմել է իրավապահներին` խնդրելով նրանց «գործ սարքել» Սեդրակյանի դեմ: Սակայն զարգացումներն այլ ընթացք են ստացել: Թե խոսքն ինչի մասին է` թերթը կներկայացնի առաջիկայում:
«Հայացք». Թերթի ունեցած հավաստի տվյալներով` «Գրանդ տոբակոյի» սեփականատեր Հրանտ Վարդանյանն առաջիկայում ընտանիքով, թե գերդաստանով կհեռանա Հայաստանից: Ինչպես գիտենք, այս Աժ-ում նրա Կարեն և Միքայել որդիները պատգամավորներ էին (առաջինը` ՀՅԴ-ից, երկրորդը` ՀՀԿ-ից’ մեծամասնականով): Կարենը հրաժարվել է պատգամավոր դառնալուց: Երեկ վերջին պահին պարզ դարձավ, որ Վարդանյանի ավագ որդին նույնպես մտադիր չէ իր թեկնածությունը կրկին դնելու թիվ 40 ընտրատարածքում (Նոյեմբերյան, Իջևան): Նրա փոխարեն «Գրանդ տոբակոն» թեկնածու է առաջադրել երկու հոգու` ծխախոտագործուհի ոմն Սուսաննա Աբրահամյանի և Մարինա Մարաբյանին, որոնց տարածքում ոչ ոք չի ճանաչում: Այս քայլը շոկի մեջ է գցել թե՛ տեղացիներին, թե’ ՀՀԿ-ին: Գրանցվել են նաև Նոյեմբերյանի նախկին ոստիկանապետ Երվանդ Չիլինգարյանը և տեղացի Վարուժան Բաբաջանյանը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը իր կայքում հրապարակել է մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցության համամասնական ցանկը, որը բաղկացած է 165 անուններից.
1. Ծառուկյան Գագիկ Կոլյայի
2. Օսկանյան Վարդան Մինասի
3. Վարդանյան Վարդան Նահապետի
4. Արսենյան Գուրգեն Բաբկենի
5. Բալասանյան Սամվել Միսակի
6. Զոհրաբյան Նաիրա Վահանի
7. Հովհաննիսյան Վահե Լավրենտի
8. Քուշկյան Հարություն Մաքսիմի
9. Հովհաննիսյան Հմայակ Կոնստանտինի
10. Մելքումյան Միքայել Սերգեյի
11. Վարդանյան Էլինար Սուրիկի
12. Մարգարյան Ստեփան Գրիգորի
13. Թամազյան Արթուր Ռաֆիկի
14. Սաֆարյան Արամ Վիլենի
15. Գալստյան Խաչիկ Սամվելի
16. Պողոսյան Թամարա Հարությունի
17. Էնիֆիաջյան Վահե Սարգսի
18. Գևորգյան Ռուբեն Պետիկի
19. Բաբայան Վահան Շոթայի
20. Ուրիխանյան Տիգրան Խաչատուրի
21. Ավետիսյան Հռիփսիմե Նորայրի
22. Գասպարյան Ռուստամ Ռաֆիկի
23. Կարապետյան Կարո Երեմի
24. Մանուկյան Մելիք Սարիբեկի
25. Ղարագյոզյան Հարություն Արփիարի
26. Բոգդանյան Մարինե Հակոբի
27. Մանուկյան Աբրահամ Հակոբի
28. Մխիթարյան Արշակ Գարմենի
29. Դավթյան Հրանտ Դավթի
30. Սիմոնյան Մերուժան Համլետի
31. Հակոբյան Շուշանիկ Ռազմիկի
32. Մադաթյան Հրանտ Ռոբերտի
33. Ավետիսյան Սարգիս Կարապետի
34. Պողոսյան Վազգեն Վոլոդյայի
35. Ախոյան Արագած Անդրուշի
36. Հակոբյան Սուսաննա Անուշավանի
37. Ստեփանյան Տիգրան Վաչիկի
38. Պետոյան Մուշեղ Թուրինջի
39. Հարությունյան Մխիթար Ջանշիկի
40. Ալեքսանյան Արայիկ Ֆելիքսի
41. Ղուկասյան Դիանա Ալեքսանդրի
42. Գրիգորյան Վարդեւան Ֆաբրիցուսկի
43. Գրիգորյան Գրիգոր Վարդգեսի
44. Գրիգորյան Մարտուն Կամոյի
45. Կարապետյան Վահան Գուրգենի
46. Գյուլիյան Վեներա Արտավազդի
47. Խաչատրյան Հայկ Ռոբերտի
48. Մանուկյան Տիգրան Հրաչիկի
49. Ավագյան Արսեն Դնեպրի
50. Առաքելյան Բազմասեր Մանաֆասի
51. Ափոյան Նելլի Խաչատուրի
52. Մախսուդյան Վահագն Վահրամի
53. Աղաբաբյան Արսեն Լիպարիտի
54. Այվազյան Արմեն Ստեփանի
55. Արամյան Արա Հայկի
56. Շուխյան Տաթեւիկ Էդուարդի
57. Առաքելյան Վահրամ Բազմասերի
58. Գրիգորյան Արթուր Գրիշայի
59. Ավետիսյան Արմեն Նիկոլայի
60. Պողոսյան Նվեր Ղազարի
61 . Գեւորգյան Ռուզաննա Գեւորգի
62. Բագրատյան Սերգեյ Պապաշի
63. Խաչատրյան Լյովա Յուզիկի
64. Աղաբաբյան Արայիկ Ռազմիկի
65. Հայրապետյան Սայեն Նորիկի
66. Հարությունյան Գայանե Հարությունի
67. Կարախանյան Էդիկ Նորիկի
68. Ղոչիկյան Վահան Համլետի
69. Նազարյան Հակոբ Աշոտի
70. Գրիգորյան Գրիգորի Գագիկի
71. Հայրապետյան Արփինե Լենդրիկի
72. Կարապողոսյան Հարություն Կարապետի
73. Մարգարյան Գրիգորի Սերյոժայի
74. Սահակյան Էդուարդ Հակոբի
75. Սիմոնյան Սմբաթ Էդիկի
76. Ավդալյան Նազիկ Վարդանի
77. Քոչարյան Դավիթ Ժորայի
78. Նազարյան Գեղամ Արմենակի
79. Ազիզյան Նոպոլեոն Սուրենի
80. Սահաբալյան Ժորա Մկրտիչի
81. Մարգարյան Մարինա Միտուշի
82. Մախմուդյան Ռուստամ Ջասմի
83. Ամոյան Օվչի Խնկոյի
84. Եղիազարյան Սմբատ Վաղարշակի
85. Առաքելյան Գրիգոր Կարոյի
86. Ղազինյան Զարիներ Ռեւազի
87. Ոսկանյան Աշոտ Երջանիկի
88. Ներսիսյան Տիգրան Ռոբերտի
89. Բաղդասարյան Մարատ Վարդգեսի
90. Մանուկյան Գուժ Ալեքսանդրի
91. Արտեմյան Նաիրա Արտեմի
92. Մակիչյան Մհեր Բորիսի
93. Եսայան Նորայր Իսահակի
94. Սողոմոնյան Սողոնոն Սերյոժայի
95. Փլավչյան Պողոս Գեւորգի
96. Դավթյան Նունե Մհերի
97. Բաղդասարյան Արտակ Սամվելի
98. Հակոբյան Աշոտ Մխիթարի
99. Խաչատրյան Վազգեն Կամոյի
100. Կիրակոսյան Գեւորգ Ֆերդինանտի
101. Կարապետյան Սիրանուշ Գեւորգի
102. Հարությունյան Դավիթ Խաչիկի
103. Հարությունյան Արսեն Ռուբիկի
104. Աղաբեկյան Գարիկ Գրավիկի
105. Հովհաննիսյան Մհեր Անդրանիկի
106. Չիզմեչյան Ազնիվ Անդրանիկի
107. Մաթեւոսյան Գագիկ Հայկի
108. Այվազյան Արմենակ Ավետիքի
109. Դալլաքյան Ավետիք Վոլոդի
110. Մամիկոնյան Սուրեն Խաչիկի
111. Սիմոնյան Երանուհի Վանիկի
112. Գրիգորյան Լեւոն Սամվելի
113. Համբարձումյան Հարություն Սամվելի
114. Կեսոյան Արթուր Ռազմիկի
115. Մելիքսեթյան Ժիրայր Մարտունի
116. Զաքարյան Վերա Գրիգորի
117. Մարտիրոսյան Աշոտ Անուշավանի
118. Գասպարյան Ավետիք Անդրանիկի
119. Եսայան Կարեն Ալբերտի
120. Գասպարյան Գուրգեն Խաչիկի
121. Օթարյան Նոնա Վրեժի
122. Վանեսյան Նարեկ Տիտանի
123. Եդիգարյան Գևորգ Գրիշայի
124. Բարսեղյան Էրիկ Սանյայի
125. Աբրահամյան Կամո Իլյայի
126. Անդրիասյան Զարուհի Հրանտի
127. Բալասյան Հակոբ Սուրենի
128. Կոստանյան Վլադիմիր Կոնստանտինի
129. Ավետիսյան Արմեն Լևոնի
130. Սարգսյան Խաչիկ Գևորգի
131. Գրիգորյան Ռաիսա Ռազմիկի
132. Խառատյան Արմեն Կամոյի
133. Ալեքսանյան Հարություն Ալեքսանի
134. Աղաբեկյան Հովհաննես Վարուժանի
135. Այվազյան Հակոբ Լյուդվիգի
136. Մուշեղյան Տաթեւիկ Տիգրանի
137. Մկրտումյան Մհեր Միքայելի
138. Ֆահրադյան Դավիթ Սարգիսի
139. Էլիզբարյան Վանիկ Դմիտրիի
140. Խաչատրյան Արտակ Արչիլի
141. Օհանյան Այծեմիկ Հայկի
142. Պողոսյան Ջիվան Կրիմիանի
143. Ասատրյան Համբարձում Գեւորգի
144. Գեւորգյան Աշոտ Գասպարի
145. Մուրադյան Հայկ Վարազդատի
146. Հակոբյան Անժելա Աշոտի
147. Շուշանյան Արկադիա Կամոյի
148. Մկրտչյան Արսեն Կարապետի
149. Թռչյան Կարապետ Արզումանի
150. Խանդանյան Արթուր Սուրենի
151. Մանուկյան Արմենուհի Մուրադի
152. Գալստյան Գագիկ Նորիկի
153. Պողոսյան Պողոս Համազասպի
154. Ռոստոմյան Հրաչյա Դավիթի
155. Մովսիսյան Արթուր Սերգեյի
156. Վարդանյան Նարինե Աշոտի
157. Քոչարյան Արտակ Դանիելի
158. Մինասյան Արթուր Վարդանի
159. Մանուկյան Գեւորգ Գուրգենի
160. Բարսեղյան Գեւորգ Աշոտի
161. Աղաբաբյան Արմենուհի Վիլյամսի
162.Համբարձումյան Կարեն Հովհաննեսի
163. Հայրապետյան Գոհար Ալբերտի
164. Ահարոնյան Աիդա Արծրունիի
165. Ստեփանյան Լիանա Սամվելի
ՄԱԿ-ի հովանու ներքո գործող Օդերևութաբանության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ, 1950թ.-իցսկսած, յուրաքանչյուր տարվա մարտի 23-ին նշվում է Օդերևութաբանության համաշխարհային օրը (World Meteorological Day): Օրը տոնվում է կազմակերպության անդամ 189 երկրներում, այդ թվում` Հայաստանում:
1950 թ.-ի հենց այս օրն ուժի մեջ մտավ Օդերևութաբանության համաշխարհային կազմակերպության կոնվենցիան: Տոնի կարգախոսն է` «Եղանակը, կլիման ու ջուրը` տեղեկատվական դարում», հայտնում է Calend.ru-ն:
Վերջին տասնամյակի վիճակագրական տվյալները վկայում են, որ տարերային աղետների ավելի քան 80%-ն ունեն օդերևութաբանական կամ հիդրոլոգիական ծագում:
20-րդ դարի 50-ական թվականներին աշխարհում տարերային աղետների պատճառած վնասները գնահատվել են տարեկան մոտ 4 մլրդ դոլար, իսկ 90-ականներին` արդեն 40 մլրդ:
«Ժողովուրդ». Թերթը զրուցել է Երևանի թիվ 7 ընտրատարածքում առաջադրված Սամվել Ալեքսանյանի հետ: Զրույցը ներկայացնում ենք ստորև.
-Պարոն Ալեքսանյան, ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր մրցակիցներին: Երկու կարկառուն ընդդիմադիրներ են պայքարելու Ձեր դեմ:
-Շատ լավ շատ ընտիր ընտրություն կլինի:
-Իրենք հրապարակային քաղաքական գործիչներ են: Ի՞նչ մեթոդներով եք պայքարելու նրանց դեմ:
-Ընտրություն ա, անելու ենք, ի՞նչ մեթոդներ պետք ա անենք: Ամեն ինչ օրինական:
-Մտավախություն չունե՞ք, որ կպարտվեք:
-Չէ, էդ ձև մտավախություն չունեմ: Սաղ լավա:
-Մի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ մտերիմ էիք, խորհրդարանում նստում էիք նրանց շարքերում, դրա համար էլ Ձեզ Րաֆֆու Սամվել էին ասում: Նա Ձեզ ասե՞լ էր, որ առաջադրելու է իր թեկնածությունը:
—
Չէ, ես էսօր եմ իմացել (երեկ-խմբ.):
-Իսկ Րաֆֆու Սամվե՞լը: Ձեզ դուր գալի՞ս է այդ նոր իմիջը:
-Դե թերթերն են գրել, էդ ձև բան չկա:
-Իսկ Նիկոլ Փաշինյանի մասո՞վ ինչ կասեք: Նա դաժան քննադատելու է Ձեզ, որ օլիգարխ եք, հարկերը չեք վճարում, ժողովրդին նեղացնում եք: Ինչպե՞ս պետք է ձայներ հավաքեք:
-Ես իմ հարկերն էլ եմ տալիս, ժողովուրդն էլ ինձ սիրում ա: Ի՞նչ խնդիր կա:
-Ձեզ շատ դժվար կլինի ձայներ հավաքել Նիկոլ Փաշինյանի հակաքարոզչությունից հետո: Ընտրակաշառք չե՞ք բաժանելու, որ ձայն ստանաք:
-Ես էլի եմ ասել, նախ` ես փող չունեմ, որ բաժանեմ, երկրորդն էլ` օրենքը թույլ չի տալիս, որ ընտրակաշառք բաժանենք: Ամեն ինչ մաքուր, օրինական պտի լինի:
-Իսկ ո՞ւմ հույսով եք, որ պիտի ընտրվեք: Եթե ամեն ինչ օրինական լինի, կընտրվե՞ք:
-Մեր համայնքի ժողովրդի հույսով եմ: Ես իմ ժողովրդին շատ եմ սիրում և մտածում եմ, որ իրանք էլ` ինձ: Մենք լավ ենք ժողովրդի հետ:
-Պարոն Ալեքսանյան, այստեղ խոսակցություներ կան, որ Դուք կրակոցներ եք արձակել «Դոուս» գիշերային ակումբում, որը Ձեզ է պատկանում:
-Ես դիսկատեկ, գիշերային ակումբ, տենց բաներ չունեմ: Ոչ էլ գնում եմ: Էս 30 տարի ա` ես դիսկոտեկայի տեղն էլ չեմ իմանում: Մի հատ «Փարվանա» էր, էն էլ տվի կնոջս, պրծա: Ես ոչ մի բան էլ չունեմ:
-Իսկ զենք ունե՞ք:
-Զենք, այո, ունեմ: Օրինական, ամեն ինչով:
-Փողոցում վերջին օրերին չե՞ք կրակել: Մարտի 19-ի լույս 20-ի գիշերը:
-Ազիզ ջան, էս շաբաթվա սկզբից ես Դուբայում եմ, ո՞ւր եմ կրակել: Չէ, չէ, նման բան չկա: Ես հիմա հասկանում եմ, թե ինչի են սարքում: Ընտրապայքար ա, բան ա: Սարքում են, որ իմ մասին վատ բաներ խոսան, որ ռեյտինգս ընկնի: Բայց տենց բան չկա: Ես ի՞նչ կապ ունեմ, ի՞նչ կրակոց: Ո՞վ ա ասում, կարա՞՚ք մեկի անունը տաք: Ասեք, որ պատասխանեմ, հո խոսալով չի՞:
-Մտածում եք` Ձեր «գլխին սարքում են» ականատեսնե՞րը:
-Չգիտեմ` ով ոնց, ինչ ա ասում, բայց ես տենց բաների հետ կապ չունեմ: Ես իմ համար ապրում եմ, ամեն անգամ բերում, մի բան սարքում են: Ի՞նչ եք ուզում ինձանից: Երդվե՞մ, որ հավատաք` կապ չունեմ: Մի’ հավատացեք, քաղաքական սարքած բաներ են:
-Լավ, ե՞րբ եք Հայաստան վերադառնալու:
-Ամսի 30-ին:
-Ի՞նչ գործով եք գնացել Դուբայ:
-Հանգստանում եմ:
-Ո՞ւմ հետ եք Դուբայում: Հնարավո՞ր է` էլի ինչ-որ քաղաքական շրջանակների հետ լուրջ հարցեր եք լուծում այդտեղ (նախորդ անգամ Գագիկ Ծառուկյանի, Սամվել Կարապետյանի հետ երկրի հարցերն էիք լուծում):
-Չէ, տենց բան չկա: Իմ երեխաների հետ եմ, շուտով կգամ, հանգիստ եղեք: Մեր ժողովրդին էլ ասեք, որ Սամոն տենց բաների մեջ չկա, սարքում են: Ես «Նիգ-Ապարան»-ի նախագահ մարդ եմ, ես կրակո՞ղ եմ: Ամոթ էլ ա:
«Հրապարակ». Երեկ թերթը գրել էր, որ խմբագրություն դիմած մի խումբ արթիկցիներ խնդրում են իրենց անդրադառնալ Արթիկի ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանի գործունեությանը, ով ակտիվորեն լծվել է իր գյուղապետ եղբորը` Հունան Պետրոսանին պատգամավոր դարձնելու գործին: «Միլպետից ազատեք, գրեք, թող Վովա Գասպարյանը կարդա, միջոցներ ձեռնարկի»,-բողոքել էին արթիկցիները: Երեկ երկոյան թերթին տեղեկություններ հասան, որ Գասպարյանը «միջոցներ ձեռնարկել է» արթիկցիներին Պետրոսյանից ազատելու համար` ճիշտ է ընդամենը ժամանակավորապես, նրան «հարկադիր» արձակուրդի է ուղարկել:
«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, թիվ 7 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանը իր կայքում տեղադրել է առաջադրման կապակցությամբ երեկ խոստացած հայտարարությունը.
Ես` Նիկոլ Փաշինյանս, երեկ մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորի թեկնածու եմ առաջադրվել Երևանի թիվ 7 ընտրատարածքում: Հենց այս ընտրատարածքում առաջադրվելը բխում է Հայ ազգային կոնգրեսի շրջանակներում, դրանից առաջվա իմ քաղաքական գործունեության տրամաբանությունից, Ազատության հրապարակում ՀՀ քաղաքացիների առաջ ստանձնած պարտավորություններից, Համաժողովրդական շարժման հետագա պայքարի տրամաբանությունից` այսօր, այստեղ հիմա´ պայքարել Հանուն Ազատ և Երջանիկ Հայաստանի, այսօր, այստեղ, հիմա´ պայքարել ընդդեմ քաղաքացուն ստրկացրած համակարգի, այսօր, այստեղ, հիմա´ հավատալ Հայաստանի քաղաքացուն և նրա ապագային, այսժամը, այսօրը, հիմա´ն դարձնել ապագայի մեկնարկային հարթակ:
Հավատում եմ, որ քաղաքական գործչի առաքելությունը ոչ այնքան փոխելն է, որքան փոխելու հնարավորություն ստեղծելը, ոչ թե հայրենիք կերտելը, այլ հայրենիք կերտելու հնարավորություն ստեղծելը, ոչ թե ազատություն շնորհելը, այլ ազատություն ձեռքբերելու հնարավորություն ստեղծելը` յուրաքանչյուր քաղաքացու, քաղաքացիների հավաքականություն ժողովրդի համար: Ինչպես Հայ ազգային կոնգրեսի կողմից մեծամասնական կամ համամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված յուրաքանչյուր գործչի, այնպես էլ իմ հիմնական առաքելությունը սրանում եմ տեսնում. հաստատվել, լինել, ինքնառաջադրվել որպես այլընտրանք` ընդդեմ կանխորոշված հուսահատության և հուսահատ կանխորոշվածության:
Ոչ այնքան ուզում եմ պատգամավոր ընտրվել այս ընտրատարածքից, որքան պատգամավոր ընտրելու հնարավորություն ստեղծել Քաղաքացու համար: Թեև այս ընտրատարածքի մանդատով մարդ կա խորհրդարանում, բայց ընտրողները չունեն պատգամավոր, որովհետև պատգամավոր` նշանակում է լինել ընտրողի, քաղաքացու, ժողովրդի պատգամի, կամքի, ցանկության կրող: Դեռ մինչև մի քանի ժամ առաջ թիվ 7 ընտրատարածքի ընտրապայքարի ֆավորիտ համարվող ոչ անհայտ Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո) վերջին հինգ տարին անց է կացրել խորհրդարանում` որպես նույն ընտրատարածքի պատգամավոր` ու ոչ մի անգամ ելույթ չի ունեցել, ոչ մի անգամ հարց չի տվել կառավարությանը, չորրորդ գումարման ԱԺ-ում տեղի ունեցած 2 հազար 164 քվեարկություններից բացակայել է 1642 անգամ (բացակայությունը 76 տոկոս), իր մասնակցությամբ «պատված» հատուկենտ քվեարկությունների 99.9 տոկոսում «կողմ» է եղել, չնայած դեռ պետք է պարզել` դա ի՞նքն է քվեարկել, թե իր փոխարեն են քվեարկել:
Սա այն ընտրատարածքներից է, որտեղ քոչարյանասերժական կլանի ստեղծած համակարգը խտանում է բոլոր մռայլ գույներով և այստեղ լինելը ինձ համար ոչ միայն քաղաքական այլև քաղաքացիական պարտավորություն է: Այդ պարտավորությունների կատարմանը նվիրված ենք անմնացորդ, այդ պարտավորությունների կատարման հորձանուտ մտնում ենք առանց սեթևեթանքի, որովհետև ասելիք ունենք ՀՀ քաղաքացուն, ՀՀ քաղաքացին ասելիք ունի մեզ: Տեղի է ունենալու Մեծ խոսակցություն, և հաղթելու է Հայաստա´նը, հաղթելու է Քաղաքացի´ն, հաղթելու է Ազատությո´ւնը: Բարով ես գալիս` Ապագա´:
Հ.Գ. Սա իմ հայտարարությունն է, որ պատրաստել էի թիվ 7 ԸԸՀ-ում պատգամավորի թեկնածու առաջադրվելուց հետո: Որոշեցի այն հրապարակել, երբ ԿԸՀ-ն պաշտոնապես կհրապարակի առաջադրվածների ցանկը: Չեմ թաքցնի, ինձ համար կատարյալ անակնկալ էր առաջադրվածների ցանկում Րաֆֆի Հովհաննիսյանի անունը տեսնելը: ԸԸՀ եմ մտել մոտավորապես 16.50-ին, այնտեղից դուրս եմ եկել 17-ն անց ինչ-որ բան, ու այդ պահի դրությամբ Րաֆֆի Հովհաննիսյանը առաջադրված չէր: Ինձ համար շատ ավելի մեծ անակնկալ է այն, որ խորհրդարանական կուսակցության ղեկավարը ԱԺ պատգամավորի թեկնածու է առաջադրվում ոչ թե կուսակցության որոշմամբ, այլ ինքնառաջադրմամբ, և հանրությունը խորհրդարանական խմբակցության լիդերի առաջադրման մասին իմանում է ոչ թե կուսակցության հաղորդագրությունից, կամ լրատվական հաղորդագրություններից, այլ ԿԸՀ ամփոփագրից:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.