23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հաշվի առնելով ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի, ինչպես նաև ոստիկանության նախկին աշխատակիցներ Վահան Խանզադյանի ու Արմեն Պողոսյանի դատավարության նկատմամբ հասարակության լայն շրջանակի հետաքրքրությունը՝ հրապարակում ենք Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (նախագահող դատավոր` Արշակ Վարդանյան) 2012թ. մարտի 23-ին հրապարակած դատավճռի եզրափակիչ մասը.
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը,
2012թ. մարտի 23-ին դռնբաց դատական նիստում արագացված դատական քննության կարգով քննելով քրեական գործն ըստ մեղադրանքի`
1. Հովհաննես Ղուկասի Թամամյանիª ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով,
2. Արմեն Վահանի Պողոսյանիª ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով,
3. Վահան Սարգսի Խանզադյանիª ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով
Գնահատելով մեղադրանքի հիմքում դրված ապացույցները, ուսումնասիրելով ամբաստանյալների անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարական օրենսգրքի 119, 357-360, 364-365, 369-375, ինչպես նաև 375.1-375.4 հոդվածներով,
ՎՃՌԵՑ
- Հովհաննես Ղուկասի Թամամյանին ճանաչել մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 308-րդ հոդվածի 2-րդ մասերով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ, նրա նկատմամբ նշանակել պատիժ`
ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով ազատազրկում 2/երկու/ տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով` ազատազրկում 3 /երեք/ տարի ժամկետով` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ու կազմակերպություններում որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 2/երկու/ տարի ժամկետով:
Կիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասը` նշանակված պատիժները մասնակիորեն գումարել և ամբաստանյալ Հովհաննես Թամանյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 4 /չորս/ տարի ժամկետով` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ու կազմակերպություններում որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 2/երկու/ տարի ժամկետով:
Հովհաննես Թամամյանի պատժի կրման սկիզբն հաշվել 2011թ. մարտի 24-ից, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը թողնել անփոփոխ մինչև դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը:
2. Արմեն Վահանի Պողոսյանին ճանաչել մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ, նրա նկատմամբ նշանակել պատիժ` ազատազրկում 2/երկու/ տարի 6/վեց/ ամիս ժամկետով` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ու կազմակերպություններում որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 2/երկու/ տարի ժամկետով, ազատազրկման ձևով պատժի ժամկետին հաշվակցել կալանքի տակ պահելու 11/տասնմեկ/ ամիս 10/տաս/ օրը:
Կիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը` Արմեն Պողոսյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան 2/երկու/ տարի ժամկետով:
Արմեն Պողոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնել և նրան անհապաղ ազատել կալանքից:
3. Վահան Սարգսի Խանզադյանին ճանաչել մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ, նրա նկատմամբ նշանակել պատիժ` ազատազրկում 2 /երկու/ տարի 6/վեց/ ամիս ժամկետով` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ու կազմակերպություններում որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 2/երկու/ տարի ժամկետով, ազատազրկման ձևով պատժի ժամկետին հաշվակցել կալանքի տակ պահելու 11 /տասնմեկ/ ամիս 12/տասներկու/ օրը:
Կիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը` Վահան Խանզադյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան 2/երկու/ տարի ժամկետով:
Վահան Խանզադյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնել և նրան անհապաղ ազատել կալանքից:
Դատական ծախսերի հարցը համարել լուծված:
Curt.am
Հ.Գ.Փաստորեն նախ Թամամյանին երաշխիք տվեցին, թե արագացված դատավարությունը կլուծի հարցերը, և ամենայն հավանականությամբ խոստում էր եղել, որ դատարանը կբավարարվի կրած պատժով, սակայն նշված համաձայնությունը բերեց նրան, ինչին ականատես եղանք. ոչ միայն նրան չազատեցին դատարանի դահլիճից, այլև դատարանը մեղադրողի պահանջը կատարեց ճշգրտությամբ 4 տարի` ազատազրկումից ոչ մի օր չզիջելով:
«Օրինաց երկիր» կուսակցության մամուլի խոսնակ Սուսաննա Աբրահամյանն այլևս կուսակցության մամուլի պատասխանատուն չէ:
Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ այսօրվանից դադարեցրել է իր լիազորությունները և կուսակցության հարցերով չի զբաղվում:
Պատճառը, ըստ նրա, հասկանալի է. «Քանի որ որպես մամուլի պատասխանատու կուսակցության կողմից գնահատված չեմ ըստ արժանվույն»,- ասաց նա և պարզաբանեց, որ այդ եզրակացության է եկել, ՕԵԿ համամասնական ցուցակում իրեն հատկացված տեղից:
Նշենք, որ Սուսաննա Աբրահամյանը ՕԵԿ համամասնական ցուցակում 36-րդն է:
Կուսակցությունից դուրս գալու մասին նա դեռ չի հայտարարել, սակայն նշեց. «Բնականաբար, տրամաբանությունը դա է հուշում»:
tert.am
ԱԺ- ն ասես դարձել է աժիոտաժ բառի հապավումը, եթե ընտրացուցակներում չընդգրկվածներից ոմանց համարում են քցված, ապա մի քանիսին էլ կարելի է դասել չհամոզվածների շարքին: Եթե Ռուբեն հայրապետյանին ի վերջո Լֆիկ Սամոյի միջոցով հնարավոր եղավ համոզել, ապա Ալրաղացի Լյովին կարծես թե համոզելու հարկ չեղավ, նա ի սկզբանե գիտեր, որ չի լինելու գալիք խորհրդարանում ու անաղմուկ հեռացավ:
Իսկ այ Պուրտոյան Արմենի հետ կապված վիճակը մի փոքր այլ է: Նա մինչև վերջ տատանվում էր, դնել թեկնածությունը, թե՞ չդնել: Էբեբունիում, որտեղից ԱԺ պատգամավոր էր Պուրտոյանը նա այլևս շանս չուներ անցնելու, քանի որ այստեղ պատգամավորի ով լինելն արդեն որոշված է. Իսկ Սեդրակայն Մհերի դեմ ոչ միայն Պուրտոյանը չի կարող խաղալ, այլև առհասարակ խաղ չկա: Ի դեպ իզուր չէր, որ Լևոն Տեր Պետրոսյանի եղբորորդին`Տիգրան Տեր — Պետրոսյանը մտքափոխվել է և առաջադրվելՇենգավիթի ընտրատարածքում: Իսկ այ Լավանդայի Արայիկին հետ կապված վիճակը մի փոքր այլ է. նա ըստ լուրերի նեղացել է, քանի որ չի կարողացել իրեն ձեռնտու պայմանավորվածություն ձեռք բերել ու հեռացել է ընտրապայքարից, և ոչ միայն, նա այս օրերին հեռացել է նաև Հայաստանից:
Հայկական ժամանակ. Այս ընտրություններում քաղաքական ուժերի ղեկավարների կողմից եղան բազմաթիվ, այսպես ասած, «քցվածներ», որոնցից մեկը` «Կենտրոն» հեռուստաընկերության Պետրոս Ղազարյանը, երեկ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում «քցվածների ցուցակ» էր կազմել: Ցուցակն, ըստ լրագրողի, հետևյալն է` 1. Պետրոս Ղազարյան, 2. Անդրանիկ Թևանյան, 3. Մենուա Հարությունյան, 4. Արմեն Մարտիրոսյան, 5. Լիլիթ Գալստյան, 6. Երվանդ Բոզոյան, 7. Արարատ Զուրաբյան, 8. Լարիսա Ալավերդյան, 9. հայ ժողովուրդ: «Հումորից զուրկ մարդկանց և չափազանց խորը վերլուծաբաններին արգելվում է կարդալ» ցուցակի վերջում հումորով ավելացրել էր Պետրոս Ղազարյանը: Վերջինիս ցուցակը կարելի է համալրել` Հովհաննես Սահակյան, Արայիկ Հովհաննիսյան, Արտակ Դավթյան և այլն: Ի դեպ, ԲՀԿ ցուցակից բացակայում է ոչ միայն Վարդան Բոստանջյանը այլև Գոհարիկ Ենոքյանը:
Ինչպես տեղեկացնում է News.com.au կայքը Լոս Անջելեսի Ուեսթ Հոլիվուդի Լոնդոն հյուրանոցում տեղի ունեցած մասնավոր միջոցառման ժամանակ, կարմիր գորգով քայլելիս Քիմ Քարդաշյանի վրա ալյուր են նետել:
Ալյուրը նետած կինը ձերբակալվել է: Դեպքի վայր են ժամանել փրկարար ծառայության աշխատակիցները:
Քարդաշյանին ուղեկցել են առանձին սենյակ, որտեղ նա փոխել է հագուստը:
«Սա հավանաբար կյանքումս պատահած ամենաանսպասելի և տարօրինակ բանն էր», — ասել է Քարդաշյանը:
Կառավարության ծրագրով նախատեսված է նոր 50 արագաչափերի տեղադրում հանրապետության ճանապարհներին, մասնավորապես Երևան-Սևան ճանապարհին և մայրաքաղաքի ևս 13 խաչմերուկներում: Այս մասին այսօր լրագրողներ հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Ճանապարհային Ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Հայկ Սարգսյանը:
Ասուլիսի մյուս բանախոս «Աքիլլես» «Ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն էլ ասաց, որ Հայաստանում դեսպանատների ու հյուպատոսությունների ավտոմեքենաները պարբերաբար խախտում են ճանապարհատրանսպորտային երթեւեկության կանոնները, իսկ նրանց նկատմամբ վարչական տույժերի նշանակումը խնդիրներ է հարուցում:
ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Հայկ Սարգսյանը ըստ էության չհերքեց այդ փաստերը, սակայն նշեց, որ որևէ մեկը չի կարող խուսափել պատասխանատվությունից. «Ուրիշ բան` զինված ուժերին պատկանող և դրանց հավասարեցված տրանսպորտային միջոցների նկատմամբ կազմվում է արձանագրություն և ուղարկվում զինված ուժեր, որտեղ կիրառվում են կարգապահական տույժեր»,- ասաց Հ. Սարգսյանը:
Մարտի 22-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան Մեղրիի մաքսակետ-Երևան ճանապարհի 34-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Այս մասին տեղեկացնում է Ոստիկանությունը։
«Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը առաջադրվել է թիվ 7 ընտրատարածքում: Այսօր լարգրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց , որ առաջադրվելիս ինքը չգիտեր, որ այդ նույն ընտրատարածքում այլ ընդդիմադիր թեկնածու էլ է առաջդրվել՝ նկատի ունենալով ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանին: Րաֆֆի Հովհաննիսյանն առաջադվել է այդ ընտրատարածքում, քանի որ այն Արմենուհու՝ իր կնոջ տատիկի և պապիկի բնակավայրն է եղել: Բացի այդ նա հայտարարեց, որ ինքը պատրաստ է հրաժարվել պայքարից, որպեսզի այդ ընտրատարածքում միայն մեկ ընդդիմադիր ներկայացուցիչ լինի: Թիվ 7 ընտրատարածքում է առաջադրված նաև ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Ըստ բանախոսի՝ պետք չէ համոզված լինել Սամվել Ալեքսանյանի հաղթանակի մեջ: Նա հավելեց, որ ինքը նաև հենց Ալեքսանյանի դեմ պայքարելու համար է այդ ընտրատեղամասում առաջադրվել:
Հայտնի են բոլոր 41 ընտրատարածքներում առաջադրված պատգամավորության թեկնածուները:
Ստորեւ ներկայացնում ենք թեկնածուներին` ըստ ընտրատարածքների:
Թիվ 1 ընտրատարածք
Առուստամյան Գայանե Բենյամինի ՀԱԿ
Հայրապետյան Ռուբեն Ռաֆիկի ՀՀԿ
Մանուկյան Արսեն Լեւոնի ինքնաառաջադրում
Սաֆարյան Ստյոպա Սերյոժայի «Ժառանգություն»
թիվ 2
Կարապետյան Վլադիմիր Վլադիմիրի ՀԱԿ
Հայրապետյան Հայկ Ժորայի ՀՀԿ
Սարգսյան Ալբերտ Արծրունիի անկուսակցական
Ֆարմանյան Սամվել Ժորայի ՀՀԿ
թիվ 3
Գասպարյան Մանուել Մանուկի ՀԱԿ
Շահգելդյան Մհեր Լեւոնի ՕԵԿ
Ստեփանյան Արթուր Արսենի ՀՀԿ
Տոնոյան Աշոտ Ռոբերտի ԲՀԿ
թիվ 4
Եփրեմյան Երմեն Գագիկի ՀՀԿ
Մանուկյան Արամ Վիգենի ՀՀՇ
Մինասյան Ալեքսան Գրիգորի անկուսակցական
Սարգսյան Արտակ Աամվելի ՀՀԿ
Սեյրանյան Սաթիկ Գերասիմի «168 ժամ» թերթի խմբագիր
Փոստանջյան Զարուհի Համազասպի «Ժառանգություն»
թիվ 5
Գեւորգյան Արթուր Սամվելի ՀՀԿ
Հովհաննիսյան Հովհաննես Հերգեյի ՀԱԿ
Սիրունյան Սուրեն Ռաֆիկի
թիվ 6
Կարապետյան Վահան Գուրգենի ԲՀԿ
Հովսեփյան Ռուբեն Գառնիկի ՀՀԿ
Մարտիրոսյան Արմեն Պավլիկի «Ժառանգություն»
Պողոսյան Ավետ Վիլյամի անկուսակցական
թիվ 7
Ալեքսանյան Սամվել Լիմինդրի ՀՀԿ
Գրիգորյան Տիգրան Հրահատի
Հովհաննիսյան Րաֆֆի Կ. Ռիչարդի «Ժառանգություն»
Վարդանյան Վարդան Ռաֆիկի անկուսակցական
Փաշինյան Նիկոլ Վովայի ՀԱԿ
թիվ 8
Եղիազարյան Արթուր Ալբերտի ՀՅԴ
Խաչատուրյան Վահագն Գառնիկի ՀԱԿ
Նահապետյան Կորյուն Գառնիկի ՀՀԿ
Պետրոսյան Գագիկ Սերյոժայի անկուսակցական
թիվ 9
Ազիզյան Նապոլեոն Սուրենի ԲՀԿ
Զուրաբյան Լեւոն Արամի ՀԱԿ
Հակոբյան Ռուբիկ Կարապետի «Ժառանգություն»
Սադոյան Ռուբեն Ալֆրեդի ՀՀԿ
թիվ 10
Նուշիկյան Գարեգին Գագիկի ՀՀԿ
Շահնազարյան Գագիկ Հայկազի անկուսակցական
Սուքիասյան Խաչատուր Ալբերտի ՀԱԿ
Սուքիասյան Սարիբեկ Ալբերտի ՀԱԿ
թիվ 11
Բանուչյան Արշակ Ռուբիկի ՀԱԿ
Բիշարյան Հեղինե Վաչեի ՕԵԿ
Մադաթյան Էդուարդ Ավետիքի ՕԵԿ
Եղիազարյան Մանվել Վասիլի անկուսակցական
Մարգարյան Գրիգորի Սերյոժայի ԲՀԿ
Սմբատյան Կարեն Խաչիկի անկուսակցական
թիվ 12
Բախշյան Անահիտ Ներսեսի «Ժառանգություն»
Գեւորգյան Կառլեն Ռազմիկի ՀՅԴ
Խաչատրյան Լյովա Յուզիկի ԲՀԿ
Մասումյան Ռոբերտ Սուրենի ՕԵԿ
Վեզիրյան Գոհար Խաչատուրի անկուսակցական
Տեր-Պետրոսյան Տիգրան Պետրոսի ՀԱԿ
թիվ 13
Հակոբյան Սարգիս Ժորժիկի ՀՀԿ
Պետրոսյան Վիոլետա Մուշեղի ՀԱԿ
Սեդրակյան Մհեր Դավթի ՀՀԿ
թիվ 14
Առաքելյան Բազմասեր Մանաֆասի ԲՀԿ
Հակոբյան Ալեքսանդր Համբարձումի ԲՀԿ
Մարկոսյան Վրեժ Վորոնցովի ՀՀԿ
Պետրոսյան Ռազմիկ Վաղարշակի ՀԱԿ
թիվ 15
Հովհաննիսյան Հայկ Պարգեւի ՕԵԿ
Ճանճապանյան Աշոտ անկուսակցական
Մնացականյան Մնացական Անդրանիկի ՀՀԿ
Շահինյան Գուրգեն Մեսրոպի ՀՅԴ
Սարգսյան Արմեն Ռազմիկի անկուսակցական
Սափեյան Մկրտիչ Հովհաննեսի ՀԱԿ
թիվ 16
Գեւորգյան Գեւորգ Վոլոդյայի ՀԱԿ
Մուրադյան Մուրադ Սահակի ՀՀԿ
Ստեփանյան Տիգրան Վաչիկի ԲՀԿ
թիվ 17
Աբրահամյան Հենրիկ Արգամի ՀՀԿ
Կարապետյան Տիգրան Կարապետի ԺԿ
Հայրապետյան Մանվել Գեղամի ՀՅԴ
Ներսիսյան Գագիկ Հրաչյայի ՀԱԿ
Պողոսյան Կարինե Համլետի ՀՀԿ
թիվ 18
Առաքելյան Հենզել Հրաչիկի անկուսակցական
Գրիգորյան Արայիկ Թեմուրի ՀՅԴ
Թեւոնյան Ռազմիկ Քերոբի ՀԱԿ
Խաչատրյան Իշխան Միշայի ՕԵԿ
թիվ 19
Գեւորգյան Թոռնիկ Ժորժիկի անկուսակցական
Հակոբյան Հակոբ Ռաֆիկի ՀՀԿ
Հակոբյան Հակոբ Վարշամի ՀՀԿ
Սարոյան Սեդրակ Ֆիրդուսի ՀՀԿ
Քոչարյան Սարգիս Գալուստի անկուսակցական
թիվ 20
Աբրահամյան Մերուժան Վազգենի ՀԱԿ
Անտոնյան Էդվարդ Գառնիկի անկուսակցական
Գրիգորյան Հրանտ Մերուժանի ՀՀԿ
Հովհաննիսյան Սամվել Ստյոպայի անկուսակցական
Պետրոսյան Ատոմ Ռաֆիկի անկուսակցական
թիվ 21
Ասատրյան Գեւորգ Ռուբենի անկուսակցական
Հովհաննիսյան Սեդրակ Մնացականի ՀՀՇ
Մարգարյան Գագիկ Լյովայի «Ժառանգություն»
Մխոյան Մերուժան Շատինովի անկուսակցական
Պետրոսյան Ալեքսան Մակարի ՀՀԿ
թիվ 22
Բադեյան Մանվել Հենրիկի ՀՀԿ
Հակոբյան Վահագն Վոլոդյայի ՀՀԿ
Հարությունյան Վանիկ ԺորայիՀԿԿ
Հովեյան Գրիշա Մուշեղի ՀՀԿ
Նիկոյան Արտաշես Կորյունի ՀՅԴ
թիվ 23
Բոթոյան Կարեն Հովսեփի ՕԵԿ
Պետրոսյան Տիգրան Համբարձումի անկուսակցական
Ջհանգիրյան Վարդան Վրեժի ՀԱԿ
Սահակյան Էդուարդ Հակոբի ԲՀԿ
Սիմոնյան Սմբաթ Էդիկի անկուսակցական
թիվ 24
Խաչատրյան Ռոման Ռոբերտի անկուսակցական
Հակոբյան Հակոբ Ռաֆիկի ՀՀԿ
Մելքոնյան Մասիս Արմենակի անկուսակցական
Ջիվանյան Սպարտակ Արամայիսի անկուսակցական
Սարգսյան Խորեն Թռչունի անկուսակցական
թիվ 25
Գալստյան Հովսեփ Խաչիկի անկուսակցական
Հարությունյան Մուշեց Ստյոպայի անկուսակցական
Միքայելյան Սասուն Մեխակի ՀԱԿ
Վարդանյան Մանուկ Ռազմիկի ՕԵԿ
Քոչարյան Դավիթ Ժորայի ԲՀԿ
թիվ 26
Ավետիսյան Խաչիկ Վանուշի անկուսակցական
Խաչատրյան Լեւիկ Մանուկի ՀԱԿ
Հակոբյան Հակոբ Սամվելի անկուսակցական
Ղալեչյան Տիգրան Նապոլեոնի ՕԵԿ
Մանուկյան Մելիք Սարիբեկի ԲՀԿ
թիվ 27
Գուլոյան Մուրադ Արամի ԲՀԿ
Եղիազարյան Գուրգեն Համբարձումի ՀԱԿ
Հակոբյան Մանուկ Գեւորգի անկուսակցական
Հայրապետյան Համլետ Հայրապետի ՀՀԿ
թիվ 28
Ավդալյան Արմեն Ժորայի անկուսակցական
Ծառուկյան Գագիկ Կոլյայի ԲՀԿ
թիվ 29
Դանիելյան Գրիգոր Իվանի անկուսակցական
Համբարձումյան Արկադի Ստանիսլավի ՀՀԿ
Մարտիրոսյան Արմեն Սուրենի անկուսակցական
Մարտիրոսյան Վահագն Սուրենի ՀԱԿ
թիվ 30
Դալլաքյան Վիկտոր Երվանդի ՀՀԿ
Էվինյան Սենիկ Սարիբեկի ՀԱՄԿ
Թորոսյան Զոհրաբ Վազգենի ՀՅԴ
Մանուկյան Աշոտ Սարգսի ՀԱԿ
Մարուքյան Էդմոն Հրաչիկի անկուսակցական
Սահակյան Գառնիկ Բենիկի Ժառանգություն
թիվ 31
Թամազյան Սարգիս Վոլոդյայի ՀԱԿ
Սամվելյան Սամվել Լիպարիտի անկուսակցական
Սարիբեկյան Կարեն Բաղիշի ՀՀԿ
թիվ 32
Արոյան Նաիրի Լեւոնի ՀԱԿ
Կարապետյան Կարեն Սարգսի ՀՀԿ
Միրզոյան Արտակ Ռուբենի անկուսակցական
Նիկողոսյան Անուշավան Նորայրի անկուսակցական
Չատինյան Էդուարդ Միշայի անկուսակցական
Վահանյան Օֆելյա Հայրիկի անկուսակցական
թիվ 33
Աղաբաբյան Աշոտ Սերյոժայի ՀՀԿ
Զորյան Շալիկո Հմայակի ՀԱԿ
Մարգարյան Հովհաննես Հայկի ՕԵԿ
թիվ 34
Գրիգորյան Մարտուն Կամոյի ԲՀԿ
Գրիգորյան Մուրադ Հենրիկի ՀԱԿ
Սահակյան Արման Սոսի ՀՀԿ
թիվ 35
Բալասանյան Սամվել Միսակի ԲՀԿ
Սուլթանյան Հայկ Գարեգինի անկուսակցական
թիվ 36
Գրիգորյան Սուրիկ Աշոտի անկուսակցական
Մակեյան Պետրոս Ստեփանի ՀԱԿ
Պետոյան Մուշեղ Թուրինջի ԲՀԿ
Պետրոսյան Հունան Արեստակեսի ՕԵԿ
Վարագյան Մխիթար Նորիկի ՀՀԿ
թիվ 37
Գրիգորյան Հայկ Հովհաննեսի ՀՀԿ
Թելունց Մալիկ Միրաքի անկուսակցական
Հակոբյան Թաթուլ Երվանդի անկուսակցական
Հարությունյան Սամվել Վաղարշակի ՀԱԿ
Սիսակյան Արտակ Մարտունիկի անկուսակցական
Վարդազարյան Վարազդատ Կոլյայի անկուսակցական
թիվ 38
Բարսամյան Հայկ Խաչատուրի անկուսակցական
Գեւորգյան Գագիկ Լեռնիկի ՀՅԴ
Հակոբյան Վահե Մաքսիմի ՀՀԿ
Մաթեւոսյան Դավիթ Ղեւոնդի ՀԱԿ
Մովսիսյան Նարինե Կամոյի անկուսակցական
թիվ 39
Ավետիսյան Ավետիկ Քաջիկի անկուսակցական
Արսենյան Աշոտ Եղիշեի ՀՀԿ
Բաբայան Սամվել Թուրունջի ՀՅԴ
Գրիգորյան Գորկի Պասկեւիչի անկուսակցական
թիվ 40
Աբրահամյան Սուսաննա Լյովայի անկուսակցական
Բաբաջանյան Վարուժան Սարգսի անկուսակցական
Մարաբյան Մարինե Գեւորգի անկուսակցական
Չիլինգարյան Երվանդ Արամայիսի անկուսակցական
թիվ 41
Հակոբյան Դավիթ Սուրենի ՀՄԿ
Հակոբյան Հակոբ Գառնիկի ՀՀԿ
Հարությունյան Սպարտակ Սերոժի ՀԱԿ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.