23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

6 մայիսի խորհրդարանական ընտրութիւններուն համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերով առաջադրուած ուժերու եւ թեկնածուներու գրանցման համապատկերը կ՛առաջնորդէ մեկնաբանութիւններու:
Նախ, այդ պատկերը կազմող թիւերը:
Համամասնական ընտրակարգով առաջադրուած 9 քաղաքական ուժերն են.
Հայաստանի հանրապետական կուսակցութիւն
Բարգաւաճ Հայաստան կուսակցութիւն
Հայ ազգային քոնկրես
Հայ յեղափոխական դաշնակցութիւն
Ժառանգութիւն կուսակցութիւն
Օրինաց երկիր կուսակցութիւն
Հայաստանի համայնավար կուսակցութիւն
Հայաստանի դեմոկրատական կուսակցութիւն
Միաւորուած հայեր
41 ընտրատարածքներու համար մեծամասնական ընտրակարգով առաջադրուած է 180 թեկնածու:
Հանրապետական – 42
Հայ ազգային քոնկրես – 38
ԲՀԿ – 15
ՕԵԿ – 11
ՀՅԴ – 9
Ժառանգութիւն – 8
Մէկական թեկնածու ունին ՀԱՔ-ին մաս կազմող Ժողովրդավարական հայրենիք կուսակցութիւնը, ՀԱՍԿ-ը, Ժողովրդական կուսակցութիւնն ու Հայաստանի մարքսիստական կուսակցութիւնը:
Մնացեալը՝ անկուսակցական ինքնառաջադրուածներ:
Ընտրական դաշտին վերաբերող այս թիւերուն եւ երեւոյթներուն մասին կարելի է արձանագրել որոշ հետեւութիւններ.
Ա.- Թեկնածուներու առատութեան առումով (խորհրդարանական 131 աթոռի համար հազարէ աւելի գրանցուած թեկնածուներ) արձանագրուած է աննախադէպութիւն: Տակաւին կանուխ է հաստատելը, որ գրանցուած թեկնածուներու այս թիւը անպայման կը յանգեցնէ՞ ժողովրդային մասնակցութեան համեմատութեան կտրուկ բարձրացման, թէ՞ ոչ: Ի դէպ, առատ թեկնածուներու գրանցումը կատարուած է երկկողմանիօրէն` թէ՛ իշխանութեան եւ թէ՛ ընդդիմութեան կողմէ: Կրնայ ըլլալ, որ խաղի այս կանոնը ճշդած է իշխանութիւնը, բազմաթեկնածութեան այս պատկերը հրամցնելով հանրութեան եւ որուն կամայ-ակամայ ներքաշուած են նաեւ բոլոր ուժերը: Միշտ պէտք չէ մոռնալ, որ այս ընտրութիւններուն արմատական փոփոխութիւն բերելու յանկերգը ամէնէն շատ կը բարձրաձայնուէր իշխանական դաշտէն:
Բ.- Հակառակ անոր որ համաձայնական կառավարութիւնը բաղկացնող ուժերուն միջեւ կար համախոհական մթնոլորտի մէջ քաղաքակիրթ մրցապայքար տանելու գրաւոր յանձնառութիւն, այսուհանդերձ ներկայացուած թիւերն ու նոյն տեղամասերուն մէջ գրանցուած թեկնածուներուն կուսակցական պատկանելիութիւնները եւ անկուսակցականներու պարագային անոնց վայելած զօրակցութիւնները այլ բան կը յուշեն:
Գ.- Նոյն ընտրատեղամասերուն մէջ համաձայնական կառավարութեան երկու գլխաւոր ուժերուն միմեանց դէմ պայքարելու երեւոյթը կը նախանշէ ցոյց տալ, որ կանխորոշման գործօնը այս հանգրուանին գերադաս չէ: Յատկապէս մեծամասնական ընտրակարգի պարագային, երբ երեւութապէս ՀՀԿ-ԲՀԿ թեկնածուներու համաձայնեցուած տեղաբաշխում չէ եղած, կանխորոշման գործօնը կը չէզոքացուի, ինչ որ կրնայ մղիչ ուժ հանդիսանալ ժողովրդային աւելի լայն մասնակցութեան: Թէեւ, մեծամասնական ընտրակարգով առաջադրուած ԲՀԿ-ականներու ոչ յաւակնոտ թիւը կրնայ այլ բան յուշել:
Դ.- ՀՀԿ-ԲՀԿ սուր մրցակցային պայքարի մթնոլորտը ձեւափոխուած է այն տեղերուն մէջ, ուր միեւնոյն-տարբեր ՀՀԿ-ականներ նոյն ընտրատեղամասին մէջ իրար դէմ պայքարելու համար պաշտօնականացուցած են իրենց թեկնածութիւնները: Կամ ալ ՀՀԿ-ական մը ընդդէմ անկուսակցական, սակայն ՀՀԿ-ի զօրակցութիւնը վայելող թեկնածուի մը: Այս երեւոյթը կը վերաբերի նաեւ ԲՀԿ-ին: Նոյն ընտրատեղամասին մէջ երկու ԲՀԿ-ականներ իրար դէմ կը պայքարին` հասնելու համար խորհրդարան:
Ե.- Հետաքրքրական է, որ խաղի այս կանոնին հետեւած են նաեւ ընդդիմադիր ուժեր: Որոշ տեղամասերու մէջ ՀԱՔ-ի անդամներուն դէմ կը պայքարին թէկուզ անկուսակցական, այսուհանդերձ ընդդիմադիր հայեացքներով ՀԱՔ-ի դիրքորոշումները բաժնող հասարակական գործիչներ եւ լրագրողներ:
Զ.- Ուշագրաւ ներկայութիւն են նաեւ լրագրող թեկնածուները, ինչ որ մտածել կու տայ հանրային կարծիք ձեւաւորող խաւի այս ընտրութիւններուն ներգրաւուածութեան մասին:
Ի հարկէ այս բոլորը գեղագիտական շպարի կը վերածուին, եթէ կանխորոշման գործօնը աշխատի ընտրութեա՛ն օրը եւ քուէատուփերէն դուրս գայ խորհրդարանական ուժերուն չափաբաժինները տեղաբաշխած եւ ի սկզբանէ որոշուած պատկերը ամրագրող քուէներու թիւը:
Նորաձեւ համագումարներէն ետք գրանցուած թեկնածուներու այս համապատկերը իր կարգին շեշտակիօրէն կը խօսի ընտրական դաշտին մէջ կատարուող նորարարութեան մասին: 6 մայիսն է սակայն, որ կը ճշդէ` այս բոլորը կը փոշիանա՞ն մէկ օրուան մէջ, թէ՞ որակական յեղափոխութիւն արձանագրելով երկիրը կարեւոր քայլով մը յառաջ կը տանին դէպի ժողովրդավարացում:
Շահան Գանտահարեան
«Ազդակ»ի գլխաւոր խմբագիր
Ո՞ր կուսակցությունները միասնակա՞ն ցուցակով կգնան ընտրությունների, որոնք առանձին—առանձին հարցին.
քաղաքացիների 48% -ի կարծիքով` ՕԵԿ կգնա ՀՀԿ-ի հետ, ԲՀԿ-ն կգնա առանձին:
33% տոկոսը կարծում է, որ բոլորը կգնան առանձին-առանձին:
Բոլորը`ՀՀԿ, ԲՀԿ-ն և ՕԵԿը միասնական ցուցակով մասնակցելուն դրական է պատասխանել հարցմանը մասնակցածների 11%:
ՀՀԿ+ԲՀԿ, ՕԵԿ-ը կգնա առանձին, կարծում է` 4%:
Եւս 4% -ը գտնում է, որ ԲՀԿ-ն կմիանա ՕԵԿ-ին ՀՀԿ-ն կգնա առանձին:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով է դիմել նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը` Ճոյտը:
Քաղաքացի Հակոբյանի դիմումը ԿԸՀ-ը քննարկեց, այսօրվա արտահերթ նիստում:
Հակոբ Հակոբյանը, որը մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունն առաջադրել է Էջմիածին քաղաքն ընդգրկող թիվ 19-րդ ընտրատարածքում, ԿԸՀ -ին գրել է, տեղեկացնելով որ ՀՀ քաղաքացի, նույն ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված Սեդրակ Սարոյանը (գեներալ Սերյանը) ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին ներկայացրել է կեղծ դիմում:
Հակոբյանն իր դիմումում նշել է, որ Սեդրակ Սարոյանն Ազգային ժողովի նիստերի 57 տոկոսին չի մասնակցել, իսկ այդ ժամանակահատվածում՝ 15.05.2010թ.-ից մինչև 30.11.2011թ-ը, ըստ Հակոբյանի, Սարոյանը բացակայել է երկրից:
Դիմումագիրը կարծում է, որ Սեդրակ Սարոյանի ներկայացրած փաստաթղթերը կեղծ են և այդ փաստաթղթերը նրան տրամադրել է ՀՀ ոստիկանության Էջմիածնի ոստիկանության բաժնի անձնագրային բաժանմունքը:
«Նման տարբերակներ եղել է ԱԺ պատգամավորի թեկնածու Խաչիկ Սուքիասյանի, և Էդուարդ Մադաթյանի դեպքում, ովքեր նույնպես տևական ժամանակ բացակայել են հանրապետությունից»,- գրված է Հակոբ Հակոբյանի դիմումում:
Հակոբյանը դիմելով ՀՀ ԿԸՀ-ին հարցը քննարկելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու պահանջ է ներկայացնում:
ԿԸՀ-ն այսօրվա նիստի ժամանակ որոշեց Հակոբ Հակոբյանի դիմումը մանրամասն ուսումնասիրել և հարցը քննարկելու համար դիմումը վերահասցեագրել թիվ 19 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին, իսկ դիմումատուի ներկայացրած փաստաթղթեը վերահասցեագրել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն:
Այսօրվա ԿԸՀ արտահերթ նիստում կար ևս երկու հարց. Առաջինը քննության առնվեց «Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպության դիմումը, որով դիմումատուները տեղեկացրել են ԿԸՀ-ին, որ պատրաստվում են գալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն կատարել:
Մյուս դիմումը քաղաքացի Ռուբեն Թորոսյանինն էր, որը միջնորդում էր ԿԸՀ -ին անվավեր Ճանաչել «Սահմանադրական իրավունք միություն»` ՍԻՄ կուսակցության գործունեությունը, պատճառաբանելով, որ Հայկ Բաբուխանյանի գլխավորած կուսակցությունը միանում է ՀՀԿ-ին, ինչպես նաև չունի տարածքային և մարզային կառույցներ:
Վերջին երկու դիմումները ԿԸՀ-ն մերժեց:
Ինչպես հաղորդում է BBC-ն, Art Newspaper թերթի անցկացրած հետազոտության համաձայն աշխարհի խոշորագույն թանգարաններից մեկը՝ Լուվրը, անցյալ տարի ամենաշատ այցելուներն է ունեցել: , ինչը մոտ 5 տոկոսով ավելի է, քան անցյալ տարի: Երկրորդ տեղում Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանն է, եռյակը եզրափակում է Լոնդոնի Բրիտանական թանգարանը:
Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը.
1. Լուվր (Փարիզ)
2. Մետրոպոլիտեն (Նյու Յորք)
3. Բրիտանական թանգարան (Լոնդոն)
4. Ազգային պատկերասրահ (Լոնդոն)
5. «Թեյդ Մոդեն» (Լոնդոն)
6. Ազգային պատկերասրահ (Վաշինգտոն)
7. Ազգային պալատ (Տայբեյ)
8. Պոմպիդու կենտրոն (Փարիզ)
9. Կորեայի ազգային թանգարան (Սեուլ)
10. դ՛Օրսէ թանգարան (Փարիզ)
Հարցումը ցույց է տվել, որ չնայած համաշխարհային տնտեսական ճգնաժամին, թանգարաններում այցելուների թիվն աճել է:
Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը Լոնդոնի Բրիքսթոուն թաղամասում գտնվող Վինսենթ Վան Գոգի տունը 65 տարվա ընթացքում առաջին անգամ կհանվի վաճառքի Սովիլզ աճուրդում:
Այդ տանը տաղանդավոր նկարիչն ապրել է իր քրոջ` Աննայի հետ 1873-74թթ.: Իր եղբորն ուղարկված նամակներից մեկում Վան Գոգը գրել է, որ «մի հրաշալի տանն է ապրում և իրեն շատ լավ է զգում»:
Այստեղ բնակվելու ընթացքում նա սիրահարվել է տանտիրուհու դստերը և իր սիրելիին Ջոն Քիթսի ռոմանտիկ բանաստեղծություններից է ուղարկել: Սակայն աղջիկը անպատասխան է թողել երիտասարդ Վան Գոգի զգացմունքներն և շուտով նկարիչը տեղախոխվել է Քենինգթոն:
Տունն վերանորոգման կարիք ունի: Երբևէ վերանորոգված չլինելու շնորհիվ այն ամբողջովին արտացոլում է վիկտորիական դարաշրջանի ոգին: Տունն ունի բավական պարզ հատակագիծ:
Աճուրդի կազմակերպիչները ակնկալում են այն վաճառել ավելի քան 400 հազար ֆունտ սթեռլիգով:
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի ավելի քան 250 խախտում, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1500 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը, հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին, մարտագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել են մարտական հերթապահություն: Այս մասին հայտնում է ՊԲ լրատվության և քարոզչության բաժինը:
Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 25-ին աշխատանքային այցով կմեկնի Կորեայի Հանրապետություն: Սերժ Սարգսյանը Սեուլում հինգ տասնյակից ավելի պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ կմասնակցի Միջուկային անվտանգության հարցերով 2012թ. գագաթնաժողովին:
Իսկ մարտի 27-29-ը պետական այցով կմեկնի Սինգապուրի Հանրապետություն, որտեղ նախատեսված են հանդիպումներ Սինգապուրի նախագահի, վարչապետի, երկրի գործարար շրջանակների հետ:
Մարտի 23-ին, ժամը 16.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Ճամբարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել Վահան գյուղի երկու բնակչուհի:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 11.00-ի սահմաններում, նրանք թունավորվել են տան խոհանոցի գազօջախի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից:
Մարտի 23-ին, ժամը 18.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է տեղափոխվել Ձորագյուղ գյուղի մի բնակիչ: Պարզվել է, որ նա թունավորվել է նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, լոգարանում առաջացած շմոլ գազից:
Մարտի 23-ին, ժամը 23.45-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 3-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել ճամփեզրի ջրահեռացման հեղեղատարը, որի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
|
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.