23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հանրապետության բոլոր ընտրատարածքներում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Ազգային ժողովի պատգամավորության 180 թեկնածուներից 15-ըինքնաբացարկ են հայտնել: Տվյալները այսօր օրվա առաջին կեսի դրությամբ.
Թիվ 40-ում՝ ինքնաբացարկ է հայտնել Երվանդ Չիլինգարյանը, 31-ում՝ Սամվել Սամվելյանը, 30-ում՝ Սենիկ Էլվինյանը, 29-ում՝ Գրիգոր Դանիելյանը, 27-ում՝ Մանուկ Հակոբյանը։
Թիվ 26 ընտրատարածքում իր թեկնածությունը հանել է Հակոբ Հակոբյանը, 24-ում՝ Մասիս Մելքոնյանը, 22-ում՝ Վահագն Հակոբյանը, 21-ում՝ Գագիկ Մարգարյանը, 18-ում՝ Հենզել Առաքելյանը, 17-ում Ջոնիկ Աբրահամյանը, 11-ում՝ Էդուարդ Մադաթյանը Խուճուճ Էդոն 7-ում՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, 2-ում՝ Ալբերտ Սարգսյանը և Հայկ Հայրապետյանը:
Ինքանաբացարկ հայտնածների հիմնական մասը ինքանառաջադրվածներ են, միայն 21- տեղամասում է, որտեղ Գագիկ Մարգարյանին առաջադրել էր «Ժառանգություն» կուսակցությունը, իսկ 26-ում առաջադրված Հակոբ Հակոբյանը «Միասին» երիտասարդական շարժման անդամ է:
Մյուս ինքնաբացարկների մասով արդեն հայտնի է որ Րաֆֆի Հովհաննիսյանը իր թեկնածությունը հանել է Նիկոլ Փաշինյանի հետ չմրցակցելու համար:
ՀԱԿ ընդդիմադիր դաշինքի անդամ Խաչատուր Սուքիասյանին թիվ 10 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը մերժեց վերջին հինգ տարում ՀՀ-ում մշտապես չբնակվելու մասին Ոստիկանության անձնագրերի և վիզաների բաժանմունքի տրամադրած երկրորդ տեղեկանքի հիման վրա:
Նույնատիպ գրություն էր ստացվել նաև 11-ում՝ Էդուարդ Մադաթյանի մասով, հնարավոր է, որ նրա ինքանբացարկը կապված է հենց այդ հանգամանքի հետ:
Սամվել Ալեքսանյանը, որը թիվ 7 ընտրատարածքում պայքարելու է Նիկոլ Փաշինյանի դեմ, գործուն քայլեր է ձեռնարկում իր ունեցած օբյեկտներում նոր աշխատատեղեր բացելով: Նրա հովանու տակ գործող «Սևանի հաց» կոչվող արտադրամասերում նոր ընդունված աշխատողներին ասում են, որ ընդունելու պայմանը մեկն է, որ նրանք ընտանիքներով քվեարկեն Ալեքսանյանի օգտին և նաև` իրենց ձայնը տան Հանրապետական կուսակցությանը:
Մերկապարուհի հանրահայտ Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյան) ծնվել է 1985թ. Ուկրաինայի Կրիվոյ Ռոգ քաղաքում: Նա իր կարիերան սկսել է այդ երկրում ապա և, իր պրոֆեսիոնալիզմի ու աշխատասիրության շնորհիվ հայտնի դարձել աշխարհում: Այսօր նա Հայաստանում է, իսկ աշնանը ուկրաինացի հայտնի երգիչ` Ուկրաինայի ժողովրդական արտիստ Վիտալի Կոզլովսկու հետ միասին կներկայացնի սեփական շոուն։
Այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում նորաստեղծ ու շատ գեղեցիկ դուետը խոսեց իր ծրագրերի մասին. անդրանիկ այցի շրջանակում նրանք ելույթ են ունենալու «Երկու աստղ» հեռուստատեսային նախագծում։Չի բացառվում նաև պարը
գիշերային
ակումբում. ինչպես Վարդան ասաց. «գիշերային ակումբներում պարելն իր աշխատանքն է, ուստի կպարի նաև Հայաստանում»: Վարդան Հայաստանում է LUXURY ամսագրի հրավերով: Վարդայի խոսքով՝ հայերեն երգելն իր համար այնքան էլ բարդ չէ, քանի որ որոշ չափով խոսում և հասկանում է հայերեն։ Իսկ շոու-ծրագրում արտիստները երգում են երեք լեզվով, այդ թվում նաև հայերեն։Կոզլովսկին ևս հավաստիացրեց, որ հայերեն երգելը հեշտ է. «Երգեցիկությամբ հայերենն ինձ համար ավելի մոտ է ուկրաիներենին, որը ևս երգեցիկ լեզու է։ Ես արդեն մեկ անգամ երգել եմ հայերեն՝ Էմմիի հետ, և այդ փորձն ավելի է հեշտացնում հայերեն երգելը»։
Իր աշխատանքը գեղեցիկ սպորտաձև համարող պարուհին երազում է Օսկարի մասին: Նրա համոզմամբ, արտիստին դերասանի աշխատանքը նույնպես կատարելագործում է:
Նա մերկապարը վուլգար աշխատանք չի համարում. «Ես պրիվատ պարեր չեմ պարում: Ներկայացնում եմ ծրագիր, երգում եմ և պարում»: Նրա համոզմամբ, կինը կարող է զբաղվել մերկապարով՝ միաժամանակ լինելով բարոյական, և հակառակը:
Վարդան պատմեց, որ սկզբում հայրը դեմ է եղել իր պարելուն, սակայն հետո իր
հաջողությունները ստիպել են նրան համակերպվել: Իսկ իրեն անվանել են իր տատիկի անունով: Հայաստանում էլ ունի եղբայրներ և քույրեր, որոնց հետ պատրաստվում է այսօր հանդիպել:
Վարդան տղամարդու իդեալ չունի. իր համար նշանակություն չունի տղամարդու արտաքինը, տղամարդու ընտրության հարցում նա ինչ-որ հատուկ պարամետրերով չի առաջնորդվում.
«Ինձ համար նշանակություն չունի նաև ազգային պատկանելությունը։ Ես արվեստագետ եմ և հավատում եմ սիրուն. այո՝ կա սեր առաջին հայացքից»:
Նա ասաց, որ միաժամանակ զբաղվում է նաև երգարվեստով:
Ասուլիսի ընթացքում Կոզլովսկու հետ միասին Վարդան կատարեց «Մի թող ինձ մենակ» երգը՝ հայերեն:
Այսօր` լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ դեղարտադրողների ու ներմուծողների (ԴԱՆ) միության տնօրեն Սամվել Զաքարյանը հայտարարեց, որ անթույլատրելի է, որ դեղերի ներկրումը այն աստիճան է հեշտացվել, որ Հայաստանի դեղատներում արդեն են մուտք են գործում ադրբեջաներեն ներդիրով դեղեր: «Այստեղ նաև բիոտեռորիզմի հարց կա, — ասաց Զաքարյանը:
Զաքարյանը չբացառեց, որ «Ստեկլովիդնոյե տելո» անվամբ դեղը ներմուծվում է անմիջապես Ադրբեջանից: Այն արտադրվում է Բելառուսում` հատուկ Ադրբեջանի համար (ներարկվում է որպես կանացի օրգանների վերականգնման միջոց):
Խնդիրն այն է, որ հնարավոր է դարձել ներմուծել դեղեր, որոնց փաթեթավորումը, գույնը կամ տառատեսակները Հայաստանում հաստատված չեն: Դրա հետեւանքով` դեղ արտադրող ընկերությունը պատասխանատվություն չի ստանձնում այն դեղերի համար, որ հատուկ արտադրել է այլ տարածաշրջանների համար:
Եւ այս ամենը հնարավոր է դարձել 2011 թ. Մայիսից, երբ կառավարությունը փոխեց դեղերի ներմուծման և արտահանման կարգը, որը նպաստում է կեղծ դեղերի շրջանառության աճին:
«Օրինակ` օրերս «Նիկոմեդ» ընկերությունը ահազանգել է, որ շուկայում վաճառվում են իրենց ընկերության «Ակտովեգին» ու «Կոնկոր» (վերջինս նշանակվում է հիպերտոնիկներին ու սրտային հիվանդներին) դեղեր, որոնց համար պատասխանատվություն չեն կրում, — ասաց Զաքարյանը, — այդ մասին ահազանգվել է համապատասխան մարմիններին, սակայն մինչ այսօր այդ դեղերը շրջանառությունից չեն հանվել:
Վերահսկելիության թուլացման հետևանքով, , ակտիվացել են նաև տեղական քրեական տարրերը, որոնք ոչ միայն զբաղվում են դեղերի մաքսանենգ ներկրմամբ ու վաճառքով, ապահովելով հսկայական եկամուտներ, այլև, ըստ Զաքարյանի` փորձում են կեղծ դեղերի տեղական արտադրություն սկսել:
«Օրինաց երկիր» կուսակցությունը 4-րդ անգամ է, որ մասնակցում է խորհրդարանական ընտրություններին և ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը համոզված է որ իրենց մոտ ոչինչ չի փոխվել:
Նա՝ այսօր կայացած մամուլի ասուլիսում ասաց. «1999-ին մենք սկսնակ կուսակցություն էինք և մեծ փորձ չունեինք: Այսօր մենք բոլոր առումներով մարտունակ ենք և մեծ հնարավորություն ունենք հաղթանակ տանելու»:Սակայն Տիկին Բիշարյանը այնքան անկեղծ չեղավ հիշելու, որ նախորդ ընտրություններին ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, որպես երիտասարդ ու խոստումնալից լիդեր հանդես էր գալիս ընդդիմադիր դիրքերից և մարդիկ հույս էին կապում նրա հետ: Սակայն վերջինս, ոչ միայն չարդարացրեց իր ընտրողների հույսերը այլև դավաճանեց իր իսկ գաղափարախոսությանը, դառնալով ԱԽՔ և քաղաքական դիակ:
Տիկին Բիշարյանը հայտարարեց, որ նախընտրական պայքարը սկսելու են հանրահավաքով, որը տեղի կունենա Ազատության հրապարակում ապրիլի 7-ին: Այդ օրը կուսակցությունը նախատեսել է ներկայացնել ՕԵԿ նախընտրական ծրագիրը, որից հետո՝ հենց հաջորդ օրվանից կսկսեն քարոզարշավը: Բիշարյանը չբացառեց, որ քարոզարշավի ընթացքում քիչ չեն լինի այն քաղաքական ուժերը, որոնք կզբաղվեն սև PR-ով: Երևի այդ է պատճառը, որ ՕԵԿ-ը որոշել է դրանից առաջ քաղցրացնել ընտրողների բերանը:
«Արդեն ունենք հստակ ծրագրեր, պլանավորված է այցելությունները դեպի մարզեր: Պետք է նշեմ, որ այսօր մենք չունենք ավելի քիչ հնարավորոթյուններ խորհրդարանում հայտնվելու, քան այսօր կանք այնտեղ»,- տեղեկացրեց ՕԵԿ-ական տիկինը:
Նա հույս հայտնեց, որ քարոզարշավը կլինի ոչ թե իրար վրա ցեխ շպրտելու առիթ, այլ` գաղափարների պայքար. «Բոլոր այն կուսակցությունները, որոնք եղել են քաղաքական դաշտում, պետք է ներկայացնեն հանրությանը, թե իրենք ինչ են արել, ինչ օրենսդրական ծրագրեր են մշակել, ինչ փոփոխություններ են իրականացրել: Եվ պետք է անդրադառնան տնտեսական խնդիրներին»,-ասաց նա՝ ավելացնելով, որ միայն դրանից հետո հանրությունը կկարողանա որոշել, թե ում իր ձայնը տալ, իսկ միմյանց վրա ցեխ շպրտելը, ըստ նրա, ՕԵԿ-ի աշխատելաոճի մեջ չի եղել և չի էլ լինի»:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրապարակել է իր գնահատականը` ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2011թ. գործունեության վերաբերյալ:
Օմբուդսմենի գնահատականում նշվում է.
«2011 թվականին Հանձնաժողովի պատասխանատվության ոլորտում հայտնաբերված խնդիրները և գրանցած ձեռքբերումները ներկայացված են ստորև, սակայն ոչ սպառիչ։
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2000թ., իսկ Հանձնաժողովը ՀՀ-ում ստեղծվել է 2001թ. հունվարի 13-ին: 2011թ.-ին Համաշխարհային բանկի աջակցությամբ վերանայվել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքը և արդյունքում այն մեծ չափով համապատասխանեցվել է միջազգային չափանիշներին: Օրենքի նոր տարբերակն ավելի լայն հնարավորություններ է տվել Հանձնաժողովին առավել արդյունավետ աշխատելու առումով:
Թեև այս ամենին, տնտեսական մրցակցության ապահովման մակարդակը Հայաստանի Հանրապետությունում դեռևս բավարար չէ: Համաշխարհային տնտեսական ֆորումի ցուցանիշներով, թեև հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետության գործակցով ՀՀ-ը արձանագրել է որոշակի առաջընթաց, սակայն ներքին մրցակցության և հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետության մակարդակով ՀՀ-ը շարունակել է գրավել ցածր դիրքեր: Միայն 2011թ. Հանձնաժողովի կողմից ուսումնասիրված 13 ապրանքային շուկաներից 12-ը գնահատվել են որպես բարձր կենտրոնացված: Արձանագրվել են նաև նոր տնտեսվարող սուբյեկտների շուկա մուտք գործելու խոչընդոտման դեպքեր այդ շուկաներում գերիշխող դիրք ունեցող սուբյեկտների կողմից:
Թեև 2011թ. Հանձնաժողովի կողմից տնտեսվարող սուբյեկտներին պատասխանատվության ենթարկելու որոշումները նախորդ տարվա համեմատ աճել են մոտ կրկնակի և արդյունքում ՀՀ պետական բյուջե մուծված գումարները՝ մոտ 6 անգամ, այնուամենայնիվ, Հանձնաժողովի կողմից համապատասխան դեպքերում ձեռնարկված միջոցները չեն արտացոլել տարբեր ապրանքային շուկաներում գոյություն ունեցող մրցակցային օրենսդրության խախտման դեպքերի իրական պատկերը և բավարար չափով չեն ազդել երկրում տնտեսական մրցակցության պաշտպանության վիճակի վրա:
Բավարար չեն եղել Հանձնաժողովի կողմից ձեռնարկված միջոցները հակամրցակցային գործողությունների դրսևորման դեպքերի կանխարգելման և դադարեցման ուղղությամբ: Հանձնաժողովն իր որոշումներով պատասխանատվության է ենթարկել մի շարք տնտեսվարող սուբյեկտների հակամրցակցային գործողությունների դրսևորման համար: Տնտեսվարող սուբյեկտները բողոքարկել են Հանձնաժողովի որոշումները` չկատարելով դրանց պահանջները: Դատաքննության ողջ ժամանակահատվածում, որը կարող է տևել մինչև երկու տարի, Հանձնաժողովը որևէ միջոց չի ձեռնարկել իր կողմից կայացված որոշումների կատարման գործընթացն ապահովելու համար: Օրինակ` Հանձնաժողովին տրված է իրավասություն տնտեսվարող սուբյեկտին պատասխանատվության ենթարկել Հանձնաժողովի որոշման չկատարման համար, սակայն Հանձնաժողովը սպասել է մինչև դատաքննության ավարտը:
Բավարար չեն եղել Հանձնաժողովի կողմից ձեռնարկված միջոցները նաև անբարեխիղճ մրցակցության դրսևորման դեպքերի կանխարգելման և դադարեցման ուղղությամբ: Արձանագրվել է «Ալեքս Գրիգ» ընկերության կողմից ուկրաինական գրեթե համանուն օղիներին շփոթության աստիճան նման օղիների արտադրման և իրացման դեպք: Նշվածի կապակցությամբ Հանձնաժողովը վարույթ է սկսել 2009թ.-ին, և Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումը ընկերության կողմից բողոքարկվել է դատական կարգով: Հանձնաժողովն ընկերության նկատմամբ անբարեխիղճ մրցակցության համար կիրառել է տուգանք, ինչպես նաև ընկերությունից պահանջել է վերացնել խախտումը, այսինքն` 1-ամսյա ժամկետում շրջանառությունից հանել համապատասխան արտադրանքը: «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքով տնտեսվարող սուբյեկտի կողմից Հանձնաժողովի որոշումների չկատարման համար սահմանված է վարչական պատասխանատվություն կիրառելու հնարավորություն, ինչպես նաև Հանձնաժողովի որոշման բողոքարկման դեպքում` դրա գործողության կասեցման արգելքը: Այնուամենայնիվ, Հանձնաժողովի կողմից երկու տարվա ընթացքում չեն ձեռնարկվել բավարար միջոցներ իր որոշումները չկատարող տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ համարժեք վարչական պատասխանատվության միջոցների կիրառման ուղղությամբ:
Թեև «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի վերջին փոփոխություններով զգալիորեն ընդլայնվել են Հանձնաժողովի լիազորությունները հակամրցակցային գործողությունների վերաբերյալ ապացույցներ ձեռք բերելու գործընթացում, այնուամենայնիվ դեռևս Հանձնաժողովին ընձեռված գործիքակազմը բավարար չի եղել արդյունավետորեն իրականացնելու տնտեսական մրցակցության պաշտպանության նկատմամբ վերահսկողությունը: Մասնավորապես` Հանձնաժողովը ստուգումների իրականացման ոլորտում ընձեռնված չէ այնպիսի լիազորություններով, որոնք նրան հնարավորություն կտան ապացույցներ ձեռք բերել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի այնպիսի թաքնված խախտումների վերաբերյալ, ինչպիսին է, օրինակ, հակամրցակցային համաձայնությունը, որի մասնակիցները` տնտեսվարող սուբյեկտները, ձեռնարկում են բոլոր միջոցները իրենց պայմանավորվածությունը գաղտնի պահելու համար: Գրեթե բոլոր երկրներում մրցակցության պաշտպանության մարմիններն օժտված են ստուգման լայն իրավասություններով, ինչն էլ հնարավորություն է տալիս նրանց բացահայտելու նույնիսկ ամենագաղտնի համաձայնությունները: Այդ է պատճառը, որ ՀՀ մրցակցային օրենսդրությունն ուսումնասիրող բոլոր միջազգային փորձագետներն առաջարկել են Հանձնաժողովին օժտել ստուգման լիազորություններով:
Հանձնաժողովը բավարար միջոցներ չի ձեռնարկել տնտեսական մրցակցության հարցերի վերաբերյալ հանրությանն իրազեկելու ուղղությամբ, ինչն էլ իր հերթին նվազեցրել է սպառողների իրավունքների ապահովման և պաշտպանության արդյունավետությունը: Չնայած գործել է Հանձնաժողովի պաշտոնական կայքէջը, սակայն այն ոչ բավարար տեղեկատվություն է պարունակել ոլորտի խնդիրների վերաբերյալ: Միաժամանակ կայքէջը չի ներառել անգամ վիճակագրական տվյալներ Հանձնաժողովի գործունեության վերաբերյալ: Բավարար չափով չի ապահովվել մրցակցության ոլորտում տնտեսվարող սուբյեկտների անբարեխիղճ գործունեության արդյունքում ապրանքների գները անհիմն բարձրացնելու, անորակ կամ ժամկետանց սննդամթերք վաճառելու և հանրային նշանակության այլ հարցերի վերաբերյալ Հանձնաժողովի իրականացրած գործողությունների հրապարակայնությունը և թափանցիկությունը:
Ինչպես հաղորդում է արաբականara.reuters.com -ը, լիբիայի հարավում գտնվող Սաբհա քաղաքում կրկին վերսկսվել են բախումներն ապստամբների և զինվորականների միջև:
3 օր շարունակվող բախումների արդյունքում զոհվել է ավելի քան 50 մարդ:
Մարտի 28-ին տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում որոշվել է դադարեցնել կրակը, սակայն համաձայնությունից ընդամենը մի քանի ժամ անց բախումները կրկին վերսկսվել են:
Լիբիայի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ Սաբհա քաղաք է ուղարկվել արդեն 3 հազար զինվոր իրավիճակը վերահսկելու նպատակով:
Դեռեւս տեղեկություններ չեն հաղորդվում տուժածների կամ զոհերի վերաբերյալ:
«Առավոտ». Թերթը գրում է, որ մոտ երկու շաբաթ է` հայաստանյան դեղատներում մի շարք կեղծ դեղեր են հայտնաբերվել: «Հայտնի չէ, թե այդ դեղերը որտեղ են արտադրվել, ինչ սերիական համար ունեն, ով է ներկրել մեր երկիր եւ այլն: Բայց փաստ է, որ հայտնաբերելուց հետո էլ այդ դեղերը մինչ օրս ազատ վաճառվում են դեղատներում, եւ որեւէ մեկը չի խոչընդոտում դրանց սպառմանը: Կեղծ դեղերը հայտնաբերել եւ մեր երկրի անվտանգության համար պատասխանատու մարմինների դատին են հանձնել դեղարտադրության մեջ հայտնի «Նիկոմեդ» ընկերության հայաստանյան ներկայացուցչության մասնագետները: «Նիկոմեդ» ընկերության պատասխանատուներն անմիջապես ահազանգել են ՀՀ ազգային անվտանգության ծառայություն եւ այլ պետական մարմինների: ՀՀ Դեղարտադրոդների եւ ներմուծողների միությունն էլ իր հերթին է մոնիթորինգ կատարել եւ կեղծ դեղերի վերաբերյալ իր ունեցած փաստերով դիմել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, առողջապահության նախարարության պատասխանատուներին` հորդորելով միջոցներ ձեռնարկել այդ դեղերը վաճառքից հանելու: Սակայն ինչպես «Առավոտի» հետ զրույցում ասաց Դեղարտադրողների եւ ներմուծողների միության գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը՝ որեւէ կառույց ջանք չի գործադրում «ինքնությունը» չպարզված դեղերը շրջանառությունից հանելու` մինչեւ որ կպարզեն, թե դա ինչպես է հայտնվել դեղատներում»,- գրում է «Առավոտ»-ը:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանի անունը կուսակցության համամասնական ցուցակից ջնջել է անձամբ Ռոբերտ Քոչարյանը: «Ըստ մեր տեղեկությունների, Բոստանջյանը կուսակցության գրասենյակում համապատասխան դիմում է գրել, ստորագրել, նույնիսկ գույքի և եկամուտների հայտարարագիր ստորագրել: Այս ամենն ասում ենք այն պատճառով, որ սկզբնապես որոշված է եղել, որ Բոստանջյանը պետք է ընդգրկվի կուսակցության համամասնական ցուցակում: Եթե այդպիսի որոշում չլիներ, նրան ուղղակի կարող էին ասել, որ քեզ չենք ընդգրկելու ցուցակ, և իմաստ չունի զբաղվել ավելորդ թղթաբանությամբ: Բայց երբ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը համամասնական ցուցակի նախնական տարբերակը ներկայացրել է Ռոբերտ Քոչարյանի հաստատմանը, վերջինս ջնջել է Բոստանջյանի անունը:
Քոչարյանը Բոստանջյանին չի ներել փետրվարի սկզբին ասուլիսներից մեկում արված այն հայտարարության համար, ըստ որի ԲՀԿ-ն առիթ չունի չսատարելու նախագահին: «Մենք ունենք փաստաթուղթ, իսկ մենք միշտ հարազատ ենք մեր կողմից ստորագրված փաստաթղթին»,- ասելէր Բոստանջյանը` նկատի ունենալով մեկ տարի առաջ ստորագրված կոալիցիոն հուշագիրը:
Ւնչ վերաբերում է Վարդան Բոստանջյանին, ապա, մեր տեղեկություններով, նա խորհրդարանական ընտրություններից հետո կհայտարարի ԲՀԿ-ից դուրս գալու իր որոշման մասին: Ինչ իմաստ ունի լինել մի կուսակցությունում, որտեղ քեզ ոչ միայն չեն գնահատում, այլև ընդհակառակը` պատժում են դասը վատ սերտելու համար»,- գրել է թերթը:
«Հայկական ժամանակ». Ըստ Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի փոխտնօրեն Օնիկ Մելքոնյանի` մանկապղծության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին երեկ առավոտյան դուրս են գրել հիվանդանոցից, որն այնտեղ էր չարորակ ուռուցքի վիրահատման պատճառով: «Նա իրեն լավ էր զգում, բայց մենք ասել ենք, որ ժամանակ առ ժամանակ պետք է քիմիաթերապիա անցնի»,- ասել է բժիշկ Մելքոնյանը: Տեր-Պողոսյանին, ինչպես տեղեկացել է ԱՆ քրեակատարողական վարչության մամլո խոսնակ Գոռ Ղալեչյանից, անմիջապես տարել են «Երևան Կենտրոն» ՔԿՀ, որտեղ գտնվում էր մինչև վիրահատությունը: Թերթի թղթակցի հարցին` հնարավո՞ր է նրան տեղափոխեն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ Ղալեչյանը պատասխանել է. «Չեմ կարող պատասխանել այդ հարցին: Ներկա դրությամբ նա «Երևան Կենտրոն» ՔԿՀ-ում է:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.