23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Դերասանուհի Մեգան Ֆոքսը որոշել է մայրանալ և արդեն հղի է: Նա և ամուսինը` Բրայան Օսթին Գրինը, սպասում են իրենց առաջնեկին: Ինչպես հաղորդում են նրանց մոտ կանգնած աղբյուրները նրանք հենց նոր են տեղեկացել այս մասին և շատ ուրախ են:
Հղիության ժամկետը դեռեւս փոքր է, և դերասանուհին այս մասին պատմում է միայն ընկերներին ու մտերիմներին, որոնք էլ տարածում են նորությունը:
Հիշեցնենք,որ Մեգանն ու Բրայանը ամուսնացել են 2010 թվականին: Բրայանն արդեն 10-ամյա որդի ունի` Կասիոուսը: Իսկ Մեգանն առաջին անգամ կմայրանա: Դերասանուհու ընկերները վստահ են, որ Ֆոքսը հիասքանչ մայրիկ կլինի, որովհետեւ հասցրել է համապատասխան փորձ ձեռք բերել:
Թուլուզում ստուգայցերի ընթացքում ֆրանսիական ոստիկանությունը ձերբակալել է շուրջ 20 ենթադրյալ իսլամիստների, գրում են ֆրանսիական լրատվամիջոցները:
Ստուգայցերի մեծ մասը իրականացվել են Թուլուզում, որտեղ մարդասպան Մուսհամեդ Մերան սպանել էր 7 մարդ: Ստուգայցներ են կատարվել նաև Նանտում, որը համարվում է «Հպարտության ասպետներ» խմբավորման կենտրոնը, որի հետ, որոշ լրատվամիջոցների տեղեկություններով կապ է ունեցել «թուլուզցի հրաձիգ» Մոհամեդ Մերան:
Մերայի գործի հետաքննությամբ զբաղվողների համաձայն՝ Մերայի գործը ոչ մի կապ չուներ այս ստուգայցների հետ:
«Ժողովուրդ». Թերթը գրում է. «Ինչպես տեղեկացրել էինք, մարտի 26-ին` ժամը 14:50-ի սահմաններում, Երեւանի Խորենացու փողոցում գտնվող «Հիսուս Քրիստոսի վերջին օրեր» (մորմոնների) եկեղեցուց գողություն է կատարվել: Անհայտ անձինք գողացել էին եկեղեցուն պատկանող համակարգիչը (նոթբուքը): «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ` գողացված համակարգչի մեջ բավականին հետաքրքիր տեղեկություններ կան Հայաստանի ընդդիմադիր դաշտում գործունեություն ծավալող որոշ ուժերի ու նրանց ֆինանսական տեղաշարժերի մասին: Թե հատկապես որ ուժի մասին է խոսքը, մեր աղբյուրներն առայժմ չմանրամասնեցին»:
«Առավոտ». Թերթի գլխավոր խմբագիրն այսօրվա համարում գրել է. «Վերջապես կառավարությունն իր արտագնա նիստում զբաղվեց իմ հարցով: Դե, ոչ թե անձամբ իմ, այլ մեր`Կոտայքի մարզի բնակիչներիս: Հավանաբար, վարչապետը համագործակցում է ինչ-որ սոցիոլոգիական ընկերության հետ [որի անունը երբևէ չի բացահայտում] և դրա միջոցով իմանում է, թե ինչ ենք մենք` քաղաքացիներս, մտածում այս կյանքի մասի: Օրինակ` պարզվեց, որ չնայած Կոտայքի մարզում են Գառնի-Գեղարդն ու Ծաղկաձորը, զբոսաշրջության զարգացումը մեզ առանձնապես չի հետաքրքրում: Եվ ինչպե՞ս հետաքրքրի, եթե գները Ծաղկաձորի և Աղվերանի ոչ այնքան բարձրակարգ «օբյեկտներում» նույնն են, ինչ որ Եվրոպայի 5 աստղանի հյուրանոցներում: Փոխարենը մեզ հետաքրքրում են աշխատատեղերի և ճանապարհների խնդիրները: Որպես մարդ, որն օրը առնվազն 4 անգամ անցնում է Եղվարդի խճուղով, հաստատում եմ վերջին պնդումը: Դավիթաշենի թաղապետը, որը ցանկանում է պատգամավոր դառնալ, լցրել է փոսերը ուղիղ մինչև Երևանի սահմանը, դրանից հետո առայժմ ոչ մի բարեգործ չի բացահայտվել: Այդ խճուղին, ի դեպ, ամենևին միջզյուղական ճանապարհ չէ, բայց եթե այսպես շարունակվի, միջգյուղականից բեթար կդառնա: Վարչապետն իր խոսքում անդրադարձել է ինքնանույնացման խնդրին` նշելով, որ «կոտայքցի» հասկացություն գոյություն չունի, ինչպես որ կա «լոռեցի» կամ «սյունեցի» ընդհանրականությունը: Պարոն Սարգսյանը դա բացատրում է նրանով, որ մարզի քաղաքներն իրարից հեռու են ու շատ տարբեր: Չգիտեմ, թե որքանով է նման բացատրությունը ճիշտ, բայց տեղայնական ինքնանույնացման բացակայությունը որպես բացասական գործոն հիշատակելը, իմ կարծիքով, սխալ է: Օրինակ` իմ նախնիների մեծ մասի արմատները Ղարաբաղից են, բայց դա ինձ համար ոչ ամաչելու, ոչ էլ պարծենալու աղբյուր է` պապեր են, Հայաստանի ինչ-որ մի գավառում պիտի ծնվեին: «Աշխարհագրական» նույնականացման միայն երկու նորմալ ձև կա` ազգությունը և քաղաքացիությունը. ես հայ եմ ու ես ՀՀ քաղաքացի եմ, և այդ երկու հանգամանքով էլ, անկախ ամեն ինչից, հպարտանում եմ: Մնացած բոլոր տեղայնական խմբավորումները շեշտելը մեզ միայն խանգարում է`ստեղ¬ծելով մեր միջև անիմաստ և անհասկանալի «բաժանարար գծեր»:
Կառավարության անցկացրած հարցման մեջ կան, իհարկե, նաև զավեշտական դրվագներ: Օրինակ, նշվում է, որ` չնայած այլ մարզերի համեմատ սոցիալ-տնտեսական ցուցանիշները բարվոք չեն (ուրեմն, ասենք, Շիրակի մարզում ավելի՞ բարվոք են], «մարզն ամենալավատեսն է, այսինքն` քաղաքացիները ապագայի նկատմամբ տրամադրված են լավատեսությամբ» [վարչապետի խոսքը մեջբերում եմ ըստ gov.am-ի]: Ինչ խոսք, հաճելի է ապրել լավատես մարդկանց շրջապատում: Սակայն կառավարության ղեկավարը, ցավոք, չպարզաբանեց, թե որն է այդ «մարզային» լավատեսության աղբյուրը: Ըստ երևությին, պատճառն այն է, որ մեր մարզպետը Կովալն է»:
«Հրապարակ». Այս ընտրությունները ևս հավակնում են վերածվել փողի մրցավազքի: Երեկ թերթը ուշագրավ մանրամասներ է իմացել ընտրությունների ֆինանսական կողմի մասին: Պարզվում է` թեկնածուներից ոմանք հսկայական վարկեր են վերցրել նախընտրական ծախսերն անելու համար: Այս ընտրություններում մեկ թեկնածուի ծախսած գումարի չափը 500 հազար դոլարից մինչև 2 միլիոն դոլարի է հասնելու: Ասենք, «Դերժավա» ընկերության սեփականատեր Արկադի Համբարձումյանն ամենաբարձր պլանկան է դրել: Թեկնածուներից մեկը թերթին պատմել է, որ երբեմն իրենց ցանկությունից էլ չի կախված ծախսվող գումարի չափը` երբ տեսնում են, որ մրցակիցն իրենցից շատ է ծախսում, կամ տեսնում են, որ մրցակցի շանսերը մեծ են, արդեն ծախսած գումարը չկորցնելու համար ստիպված են լինում մի քանի հարյուր հազար ևս դնել սեղանին: Այս շրջանում բոլոր կուսակցություններում «փողի բազարներ» են գնում: Ասենք, ԲՀԿ-ում այսպիսի համաձայնության են եկել. Գագիկ Ծւսռուկյանը մեկական միլիոն դոլար է հատկացնում յուրաքանչյուր մեծամասնական թեկնածուի: Պայմանն այսպիսին է. Հաղթեցիր`քեզ նվեր, պարտվեցիր` վերադարձնում ես: Իսկ դա նշանակում է, որ ոչ միայն զրկվում ես պատգամավորի մանդատից, այլև ընկնում ես մեծ պարտքի տակ: Բայց, թերթին հասած տեղեկություններով, ԲՀԿ-ին չեն թողնելու անսահմանափակ ու անարգել փող ծախսի, իրավապահ մարմիններին հրահանգված է ընտրակաշառք տվողներին էլ, վերցնողներին էլ բռնել: Երբ մի քանի ցուցադրական ձերբակալություններ կլինեն, շատերը ետ կկանգնեն փողով պատգամավոր դառնալու մտադրությունից:
«Հայկական ժամանակ». Աղվերանի «Աղվերան» հյուրանոցային համադրում երեկ տեղի ունեցած կառավարության արտագնա նիստին հաջորդած կերուխումից հետո թերթի թղթակիցը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ընդամենը մեկ հարց ուղղելու հնարավորություն է ունեցել:
«Պարոն վարչապետ, ձեր կարծիքով ընտրողների թվի մեծացումը որքանո՞վ է նպաստում արդար ընտրությունների անցկացմանը»,- հարցրել է թերթի թղթակիցը: «Ես կմտածեմ»,- պատասխանել է վարչապետը ու արագ հեռացել «դեպքի վայրից»: Տիգրան Սարգսյանը մի քանի անգամ հայտարարել է, թե մայիսի 6-ին կայանալիք ընտրությունները լինելու են ՀՀ պատմության մեջ «ամենաարդարն» ու «ամենաթափանցիկը»: Վարչապետի պատասխանից ակնհայտ է դառնում, որ իր այդ հայտարարությունները նա արել է առանց մտածելու: Չնայած, «Աղվերանում» տեղի ունեցած ճոխ կերուխումից հետո մարդու մտքերը կարող էին խաոնվել:
«Հայկական ժամանակ». Երկար տարիներ շրջող լուրերն այն մասին, թե սերժանտական վարչախումբը Զավախքից մարդկանց բերում`Հայաստանում գրանցում և օգտագործում է որպես ընտրակեղծիքի հուսալի ռեսուրս, երեկ պաշտոնական հաստատում ստացան:
Երևանի թիվ 11 ընտրատարածքում հայտնաբերվել է բնակարան, որտեղ գրանցված շուրջ հարյուր Վրաստանի քաղաքացիներ Հայաստանում ընտրական իրավունք են ձեռք բերել: Ոստիկանությունը փաստը հաստատում է և դա բացատրում հայրենասիրական մոտիվներով: Լև Տոլստոյը այս սորտի հայրենասերների մասին ասել է ժամանակին:
Մարտի 29-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենան Մասիս քաղաքում բախվել է «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «ՎԱԶ-2108»-ի վարորդը և վերջինիս 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
|
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը «Ֆեյսբուքի» իր էջում շտապ հաղորդագրություն է տարածել բոլոր լրատվամիջոցների համար.
«Քիչ առաջ իմ էլեկտրոնային փոստից տարածել եմ հետեւյալ հաղորդագրությունը, որը տեղադրում եմ նաեւ ստորեւ», — գրել է նա:
«Այսօր մեկնաբանություն եմ տվել Tert.am էլեկտրոնային լրատվամիջոցի լրագրողին` ընտրացուցակների ուռճացված թվի կապակցությամբ մեր կատարելիք քայլերի վերաբերյալ: Ցավոք, հանրությանը մատուցված լրատվության մեջ կոպտորեն նեգափոխվել է մեր բանավոր հեռախոսազրույցի մի հատվածը, ներկայացնելով, թե ի թիվս պատկան մարմինների, նաեւ գրավոր դիմելու եմ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին, ինչը իրականությանը չի համապատասխանում»:
29 մարտի 2012թ.,
ք. Երեւան:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.