23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Աշխատանքից ազատվել է Ոստիկանության զորքերի պետ գեներալ մայոր Գարիկ Գաբրիելյանը` Գել մականվամբ։
Նրան փոխարինել է ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Լևոն Երանոսյանը՝ ազատվելով բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։
Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի, տեղի է ունենալու փոխատեղում, Գարիկ Գաբրիելյանը նշանակվելու է Երանոսյանի տեղում` ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար։
Ռուսական էստրադայի հանրահայտ երգչուհի Քրիստինա Օրբակայտեն և ծագումով ռուս ամերիկացի գործարար Միխայիլ Զեմցովը դուստր են ունեցել: Երգչուհին ծննդաբերել է Մայամիի բուժհիմնարկներից մեկում:
Այդ մասին նա տեղեկացրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
Սա Օրբակայտեի երրորդ երեխան է: Նա երկու որդին ունի. երգիչ Վլադիմիր Պրեսնյակովի հետ առաջին ամուսնությունից 20-ամյա Նիկիտան: Իսկ գործարար Ռուսլան Բայսարովի հետ երկրորդ ամուսնությունից 13-ամյա Դենին:
Մաշտոցի Պուրակում ինքնակամ շինությունների ապամոնտաժման աշխատանքները նախաձեռնող խումբը հայտարարություն է տարաեծլ, որում ասվում է. «Ոստիկանության հայտարարությունը մարտի 31-ին, ժամը 13.00-ին, Մաշտոցի Պուրակում նախատեսվող ապամոնտաժման գործողությունների վերաբերյալ վկայում է, որ ոստիկանությունը մտադիր է շարունակել պաշտպանել Երեւանի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում՝ թույլտվությամբ սահմանված պայմաններին ակնհայտ էական խախտումներով կառուցված ինքնակամ շինությունները։ Ենթադրում ենք, որ ոստիկանությունը գիտակցում է իր պատասխանատվությունը հասարակության առջեւ անօրինական սեփականությունը պաշտպանելու համար եւ դրա բոլոր հետեւանքները։
Հիշեցնում ենք, որ Երևանը համայնք է` Երևանի բնակչության հանրություն: Համայնքի բնակիչները կարող են Երևանի վարչատարածքային սահմաններում ուղղակիորեն իրականացնել տեղական ինքնակառավարում: Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչվում է պետության կամ համայնքի սեփականությունը՝ անկախ նրանից, թե ով է այն կառուցել: Հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը»:
Բնապահպանները շարունակում են համարել, որ Մաշտոցի Պուրակում անօրինական գործողությունների դեմ բողոքող հասարակության ներկայացուցիչների լսված լինելու իրավունքը մնում է ոտնահարված։ «Ուստի համոզված ենք, որ Երեւանի բնակիչների կողմից համայնքի սեփականությունը պաշտպանելու համար նախատեսվող գործողությունների անհրաժեշտությունը պահպանվում է։
Միաժամանակ ակնկալում ենք, որ մարտի 31-ին քաղաքացիական իրավունքների ինքնապաշտպանության գործողությունները կասեցնելու համար, բացի հարկադրանք կիրառելու հնարավորությունից, ոստիկանությունը կներկայացնի նաեւ ավելի հիմնավոր փաստարկներ»,- ասված է հայտարարության մեջ։
Այսօր` մարտի 31-ին 4,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Վան քաղաքի մերձակայքում:
ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով, երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 5 կմ խորության տակ:
Տուժածների եւ ավիրածությունների մասին տեղեկություններ դեռ չկան:
Քիչ առաջ զբաղեցրած պաշտոնից հեռացվել են ՀՀ Ռազմական ոստիկանության պետ Արմեն Սահակյանը և ՊՆ Երևանի կայազորի ռազմական ոստիկանության պետ Ռուբեն Ներսիսյանը:
Շրջանառվող վարկածի համաձայն պաշտոնանկությունները կապված են վերջերս Երևանի կայազորի ռազմական ոստիկանությունում ժամկետային զինծառայողի ծեծի հետ: Խոսքն այն դեպքի մասին է, երբ զինծառայող` Արսեն Գրիգորյանին, դաժանաբար ծեծել են, ապա տարել զորամաս, արձակուրդ ձևակերպել և ուղարկել Սևան:
Նախնական տվյալներով, զինվորին ծեծել էին Երևանի կայազորի Ռազմական ոստիկանության պետ Ռուբեն Ներսիսյանը, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հ. Ոփանյանը և քննչական բաժանմունքի հետաքննիչ Ա. Ավագյանը:
Ընդամենը երեք ամիս ՌՈ –ի պետի պաշտոնը զբաղեցրած Արմեն Սահակյանը (նշանակվել է 2011թ. դեկտեմբերի 23-ին) ըստ լուրերի, չի կարողացել նորմալ աշխատանքային մթնոլորտ ձևավորել և խնդիրներ է ունեցել ՌՈ աշխատակիցների հետ:
Մարտի 30-ի առավոտյան 49-ամյա մի կին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է տվել, որ Դուբայ-Երևան չվերթի ինքնաթիռով ժամանումից հետո օդանավակայանի ժամանման սրահում կորցրել է իր «Նոութբուք» համակարգիչը:
Ոստիկանները նույն օրը, ժամը 18.30-ին, գողությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել օդանավակայանի աշխատակիցներ Մայիս Պ.-ն և Արմեն Հ.-ն:
Նրանք խոստովանել են, որ համակարգիչը գողացել են իրենք:
Կատարվում է քննություն:
|
Այսօր բարգավաճելու հույս փայփայող երկու երիտասարդներ` , ասուլիս էին հրավիրել, շտապելով հերքել տարածված լուրերը, թե` իրենք ինքնաբացարկ են հայտնել:
«Բարգավաճ Հայաստան»-ի քաղաքական խորհրդում տեղավորված երիտկարերիստները եկել էին հայտարարելու, որ ինքնաբացարկի մասին տեղեկությունները, թույլ մարդկանց ձեռքի գործ են: Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ ապատեղեկատվություն տարածողների մեջ չի տեսնում քաղաքական ուժերի: Նա համոզված է որ« այդ թույլ մարդիկ, պարզապես վախենում են մրցակցությունից:
Ինչ խոսք, չափազանց մեծ կարծիք ունեն երիտասարդները իրենց մասին:
Իսկ լուրեր տարածողները, հաստատ, կամ դիտավորություն են ունեցել կամ, շատ հեռու են եղել քաղաքական դաշտից, քանի որ իրականությունից բավականին հեռու է, որ Բաբայանն ու Ուրիխանյանը, որոնք մեծ ջանքերի ու այլ գործոնների շնորհիվ վերջապես հասել են բաղձալի հանգրվանի, կարող են ինքնաբացարկի քայլին գնալ:
Ուրիխանյանի կարծիքով ինքնաբացարկի մասին տեղեկություններ տարածողները չեն ցանակնում, որ Ազգային ժողովում լինեն իրենց նման քաղաքական գործիչներ.«Տեղեկություններ տարածողները չեն ուզում, որ խորհրդարանում հայտնվեն համապատասխան կրթություն ունեցող արդյունավետ աշխատող մարդիկ: Ցանկություն կա՞ նույն որակի խարհրդարան ունենալու, ուզում են միայն հետադիմե՞լ։ Դրանո՞վ է պայմանավորված, որ լրատվամիջոցները այդպիսի ինֆորմացիա տարածեցին»,- եզրակացրել է Ուրիխանյանը:
Ինչ ինչ, բայց համեստությամբ չփայլող երիտասարդները, որոնք իրենց վերագրում են համապատասխան կրթություն ունեցող, արդյունավետ աշխատող, առաջադեմ որակներ և ի լրումն դրան համարում քաղաքական գործիչ, մի հարցում ճիշտ են, այո, մենք շուտով ունենալու ենք աննախադեպ որակի խորհրդարան:
Ապրիլի 1-ին ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հերթական հանդիպումը։ Այդ օրը Երեւանի «Միկա» ստադիոնում Վաղարշակ Ասլանյանի թիմի մրցակիցը կլինի Ավստրիայի հավաքականը։ Հանդիպումը կսկսվի ժամը 15:00-ին: Հիշեցնենք, որ կանանց Հայաստանի հավաքականը Դանիայի, Չեխիայի, Պորտուգալիայի, եւ Ավստրայի թիմերի հետ ընդգրկված է 7-րդ խմբում։ Անցկացրել է 6 հանդիպում՝ կրելով նույնքան պարտություն։ Դարպասապահներ Աննա Կարապետյան Թագուհի Գրիգորյան Պաշտպաններ Մարինե Կարապետյան Արմինե Խաչատրյան Տաթեւիկ Մանուկյան Սոֆիկ Թորոսյան Հասմիկ Երեմյան Մարիամ Ստեփանյան Կիսապաշտպաններ Արփինե Արզումանյան Անի Ղուկասյան Աննա Կարապետյան Լիլիթ Կարապետյան Քրիստինե Մանգասարյան Օլգա Օսիպյան Հարձակվողներ Քրիստինե Ալեքսանյան Գոհար Արմենյան Քրիստինե Հակոբյան Գայանե Կոստանյան Հանդիպումը կսպասարկի բուլղարական մրցավարական անձնակազմը՝ Անելիա Սինաբովայի գլխավորությամբ: Մրցավարի օգնականներն են Դենիցա Կրումովան եւ Յորդանկա Կորչեւան: 4-րդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Լիանա Գրիգորյանը, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը:կանցկացնի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հերթական հանդիպումը։ Այդ օրը Երեւանի «Միկա» ստադիոնում Վաղարշակ Ասլանյանի թիմի մրցակիցը կլինի Ավստրիայի հավաքականը։ Հանդիպումը կսկսվի ժամը 15:00-ին: Հիշեցնենք, որ կանանց Հայաստանի հավաքականը Դանիայի, Չեխիայի, Պորտուգալիայի, եւ Ավստրայի թիմերի հետ ընդգրկված է 7-րդ խմբում։ Անցկացրել է 6 հանդիպում՝ կրելով նույնքան պարտություն։ Դարպասապահներ Աննա Կարապետյան Թագուհի Գրիգորյան Պաշտպաններ Մարինե Կարապետյան Արմինե Խաչատրյան Տաթեւիկ Մանուկյան Սոֆիկ Թորոսյան Հասմիկ Երեմյան Մարիամ Ստեփանյան Կիսապաշտպաններ Արփինե Արզումանյան Անի Ղուկասյան Աննա Կարապետյան Լիլիթ Կարապետյան Քրիստինե Մանգասարյան Օլգա Օսիպյան Հարձակվողներ Քրիստինե Ալեքսանյան Գոհար Արմենյան Քրիստինե Հակոբյան Գայանե Կոստանյան Հանդիպումը կսպասարկի բուլղարական մրցավարական անձնակազմը՝ Անելիա Սինաբովայի գլխավորությամբ: Մրցավարի օգնականներն են Դենիցա Կրումովան եւ Յորդանկա Կորչեւան: 4-րդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Լիանա Գրիգորյանը, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Մարտի 31-ին, ժամը 05.08-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում` ոստիկանության ակադեմիայի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանպորտային պատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-2109» մակնիշի 14 ՍՕ 502 համարանիշով եւ «Օպել Վեկտրա» մակնիշի 20 ՕՏ 894 համարանիշով ավտոմեքենաները: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 29-ամյա Էդգար Մելքոնյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.