23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Երևան ժամանած Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Զրուցակիցները հանդիպման սկզբում շնորհավորել են միմյանց Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 20 տարի առաջ հենց այս օրը դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի կապակցությամբ:
Հանրապետության նախագահը և ՌԴ արտգործնախարարը երկուստեք ընդգծել են, որ ՀՀ և ՌԴ միջև քաղաքական երկխոսությունը, բոլոր ոլորտներում՝ առևտրատնտեսական, ռազմական, ռազմատեխնիկական, հումանիտար, նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում դինամիկ զարգացող համագործակցությունը վկայում է բարեկամ երկու ժողովուրդների և պետությունների միջև առկա ռազմավարական գործընկերության և ամուր դաշնակցային փոխհարաբերությունների մասին, որոնք տարեցտարի ամրապնդվում են երկու երկրների նախագահների միջև պարբերաբար տեղի ունեցող բարձր մակարդակի հանդիպումներով:
Սերգեյ Լավրովը տարին հոբելյանական է համարել նաև ս.թ. օգոստոսին լրացող Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված պայմանագրի 15-ամյակի առիթով և նշել, որ հոբելյանական տարում այդ կապակցությամբ կազմակերպվող միջոցառումները համատեղվում են համագործակցության առավել զարգացմանն ուղղված որոշակի ծրագրերի իրագործմամբ:
Ապրիլի 2-ին ժամը 20.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում ահազանգ է ստացվել, որ սուր թունավորումով իրենց մոտ են ընդունվել Այգեստան գյուղի 3 բնակիչներ:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, տանը սննդի հետ սխալմամբ թունաքիմիկատ օգտագործելու հետևանքով:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:
Բնապահպան ակտիվիստները Մաշտոցի պուրակի հարցով բաց նամակ են հղել Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար տիկին Սիլվիա Զեհեին։
Նամակում ակտիվիստները նշում են, որ Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակն իր մանդատի ուժով շահագրգռված է Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների կայացման, պետության միջազգային պարտավորությունների պատշաճ և լիարժեք իրականացման համար:
«Մենք ի գիտություն ենք ընդունում 1677 բանաձևով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից ՀՀ իշխանություններին ուղղված կոչը` գործնականում հարգելու հավաքների ազատության սկզբունքը, ի կատար ածելու հավաքների ազատության վերաբերյալ օրենսդրության պահանջները և իրականացնելու Եվրոպայի խորհրդի և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) կողմից համատեղորեն իրականացվող ծրագրի արդյունքում ներկայացվող հանձնարարականները»,– ասվում է նամակում, որն ստորագրել են «Թեղուտի պաշտպանության», «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություններն ու «Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնությունը:
«Այս առնչությամբ Ձեր ուշադրությունն ենք հրավիրում Երևանի Մաշտոցի պուրակում մարդու իրավունքների աղաղակող խախտումների վրա: Ոստիկանության աշխատակիցները բազմիցս, հատկապես` պուրակում տեղադրված վրանի «ապամոնտաժման» ընթացքում, դուրս են եկել օրենքով թույլատրելի սահմաններից` ոտնահարելով միջոցառման մասնակիցների հիմնական իրավունքները: Այդ մասին հանգամանալից ներկայացված է Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարության մեջ, իսկ որոշ դեպքերի առնչությամբ դատախազությանը հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին»,– նամակում նշում են ակտիվիստները:
Ըստ ակտիվիստների՝ շրջակա միջավայրին վերաբերող հիմնախնդիրների շարքում հատկապես մտահոգիչ է Թեղուտի հանքավայրի շահագործման շուրջ ստեղծված իրավիճակը, որի շրջանակներում, ինչպես ձեւակերպել է Օրհուսի կոնվենցիայի Համապատասխանության կոմիտեն` «Հայաստանը ձախողել է կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարումը»:
«Թեղուտի հիմնախնդրի շուրջ ժողովրդավարական կառավարման մեխանիզմների, Հայաստանի միջազգային պարտավորությունների կատարման կատարյալ ձախողումը շարունակվում է մինչ օրս»,– ասվում է նամակում:
Ակտիվիստները նշում են, որ տիկին Զեհեից ակնկալում են, որ նա առավել հետեւողական կլինի Հայաստանում ԵԽ-ի իրականացրած ծրագրերի արդյունավետության գործում` ապահովելու համար Հայաստանում ժողովրդավարական կառավարման, Հայաստանի միջազգային պարտավորությունների պատշաճ կատարման, արդարադատության մատչելիության և շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ ԵԽ մանդատի ու առաքելության արդյունավետ կենսագործումը:
«Շախտյորի» կայքի այցելուների քվեարկությամբ թիմի մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը: Հարցմանը մասնակցել է 683 այցելու:
Մարտ ամսվա լավագույն խաղացող
Հենրիխ Մխիթարյան 373 ձայն (43.22%)
Ֆերնանդինյո 114 (13.21%)
Իլսինյո 106 (12.28%)
Հայկական ժամանակ. Այն, որ առաջիկա ընտրություններին ընդառաջ` կոալիցիոն կուսակցություններն ակտիվորեն ընտրակաշառք են բաժանում, նորություն չէ: Սակայն, երբեմն ընտրակաշառքի բաժանման գործընթացն այնպիսի զավեշտալի ընթացք է ստանում, որ մարդկային ուղեղում դժվար է տեղավորել: Օրերս, օրինակ, երեք ՕԵԿ-ական, իմանալով որ այդ օրը Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղում (գեներալ Սեյրան Սարոյանի հայրենի գյուղն է) հոգեհանգստի արարողություն կա, և հաշվի առնելով, որ ամբողջ գյուղն այնտեղ հավաքված կլինի, գնացել են մեռելատուն և հոգեհանգստի արարողության մասնակիցներին առաջարկել դուրս գալ` ՕԵԿ-ից նվերներ ստանալու: Ինչպես մեզ փոխանցեց արարողությանը մասնակից վրդովված հայկաշենցիներից մեկը` նվերները եղել են սուրճ և օղի: Հայկաշենցիները, ոչ այնքան վրդովված լինելով այն հանգամանքից, որ իրենց այդքան էժանագին ընտրակաշառք են առաջարկում, այլ այն պատճառով, որ ԱԽՔ-ի քարոզիչներն այնքան են լկտիացել, որ փորձում են մարդկանց կաշառել վշտի պահին, նրանց պատշաճ կերպով դուրս են արել և, ըստ թերթի տեղեկությունների, սուրճն ու օղին օգտագործելու բավական հետաքրքիր խորհուրդներ փոխանցել ՕԵԿ-ականների շեֆին:
ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգոսն Մուկուչյանը մարտի 31-ին բավական երկար ժամանակով եղել է նախագահական նստավայրում:
Այցելությունը գաղտնի բնույթ է կրել, բանի որ ԿԸՀ-ն դրա վերաբերյալ հաղորդագրություն չի տարածել: Նախագահական նստավայրից նույնպես ԿԸՀ նախագահի այցի վերաբերյալ հաղորդագրություն չի տարածվել: Ինքը Մուկուչյանն էլ, առանձնապես հակված չէ այդ մասին խոսել: «Երբ կիրակի օրը հետաքրքրվեցի, թե ո՞րն է եղել նախագահական այցելելու առիթը և նպատակը, Տիգրան Մուկուչյանը պատասխանեց. «Ես այդ հարցին չեմ պատասխանում ընդհանրապես, որովհետև կոռեկտ չեմ համարում ցանկացած նման հարց տալը»:
Որոշ ժամանակ անց Մուկուչյանը փոխեց իր որոշումը և մեզ առաջարկեց չօգտագործել մեկնաբանելուց հրաժարվելու իր պատասխանը` համաձայնելով խնդրի վերաբերյալ մեկնաբանություններ տալ: Երեկ, ըստ պայմանավորվածության, Մուկուչյանին կրկին ուղղեցի նույն հարցը: «Ընտրությունների նախապատրաստումը և կազմակերպումը համապետական միջոցառում է, որտեղ ինչպես ԿԸՀ-ն, այնպես էլ՜պետական տարբեր մարմիններ, ունեն օրենքով սահմանված գործառույթներ: Հետևաբար, պետական մարմինների հետ տարբեր խնդիրների քննարկումը, որոնք վերաբերվում են ընտրությունների պատշաճ կազմակերպմանը, արտառոց երևույթ չեն եւ օրինախախտում որակվել չեն կարող»,- ասաց ԿԸՀ նախագահը:
ՀՀ ընտրական օրենսգրքով ԿԸՀ-ն որևէ պետական մարմնի, այդ թվում` նախագահականին կամ կառավարությանը ենթակա չէ: ԸՕ-ում չկա որևէ դրույթ, որը ԿԸՀ նախագահին լիազորում է նախագահականում իր գործունեության կանոնները քննարկել, չկա ոչ մի դրույթ, որը նախագահականում գտնվող պաշտոնյաներին` Սերժ Սարգսյանից սկսած, իրավունք է տալիս ԿԸՀ նախագահին ցուցումներ տալ»,- գրել է «Հայկական ժամանակ» թերթը:
Մոսկվայի Վարշավյան խճուղու Կաչալովսկի շուկայում բռնկված հրդեհը 12 մարդու կյանք է խլել: Այրվել է երկհարկանի հաստատությունը: Զոհվածների անունները դեռևս չեն հրապարակվել: Հրդեհի պահին շենքում եղել են մոտ 20 աշխատակիցներ ու չի բացառվում, որ զոհերի թիվն ավելանա:
Առավոտյան 7:30-ի սահմաններում հրշեջներին հաջողվել է չեզոքացնել կրակը:
«Հրապարակ». Թերթը գրում է, որ ԱԺ պատգամավորի թեկնածու Հակոբ Հակոբյանը` Ճոյտը, տեղեկացրել է, որ երեկ հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ: «Հակոբյանը նրանց տեղեկացրել է, որ թիվ 19 ընտրատարածքում տիրում է վախի մթնոլորտ, քանի որ գեներալ Սեյրան Սարոյանն ահաբեկում է այլ դիրքորոշում ունեցող ընտրողներին: Հակոբյանն ասել է, որ իր նախընտրական հանդիպումները պատրաստվում է անցկացնել գիշերային ժամերին, որպեսզի Սարոյանը չիմանա, թե հատկապես ովքեր են եկել հանդիպելու իր հետ: ԺՀՄԻԳ դիտորդներին գիշերային հանդիպումների գաղափարը հետաքրքիր է թվացել, եւ նրանք ցանկություն են հայտնել մասնակցել դրանց: Ի դեպ, Հակոբյանը մեզ հայտնեց, որ հստակ ապացույցներ ունի, որ վերջին 5 տարվա ընթացքում Սարոյանն առնվազն 2 տարի 7 ամիս բացակայել է Հայաստանից, ինչը նշանակում է, որ մշտապես չի բնակվել երկրում: Սարոյանի գրանցումը չեղյալ ճանաչելու հայցով Հակոբյանը դիմել է վարչական դատարան: «Դիմելու եմ նաեւ ՍԴ, իսկ Հայաստանում մերժվելու դեպքում` նաեւ Եվրադատարան»,-տեղեկացրեց Հակոբյանը»,- գրում է «Հրապարակ»-ը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.