23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Հայկական ժամանակ». Երեկ թերթի թղթակիցը տեսել է, թե ինչպես են ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը, ԵԿՄ փոխնախագահ Արա Կետիկյանը և Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ԵԿՄ գրասենյակի ետնամասից դուրս եկել և քայլել դեպի գրասենյակի գլխավոր մուտքը: Տեսնելով թերթի լուսանկարող թղթակցին` Զաքարյանը բոլորից ետ է մնացել ու փակել դեմքը, իսկ նրան ուղեկցող անվտանգության աշխատակիցները մոտեցել են թղթակցին և պահանջել ջնջել լուսանկարները: «Գաղտնի հանդիպմա՞ն էիք մասնակցում, որ չեք ուզում ձեզ նկարեն»,- հարցրել է թերթի թղթակիցը, ինչին ի պատասխան` Զաքարյանը փորձել է կատակել, թե չի ցանկանում, որ իրեն լուսանկարեն, քանի որ «նկարները հետո չեն տալիս»: Քիչ անց ԵԿՄ մուտքի մոտ Զաքարյանին է մոտեցել Արա Կետիկյանը, ինչ-որ ցուցակ տվել` ասելով. «Ձեր ուզած ցուցակն է»: Զաքարյանը նստել է մեքենան ու հեռացել` չպատասխանելով հարցին, թե իրեն ինչ ցուցակ է տվել Կետիկյանը: Ըստ ամենայնի, Մանվել Գրիգորյանն ու Իշխան Զաքարյանը ԵԿՄ ետնաբակում ինչ-որ կարևոր խոսակցություն են ունեցել, և այդ խոսակցությունը շենքի ներսում չեն արել ենթադրելով, որ տարածքը գաղտնալսվում է: Իսկ թե ինչ անուններ են եղել ցուցակում, կարելի է կռահել: Խոսակցություններ կան, թե այն բանից հետո, երբ Մանվել Գրիգորյանը Սերժ Սարգսյանին սատարելու մասին հայտարարություն է արել, ԵԿՄ-ում քանդման պրոցեսներ են սկսվել, և կազմակերպությունը պահպանելու համար, ըստ ամենայնի, Մանվել Գրիգորյանին անհրաժեշտ է հարազատ Հանրապետական կուսակցության վարչական լծակների կիրառումը:
Թերթը տպել է նաև ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի ավտոմեքենան, որի վրա ԱՊՊԱ կտրոն փակցված չէ: «Չհասկացանք, Իշխան, դու կարող ա՞ «Հայկական ժամանակ» չես կարդում: Կարող ա՞ ՍԴ նախագահից լավ տղա ես, չգիտեի՞ր, որ մի օր քեզ բռնելու ենք, ու կպցնելու ես: Չե՞ս կպցնելու: Լավ, տեսնենք: Եթե չկպցնես, ուրեմն` Գասպարյան Վովայից լավ տղա ես»,- եզրափակել է թերթը:
«Հրապարակ». «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Արարատ Զուրաբյանը համառորեն հրաժարվում է խոսել այդ կուսակցությունում տեղի ունեցած իրադարձության մասին, որ արդյունքում ինքը հրաժարվեց մտնել «Ժառանգության» ցուցակ: Բայց թերթին հայտնի է դարձել, որ նա մի ընկերական միջավայրում ասել է, որ «Ազատ դեմոկրատներից» «Ժառանգություն» մտածները պետք է նկատի ունենան, որ «Ուղտը թքելու սովորույթ ունի»: Զուրաբյանը նկատի է ունեցել «Ժառանգության» ղեկավարի կողմից համամասնական ցուցակ ընդգրկվածների ստորագրած «Ուխտ նոր Հայաստանի» փաստաթուղթը, որով ստորագրողներն ընդունել էին Րաֆֆի Հովհաննիսյանի անվերապահ առաջնորդությունը:
«Ժամանակ». Թերթը գրում է, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ապրիլի 5-ին կշարունակվի 8 տարբեր աղջիկների պոռնկությամբ շահագործած կանանց հանցախմբի դատավարությունը: «Հանցախմբի, ըստ երեւույթին, ղեկավար համարվողին` բանգլադեշցի Աղունիկ Այվազյանին, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա թրաֆիքինգի` շահագործման նպատակով մարդկանց հավաքագրելու, տեղափոխելու, փոխանցելու, թաքցնելու, ստանալու, ինչպես նաեւ սեռական շահագործման ենթարկելու ու պահելու դիտավորությամբ, միավորվելով Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվող Նելլի Ներսիսյանի հետ եւ վերջինիս միջոցով նաեւ Ծովիկ Ավետիսյանի, Վահան Ավետիսյանի, Հասմիկ Առաքելյանի, Ազատուհի Հայրապետյանի, Աշոտ Ներսիսյանի, Սիլվա Հովսեփյանի, ոմն Նառայի, Սերինեի եւ քննությամբ դեռեւս չպարզված այլ անձանց հետ, ստեղծել է կազմակերպված հանցավոր խումբ եւ իր հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով հավաքագրված կանանցից վերցրել է անձնագրերը, ապա առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով եւ ոչ վտանգավոր բռնության գործադրմամբ, վիճակի խոցելիությունը օգտագործելով, ներգրավել է նրանց մարմնավաճառության մեջ` տեւական ժամանակ դնելով եւ պահելով պոռնկության շահագործման վիճակի մեջ ու ստացել նրանց կողմից վաստակած գումարները:
Թրաֆիքինգի վերաբերյալ հերթական գործը Կենտրոնի դատարան ստացվել է 2011 թվականի հունիսին, իսկ գործն այժմ քննվում է դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ»,- գրում է «Ժամանակ»-ը:
ՕԵԿ-ի համամասնական ցուցակից հանված է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արամ Հարությունյանի անունը: «Երկիր-ի հետ զրույցում ՕԵԿ-ի նորանշանակ մամուլի քարտուղար Հարություն Ամիրյանը հայտնեց, որ ցուցակից դուրս գալը եղել է կուսակցության և Արամ Հարությունյանի համատեղ որոշումը. «Նախընտրական շրջանում Հարությունյանը, ինչպես նաեւ ցուցակից դուրս եկած այլ ՕԵԿ-ականներ կենտրոնանալու են կուսակցական աշխատանքի վրա», ասել է նա:
«Պարզվում է` իրականում ոչ թե Հարությունյանն է դիմում գրել և դուրս եկել ցուցակից, այլ ԿԸՀ-ն է մերժել նրան գրանցել: ԿԸՀ կայքում ապրիլ 1-ին տեղադրված որոշման համաձայն` ԿԸՀ-ն մերժել է գրանցել Արամ Հարությունյանի թեկնածությունը, քանի որ ՕԵԿ-ի կողմից դիմումին կից ներկայացված փաստաթղթերում Արամ Հարությունյանի անձնագրի տվյալները չեն համապատասխանել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի կողմից Արամ Հարությունյանին տրամադրված տվյալներին: Ստացվում է կամ ՕԵԿ-ի նոր մամուլի քարտուղարը «բեխաբար» է իր գործից, կամ էլ կարծել է, թե ԿԸՀ-ն ապրիլմեկյան կատակ է արել»,- գրում է «Երկիր»-ը:
ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ Վանիկ Մանուկյանը ս/թ մարտի 3-ից գտնվում է կալանքի տակ և մեղադրվում է զենք-զինամթերք հափշտակելու մեջ: Այս մասին «Հայկական ժամանակ»-օրաթերթին հայտնել են ՀՔԾ-ից:
«Forbes» ամսագիրն անդրադարձել է այն աստղերին, ովքեր անարդարացիորեն զբաղեցնում են հեռուստաեթերը և անդադար հայտնվում են տպագիր մամուլի ուշադրության կենտրոնում: Հեռուստադիտողներին և ընթերցողներին ձանձրացրած աստղերի տասնյակը գլխավորում է Քիմ Քարդաշյանը: Հարցվածների 65 տոկոսի կարծիքով` նա արժանի չէ նման ուշադրության: Տասնյակը եզրափակում է Քիմի քույրը` Քլոե Քարդաշյանը, իսկ Քորթնի Քարդաշյանը 8-րդ տեղում է: Անարդարացիորեն եթերը զբաղեցնող հայտնիների ցանկում են հայտնվել նաև Լինդսի Լոխանը, Նադյա Շուլեմանը, Փերիս Հիլթոնը եւ ուրիշներ: Նշենք, որ թեև հարցվածների մեծամասնությունը նշել է, որ մինչև կոկորդը կուշտ է Քարդաշյան քույրերից, այնուամենայնիվ, Քիմն այսօր էլ շարունակում է մնալ ամենաբարձր վարձատրվող աստղերի տասնյակում:
Հայաստանի խորհրդարանական ընտրություններին ԱՊՀ գործադիր կոմիտեն դիտորդական առաքելություն է իրականացնելու 150-ից ավելի դիտորդներով:
Գործադիր կոմիտեն նամակներ է ուղարկել ԱՊՀ մասնակից-երկրներին, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին, Ռուսաստանի և Բելառուսի միության խորհրդարանական ժողովին` մասնակցության հայտեր ստանալու եւ մասնակիցների թիվը հստակեցնելու նպատակով:
Նախատեսվում է, որ ԱՊՀ դիտորդները Հայաստան կժամանեն ապրիլի 16-ին:
Նշենք, որ հրավերը ԱՊՀ գործադիր կոմիտեին ուղարկել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում անցկացվելու են մայիսի 6-ին: Այս պահին ԿԸՀ-ն գրանցել է 15 տեղական և մեկ միջազգային կազմակերպության` դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւին՝ Տյումենի մերձակայքում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ, որի արդյունքում զոհվել եւ տուժել են տասնյակ ռուսաստանցիներ:
Սերժ Սարգսյանը խնդրել է իր ցավակցության եւ զորակցության խոսքերը փոխանցել զոհվածների հարազատներին ու բարեկամներին, իսկ ողբերգության արդյունքում բոլոր տուժածներին՝ արագ ապաքինման մաղթանքները:
ՀՀ ոստիկանության զորքերի թիվ 1035 նախկին զորամասի տարածքը և շենք — շինությունները կհանձնվեն ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչությանը: Երևանի Նուբարաշենի խճուղու թիվ 7 հասցեում տեղակայված ներքին զորքերի զորամասը գտնվում է Էրեբունի և Վարդաշեն քրեակատարողական հիմնարկների մեջտեղում: Նախկինում, երբ Ներքին զորքերը սպասարկում էին կալանավայրերը այդ հիմնարկի գոյությունը տրամաբանական էր: Այժմ այն կարելի է օգտագործել առավել արդյունավետ. Կառավարության որոշմամբ` ոստիկանության զորամասի տարածքը պետք է օգտագործվի քրեակատարողական հիմնարկների ավտոմեքենաների կայանման, տեխզննման ու տեխսպասարկման նպատակով:
ՀՀ կառավարությունը նշված գույքը փոխանցելու մասին այս որոշմանը հավանություն կտա ապրիլի 5-ի կառավարության նիստում:
Ապագա խորհրդարանում տեղ չգտած մի քանի հանրահայտ գործարար պատգամավորներին մեր ունեցած տեղեկություններով, չեն նեղացնի` ավելին, նրանց հարցում արդեն որոշակի կոնկրետացում կա: Ընտրությունների ավարտից հետո նրանց կտեղավորեն և ըստ նախնական տվյալների արդեն կան որոշակի խոստումներ:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, ապագա կառավարության ձևավորման ժամանակ, ԱԺ արդեն նախկին պատգամավոր Արմեն Պուրտոյանին խոստացել են սպորտի և երիտասարդության փոխնախարարի պաշտոնը: Սպորտսմեն Պուրտոյանին դա հոգեհարազատ ոլորտ է, եթե իհարկե, նրա հետաքրքրությունների չափազանց նեղացած շրջանակում սպորտը դեռ պահպանվել է:
Ակնհայտ է, որ Բաղրամայն 26-ում, ոչ մի կերպ թույլ չեն տա վերահսկողությունից դուրս հայտնվել այն գործարար պատգամավորների ֆինանսական ռեսուրսները, որոնք չեն լինելու այս Ազգային Ժողովում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.