23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Դոլարն այսօր շարունակեց էժանանալ հայկական դրամի նկատմամբ, ընդ որում` բավական բարձր տեմպով: «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում դոլարի միջին փոխարժեքը կազմել է 391 դրամ: Այդ փոխարժեքով են կնքվել գրեթե բոլոր գործարքները: Երեկվա համեմատ դոլարն էժանացել է 0.14%-ով կամ 0.53 դրամով:
Ընդհանուր առմամբ վաճառվել է 2.5 մլն դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում փոխարժեքների էական փոփոխություններ չեն եղել, սակայն այլեւս չկան փոխանակման կետեր, որոնք դոլար գնում են 390-ից բարձր փոխարժեքով: Սակայն դոլարի առաջարկն առայժմ 392-ից չի իջնում:
Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի՝ Հովսեփ Էմինի փողոցում գտնվող բնակարանից ապրիլի 2-ի գիշերը գողություն է կատարվել:
Tert.am-ին այս մասին տեղեկացրեց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի լրատվական բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը:
Ըստ նրա, բնակարանից գողացել են ոսկյա զարդեր, բանկային քարտեր, պայուսակներ:
Գողության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Մոսկվայի Վարշավսկոյե խճուղում հրդեհի գործով երկրորդ ձերբակալվածն ազգությամբ հայ Սեդրակ Ստեփանյանն է: Վերջինս հրդեհված պահեստը վարձած եւ անօրինական ներգաղթյալների աշխատանքը կազմակերպող “Ալբասետ” ընկերության փաստացի սեփականատերն է:
Ներկայումս քննիչները Ստեփանյանին հարցաքննում են որպես կասկածյալի, որոշվում է խափանման միջոցի հարցը: Ավելի վաղ ձերբակալվել էր շուկայում գտնվող այդ շենքի սեփականատեր Վլադիմիր Լիկովը:
Հիշեցնենք, որ երեկ առավոտյան հրդեհ էր բռնկվել շուկայի տարածքում, որի հետեւանքով կհարկանի կցաշենքում գտնվող Ուզբեկստանի 17 քաղաքացի է զոհվել:
Հրդեհի բռնկման պատճառները դեռ պարզվում են:
Թուրքիայի Վանի շրջանում 4.6 մագնիտուտ ուժգնությամբ, իսկ Դենիզլի քաղաքում 4.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել:
Ստամբուլի Բողազիչի համալսարանի երկրաշարժերի ուսումնասիրության կենտրոնից տեղեկացրել են, որՎանի երկրաշարժը գրանցվել է 2.3 կմ խորության վրա: Ինչպես տեղեկացնում է Haberler կայքը, նախնական տվյալներով երկրաշարժի հետևանքով վնասներ չեն եղել, սակայն բնակչության շրջանում խուճապի պատճառ են դարձել:
Դենիզլիի ցնցումը գրանցվել է գիշերը ժամը 03:33-ին, 8.8 կմ խորության վրա և դարձյալ զգացվել է բնակչության շրջանում: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ից մինչև հիմա Վանի նահանգում 1.5-5.8 մագնիտուդ ուժգնության 9 հազարից ավելի երկրաշարժեր են գրանցվել:
Ապրիլի 3-ին, ժամը 13.07-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզում` Էջմիածնի Արագած զանգվածի թիվ 17 շենքի 62-րդ բնակարանից ծուխ է դուրս գալիս:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Ա. Աբրահամյանին պատկանող բնակարանի պատշգամբում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.36-ին, մարվել՝ 13.54-ին: Այրվել է բնակարանի պատշգամբը գույքով` 10 քմ մակերեսով:
Բնակարանում, նախաբազկի երակների կտրվածքներով, հայտնաբերվել է նույն տան բնակիչ` 1982 թ. ծնված Ա. Աբրահամյանը, որը հիվանդանոց տանելու ճանապարհին մահացել է
Այս պահին Մաշտոցի պուրակում իրավիճակը սրվել է: Ոստիկանության աշխատակիցները ուժով բուտիկներից դուրս են հանել քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանին, բլոգեր Արմեն Հովհաննիսյանին և կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանին, ովքեր փորձել են շրջանցել ոստիկանական պատնեշն ու մտնել կրպակների տարածք` ապամոնտաժելու նպատակով:
Ոստիկանությունը նրանց հանել է կրպակներից, սակայն չի ձերբակալել:
Պուրակում մեծ թվով ոստիկաններ եւ հատուկջոկատայիններ են բերվել, իրավապահները թվով գերազանցում են ակտիվիստներին:
Ապամոնտաժողները ոստիկաններին առաջարկել են ձերբակալել իրենց, սակայն ոստիկանները նրանց չեն ձերբակալել: Անդրիաս Ղուկասյանը հայտարարություն է արել, թե դա իրենց հաղթանակն է, որ ոստիկանությունը չի պատժում պայքարող մարդուն:
«Բոլոր փոփոխությունները դրական եմ ես դիտում, բավական է նայել մեր ամփոփագրերը, և դրանով աշխատանքի արդյունքը երևում է, նախկինում կատարված հանցագործություններ են բացահայտվում: Օրերս մեկ աղմկահարույց սպանություն ևս կբացահայտվի»,- լրատվամիջոցներից մեկին ասել է Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարայնը:
Արդյո՞ք նա ի նկատի ունի 3 տարի առաջ սպանված փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի գործը, որի շուրջ օրերս կրկին աշխուժություն է սկսվել, կապված Ազգային անվտանգության վարչության պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանի այն հայտարարության հետ, թե` Մհերյանը տեղյակ էր ջավախահայության անձնագրային ցուցակներից և այն բանից, թե` քանի միլիոն են աշխատել այդ մարդկանց անձնագիր տալու համար կարելի է ենթադրել, որ նրա սպանությունը կարող է առնչություն ունենալ հենց այս գործի հետ.
«Պետք է ուշադիր լինել այդ ցուցակներին և կտեսնեք, որ ոչ միայն ջավախահայերն են այստեղ անձնագրեր ստացել, այլև վրացիները, որոնք հայի են վերածվել: Եւ այդ ամենն այն ժամանակվա անձնագրերի և վիզաների վարչության պետ` Ալվինա Զաքարյանի թեթև ձեռքով»,- ասել է Գուրգեն Եղիազարյանը: Նա այլ բացահայտումներ էլ է արել կապված Զաքարյանի հետ, սակայն չի նշել մի կարևոր հանգամանք, ինչը, որպես ազգային անվտանգության կառույցի բարձրաստիճան պաշտոնյա, չէր կարող չիմանալ. որ Ալվինա Զաքարյանը լինելով ծագումով Ղարաբաղից, դեռևս ուսանողական տարիներից շատ մտերիմ հարաբերությունների մեջ է եղել նախագահ Սերժ Սարգսյանի հետ, անգամ ասում են, որ նրանք ազգականներ են:
Կապված է այս ամենն, ինչպես Եղիազարյանն է ասում` խոշոր մեքենայությունների հետ ջավախահայության անձնագրերի մասով, և դա էլ իր հերթին կապվա՞ծ է ոստիկանապետի խոստացված բացահայտմանը, դժվար է ասել, նամանավանդ որ նախընտրական այս շրջանում նման խաղաթուղթ մեջտեղ բերելը բավականին վտանգավոր է: Իսկ որ առավել տրամաբանական է. այդ «բացահայտումը» տեղի կունենա փակելու հենց Զաքարյանի հետ կապված և շատ վաղուց շրջանառվող խոսակցությունները:
Ի դեպ, Գուրգեն Եղիազարյանը հիշեցրեց նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հայտարարությունը, թե` Մհերյանի սպանության բացահայտումն իր պատվի հարցն է:
Նա ասաց, թե ինքը դեռ այն ժամանակ ասել էր, որ այդ սպանությունը չի բացահայտվի, քանի որ դա շատ խորն արմատներ ունի: Իսկ իշխանության մեջ դոմինոյի սկզբունքն է գործում, երբ «բավական է մեկին ձեռք տան, ամեն ինչ փլվելու է»:
Անձնագրային ցուցակների կեղծման վարկածի մասին տեղյակ է նաև Մհերյանի հայրը` Պետրոս Մհերյանը: Նա համարում է, որ «Դա վարկած է, որի վրա աշխատում են և չի բացառվում, որ կարող է դա լինել պատճառը:
Այսօր կայացել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Հայաստան ժամանած Ֆինլանդիայի Հանրապետության արտգործնախարար Էրկկի Տուոմիոյիայի հանդիպումը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Ողջունելով հյուրին` Էդվարդ Նալբանդյանն ասել է. «Հայաստանը կարևորում է Ֆինլանդիայի հետ բազմակողմ գործակցության խորացումը, և ես վստահ եմ, որ այս այցելությունը լրացուցիչ խթան կհանդիսանա մեր երկու երկրների միջև եղած բարեկամական հարաբերությունների էլ ավելի ամրապնդման և դրանց հետագա զարգացման համար»:
Ֆինլանդիայի ԱԳ նախարարը նշել է, որ ուրախ է այցելել Երևան և շարունակել երկխոսությունը՝ տարբեր բնագավառներում համագործակցության զարգացման ուղղությամբ:
Նախարարներ Նալբանդյանն ու Տուոմիոյիան գոհունակությամբ արձանագրել են համապարփակ համագործակցությունը զարգացնելու փոխադարձ շահագրգռվածությունը` ընդգծելով, որ դրա համար առկա է անհրաժեշտ քաղաքական կամք և լավ նախադրյալներ:
Հայաստանի և Ֆինլանդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են Հայաստանի և Եվրոպական Միության միջև համագործակցությանը, այդ ձևաչափում իրականացվող ծրագրերին:
Բանակցությունների օրակարգում են եղել Հայաստանում իրականացվող բարեփոխումները, խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները:
Էրկկի Տուոմիոյիան ներկայացրել է Ֆինլանդիայում տեղի ունեցող ընտրական գործընթացները:
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել մի շարք միջազգային և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ: Այս ենթատեքստում նախարար Նալբանդյանը ներկայացրել է, արցախյան հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված բանակցային գործընթացի վերջին զարգացումները:
Ապրիլի 3-ին, ժամը 20.45-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել 24-ամյա մի երիտասարդի և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
|
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.