23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ընտրակաշառքների մասին տեղեկությունները գնալով շատանում են, այդ թվում նաև զավեշտալի դեպքերը: Երեկ երեկոյան «Երկիր» թերթի թղթակցի բնակարան է այցելել մի երիտասարդ և միանգամից գործի անցել. «Բարև, քուր ջան: Ես Հանրապետական կուսակցությունից եմ: Մեկ պասպորտի դիմաց` 8 հազար դրամ»: Թղթակցի հարցին` իսկ եթե ես այլ կուսակցության եմ հարո՞ւմ, երիտասարդը «հանճարեղ» պատասխան է տվել. «Դե ինչ ասեմ, քուր ջան, դու գիտես: Ազատ, ժողովրդական երգիր ենք»: Փաստորեն, ՀՀԿ-ական երիտասարդը գիտի, որ ժողովրդավարական երկրում ենք ապրում, բայց չգիտի, որ այդ ժողովրդավարական երկրում ամեն ոք ազատ ընտրության իրավունք ունի, և ավելորդ է` ինչ-որ բան առաջարկելն ու պարտադրելը:
«Առավոտի» տեղեկություններով` այս օրերին Հայաստանում են գտնվում ռուսական շուրջ մեկ տասնյակ առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ, որոնք հանդիպումներ են ունենում Հայաստանի իշխանական վերնախավի հետ: Մասնավորապես, նրանց ընդունել է վարչապետ Տիզրան Սարգսյանը և պատասխանել վերջիններիս հետաքրքրող հարցերին: Ասում են, որ ռուս լրագրողների այցը Հայաստան կազմակերպվել է ՌԴ իշխանական վերնախավի անմիջական մտահղացմամբ: Վերջիններս այս կերպ փորձում են շնորհակալություն հայտնել Հայաստանի իշխանություններին` ի դեմս նախագահի և կառավարության, ՌԴ նախագահական ընտրություններին Վլադիմիր Պուտինին աջակցելու համար:
«Չորրորդ ինքնիշխանություն». ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի` Քեթրինի Միհրանի անունից Քանաքեռ-Զեյթուն համայնքում ՀՀԿ-ի օգտին «աշխատանքներ» է սկսել իրականացնել ոմն Վահե Սահակյան: Վերջինիս թիրախում են հայտնվել այս համայնքի թաղապետարանի աշխատակիցները: Վահե Սահակյանը թաղապետարանի աշխատակիցներին քարոզում է «աշխատել» Միհրան Պողոսյանի հովանավորյալ, պատգամավորության թեկնածու Արթուր Ստեփանյանի` Չախկալի համար` միաժամանակ հայտարարելով, որ խորհրդարանական ընտրություններից հետո ինքն է «նստելու» թաղապետ Արայիկ Քոթանջյանի տեղը: Իսկ դա ենթադրում է, որ Սահակյանը հաշվեհարդար է տեսնելու թաղապետարանի այն աշխատակիցների հետ, որոնք շրջանցել են իր կոչը, և ճիշտ հակառակը` «լավ աչքով է նայելու» նրանց, որոնք կկատարեն իր հանձնարարականները: Ի դեպ` թաղապետարանի ավագանու որոշ անդամներ «հեռուն են ուղարկել Սահակյանին` ակնարկելով, որ դեպքեր են եղել, երբ Սահակյանր խոստում է տվել ու հետո չի կատարել այն: Այսինքն` «քցել» է նրանց, որոնք միամտություն են ունեցել հավատալու Վահեին: «Մենք մեր անելիքներր գիտենք, և որոշողը մենք ենք` ում օգտին աշխատել», — Սահակյանին ասել են այս համայնքի ավագանու որոշ ազդեցիկ անդամներ:
Երեկ «Հայկական ժամանակ» թերթը հավաստի տեղեկություն է ստացել, որ նախօրեին Արմավիրում մի խայտառակ դեպք է կատարվել:
Բախում է տեղի ունեցել Արմավիրի ՀՀԿ շտաբի անդամների և Արմավիրի գլխավոր վիրաբույժ Սամվել Ֆրանկյանի միջև, ինչի հետևանքով բժիշկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Երեկ թերթի հետ զրույցում բժիշկը նշված տեղեկությունը հերքել է, սակայն շտապել է Հանրապետական կուսակցության մասին դրական խոսքեր շռայլել: Հեռախոսով թղթակիցը զրուցել է Սամվել Ֆրանկյանի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.
-Պարոն Ֆրանկյան, արդեն լա՞վ եք:
-Այո, այո: Լավ եմ:
-Իսկ ի՞նչ էր եղել: Ի՞նչ միջադեպ էր տեղի ունեցել ձեր և Հանրապետական կուսակցության անդամների միջև:
-(ծիծաղում է) Չի եղել: Ես անձամբ վարչության անդամներից եմ, նման բան չի կարող ֆիզիկապես լինի:
-Դուք Հանրապետական կուսակցության անդա՞մ եք:
-Այո:
-Ո՞ր կառույցից եք:
-Արմավիրի:
-Իսկ ձեր կուսակցական ընկերների հետ տարաձայնություններ չունե՞ք:
-Իհարկե` չունեմ: Բժիշկ մարդ եմ: Բժիշկ մարդը իրա համար…ես իմ հիվանդների հետ եմ, իմ գործերով:
-Բժիշկ մարդ եք, բայց կուսակցական եք:
-Միանշանակ:
-Իսկ շուտվանի՞ց եք ՀՀԿ-ական:
-2006 թվից: Եթե ուզում եք, կարող ենք հանդիպենք էլ, որ տեսնեք… այդ լուրերը, որ ասում եք, շատ հետաքրքիր են:
-Ասում են, որ ձեզնից պահանջել են` առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի համար ձայներ ապահովել, իսկ դուք հրաժարվել եք: Դրա պատճառով էլ միջադեպ է տեղի ունեցել, որի հետևանքով մարմնական վնասվածքներ եք ստացել:
-Միանշանակ դա ավելորդ ինչ-որ անկապ խոսակցություն է:
Այսօր` ապրիլի 4-ին քաղաքագետների միության շենքում Հայ ազգային կոնգրեսը, «Բարգավաճ Հայաստան», ՀՅԴ և «Ժառանգություն» կուսակցությունները ստորագրել են ընտրությունների վերահսկման միասնական շտաբ ձևավորելու մասին համաձայնագիր։
Փաստաթղթի տակ դրված են ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի, ԲՀԿ ներկայացուցիչ Վարդան Օսկանյանի, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի և «ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի ստորագրությունները: Համաձայնագիրը բաց է առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի համար:
«ՀԱԿ-ը շատ լուրջ է տրամադրված այս ընտրություններին: Ընտրակաշառքը, խախտումները և մնացածը դարձել են մեր երկրի առջև ծառացած չարիք, բայց մենք պատրաստ ենք համագործակցել այդ չարիքը հաղթահարելու համար»,- հայտարարել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:
Քննարկմանը մասնակցող, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը հրաժարվել է ստորագրել փաստաթուղթը: Վերջինս քննադատել է նման նախաձեռնությունը և նշել. «Դեռ շտաբը չստեղծված՝ արդեն փաստաթուղթ են ստորագրում: Ես ձեռնպահ կմնամ, որովհետև նման փաստաթղթերը պիտի քննարկվեն կոալիցիայի կողմից: Սա կքննարկվի կոալիցիայի շրջանակներում, և նոր, կարծում եմ, պատասխան կտրվի:
Փաստաթուղթն ուղարկվելու է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, ՀՀ-ում դեսպաններին և այլ անձանց: Նախաձեռնության անդամները խնդրել են պատկան մարմիններից` իրենց հանձնել ընտրացուցակներում առկա, սակայն հանրապետությունից բացակայող անձանց ցանկը:
Վարչական դատարանն այսօր մերժեց գործարար, ՀԱԿ անդամ Խաչատուր Սուքիասյանի դիմումը՝ թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 28.03.2012թ. թիվ 6-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, որի համաձայն՝ ԸԸՀ–ն հրաժարվել էր նրան գրանցել պատգամավորի թեկնածու:
Նշենք, որ մարտի 28-ին թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահ Սամվել Յազրյանն առաջարկել էր պատգամավորի թեկնածու չգրանցել Խաչատուր Սուքիասյանին: Հանձնաժողովի որոշումամբ միայն երեք թեկնածուների՝ Խաչատուր Սուքիասյանի եղբոր` Սարիբեկ Սուքիասյանի, Գարեգին Նուշիկյանի (նրան սատարում է ՀՀԿ-ն) և անկուսակցական Գագիկ Շահնազարյանի փաստաթղթերն են համապաստախանում պահանջներին:
Մերժման համար հիմք էր ծառայել ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության տեղեկանքը, ըստ որի՝ Սուքիասյանը վերջին 5 տարիներին 10 ամիս եւ 20 օր Հայաստանում չի ապրել։
ՀՀ Գլխավոր դատախազության կայքը տեղեկացնում է.
2012թ. մայիսի 6-ի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններին առնչվող ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ ապրիլի 4-ի դրությամբ քննարկման առարկա է դարձել զանգվածային լրատվության միջոցների 4 հրապարակում, որոնցից 3-ի հիման վրա նախապատրաստվում են նյութեր:
Դատախազության մոնիտորինգի արդյունքում ընթացք են տրվել հետեւյալ հրապարակումներին՝
1. 2012թ. մարտի 27-ին «Panorama.am» կայքում «Ա.Բախշյանն ահազանգում է. ՀՀԿ-ն 8 հազար, իսկ ԲՀԿ-ն՝ 13 հազար է բաժանում» վերտառությամբ հոդվածում նշվել է, որ Մանանդյան փողոցում ոմն Արսեն (մականունը՝ Այվազ) ՀՀԿ-ի անունից 8.000 դրամ է բաժանում քաղաքացիներին՝ կուսակցությանը ձայն տալու համար, իսկ նույն փողոցում տեղակայված ԲՀԿ-ի գրասենյակում ոմն Վոլոդյա ԲՀԿ-ին ձայն տալու ակնկալիքով բաժանում է 13.000 դրամ:
Հոդվածում արծարծված փաստերի առթիվ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնում նախապատրաստվում են նյութեր:
2.«Չորրորդ իշխանություն» օրաթերթի 2012թ. մարտի 28-ի համարում «Լուսին, լուսին, լուսերես՝ քանի տոկոս կբերես» անվանմամբ հրապարակված ընտրացուցակի կապակցությամբ կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ լիազոր մարմինը 2012թ. մայիսի 6-ին կայանալիք ՀՀ Ազային Ժողովի ընտրությունների ընտրացուցակները ՀՀ ընտրական օրենսրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխան պատշաճ կարգով հանձնել է թիվ 9 ընտրատարածքի 9/09 ընտրական տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողին, սակայն ընտրացուցակները հանձնելուց մեկ ժամ անց պարզվել է, որ«Microsoft excel՚ ծրարով աշխատելու ընթացքում տեխնիկական վրիպման արդյունքում թիվ 9/09 ընտրական տեղամասի ընտրացուցակներում ընդրկված 562 քաղաքացու անուններ փոխվել են «Լուսինե» անվամբ:
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը նշված անճշտությունն անհապաղ շտկել է և նույն օրը՝ 2012թ. մարտի 27-ին, թիվ 9/09 ընտրական տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողին է հանձնել ուղղված ընտրացուցակները, իսկ տեխնիկական վրիպման հետևանքով անճշտություններ պարունակող ընտրացուցակները ոչնչացվել են:
Վերոգրյալի մասին ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը հայտնել է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի խմբագրությանը, և 2012թ. մարտի 29-ին հրապարակված «Ոստիկանության արձագանքը «ՉԻ» հրապարակմանը» վերտառությամբ հոդվածում զետեղվել է անճշտությունն ուղղելու մասին տեղեկությունը:
3. «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը 2012թ. մարտի 29-ին եթեր է հեռարձակել հեռուստառեպորտաժ՝ ըստ որի Գարգեին Նժդեհի փողոցի 35 շենքի թիվ 11 բնակարանում (թիվ 11 ընտրատարածք) գրանցված է 101 հոգի, ինչի վերաբերյալ հրապարակումներ են եղել նաև մամուլում՝ 2012թ. մարտի 30-ին: «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության հեռարձակած տեսաերիզը վերահսկողությամբ ուղարկվել է ՀՀ ոստիկանության քննարկմանը և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնին հանձնարարվել է նախապատրաստել նյութեր:
4. «Հրապարակ» օրաթերթի 2012թ. ապրիլի 3-ի համարում հրապարակված հոդվածում նշվել է, որ ՀՀԿ-ն ցուցակագրում է իր պոտենցիալ ընտրողներին՝ յուրաքանչյուրին խոստանալով 10 հազար դրամ, իսկ ՀՀԿ-ի համար բերած յուրաքնչյուր ձայնի դիմաց ստանում են 2 հազար դրամ:
Հոդվածում նշվել է նաև, որ քաղաքի հանրապետական պաշտոնյաներին զգուշացրել են, որ եթե ՀՀԿ-ն չհաղթի, իրենք հրաժարականի դիմումներ են գրելու:
Հոդվածում արծարծված փաստերի առթիվ ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Մարտի 16-ը Միավորված ազգերի կազմակերպությունում սովորական օր էր, երբ Հայաստանի ու Տուվալուի ներկայացուցիչները ստորագրեցին Հայաստանի Հանրապետության ու Տուվալուի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին Համատեղ հայտարարություն: Տուվալուն Խաղաղ օվկիանոսի հարավում գտնվող փոքր պետություն է, Մանհեթենից էլ փոքր, որի բնակչությունը հազիվ հասնի 10,000-ի: Ո՞վ կմտածեր, որ նման սովորական մի հայտարարություն կարող էր այսքան մեծ խուճապ առաջացնել Թուրքիայում և Ադրբեջանում:
Այս լուրը չէր հայտնվի համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում, եթե չլիներ թուրքական Հուրիեյեթ թերթի «խորաթափանց» լրագրող Ուղուր Էրգանի «սուր» աչքը: Նա կարճ ժամանակում Տուվալուին հանեց անհայտությունից` դարձնելով այն ամենաշատ քննարկվող երկիրը թուրքերի և ադրբենջանցիների շրջանակներում: Էրգանը մեջբերեց անանուն թուրք պաշտոնատարներին` նշելով, որ Հայաստանը հաստատել է դիվանագիտական հարաբերություններ և տոննայով փող է խոստացել Տուվալուին, որպեսզի նա լինի Արցախը ճանաչող առաջին պետությունը:
Այնուհետև, Էրգանը բացատրում է, որ Անկարային «անհանգստացնում է» այն կասկածը, որ Տուվալուի կողմից Արցախի ճանաչման համար Հայաստանը կանի այն, ինչ թուրք պաշտոնատարներն արել են տասնամյակներ շարունակ` ստանալ քաղաքական շահեր դրամական նվերների դիմաց: Նրանք վերագրում են իրենց առօրյա գործելակերպը ուրիշներին: Ինչպես Աստվածաշնչում է նշվում, նրանք տեսնում են ուրիշների աչքերի փուշը, սակայն չեն տեսնում իրենց աչքերի գերանը:
Ադրբեջանցի պաշտոնատարներն էլ ավելի անհանգստացած էին` ենթադրելով, որ Տուվալուն արդեն շուտով կճանաչի Արցախը: Իշխող «ՆորԱդրբեջան» կուսակցության պատգամավոր Այդին Միրզազադեն լրագրող Ի. Իսաբալայևայի հետ հարցազրույցում ծաղրեց Տուվալուի պատրաստակամությունը «ճանաչելու որևէ պետություն, նույնիսկ գոյություն չունեցող երկրի, փոքր գումարի դիմաց»:
Միրզազադեն լավ է հասկանում կաշառքով ձայներ գնելու գործելակերպը: Միջազգային մամուլով հայտարարվել էր, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը գործի է դրել երկրի վիթխարի նավթային դոլարները վերջին տարում` առատաձեռն ֆինանսական միջոցներ տրամադրելով աղքատ երկրներին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամակցության համար քվեների դիմաց:
Ադրբեջանը հետևում է իր ավագ եղբայր Թուրքիայի` ՄԱԿ-ում ձայներ գնելու քայլերին: Գարեթ Ջենքինսը «Eurasian Daily Monitor»-ում ասաց, որ Թուրքիայի կառավարությունը Ստամբուլ է հրավիրել Տուվալուի, Տոնգայի, Նաուրուի, Վանուատուի, Սողոմոն կղզիների, Մարշալ կղզիների, Կուկ կղզիների, Պապուա Նոր Գվինեայի, Պալաույի, Ֆիջիի, Միկրոնեզիայի և Սամոայի ղեկավարներին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Թուքիայի անդամակցության համար ձայներ ապահովելու համար: Մի զարմացեք, եթե երբևիցե չեք լսել Խաղաղ օվկիանոսյան այս կղզիների անունները: Թուրքիայի նախկին փոխվարչապետ Աբդուլաթիֆ Սեները անկեղծ խոստովանեց. «Ես նախկինում երբևէ չեմ լսել դրանցից մի քանիսի անունները, սակայն նրանք բոլորն էլ ունեն քվեարկելու իրավունք ՄԱԿ-ում»: Թուրքիայի ծրագիրը հաջողվեց: 2008 թվականին Թուրքիան ստացավ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում իր աթոռը` առաջարկելով միլիոնավոր դոլարներ աշխարհի չորս անկյուններում սփռված անհայտ տասնյակ երկրներին:
Հուրիյեթ թերթի ավելի անկեղծ մեկնաբան Յիլմազ Օզդիլը համարձակորեն հակադարձեց Էրգանի զեկույցին` հաստատելով, որ Թուրքիան առաջինն էր, ով «կաշառքներ» է առաջարկել Տուվալուին և այլոց: Օզդիլը բացահայտեց, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ընտրվելու համար Թուրքիան տվել է հետևյալ միջնորդավճարները`
— Անգոլային, Եթովպիային, Գամբիային, Սուդանին և Կոմորոսին դեղորայք,
— Զիմբաբվեում առևտրի կենտրոն,
— Մավրիտանիային ախոռներ,
— Նիգերիային խմելու ջրի ցանց,
— Եթովպիայում ջրամբարներ,
— Գանային գրենական պիտույքներ,
— Սուդանին դաշտային հիվանդանոց,
— Մոզամբիկին և Մավրիտանիային անասնապահական տեխնոլոգիա,
— Բենինում էլեկտրական ցանց,
— Գամբիային ձուլարաններ,
— Էրիտրեային, Տոգոյին և Լեսոտոյին և Ուգանդային վերապատրաստման դպրոցներ,
— Գվինեայում ոստիկանության վերապատրաստում,
— Մալիին պատվաստանյութեր,
— Տանզանիային և Չադին մարդասիրական աջակցություն,
— Կոնգոյին դպրոց,
— Լիբերային և Սիերա Լեոնեին կոյուղու համակարգ,
— Պալաուին VIP միկրոավտոբուսներ,
— Անտիգուային համակարգիչներ,
— Սուրբ Վինսենտի և Գրենադիների վարչապետին աղուհացով դիմավորում, նրա գրպանները նվերներով լցնելը, և նրան մասնավոր ուղղաթիռի տրամադրում Իզմիր թռչելու համար,
— Տուվալուին ֆուտբոլի գնդակների և պոմպերի նվիրաբերում:
Մեկ այլ թուրք մեկնաբան Դենիզ Զեյրեկը «Ռադիկալ» թերթում գրեց մի զավեշտալի հոդված` «Տուվալու, ետ տուր մեր ֆուտբոլի գնդակները» վերնագրով: ՄԱԿ-ում ձայներ գնելու նպատակով, Զեյրեկը հայտնեց, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն հարցրել է այդ ժամանակ իր երկրում հյուրընկալված Տուվալուի վարչապետին, թե արդյոք նրա երկիրը որևէ բանի կարիք ունի: Տուվալուի պաշտոնատարներն ապշեցուցիչ պահանջ ներկայացրեցին: Ասացին, որ իրենց երեխաները սիրում են ֆուտբոլ խաղալ, սակայն գնդակ չունեն: Թուրքիան անմիջապես Տուվալու ուղարկեց հարյուրավոր ֆուտբոլի գնդակներ պոմպերի հետ միասին: Ապա, Տուվալուն կատարեց Թուրքիայի պահանջը` սատարելով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Թուրքիայի թեկնածությանը:
Զեյրեկն ավարտեց իր հոդվածը հետևյալ ծաղրական հարցով. «Արդյո՞ք Թուրքիան այժմ ետ կպահանջի իր գնդակները, եթե Տուվալուն ճանաչի Ղարաբաղի անկախությունը»:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր
Թարգմանիչ` Կարինե Գևորգյան
Պաքուի մէջ կայացած «Եւրանեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովին տեղի ունեցաւ ակնկալուածը: Հիւրընկալող Ազրպէյճանի նախագահը հիւրընկալուող Հայաստանը անուանեց «ցեղապաշտ», «բռնագրաւող» եւ «գերեզմաններ պղծող»:
Երկուշաբթի օրուան նիստերուն որեւէ ձեւով չէր շօշափուած հայ-ազրպէյճանական հակամարտութիւնը: Երեքշաբթի եւս, առանց արցախեան թղթածրարի քննարկման որեւէ առիթի, Ազրպէյճանի թիւ մէկ ղեկավարը նման յայտարարութիւն կատարելով խորքին մէջ ինք դրսեւորած եղաւ ցեղապաշտութիւն եւ յարձակողապաշտութիւն:
Ի հարկէ հայկական կողմը հակադարձեց: Խնդիրը սակայն եւրոպական կառոյցներուն կը վերաբերի հիմնականին մէջ, աւելի քան հայկական կողմին: Պաքուի մէջ նման խորհրդաժողովին հայկական մասնակցութիւնը հայոց պետութեան կ՛ապահովէ յստակ առաւելներ: Անիկա ամէնէն առաջ եւրոպական կառոյցներու կազմակերպած վեհաժողովներուն նկատմամբ աշխուժ մասնակցութեան ցուցանիշ է, համարկման քաղաքականութիւնները լիարժէք իրականացնել է եւ «Եւրանեսթ»-ի գծած կանոններուն ընդառաջ շարժիլ է:
Միաժամանակ` քաղաքական կամքի յստակ դրսեւորում է. մանաւանդ Պուտափեշտի կացինը մտաբերելով, առօրեայ եթէ ոչ ամէնժամեայ հրադադարի խախտումները նկատի ունենալով եւ քարոզչաքաղաքական ապատեղեկատուութեան ականատես ըլլալով:
Հայաստանի Հանրապետութեան պատուիրակութեան ներկայութիւնը Պաքուի խորհրդաժողովին քաղաքական ժամանակակից օրինաչափութիւններու յարգում է, եւրանեսթեան ծրագիրներուն աշխուժ ներգրաւումն է եւ մասնակից պետութիւններէն ակնկալուած գործունէութեան բարձր ցուցանիշ է:
Երբ հակառակ նշուած իրողութիւններուն հայկական կողմը անվերապահ մասնակցութիւն կ՛ունենայ Պաքուի խորհրդաժողովին, ապա հիւրընկալող կողմէն նուազագոյնը կ՛ակնկալուէր հիւրընկալէ մը ակնկալուած պատշաճ պահուածք: Պատշաճ պահուածքը սակայն, սկզբունքով կ՛ակնկալուի քաղաքական պայմանաւորուածութիւնները յարգող պետութենէ մը: Հրադադար խախտելը միջազգային համաձայնութիւն չյարգել է, յուշակոթող քանդելը մշակութային հարցերու մասին միջազգային ուխտեր նկատի չառնելն է, իսկ հայատեացութիւն սերմանելն ու տարածելը ցեղապաշտութիւն մերժող միջազգային ընտանիքի ճշդած օրինաչափութիւններու ոտնակոխում է:
Խնդիրը ուրեմն, ուղղակիօրէն պետութեան մը կ՛առնչուի, որ առ հասարակ միջազգային հասկացողութիւններու շրջանցումներ կը կատարէ ամէն առիթի: «Եւրանեսթ»-ի ղեկավարութիւնը պարտաւոր էր այս հանգամանքները նկատի ունենալ «Եւրանեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովի վայրը Պաքուն ճշդելէ առաջ: Պատահարը խորքին մէջ իբրեւ էութիւն առնուազն համահունչ շարժառիթներ ունի Պուտափեշտի մէջ ազրպէյճանցի սպային կողմէ հայ սպային դէմ գործադրուած կացինահարումին հետ:
Հայատեացութեան տարածումին ընդմէջէն գերազանցապէս ցեղապաշտական մոլուցքի զարգացումն է, որ կը ղեկավարուի Պաքուի ամենաբարձր մակարդակներէն: Այդ մթնոլորտն է, որ ազրպէյճանական կացինները կը սրէ եւ նորանոր դաւադրութիւններու կ՛առաջնորդէ ազրպէյճանցի քաղաքացիներն ու զինուորները:
Ահա այս կէտն է, որուն վրայ մնայուն ուշադրութիւն կեդրոնացնելու պարտաւորութեան տակ են «Եւրանեսթ»-ը կամ ընդհանրապէս եւրոպական ընտանիքի կառոյցները: Ցեղապաշտութիւնը, յարձակողապաշտութիւնն ու քաղաքական ամենամեղմ ըսելաձեւով` անհիւրընկալութիւնը եւրոպական օրէնքներուն, հասկացողութիւններուն եւ ընդհանրապէս օրինաչափութիւններուն հիմնովին հակասող երեւոյթներ են: Այս բոլորը իբրեւ հակասական եւ մերժելի երեւոյթներ կը բազմապատկուին եւ ինքնաբերաբար խոշորացոյցի տակ կու գան, երբ հիւրընկալող կողմէն կը կիրարկուին հիւրընկալուող կողմին նկատմամբ:
Հայկական համարժէք հակադարձութիւնը` իր կարգին: Այդ հակադարձութիւնը կարեւոր չափով մը վստահաբար պատգամ կ՛ունենայ «Եւրանեսթ»-ի ղեկավարութեան, որպէսզի առարկայական գնահատական տայ Ազրպէյճանի նախագահին դրսեւորած յարձակողապաշտութեան, որ ի դէպ հայկական կողմին ուղղուած ըլլալու զուգահեռ ուղղուած է «Եւրանեսթ»-ին: Թերեւս ալ նախ եւ առաջ` «Եւրանեսթ»-ին:
Շահան Գանտահարեան
«Ազդակ»ի գլխաւոր խմբագիր
Հանրապետության խնամքի հաստատություններում պոտենցյալ ընտրողների ներուժ է կուտակված: Ծերանոցներում և հոգեբուժարաններում ընտրողները կողմնորոշված են այն կուսակցության օգտին, որի անդամ է, կամ համակիրն է հիմնարկի ղեկավարը:
Քանի որ թե Սոցապ նախարարը և, թե առողջապահության նախարարը «Բարգավաճ Հայաստան» ի անդամներ են և նրա քվոտայով են դարձել նախարար, տրամաբանական է, որ այդ ոլորտում գործող հիմնարկների կոնտիգենտի հետ կապված խնդիրներ, կարծես թե չեն լինելու:
Ճիշտ է, Սոցապ նախարար Արթուր Գրիգորյանը, ի տարբերություն Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի, չունի այն հեղինակությունը, որ նրա խոսքը անվերապահ ընդունեն, սակայն, այդ բացը լրացվում է բարգավաճած տնօրենների հաշվին.
Օրինակ` թերևս ամենաշատ բնակիչ ունեցող թիվ 1 տուն ինտերնատը ղեկավարում է բարգավաճ կուսակցության անդամ: Եւ բնական է, որ այնտեղ գրանցված բոլոր ծերերը և անօթևանները, որոնք անգործունակ ճանաչված չեն, կքվեարկեն ԲՀԿ- ի օգտին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.