23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը ընտրակաշառք բաժանող կուսակցություններին զգուշացրեց . «Ում ինչ բաժանեն, ընդունելի չի լինի։ Կվերցնեն ու ձայն չեն տա»,-ասաց նա` հայտարարլով որ ինքը կաշառք չի բաժանի.
«Հավաստիացնում եմ, որ ես ոչ մի բան չեմ բաժանելու և ցույց եմ տալու, որ այս ընտրություններին առանց փող, առանց շահ առաջարկելու եմ ընտրել»,-ասաց նա:
Անդրադառնալով վերը նժված խնդրին Կարապետիչը ասաց.«Դարձել է շուկայական հարաբերություն: Մեր ժողովուրդն ասում է փող չտան, ձեն չենք տա և եթե ՀՀԿ-ն 10 000 բաժանի, ԲՀԿ-ն անմիջապես հայտարարում է, որ 20 000 կբաժանի»:
Դրան զուգահեռ, նրա խոսքերով՝ իշխանությունը գիտի, որ փող վերցնողներից 40%–ի կորուստ է լինելու, իսկ որոշ կուսակցություններից՝ 80%.«Ժողովուրդը կարող է տխուր վիճակից կաշառք վերցնի, բայց դա չի նշանակում, որ կկորցնի իր արժանապատվությունը»,-նշեց նա:
Տիգրան Կարապետյանը վստահ է, որ ընտրատարածքներում կեղծիքներ չի լինի, քանի որ իշխող ուժն արդեն իսկ ընտրացուցակներում ավելացրել է մարդկանց քանակը, և հենց այդ թվերով էլ ըստ նրա կկեղծվեն:
Տիգրան Կարապետյանը 4 քաղաքական ուժերի միասին ընտրակեղծիքների դեմ պայքարելու որոշումը ձևականություն է համարում. «Ոնց որ չտեսանք իմպիչմենտը, արտահերթ ընտրությունները, մնաց մի ամիս, մի շաբաթ։ Հիմա էլ ասում են միասնական պայքար»,-ասաց նա:
Ժողովրդական կուսակցության նախագահն իր քարոզրաշավը կսկսի ոչ թե ապրիլի 8-ից, այլ 10-ից, հաշվի առնելով Սուրբ Զատիկը և դրան հաջորդող Մեռելոցը:
«Հայկական ժամանակ». Երևանի ընտրատարածքներից մեկում օրերս արտառոց դեպք է կատարվել: Այդ ընտրատարածքի թաղամասերից մեկում“ օլիգարխ թեկնածուի հետ հանդիպման ժամանակ մի բնակիչ, բուժման պատճառաբանությամբ, 100 հազար դրամ է խնդրել և ստացել: Նրա եղբոր կինը, որ տագրոջ հետ վատ հարաբերություններ ունի, լսելով դրա մասին` նույնպես մոտեցել է օլիգարխին և 100 հազար դրամ խնդրել, բայց մերժվել է և սրտնեղած հեռացել: Ուշ երեկոյան կինը մահացել է սրտի կաթվածից:
Ըստ Trend-ի, Ադրբեջանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Մեթյու Բրայզան Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ բանակցություններում շուտափույթ առաջընթաց է ակնկալում: Բրայզան ասել է Բաքվում ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին նվիրված միջոցառմանը:
«Իմ բացակայության ժամանակահատվածում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում կտրուկ շարժ տեղի չի ունեցել: Ես, նախկինի պես, վստահ եմ, որ բանակցությունների սեղանին դրված են իրականանալի ու արդարացի առաջարկներ, որոնց վրա համանախագահները (ԵԱՀԿ Մինսկի խմբի) աշխատել են երկար տարիներ, և, կարծում եմ, որ առաջընթաց կգրանցվի, երբ երկու երկրների նախագահները (Հայաստանի ու Ադրբեջանի) զգան, որ կարող են վստահել միմյանց», — ասել է Մինսկի խմբի նախկին համանախագահ Բրայզան` հույս հայտնելով, որ դա տեղի կունենա մոտ ապագայում:
Ըստ նրա` դա կախված է նախագահներից, և իհարկե, հասարակությունից:
«Հասարկությունները նույնպես պետք է գիտակցեն, որ պետք է ապրեն միասին»,- ասել է նա:
Ինչ վերաբերում է Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպանի նշանակման հարցին, ապա նախկին դեսպանն ասել է, որ դա պետք է որոշի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
«Այս առումով ես ունեմ իմ գաղափարները, սակայն դա կախված է Օբամայից: Ես գիտեմ, որ նա (ապագա դեսպանը) կլինի բավականին ընդունակ թեկնածու կամ կլինեն թեկնածուներ, որոնք, անխոս, կամրապնդեն ամերիկա-ադրբեջանական հարաբերություններն ու փոխադարձ շահերը»,- ասել է Բրայզան:
Մեքսիկայի Խալիսկո նահանգի Էլ-Կարմեն քաղաքից ոչ հեռու ապրիլի 5-ին տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետանքով 14 մարդ է մահացել, 7ս 7-ը` վնասվածքներ են ստացել:
Միկրոավտոբուսը շաքարեղեգի պլանտացիաների աշխատակիցներին էր տեղափոխում, երբ բախվել է ծառին:
Վթարի հետևանքով 11 մարդ տեղում մահացել է, երս երեքը մահացել են հիվանդանոցում: Ավտոբուսի 7 ուղեւորներ վնասվածքներ են ստացել, հաղորդում է «Իզվեստին»` վկայակոչելով մեքսիկական La Crоnica de Hoy պարբերականը:
Ենթադրվում է, որ վթարը տեղի է ունեցել բարձր արագության պատճառով:
«Հայկական ժամանակ». Թերթը գրում է, որ ՀՔԾ-ին մոտ կանգնած աղբյուրը թերթի թղթակցին սենսացիոն տեղեկություն է հաղորդել: «Ըստ այդմ, փետրվարին Նոր Նորքում հայտնաբերված զենքի խոշոր խմբաքանակը կարող է կապ ունենալ ՀՀ ՈԶ հրամանատարի տեղակալ Վանիկ Մանուկյանի հետ:
«Նոր Նորքում հայտնաբերված տպավորիչ զինանոցը, եթե հիշում եք, պատկանում էր Դաշնակցության անդամ Արշավիր Կարապետյանին: Եվ ահա, պարզվում է, վարկած կա, որ սա ոստիկանության զորքերից հափշտակված զենք է եղել, եւ այդ հափշտակության համար մարտի 3-ին, այսինքն` Նորքի զինանոցի բացահայտումից չորս օր անց, կալանավորվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ Վանիկ Մանուկյանը: Մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանը այս գործը համարում է քաղաքական, որովհետեւ կասկածներ ունի, թե ոստիկանության զորքերից հափշտակված զենքը պետք է օգտագործվեր քաղաքական նպատակներով: Շշուկներ կան, ի դեպ, որ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի տնից օրերս կատարված գողությունը ոչ թե գողություն է, այլ, ըստ էության, ոչ պաշտոնական խուզարկություն: Թե որքանով են իրական այս շշուկները, առայժմ դժվար է ասել», — գրում է «Հայկական ժամանակ»-ը:
Երեկ երեկոյան՝ ժամը 20:27-ին, արտակարգ իրավիճակների նախարարությունը ահազանգ է ստացել, որ Երևանի Եզնիկ Կողբացու 4 շենքի հարևանությամբ կատուն բարձրացել է բարդու ծառի վրա և արդեն 4 օր է՝ անհանգստացնում է հարակից շենքի բնակիչներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը` կենդանուն ծառից իջեցնելու համար:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը և մեկ ավտոսանդուղք:
«Փրկարարները մոտ 15 մետր բարձրությունից կատվին անվնաս իջեցրել են և բաց թողել»,- հաղորդում է Արտակարգ ալիք լրատվական կենտրոնը:
«Հրապարակ». Իշխող Հանրապետական կուսակցությունը երեկ գործկոմի նիստ է գումարել, որին մասնակցել է նաև Սերժ Սարգսյանը: Քննարկվել են նախընտրական ընթացիկ հարցեր, թե ինչպիսին է լինելու ՀՀԿ մարտավարությունը: Այնուհետև ՀՀԿ-ականները մի թեթև նշել են ՀՀԿ գործկոմի անդամ, պատգամավոր Գագիկ Մինասյանի ծնունդը: Ի դեպ, որոշ տեղեկություններով, Գագիկ Մինասյանը կուսակցությանն իր ծառայության ու գործունեության դիմաց հիդրոէլեկտրակայան է խնդրել Սերժ Սարգսյանից: «Ես որևէ մեկից որևէ բան չեմ խնդրում»,- թերթի հետ զրույցում հայտարարել է Մինասյանը:
«Առավոտ». Թերթը գրում է, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հրաժեշտի ասուլիս հրավիրեց, ասաց, որ պատգամավորական մանդատը վայր է դնում, սակայն ՀՀԿ-ն եւ մասնավորապես պատգամավոր Սամվել Ալեքսանյանը նրան համոզելով, նորից ընդգրկեցին ընտրապայքարում:
Թերթն այդ կապակցությամբ զրուցել է «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի հետ. «Ռուբեն Հայրապետյանը վերադարձավ քաղաքականություն` իմ գործընկեր Ստյոպա Սաֆարյանին արժանի մրցակից լինելու համար: Որովհետեւ հայտնի դարձավ, որ Ստյոպա Սաֆարյանն իր թեկնածությունը դնելու է այնտեղ՝ թիվ 1 ընտրատարածքում եւ հանրապետականի նախկին թեկնածուն ուղղակի ի զորու չէր պայքարելու գործընկերոջ դեմ: Դրա համար բերեցին, որ դառնա թեկնածու՝ 1-ին ընտրատարածքում»:
Հարցին` քաղաքականությունը շա՞տ բան կկորցներ, եթե Ռուբեն Հայրապետյանը զբաղվեր միայն ֆուտբոլով` պարոն Մարտիրոսյանը պատասխանել է. «Ես կարծում եմ` ֆուտբոլը շատ կշահեր, ինչպես ինքը ասել էր»:
Նշենք, որ թիվ 1 ընտրատարածքում Ստյոպա Սաֆարյանի եւ Ռուբեն Հայրապետյանի հետ պայքարում է նաեւ Գայանե Առուստամյանը:
ԱՄՆ-ի Տեխաս նահանգում երեկշաբթի մոլեգնած հզոր տորնադոյի հետևանքով, մի շարք քաղաքներում մոտ 1100 տուն է փլուզվել, տեղեկացնում է «Լայֆ Նյուզ»-ը, հավելելով, որ աղետը դարձել է 13 մարդու մահվան պատճառ:
Բնական աղետից ամենաշատը տուժած Դալաս քաղաքի հազարավոր բնակիչներ մինչ օրս բնակվում են ժամանակավոր կացարաններում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.