23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ։
Ըստ ԼՂՀ Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների՝ այդ ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին, մարտագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել են մարտական հերթապահություն:
Այսօր ապրիլի 7-ն է: Մեզ հաճելի մի օր, նախևառաջ այն պատճառով, որ այդ օրը տղամարդիկ ջանում են ինչ-որ կերպ զարդարել մեր առօրյան, հիշում են մեր կանացի սկզբի մասին, նույնիսկ այլ կերպ են նայում մեզ, ավելի քնքուշ ասես… Միայն այն, որ ծաղիկներ են նվիրում ու օծանելիք….
Մենք արժանի ենք, որ մեզ հետ այդպես վարվեն 365 օրից յուրաքանչյուր:
Բայց ամեն դեպքում, այդ օրը կանայք անակնկալ են սպասւմ, գեղեցիկ խոսքեր, ուշադրություն: Եվ դա հրաշալի է: Քանի որ դա մեր օրն է, միայն մերը: Մենք` սիրո ծագման պատճառն ենք, մենք սրտի տակ ենք կրում այդ նույն սիրո պտուղը, հետո անհավանական տանջանքներով լույս աշխարհ ենք բերում այդ հրաշքը, օջախի պահապանն ենք, ի վերջո դառնում ենք ընտանիքի սյունը: Հաջողակ կանայք, չկայացած կանայք, երջանիկ ու դժբախտ կանայք, երիտասարդ ու հասուն կանայք, մայրեր ու տատիկներ, դուստրեր, ծայրահեղ աղքատ կանայք, շատ հարուստ կանայք, ամուսնացած ու բաժանված կայանք, սիրված ու չսիրված կանայք, բիզնեսմեն կանայք ու գիտնական, գրող ու արվեստաբան, հացթուխ ու գյուղացի կանայք, փողոցի առեւտրական կանայք, հալածված ու պաշտպանված կանայք, , հիմար ու խելացի կանայք, գեղեցիկ ու հպարտ կանայք, անվստահ ու թշվառ կանայք, համարձակ ու ընբոստ կանայք, հեզ ու խոնարհ կանայք, իմ երկրի բոլոր կանայք ու աղջիկներ, շնորհավոր Ձեր տոնը:
Եւ մի մոռացեք, որ այս օրը ի սկզբանե, ոչ թե գեղեցկության ու մայրության տոն է եղել այլ կանանց՝ իրենց իրավունքների համար պայքարելու օրը: Մի ենթարկվեք կյանքի թելադրած պայմաններին, մի թողեք որ ձեզ բռնանան ու իշխեն, եղեք ըմբոստ ու գիտակից, բայց միաժամանակ խոհեմ ու կանացի, քնքուշ ու բարի: Եվ փորձեք մնալ այդպիսին տարվա բոլոր օրերին:
Այսօր նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով գտնվում է Շիրակի մարզում։ Առաջին այցը Գյումրիի Ախուրյան համայնքն էր։
Սերժ Սարգսյանը ծանոթացավ կառուցվող բնակելի շենքերի շինարարությանը, այնուհետև զրուցեց տեղում հավաքված բնակիչների հետ։
Սերժ Սարգսյանն այս պահին ծանոթանում է Մուշ2 և Անի թաղամասերում 2008-2012 թթ. ծրագրի շրջանակներում իրականցված և ընթացիկ աշխատանքներին։
Ախուրյանում կառուցվում է 3 բնակելի շենք՝ 104 բնակարանով։ Շենքը շահառուներին կհանձնվի 2013թ. առաջին եռամսյակում։
Լրագրողների հետ զրույցում «Գլենդել Հիլզ» ընկերության Շիրակի մարզի պատասխանատու Միքայել Ներսիսյանն ասաց, որ շենքը կառուցվում է 9 բալանոց սեյսմակայունությամբ և համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին։
Ըստ նրա՝ լինելու են նաև ասֆալտապատման աշխատանքներ։
Սերժ Սարգսյանն այնուհետև կլինի Գյումրի բժշկական կենտրոնում և կծանոթանա կենտրոնի շինաշխատանքներին։
Նախագահին ուղեկցում է տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։
ՊՆ նախկին աշխատակհց, «Նոր Եդեսիա» ջոկատի հրամանատար Գևորգ Հայրապետյանի փաստաբան Սեդա Սաֆարյանը երեկ հիմնավոր կասկած է հայտնել, որ իր պաշտպանյալին «փակելու» և կալանավայրում ճնշումներ կազմակերպելու հարցում շահագրգռված են ընդդիմության հայտնի գործիչներ, որոնց կապն իշխանության հետ Հայրապետյանը կարող է բացահայտել:
Դարաբաղյան պատերազմի հերոս Գևորգ Հայրապետյանը, որն անցյալ տարի հայրենիքի դավաճանության հոդվածով դատապարտվեց 12 տարվա ազատազրկման, հոգեբանական ճնշումների է ենթարկվում: Կան ուժեր, որոնք փորձում են ազատամարտիկին ինքնասպանության դրդել: Սա Հայրապետյանի շահերի պաշտպան Սեդա Սաֆարյանի կարծիքն է: Հայրապետյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել և մտադիր է դիմել Եվրադատարան:
Չի բացառվում, որ պատերազմի հերոսի նկատմամբ նման վերաբերմունքը քաղաքական շարժառիթներ ունի և պայմանավորված է նրա ընդդիմադիր հայացքներով, Մարտի մեկին նախորդած հանրահավաքներին մասնակցությամբ: Բայց ինչո՞ւ այն, ինչ ներվեց հարյուրավոր, շատ ավելի ակտիվ ընդդիմադիրների, չի ներվում ազատամարտիկին: «Ես չեմ կարող հիմնավոր կապ տեսնել իմ կալանավորման և այդ երևույթների միջև»,- խոստովանել է Հայրապետյանն իր փաստաբանին: Սակայն նա կարծում է, որ իր կալանավորման և մեղադրանք առաջադրելու մեջ կա նաև ընդդիմադիր ուժերի դերը: Ըստ Սեդա Սաֆարյանի, Գևորգ Հայրապետյանը նամակներ է ուղղել որոշ մարդկանց: Այդ նամակագրության մեջ ընդդիմադիր գործիչների և իշխանության կապը փաստող որոշ տեղեկություններ կան: Խոսքը Կոնգրեսում բավականին տեսանելի անձանց մասին է, որոնք էլ նպաստել են Գևորգ Հայրապետյանին բանտ գցելուն: Սեդա Սաֆարյանը հրաժարվում է անուններ հրապարակել, սակայն վստահեցնում է` բացառված չէ, որ Գևորգ Հայրապետյանն առաջիկայում հրապարակի իր նամակներից մեկը:
Առավոտ թերթը գրում է, որ 2011թ. հոկտեմբերի 31-ին Իջեւանում 69-ամյա Սուսաննա Բեկնազարյանի նկատմամբ բռնաբարության փորձ կատարած 25-ամյա Վազգեն Օհանյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-138 հոդվածի 1-ին մասով (բռնաբարության փորձ) եւ 147 հոդվածի 1-ին մասով (բնակարանի անձեռմխելիության խախտում): Վ. Օհանյանը ձերբակալված է: Նա նախկինում գողության համար դատապարտվել է եւ 2 տարի 3 ամիս անցկացրել ազատազրկման վայրում:
Տավուշի մարզի դատախազությունից տեղեկացրել են, որ նշանակված դատահոգեբուժական փորձաքննության արդյունքում Վազգեն Օհանյանը մեղսունակ է ճանաչվել: Առաջիկայում քրեական գործը կուղարկվի Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան:
Թերթը գրում է, որ ռազմական ոստիկանության պետի պաշտոնը Արմեն Սահակյանի պաշտոնանկությունից հետո դեռեւս շարունակում է թափուր մնալ:
Թերթի տեղեկություններով, Բաղրամյան 26-ում դժվարանում են կողմնորոշվել ում նշանակել: «Հիշեցնենք, որ Վովա Գասպարյանի հեռանալուց հետո մեկուկես տարվա ընթացքում երկու պետ փոխվեց: Գասպարյանից հետո մեկ տարի ղեկավարեց Արամ Տեր-Սահակյանը: Սակայն այդ ամբողջ ընթացքում ոլորտի կուրացիան շարունակում էր իրականացնել Գասպարյանը: Իսկ Արմեն Սահակյանը, որի նշանակման պահից սկսած մարդիկ զգուշացնում էին, որ նա երկար չի պաշտոնավարելու, կարճ ժամանակ անց ընկավ ստուգումների թակարդը:
Տարածված տեղեկությունների համաձայն, նրան հեռացրել են բացահայտված խախտումների, մասնավորապես կլորիկ գումարով որոշ զինվորների երկարատեւ արձակուրդ ուղարկելու համար: Մեզ հասած տեղեկություններով, այս բացահայտումից հետո Սեյրան Օհանյանը կոլեգաների մոտ ասել է, որ իր սխալը կուղղի: Սխալ ասելով՝ նկատի է ունեցել այն, որ ինքն է նախագահին ներկայացրել Արմեն Սահակյանին: Սեյրան Օհանյանը հատկապես նեղսրտել է, որ իր երկու որդիները ծառայում են իբրեւ Հայաստանի թեժ կետերում, իսկ ՌՈ պետն արտոնյալների մի բանակ է ձեւավորել:
Միաժամանակ ՊՆ-ում խոսում են, որ ի սկզբանե Արմեն Սահակյանը չի ընդունվել կոլեգաների կողմից: Նա նշանակվելու օրվանից սկսել է ինքնահաստատվել ու, այսպես ասած, Վովա Գասպարյանի «դվիժենին» անել, ինչն էլ դուր չի եկել վերադասին:
Առայժմ ՌՈ պետի թափուր պաշտոնում ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել պետի տեղակալ Սամվել Ղուկասյանը: Վերջինիս այդ պաշտոնում վերջնականապես նշանակվելը ՊՆ-ում այնքան էլ հավանական չեն համարում»,- գրում է «Հրապարակը»:
ՕԵԿ-ը «զուռնա-դհոլ»-ից վերածվել է «դամ պահող»-ի`ճղճղան, դատարկ, լաչառ, բայց ջահել կնկանից դառել է «Հայ քաղաքականություն» սերիալի վրա մզզացող էգոիստ տատիկ:
«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» գիտնականների քաղաքացիական նախաձեռնության ֆեյսբուքյան էջի պահանջներից առաջինը ՀՀ կառավարությունից անհապաղ, կտրուկ եւ առանց նախապայմանների գիտության ֆինանսավորման աճն էր՝ մոտ ապագայում մինչև ՀՆԱ-ի 2-3%:
Գիտնականները որոշել են շահարկել ընտրությունները գիտության համար, ու ճիշտ էլ անում են: Բա ի՞նչ անեն: Եթե պետությունը, ի դեմս վերին ղեկավարության, կառավարության ու Ազգային Ժողովի չի կարողանում հասկանալ, կամ հասկանում է, եւ ավելի վատ էդ դեպքում, ու չի մտահոգվում իր գիտական պոտենցիալով, այնքան շահարկվող գենոֆոնդով, իսկ մեր շնորհաշատ երիտասարդներին երբեմն դեռ դպրոցը չավարտած աշխարհի տարբեր ծայրերից շարունակ հրավիրում են արժանապատիվ ապրելու ու իրենց առաքելությունն այս կյանքում իրականացնելու:
Գիտնականները հասան նրան, որ բոլոր կուսակցությունները սկսեցին քննարկել իրենց ծրագրերի մեջ գիտության ֆինանսավորման հարցը` տարբեր կերպ, տարբեր մոտեցումներով, տարբեր շահերով: Կուսակցությունների գիտության ֆինանսավորման ավելացման ծրագրերը հիմնականում նախատեսում են անմիջապես, կտրուկ, առաջին իսկ տարին ՀՆԱ 1 տոկոս գիտության ֆինանսավորման համար, ու աստիճանաբար` մինչեւ 2-3 տոկոս աճ, 10 տարվա ընթացքում: Բայց այդ 10 տարիների ընթացքում, կներեք` հին գիտնականները կապրեն իրենց երկրային կյանքն ու կգնան այն աշխարհ, նորերն էլ կգնան մեկ այլ, ավելի արդար աշխարհ` արժանապատիվ ապրելու ու գիտություն արարելու: Շատերը նախատեսում են գիտության ֆինանսավորման աճ մինչև ՀՆԱ-ի 2-3%ի չափով: Բացառությամբ երկու կուսակցության` ՀՀԿ ու ՕԵԿ: ՀՀԿ-ն իշխող կուսակցության իր դիրքից արժեւորել է բազմիցս նախաձեռնության պահանջները, թեեւ բոլոր տրամաբանական ու անտրամաբանական մեթոդներով փորձում է ապացուցել գիտնականների առաջարկների իրագործման անհնարինությունը, բայց դա արդեն այլ քննարկման թեմա է, թե ինչո՞ւ, բայց դե գոնե մարդատեղ դրել են` արձագանքել ա քննարկել են գոնե: Իսկ ՕԵԿ-ի մասին առավել հանգամանալից:
Մեր երկրի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը` (ԱԽՔ)-ը մտահոգ չի պետության պահպանման, զարգացման ու բարգավաճման ռազմավարական կարեւորագույն դեր ունեցող գիտության ապագայով: Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հեղինե Բիշարյանը այս տարիների ընթացքում ոչինչ չի արել որպես հանձնաժողովի անդամ գիտության հիմնահարցերի լուծման համար: ՕԵԿ առաջին երկու դեմքերը երկրի համար կարեւոր ստրատեգիական խնդիրը անտեսել են, չնայած պարտավոր են` դա իրենց խնդիրն է կանոնադրորեն:
«ՀՀԿ-ն գոնե մեզ հետ կապի մեջ է, իսկ ՕԵԿ թքած ունի գիտության պրոբլեմների վրա, նա չի պատասխանում, նա չի խոսում միայն մեծ-մեծ խոսում են: Առաջին անգամ ուղարկել են մի երեխայի` Հովհաննես Վահանյանին, մամլո ասուլիս-խորհրդակցության, որտեղ պարզվեց, որ բոլոր կուսակցությունները ներառել են, մեր համապատասխան առաջարկները, որը ուրիշների ելույթներից տեղում «կողմնորոշվելով» առաջարկ է արել, ասելով, թե` գիտնականների եւ գիտաշխատողների աշխատավարձերը պետք է հասցնել պետական ծառայողի մակարդակին։ Նաեւ բերել է ՕԵԿ-ի իբրեւ առաջարկը. գիտնականներին առանց կանխավճարի բնակարան գնելու հնարավորություն տալ, ո՞նց տալ, ո՞վ պետք է տա, ո՞ր բանկի հաշվին, ու թե` իրենց կուսակցությունը հանդես է գալիս կարիերայի կենտրոն ստեղծելու և գիտաշխատողների աշխատավարձերը բարձրացնելու առաջարկով, ինչը, իր կարծիքով, կբարձրացնի գիտական գործունեության գրավչությունը: Հետո էլ ասել է, թե` ՕԵԿ-ը խորհրդատվությունների կարիք չունի, ՕԵԿ-ը շատ լավ հասկանում է գիտության ֆինանսավորման բարձրացման անհրաժեշտությունը, ու իր նախընտրական ծրագրում սահմանել է ՀՆԱ 1 տոկոսի չափով ցենզ, նույնիսկ տեղյակ չլինելով, որ 1 տոկոսը դա նախնական տոկոսադրույքն է ու մյուս կուսակցությունների ծրագրերում այն բարձրացվել է մինչև ՀՆԱ 2-3 տոկոս: Էն, որ նախարարները, նախագահը, վարչապետը, ու մնացածը հանդիպում են մեզ հետ` իրանց վեջը չի: Ի՞նչ ենք մենք ուզում ՕԵԿ-ից: Քանի որ ՀՀԿ-ն չի համաձայնվում մեր տեսակետների հետ, մենք կամենում ենք կոալիցիան ջլատել: Բոլորն ասում են, որ մեծամասնություն չունեն, նախկին ու ներկա կոալիցիոն ընկերներն ամեն ինչ գցում են ՀՀԿ-ի վրա, ու մանավանդ` Ազգային ժողովում ձայների մեծամասնությամբ որոշումների ընդունման անհնարինությունը: Մենք ուզում ենք էդ պատրանքը վերանա: Հա, նրանք միայն խոսում են ինտելեկտից ու բանի տեղ չեն դնում գիտությունը, սա Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար չի, սա ազգային խայտառակության քարտուղար է», — ասում են գիտնականները:
«Օրինաց Երկիր» անվանելով կուսակցությունը, խաբելով ու իրենցով անելով խեղճ ժողովրդին քիչ է իրենց «դհոլի» ֆունկցիան են կատարել գերազանց, դեռ հիմա էլ իրենց, էսպես ասած «շլանգի տեղ են դրել, մեզ էլ էշի»` իրենց թվում է, թե իրենք շլանգ են` չեն կարում խոսան, իսկ մենք էլ էշ ենք, չենք հասկանում, թե ինչի՞ չեն կարում խոսան: Ո՞նց կարող է նման պատասխանատու դիրք գրավողը դեմագոգի նման անտեսել գիտության հիմնահարցերը: Չեմ ուզում անձնավորել, չեմ ուզում փիս-փիս բաներ ասել: Ուղղակի հիշում եմ: Հիշում եմ, երբ ես` դեռ անտարբեր քաղաքացիս, ապրելով Կապանում ականատեսն էի լինում Օրինաց Երկիր կուսակցության ծննդյանն ու զարգացմանը, թե ո՜նց էին մարդիկ հավատում, ո՜նց էի ես` միամիտս ուզում գնալ միանալ նրանց, որովհետեւ հավատում էի` ջահել եռանդուն, իմ սերնդի մարդիկ են, կարող ա՞ անկեղծ են, կարո՞ղ ա իսկական են… Էհ…
ՕԵԿ-ը «զուռնա-դհոլ»-ից վերածվել է «դամ պահող»-ի`ճղճղան, դատարկ, լաչառ, բայց ջահել կնկանից դառել է «Հայ քաղաքականություն» սերիալի վրա մզզացող էգոիստ մառազմատիկ տատիկ…
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել պետական դավաճանության համար Կարեն Մեհրաբյանին, Ռոմիկ Մաթևոսյանին և Աշոտ Չտրկյանին նախաքննական մարմնի առաջադրած մեղադրանքները և դատապարտել երկարատև ազատազրկման:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ Գլխավոր դատախազությունը։
ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում իրականացված նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ թվով 3 ՀՀ քաղաքացիներ` Կ. Մեհրաբյանը, Ռ. Մաթևոսյանը և Ա. Չտրկյանը, Թուրքիայում ընկել են Ադրբեջանի հետախուզական ծառայությունների տեսադաշտ և ստացել առաջարկ` համապատասխան վարձատրության դիմաց համագործակցել նրանց հետ: Մասնավորապես, նրանց հանձնարարվել է տեղեկություններ հայթայթել` ՀՀ և ԼՂՀ զինված ուժերի, դրանց հրամանատարական կազմի, ստորաբաժանումների և տեխնիկայի թվաքանակի վերաբերյալ:
Բացի այդ, պարզվել է նաև, որ ՀՀ քաղաքացիներ Կ. Պետրոսյանը, Ա. Ավետիքյանը և Դ. Ավետիքյանը տեղյակ են եղել, որ Կ. Մեհրաբյանը պարտավորվել է գումարի դիմաց տեղեկություններ հայթայթել և տրամադրել Ադրբեջանի հետախուզական ծառայություններին, սակայն այդ մասին չեն հայտնել իրավապահ մարմիններին: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Կ. Մեհրաբյանին, Ռ. Մաթևոսյանին առաջադրվել է մեղադրանք` ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով, Ա. Չտրկյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-299-րդ հոդվածի 1-ին մասով:
Կ. Պետրոսյանին, Ա. Ավետիքյանին և Դ. Ավետիքյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով:
Դատարանում հետազոտված ապացույցներով դատարանը հիմնավորված է համարել մեղադրյալներին առաջադրված մեղադրանքները: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 06.04.12թ դատավճռով
Կ.Մեհրաբյանը հանցավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել 14 տարվա ազատազրկման,
Ռ. Մաթևոսյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման 10 տարի ժամկետով,
Ա. Չտրկյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 38-299-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման 10 տարի ժամկետով:
Կ. Պետրոսյանը և Ա. Ավետիքյանը հանցավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման 1 տարի 6 ամիս ժամկետով: Նրանք կալանավորվել են դատարանի դահլիճից:
Դ. Ավետիքյանը հանցավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ պատիժ է սահմանվել տուգանք 500 000 դրամի չափով` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա անչափահաս երեխա ունի:
Այսօր առավոտյան ծեծի է ենթարկվել Բնապահպանության պետական տեսչության պետի տեղակալ Արթուր Գևորգյանը, որը գլխի հատվածում լուրջ վնասվածքով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն:
Մեր ունեցած տեղեկություններով, Արթուր Գևորգյանի Եղվարդում գտնվող առանձնատուն գողության նպատակով փորձել են մուտք գործել երկու հոգի, որոնք չեն «նախատեսել» հանդիպում տանտիրոջ հետ: Սակայն առավոտյան ժամը 8-ի սահմաններում աշխատանքի գնալու նպատակով դուրս եկած Գևորգյանը, իր տան մերձակայքում դիմավորել է գողերին, որոնք էլ հարձակվել և դաժան ծեծի են ենթարկել նրան:
Մեր տեղեկություններով, Արթուր Գևորգյանին ծեծի ենթարկած անձանց ինքնությունը դեռևս չի պարզվել:
Օրերս առաջարկ ստացանք, մասնակիցը լինելու ֆինանսական մի գործարքի, որում ըստ մեզ ներկայացվածի ներգրավված են, ոչ քիչ թվով երևանցիներ: Ավելին`MMM կոչվող ֆինանսական պիրամիդան արդեն գրավել է Հայաստանը: Մեր հայրենակիցներից շատերը դարձել են ֆինանսական պիրամիդայի մասնակից և բավական մեծ գումարներ են ներդրել:
Այստեղ, յուրաքանչյուր 100 դոլարի դիմաց մեկ ամիս անց MMM-ը տալիս է 170 դոլար, որի 145-ը ներդրողինն է, իսկ 25-ը նրանը, ով տվյալ անձին բերել է ֆինանսական բուրգ: Պիրամիդան աճում է մեծ արագությամբ . մեր երկրի բնակչության սոցիալական վիճակը և գենետիկ բնույթը հաշվի առնելով կարելի է վստահ ասել, որ ընկերությանը մեծ հաջողություն է սպասվում: Ավելին`որքան շատ է ավելանում գումարը, մասնակիցներն այնքան շատ են ավելացնում ներդրումները: Մեզ տեղեկություններ են հասել, որ Հայաստանում մարդիկ անգամ վարկ են վերցնում ու ներդրումներ անում Մավրոդիի բուրգում` արագ եկամուտ ստանալու ակնկալիքով:
Հետաքրքիր է, որ պիրամիդան գործում է վստահության սկզբունքով` հարևանի, բարեկամի, ծանոթի փորձի ու քարոզչության հիման վրա: MMM-ի գրասենյակ, որպես այդպիսին գոյություն չունի: Փոխարենը Մավրոդիի ֆինանսական ապարատները տեղադրված են քաղաքի մի շարք կենտրոններում` «Երևան Սիթի» սուպերմարկետներում, «Փարվանա» ռեստորանում, «Սեգաֆրեդո» սրճարանում, «Այրարատ» տոնավաճառում և այլուր:
Եթե հաշվի առնենք Սամվել Ալեքսանյանի մասին արդեն անեկդոտ դարձած Հայաստան մտնող յուրաքանչյուր նորություն իրենով անելու հաջողված ցանկությունը, ապա կարելի է վստահ ասել, թե MMM- ևս այդ շարքին է պատականում, նամանավանդ որ ֆինանսական ապարատները բացահայտ տեղադրված են Սիթիներում ու «Փարվանայում»:
Չնայած պիրամիդան գործարքի դիմաց որևէ կտրոն չի տալիս, Պետեկամուտների լրատվական ծառայությունից տեղեկացրեցին, որ MMM ֆինասական պիրամիդան գրանցված է հարկային դաշտում, «Եւ պատկերացրեք, մեր խոշոր հարկատուների ցանկում է` նույնիսկ առաջնային հորիզոնականներում: Թե, երբ է գրանցվել չեմ կարող ասել, բայց եռամսյակը մեկ, մենք հրապարակում ենք հարկատուների ցանկը և այս կազմակերպությունը խոշոր հարկատուների մեջ է մտնում», -«Հայկական Վարկածին» տեղեկացրեց ծառայության պետ Նելլի Մանուչարյանը:
Դե ինչ, առայժմ խաբվածներ չկան, սակայն, հաշվի առնելով պիրամիդայի պատմությունը և այն, որ տվյալ պահին պիրամիդան 4 մլրդ ռուսական ռուբլու պարտք ունի Ռուսաստանի իր ներդրողներին, կարելի է գոնե սպառիչ տեղեկություն տրամադրել պիրամիդայի մասնակից դարձած ՀՀ քաղաքացիներին:
Բանն այն է, որ դեռևս 90-ականների սկզբին հայտնի MMM ֆինանսական բուրգը, որի ղեկավար Սերգեյ Մավրոդին երկար տարիներ անցկացրեց բանտում` ֆինանսական խաբեությունների համար, այժմ դարձյալ արագ տարածում է ստանում: Բանտից դուրս եկած Մավրոդին, որոշ ժամանակ անց ստեղծել է MMM-2011 պիրամիդան, որին մասնակից են, տարբեր երկրների, այդ թվում ՌԴ-ի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և այլ երկրների 25 մլն քաղաքացիներ: Այս վերջին ինֆորմացիան արդեն տեղադրված է MMM-2011-ի ինտերնետային կայքում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.