23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ապրիլի 12-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Ասկերանի ուղղությամբ:
ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկման խմբի կազմի մեջ են մտնելու ԵԱՀԿ Գործող նախագահի Անձնական ներկայացուցչի /ԳՆԱՆ/ դաշտային օգնականներ Անթալ Հերդիչը /Հունգարիա/ եւ Իրժի Աբերլեն /Չեխիա/, ինչպես նաեւ ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ /ԲՄՊԽ/ գնդապետ Անդրեյ Բարաշկինը /Ռուսաստան/:
Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն անց են կացնելու ԳՆԱՆ գրասենյակի համակարգող Փիթեր Կիին /Մեծ Բրիտանիա/, ԳՆԱՆ դաշտային օգնական Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/ եւ ԲՄՊԽ ներկայացուցիչ, գնդապետ Իլհամի Դեիրմենողլուն /Թուրքիա/:
ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը եւ ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցելու են ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության եւ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:
Բի-Բի-Սի-ն հայտնում է` Հունաստանի իշխանությունները նոր մեթոդ են գտել երկրի բյուժե` նոր միջոցներ ներգրավելու համար: Այժմ յուրաքանչյուրը կարող է վարձել ոստիկանական մեքենա, և նույնիսկ հենց ոստիկաններին: Ծառայության արժեքը 30 եվրո է մեկ ժամի համար: Ոստիկաններին կարելի է վարձել տարբեր միջոցառումներում անվտանգության ապահովման համար, ինչպես նաև ֆիլմերում նկարահանվելու համար:
Հերթական ծեծկռտուքն է տեղի ունեցել`այս անգամ Հյուսիային պողոտայում գտնվող «Այսբերգ» ակում:
Ապրիլի 6-ի գիշերը ծեծկռտուք է տեղի ունեցել: Երկու երիտասարդներ գլխի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ոստիկանները նշված ակումբից նույն օրը բերման են ենթարկել մի խումբ երիտասարդների, որոնցից մեկը խոստովանել է, որ ինքն է բաժակներով հարվածներ հասցրել հիվանդանոց տեղափոխվածների գլխին:
Նախնական վարկածով` դեպքը տեղի է ունեցլ չնչին շարժառիթով. տղաներից մեկը ուսով կպել է մյուսին, ինչին հաջորդել է պարզաբանումը, որի ընթացքում էլ տեղի է ունեցել ծեծկրտուքը:
Ոստիկանութան Կենտրոնի բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում,կատարվում է հետաքննություն: Առայժմ բերման ենթրակվածներ չկան:
«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ավարտվեց «Ժառանգություն» կուսակցության քարոզարշավի մեկնարկն ազդարարող միջոցառումը: Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան «Ազատ դեմոկրաներ» և «Ժառանգություն» կուսակցությունների համամասնական և մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուները:
Ինչպես «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, այնպես էլ մյուս ելույթ ունեցողները, իրենց խոսքում նշեցին, որ ամենակարևորն այս ԱԺ ընտրություններում ազատ, արդար ընտրությունների ապահովումն է, և յուրաքանչյուր ոք պետք է պաշտպանի իր քվեն:
«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթում ասաց, որ, ի տարբերություն այլ քաղաքական ուժերի, իրենք ընտրությունների չեն գնում ողորմության և կեղծ բարեգործության վրա հիմնվելով:
«Ժառանգություն» կուսակցությանն առնվազն 50 տոկոս ձայն է պետք, և կուսակցությունում վստահ են, որ այդքան ձայն կունենան:
«Մենք նախորդ հինգ տարիներին ամեն ժամ մեր բնակիչների հետ ենք եղել, և մենք ծառայել ենք բոլորին: Մենք այս անգամ էլ ենք ծառայելու մեր հասարակությանն ու ժողովրդին, և դրա համար մենք պետք է առնվազն 50 տոկոս ձայն հավաքենք և մենք գալիս ենք»,– ասաց նա:
«Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանն էլ իր ելույթի ժամանակ ասաց. «Մենք գալիս ենք հաղթելու և մենք մեր խոսքի տերն ենք եղել, և մենք կրկին մեր խոսքի տերը լինելով՝ տեր ենք կանգնելու մեր քվեին»:
ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանն էլ, ով «Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակի 18-րդ հորիզոնականում է գտնվում, իր ելույթի ժամանակ ասաց. «Պայքարը հանուն ժողովրդավարություն այսօր չի սկսվել, և, եթե ազնիվ լինենք, այս խորհրդարանական ընտրություններով չի էլ ավարտվի»:
Նավթամթերքի իրացման իրանական ազգային ընկերության գործադիր տնօրեն Ջալիլ Սալարին հայտնել է, որ Հայաստանը հետաքրքրություն է ցուցաբերում Իրանից նավթամթերք ներկրելու հարցում :
Իրանական Mehr գործակալության հաղորդմամբ` Սալարին ասել է, որ Հայաստանի համար տնտեսապես արդարացված չէ նավթամթերք ներկրել Վրաստանից, այդ իսկ պատճառով Հայաստանը սկսել է ներկրել Իրանից: Նրա խոսքով` առաջին փուլում իրանական մասնավոր ընկերությունները նավթամթերքը Հայաստան կհասցնեն ավտոբոլիային ճանապարհներով, իսկ հետագայում արդեն` խողովակաշարով:
Հիշեցնենք, որ փետրվարին Հայաստանի ու Իրանի էներգետիկայի նախարարները համաձայնագիր են ստորագրել, համաձայն որի` Իրանը հարևան երկիր կարտահանի բենզին ու նավթամթերք: Խողովակաշարով կարտահանվեն բենզինը, դիզելային և ավիացիոն վառելիքը:
Սալարին հայտարարել է, որ Իրանը մտադիր է մեծացնել նավթամթերքների արտադրության ծավալները:
Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի տեղումնաբեր ճակատի ներթափանցմամբ: Ապրիլի 8-ին և 9-ին ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչև 20մ/վ:
Սյունիքում և Արցախում, չնայած ամպամածության, էական տեղումներ չեն դիտվի:
Օդի ջերմաստիճանը ցերեկը մի փոքր կնվազի:
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ադրիանո Կորեյան կարծում է, որ ազգային առաջնության չեմպիոնությունընվաճելը շատ հավանական է:Հիշեցնենք, որ «Ռեալի»հետ տարբերությունը այժմ կազմում է ընդհամենը 4միավոր:«Երբ մենք «Ռեալին» զիջում էինք 10 միավորով,ես միշտ հավատում էի մեր հաղթանակին: Իսկ այժմմենք երջանիկ ենք: Ինչ վերաբերվում էմրցավարությանը, ապա մենք չենք կենտրոնանում դրավրա: Նրանք ովքեր ուզում են բողոքել, թող բողոքեն»:
Այսօր ապրիլի 9-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան ժամը 06։30-ի սահմաններում «Մերսդեդես» մակնիշի 19 ՍԼ 381 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս գալով Ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել է մայթեզրի բետոնե արգելապաշտնեշներին, որից հետո հարվածել էլեկտրասյանը։
Հարվածի հետևանքով էլեկտրասյունը պոկվել և մոտ 5 մետր շպրտվել է։ Հարվածի արդյունքում մոտ 60 մետր էլ շպրտվել է ավտոմեքենայից պոկված գազի բալոնը։
Վթարի հետևանքով մարմնական վնասվածքներով «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխվել վարորդը և ուղևորը։
Այս պահին դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2–րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները հրամանատար Արսեն Գրիգորյանի գլխավորությամբ։ Տեղում է նաև Ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ քննչական խումբը։
Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հայկ Հակոբյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Հիվանդանոց մեկնած ավագ քննիչ Հ. Հակոբյանը պարզել է, որ տեղափոխված անձիք Երևան քաղաքի բնակիչ 29-ամյա Հովհաննես Մկրտչյանն է և Վանաձորի բնակիչ 30-ամյա Խաչատուր Սարդարյանը։
Ոստիկանությունը փորձում է պարզել վարորդի ինքնությունը։
tert.am
56 կգ քաշային Գոռ Մալյանը նվաճել է Բուխարեստում ավարտված սամբոյի Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթողի տիտղոսը:
74 կգ քաշային Սուրեն Գառնիկյանը նվաճել է բրոնզե մեդալ:
Հայաստանի հավաքականը նվաճել է 11 մեդալ, որից 1-ը` ոսկե, 2-ը՝ արծաթե, 8-ը՝ բրոնզե: Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում 21 պետությունների մեջ գրավել է 3-րդ տեղը` զիջելով Վրաստանի եւ Ռուսաստանի ներկայացուցիչներին:
Րաֆֆու և Բաբաջանյան փողոցների խաչմերուկում՝ նախկին Հովհաննես Շիրազի անվան գրատան հարևանությամբայսօրն հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել Արտակարգ իրավիճակների նախարարության 4 մարտական հաշվարկը, հրդեհաշիջման կազմակերպման բաժնի եւ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը: Այս մասին տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից եւ խոստանում մանրամասները հաղորդել ավելի ուշ:
Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները նշված հատվածում երթևեկությունը, տրանսպորտային միջոցների և քաղաքացիների տեղաշարժը դադարեցրել են ժամանակավորապես։ Նշված գազալցակայանի հարևանությամբ են գտնվում մեծ թվով բնակելի բարձրահարկ շենքեր։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.