23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ըստ «Հայոց աշխարհ» օրաթերթի ապրիլի 5-ի համարում հրապարակված «ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն խնդրում են» վերնագիրը կրող հրապարակման՝ ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանից խնդրում են իրենց տրամադրել Հայաստանից մշտապես բացակայող, բայց ընտրացուցակներում ընդգրկված քաղաքացիների լիակատար ցանկը:
Բազմիցս հայտարարվել է, որ ՀՀ ոստիկանությունը հանրապետությունից մշտապես բացակայող ՀՀ քաղաքացիների հաշվառում չի վարում: «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածում հստակ ամրագրված է ռեգիստրում մշակվող բնակչի անհատական տվյալների ցանկը, իսկ 6-րդ հոդվածում` անհատական տվյալների կուտակման աղբյուրները: Հստակ է, որ պետական սահմանը հատող անձանց տվյալները ռեգիստրում չեն կուտակվում և սահմանային մարմինը այդ անձանց տվյալները ոստիկանությանը տրամադրելու իրավունք և պարտականություն չունի: Այսինքն, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի իմաստով չի համարվում խնդրվող տեղեկատվությունը տնօրինող մարմին:
Բնակչության պետական ռեգիստրում ՀՀ-ից դուրս գտնվող բնակչի տվյալները կարող են հայտնի դառնալ միայն այն դեպքում, երբ քաղաքացին կատարի «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը և Հայաuտանի Հանրապետության տարածքից դուրu վեց ամuից ավելի ժամկետով բնակության մեկնելու կամ վեց ամuից ավելի ժամկետով բնակվելու դեպքում ՀՀ համապատաuխան հյուպատոuական ծառայությանը կամ դիվանագիտական ներկայացուցչությանը գրավոր տեղեկացնի այդ մասին, իսկ հիշյալ մարմիններն իրենց հերթին յոթնoրյա ժամկետում տեղեկությունը փոխանցեն կենտրոնական ռեգիuտր վարող մարմնին` անձնագրային և վիզաների վարչություն:
ՀՀ-ից վեց ամսից ավելի ժամկետով դուրս եկած քաղաքացու տվյալները ՀՀ ոստիկանությունը պարզում է ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի թիվ 884-Ն որոշման հիման վրա` նախապես հայտնի կոնկրետ անձի անհատական տվյալների որոնմամբ: Մարդահամարի ընթացքում ազգային վիճակագրական ծառայությունը անձնագրային և վիզաների վարչության հետ Հանրապետությունից բացակայող քաղաքացիների տվյալների որևէ ճշգրտում չի իրականացրել: Բաց նամակում այդ մասին հրապարակումը իրականությանը չի համապատասխանում:
Ապրիլի 14-ը մայրաքաղաքում հայտարարված է համաքաղաքային ծառատունկի և շաբաթօրյակի օր: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատակազմի համապատասխան կառույցներին և վարչական շրջաններին հանձնարարել է ապահովել համատիրությունների ու բնակիչների ակտիվ մասնակցությունը շաբաթօրյակին և ծառատունկին, ինչպես նաև պատշաճ իրազեկել շահագրգիռ գերատեսչություններին ու կազմակերպություններին` գործընթացն առավել հասցեագրված իրականացնելու համար. «Բացի կազմակերպված ծառատունկի, որն իրականացվելու է առանձնացված որոշակի վայրերում, բնապահպանության վարչությունը նաև բակերում է ծառերի տնկիներ հատկացնելու, որպեսզի մեր բնակիչները ևս հնարավորություն ունենան իրենց բակերում ծառատունկ իրականացնել: Բոլորս միասին մասնակցենք ծառատունկին և շաբաթօրյակին ու միասին մաքրենք մեր քաղաքը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Զեկուցվել է, որ լայն թափով շարունակվում են քաղաքապետարանի 2012թ. ծրագրերով նախատեսված բարեկարգման և կանաչապատման աշխատանքները:
Մայրաքաղաքի վարչական շրջաններում արդեն շուրջ 5000 ծաղկող թուփ է տնկվել:
Ասֆալտապատման գործընթացին զուգահեռ, մեկնարկել են նաև վերգետնյա երեք անցումների կառուցման աշխատանքները:
Անդրադառնալով նոր երթուղային ցանցի ներդրմանը, քաղաքապետը, կարևորելով երթուղիների սպասարկման համար հայտարարված մրցույթների ժամանակին անցկացումը, ընդգծել է. «Մրցույթները լինելու են բաց և թափանցիկ: Կհաղթեն այն ընկերությունները, որոնք առավել հարմարվետ փոխադրամիջոցներ և պայմաններ կառաջարկեն մեր բնակիչներին»: Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի երթուղիները սպասարկող բոլոր նոր ավտոբուսները հընթացս կհամալրվեն GPS համակարգով և WiFi կապով:
Պահանջը հստակ է նաև տնտեսավարող սուբյեկտների կողմից պարտադիր բարեկարգման նորմերը պահպանելու հարցում. բոլոր տնտեսավարող սուբյեկտները, համաձայն պայմանագրի, պարտավոր են բարեկարգել, կանաչապատել և խնամել իրենց օբյեկտների հարակից հատվածները: «Ամենօրյա աշխատանք տարեք տվյալ տնտեսվարողների հետ, որպեսզի ապահովեն իրենց հարակից տարածքների բարեկարգումն ու կանաչապատումը: Բոլոր նրանք, ովքեր չեն կատարի պայմանագրային պարտավորությունները, կենթարկվեն պատասխանատվության, ընդհուպ մինչև պայմանագրերի դադարեցում>>, շեշտել է Տարոն Մարգարյանը:
Մայրաքաղաքի փողոցներն ու շենքերը հենաշարժողական խնդիրներ ունեցող բնակիչների համար հարմարավետ դարձնելու համատեքստում, քաղաքապետի հանձնարարությամբ այսուհետ շինարարական բոլոր նախագծերը որպես պարտադիր նորմ պետք է ներառեն թեքահարթակներ: Սա, ի դեպ, ինչպես շեշտել է Տարոն Մարգարյանը, վերաբերում է նաև նախորդ տարիներին տրված, բայց դեռևս անավարտ շինարարություններին:
Մայրաքաղաքի արտաքին տեսքն առավել գեղեցիկ և գրավիչ դարձնելու նպատակով, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, կմեկնարկեն Մաշտոցի պողոտայի, Աբովյան փողոցի և, ընդհանրապես, մայրաքաղաքի ճարտարապետական նշանակության և բարձրահարկ շենքերի գեղարվեստական լուսավորման աշխատանքները:
Խորհրդակցության ընթացքում Երևանի քաղաքապետին է ներկայացվել մարտի 8-ից ապրիլի 7-ը անցկացված «Ձեզ համար կանայք» խորագրով ակցիայի շրջանակում կանանց անվճար բուժօգնության միամսյակի արդյուքները, համաձայն որի նշված ժամանակահատվածում համաբուժարաններ դիմած 12500 կանանցից լաբորատոր գործիքային հետազոտություն է ստացել 9540–ը։ Քաղաքապետարանի առողջապահության վարչության կողմից ստացիոնար բուժոգնության է ուղեգրվել 619 հիվանդ, որոնցից բուժվել կամ բուժման մեջ է 165–ը։ Անվճար խորհրդատվություն են ստացել 63–ը, ևս 63–ը հերթագրման մեջ են ։ Ակցիայի շրջանակում 344 հիվանդ արդեն իսկ անվճար վիրահատվել է ։
Երբ նայում եմ օրեցոր ամայացող իմ երկրին, երբ ինքս եմ աղջկաս ուղարկում դուրս սովորելու, հույսը մտքումս պահելով, որ կմնա, հետ չի գա, երբ քնելուց առաջ մտքումս հաշվարկներ անում` ո՞նց գնամ, ո՞ւր, որտե՞ղ բուժվեմ, որ ապահով լինի, էստեղ չեմ վստահում` բժիշկների կատարելագրործման համար գումարներ չեն ծախսվում, երբ հեպատոլոգն ինձնից քիչ գիտի իմ հիվանդության մասին, երբ տիրող անարդարություններն ու համատարած անտարբերությունը տեսնելով անուժ լինելուց կատաղությունից նեղացնում եմ մտերիմներիս, սկսում եմ ատել ինձ, ու ինձ ծնող երկիրը, որ միայն ծնել ու վատ մոր պես թողել է անտեր ու ինքնահոսի, էն էլ գայլերի ոհմակում….
Ամեն մեկը Մաուգլի չի, իսկ մեր գայլերն էլ Մաուգլիի գայլերը չեն… Կարծեմ գայլեր էլ չեն, գայլերը թասիբ ունեն ու «դուխ»: Մեր գայլերը ախքերն են: Մեր գայլերը դհոլներն են: Մեր գայլերը աղվեսներն են: Մեր գայլերը առյուծներն են: Մեր գայլերը մկներն են: Մեր գայլերը միայն ոհմակով են գայլ, միայնակ դառնում են ճամբարափոխ արագ-արագ էսկողմ-էնկողմ վազող ռախիտ նապաստակներ ու խառնվում Մաշտոցի այգու խրախճանքին մաքսիմում` առավել ծորակները փակ են նրանց համար, ժողովուրդը չի հավատում:
Գիտությունը ամեն մեկի խելքի բանը չի: Գիտության կարեւորությունը ամեն մեկը ի զորու չի ըմբռնել` շոշափելի նյութական արժեքի բացակայության պատճառով, իսկ ազգիս գերակշիռ մասը նյութապաշտ ու մատերիալիստ սուտի հայքրիստոնյա է: Գիտությունը պետք է փրկել, որ վաղը կարողանանք ապրել: Մենք ունենք բնական պաշարներ, որոնք անվերջ չեն: Մենք այլեւս ոչինչ չենք ունենա, երբ էդ պաշարները սպառվեն: ՈՉԻՆՉ: Մենք ունենք միայն մեր գենոֆոնդը:
Ու էլի ասեմ. ամեն շնչին բաժին ընկնող մեր գիտական արտադրանքն աշխարհում առաջատարներից է, ու մեր ամեն մի գիտնականը, ընդհանուր առմամբ, մոտ 5 անգամ գերազանցում է վրացի և ադրբեջանցի գիտնականին: Այսօր աշխարհի հեղինակավոր գիտական պարբերականներում մեր երիտասարդ գիտնականների աշխատություններն են տալիս ազդեցության բարձր գործակից:
Իսկ մեր պետությունը չգիտես ինչու հայտնվել է Ռուսաստանյան հեղինակավոր բուհերում ուսանողների տեղերի հատկացման թվով աուտսայդերների մեջ, կարծում եմ` իր երկրի վարկանիշին համապատասխան` ամբողջ ԱՊՀ երկրներից ամենաքիչ թվով հայասատանցի ուսանողներ է վերցնում:
Գիտելիքահեն տնտեսությունը կառավարության կողմից պետք է դիտարկվի ու թղթի վրա էլ դիտարկվում է որպես ռազմավարական ուղղություն, գիտության ֆինանսավորումը դառնում է պետական անվտանգության հարց, բայց իրականում գիտնականների էնտուզիազմի շնորհիվ է, որ մենք դեռ սեւերես չենք լինում միջազգային գիտական միջավայրում, իսկ էդ գիտական ներուժը շահարկվում է միայն ընտրություններից առաջ:
Մեր գիտնականի միջին տարիքն այսօր 67 է, բայց մարդը հավերժ չի, ու երբ խախտվում է սերնդափոխության ռիթմը, շատ բարդ է լինում վերականգնելը… Մենք կանգնած ենք գիտության դեմոգրաֆիական ճգնաժամի առջև, մեր երիտասարդները չեն ուզում գիտնական դառնալ, քանի որ գիտնականը շատ քիչ է վարձատրվում:
Ո՞վ է փոխարինելու մեզ, հայերիս աշխարհով մեկ ինտելեկտուալ ազգի անուն ու համբավ բերած գիտնականներին, ո՞վ կուզի դառնալ գիտնական այլևս: Ով էլ ուզում է դառնալ, էստեղ սկսում ու գնում է դուրս, դրա մասին են վկայում ողջ աշխարհով սփռված մեր երիտասարդ գիտաշխատողները, ու դրսում նրանց պահանջարկի ավելացման տենդենցը:
Մասնավոր սեկտորի հագարժան բիզնեսմեններ, ներդրումներ արեք գիտության պահպանման ու զագացման համար, դա ավելի եկամտաբեր է, քան հանքերն ու «լիֆչիկները», Բիլլ Գեյթսը վկա, Դոն Ջոբսը վկա, Վեբերը վկա, Էյնշտեյնն էլ` դե էլ չասեմ…
Երբ նայում եմ ԱԺ ընտրությունների համամասնական ցուցակներին, ուզում եմ տեսնել այնտեղ երիտասարդ գիտնականների, կամ ուզում եմ տեսնել գոնե մի գիտնական թեկնածուի, որ ունի եռանդ, ունի պատկերացում, թե ի՞նչ է իրականում գիտությունը, ինչի՞ համար: Որ էդ դահլիճում նստածները, որոնք մտածում են, թե գիտությունը «զիզբիզի» բան է, «ինժեներ բալա», «գիոլոգ բալա», «աչկարիկ» ու այլ որակումներ տվողներ են հիմնականում, ունենաք գոնե մեկը կողքներին, որն իրենց «թայֆից» չի, այլ գիտնականների: Գիտնականներն ինչո՞ւ չեն առաջադրել իրենց թեկնածուին: Կամ գուցե՞ ժամանակն է նոր կուսակցություն ստեղծել ու հաջորդ ընտրւթյուններին գնալ «Գենոֆոնդիս տեր եմ» կարգախոսով, մտքում պահելով` տեր եղիր այսօր, որ վաղն ապրելու երկիր ունենաս, շնչելու օդ ու խմելու ջուր … Ինժեներ բալան է փրկելու մոլորակը, չիմացեալ արքայութեան ջատագովներ ջան:
Հարգարժան Պետություն, ձեզնից ի՞նչ է գնում, որ ստիպեք մասնավոր սեկտորին գիտության մեջ ներդրումներ անել: Վայ, կներեք, մոռացա, որ հեռագնա ներդրումներ անում են միայն հեռագնա ծրագրերի մեջ, մի պետություն, որն իր վրա 25 տարվա մաքսիմում «գրանտ» ունի, ինչի՞ պետք է մտածի հեռուն: Իրա գրանտակերությունը կանի, կուտի ընդերքը, կխմի հողի արյունն ու կվերանա աշխարհի երեսից… Մայա քաղաքակրթությունն էլ երեւի հայեր են եղել, որովհետեւ Մայան էլ է ընկել բնական ռեսուրսների անխնա օգտագործման հետեւանքով:
Երկրագնդի բնական ռեսուրսները կհատեն 2030 թ.-ին մոտ, մարդիկ այսօր արդեն պարտքով են ապրում երկրագնդին` գերածախս ենք տալիս, մենք 9 ամսում սպառում ենք էն, ինչ արտադրում ենք 12 ամսում: 2050 թվականին մոտ կփակվի մեր վերջին հանքը, ու մենք, հայերս մեր մեծ լուման կունենանք երկրագնդի ոչնչացման գործում: Մենք կարող ենք փրկել մոլորակը խնայողաբար ծախսելով բնական պաշարները, չաղտոտելով շրջակա միջավայրը, վերականգնելով սպառվածը, որը կարող ենք անել միայն գիտության օգնությամբ, գթասրտության ու խնայողության, փոխօգնության ու համաձայնության մթնոլորտում: Մենք դեռ 10 տարի ունենք փրկելու… Հայաստանը չէ, գլոբալ նայեք` մոլորակը, իսկ մոլորակի օդն ու ջուրը բոլորիս համար նույնն է` իմ, գիտնականի ու օլիգարխի:
Հաշմանդամություն ունեցողներին ընդունելու համար այս պահին ունենեք լրիվ պատրաստ 82 ընտրատեղամաս։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց կրթության եւ մշակույթի զարգացման «Փարոս» հաշմանդամների կենտրոնի նախագահ Սուրեն Օհանյանը։
Նրա ներկայացմամբ, Արմավիրի մարզում հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված 9 ընտրատեղամաս արդեն պատրաստ է, 21-ն էլ՝ մինչեւ ընտրություններ կլինեն. «Արարատի մարզում 8 նման ընտրատեղամասի հարմարեցվածությունն ընթացքի մեջ է։ Կոտայքի մարզում 30-ն են ընթացքի մեջ, Լոռու մարզում աշխատանքներ են տարվում, հստակ թիվ չեմ կարող նշել, բայց կլինի 10-15 հատ ընտրատեղամաս կլինի»։
Սուրեն Օհանյանը նշեց, որ այս տարվա ընտրություններն ընդհանուր առմամբ մատչելիության առումով տարբերվում են մյուս ընտրություններից. «4 տոկոսով բարելավվել է մատչելիությունը, բայց եթե այս տեմպերով գնանք, մեզնից 40 տարի կպահանջվի, որ այդ մատելիությունը դառնա 100 տոկոս»։ Նա հիշեց, որ 2003 թվականի ընտրությունների ժամանակ ընտարտեղամասերի մատչելիությունը 83 տոկոս էր, իսկ 2007-2008 թվականներին՝ այս առումով 2 տոկոսով բարելավում է եղել. «Դա էլ եղել է հասարակական կազմակերպությունների դրամաշնորհների միջոցով, պետական աջակցություն չի եղել»։
«Հարմոնյա» ՀԿ նախագահ Ալբերտ Աբագարյանն էլ ավելացրեց, որ ընտրություններում հաշմանդամություն ունեցողները պետք է ներառված լինեին. «Դրանով խնդիրների կբարձրացվեին եւ տեսանելի լուծում կստանային»։
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը: Այս մասին տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը։
Խորհուրդը քննարկել և հաստատել է ծրագրի կառավարման խորհրդատուի ընտրության ընդհանուր գնահատման արդյունքները, որոնց հիման վրա հանձնարարվել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ԾԻԿ» ՊՈԱԿ-ին`բելգիական Safege և իսպանական Eptisa ընկերությունների համատեղ ձեռնարկությանը հրավիրել պայմանագրային բանակցությունների:
Խորհուրդը հաստատել է նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի 2012 թ.-ի առաջին և երկրորդ տրանշերի ամփոփ նախահաշիվները և «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի 2012 թ.-ի պահպանման ծախսերի նախահաշիվը:
«Թուրքիան պետք է ներողություն խնդրի հայերից, ինչպես նաև նրանց փոխհատուցում վճարի պատճառված նյութական վնասների համար` ներքին իրավական ուղիներ ստեղծելով»,-նման տողով է սկսում թուրքական ձախակողմյան «Ռադիքալ» պարբերականի հոդվածագիր Օրհան Քեմալ Ջենգիզն իր «Իրավունքը, փոխհատուցումն ու լուծումը» վերտառությամբ հոդվածը:
«Հնարավոր է արդյո՞ք Թուրքիայի դեմ Հայկական հարցի հետ կապված որևէ դատական գործ բացվի միջազգային դատարաններում և պարտադրվի փոխհատուցում վճարել: Այս հարցին իմ պատասխանը կարճ է և հստակ: Ոչ, հնարավոր չէ»,-նշում է Ջենգիզն, բայց և առաջարկում Թուրքիային ինքնակամ ներողություն խնդրել հայերից և փոխհատուցում վճարել:
Թուրք հոդվածագիրը նշում է մի քանի դատարաններ (Հաագայի միջազգային քրեական դատարան, Մարդու իրավունքների եվրոպական դատարան և այլն) և օրինակներ բերում, թե Հաագայում անհնար կլինի դատական գործ բացել, քանի որ հնարավոր մեղադրյալներից (Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից-խմբ) և ոչ մեկը կենդանի չէ:
Անդրադառնալով ՄԻԵԴ-ին` Ջենգիզը գտնում է, որ եվրոպական դատարանում հնարավոր չէ ցեղասպանությունների վերաբերյալ դատական գործ բացել:
Հոդվածագիրն առաջարկում է խնդրի լուծման իր տարբերակը.
«Թուրքիան ճիշտ ձևով կարող է լուծել այս խնդիրը: Մենք պետք է ընդունեք, որ 1915 թվականի դեպքերը մեծ մարդկային ողբերգություն են: Պետք է քննադատենք այն կազմակերպած «Միություն և առաջադիմություն» կուսակցությանն ու նրա դրածոներին: Այս ողբերգական դեպքերին զոհ գնացած մեր հայ եղբայրներից և նրանց սերունդներից պետք է ներողություն խնդրենք:
Ամեն դեպքում, Թուրքիան միայն ներողություն խնդրելով չպետք է բավարարվի: Թուրքիան պետք է փոխհատուցում տրամադրի նյութական վնասների համար, որոնք կրել են հայեը: Հատուկ օրենքներ պետք է մշակվեն, որոնց միջոցով թուրքական կողմը կվճարի փոխհատուցում Օսմանյան կայսրությունում բնակվող հայերի սերունդներին:
Այս ամենից հետո Թուրքիան, սեղանի շուրջ նստելով Միացյալ Նահանգերի, Եվրամիության և Հայաստանի հետ, կարող է մի միջազգային համաձայնագիր կնքել: Ըստ այդ համաձայնագրի` հայերի կրած վնասների վերաբերյալ գործերը կքննեն միայն թուրքական դատարանները: Հավատացեք` Թուրքիան այս ամենը կարող է հեշտությամբ անել, և հարցը կլուծվի:
Սակայն մենքն ինքներս պարտավոր են դեն նետել ժխտողականությունը և այս երկրից վտարված Օսմանյան կայսրությունում բնակված հայերի մեծ ողբերգությանը նայենք բաց սրտով, պետք է անկեղծ և պարկեշտ լինենք: Համոզված եղեք` մնացածը հեշտությամբ կհաղթահարենք»,-նշում է Ջենգիզը:
Նշենք, որ ավելի վաղ Ջենգիզը մեկ այլ հոդված էր գրել Հայոց ցեղասպանության մասին: Վերջինս նշել էր, որ Մեծ Եղեռնն աշխարհի մի շարք պետություններ չեն ճանաչում ուղղակի սեփական շահերից ելնելով, այլ ոչ թե Հայոց ցեղասպանության գոյությանը չհավատալու պատճառով:
Այսօր լրանում է Լեհաստանի նախագահական ինքնաթիռի` Սմոլենսկում աղետի ենթարկվելու 2-րդ տարելիցը: 2 տարի առաջ այս օրը լեհական կառավարական Տու-154 ինքնաթիռը Սմոլենսկում վայրէջքի ժամանակ աղետի էր ենթարկվել, ինչի հետևանքով զոհվել էր 96 մարդ` 88 ուղևոր և 8-հոգանոց անձնակազմը, այդ թվում` նախագահ Լեհ Կաչինսկին, նրա կինը, կառավարության կեսը:
Տարելիցի կապակցությամբ, Վարշավայի «Պովոնզկի» զինվորական գերեզմանատանը կանցկացվեն հիշատակի միջոցառումներ: Լեհաստանի ներկայիս նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին կմասնակցի նախագահական պալատի մատուռում և զինվորական դաշտային եկեղեցում անցկացվելիք արարողություններին:
«Առավոտ». Թերթի գլխավոր խմբագրի այսօրվա խմբագրականում կարդում ենք. «ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի ներկայացուցիչները լրատվամիջոցներին կիսապաշտոնապես տեղեկացրին, որ «այս փուլում» նրանք չեն մասնակցելու հեռուստատեսային բանավեճերին ոչ իրար, ոչ էլ խորհրդարանական ընտրություններին մասնակցող այլ քաղաքական ուժերի հետ: Թե որքան է տևելու «այս փուլը»` առայժմ հայտնի չէ: Չեմ կարող ասել նաև, թե ինչով է պայմանավորված նման մարտավարությունը. թվում է, թե երկու թիմերում էլ կան ճարտար լեզու ունեցող մարդիկ` Արտաշես Գեղամյան, Խոսրով Հարությունյան, Գուրգեն Արսենյան, Հմայակ Հովհաննիսյան: Ճիշտ է, նրանց մասնակցությամբ բանավեճերն ավելի շուտ կլինեն մենախոսությունների շարքեր, որովհետև շատ դժվար կլինի ընդհատել այդ գործիչների մտքերի հոսքը, բայց որ նրանք ցանկացած ընդդիմադիրի «խոսքի տակ չեն մնա»` դա ակնհայտ է: Օրինակ` երբ ինձ են առաջարկում մասնակցել որևէ բանավեճի, ես հրաժարվում եմ, որովհետև գիտեմ, որ պարտվելու եմ, որովհետև լեզվակռվում որևէ մեկին ջախջախելը, «ծնկի բերելը» և անարգանքի սյունին գամելը անլուրջ, մանկապարտեզային զբաղմունք եմ համարում: Բայց քաղաքական գործիչները պարտավոր են, բնականաբար, մտնել այդպիսի բանավեճերի մեջ` մանավանդ նախընտրական շրջանում:
Այսպիսով, իրենց կազմերում ունենալով կարկառուն բանախոսներ, իշխող կոալիցիայի անդամ երկու կուսակցությունները առայժմ հրաժարվում են դեբատներից: Նրանց բացակայությամբ բանավեճերն այնքան էլ հետաքրքիր չեն, որովհետև մնացածները հանդես են գալիս մեղադրողի դերում, իսկ արդարացողը չկա: Իհարկե, կարող են լինել նաև այլ կոնֆիգուրացիաներ. ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» կարող են վիճել, թե ով է նրանցից ավելի ընդդիմադիր և ավելի «վճռական տրամադրված», բայց նրանց միջև խորը հակասություններ չեն կարող լինել, որովհետև նրանբ պետք է արձանագրեն, որ վիճակը վատ է, արտագաղթ է, կոռուպցիա է, մենաշնորհներ են և այլն: Եթե այս հարցերում ոչ ոք չի հակադարձում, բանավեճ, ըստ էության, չկա:
Ճիշտ է, երեկ ես «Ա1+»-ով վարում էի մի բանավեճ, որը, իմ կարծիբով, շատ յուրահատուկ էր` մասնակցում էին ՀԱԿ-ի և ենթադրյալ աութսայդերներից մեկի` ՀԴԿ-ի ներկայացուցիչները: Կոնգրեսի անդամն ասում էր, որ իրավիճակը վատ է, իսկ դեմոկրատն էլ պնդում էր, որ` այո, վատ է, բայց դրա մեղավորը ոչ այնքան ներկայիս իշխանությունն է, որքան ՀՀՇ-ն, որը քանդեց գյոզալական սովետական երկիրը, փակեց գործարանները, ամեն ինչ թալանեց և, ղեկավարվելով արևմտյան կասկածելի դեղատոմսերով, Հայաստան ներմուծեց վայրի լիբերալիզմը: Պարզապես հիշեցնեմ, որ 1998 թվականից մինչև 2012 թվականը բավականին ժամանակահատված կար` այդ ամենը շտկելու, և ՀՀՇ-ի սխալների գնահատականներն այսօր ավելի շուտ պատմաբանների, ոչ թե քաղաքական գործիչների խնդիրն են:
Այդ բանավեճն ինձ համար, համենայնդեպս, ինֆորմատիվ էր. ես հասկացա, թե ինչու է ՀԴԿ-ն մասնակցում ընտրությունների»:
«Հայկական ժամանակ». Հայտնի կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, որի վերջին շրջանի քաղաքական և հանրային կրեդոն Հայ ազգային կոնգրեսին քննադատելն ու նրան անվճռականության մեջ մեղադրելն է, բավական վճռական և ոչ ստանդարտ վիճակում է հայտնվել:
Նրա կինը` Նարինե Միրզոյանը (Երևանի բժշկական համալսարանի կլինիկական ֆարմակալոգիայի ամբիոնի վարիչ, բժշկագիտության դոկտոր), ընդգրկվել է Սերժ Սարգսյանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում: Ինքը` Խզմալյանը, թերթի թղթակցի հետ զրույցում հաստատել է այս տեղեկությունը և բավական տարօրինակ պարզաբանում տվել` ասելով, թե իր կնոջը ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկել են առանց նրա գիտության: Այդ բացատրությանը կարելի էր լուրջ վերաբերվել, եթե չլիներ մի «աննշան» հանգամանք. Նարինե Միրզոյանն այսօր էլ շարունակում է ընդգրկված մնալ ՀՀԿ համամասնական ցուցակում և ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել: Ի դեպ, տիկին Միրզոյանը բժշկական գիտությունների դոկտոր է դարձել 2010 թվականին, իսկ ամբիոնի վարիչ` 2011-ին: Այս տեղեկության աղբյուրը հենց ինքն է` Տիգրան Խզմալյանը:
Ինչպես տեղեկացնում է CNNturk-ը Թուրքիայի էլազըղ մարզում փոթորիկի և պտտահողմի հետևանքով 6 մարդ է զոհվել, 7-ը` վնասվածքներ ստացել:
Ուժեղ քամին մոտ 100 մետր քշել է ճանապարհ կառուցող բանվորների տնակը, օդ է թռցրել տարածքում գտնվող տրակտորն ու մեքենաները:
Ինչպես տեղեկացնում է CNNturk-ը, տնակում գտնված բանվորներից 4-ը մահացել են տեղում, իսկ 2-ը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին: 6 զոհի ինքնությունը պարզել դեռևս չի հաջողվել:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.