23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա և Ներքին Շորժա գյուղերի բնակչությունը դուրս է մնացել նախընտրական գործընթացից: Այս մասին մենք արդեն գրել ենք, տեղեկացնելով, որ մեր ունեցած հավաստի տեղեկություններով, այստեղ, ոչ նախընտրական շտաբեր են բացվել, ոչ ընտրացուցակներ կան, ոչ էլ գյուղացիներն իրենց մասնակից ու ընտրող են զգում:http://www.armversion.am/2012/04/02/%D5%B7%D5%B8%D6%80%D5%AA%D Մարզում կատարվող նախընտրական անցուդարձը կարծես չի էլ վերաբերվում երկու Շորժաների բնակիչներին:
Արդեն պաշտոնապես մեկնարկել է քարոզարշավը սակայն, գյուղի բնակիչները ահազանգում են, որ իրենց մոտ ճանապարհները փակ են, ու իրենք դեռ դուրս չեն եկել ձմեռային գոտուց:
Մենք փորձեցինք իրավիճակը պարզել ԲՀԿ- ական մարզպետ Նվեր Պողոսյանից, սակայն նա երկու աշխատանքային օր տեղում չէր, իսկ բջջայինը այդպես էլ չպատասխանեց:
6 մայիսի խորհրդարանական ընտրութիւններուն նախընտրական քարոզարշաւը պաշտօնապէս սկսած է արդէն: Երեւոյթները ցոյց կու տան, որ համամասնական թէ մեծամասնական ընտրակարգերով առաջադրուած կուսակցութիւններն ու պատգամաւորական թեկնածուները իւրաքանչիւր օր ու ժամ լիարժէք օգտագործելու ուղղութեամբ յստակօրէն տրամադրուած են: Եւ ասիկա հասկնալի է անշուշտ, մանաւանդ նկատի ունենալով քարոզարշաւի սահմանափակ ժամանակը եւ այդ ժամանակի ընթացքին հասարակութեան համոզիչ ու հաւաստի ներկայանալու նպատակի իրականացման համար թափուող առաւելագոյն ճիգերը:
Քարոզարշաւի այս ժամանակահատուածի բովանդակային բաժինը կրնա՞յ արդեօք նախանշել բուն ընտրութեան օրուան էութիւնը, յատկապէս յայտարարուած հրապարակային յանձնառութիւններու առարկայացման առումով` ընտրական համակարգին եւ ա՛յս ընտրութիւններուն նոր որակ հաղորդելու եւ նոյնիսկ աննախընթացութիւն ապահովելու իմաստով:
Եւ անմիջապէս երկրորդ հարցը. քարոզարշաւին բերած քաղաքակիրթ բնոյթը, հանդուրժողականութիւնն ու ժողովրդավարական երկիրներուն յարիր ընտրարշաւի մշակութային նորարարութիւնը բաւարա՞ր են ընտրութիւններուն նոր որակ հաղորդելու եւ աւելի յստակ` արդար, ազատ եւ թափանցիկ ընտրութիւններ ապահովելու:
Կարեւոր փուլ է անշուշտ ընտրարշաւի հանգրուանը: Կարճ ժամանակի վրայ երկարող յետադարձ հայեացքը կրնայ նախանշել ընտրական համակարգի հետագայ հանգրուաններու եղելութիւնները: Իշխանութիւններուն կողմէ կատարուած հրապարակային յայտարարութիւնները այս ընտրութիւններուն որակական յեղափոխութիւն յառաջացնելու, ամէն մարդէ առաջ իշխանութիւններունը սեպելու արդար ընտրութիւններ կազմակերպելու հրամայականը եւ եւրոպական կառոյցներու ներգրաւուածութեան եւ համարկման համապետական քաղաքականութեան իրականացման համար ընտրութիւններու կազմակերպման թէ՛ մեքենականութեան եւ թէ՛ բովանդակութեան նախանձախնդիր ըլլալու հրապարակային ելոյթները. տակաւին` համաձայնական կառավարութեան մաս կազմող ուժերու առանձին ցուցակներով ներկայանալու փաստն ու մանաւանդ այդ կուսակցութիւններու ընտրական համագումարներու կազմակերպման համար ապահովուած նոր տարողութիւններն ու ձեւերը կ՛ընդգծէին համընդհանուր մօտեցում մը` այս ընտրութիւններուն առայժմ գէթ իբրեւ ձեւ նորարարութիւններով ներկայանալու փաստերը:
Այս բոլորին զուգահեռ սակայն, 100 առ հարիւր համամասնական ընտրակարգ որդեգրելու մերժումը` խուսափողական ոչ հիմնաւորեալ առարկութիւններով, խորհրդարանական ընտրութիւնները անմիջականօրէն կանխած տեղական ինքնակառավարման մարմիններու ընտրութեան ցուցաբերուած օրինակները, թեկնածուներու գրանցումի կամ մերժումի քաշքշուքները, հրապարակուած ընտրացուցակներու ցայտուն անճշդութիւնները. տակաւին` ազատ ընտրութիւններ կազմակերպելու համար միջկուսակցական կեդրոնի կառոյցէն իշխող կուսակցութեան խուսափումը մտածել կու տան, որ որակական յեղափոխութիւն ձեռք բերելու աշխատանքները պիտի հանդիպին արգելակիչ խոչընդոտներու:
Նախընտրական, աւելի ճիշդը նախաքուէարկական քարոզարշաւին քաղաքակիրթ էութիւն ապահովելը բազմակողմանի յանձնառութիւններ կ՛ենթադրէ անշուշտ: Քարոզարշաւը չսկսած թեկնածուի մը նկատմամբ բռնութեան կիրարկումը հանգստացնող նախաբան չէ անշուշտ հետագայ դիպաշարը գնահատելու առումով: Այսուհանդերձ, ամբողջ պետութեան շահերէն կը բխի ներկայ ժամանակահատուածին փոխադարձ հանդուրժողականութեան երեւումը: Մնացեալը հաւաստի դառնալու խնդիր է. եւ խորքին մէջ չորս շաբթուան ժամանակամիջոցը իրականացուած-չիրականացուածի առարկայական հանրագումարի ներկայացումն է եւ ոչ թէ խոստումներու տեղատարափը: Խոստումներու բարձրաձայնումը, մանաւանդ չափի հասկացողութեան կորուստով, կրնայ հարուածել նոյնինքն հաւաստիութիւնը:
Առանց իրագործման միջոցներու համոզիչ նշումներուն, առանց դժուարութիւններու յաղթահարման համար ճիշդ ուղիները տեսանելի դարձնող խոստումները, առանց ապացուցուած գործի, ընտրազանգուածը չյարգելու համազօր արարքի կրնան վերածուիլ, ժամանակաւոր հրապարակային ընտրակաշառքի ազդեցութիւն կը գործեն եւ որեւէ կերպով չեն նպաստեր տեղեկացուած քաղաքացիի կազմաւորման առաջադրանքներու իրականացման:
Կարեւոր փուլ է նախընտրական քարոզարշաւը: Անիկա ըստ ձեւի քաղաքակիրթ բնոյթ կրելով հանդերձ պէտք է ըստ բովանդակութեան ծառայէ նաեւ ընտրազանգուածի յարգումին եւ տեղեկացուած քաղաքացիի ձեւաւորման առաջադրանքին:
Շահան Գանտահարեան
«Ազդակ»ի գլխաւոր խմբագիր
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ թուրք հայտնի իրավապաշտպան, Բելգե հրատարակչատան սեփականատեր, KCK-ի (Քուրդիստանի հասարակությունների միություն) գործի շրջանակներում ձերբակալված Ռագըփ Զարաքոլուն դատարանի որոշմամբ ազատ է արձակվել։
Դատարանը որոշում է կայացրել ազատ արձակել KCK-ի գործով ձերբակալված 15 կասկածյալների, որոնց մեջ է նաեւ Ռագըփ Զարաքոլուն։
Նշենք, որ KCK-ի գործով պատրաստված 2400 էջանոց մեղադրական զեկույցում թուրք հայտնի իրավապաշտպան, «Բելգե» հրատարակչատան խմբագիր Ռագըփ Զարաքոլուի համար պահանջվում է 10 տարվա ազատազրկում՝ «ահաբեկչական կառույցի անդամ լինելու» մեղադրանքով։
Շատ հարգելով առաջին նախագահի վաստակը, չես կարող չասել, որ նրա, Ապրիլի 10-ին, Ապարանում տեղի ունեցած ՀԱԿ-ի նախընտրական առաջին հանրահավաքում . «Այս ազգը, այս երկիրը կործանվում է, վերանում է աշխարհի քարտեզից մի խումբ ավազակների, մարդասպանների պատճառով: Դա լրջագույն ահազանգ պետք է լինի բոլորի համար», արտահայտությունը վիրավորական է յուրաքանչյուր հայի համար: Ի՞նչ է նշանակում՝ այս ազգը: Ազգը մերն է՝ մեր ազգը, և նման կանխատեսումը,(վերանում է աշխարհի քարտեզից) մեղմ ասած, յուղ է լցնում օտարի կրակին պատիվ չբերելով երկրի նախկին ղեկավարին:
Անդրադառնալով քարոզարշավին, խոստումներին ու կարգախոսներին, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է, որ այդ ամենին ոչ ոք չի հավատում, սակայն կա մի խոսք, որին հավատում է նույնիսկ ինքը. «Կա մեկ խոսք, որին ես էլ եմ հավատում, դա նրանց կարգախոսն է, ասում է` հավատանք, որ փոխենք, ես հավատում եմ, որ նրանք հավատափոխվելու են, այս մեկը ես հաստատ գիտեմ»:
Տեր Պետրոսյանը համազված է, որ իշխանությունները ուրիշ միջոցներով են ձայներ հավաքել նաև նախորդ ընտրություններին: «Ես վստահ եմ, որ ժողովրդի մեծ մասը կաշառք նույնիսկ չի էլ վերցրել, վերցնողների մեծ մասն էլ հենց նրանց դեմ է քվեարկում, ումից կաշառք է վերցնում, այլապես եթե դա օգներ, ուրիշ միջոցների դիմելու կարիք նրանք չէին ունենա, ծեծի ու բռնությունների չէին դիմի, ընտրական հանձնաժողներին չէին կաշառի, ու այսօր էլ ես վստահ եմ, որ ընտրակաշառքը չի լուծելու այս ընտրությունների բախտը,- ասաց Տեր Պետրոսյանը, — ուրիշ բան էլ են տարածում, թե գիտեք ի՞նչ, քվեախցում տեսախցիկներ կան տեղադրված և այլն, չկա այդպիսի բան, դա բացարձակ սուտ է»:
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր` կայացած նիստում, համամասնական ընտրացուցակներից հանել է 5 անձանց անուններ:
ՕԵԿ համամասնական ընտրացուցակից ինքնաբացարկ են հայտարարել Աշխեն Մանուկյանը (45-րդ հորիզոնական), Կարինե Մկրտչյանը` 90, եւ Մերի Ղոնյանը` 169-րդ հորիզոնական:
Ինքնաբացարկներ կան նաեւ «Ժառանգության» ընտրացուցակում: ԿԸՀ-ն ցուցակից հանել է 51-րդ հորիզոնականում գրանցված Երվանդ Զուրաբյանին եւ 71-րդ հորիզոնականում գրանցված Դավիթ Առաքելյանին: Ընդ որում, Նրանք երկուսն էլ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ են, Արարատ Զուրաբյանի մտերիմները: Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` Արարատ Զուրաբյանը լուրջ տարաձայնություններ ունի «Ժառանգության» հետ ընտրացուցակի հարցով: Նա ընդգրկված չէր ցուցակի մեջ, իսկ երեկ էլ չի մասնակցել «Ժառանգության» նախընտրական ծրագրի շնորհանդեսին:
Ինքնաբացարկներ կան նաեւ մեծամասնական ընտրակարգով: Թիվ 1 ընտրատարածքում պայքարը լքել է անկուսակցական Արսեն Մանուկյանը, թիվ 21-ում` անկուսակցական Մերուժան Մխոյանը :
Թիվ 23-ում անկուսակցական Տիգրան Պետրոսյանն է լքել ընտրապայքարը, իսկ թիվ 28-ում` Արմեն Ավդալյանը` Գագիկ Ծառուկյանին «զրկելով» մրցակից ունենալու հնարավորությունից:
Ապրիլի 8-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Այգաբաց ճանապարհի 7-րդ կմ-ին շրջվել է, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ըստ շրջանառվող լուրերի, թիվ 28 ԸԸՀ-ին ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ինքնառաջադրված, անկուսակցական, «Երևան Ջուր» ՓԲԸ-ի թիվ 10 տեղամասի պետ Արմեն Ավդալյանը: 2007թ. ընտրություններում էլ Ծառուկյանը քվեարկվում էր առանց մրցակցի:
Ինքնաբացարկի դիմում է ներկայացրել նաեւ թիվ 1 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Արսեն Մանուկյանը: ԱԺ հանրապետական պատգամավոր, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի դեմ պայքարը շարունակելու են ՀԱԿ անդամ Գայանե Առուստամյանն ու «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը«Սիվիլիթաս» հիմնադրամի կողմից հրավիրված հարց ու պատասխանի հյուրն էր: «100 հարցեր ևպատասխաններ» քննարկումների ձևաչափում, նա հայտարարեց որ կառաջադրվի Հայաստանի 2013թ. նախագահական ընտրություններին, եթե մինչ այդ երիտասարդ սերունդն իր այլընտրանքային թեկնածուին չառաջադրի:
Հովհաննիսյանի ներկայացմամբ` իր խոսքը ենթատեքստից կտրված է ներկայացվել, և այն լիարժեք մեջբերում չէր:
Հովհաննիսյանը նշել է, որ միշտ կողմնակից է նոր այլընտրանքային թեկնածուների հայտնվելուն. «Ես կողմ եմ, որ նոր սերունդը ներկայացնի այլընտրանքային թեկնածուի, որին ես կաջակցեմ իմ փորձով: Սակայն եթե այլընտրանք չլինի, ապա ես այն կդառնամ անհրաժեշտության դեպքում` իմ թեկնածությունը դնելով սպասվող նախագահական ընտրություններին»:
Հայոց համազգային շարժում կուսակցության վարչության նախագահ, թիվ 4 ընտրատարածքում Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքից մեծամասնական ընտրակարգով առաջադրված Արամ Մանուկյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց, որ ենթաշտաբ չի կարողանում գտնել, քանզի բոլորը հրաժարվում են իրենց տարածք տրամադրել: Ուստի որոշել են որպես շտաբ օգտագործել իրենց համակիրների բնակարանները։
«Ես տարածքներ չկարողացա վարձել ենթաշտաբի համար, ոչ մի ենթաշտաբ չունեմ, որովհետև բոլոր մասնավոր սեփականատերերը հրաժարվեցին, երբ իմացան, որ ՀԱԿ-ի շտաբ է լինելու: Սկզբում բոլորը համաձայնում էին, իհարկե փողով, հետո մերժում»,- ասաց նա:
Արամ Մանուկյանը շարունակեց, որ հանրապետականներից մեկի այն հայտարարությանը, թե հավանաբար անվճար տարածք են ուզում, դրա համար էլ չեն գտնում, ճիշտ չէ: Իր ասածները հիմնավորելու համար խնդրեց բոլոր այն տարածքներում, որտեղ գրված է , որ տրվում է վարձով, զանգեն և հարցնեն, թե ՀԱԿ-ը ձեզ դիմել է վարձելու նպատակով, թե ոչ:
«Անգամ մոտիկ մարդիկ ասում են «ներող կլինեք, բայց հերներս կանիծեն, ուզում եք տնից տեղից զրկվե՞նք»»,- նշեց նա:
Արամ Մանուկյանը հատկապես զվարճալի համարեց այն, որ իրենց մերժել է նույնիսկ Գևորգ Արզումանյանը, որի տարածքն արդեն 17 տարի է ՀԱԿ-ի կենտրոնական շտաբներից էր:
«Իշխանությունները գաղտնի, սակայն հստակ ճնշում են գործում թաղապետարանի միջոցով, որպեսզի մենք ձևակերպված տարածք չունենանք, բայց մեր թիմն ավելի մարտականորեն է (տրամադրված), և վաղվանից բոլոր մեր համակիրների տները կդարձնենք շտաբներ»,- ընդդիմադիր թեկնածուն։Արամ Մանուկյանի խոսքով՝ ինքն արդեն տասնյակ այդպիսի առաջարկներ է ստացել, որոնք սիրով ընդունել է:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.