23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնից հայտնում են, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել ու կասեցվել է ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառության փորձ:
Երևան քաղաքի բնակիչներ` Արմեն Հունանյանը և Ալֆրեդ Բզնունին <<Ստրոնցիի-90>> տեսակի նյութը իրացնելու փորձի ժամանակ բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ վարչական շենք:
Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քր. օր-ի 233 հոդվածի հատկանիշներով:
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը զբաղեցրած պաշտոնից ազատել է Ոստիկանության Չարենցավանի բաժնի պետ, փոխգնդապետ Արման Մելքոնյանին: Մելքոնյանը նշանակվել է կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում, բաժնի պետի պշտոնում։
Չարենցավանի բաժնի պետ է նշանակվել գնդապետ Սամվել Տոնոյանը` ազատվելով Կոտայքի մարզային վարչության պետի տեղակալի պաշտոնից:
Նշենք, որ Արման Մելքոնյանը պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Գուրգեն Մելքոնյանի որդին է:
Շիրակի մարզի թիվ 35 ընտրատարածքում Սամվել Բալասանյանն մնաց առանց մրցակցի: Պատգամավորի թեկնածու առաջադրված Հայկ Սուլթանյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել: Նա ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի միակ մրցակիցն էր:
Սուլթանյանը իրական մրցակիցչէր էլ կարող համարվել քանի որ ընտ էության Բալասանյանի աշխատողն էր: Սուլթանյանը Բալասանյան ընտանիքին պատկանող Գյումրիի գարեջրի գործարանի լաբորատորիայի վարիչն է:
Փաստորեն ԲՀԿ հայտնի երկու թեկնածու մնացին առանց մրցակցի: Հետաքրքիր է, որ նրանք երկուսն էլ՝, թե Կոտայքի մարզի թիվ 28 ընտրատարածքում Գագիկ Ծառուկյանի մրցակից, ապրիլի 10-ին ինքնաբացարկ հայտարարած ինքնառաջադրված, անկուսակցական, «Երևան Ջուր» ՓԲԸ-ի թիվ 10 տեղամասի պետ Արմեն Ավդալյանը, թե լաբորոտորիայի վարիչ Սուլթանյանն «իրական» մրցակիցներ չէին:
Որոշ լրատվամիջոցներ լուրեր են տարածում այն մասին, որ ՀՀԿ անդամ և Էջմիածնի թիվ 19 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված պատգամավորության թեկնածու Հակոբ Հակոբյանին արգելել են ապրիլի 11-ին Արմավիրում ներկա գտնվել Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը։
«Կա՞ արդյոք նման բան, եւ եթե այո, ապա ինչո՞վ է դա պայմանավորված»,- հարցով Իրավունք թերթը դիմեել է Հակոբյանին, որը պատասխանել է. «Ինձ ոչ մեկ չի կարող արգելի, նման բան չի եղել, և ընդհանրապես ինձ ոչ մեկ ոչ մի բան չի կարող արգելել»։ «Ներկա եղե՞լ եք այդ հանդիպմանը»,- հարցին վերջինս նշեց. «Ոչ, ես այդտեղ չեմ եղել, ես գնացել եմ իմ հանդիպումներին, քանի որ իրենք իրենց խնդիրներն ունեն, իսկ ես մեծամասնական պատգամավորության թեկնածու եմ և իմ հանդիպումներով եմ գնացել։
Ինչ վերաբերում է Արմավիրի հավաքին, ապա դա հրավիրատոմսով չի, և, ճիշտ է, ես չեմ մասնակցել, բայց իմ շտաբի ղեկավարից սկսած մինչեւ 150 հոգի իմ կողմնակիցներից ուղարկել եմ այդ հավաքին, որպեսզի աջակցեն Հանրապետական կուսակցությանը»:
Երեկ Հայկական Վարկածը տեղեկացրել էր, որ Գյումրիում` ապրիլի 12-ին, երկրորդ մահվան դեպքն էր գրանցվել: Ուշ երեկոյան ավտովթարի է ենթարկվել և հիվանդանոցի ճանապարհին մահացել Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործը քննող քնչական խմբի անդամ , ոստիկանության Շիրակի մարզային քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ, ոստիկանության փոխգնդապետ, 1954 թ. ծնված Վահրամ Բեյբությանը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից, հայտնում են, որ 00:50 սահմաններում վրաերթը կատարել է 1989 թ. ծնված Ռաֆիկ Մուրադյանը: «ՎԱԶ-21013» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 7 շենքի` Գյումրիի բաժնի շենքի դիմաց, նա վրաերթի է ենթարկել քննիչ Վ. Բեյբությանին և, թողնելով անօգնական, դիմել փախուստի:
Ճանապարհային ոստիկանության աշխատակցի կողմից «ՎԱԶ-21013» մակնիշի ավտոմեքենան հետապնդվել և կանգնեցվել է Կոշտոյան փողոցում: Վարորդը բերման է ենթարկվել Շիրակի մարզային վարչություն:
Ռաֆիկ Մուրադյանը ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
Այսօր, քիչ առաջ վրաերթ է տեղի ունեցել Գյումրիում:
Գրեթե մեկ օրում երկու խորհրդավոր մահվան դեպք արձանագրվեց Գյումրիում: Արդյո՞ք դրանք կապված են միմյանց հետ:
Ապրիլի 13 -ին 01.00-ի սահմաններում Գյումրիի Գարեգին Նժդեհի պողոտայում՝ ոստիկանության Գյումրիի բաժնի շենքի դիմաց, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Վահրամ Բեյբությանին և թողնելով անօգնական՝ դիմել փախուստի: Այս մասին հայտնել է Շամշյանը:
Ըստ նրա վրաերթի հետևանքով Վ.Բեյբությանի հագից շպրտվել էին կոշիկները:
Վրաերթի վայր ժամանած 1-03 ծառայությունը փորձել է Բեյբությանին հասցնել Գյումրու հիվանդանոց, սակայն նա ճանապարհին մահացել է:
Ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են փախուստի դիմած վարորդին և նրա վարած «ՎԱԶ 21011» մակնիշի 45 ՍՕ 132 ավտոմեքենան:
Գ.Շամշյանը հայտնում է, որ Վ.Բեյբությանը այսօր Գյումրիում տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործով քննչական խմբի անդամներից էր: …
Գյումրիում անցկացվելիք ադրբեջանական ֆիլմերի փառատոնի անցկացումը կասեցվել է: Խաղաղարար նախաձեռնությունների կենտրոնի նախագահ Գեորգի Վանյանը չեղյալ է հայտարարել այն` ելնելով իր կազմակերպության և «Ասպարեզ» ակումբի աշխատակիցների անվտանգությունից:
«Նորից մեյդան գցին Վանյանին, `ազգայնականությունը պետք ա՞ դարձնել ազգայնամոլություն ընտրություններից առաջ` իհարկե պետք ա, էստաֆետան վերցնում են ազգայնականները, ու սկսում բորբոքել ազգայնամոլություն հասարակության մեջ… Վանյանը ազգայնականնության խթանիչ ա նույն կերպ, ինչպես դօրիանը հոմոֆաբիայի խթանիչ ա
մեխկությոոոոոոոոոուն, առաջարկում եմ` երկրի ապագայով մտահոգ քաղաքացիներին իգնոր անել թե փառատոնը, թե փառատոնին «դեմը»` շուխուր ա պետք, ձեր գործին կացեք, նույն բանն են, ու շատ պրիմիտիվ, ու էլ հետաքրքիր չի, ուղղակի չեմ հասկանում թե ինչի են էս ցիրկ շիպիտոյին մասնակցում էսքան տարբեր մարդիկ, թե՞ ամենքը մի տեղ ծախված են, ո՞ւմ են ծախված էդ դեպքում, թ՞ե սաղ հարիֆ են. թե՞ ես եմ մենակ սենց հարիֆ, չեմ հասկանում ես: Ինչ պարտադիր ա անունը դնես փառատոն… իմ էս հարցին Վանյանն էն տարին պատասխանեց «Դու միամիտ լոռեցի ես էլի, չես հականում` տենց ա պետք»… չէ, ես միամիտ լոռեցի չեմ, ցավոք, ես շատ-շատ բան եմ հասկանում, ու էլ ձեր խաղերը խաղալ չտեմ… մի խաղացեք, ընկերներս, թողեք աննկատ անցնի, ու մի քոմենթեք` միայն լայքեք, դրանով դուք կհարգեք իմ կարծիքն ու եզրահանգումը` իգնոր անել շուխուրը», — գրել է Լուսինե Վայաչյանն իր Ֆեյսբուքյան էջում:
Ապրիլի 11-ին, ժամը 23-ի սահմաններում, «Կրայսլեր» մակնիշի ավտոմեքենան Գրիգոր Լուսավորիչի փողոցում՝ Երևանի քաղաքապետարանի դիմաց, բախվել է «շտապօգնության» ծառայության ավտոմեքենային։ Պատահարի հետևանքով «շտապօգնության» ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել քաղաքապետարանի դիմացի կանաչ գոտում։
Վթարի հետևանքով մարմնական վնասվածքներով «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել վարորդը, հերթապահ բժիշկն ու քույրը։
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 11-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Մարտունի–Վարդենիս ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Աուդի» և երկու «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաներ։
Պատահարի հետևանքով «Աուդի»-ի վարորդը, «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենաներից մեկի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 11-ին, ժամը 20.15-ի սահմաններում, «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենան Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում բախվել «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսի:
Բախման հետևանքով «ՎԱԶ-2108»-ի վարորդը և միկրոավտոբուսի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ապրիլի 10-ին, ժամը 14.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Ազատության պողոտայի սկզբնամասում վրաերթի է ենթարկել 25-ամյա մի երիտասարդի, որը բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 11-ին, ժամը 10.20-ի սահմաններում, Էջմիածին-Երևան ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան-Պատֆայնդեր» և «ՎԱԶ-21102» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-21102»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 11-ին, ժամը 13.00-ին, «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի կենտրոնական ճանապարհին վրաերթի է ենթարկել 8-ամյա մի աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: |
Ադրբեջանի իսլամիստ ծայրահեղականներն իրենց վրա են վերցրել նախորդ շաբաթ Գյանջայում ու այլ քաղաքներում իրականացված ահաբեկչության փորձերի պատասխանատվությունը` հայտարարելով, որ հաջորդ հարձակումը կգործեն Բաքվում անցկացվելիք «Եվրատեսիլ-2012»-ի մասնակիցների վրա:
Հիշեցնենք, որ երկրի Ազգային անվտանգության նախարարությունը (ԱԱՆ) նախորդ շաբաթ հատուկ գործողություններ էր իրականացրել Բաքվում, Սումգայիթում, Գյանջայում և այլ քաղաքներում, որոնց արդյունքում ձերբակալվել էին ահաբեկչությունների կազմակերպման մեջ կասկածվող ապօրինի խմբավորումների 17 անդամներ: Գործողություններից մեկի ժամանակ նրանցից մեկը` Վուգար Պադարովը պայթեցրել էր իրեն` Ազգային անվտանգության նախարարության մի փոխգնդապետի հետ միասին:
«Եվրատեսիլ»-ը սարսափելի երազ է բոլոր մուսուլմանների համար: Սատանայի բոլոր ուժերին, բոլոր շեղվածներին ու արվամոլներին թող չթվա, թե կարող են այցելել մի երկիր, որի վրա թափվել է արդար մուսուլմանների արյունն ու պահել իրենց այնպես, ինչպես ցանկանան: Նրանց նկատմամբ անպայման հարձակումներ կիրականացվեն»,- Ummanews.ru կայքում հաղորդագրություն է տեղադրել ոմն Մուսլիմ:
Նրա վստահեցմամբ` ոչ մի Մոսադ, ՄԻ-6, ԿՀՎ (Կենտրոնական հետախուզական վարչություն), ԱԱՆ և այլ 3-տառանոց կազմակերպություն «չեն կարող պաշտպանել նրանց իրենց հասանելի պատժից»:
«Անցկացված օպերացիան (ահաբեկչությունների փորձերը), որոնց մասին հայտնի դարձավ ողջ աշխարհին, Ադրբեջանի խրոխտ մուսուլմանների հնարավորությունների մասին գովազդային հոլովակ էր»,- ասել է նա:
Երգի մրցույթը կանցկացվի մայիսի 22-ին (կիսաեզրափակիչ) և 26-ին (եզրափակիչ):
Tert.am
Հայաստանի Կրթության և գիտության նախարարությունը հաղորդագրություն է տարածել վերջերս Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում կատարված ստուգումների արդյունքների վերաբերյալ.
«Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում իրականացված վերահսկողության ընթացքում բացահայտվել եւ արձանագրվել են համալսարանի ռեկտորի կողմից կատարված մի շարք խախտումներ, որոնք առնչվում են համալսարանի կրթական գործունեության մի շարք ուղղություններին, մասնավորապես.
1. Խախտումներ, որոնք վերաբերում են համալսարանի ռեկտորի կողմից հաստատված ներքին իրավական ակտերին: Ներքին իրավական ակտերը, մասնավորապես, «Ուսանողների հեռացման /ազատման/, վերականգնման, առարկաների վերահանձման եւ կուրսի կրկնության կարգը», «ԵՊԼՀ-ում մագիստրատուրայի ընդունելության եւ ուսուցման կարգը», «ԵՊԼՀ շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման անցկացման լրամշակված կարգը», «ԵՊԼՀ անհատական ժամանակացույցով ուսուցման տրամադրման կարգը», հակասում են ՀՀ օրենսդրության եւ այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջներին: Օրինակ, ՀՀ օրենքներով նախատեսված չէ անհատական ժամանակացույցով ուսուցման ձեւ, սակայն համալսարանի ռեկտորի կողմից հաստատվել է կարգ, որով նախատեսվում եւ իրականացվում է անհատական ժամանակացույցով ուսուցում կամ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված չէ շրջանավարտներին ամփոփիչ ատեստավորման անբավարար արդյունքներով որակավորում չշնորհելու /դիպլոմ չտալու/ դեպքում հետագա տարիներին ամփոփիչ ատեստավորմանը մասնակցելու սահմանափակում, այնինչ համալսարանի ռեկտորի կողմից հաստատված կարգով ամփոփիչ ատեստավորման անբավարար արդյունքներ ունեցող շրջանավարտները կարող են վերահանձնել ոչ ուշ, քան 5 տարի հետո եւ երկու անգամից ոչ ավելի: Վերջինս ուսանողների իրավունքների կոպիտ ոտնահարում եւ սահմանափակում է:
2. Խախտումներ, որոնք վերաբերում են ՀՀ օրենսդրության եւ այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջներին՝ ուսանողների տեղափոխությունների, հեռացումների, վերականգնումների, ակադեմիական արձակուրդների ձեւակերպման գործընթացների իրականացման ընթացքում: Օրինակ, կատարվել է ներբուհական տեղափոխություն առաջին կուրսում, բուհից բուհ տեղափոխություն առանց ակադեմիական տեղեկանքի, ձեւակերպվել է հետին թվով ակադեմիական արձակուրդ` առանց բժշկական տեղեկանքի, ակադեմիական արձակուրդը երկարաձգվել է եւս մեկ տարով, իրականացվել է անհատական գրաֆիկով ուսուցում՝ ՍՊԸ-ի կողմից տրված տեղեկանքի հիման վրա, կատարվել է ուսանողի վերականգնում առաջին կուրսի առաջին կիսամյակից, կատարվել է արտերկրի ուսումնական հաստատություններից տեղափոխություն` առանց համապատասխան հաստատությունից հարցման դրական պատասխանի:
3. Խախտումներ, որոնք կատարվել են դիպլոմների լրացման գործընթացում, ինչի հետեւանքով տրվել են գոյություն չունեցող մասնագիտություններով /օրինակ, անգլերեն լեզու եւ երկրագիտություն մասնագիտությամբ/ դիպլոմներ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.