23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ինչպես փոխանցում է Իրանական Mehr News լրատվական գործակալությունը այսօր Իրանի հարավարևելյան Քերման նահանգում առավոտյան նամազի ժամանակ սպանվել է ցեղի առաջնորդ Հոդաբյաշ Հաշեմ Զեհին:
Սպանությունը կատարվել է տեղական ժամանակով ժամը 06.25-ին, երբ Զեհին առավոտյան նամազ կատարելու համար դուրս է եկել տնից: Այդ ժամանակ նրան մոտոցիկլետով մոտեցել են երկու զինված անձինք, ապա կրակելուց հետո թաքնվել են մոտակա լեռնային տեղանքում:
Նշվում է, որ ցեղի առաջնորդը կարևոր մասնակցություն ուներ տվյալ շրջանի անվտանգության ապահովման հարցում: Ենթադրվում է, որ սպանությունն իրականացրել է «Սաբեկի» խմբավորումը, որի անդամները մեղադրվում են տվյալ շրջանում բազմաթիվ սպանություններ կատարելու մեջ: Սպանված առաջնորդը կատաղի պայքար էր մղում նրանց դեմ: Տարվում է հետաքննություն:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, թիվ 6 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված Արմեն Մարտիրոսյանը ասաց որ իրենց համակիրներն ահազանգում են, թե որոշ կուսակցություններ «Ժառանգությանը» դարձրել են թիրախ:
«Դա անում են անթաքույց և շատ տգեղ ձևով, և այն աստիճան, որ դռնեդուռ ընկած ոչ թե իրենց ծրագրերը՝ այլ «Ժառանգության» սև PR-ն են իրականացնում»,- ասաց նա`հստակ նշելվ որ դա անում են «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչները։
«Հստակ ասեմ, որ ՀԱԿ ներկայացուցիչներից ոմանք այսպիսի վարքագիծ են դրսևորել, անունը չեմ տա, մեր կուսակցության ներկայացուցչի դուռը ծեծել են և ասել, թե ««Ժառանգությունը» ծախվել է»,– ասաց նա:
Իսկ թե ո՞ւմ է ծախվել «Ժառանգությունը» հարցին՝ Արմեն Մարտիրոսյանը էական չհամարեց պատասխանել: Ամեն դեպքերում նա հավատացրեց, որ իրենք այն ուժն են, որ երեք նախագահների մեջ չեն տեղավորվում և 2013-ին ունենալու են նախագահի իրենց սեփական թեկնածուն:
«Ժառանգությունը» լինելով ընդդիմադիր, հստակ ներկայացրել է նրանց շահը և երբեք խաղերով չի հանդես եկել»,- ասեց Արմեն Մարտիրոսյանը և ավելացրեց, որ բնակիչների հետ հանդիպումներից հետո իրենք հասկացել են, որ «Ժառանգությունը» ԱԺ-ում ավելի շատ տեղեր կունենա, քան նախապես ենթադրում էին:
«Los Angeles Weekly» ամսագիրը կազմել է «Բոլոր ժամանակների ամենասեքսուալ երգչուհիների» վարկանիշային ցուցակը, որը գլխավորում է 35-ամյա կոլումբիացի գեղեցկուհին՝ Շակիրան: Ցուցակում տեղ են գտել այն սեքսուալ երգչուհիները, որոնք մեծ հռչակ են վայելել աշխարհում նախորդ 10 տարիների ընթացքում: 2-րդ հորիզոնականում «Շակիրայի հավերժ մրցակից» Բրիթնի Սփիրսն է, ով իր կարիերան սկսեց՝ հայտարերլով իր կուսության մասին, իսկ տարիներ անց հրապարակային դարձրեց իր ինտիմ կյանքը: Նրան հաջորդում են Դեբբի Հարրին, Բեյոնսեն, Ավրիլ Լավինը, Շիրլի Մենսոնը, Մադոննան, Լիզ Ֆեյրը և Շեյլա Է-ն: «Բոլոր ժամանակների ամենասեքսուալ երգչուհիների» տասնյակը եզրափակում է Ջենիֆեր Լոպեսը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` ապրիլի 17-ին հետաձգվել է ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի դատավարությունը: Դատական նիստին չէին ներկայացել ՃՈ ներկայացուցիչն ու Մագար Օհանյանի պաշտպան Մկրտիչ Վասակյանը:
Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչ Ժիրայր Կարապետյանը տեղեկացրել էր, որ չի կարող ներկայանալ դատարան և խնդրել էր նիստն առանց իրեն անցկացնել, իսկ Մարգար Օհանյանի պաշտպանը նշել էր, թե վատառողջ է և լիովին ապաքինվելու համար անհրաժեշտ է երկու շաբաթ:
Դատավոր Մխիթար Պապոյանը հետաձգեց նիստը և նշանակեց մայիսի 14-ին:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հայտարարություն է տարածել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավապաշտպանների վրա նախորդ օրն ադրբեջանական ֆիլմերի չկայացած ցուցադրության առնչությամբ տեղի ունեցած հարձակման վերաբերյալ և դատապարտում է ակտիվիստների այդ արարքը։
«Ի պաշտպանություն իրավապաշտպանի. խստորեն դատապարտում ենք վայրիության ցանկացած դրսևորում» վերտառությամբ ՄԻՊ հայտարարությունում նշվում է.«Լոռու մարզի արագ արձագանքման մեր աշխատակիցներից երեկ ցավով տեղեկացանք, որ եղել է հարձակում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավապաշտպանների վրա: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հայտարարության համաձայն ադրբեջանական ֆիլմերի ցուցադրությանը դեմ արտահայտվող քաղաքացիներից ոմանք քարեր են նետել իրավապաշտպան կազմակերպության գրասենյակի ուղղությամբ, հայհոյել են, վնասել գույքը և նույնիսկ վնասել կազմակերպության աշխատակիցներից մեկին»:
«Բռնությունը ցանկացած անձի նկատմամբ անխոս դատապարտելի է, բայց բազմակի անգամ դատապարտելի է բռնությունը հատուկ առաքելությամբ գործող անձանց՝ այդ թվում իրավապաշտպանների և լրագրողների նկատմամբ: Բռնությունը իրավապաշտպանների և լրագրողների նկատմամբ ոչ միայն սոսկ հանցագործություն է, այլև խարան և ամոթ հասարակության համար: Առավել ամոթ կլինի, եթե նման գործողությունները չստանան հասարակության համարժեք արձագանքը, իսկ իրավապահ մարմինները լիարժեքորեն չպաշտպանեն իրավապաշտպաններին և չպատժեն մեղավորներին՝ օրենքի ողջ խստությամբ»– ասվում է հայտարարությունում:
Մարդու իրավունքների պաշտպանը միաժամանակ նշում է, որ ինքը դեմ է Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի ցուցադրությանը։ «Ես դեմ եմ Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի ցուցադրությանը՝ հատկապես ներկա իրավիճակում, երբ ադրբեջանցի դիպուկահարները սպանում են մեր եղբայրներին, երբ ադրբեջանցիները ամենուրեք դրսևորում են ատելություն մեր նկատմամբ, հատկապես վերջերս, երբ Ադրբեջանի նախագահը իր վայրի դրսևորմամբ զարմացրեց և զայրացրեց շատ եվրոպացիների»,– նշում է Կարեն Անդրեասյանը:
Հայտարարությունը եզրափակվում է հետևյալ համոզմամբ.«Մենք մեզ տեսնում ենք եվրոպացի: Մեր ձգտումները հստակորեն ուղղորդված են դեպի Եվրոպան: Մեր քրիստոնեական և ազգային արժեքները մեզ միշտ են ուղղորդել դեպի մարդասիրություն և հանդուրժողականություն: Չի կարող իրական քրիստոնյան, մարդասեր հայը, ժամանակակից եվրոպացին քարերով արտահայտել իր անհամաձայնությունը: Չի կարող մեր քրիստոնեական հավատամքով, սահմանադրական արժեքներով և օրենքի տառով գործող իրավապահը անտարբեր լինել նման անընդունելի հարձակման դեպքում և շուտափույթ չբացահայտել ու չպատժել կատարված հանցագործության մեղավորներին»:
Երեկ գիշեր, ժամը 23.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքերի հետքերով իրենց մոտ է տեղափոխվել 1983 թ. ծնված Վիգեն Սահակյանի դիակը, իսկ որովայնի կտրած-ծակած թափանցող վերքերով բուժօգնության է տեղափոխվել 1985 թ. ծնված Շահեն Չանդոյանը:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 22.30-ի սահմաններում, Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոցի թիվ 5 հասցեում գտնվող խանութ-սրահի մոտ Շահեն Չանդոյանը և Վիգեն Սահակյանը վիճաբանության մեջ են մտել նշված խանութի վաճառող, 1983 թ. ծնված Արման Հովսեփյանի հետ և ծեծի ենթարկել նրան` պատճառելով մարմնական վնասվածքներ: Այդ ընթացքում Հովսեփյանը խանութում եղած դանակով հարվածներ է հասցրել Չանդոյանին և Սահակյանին: Արման Հովսեփյանը բերման է ենթարկվել բաժին: Կատարվում է նախաքննություն:
Հանրապետության տարածքում ապրիլի 17-ին ժամանակ առ ժամանակ, 19-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում, 20-ից 21- ին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի՝ ապրիլի 18-ին սպասվում է առանց տեղումներիեղանակ: Քամին հարավ-արևելյան` 2-7մ/վրկ, ապրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:
Օդիջերմաստիճանը 17-ի ցերեկը, 18-ի գիշերըկնվազի 2-ից 4 աստիճանով, 18-ի ցերեկընույնքանով կբարձրանա:
«Հրապարակ». Երեկ խմբագրություն էր զանգահարել Աբովյան քաղաքից մի քաղաքացի և ասում էր, որ այս օրերին Աբովյանում Գագիկ Ծառուկյանի պաստառներով «Ոսկե ձկնիկ» ավտոբուսներ են շրջում և իրականացնում աբովյանցիների ցանկությունները: Թերթին զանգահարած Արմեն Խաչատրյանի խոսքով, Ծառուկյանի «քարոզիչները» քաղաքացիների կոմունալ վարձերն են վճարում, նաև հեռախոս և ալյուր են բաժանում: «Ավտոբուսները շրջում են, Ծառուկյանի քարոզիչները ցուցակագրում են` ով ինչի կարիք ունի, մարդիկ ասում են իրենց կարիքները, նրանք ցուցակագրում են և տեղում կամ հաջորդ օրը կանչում են և փողը տալիս: Մի խոսքով, մարդկանց բոլոր ցանկությունները կատարում են»,- ասաց Արմեն Խաչատրյանը: Ի դեպ, ԲՀԿ-ն ալյուր է բաժանում նաև Վայոց ձորի մարզում` յուրաքանչյուր ընտրողի 25 կիլոգրամ: Օրերս Վայք քաղաքում ԲՀԿ-ի պոտենցիալ ընտրողներին ցուցակագրել են: Քաղաքացիներն անձնագրերը տարել են, ցուցակագրվել են, նրանց կտրոններ են տվել, որը մի քանի օր անց` ապրիլի 19-ին, պետք է ներկայացնեն և ստանան իրենց հասանելիք 25 կիլոգրամ ալյուրը: Թերթը նշում է, որ ալյուրի հերթագրման համար ԲՀԿ գրասենյակի մոտ հսկայական, կիլոմետրանոց հերթ էր գոյացել: Մարդիկ, իրենց և իրենց ընտանիքի մյուս անդամների անձնագրերը ձեռքներին, միմյանց հերթ չէին տալիս` րոպե առաջ «ալյուրի ցուցակում» հայտնվելու համար: Բայց ԲՀԿ-ից հետ չի մնում նաև ՀՀԿ-ն: Ընտրակաշառքի հարցում մրցավազք է սկսվել, և կուսակցություններն իրար հետ մրցում են, թե ով ավելի շատ ֆանտազիա կներդնի ու ավելի անսպասելի կաշառք կբաժանի: Թերթին պատմել են, որ հանգստյան օրերին Նորք-Մարաշի բնակիչներին տնկիներ են բաժանել ՀՀԿ-ի օգտին: Ծառատունկի օրերն են, և դրանք շատ պետք կգան նորքեցիներին:
Առավոտ թերթը գրում է, որ Մասիսի թիվ 2 դպրոցի ուսուցչուհիներից մեկը՝ Էմմա Թանգյանը ՀԱԿ-ի հանրահավաքի առաջին շարքերում էր եւ չէր վախենում տեսախցիկների առջեւ երեւալ. «Ես պահանջում եմ արդարություն, այս ռեժիմին ձայն չտանք, ոչինչ, թող ինձ դրա համար աշխատանքից հեռացնեն, ինձ համար դա փույթ չէ»,- ասել է նա:
«Մեր հարցին՝ փորձե՞լ են ձեզ հանրապետականացնել՝ ուսուցչուհին պատասխանեց. «Ոչ, ինձ չեն կարող, եթե փորձեն՝ ես տեղ ունեմ գնալու: Ես գրագետ եմ, կարող եմ թերթերին թղթակցություն տալ: Թող ինձ հանեն: 53 տարի աշխատում եմ դպրոցում: Ինձ վրա չեն կարողանում ճնշումներ գործադրել, որովհետեւ ինձ գիտեն, բա կարողողանո՞ւմ են: Թող մեզ գրագետ մարդ ղեկավարի, բալիկ ջան»:
Նա վստահ է, որ ՀԱԿ-ը Մասիսում ընտրազանգված ունի, որքան էլ ՀԱԿ-ի երեւանյան հանրահավաքներին տեղի իշխանությունները խոչընդոտում են՝ իրենք տաքսի են վարձում՝ գալիս-հասնում. «Ո՞նց են ոստիկաններն ասում, թե էդպիսի բան չկա: Միշտ էլ ճանապարհները փակել են, միշտ տաքսիով եմ եկել: Ինչի՞ պիտի սուտ խոսեմ, մի աշխատանք է՝ թող էդ էլ իրենց լինի, իրենք չեն մարսելու: Չե՞ք տեսնում, միտինգին մարդ չկա, որովհետեւ ամբողջ հարկային վարչության պետը ընկած է նույնիսկ խանութները, ինչի՞ մասին է խոսքը: Փող էլ բաժանում են»:
Կինը վստահեցնում էր, որ մինչեւ հանրահավաքը բնակիչներին ահաբեկել են: Ավելին՝ դպրոցի ուսուցչուհին պատմեց, թե ինչ են արել Սերժ Սարգսյանի՝ Մասիս կատարած այցելության օրը. «Այն օրը դպրոցը 2 ժամ դաս էր արել, սաղին վախեցրել էին, բերել էին այստեղ: Իսկ ինչո՞ւ այսօր չէին փակում դպրոցները: Կեսը երեխաներ էին, ուսուցիչներն էլ վախվորած են գալիս, որպեսզի իրենց աշխատանքից չհեռացնեն»,- գրում է թերթը:
Ժամանակ. Ժառանգության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը երեկ հնարավոր է համարել Հայ ազգային կոնգրեսի և Բարգավաճ Հայաստանի միջև պայմանավորվածություն առ այն, որ խորհրդարանական ընտրությունից հետո նրանք կոալիցիա կազմավորեն Ազգային ժողովում: Բարգավաճ Հայաստանն արդեն հերքել է նման պայմանավորվածության հավանականությունը: Կոնգրեսը կարծես թե դեռ չի արձագանքել, և ըստ էության, սա շատ բնութագրական հանգամանք է, որ ԲՀԿ-ն հերքում է, իսկ Կոնգրեսը խորհրդավոր լռություն պահպանում:
Բանն այն է, որ Բարգավաճ Հայաստանին Կոնգրեսի հետ կոալիցիոն պայմանավորվածությունները և պարտավորությունները պետք չեն, իսկ ահա Կոնգրեսին պետք են նման խոսակցությունները, որոնք կշիռ կհաղորդեն բավական փակուղային վիճակում հայտնված քաղաքական ուժին: Բանն այն է, որ Կոնգրեսն այսօր իսկապես լուրջ խնդիրներ ունի իր քաղաքական կշռի առումով և Բարգավաճ Հայաստանի հետ համագործակցության միտումներով փորձում է լրացնել այդ կշռի պակասը: Բարգավաճ Հայաստանը կշռի պակաս, մեղմ ասած, չունի, և ներկայումս, անկասկած, հանդիսանում է խորհրդարանական ընտրություններում հաղթողի ռեալ հավակնորդներից մեկը: Ըստ որում` այդ հաղթական ռեսուրսի զգալի մասն ապահովվում է նաև այն պատճառով, որ ԲՀԿ-ն չի հարում, այսպես ասած, ավանդական ընդդիմությանը և հանդիսանում է, այսպես ասած, իշխանության և ընդդիմության մի սիմբիոզ, և դրա համար էլ նրան շատ են ձայն տալիս՝ միաժամանակ դիտարկելով, այսպես ասած, իշխող ընդդիմության ծիրում:
Հայ ազգային կոնգրեսի հետ բացահայտ պայմանավորվածությունները Բարգավաճ Հայաստանի այդ իմիջը որոշակիորեն կարող են խաթարել այն մեծ զանգվածի մոտ, որը ԲՀԿ-ին ձայն է տալիս հենց այդ իշխանություն-ընդդիմություն սիմբիոզի համար, այսինքն` ձայն է տալիս ՀՀԿ-ից դժգոհ լինելով, բայց միևնույն ժամանակ իշխանությունը, այսպես ասած, «նաղդ» տարբերակի մեջ դիտարկելով: Այս իմաստով, Կոնգրեսի հետ ԲՀԿ հետագա խորհրդարանական կոալիցիան ներկայումս առավելապես պատրանք է, որովհետև ԲՀԿ-ն կա՛մ մեծամասնություն կվերցնի ինքը, կա՛մ էլ չվերցնելու դեպքում կոալիցիա կկազմի ՀՅԴ հետ, որպես քոչարյանական ծիրի մի ուժ, որի հետ միասին կփորձեն հակակշիռ լինել ՀՀԿ-ին:
Եվ այս իմաստով, արդեն նոր խորհրդարանում շատ ավելի հավանական և իրատեսական է Կոնգրեսի և ՀՀԿ հնարավոր պայմանավորվածությունը, քան Կոնգրես-ԲՀԿ կոալիցիայի տարբերակը, եթե իհարկե ՀՀԿ-ն մնա փոքրամասնություն և ՀՀԿ-ԲՀԿ ավանդական տարբերակն այս անգամ չաշխատի ո՛չ դե յուրե, ո՛չ ստվերային դե ֆակտո տարբերակով, երբ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն կարող են կոալիցիա չկազմել, սակայն խաղալ շատ ավելի համակարգված և բաժանել դաշտը շատ ավելի հստակ պայմանավորված, քան կոալիցիոն տարբերակով:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.