23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«ՉԻ» տեղեկություններով, մի քանի օր է, ինչ Նորք-Մարաշ վարչական շրջանում գործող պոլիկլինիկաներում կատարյալ իրարանցում է: Հենց այստեղ ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի օգտին առավելագույն բարձր ցուցանիշներ հավաքելու ազգանվեր աշխատանքներին են լծվել Նորք-Մարաշ թաղապետարանի աշխատակիցները, որոնք պոլիկլինիկաների բուժանձնակազմից հատ-հատ փորձում են ճշտել, թե` պոլիկլինիկայի պահակից սկսած, ղեկավար կազմով վերջացրած, ով ում օգտին է քվեարկելու մայիսի 6-ին, և ով է իր նախընտրած քաղաքական ուժի համար քարոզչություն անում բակում, աշխատավայրում և իր շրջապատում առհասարակ:
Երեկ Նորք-Մարաշ շրջանի պոլիկլինիկաներից մեկում շատ լուրջ սկանդալ է տեղի ունեցել բուժական կազմի աշխատակիցների և պոլիկլինիկայի ղեկավարության ներկայացուցչի միջև: Աշխատակիցներից մեկը հանդգնել է իր «շեֆին» հարց ուղղել, թե նրա ասած մարդուն չընտրելու դեպքում ինչ ճակատագիր է սպասվում իրեն: Պատասխանը եղել է հետևյալը. «Չընտրես, կտեսնես, թե որը կլինի հաջորդ քայլը»: Իսկ հաջորդ քայլը եղել է այն, որ թաղապետարանի «ձայն բերողներից» մեկը զանգահարել է պոլիկլինիկայի այդ աշխատակցուհուն ու հարցրել, թե ո՞րն է պատճաոը, որ բողոքավոր բժիշկը ՀՀԿ-ին կամ ՕԵԿ-ին «բալետ» չի անում: Բժշկուհին էլ հակադարձել է. «Ես բժիշկ եմ, և քաղաքականությանը չեմ խառնվում, ում ուզեմ` նրան էլ կընտրեմ»: «Իսկ դուք գիտեք, թե դրանից հետո քանի՞ օր եք աշխատանքի գնալու», հռետորական հարց է հնչեցրել թաղապետարանի աշխատակիցն ու անջատել հեռախոսը: Թերթին մնում է հավելել, որ մի-մի դիմում էլ Նորք-Մարաշի թաղապետարանի աշխատակիցները գրեն, քանի որ չեն կարողանալու կատարել «զադանիան», իսկ այդ դեպքում դիմում գրելու հերթը առաջինը հենց նրանց է հասնելու:
Հրապարակ. Ամերիկյան NDI Ազգային ժողովրդավարության ինստիտուտ կազմակերպությունը «Ազատություն» ռադիոկայանին դրամաշնորհ է տրամադրել, որը պետք է օգտագործվի տարբեր ընտրատարածքների պատգամավորության թեկնածուների միջև հրապարակային բանավեճեր կազմակերպելու համար: Դրանք պետք է տեղի ունենային «Կոնգրես» հյուրանոցում: Սակայն թերթին հայտնի է դարձել, որ այս ծրագիրը կարող է ձախողվել, քանի որ գրեթե ոչ մի թեկնածու, այդ թվում նաև տարբեր ընդդիմադիր կուսակցություններից, չեն համաձայնում մասնակցել հրապարակային բանավեճերին: Երեկ թերթը դիմել է «Ազատություն» ռադիոկայանի տնօրեն Աղասի Ենոքյանին, հարցնելով, թե արդյո՞ք բանավեճերի թեման կարելի է փակված կամ վերջնականապես ձախողված համարել: Ենոքյանն ասել է, որ նման բան ասել չի կարելի, քանի որ թեկնածուների հետ համաձայնեցման պրոցեսը շարունակվում է: «Մեր կողմից ասենք, որ այդ պրոցեսը կարող է շարունակվել մինչև մայիսի 4-ը: Հայաստանում թեկնածուները նախընտրում են միայնակ նստել էկրանի առաջ և պատասխանել նախապես պայմանավորված և համաձայնեցված հարցերին, իսկ բանավեճի դեպքում դիմացինը կարող է անհարմար հարցեր տալ և դրանով ընտրողների մոտ բացահայտել խոսողի իրական կարողությունները: Դրա համար էլ թեկնածուներն առաջնորդվում են «շառից, փորձանքից հեռու» կարգախոսով»,- գրում է թերթը:
«Հայկական ժամանակ». ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վերջին 1 տարում ունեցել է 21 մլրդ 433 մլն դրամի, 60 մլն 81 հազար դոլարի և 40 մլն եվրոյի եկամուտ: Տվյալները նշված են նրա` ԿԸՀ ներկայացրած գույքի և եկամուտների մասին հայտարարագրում:
Ծառուկյանը հայտարարագրել է ադամանդե քարով երեք մատանի` 3 մլն, 1 մլն և 700 հազար դոլար արժեքներով, երեք ձեռքի ժամացույց` մեկը 300 հազար, երկուսը` 500 հազարական դոլար արժեքով: 2012 մարտի 1-ի դրությամբ` բանկային հաշվեհամարներում ունեցել է 1 միլիարդ 161 մլն դրամ, 30 մլն 730 հազար դոլար և 20 մլն 483 հազար եվրո: Նա հայտարարագրել է նաև թանկարժեք կահույք` 8-ը ննջարանի, 2-ը ճաշասենյակի, որոնց ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 800 հազար եվրո: Ամենաթանկը` 127 հազար 820 եվրո արժողությամբ, ճաշասենյակի կահույքն է: Գագիկ Ծաոուկյանը բաժնետոմսեր ունի 32 տարբեր ընկերություններում: Նրան պատկանող շինությունների ընդհանուր մակերեսը մոտ 9 հազար քառակուսի մետր է, իսկ հողամասերինը` մոտ 32 հեկտար, ունի նաև յոթ հատ ավտոմեքենա, որից ամենավերջինը` «Ռոլս-Ռոյս կուպե ֆանտոմը» ձեռք է բերել 2008-ին:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել՝ «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար՝ ռեկտոր Ս. Զոլյանի լիազորությունները դադարեցնելու և 2008 թվականի մարտի 17-ին կնքված թիվ 134 աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին, որի համար հիմք են ծառայել ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012 թվականի ապրիլի 6-ի թիվ 160-Ա և 2010 թվականի ապրիլի 17-ի թիվ 173-Ա հրամանները
Ինչպես հաղորդում է «Ալ Արաբիա»-ն, Հոլիվուդյան դերասանուհի Անժելինա Ջոլին նշանակվել է ՄԱԿ-ի` փախստականների գծով հատուկ բանագնաց:
Նոր պաշտոնը` 2001-ից ՄԱԿ-ի Բարի կամքի դեսպան Ջոլիին «ավելի մեծ դիվանագիտական դեր է տալիս»:
«Դերասանուհու ջանքերը ուղղված են լինելու զանգվածային տեղահանումների արդյունքում առաջացած ճգնաժամերին և մարդկանց շահերի պաշտպանությանը, ինչը նա դիվանագիտական մակարդակով պետք է ներկայացնի ՄԱԿ-ի Փախստականների վարչությանն ու գերագույն հանձնակատար Գուտերեսին», — հայտարարել է կազմակերպության մամլո խոսնակ Էդրիան Էդվարդսը:
Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր կրկին հրաման է ստորագրել` Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Ս. Զոլյանի նկատմամբ «խիստ նկատողություն» կարգապահական տույժ կիրառելու մասին: Հրամանի համար հիմք է ծառայել ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012 թվականի մարտի 19-ի թիվ 190-Ա/Ք հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից, սույն թվականի մարտի 20-27-ը, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում իրականացված վերահսկողության արդյունքներով՝ 12.04.2012 թվականին կազմված ակտը:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը Ադրբեջանի Գյոյգյոլի շրջանում տեղակայված զորամասերից մեկում զինված միջադեպ է տեղի ունեցել: Ադրբեջանցի զինծառայող Վյուգար Մամեդովը ինքնաձիգից կրակ է բացել ծառայակից ընկերների ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել են Պյուղան Նագիաձեն և Մուսեիբ Հուսեյնովը: Վիրավորները նույնպես երկուսն են` Էլչին Ռահիմովն ու Մելիք Մելիքովը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այսօր` ապրիլի 17-ին կայացած մամուլի ասուլիսում դիտողություն արեց նախագահին. «Նրան անմիջապես նախագահը պիտի զանգեր, ականջները քաշեր», Ի նկատի ունենալով Ռուբեն Հայրապետյանի վերջին հայտարարությունները», կարծում է Բագրատյանը:
Նա ասաց, որ պատրաստ է ցանկացած բանավեճի, անգամ եթե ՀՀԿ-ն դրան ուղարկի Ռուբեն Հայրապետյանին. «Չնայած, նա տնտեսությունից բան չի հասկանում:… Սկզբում ասել էր` 10-ից մեկը, հետո խոսքը փոխեց, թե առաջին 10-ը ի նկատի ունեմ: Դա արդեն լկտիություն է: Նա մի հինգ անգամ հայտարարեց, որ չի դնում թեկնածությունը, մի 15 անգամ էլ հայտարարեց, որ դնում է: Եւ այդ մարդը ֆուտբոլ է ղեկավարում»:
Բագրատյանն անդրադարձավ նաև նախօրեին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպին: Ըստ ՀԱԿ անդամի, Սամվել Ալեքսանյանը վախից է նման քայլեր անում: «Նրա անվան հետ կանացի ներքնազգեստի տարրերից մեկն են կապում, էս մարդն էլ կազմակերպել էր էդ կանանց հավաքը: Կանայք նրանից կախված են ինչ-որ ձեւով: Վախենում է, որովհետեւ ասելիք չունի»:
Ըստ Նախկին վարչապետի, Սամվել Ալեքսանյանը, որպես գործարար պետք է տարեկան ոչ թե 10-15 մլրդ, այլ 120-150 մլրդ դրամ հարկ վճարեր պետական բյուջե: «Այդ մարդը գողանում է մարդկանց կենսաթոշակները», — համոզված է Բագրատյանը:
Երեկ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի Հայոց լեզվի ամբիոնի վարիչ Լևոն Եզեկյանը, մեզ հետ զրույցում շատ վրդոված էր. հարցին` թե գիտնականների ֆինանսավորման ավելացման պահանջի մասին ի՞նչ կասեք, չափազանց նեղսրտած ասաց. «Ինչ գիտնական. գիտնականներն այսօր անտեսված են: Ես ուղղակի պահանջում բարձրացնել այս հարցը, սա ինչ արհամարհանք է առհասարակ մանկավարժության հանդեպ: Շատ վիրավորական է, շատ: Ընդունվում են մարդիկ , որոնք հայերեն գրել անգամ չգիտեն: Եկեք նայեք մեր քննությունները, ձեր աչքով տեսեք»:
Այս իրավիճակի համար մեղադրել Աշոտյանին, իհարկե տեղին չէ, սակայն զրույցի մասնակիցներից մեկը, ի պատասխան նրան, թե` կրթության նախարարը ոչ մի բան չի անում ասաց. «Ընտրություններից հետո Աշոտյանը չի լինելու: Էդ մեկը հաստատ»:
Ինչպես գրում է paranormal-news.ru-ն անցած շաբաթվա վերջին Պակիստանի Սուկուր քաղաքում վեցոտանի երեխա է ծնվել: Երեխան ծնողների առաջին զավակն է, նրանք ամուսնացած են արդեն 4 տարի:
Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամաբ, թե’ երեխան, թե’ մայրը իրենց լավ են զգում, սակայն բժիշկները նշել են, որ պետք է անհապաղ հեռացնել ավելորդ ոտքերը: Ծնողներն այժմ բարեգործների են փնտրում` վիրահատության գումարը վճարելու համար:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.