23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Պաշտոնական այցով Հոլանդիայում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ հանդիպմանը Հոլանդիայի վարչապետ Մարկ Ռութը հեծանիվով է եկել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը Հոլանդիայի վարչապետի հետ քննարկել են երկկողմ հարաբերություններին հետ կապված խնդիրներ, Սիրիայի իրադարձությունները եւ Եվրոպայում վերջին տարիներին աճող իսլամատյացությունը։
Քիչ առաջ Սևան քաղաքի սառն ու ցուրտ մշակույթի պալատում, հանդիպում էր կազմակերպվել թիվ 23 ընտրատարածքի ԱԺ պատգամավորության թեկնածուների և կուսակցությունների ներկայացուցիչների հետ:Չնայած դպրոցներում և այլ պետական կառույցներում աշխատակիցներին հորդորել էին ներկա գտնվել հանդիպմանը,ներկա գտնվողները ավելի շուտ թեկնածուներին շրջապատող մարդիկ էին, քան ընտրողներ, որոնք ուշադիր հետևում էին մեկմեկու: Մեկ -երկու պլանավորված հարց հնչեց, որոնք նախապես պատրաստված էին:
Կիսադատարկ դահլիճում ՕԵԿ-ի տարածքային կառույցի ղեկավարը, որը, բոլոր ելույթ ունեցողների դեպքում գլխով հավանության նշան էր անում, ԲՀԿ-ից ելույթ ունեցավ մեծամասնականով առաջադրված Էդվարդ Սահակյանը, Հանրապետական կուսակցությունից, չգիտես ինչու, ոչ շտաբի պետը, ոչ էլ կառույցի ղեկավարը նեկա չէին: Ելույթ ունեցավ նախկին մարզպետ Ռուդիկ Ղուկասյանը, որը տեղի մեծահարուստներից է և բավականին աղզդեցիկ անձ ու այս պահին կառավարում է ՀՀԿ-ի ֆինանսական ռեսուրսը: Հիմնական բանավեճը նրա և ԲՀԿ -ական թեկնածու Էդվարդ Սահակյանի միջև էր:
Հիշեցնենք, որ թիվ 23 ընտրատարածքում ՀՀԿ-ն մեծամասնականով առաջադրված թեկնածու չունի :
ՕԵԿ-ի համամասնական թեկնածու Կարեն Բոթոյանը հանդիպմանը ներկա չէր, ինչպես տեղեկացրեցին, նա այդ ժամին ընտրողների հետ հանդիպման էր Ճամբարակում:
Հանդիպմանը մասնակցում էր նաև Ժառանգություն կուսակցության ներկայացուցիչը: Անհասկանալի ու անկազմակերպ հավաք էր, որին չգիտես ինչու չէին մասնակցում ՀԱԿ-ի և ՀՅԴ նեկայացուցիչները:
Մոտ մեկ ժամ առաջ Երևանի Մալաթիա Սեբաստիա համայնքում թոռը կացնահարել է տատին, ով հիվանդանոցում մահացել է: Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հաստատել են այս լուրը:
Կասկածյալը ներկայումս գտնվում է Ոստիկանության Մալաթիայի բաժնում:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են , որ այսօր Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կատարված սպանության հեղինակը 29-ամյա Արամ Սուքիասյանն է:
Ժամը 16:00-ի սահմաններում թոռը կացնահարել է հարազատ տատին` 83-ամյա Ռոզա Գրիգորյանին: Վերջինը մահացել է հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին:
Այժմ Արամ Սուքիասյանը գտնվում է Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնում:
Տաշիր-Մեծավան ճանապարհի 3-րդ կմ-ին, ապրիլի 18-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե պատին:
Վթարի հետեւանքով վարորդը եւ 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Անժելա Սարգսյանի գործով դատավարությունը:
Դերասանուհու «տղամարդ» Կարեն Արայանի փաստաբան Արթուր Ղարիբյանը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ արդեն երկու դատական նիստ է հետաձգվում՝վկաների չներկայանալու պատճառով:
«Արմենիա հեռուստաընկերության սերիալում ներգրավված օպերատորները, դերասանները, ռեժիսորները պետք է լինեին, բայց ոչ ոք չէր ներկայացել: Վկաները չեն ներկայանում, հիմադատարանը որոշում է կայացրել բերման ենթարկել նրանց, դա ոստիկանությունը պետք է իրականացնի»,-ասել է փաստաբանը:
Հաջորդ դատական նիստը նախատեսված է մայիսի 4-ին:
Բրյուսովի անվան Երեւանի պետական լեզվաբանական համալսարանում իրավիճակը շարունակում է լարված մնալ: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ հանդիպման ընթացքում ոստիկանությունը բերման է ենթարկել համալսարանի երրորդ կուրսի քաղաքագիտական բաժնի ուսանող Նարեկ Սամսոնյանին, ով առանձնապես ակտիվ էր նախարարի դեմ բողոքի ակցիայի ժամանակ:
Դրանից հետո «Բոլորս դեպի ոստիկանություն, պաշտպանե՛նք Նարեկին»,- բացականչություններով ուսանողները այս անգամ ճանապարհ ընկան ոստիկանների ետևից:
Ուսանողները նշում են նաև, որ Արմեն Աշոտյանի հետ բուհ եկած թիկնապահներից մեկը հարվածել է իրենց ֆիզկուլտուրայի դասախոսին։
Համալսարանի շրջանում տասնյակ ոստիկաններ են շրջում:
“Daily Mail”-ը տեղեկացնում է, որ Մեծ Բրիտանիայի Քեյմբրիջի համալսարանի Ֆիցուիլյամ թանգարանից հանցագործները գողացել են արվեստի 18 կտոր գործ` 29 մլն դոլլար արժողությամբ։
14-րդ դարի արվեստի եզակի նմուշները պատկանում են չինական Ցին և Մին տոհմերի ժամանակաշրջաններին. դրանցից յուրաքանչյուրը շուրջ 1.6 մլն դոլար գին ունի:
Նմուշները պահվել էին Ֆիցուիլյամ թանգարանում ավելի քան 50 տարի և հանդիսանում են տարբեր կոլեկցիոներների նվիրատվություններ: Փորձագետները գտնում են, որ արվեստի նմուշները գողացվել են՝ Հեռավոր Արևելքում վաճառելու նպատակով: Թանգարանի աշխատակիցները “ողբերգություն” են որակել գողությունը, քանի որ գողացված նմուշները մեծ համբավ ունեին, և դրանք չվերադարձվելու դեպքում թանգարանը կկորցնի իր գրավչությունը:
Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը այսօր` ապրիլի 19-ին այցելել է Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարան` հանդիպելու ուսանողների հետ և քննարկելու բուհի շուրջ ստեղծված իրավիճակը:
Նախապես որոշվել է, որ ուսանողների հետ հանդիպումը կայանալու է համալսարանի դահլիճում: Այդ առաջարկը, որ արել էր բուհի ոսւխորհուրդը, զայրացրել է համալսարանի մյուս ուսանողներին, ովքեր դրսում վանկարկել են «Զոլյան», «Աշոտյան իջիր» կարգախոսները:
ԿԳ նախարարը ստիպված է եղել իջնել ցած և բացօթյա պատասխանել ուսանողների հարցերին:
Չգիրանալու գլխավոր պայմանները երկուսն են` լավ նյութափոխանակություն և շարժունակություն: Աղեստամոքսային համակարգի, նյութափոխանակության խանգարումները, նստակյաց կյանքը անխուսափելիորեն բերում են ոչ միայն քաշի ավելացման, այլև բազմաթիվ հիվանդությունների:
Նյութափոխանակությունը լավացնելու համար սննդակարք ներառեք այնպիսի մթերքներ, որնք հարուստ են սպիտակուցներով` հավի միս, կաթնաշոռ, տավարի միս, ձուկ: Օգտակար են նաև բջջանյութով և վիտամիներով հարուստ մթերքները, ինչպես օրինակ` սպիտակ և կանաչ բանջարեղենը: Դրանք խթանում են աղիքի աշխատանքը և նպաստում օրգանիզմի մաքրմանը: Նիհարելու կարևորագույն պայմաններից է են հաճախակի բայց քիչ-քիչ ուտելը: Օրինակ, եթե դուք արթնանաում եք առավոտյան ժամը 6-7-ին, ապա օրվա ընթացքում պետք է սնվեք 6 անգամ: Իսկ եթե արթնանում եք 10-11-ին`առնվազն 4 անգամ: Սննդի վերջին ընդունումը պետք է լինի մինչև ժամը 19-ը:
Երևանում Կիևյան կամրջից, ապրիլի 18-ին, իրեն ցած նետած աղջկա ինքնությունը պարզվել է։ Ոստիկանության հաղորդմամբ, նա Եղեգնաձորի Շատին գյուղի բնակիչ, 20-ամյա Ս.Ս-ն է։
Ինքնասպանության այս դեպքի պատճառների մասին մամուլում այսօր արդեն տարբեր լուրեր են շրջանառվում։ Շատինի գյուղապետ Մամիկոն Սմբատյանը news.am-ին պատմել է, որ ինքնասպանություն գործածի ընտանիքը միջին պայմաններում է ապրում, ծնողները հողագործությամբ և անասնապահությամբ են զբաղվում։ Նրանց ընտանիքում 4 երեխա կա, ավագ քույրերն ամուսնացած են, եղբայրը Մոսկվայում է, իսկ ինքնասպանություն գործածն աշխատում էր քաղցրաբլիթի արտադրամասում։
Ապրիլի 18-ը նրա հանգստյան օրն է եղել։ Նա տանից դուրս գալով՝ ասել է, թե գնում է Եղեգնաձոր՝ հագուստ գնելու։ Գյուղապետը պատմել է, թե առավոտյան աղջիկը խոսել է Սիսիանում ամուսնացած քրոջ հետ և ասել է, որ գտնվում է հիվանդանոցում, առողջական լուրջ խնդիրներ ունի։Գյուղում ևս նրա՝ ինքնասպանություն գործելու մասին մի շարք վարկածներ են շրջանառվում։ Տեղեկություններ կան, որ նա ընկեր է ունեցել, նույնիսկ պատրաստվում էր նշանվել։ Ըստ տարածված խոսակցությունների՝ աղջիկը հնարավոր է՝ հղի է եղել, ինչն էլ, երևի ինքնասպանություն գործելու պատճառ է հանդիսացել, թեև, գյուղապետի խոսքով, սա դեռ հստակ չէ և ամեն բան ցույց կտա նախաքննության ընթացքը։
Մամիկոն Սմբատյանի խոսքով, նրա՝ Երևանում ապրող քույրն ասել է, որ քույրը Կիևյան կամրջի տեղն էլ չգիտի, և ենթադրվում է, որ նրան ստիպել են ինքնասպանություն գործել։
“Ինչ-որ անձնական խնդիր է եղել, թե ոնց` էդպես է արել, գլուխ չենք հանում։ Հնարավոր է, որ ինչ-որ տղայի հետ կապված լինի, կարող է տարել են, գցել, չգիտեմ”,- ասել է գյուղապետը՝ հավելելով, որ երկու վարկածներն էլ հավանական է՝ կապված են իրար հետ։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.