23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Սյունիքի մարզպետարանի լրատվական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, «առնվազն անհեթեթ» համարելով այսօր Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի կողմից մարզպետ Սուրեն Խաչատրյանի վերաբերյալ արված հայտարարությունն ու վստահեցումները:
«ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը նշված տարածքի վերաբերյալ որևէ «պայմանավորվածություն» որևէ մեկի հետ երբևէ չի ունեցել և չունի, ինչպես նաև առնչություն չունի այլ անձանց պայմանավորվածությունների հետ: Նշված տեղեկատվութjունը զրպարտություն է և բացարձակապես չի համապատասխանում իրականությանը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ այսօր Հմայակ Հովհաննիսյանը լրագրողներին ասել էր, թե այն տեղեկությունը, թե՝ «Հայէներգոինստիտուտի» Սարյան 33 հասցեում գտնվող շենքը, որում տեղակայված է ՀՔՄ գրասենյակը, ձեռք է բերվել սփյուռքահայ բարերար ներկայացած Սենիկ Ջուլհակյանի կողմից, կեղծ է, քանի որ Սենիկ Ջուլհակյանը «ավանտյուրիստ է և ոչինչ չունի, իսկ նրա «մեջքին կանգնած է» Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը։
Այսօր` ապրիլի 20-ին, Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի ներկայացուցիչը ներկայացրել է իր հարցման արդյունքները, որն անցկացրել է «Շանթ» հեռուստաընկերության պատվերով:
Կենտրոնի հարցումների համաձայն, ՀՀԿ-ի օգտին մտադիր են քվեարկել հարցվածների 39 տոկոսը, երկրորդ տեղում Գագիկ Ծառուկյանի գլխավորած ԲՀԿ-ն է` 36 տոկոսով: Երրորդ հորիզոնականը զբաղեցրել է ՕԵԿ-ը, որի օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 7 տոկոսը: Այնուհետեւ գալիս է «Ժառանգությունը» (6 տոկոս) եւ ՀՅԴ-ն (5 տոկոս):
Հարցումների համաձայն, խորհրդարան չեն անցնի ՀԱԿ-ը` (4 տոկոս), Կոմկուսը (3 տոկոս), «Միավորված հայեր» կուսակցությունը (1 տոկոս) եւ ՀԴԿ-ն` (0 տոկոս):
Հարցումն անցկացվել է ապրիլի 4-13-ին, 1600 մարդկանց շրջանում, Հայաստանի բոլոր մարզերում: Հարցվածների 35 տոկոսը Երեւանից են, 30 տոկոսը` այլ քաղաքներից, իսկ 35 տոկոսը` գյուղերից:
Հարցին, թե որքան ակտիվ են ընտրարշավի մասնակցում քաղաքական ուժերը, հարցվածների 69 տոկոսը տվել է ՀՀԿ-ի անունը, 65 տոկոսը` ԲՀԿ-ի անունը, 27 տոկոսն ՕԵԿ-ի անունը, 11 տոկոսը` ՀՅԴ-ի անունը, 5 տոկոսը` «Ժառանգության» անունը եւ 3 տոկոսը` ՀԱԿ-ի անունը:
Որոշ տեղեկությունների համաձայն, համամասնական ընտրացուցակներում սյուրպրիզները չեն դադարում զարմացնել. մասնավորապես Էրեբունի և Աջափնյակ վարչական շրջանում: Օրինակ` Աջափնյակում, ճշտված տեղեկությունների համաձայն, մարդիկ են գրանցված նկուղներում և էլ. սնուցման կայաններում` պաստանցիաներում:
Պատկերը հետաքրքիր է նաև մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների հետ կապված. Գաղտնիք չէ, որ ընտրողներ հավաքագրելու գործում օգտագործվում են նաև թաղի ջահելների ներուժը, համապատասախան ձայների դեպքում` համապատասխան վարձատրությամբ: Գրեթե բոլոր դեպքերում ՀՀԿ -ն և ԲՀԿ-ն 50 հազար դրամ է տալիս նրանցից յուրաքանչյուրին, իսկ ՕԵԿ-ը` 30հազար:
Սակայն մեր ունեցած տեղեկություններով, ընտրարշավի օգնական ռեզերվի յուրահատուկ մոտեցում է դրսևորվում Աջափնյակում`այստեղ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղոր` Ռուբեն Հովսեփյանի համար աշխատող տղաները, տարածքի այն ընտրողներին, ովքեր նախնական կալանքի տակ կամ ՔԿՀ -ում պատիժ կրող հարազատներ ունեն, խոստանում են, այս թեկնածուի ընտրվելու դեպքում, աջակցել` պատիժ սահմանելու կամ դրա չափի կրճատման հարցում:
Դժվար է ասել, տեղյակ է արդյոք Ռուբեն Հովսեփյանը ջահեների առաջարկած գործարքից, չի բացառվում որ նրանք իրենց գործը հեշտացնելու նպատակով ինքնագործունեությամբ են զբաղված:
2011-ի ապրիլի 24-ին Թուրքիայի Բաթման նահանգի զորամասերից մեկում թուրք ծառայակցի կողմից սպանված ստամբուլահայ Սևակ Շահին Բալըքչըի հիշատակի համար ապրիլի 21-ին ժամը 13։00 Ստամբուլի Գալաթասարայի լիցեյի մոտից մինչև Թաքսիմի հրապարակ երթ է կազմակերպվելու։
Ստամբուլի «Նոր զարթոնք» հայկական կայքը հայտարարություն է տարածել, որի մեջ նշվում է, որ Սևակ Շահին Բալըքչըին սպանած ծառայակցի նկատմամբ խտրականություն է դրսևորվել. նա հենց առաջին դատական նիստին ազատ է արձակվել։ «Սևակ Շահինին սպանած ոճրագործն ու մարդասպան մտածելակերպը դեռ չեն դատապարտվել։ Կրկին տեսնում ենք, որ ինչպես 1915-ին, այնպես էլ հիմա այս երկրում պաշտպանում են հային սպանողներին և չեն պատժվում։ Իշխանություններն էլ հրապարակներում ֆաշիզմ և խտրականություն են հրահրում»,-նշվել է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ, երբ Սևակի զորացրումին մնացել էր 23 օր` 2011-ի ապրիլի 24-ի առավոտյան նա սպանվել էր թուրք զինծառայող` Քվանչ Աղաօղլուի կողմից: Սպանության հետ կապված ժանդարմերիան հայտարարել է, որ սպանությունը տեղի է ունեցել ծառայակից ընկերոջ հետ կատակ անելու ժամանակ, իբր, պատահաբար արձակված կրակոցից։ Սևակի ծնողները պնդում են, որ իրենց որդուն սպանել են ազգայնականության հողի վրա՝ ապրիլի 24 -ի նախօրեին, հայ լինելու համար։
Հայ կնոջ պատվին ևս մեկ պաշտպան է հայտնվել ի դեմս ՀՀ քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի, որից փաստորեն փորձում են խլել իրեն պատկանող տարածքը: Այս առթիվ նա հիշել է Սիլվա Համբարձումյանի և Սյունիքի մարզպետի միջև տեղի ունեցած միջադեպը, լրագրողների հետ հանդիպմանը նշելով. «Սուրիկ Խաչատրյանի ոտը պետք է կտրեմ Երևանից, նա իրավունք չունի ոչ միայն Երևանում հայ կնոջ մազին կպնել, նա ընդհանրապես իրավունք չունի Երևանով քայլել»:
Նա համոզված է, որ տարածքի հետ կապված գործի հետևում կանգնած է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը:
Քաղաքագետը ասաց, որ դեռ հունվարին ինքը հանդիպել է «Հայհիդրոնախագծի»-ի բաժնետեր, ծագումով գորիսեցի Սենիկ Ջուլհակյանի հետ, ով առաջարկել է գնել միության տարածքը և նշել է, թե նույն շենքում գտնվող մյուս գրասենյակը` Արտաշես Գեղամյանի կուսակցության տարածքն արդեն ձեռք է բերել. «Ինձ առաջարկեց գնել կամ վերցնել, ես այդպես էլ չհասկացա` ինչ է ուզում: Ես չհամաձայնեցի: Այդ խոսակցությունից հետո պարզվեց, որ Սենիկ Ջուլհակյանը գաղտնի ձայնագրել է մեզ, ինչի իրավունքը չունի»:
Ըստ Հովհաննիսյանի, Ջուլհակյանին աջակցում է կառավարությունը, որը ՀՔՄ-ին շատ կոնկրետ առաջարկել է երեք օրում լքել տարածքը:
Կառավարությունը հսկայական տարածքն օտարել է Սենիկ Ջուլհակյանին պատկանող «Եվրոէներգո» ընկերությանը: Մարտի 1-ին կայացած որոշմամբ` «Հայհիդրոնախագիծ» ինստիտուտին օտարվել է 1900 քառակուսի մետր տարածք, ընդ որում նաև ընդհանուր տարածքները, տեղեկացրեց քաղաքագետը: Վերջինս ասաց, որ մտադիր է շարունակել իր պայքարը, սակայն ոչ դատական համակարգի միջոցով, որին չի վստահում:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված Հովհաննիսյանից Aravot.am-ը հետաքրքրվել է՝ չե՞ք պատրաստվում Սուրեն Խաչատրյանի դեմ պայքարելու համար դիմել ԲՀԿ ղեկավարի՝ Գագիկ Ծառուկյանի օգնությանը: Ի դեպ Ծառուկյանը Հմայակ Հովհաննիսյանի մեքենայի կողոպուտից հետո նրան է տրամադրել մեքենա, որը սպասարկում է գրասենյակի գործունեությունը: «Ես միանգամայն ունակ եմ ինքս ինձ պաշտպանելու: Եթե ես չկարողանամ իմ օրինական իրավունքները պաշտպանել, ապա ինչպե՞ս պետք է կարողանամ պաշտպանել երեւանցիների օրինական իրավունքները: Ես անվախ եմ, մահվան աչքերի մեջ նայել եմ՝ չեմ վհատվել, ես ինքս ցանկացած մեկին պատրաստ եմ օգնելու: Ինձ այստեղ բոլորը հարգում, սիրում են, մի Սենիկ Ջուլհակյանի չե՞մ կարողանա հանել ստեղից», — ասել է Հովհաննիսյանը:
Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու առիթով կազմակերպված միջոցառումների անցկացմամբ է պայմանավորված քաղաքապետարանի կողմից ապրիլի 22-ին Երևանի մի շարք հատվածներում որոշակի ժամանակահատվածներով տրանսպորտի երթևեկության դադարեցումը:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ երթևեկությունը կդադարեցվի, մասնավորապես.
ժամը 15:00 – 19:00
Հանրապետության Հրապարակում
ժամը 17:30 – 19:30
Մաշտոցի պողոտայի՝ Ամիրյան փողոցից մինչև Իսահակյան փողոցն ընկած հատվածում
ժամը 17:00 – 21:00
Շահումյան հրապարակում
ժամը 17:00 – 22:00
• Սայաթ Նովայի պողոտայի՝ Մաշտոցի պողոտայից մինչև Տերյան փողոցն ընկած հատվածում
• Տերյան փողոցի՝ Սայաթ Նովայի պողոտայից մինչև Թումանյան փողոցն ընկած հատվածում
• Թումանյան փողոցի՝ Աբովյան փողոցից մինչև Մաշտոցի պողոտա ընկած հատվածում
• Հյուսիսային պողոտայում
ժամը 22:00 – 24:00
Մաշտոցի պողոտայի՝ Մոսկովյան փողոցից մինչև Կորյունի փողոցն ընկած հատվածում
Նշված ժամերին տրանսպորտային միջոցների՝ այդ թվում նաև հասարակական տրանսպորտի երթևեկությունը կկազմակերպվի հարակից փողոցներով։
Պատճառած անհարմարության համար, քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը։
Երեկ, ժամը 09,30-ին ոստիկաններն այցելել են ՌԱՀՀԿ ղեկավար, Մաշտոցի պուրակի ապամոնտաժող կրպակներից առաջին բրիգադի անդամ Մանվել Սարգսյանին`պատճառաբանությամբ, որ ապրիլի 15-ին պուրակում իրականացված գործողությունների ժամանակ բազրիքն անցել է, որի համար ցանկացել են ակտավորել: Այդ մասին գրում է «Ժամանակը»:
««Ասացի` ինչո՞ւ չեք ակտավորել տեղում, պատասխանեցին, որ իրենք այսպես էլ իրավունք ունեն ակտավորելու»,- «Ժամանակին» տեղեկացրերց Մանվել Սարգսյանը: Հարցին` ոստիկանության այս քայլը արդյոք վախեցնելո՞ւ, ընկճելո՞ւ նպատակ ունի, Մ. Սարգսյանը պատասխանեց, որ իրենք իրենց ոտքով-ձեռքով պուրակ են եկելեւ հայտարարել` եթե անօրինական են իրենց գործողությունները, ձերբակալեն եւ տանեն: Պարզապես, նրա խոսքերով, հիմա սկսել են քաղաքակիրթ եղանակով զբաղվել, մինչեւ հիմա ոտքով-ձեռքով էին զբաղվում»,- գրում է «Ժամանակ» թերթը:
«Հայկական ժամանակ». Հայաստանում սովորական է դարձել այն փաստը, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների եւ ընդհանրապես իշխանական բուրգում որոշակի դիրք ունեցող անձանց ավտոմեքենաների պետհամարանիշերը, հեռախոսահամարները պետք է կրկնվող թվեր լինեն, այսպես կոչված` «գոլդ համար» ունենան: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակը»:
«Սակայն, պարզվում է, համարների նկատմամբ Հայաստանի «էլիտայի» թուլությունը չի սահմանափակվում միայն պետհամարանիշերով եւ հեոախոսահամարներով, նրանց անձնագրերի սերիաների համարները նույնպես «գոլդ» են:
Կրկնվող թվերով սերիական համարով ՀՀ քաղաքացու անձնագիր ունենալու խնդրի շուրջ թերթը զրուցել է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանի հետ: Ստորեւ ներկայացնում ենք նրա հետ հարցազրույցի մի հատված.
— Պարոն Քոչարյան, եթե որեւէ մեկն ուզում է կոնկրետ համարներով անձնագիր ունենալ, ինչպե՞ս է դա հնարավոր:
— Բացառված է: Նման ծառայություն մենք չենք մատուցում:
— Այդ դեպքում ինչպե՞ս է ստացվում, որ մարդկանց որոշակի խմբի անձնագրերում միշտ կրկնվող թվեր կամ զրոներ են:
— Ես աոաջին անգամ եմ լսում, որ նման բան կարող է հատուկ ծրագրավորված ձեւով լինել: Դա պատահականություն է, որ մարդկանց ձեռքին նման անձնագիր է հայտնվում: Ես արդեն չորս ամիս է այս պաշտոնում եմ, նման բան չեմ տեսել, որ հատուկ ինչ-որ համարներ լինեն:
— Հատկապես բարձրաստիճան պաշտոնյաների անձնագրերի սերիական համարները միշտ կրկնվող թվեր են, այսպես կոչված` «գոլդ համարներ»: Ինչպե՞ս է ստացվում, որ այդ «պատահականությունները» հիմնականում նրանց հետ է պատահում:
— Այդ հարցը պետք է ուղղեք այդ բարձրաստիճան պաշտոնյաներին: Ես չեմ կարող ասել:
— Բայց անձնագրերը ձեր վարչությունն է, չէ՞, տրամադրում:
-Հասկանում եմ: Բայց ես ասացի, որ բավական երկար ժամանակ է` ես այս պաշտոնում եմ եւ նման դեպքերի ականատես չեմ եղել: Կարծում եմ, շատ հին երեւույթի մասին է ձեր ասածը: Կարող եք ստուգել, դրանք հին բաներ են, մեր անձնագրային եւ վիզաների վարչությունը նման ծառայություններ չի մատուցում: Անձնագիրը քաղաքացիների ինքնությունը հաստատող փաստաթուղթ է եւ հանդիսանում է Հայաստանի Հանրապետության սեփականությունը եւ նման ձեւով չի կարող տրամադրվել քաղաքացուն, ինչպես, ասենք, ավտոմեքենաների պետհամարանիշերը»,- գրում է «Հայկական ժամանակ» թերթը:
Երեկ Շենգավիթի «Գարեգին Նժդեհ» հրապարակում ՀՀԿ-ի հանրահավաքին Սերժ Սարգսյանը շենգավիթցիներին վստահեցրել է, թե ընտրելով ՀՀԿ-ին, իրենք կկարողանան հասնել իրենց երազած Հայաստանի կայացմանը: Ապա կոչ է արել թիվ 8 ընտրատարածքում քվեարկել ՀՀԿ պատգամավոր Կորյուն Նահապետյանի՝ Սամվել Ալեքսանյանի քրոջ փեսայի օգտին, իսկ թիվ 11-ում` կոալիցիոն գործընկեր ԲՀԿ-ի առաջադրած անկուսակցական գործարար-պատգամավոր Գրիգոր Մարգարյանի (Բելաջիոյի Գրիշ): Այստեղ ՀՀԿ-ն թեկնածու չունի:
Սակայն զարմանալին այն է, որ Սերժ Սարգսյանն այդ ընտրատարածքում շրջանցել է ՕԵԿ-ի թեկնածուին՝ Հեղինե Բիշարյանին, փաստորեն, գերադասելով սատարել գործարարին, ով ՀՀԿ-ից անցում է կատարել ԲՀԿ, — գրում է, «Հրապարակը»
Ապրիլի 20-ից 23-ը Երևանում կլինի գրքին նվիրված միջոցառումների իսկական հրավառություն: Երևանում մեկնարկում է «Երևանը 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք» և «Հայատառ տպագրության հիմնադրման 500-ամյակին» նվիրված տոնական հանդիսությունների հիմնական մասը:
Ցուցահանդեսներ, համերգներ, ֆիլմերի և գրքերի շնորհանդեսներ, քանդակի բացում և որ ամենակարևորն է՝միջոցառումների գագաթնակետը համարվող Մատենադարանի հարակից տարածքում ՅՈւՆԵՍԿՕ-ի «Գրքի համաշխարհային մայրաքաղաք» տիտղոսի փոխանցման շքեղ հանդիսություն:
Միջոցառումների ծրագրերն առավել մանրամասն այսօր ներկայացրեցին «Հայատառ տպագրության հիմնադրման 500-ամյակի միջացառումները նախապատրաստող պետական հանձնաժողովի քարտուղար, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Վիգեն Սարգսյանն այդ միջոցառումների շարքից առանձնացրեց ապրիլի 22-ին աշխարհահռչակ տենոր Արնդրեա Բոչելիի Ազատության հրապարակում նախատեսված մենհամերգը՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի, պետական կամերային և «Հովեր» երգչախմբի մասնակցությամբ:
«Դա մի յուրօրինակ երաժշտական ողջույն է Իտալիայից, որը հայոց գրատպության օրրան է եղել: Գիտենք, որ առաջին հայ գիրքը՝ Ուրբաթագիրքը տպագրվել է Վենետիկում 1512թ-ին»,-ասաց նա, ապա շարունակեց, որ ապրիլի 21-ին Գաֆէսճյան կենտրոնում կբացվի «ArmBookExpo» գրքի ցուցահանդեսը, որտեղ նաերկայացված է Հայաստանում և աշխարհի տասնյակ երկրներում տպագրված հայերեն և բազմալեզու գրականությունը, որն ի դեպ ամբողջությամբ կնվիրաբերվի Հայաստանի ազգային գրադարանին:
Ապրիլի 22-ին, նրա խոսքով, Երևանը կվերածվի մեծ տոնական հրապարակի, որի տարբեր հատվածներում, պուրակներում, հրապարակներում, և երևանցիների սիրված վայրերում օրվա տարբեր ժամերին տեղի կունենա համերգներ, ներկայացումներ ու տոնական հանդեսներ:
Վիգեն Սարգսյանը նշեց, որ Գրքի երևանյան տոնին մասնակցելու նպատակով այդ օրերին Հայաստանում կլինեն աշխարհի ավելի քան 30 երկրների պատվիրակներն ու 5 տասնյակից ավելի պատվո հյուրեր:
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն անդրադարձավ արդեն իսկ իրականացված միջոցառումներին՝ նշելով, որ Հայաստանը դեռևս անցյալ տարվանից սկսել է ակտիվ մասնակցել միջազգային ցուցահանդեսների՝ Ժնև, Պեկին, Վարշավա, Փարիզ, Սալոնիկ, Ֆրանկֆուրտ, Լոնդոնը և այլն: «Հաջորդը արդեն հայ տպագրությանը նվիրված ցուցահանդեսներն էին, որին վերաբերող առաջին համաժողովը տեղի է ունեցել Ալեքսանդրիայում, ակտիվ լայնածավալ միջոցառումներ եղան Վենետիկում՝ հայկական տպագրության 500-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսությունների մեկնարկը տրվեց հենց այստեղից»,-ասաց նա և շարունակեց արդեն իսկ կայացած միջոցառումների շարքը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ իր հերթին հավատացրեց, մայրաքաղաքը պատրաստ է ընդունել միջոցառման բոլոր հյուրերին, քաղաքապետերին, հեղինակավոր կազմակերպության անդամներին: Ըստ նրա, քաղաքապետարանն իր աշխատանքային թիմով նախապատրաստական աշխատանքներն արդեն կատարել է՝ շատրվանների, լուսավորման, ձևավորումների մասով, և միջոցառումները կսկսվեն արդեն ապրիլի 20-ին։
Քաղաքապետը նշեց, որ ոչ միայն քաղաքի կենտրոնում, այլ վարչական բոլոր 12 շրջաններում էլ միջոցառումներ կանցկացվեն: Կլինեն նաև գրքի վաճառքի համար հատուկ հատկացված տեղեր:
«Ապրիլի 22-ին մեր ներողամտությունը կհայցենք վարորդներից, քանի որ որոշ փողոցներ ժամանակ ատ ժամանակ փակվելու են»,-զգուշացրեց Տարոն Մարգարյանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.