23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ապրիլի 24-ին ի հիշատակ Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի` կայցելի Փարիզի Երևանի այգի և ծաղիկների կդնի Կոմիտասի արձանի մոտ: Նույն օրը երեկոյան` ժամը 19.00-ին Սարկոզին ելույթ կունենա:
Ֆրանսիայի պատմության ընթացքում, սա կլինի առաջինը, երբ Ֆրանսիայի նախագահը կմասնակցի Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված արարողությանը:
Այսօր հանդիպմանը «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց,որ համաձայն չէ նույն կուսակության անդամ Ստյոպա Սաֆարյանի այն կարծիքի հետ, թե կուսակցությունների միասնական շտաբը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շտաբն է . «Ստոպայի հետ համաձյան չեմ, համաձայն չեմ Արմեն Ռուստամյանի, Արա Նռանյանի, Արծվիկ Մինասյանի, Վարդան Օսկանյանի և իրենց սպասարկող լրատվամիջոցների հետ»,-ասաց նա:
«Ժառանգության» առաջնորդը նշեց, նաև, որ համաձայն չէ այլ քաղաքական գործիչների հետ ևս
Այն հարցին, թե նշված գործիչների ո՞ր մտքերի հետ համաձայն չէ, Հովհաննիսյանն ասաց, որ այն պատասխանների, որոնք նրանք տվել են, մինչ Ստյոպա Սաֆարյանի արած հայտարարությանը:
Հիշեցնենք, որ լրատվական կայքերից մեկնին տված հարցազրույցում Ստյոպա Սաֆարյանն ասել էր, որ «Ժառանգություն» կուսակցությունը չի մասնակցում «Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի կազմավորմանը»` հավելելով, որ թե՛ Հմայակ Հովհաննիսյանի, թե՛ Վարդան Օսկանյանի հարցազրույցները, նրանց չքննադատելու Լևոն Տեր-Պետրոսյանի կեցվածքը վկայելու են գալիս, որ ընտրությունների վերահսկման միջկուսակցական շտաբը ոչ թե ընտրությունների հետ է կապված, այլ Ռոբերտ Քոչարյանի: Խոսելով տեղամասային հանձնաժողովներում ունեցած իր 50 տեղերը ՀՀԿ–ին զիջելու «Ժառանգության» քայլը, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ դրանք համակարգչային վրիպակի հետևանք են և դրանում մեղավոր է կուսակցությունը:
Նա նշեց, որ եթե օրենքի շրջանակներում հնարավոր լինի ուղղել այդ սխալը, ապա կուղղեն, եթե ոչ, կտեղեկացեն, թե որ ընտրատարաշքներում կունենան լիազորված անձինք:
Կոտայքի մարզի թիվ 25 ընտրատարածքում «Օրինաց երկիր» կուսակցության կողմից առաջադրված Տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը ապրիլի 20-ին ինքաբացարկ է ներկայացրել: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրել է թիվ 25 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արմեն Բադալյանը:
Նշենք, որ Մանուկ Վարդանյանի ինքնաբացարկի մասին լուրերը ավելի վաղ համառորեն տարածվել էին, սական դրանք պաշտոնապես չէին հաստատվում:
Այս ընտրատարածքում առաջադրված մյուս թեկնածուներն են Հայ Ազգային կոնգրեսից` Սասուն Միքայելյանը, անկուսակցականներ Մուշեղ Հարությունյանը և Հովսեփ Գալստյանը, ինչպես նաև` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից Դավիթ Քոչարյանը:
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ավանդական ջահերով երթն այսօր կմեկնարկի Արամ Խաչատրյանի արձանի հարակից տարածքից՝ ժամը 19:00-ին:
Մասնակիցները քայլերթով կշարժվեն մինչև Ծիծեռնակաբերդ։ Ի հիշատակ անմեղ զոհերի, քաղաքացիներն իրենց հերթին մեկական մոմ կվառեն իրենց պատուհանագոգերին:
Ջահերով երթեր տեղի կունենան նաև Հայաստանի Հանրապետության տարբեր քաղաքներում՝ Կապանում, Սիսիանում, Գավառում, Բերդում, Իջևանում, Աբովյանում, Գյումրիում, Հրազդանում, Արմավիրում, Եղեգնաձորում և Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում։
Ջահերով երթ տեղի կունենա նաև Սամցխե Ջավախեթիում, Միացյալ Նահանգներում, Լիբանանում, Արգենտինայու, Իրանում։
ՀԿԿ առաջնորդ Ռուբեն Թովմասյանի այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ տեղի ունեցավ միջադեպ։ Ասուլիսի ընթացքում ներս մտավ նույն կուսակցության անդամ Մյասնիկ Պատվականյանը, ում Ռուբեն Թովմասյանի հետ եկած մարդիկ թույլ չէին տալիս խոսել ։ Նա Թովմասյանին մեղադրեց իրեն հալածելու և խոստումները չկատարելու մեջ: Ըստ նրա` ինքը 20 տարվա կոմունիստ է, իրեն խոստացել են ընդգրկել կուսակցության համամասնական ցուցակում, սակայն խոստումը չեն կատարել: Թովմասյանին մեղադրեց նաեւ իշխանությունների հետ համագործակցելու մեջ:
Վերջինիս հրելով և բռնություննր գործադրելով դուրս հանեցին ասուլիսի սրահից, իսկ բռնությունները շարունակվեցին նաև դրսում, սակայն դրան միջամտեցին նաև լրագրողները: Ռուբեն Թովմասյանը նշեց, որ այդ մարդը միշտ խանգարում է իրենց աշխատանքներին:
Անդրադառնալով բուն քարոզարշավին՝ Ռուբեն Թովմասյանն ասաց, որ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը չի հավատում այն բազմության իրականությանը, որոնց տեսնում է այլ կուսկացությունների քարոզարշավների ժամանակ:
«Թե այդ ինչ մասսաներ են, որ հավաքվում են, ես չեմ կարող ասել, սակայն ես գիտեմ, որ մենք տեսնում ենք իրական մարդկանց և նրանց հետ ենք հանդիպում և քարոզում: Ես հակաքարոզչություն չեմ անում, բայց ցանկանում եմ, որ իրական ձայնը լսեր այս ժողովուրդը»,- ասաց Թովմասյանը:
ՀԿԿ առաջին քարտուղարը հանդիպման ժամանակ հիշեց գրող հրապարակախոս Ռազմիկ Դավոյանի խոսքերը. «Ես չեմ ուզում ճշմարտությունը հաղթի, ես ուզում եմ սուտը չանցնի ճշտի տեղ»:
Ռուբեն Թովմասյանը տեղեկացրեց, որ ՀԿԿ-ն քարոզարշավի ժամանակ արդեն հասցրել է ներկայացնել իր նախընտրական ծրագիրը, որը բաղկացած է 20 կետից: Նա նաև ավելացրեց, որ Ազգային ժողովում իրենց հայտնվելը համարում է իրատեսական:
Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը միացել է ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանի «Այլեւս երբեք» (Never Again) խորագիրը կրող նախագծին: Համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտները, արվետագետները, մարզիկները, միանալով Ֆլորա Մարտիրոսյանի նախագծին, նպատակ ունեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ միջազգային հանրության ուշադրությունը եւս մեկ անգամ սեւեռել Հայոց ցեղասպանության եւ մարդկության նկատմամբ իրագործվող բռնությունների վրա, միաժամանակ աշխարհին հույսի եւ խաղաղության կոչ հղել:
«Միանում եմ «Այլեւս երբեք» նախագծին` դատապարտելով մարդկության հանդեպ ոճրագործությունները, այդ թվում` Հայոց Մեծ եղեռնը: Ցեղասպանությունների ճանաչման, դատապարտման եւ կանխարգելման նպատակով պատրաստ եմ գործադրել ողջ ջանքերս: Բոլորս դեպի խաղաղություն»,- նշել է Արթուր Աբրահամը:
Երեւանում կայացած հանդիպման ժամանակ Ֆլորա Մարտիրոսյանը Արթուր Աբրահամին ներկայացրել է նախագծի մանրամասները, առաջիկա ծրագրերը: Երգչուհին նշել է, որ Լոս Անջելեսի «Գիբսոն» համերգասրահում 2011 թվականի նոյեմբերի 1-ին մեկնարկած խաղաղության համերգաշարը շարունակություն կունենա Ռուսաստանում, Եվրոպայում, Արեւելքի երկրներում, իսկ 2015 թվականին Հայաստանում:
Հիշեցնենք, որ Լոս Անջելեսի համերգին Հայոց ցեղասպանությանը «Ոչ» են ասել մի շարք հանրահռչակ երգիչ-երգչուհիներ` հույն երգչուհի Ալեքսիա Վասիլիուն, «Գրեմմի» միջազգային երաժշտական մրցանակաբաշխության կրկնակի մրցանակակիր Էրիկ Բենեթը, հոլիվուդյան գերաստղ Շերոն Սթոունի եղբայր` պոետ, դերասան Մայքլ Սթոունը, համաշխարհային գերաստղ, խաղաղության դեսպան Սթիվի Ուանդերը:
Ապրիլի 23-ին նշվում է գրքի ու հեղինակային իրավունքի օրը: Այն հռչակվել է 16 տարի առաջ՝ 1995 թ.-ին, Փարիզում, ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր խորհրդաժողովի ժամանակ: Այս որոշման նպատակն էր հասարակության ու հատկապես երիտասարդության շրջանում սեր և հետաքրքրություն առաջացնել գրքի հանդեպ, ինչպես նաև գիրքը՝ որպես գիտելիքի տարածման և պահպանման ամենամատչելի ու վստահելի միջոց հռչակելը:
Այս տոնը նշվում է ավելի քան 100 երկրներում, և արդեն երրորդ տարին է, ինչ նշվում է նաև մեզ մոտ՝ Հայաստանում: Այս տոնին կազմակերպվում են գրքին և հեղինակային իրավունքներին նվիրված բազմաբնույթ միջոցառումներ ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ մարզերում:
Ապրիլի 22–ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մխչյան գյուղի հատվածում վրաերթի է ենթարկել 5-ամյա մի աղջկա և թողնելով անօգնական վիճակում՝ դիմել փախուստի։
Ոստիկանությունը ձեռնարկել է օպերատիվ քննչական գործողություններ՝ պարզելու համար ինչպես մահացած երեխայի ինքնությունը, այնպես էլ վրաերթ իրականացրած վարորդի ինքնությունը։
Ապօրինի հրաման կատարող ոստիկանները չեն կարող խոչընդոտել ՀՀ քաղաքացիների՝ երկրում օրինականությունը վերականգնելու գործողություններին։ Նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել Մաշտոցի պուրակում ինքնակամ շինությունների ապամոնտաժման նախաձեռնող խումբը:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Մենք` Երեւան քաղաքի Մաշտոցի պողոտային հարող այգում կառուցված ինքնակամ շինությունների ապոմոնտաժումը նախաձեռնած բրիգադների անդամներս, կրկին հրապարակավ հայտարարում ենք, որ անտեսելու ենք առանց օրինական հիմքերի այդ շինությունների պաշտպանության նպատակով տեղադրված երկաթյա արգելապատնեշները, չենք ենթարկվելու ոստիկանության անօրինական հրամաններին եւ ապամոնտաժելու ենք ինքնակամ շինությունները։
Մեզ համար ակնհայտ է, որ Մաշտոցի այգում մինչ օրս ոստիկանության կատարած բոլոր գործողությունները` ներառյալ 2012 թվականի ապրիլի 15-ին այգում տեղի ունեցած դեպքի կապակցությամբ հարուցված եւ իրականացվող վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթը, չեն համապատասխանում այդ իրավապահ մարմնի` օրենքով սահմանված լիազորություններին։
Ստիպված ենք հիշեցնելու ոստիկանությանը, որ Հայաստանի գործող օրենսդրության համաձայն վարչական պատասխանատվության ենթակա չէ այն անձը, որը թեեւ վարչական իրավախախտումների համար վարչական պատասխանատվություն սահմանող նորմատիվ ակտերով նախատեսված գործողություն է կատարել, սակայն գործել է`
1. այնպիսի մի վտանգ վերացնելու համար, որը սպառնացել է պետական կամ հասարակական կարգին, հանրային սեփականությանը, քաղաքացիների իրավունքներին ու ազատություններին, կառավարման սահմանված կարգին, երբ այդ վտանգը տվյալ հանգամանքներում չէր կարելի վերացնել այլ միջոցներով եւ եթե հասցված վնասը կանխված վնասի համեմատությամբ ավելի նվազ կարեւորություն ունի,
2. ի պաշտպանություն հակաիրավական ոտնձգությունից պետական կամ հասարակական կարգի, հանրային սեփականության, քաղաքացիների իրավունքների ու ազատությունների, կառավարման սահմանված կարգի ոտնձգություն կատարողին վնաս պատճառելու ճանապարհով, ընդ որում` թույլ չտալով անհրաժեշտ պաշտպանության սահմանների անցում:
Կրկին հայտնում ենք, որ մեզանից յուրաքանչյուրը, ով նախապես գրավոր տեղեկացրել է ոստիկանությանը իր քաղաքացիական անհնազանդության մասին եւ ցուցաբերել է այդ անհնազանդությունը փաստացի կատարված գործողություններով, խորին համոզմունք ունի, որ, չենթարկվելով պետության ներկայացուցիչների անօրինական հրամաններին, կատարում է իր քաղաքացիական պարտքը եւ, անտեսելով պետության կողմից պատժիչ եւ/կամ ռեպրեսիվ գործողությունների կիրառման հնարավորությունը, պատրաստ է առանց բռնության իրականացնել իր առջեւ դրված նպատակը։
Ուստի ոստիկանությանը տեղեկացնում ենք, որ սույն թվականի ապրիլի 15-ին Մաշտոցի այգում տեղի ունեցած իրադարձություններին մասնակցել է քառասունից ավել քաղաքացի, որոնք բոլորը` հեռացնելով տեղադրված երկաթյա արգելապատնեշները, իրենց եւ հանրության իրավունքների իրացման նպատակով մտել են ոստիկանների կողմից անօրինական հիմքերով պահպանվող տարածք եւ փորձել ապոմոնտաժել այնտեղ գտնվող ինքնակամ շինությունը: Այդ փաստից ելնելով համոզմունք ենք հայտնում, որ ոստիկանության կողմից իր ենթադրյալ լիազորությունների շրջանակում ապամոնտաժող բրիգադների չորս անդամների նկատմամբ հարուցված եւ իրականացվող վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթը ոչ միայն անօրինական է, այլեւ ձեւական բնույթ ունի։ Եթե ոստիկանությունը ի զորու չէ իր վարույթում ընդգրկելու տվյալ դեպքին մասնակցած բոլոր ապամոնտաժողներին, ապա մենք պատրաստ ենք այդ գործում առկա ձեւականությունը վերացնելու նպատակով ոստիկանությանը ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն։
Միեւնույն ժամանակ տեղյակ ենք պահում, որ պետության որեւէ պատժիչ եւ/կամ ռեպրեսիվ գործողության կիրառումը որեւէ կերպ չի կարող մեր հայտարարած նպատակներին հասնելու համար անհրաժեշտ գործողություններից հրաժարվելու հիմք դառնալ»:
Ստամբուլի Զեյթինբուրնու թաղամասում գտնվող տեքստիլ ֆաբրիկայում հրդեհ է բռնկվել: Բարձրացող կրակը տեսանելի է քաղաքի տարբեր թաղամասերից:
Կրակի տարածումը վերահսկել մինչ այժմ չի հաջողվել: Ըստ որոշ տեղեկությունների` կրակն արդեն հարևանությամբ գտնվող կառույցներն է ընդգրկել:
Ստամբուլի նահանգապետ Հուսեյին Ավնի Մութլուն հայտարարել է, որ հրդեհի տարածումը դժվար է կանխել, քանի որ գործարանում դյուրավառ նյութերը շատ են:
Նա տեղեկացրել է, որ դեպի վայրում աշխատում է մոտ 80 հրշեջ խումբ:
«Ինձ հասած նախնական տեղեկություններով` հրդեհի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան»,- ասել է նա:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.