23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են,ժամը 13.50-ին ահազանգ է ստացվել, որ Բուսաբանական այգում ծուխ է նկատվում. դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.09-ին, մարվել` 14.27-ին: Այրվել է 1000 քմ բուսածածկ տարածք եւ 20 ծառ:
Ինչպես տեղեկացնում է Sհaam news network կայքը Դամասկոսի կենտրոնում փայթուցիկով լի ավտոմեքենա է պայթեցվել: Պայթյունի հետևանքով առնվազն 3 մարդ է զոհվել:
Ընդդիմադիրները տեղեկացրել են, որ պայթյունի տեղի ունեցած հատվածում Սիրիայի անվտանգության ուժերը դիպուկահարներ է տեղակայել: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Տեղեկություններ կան այն մասին, որ ընդդիմադիր ուժերի և կառավարական զորքերի միջև բախումներ են տեղի ունեցել Դամասկոս, Հասաքե, Լաթաքիա, Իդլիբ, Համա և Հոմս քաղաքներում:
Կառավարական լրատվամիջոցները մեղադրել են ընդդիմությանը` հրադադարը խախտելու մեջ:
Փարիզի Աստվածամոր տաճարում ապրիլի 22-ին պատարագ է մատուցվել 1915թ. Հայոց ցեղասպանության հայ նահատակների հիշատակին:
ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ Ֆրանսիայի գլխավոր տաճարում հայկական ծեսով տրված պատարագին քարոզը կարդացել է եպիսկոպոս Էրիկ դե Մուլեն-Բոֆորը։
Պատարագի ներկա են եղել ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, նախկին նախարար Պատրիկ Դեվեջյանը, քաղաքական և պետական դեմքեր, դիվանագետներ և հազարավոր հայ և օտար հավատացյալներ:
Նույն օրը, Փարիզի Աստվածամոր տաճարի հրապարակում Ժխտողականության դեմ պայքարի «ՎԱՆ» կազմակերպության նախաձեռնությամբ կանգնեցվել է զգոնության պատնեշ ժխտողականության դեմ: Տասնյակ վահանակները հազարավոր այցելուներին պատմել են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունից մինչև 21-րդ դարի մի այլ՝ Դարֆուրի ցեղասպանության, ինչպես նաև Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի ու Մարաղայի ջարդերի մասին։
Հիշատակի միջոցառումներ են ընթանում Մարսելում, Լիոնում, Բորդոյում, Նիսում, Գրենոբլում, Մոնպելիեում, Կաննում, Թուլուզում, Վալանսում, Էքս-ան-Պրովանսում, Թուլոնում, Ավինյոնում, Իսի-լե-Մուլինոյում, Ալֆորվիլում, Կլամարում, Մեդոնում, Անիերում, Բանյոյում, Տուլուզում, Տուլոնում եւ Ֆրանսիայի բազմաթիվ այլ քաղաքներում, որոնց մասնակցում են ֆրանսիական քաղաքական, պետական և հոգևոր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Կազմակերպվում են տասնյակ բանախոսություններ Հայոց ցեղասպանության և ժխտողականության դեմ պայքարի թեմաներով: Հիշատակի պատարագներ են մատուցվում Ֆրանսիայի քառասունից ավելի հայկական եկեղեցիներում: Հայոց ցեղասպանության թեմային լայնորեն անդրադառնում է ֆրանսիական մամուլը։
Այսօր` ապրիլի 24-ին, ժամը 05.56-ին տեղեկություն է ստացվել, որ 05.30-ի սահմաններում «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն» ՍՊԸ-ի տարածքում տեղի է ունեցել պայթյուն` առանց հրդեհի բռնկման:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ պայթյունի հետեւանքով ընկերության 4 աշխատակից տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել են ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն:
Նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ դատապարտել է Օսմանյան կայսրության կողմից Ցեղասպանության իրագործումն ու նշել, որ հայերը չեն մոռացել և չեն մոռանա այն։
Ստորև ներկայացնում ենք նախագահի ուղերձն ամբողջությամբ.
Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր մենք, ինչպես և շատ շատերն ամբողջ աշխարհում, գլուխ ենք խոնարհում Հայոց մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակի առջև: Այսօր մենք լուռ բարձրանում ենք Ծիծեռնակաբերդի բարձունք, որովհետև անպատմելի բան է կատարվել: Եվ հուշահամալիրի պատերին մենք ոչինչ չենք գրել, որովհետև ոչ մի բառ չի կարող արտահայտել այն, ինչ մենք զգում ենք:
Սիրելի՛ հայ ժողովուրդ,
Մեր պատմության հազարամյակների մատյանում ոսկեհատիկ ցորենի պես հավաքել ու ամբարել ես էջեր, առանց որոնց հնարավոր չէ պատկերացնել այսօրվա ու վաղվա մեր կյանքը, մեր ազգային դիմագծի ամբողջականությունն ու առանձնահատկությունը: Ցավոք, այդ էջերը միայն հաղթանակների ու վերելքների մասին չեն:
Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը` սևահանդերձ ապրիլի 24-ը, ոչ միայն մեր համազգային սգի, այլև մեր ապրելու համառության և բարոյական նկարագրի օրն է: Չլիներ մեր հիշողության համառությունը, մենք ո՛չ Սարդարապատ կունենայինք 1918-ին, ո՛չ էլ ազատ ու անկախ Հայաստան ու Արցախ և մեր կողքին՝ Հայոց Սփյուռք:
Քույրե՛ր ու եղբայրնե՛ր,
Այս օրը կանցնի և մենք կշարունակենք ապրել առօրյա մեր կյանքը, սակայն ակնթարթներ կան ժամանակի հոլովույթում, երբ մենք առանձնահատուկ կերպով միասնական ենք, հավաքական, անբաժանելի ու անբեկանելի: Այս օրը հենց այդ ակնթարթներից է` ազգահավաքի ու հայրենահավաքի:
Երեք տարի հետո ոչ միայն Հայոց մեծ եղեռնի 100-ամյակն է, այլև հիշողությամբ ու կամքով ապրելու՝ «մի քանի հազար գումարած 100»-ամյակը: Ինչ ստեղծել ենք այսուհետև էլ տեր ենք, ինչ կորցրել ենք` չենք մոռացել և չենք մոռանա, որովհետև դարձյալ դրա տերն ենք: Մենք մանկուրտ չենք, մենք Հայոց Աշխարհն ենք:
Որպես առհավատչյա մեր չմարող հիշողության և կենաց երդման՝ մենք քաղաքամայր Երևանում ի հիշատակ բոլոր ժամանակների մեր նահատակների ու անմեղ զոհերի՝ Սուրբ Նահատակաց եկեղեցի կերտելու իղձն ունենք: Միասին ենք անելու՝ մեր հայացքն ուղղած ապագային: Միայն ազգովին:
Միասին էլ ամրացնելու ենք մեր պետությունը՝ Հայոց հայրենիքը ու միասին էլ գալիք սերունդներին ենք փոխանցելու նոր հաղթանակների հիշողությունը: Իսկ միասին նշանակում է մեծով ու փոքրով, հողի մշակով ու մտավորականով, սփյուռքահայով ու հայրենաբնակով և մանավանդ այն պետությամբ, որն այլևս թույլ չի տալու ցեղասպանական որևէ արարք կամ գործողություն հայ մարդու դեմ: Որևէ մարդու դեմ:
«Հայկական ժամանակ». Երեկ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կոտայքի մարզի թիվ 25 ԸՏ պատգամավորի թեկնածու, կապի և տրանսպորտի ՕԵԿ-ա-ան նախարար Մանուկ Վարդանյանը: Թերթի աղբյուրները պնդում են, սակայն, որ սա «Օրինաց երկիր» կուսակցության շուրջ տեղի ունեցող լուրջ խմորումների արդյունք է: Խմորումները ծայր են առել այն պատճառով, որ համընդհանուր տպավորությամբ` Սերժ Սարգսյանը «քցում է» կոալիցիոն գործընկերոջը, որին դեռ շաբաթներ առաջ համարում էր բարոյականության տիպար: Այս տպավորությունը ամրապնդվեց նախորդ շաբաթ Շենգավիթում Սերժ Սարգսյանի ելույթից հետո: Ըստ հավաստի տեղեկությունների, Մանուկ Վարդանյանն արժանանալու էր նույն ճակատագրին, դրա համար էլ որոշել է ինքնաբացարկի դիմում ներկայացնել: Չի բացառվում, որ Վարդանյանը լքի նաև ՕԵԿ-ը, քանի որ հասկանում է` կուսակցության լիդեր Արթուր Բաղդասարյանն այլևս չի կարողանում Սերժ Սարգսյանի հովանավորությունն ապահովել իրենց համար:
Ըստ իշխանական թերթի աղբյուրների, ՕԵԿ-ի ու նրա առաջնորդի հետ խնդիրներ ունի նաև գյուղատնտեսության ՕԵԿ-ական նախարար Սերգո Կարապետյանը: Դեռ շաբաթներ առաջ այդ աղբյուրները վստահեցնում էին, որ Վարդանյանի հետ ՕԵԿ-ից դուրս է գալու նաև Կարապետյանը, որը կուսակցության համամասնական ցուցակում 4-րդ համարն է: Իսկ ահա անցյալ շաբաթ լուր տարածվեց, որ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը նույնպես մտադիր է հանել թեկնածությունը Երևանի թիվ 11 ԸՏ-ից: Ի դեպ, որ Բիշարյանը, որն ամենուր ուղեկցում էր Արթուր Բաղդասարյանին, ապրիլի 21-ին Նոր Նորքում բնակիչների հետ հանդիպմանը չի մասնակցել: Երեկ ևս, երբ ԱԽՔ-ը հանդիպում էր Զեյթունի բնակիչների հետ, Բիշարյանը ներկա չէր: Մոտ մեկ ամիս առաջ թերթի իշխանական աղբյուրները վստահեցնում էին, որ Սերժ Սարգսյանն ՕԵԿ-ին չի օգնելու խորհրդարան անցնելու համար. ՀՀԿ-ն հազիվ փորձելու է իր գլխի ճարը տեսնել:
Նույն աղբյուրները պնդում էին, որ Սարգսյանը մտադիր է Արթուր Բաղդասարյանին պաշտոն տալ, պահպանել նրա բիզնես հնարավորությունները է, գուցե մի երկու պաշտոն էլ նրա մերձավորների համար է նախատեսել: Սերժ Սարգսյանի պլանով` Աժ րնտրութաւններիգ հետո ՕԵԿ-ը կվերանա որպես քաղաքական ուժ, բայց ԱԽՔ-ը կպահպանի ներկայիս պաշտոնը, իսկ արդեն 2013-ին, երբ կլրանա ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման ժամկետը, այդ պաշտոնում կնշանակվի Արթուր Բաղդասարյանը (եթե, իհարկե, Սերժ Սարգսյանին հաջողվի պահպանել ներկայիս պաշտոնը):
Ամեն տարի այս օրը հազարավոր մեր հայրենակիցների համակում են հակասական զգացումներ:
Կորստի ցավի վերապրման, զոհերի ոգեկոչման հետ մեկտեղ՝ խորհում ենք ապագայի մասին:
Պատմությունը հենց նրա համար է, որ դրանից հետեւություններ քաղենք: Այդ հետեւությունները` եւ ոչ թե պատմության իներցիան, պետք է դառնան այսօրվա քաղաքականության, մեր բոլորիս վարքագծի առանցքը:
Ապրիլի 24-ը պետականազուրկ մեր իրականության, օտարին ապավինելու մեր միամտության, օտարների հաշվարկներում խցկվելու արկածախնդրության հետեւանքն է: Վերջին դարերի պետականազուրկ մեր պատմությունն ամբողջական չէ, ենթակա չէ միասնական տրամաբանության եւ ավելի շատ նմանվում է ռուս-թուրքական, ռուս-պարսկական պատերազմների տարբեր պատառիկների հավաքածուի:
Ապրիլի 24-ը, առնվազն դրա հետեւանքները շարունակական են այնքան, քանի դեռ չունես պետություն, որը քաղաքացու ազատության եւ անվտանգության հիմնական երաշխավորն է:
Առաջին Հանրապետությունը չլուծեց այդ խնդիրը: Աշխարհաքաղաքական միջավայրն էր անբարենպաստ: Բայց նաեւ՝ Հանրապետության ղեկավարների մաքսիմալիզմը, իրական քաղաքականությունը զգացմունքներին զոհաբերելու մոլուցքը: Արդյունքն այն եղավ, որ դաշնակցական գործիչներն Առաջին Հանրապետության փլատակների վրա խմում էին Սեւրի՝ երբեք իրականություն չդառնալու դտապարտված, դաշնագրի կենացը:
Երկրորդ Հանրապետությունը որոշակիորեն լուծել էր քաղաքացիների անվտանգության եւ բարեկեցության հարցերը, սակայն 70-ամյա այդ շրջանն ընդամենը խորհրդային օկուպացիայի քաղաքակիրթ եղանակ էր:
Երրորդ Հանրապետությունը մեր ժողովրդի կամքի, հավաքական ձգտումների արգասիքն է: Չհաշված որոշ շեղումներ՝ 1990թ-ից սկսած պետության արտաքին քաղաքականության հիմքում, հարեւան երկրների հետ հարաբերությունների առանցքում դրվել են իրատեսական մոտեցումներ: Սակայն հետեւողականությունն է պակասել, գերակա է եղել կիսատ-պռատությունը:
Ու Ապրիլի 24-ի արժեւորումը մեզանում չի փոխվել: Մեր վերաբերմունքի մեջ նույնն ենք մնացել՝ պետականազուրկ ժողովրդի բարդույթով, օտարից ինչ-որ բան մուրալու միամտությամբ, «թղթե շերեփի» կարծրատիպով:
Ապրիլի 24-ի հետեւանքները, ցեղասպանվածի բարդույթը հաղթահարելու լավագույն միջոցը՝ նորմալ, քաղաքակիրթ, իր քաղաքացուն արժեւորող երկիր ունենալն է: Ե՞րբ Օբաման կամ ԱՄՆ որեւէ նախագահ կարտասանի «Ցեղասպանություն» բառը՝ դա իրենց խնդիրն է: Հարկ չկա անընդհատ թափանցել ամերիկյան քաղաքականության խոհանոց կամ՝ ամերիկա-թուրքական հարաբերությունների դաշտ՝ լավագույն դեպքում չհրավիրված դիտորդի, հաճախ՝ սակարկվող մանրադրամի կարգավիճակով:
Նմանապես, Ցեղասպանության ճանաչումն առաջին հերթին անհարժեշտ է Թուրքիային՝ իր պատմության հետ հաշտվելու, իր քաղաքակրթական ընտրությունը համոզիչ դարձնելու համար: Դա մի օր լինելու է, այլապես իրականություն չեն դառնա Թուրքիայի խիստ բնական հավակնությունները:
Հայաստանի անվտանգության գլխավոր երաշխիքը՝ հարեւան երկրների հետ բնականոն հարաբերությունների հաստատումն է: Սա պատմության ուրացում չէ՝ պատմության դաս է:
Մենք իրավունք չունենք տրվելու պատմության իներցիային, մենք պետք է պատմություն կերտենք:
Սա է Ապրիլի 24-ի գլխավոր խորհուրդը:
«Հրապարակ». ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի զենքի պատմությունը մեծ արձագանք ստացավ: Ի վերջո, Ծառուկյանն անձամբ հայտարարեց, որ ընտրողների հետ հանդիպման ժամանակ իր մոտ զենք է եղել: Երեկ Արարատում իր ելույթում նա ասել է. «Ման են գալիս, բայց ոչ մի բան էլ չեն գտնում: Ասում են, թե Ծառուկյանի կոստյումի տակ պիստալետ ա եղել: Պիստալետից ես չեմ հրաժարվում, բայց իմ խնդիրը ժողովրդի հետ չի: Ես ձեր ցավը տանեմ, ես՚ ձեզ սիրում եմ, դուք գիտեք իմ վերաբերմունքը»: Երեկ թերթը ոստիկանությունից փորձել է պարզել, թե Ծառուկյանին ինչ զենք է ամրակցված, սակայն պատասխանել են, որ դա համարվում է մարդու անձնական տվյալ, և իրենք չեն կարող այդ ինֆորմացիան տրամադրել: Թերթի տեղեկություններով, Ծառուկյանն անգամ զենքերի հավաքածու ունենալու թույլտվություն ունի: Պարզապես օրենքն արգելում է հանրահավաքների ժամանակ զենք կրել: Ի դեպ, երեկ ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակից թերթը հարցրել է, թե Ծառուկյանն ինչ զենք կրելու թույլտվություն ունի, սակայն այդպես էլ պատասխան չի ստացել:
«Չի» տեղեկություններով, Գեղարքունիքի մարգում, նախընտրական ֆոնի վրա զարգացող ինտրիգները նոր թափ են ստանում: Բանն այն է, որ ՀՀԿ-ական նախկին մարզպետ Ռուդիկ Ղուկասյանի` Ռուդոյի, ու վերջինիս թիմակից, նախկին ՀՀԿ-ական կարկառուն պատգամավոր Ալիկ Պետրոսյանի` «Լոբի Ալիկի» ճանապարհները խաչվել են, քանի որ նրանցից ամեն մեկը ընտրական գործընթացների մեջ իր դերակատարությունն է ստանձնել յուրովի: Եվ եթե ՀՀԿ-ական Ռուդիկ Ղուկասյանը մարզի որոշ ընտրատարածքներում «պադերժկա» է անելու հարազատ կուսակցությանն ու ՀՀԿ-ի կողմից մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներին, ապա որոշ դեպքերում էլ, օրինակ` թիվ 23 ընտրատարածքում, նա սատար է կանգնելու իր մտերիմ ընկեր, ԲՀԿ-ական էդուարղ Սահակյանին, ում հետ բավականին երկար ճանապարհ է անցել:
Իսկ ահա ՀՀԿ-ական Ալիկ Պետրոսյանն էլ` «Լոբի Ալիկը», ում լավ աշխատելու դեպքում ՀՀԿ-ն մարզում պաշտոն է խոստացել, այս օրերին ամբողջ հոգով լծվել է ՕԵԿ-ի համար ձայներ բերելու գործին, ինչը նրան կարծես թե ամենևին չի հաջողվում: «ՉԻ» հասած տեղեկությունների համաձայն, «Լոբի Ալիկը» երեկ Ծովազյուղ և Նորադուս համայնքներում լուրջ դիմադրության է հանդիպել ընտրողների կողմից, որոնց նա փորձել է համոզել իրենց ձայնը տալ ՕԵԿ-ին և ուրիշ ոչ մեկին: Տեղի բնակիչներից շատերը մի լավ տեղն են դրել ՀՀԿ-ական կրծքանշանով ՕԵԿ-ական «լիազորին»` ասելով. «Ծոծրակներդ կտեսնեք, ձայն չեք տեսնի, էդ էր մնացել գնանք Արթուր Բաղդասարյան ընտրենք: Մինչև էսօր ավանդների ենք սպասում»…
Ապրիլի 20-ին Ֆրանսիայում կայացավ «Staps For Life» բարեգործական միջոցառում, որի հասույթը միջոցառման կազմակերպիչները նախատեսել էին տրամադրել «ՄաՄաՍյու» ֆոնդին:
«ՄաՄաՍյու» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է եզակի դեպքից՝ քաղցկեղով հիվանդ կնոջ համար դրամահավաք կազմակերպելու նպատակով: Այն շուրջ մեկ տարի է միջոցներ է հավաքում Սյուի մայրիկի` Օլգա Սեպետչյանի կրծքագեղձի քաղցկեղը հաղթահարելու համար: Սյուի մայրիկն արդեն ապաքինվում է: Սակայն խնդիրը գլոբալ է, և ֆոնդը որոշել է շարունակել իր գործընթացը հայ կանանցից յուրաքանչյուր 13-երորդին բաժին հասնող կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարելու համար:
Սյու Սեպետչյանը զրույցի ժամանակ իր խորին շնորհակալությունը հայտնեց Marne La Vallée համալսարանին եւ Սպորտային ֆակուլտետի ուսանողներին` Սոֆի Դուաքսի եւ Գասպար Մանիի գլխավորությամբ: Բարեգործական միջոցառումն անցավ բարձր մակարդակով, իր մեջ ներառելով տարբեր սպորտաձեւերի մրցաշարեր, փոքրիկ ճաշկերույթ ու համերգ, որի ընթացքում ելույթ ունեցան երեք երաժշտական կոլեկտիվ` «Lucky Charms» ֆրանսիական ռոք խումբը, «Anicide», ծանր մեթալ-ռոք խումբը եւ «Akete» ռեգիի խումբը, որոնց առանջին շնորհակալություն են հայտնում «ՄաՄաՍյու» բարեգործական ֆոնդն ու միջոցառման կազմակերպիչները:
«ՄաՄաՍյու» բարեգործական հիմնադրամը համախոհ և աջակից կազմակերպություններ ու անհատներ է փնտրում, ովքեր պատրաստ են օգնության ձեռք մեկնել և համամասնակից լինել գործին: Հիմնադրամի նպատակն է օգնել կանանց` պայքարելու կանացի վերարտադրողական ֆունկցիայի օրգանների քաղցքեղի դեմ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.