23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Այս պահին համամասնականին օգնության գալիս է մեծամասնական ընտրակարգը և խորհրդարանում պատգամավորներ ունենալու հույսը շատ անգամ ընկնում է մեծամասնականի վրա»,- այսօր լրագրողների հետ հանդիպմա ժամանակ ասաց ասաց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը` ավելացնելով, որ համամասնական ընտրակարգով առաջադրված ինը կուսակցություններից և ոչ մեկը չի կարողանա հավաքել այնքան ձայն, որ նոր ձևավորվելիք խորհրդարանում ունենա 66 տեղ և դառնա բացարձակ մեծամասնություն:
Սոցիոմետրի կանխատեսմամբ Հայ ազգային կոնգրեսը մեծամասնական ընտրակարգով չի կարող ոչ մի տեղ գրավել: Նա նշեց, որ խոսքը վերաբերում է նաև Հրազդանում մեծամասնական ընտրակարգով առաջադրված ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանին. «Այն ժամանակ Սասուն Միքայելյանը պայքարում էր ընդամենը քաղաքապետի դեմ, իսկ այսօր նրա պայքարը մի ամբողջ քաղաքական ուժի դեմ է, այսինքն՝ ՀՀԿ ներկայացուցչի դեմ»,- ասաց նա և ավելացրեց, որ ամենաակտիվ ընտրատարածքներից մեկում՝ թիվ 7-ում առաջադրված ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը ևս շանսեր չունի, քանի որ նրա կարգավիճակը չի համապատասխանում պատգամավորի կարգավիճակին:
Ահարոն Ադիբեկյանը նաև նկատեց, որ մեծամասնական ընտրատարածքներում ընտրությունները ունեն ուրույն բնույթ. «Այստեղ, մի դեպքում կուսակցության բարձր վարկանիշն օգնում է մեծամասնականով առաջադրված թեկնածուին, մյուս դեպքում՝ թեկնածուի վարկանիշն է օգնում կուսակցությանը»,- ասաց սոցիոլոգը:
«Ադրբեջան պետության գործելաոճի մեջ փոփոխություն կա` նպատակաուղղված ագրեսիա քաղաքացիական բնակչության դեմ: Սա մեզ խորհելու տեղիք է տալիս»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:
Նա կարծում է, որ Ադրբեջանի վերջին կրակահերթերը վկայում են, որ այդ երկիրը փոխել է իր գործելաոճը` թիրախում ունենալով հասարակ քաղաքացիներին:
Տավուշի մարզի Դովեղ գյուղում երեկ շուրջ երկու ժամ տևած կրակը, որն ուղղված է եղել գյուղի մանկապարտեզի վրա, նպատակաուղղված ագրեսիայի դրսևրում է և ոչ թե հենակետում կանգնած զինվերի քմահաճույք:
«Ադրբեջանական բանակը նպատակաուղղված կրակ է բացել խաղաղ բնակավայրի և ընդ որում ոչ միայն խաղաղ բնակավայրի, այլ հատկապես մանկապարտեզի դեմ»,- ասաց նա և հավելեց. «Ասել, թե դա հենակետում կանգնածի քմահաճույքն է, չի կարելի գործ ունենք նպատակաուղղված ագրեսիայի դրսևորման հետ»:
Նույն ագրեսիվ քաղաքականության հետևանք են, ըստ նրա, նաև այսօր առավոտյան հայկական սանիտարական մեքենայի վրա ադրբեջանական կողմի արձակած կրակոցները, որոնց հետևանքով երկու մարդ վիրավորվել է:
Ջամալյանի կարծիքով՝ հատկանշական է նաև, որ այս դեպքերը տեղի են ունենում Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցից հետո, ինչը լրացուցիչ ցինիզմ է հաղորդում տեղի ունեցածին:
«Սա ապացուցում է, որ թուրք հանրույթը չի զղջում: Իսկ ադրբեջանցի թուրքը և Թուրքիայի թուրքը մեկը մյուսից շատ չեն տարբերվում»,- նկատեց Ջամալյանը:
Հոլիվուդյան աստղ Ջուլիա Ռոբերթսը առաջարկել է խնամել Անջելինա Ջոլիի ու Բրեդ Փիթի վեց երեխաներին` իբրև նրանց հարսանիքի նվեր: Այդպիսով 44-ամյա գեղեցկուհի Ռոբերթսը լուծել է գլխավոր մտատանջող հարցը` ի՞նչ նվիրել ընկերներին նրանց ամուսնության առթիվ:
«Լայֆնյուզը» հիշեցնում է, որ Փիթն ու Ջոլին իրենց սպասված ամուսնության մասին հայտարարեցին բոլորովին վերջերս, 7 տարվա հարաբերություններից հետո: Փիթի նվիրած ամուսնական մատանին արժե 500 հազար դոլար և պատրաստվել է հենց ապագա ամուսնու էսքիզով:
«Այդ նորությունից հետո ինձ բոլորը հարցնում են, թե ի՞նչ եմ պատրաստվում նվիրել նրանց, ովքեր ամեն ինչ ունեն: Կարծում եմ դայակի ծառայությունները այս պարագայում անփոխարինելի են, ի վերջո նրանք հարսանիքից հետո անշուշտ կցանկանան առանձնանալ»,- հայտարարել է Ջ.Ռոբերթսը:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր անդրադառնալով Թուրքիայի ԱԳՆ-ի քննադատական գնահատականներին, որոնք ուղղված են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի և Ֆրանսիայի նախագահության թեկնածու Ֆրանսուա Օլանդի` Հայոց Ցեղասպանության 97-րդ տարելիցի կապակցությամբ արված հայտարարություններին ասել է.
«Հայաստանը ողջունում է Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը, մարդկության դեմ ուղղված ոճիրների դատապարտումը և դրանց ժխտման քրեականացումը: Ինչ վերաբերում է Հայոց Ցեղասպանության փաստի քննարկման Թուրքիայի առաջարկին, ապա ևս մեկ անգամ նշեմ, որ Հայոց Ցեղասպանության փաստը որևէ պարագայում երբեք քննարկման առարկա չի կարող դառնալ: Հայ-թուրքական բնականոն հարաբերությունների հաստատման համար միակ խոչընդոտը Թուրքիան է, որը շարունակում է շրջափակման մեջ պահել Հայաստանի Հանրապետությունը, նախապայմաններով խոսել իր հարևանի հետ և շարունակաբար ժխտել Հայոց Ցեղասպանության փաստը: Հայ-թուրքական կարգավորում հնարավոր է միայն այն դեպքում, երբ Թուրքիան վերջ դնի վերոնշյալ կեցվածքին և կատարի իր ստանձնած միջազգային պարտավորությունները»:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը:
Ըստ օրակարգի` «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը զեկուցել է Աշտարակ-Թալին, Երևան-Արարատ և Երևան-Աշտարակ ճանապարհների վերակառուցման ու բարելավման շինարարական աշխատանքների իրականացման կապալառուի, ինչպես նաև Ծրագրի կառավարման խորհրդատուի հետ կնքվելիք պայմանագրերի վերաբերյալ: Նա մանրամասներ է ներկայացրել պայմանագրային բանակցությունների ընթացքի և ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ: Խորհուրդը հաստատել է վերակառուցման ու բարելավման կապալառուի և Ծրագրի կառավարման խորհրդատուի բանակցված պայմանագրերը, հանձնարարել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը` պայմանագրեր կնքել «Corsan Corviam Construccion S.A.» կազմակերպության և Սաֆեժ (Ֆրանսիա) ու Էպտիսա (Իսպանիա) համատեղ ձեռնարկության հետ և ներկայացնել դրանք ՀՀ կառավարության հաստատմանը:
Հաջորդիվ քննարկվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի վերաբերյալ եռաչափ (3D) մոդելավորմամբ տեսահոլովակի պատրաստման հարցը: Խորհուրդը հանձնարարել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ին պայմանագիր կնքել «Եռաչափ մոդելավորման ուսումնական կենտրոն» ՍՊԸ-ի հետ` նախնական 60 վայրկյան տևողությամբ տեսահոլովակ նկարահանելու համար, ինչպես նաև ԱԶԲ ընթացակարգերի համաձայն` իրականացնել կազմակերպության ընտրության մրցույթ` 7-10 րոպեանոց եռաչափ մոդելավորմամբ տեսահոլովակ պատրաստելու նպատակով:
Ապրիլի 25-ից 28-ը Երևանում Սանկտ Պետերբուրգի օրերի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Օլգա Կազանսկայայի գլխավորած պաշտոնական պատվիրակության ներկայացուցիչների հետ:
Ըստ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության՝ ողջունելով հյուրերին, քաղաքապետը նախ նկատել է, որ Երևանում Սանկտ Պետերբուրգի օրերի անցկացումը մեկ անգամ ևս փաստում է երկու քաղաքների միջև ձևավորված հարաբերությունների բարձր մակարդակը:
Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու ընդլայնմանն ուղղված Սանկտ Պետերբուրգի կառավարության ջանքերը, շեշտելով, որ Երևանը բաց և պատրաստակամ է քննարկելու մայրաքաղաքի զարգացմանն առնչվող բոլոր առաջարկություններն ու նախաձեռնությունները։
«Մեր փոխգործակցությունն այսօր զարգանում է 2011-2014թթ. համագործակցության ծրագրի շրջանակում, և հաշվի առնելով երկուստեք ստեղծված աշխատանքային խմբերի փոխհամաձայնեցված և արդյունավետ աշխատանքը, վստահ եմ, որ մենք կունենանք այն արդյունքները, որոնք նախանշել ենք»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի և Սանկտ Պետերբուրգի կառավարության անունից ողջունելով քաղաքապետին, Օլգա Կազանսկայան նշել է, որ Երևանը ՌԴ Հյուսիսային մայրաքաղաքի համար կայուն և վստահելի գործընկեր է և ռուսական կողմը կարևորվում է Երևանի հետ փոխգործակցության ընդլայնումը։
«Վստահեցնում եմ, որ Երևանը մեզ համար հարազատ է ոչ միայն որպես բարեկամ այլ նաև որպես գործընկեր քաղաք և մենք բարձր ենք գնահատում կառուցողական գործընկերային այն մթնոլորտը, որն առկա է մեր հարաբերություններում»,- նշել է Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետը:
Նկատի առնելով երկու քաղաքների պատմամշակութային հարուստ ժառանգությունը՝ կողմերը պայմանավորվել են առավել խորացնել և ընդլայնել այս ուղղությամբ փորձի փոխանակումը և երկուստեք խթանել զբոսաշրջության զարգացումը։
Մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնելով բարեկամական, ջերմ ընդունելության համար, հյուրերը հույս են հայտնել, որ չի ուշանա քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ Երևանի պատվիրակությանը Սանկտ Պետերբուրգում հյուրընկալելու հնարավորությունը:
Պաշտոնական հանդիպումից հետո Երևանի քաղաքապետը և Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետը պատասխանել են լրագրողների հարցերին:
Համաձայն ԵՊԼՀ գիտական խորհրդի կանոնակարգի 17-րդ կետի՝ գիտական խորհրդի համաձայնությամբ, այսօր` ապրիլի 26-ին, ժամը 10:00-ին պետք է կայանար գիտական խորհրդի այդ արտահերթ նիստը, սակայն, ԿԳ նախարարության կողմից ԵՊԼՀ ռեկտորի նոր ժամանակավոր պաշտոնակատար Գայանե Գասպարյանը, գերազանցելով իր լիազորությունները և խուսափելով քննարկումներից, հրահանգել է այն հետաձգել:
Հիշեցնենք , որ ԵՊԼՀ-ից, համալսարանի գիտական խորհրդի 49 անդամներից 31 անդամների (1/3-ի չափով) գրավոր համաձայնությամբ պահանջվել է հրավիրել գիտական խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում պետք է լիներ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի կողմից Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի լիազորությունները դադարեցնելու եւ պայմանագիրը լուծելու մասին հրամանը եւ դրա առնչությամբ ստեղծված իրավիճակը:
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական ինստիտուտում գիտխորհրդի նիստը տապալվել է` ռեկտորի նոր ժամանակավոր պաշտոնակատար Գայանե Գասպարյանի միջամտությամբ:
ՀՀ ոստիկանությունը, ի կատարումն ՀՀ ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածի 8-րդ մասի՝ հրապարակել է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը, յուրաքանչյուր լրացուցիչ ցուցակում ընդգրկված ընտրողների թվի նշմամբ՝ ապրիլի 26-ի դրությամբ։
Ըստ այդմ՝ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվն է՝ 2.482.238, որից.- այլ համայնքի հաշվառում ունեցող, ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես հանված և ըստ քվեարկելու օրը գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված՝ 3408.- ՀՀ–ում հաշվառում չունեցող, քվեարկության օրը ՀՀ-ում գտնվելու վայրի մոտակա ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված՝ 168.֊ քվեարկության օրը ընտրական տեղամասեր գործուղվող, իրենց հաշվառման վայրի ընտրողների ցուցակից հանված և ընտրական տեղամասում քվեարկող ոստիկանների լրացուցիչ ցուցակ ընդգրկված՝ 18.ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում քվեարկությանը մասնակցող ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված՝ 65։
Նշենք, որ ապրիլի 16–ին հրապարակված նմանատիպ տեղեկատվության համաձայն, ընտրաղների թիվը 2.482.593 էր։
Այսօր, քաղաքական զարգացումների այս բուռն ժամանակահատվածում, ձայներ կորզելու Ճանապարհին շահարկվում է այն ամենը, ինչ հնարավոր է: Հարց է առաջանում, թե որքանո՞վ են խորհրդարան գնացող քաղաքական ուժերը իրականում կարևորում գիտության ֆինանսավորումը և ոլորտի զարգացման ինչ հեռանկարներ են տեսնում:
Գաղտնիք չէ, որ գիտնականները ֆինանսավորման ավելացում ակնկալելիս բազմաթիվ դռներ ծեծեցին և բացի խոստումներից որևէ ռեալ ծրագիր չառաջարկվեց նրանց: Իսկ այսօր կուսակցություններից յուրաքանչյուրը փորձում է ավելի ընդգրկուն ձևակերպել գիտնականների պահանջը:
Շահարկո՞ւմ են նրանց գործոնը, իհարկե՜: Այսօր ընտրությունների գնացող բոլոր ուժերը խոստումներ են տալիս, նրանց պահանջները ներառում նախընտրական ծրագրի մեջ: Սակայն գիտնականները, կամ նրանց ղեկավար կորիզը շատ լավ գիտի, թե ինչ է սպասվում իրենց, երբ վերջանան ընտրություններն ու դարձյալ ֆինանսավորման հարցը մտնի բանակցությունների փուլ:
Հշեցնենք ,որ դեռ կուսակցությունների ծրագրերը կազմվելու փուլում երիտասարդ գիտնակաների մի խումբ հանդես եկավ կոչով, որով հորդորում էին բոլոր քաղաքական կուսակցություններին, կարևորել իրենց նախընտրական ծրագրերում գիտության ֆինանսավորման ավելացման հարցը:
Եվ չնայած նրան, որ հասարակությունը, կարծես թե վաղուց դադարել է հավատալ սևով սպիտակի վրա գրված կուսակցությունների ծրագրերին, այնուհանդերձ վերը նշված խնդրով անհագստացողները սպասում են, թե ինչպիսի մոտեցումներ ու նոր լուծումներ կառաջարկվեն գիտությանն ու գիտականին:
Նրանցից ՀՅԴ–ն աննխադեպ առաջարկով հանդես եկավ.
Խոստանում են տասն անգամ ավելացնել գիտության ոլորտի
պետական ֆինանսավորումը՝ հասցնելով ՀՆԱ-ի 1-2%-ին:
Ընդ որում, գիտության բնագավառի յուրաքանչյուր տարվա ծախսերը նվազագույնը կաճեն տվյալ տարվա պետական բյուջեի եկամուտների կանխատեսվող աճից ոչ ցածր։
Միջազգային բակալավրիատի դիպլոմային ծրագիրը կթարգմանվի և կներդրվի ՀՀ կրթական համակարգում։
Կստեղծվեն թվանշանային տեխնոլոգիաների հայացման համապատասխան կարելիություններ, կհիմնվի մշակութային հիմնադրամ՝ երիտասարդ տաղանդներին խրախուսելու, դեբյուտային ծրագրեր ֆինանսավորելու, արտերկրի մշակութային բարձրագույն հաստատություններում կրթությունը շարունակելու համար։ ծախսերը նվազագույնը կաճեն տվյալ տարվա պետական բյուջեի եկամուտների կանխատեսվող աճից ոչ ցածր։
«ԲՀԿ» կուսակցության նախընտրական ծրագրում հանդիպում ենք այսպիսի դրույթների. «Առաջնահերթ ենք համարում գիտության համար համապատասխան պայմանների ապահովումը և ենթակառուցվածքների զարգացումը, գիտության ոլորտում ներգրավվելու իրական մոտիվացիայի ձևավորումը, տնտեսության հետ գիտության կապիխորացումը, ոլորտի բյուջետային հատկացումների ավելացումը և գիտության ֆինանսավորման մեխանիզմների կատարելագործումը:
Կուսակցությունը կարևորում է անապահով ուսանողներին, ծնողազուրկ երեխաներին սոցիալական հասցեական աջակցության ցուցաբերումը՝ ներառյալ ուսման վարձերի ամբողջական կամ մասնակի փոխհատուցումը։ Այս շարքը համալրում է նաև անտոկոս ուսումնական վարկերի տրամադրումը։ ԲՀԿ–ն հանդես է գալիս կրթաթոշակների շարունակական բարձրացման օգտին»։
Նախընտրական ծրագրում «Ժառանգություն» կուսակցությունը խոստանում է, որ առաջին քայլերը լինելու են՝ 2013 թվականի բյուջեյում գիտությանը հատկացնել ՀՆԱ-ի առնվազն 1 տոկոսը, որը, հաշվի առնելով տնտեսական աճը, կկազմի շուրջ 50 միլիարդ դրամ: Գիտության ֆինանսավորումը հիմնականում կհատկացվի թեմատիկ ձևով, որի օբյեկտիվության համար կընդունվի «Գիտատեխնիկական փորձաքննության մասին» օրենքը, որը ներկայիս իշխանությունները, ի հեճուկս խոստումների, արդեն տարիներ շարունակ չեն ընդունում:
Իսկ հետագայում, սկսած 2014 թվականից, գիտության ֆինանսավորումը յուրաքանչուր տարի կաճի ՀՆԱ-ի 0.2 տոկոսի չափով, մինչև չհասնի ՀՆԱ-ի 3 տոկոսի: «Ժառանգության համոզմամաբ, դա է գիտության ֆինանսավորման այն չափը, որն ընդունված է զարգացած գիտություն ունեցող, այսինքն, ընդհանրապես, զարգացած երկրներում, ինչպիսին, , կլինի նաև Հայաստանը ապագայում:
Հայ Ազգային Կոնգրեսը վստահեցնում է, որ պետության կողմից հանրակրթության ֆինանսավորումը կհասցվի ՀՆԱ—ի 2,2%—ի, աճման միտումով, 10 տարվա ընթացքում հասցնելով մինչեւ 3—4%։
Ծայրամասերում, հեռավոր գյուղերում, ծնողների ցանկության դեպքում, կխրախուսվեն փոքրաթիվ աշակերտներով դասարանները կամ անհատական ուսուցման համակարգերը՝անկախ ուսուցման ինքնարժեքից։ Կվերակառուցվեն 12 տարի նորմատիվային ժամկետով գործող հանրակրթական հիմնական ծրագրերը համապատասխանաբար վերասահմանելով կրտսեր, միջին եւ ավագ դպրոցներում ուսման տեւողությունը՝ ելնելով սովորողների տարիքային ֆիզիոլոգիական զարգացման առանձնահատկություններից եւ հաշվի առնելով համաշխարհային առաջատար կրթական համակարգերի փորձը։ Միջնակարգ (կրտսեր եւ միջին) դպրոցներում ուսուցանվող ծրագրերի ծավալներից կախված, ուսման տեւողությունը կլինի կրտսեր դպրոցում՝ 6 տարի, միջին դպրոցում՝ 3 տարի, իսկ ավագ մասնագիտական դպրոցներում՝ 3 տարի։
Արհեստների ուսուցումը ավագ դպրոցներում կլինի պետության եւ հասարակության հատուկ հոգածության առարկա՝ կազմելով ուսումնառության զարգացած համակարգի կարեւոր բաղադրիչ։ Կտարվի դպրոցների մասնագիտացման հետեւողական քաղաքականություն այս կամ այն ուղղություններով։
Կվերացվի «ավագ դպրոց– բուհ» անցման ընթացքում տարատեսակ քննությունների (միասնական, կենտրոնացված և այլն) ներկայումս գործող համակարգը։
Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունն անհրաժեշտ է համարում ստեղծել գիտական հաստատությունների, արտադրական ձեռնարկությունների և բուհերի հիմքի վրագիտակրթաարտադրական համալիրներ, որոշակի գիտական հիմնահարցերի լուծմանն ուղղված մշտական եւ ժամանակավոր գործող գիտական կենտրոններ, որոնք կոոպերացման սկզբունքով կհամախմբեն գերատեսչություններում աշխատող գիտնականներին և մասնագետներին։
Նրանք գտնում են, որ պետք է հնարավորինս նպաստել միջազգային գիտական կապերի ուժեղացմանն ու ընդլայնմանը, համատեղ ծրագրերի, լաբորատորիաների, ամբիոնների ստեղծմանը, պետության հովանավորության տակ վերցնել միջազգային լայն ճանաչման արժանացած գիտական դպրոցների պահպանումը և հետագա զարգացումը, նոր ուղղությունների գիտական դպրոցների ձևավորումը, ինչը ենթադրում է համակարգային փոփոխություններ գիտության ֆինանսավորման, հատկապես՝ գիտաշխատողների վարձատրության հարցում։
Ըստ կուսակցության՝ Հայաստանի գիտությունը կանգնած է երիտասարդ կադրերով համալրելու անհրաժեշտության առջև։
«Այդ նպատակով անհրաժեշտ ենք համարում կրթական ծրագրերի վերանայումը՝ վերադարձնելով լավագույնը նախկին խորհրդային դպրոցից և ներմուծելով ամենաժամանակակից ուսումնական տեխնոլոգիաները։ Պետք է հետևողականորեն և էապես բարձրացնել ուսուցիչների ու դասախոսների աշխատավարձերը, կտրուկ ավելացնել պետական աջակցությունը ուսումնական ծրագրերի իրականացման, ուսուցողական բնույթի գիտահանրամատչելի և ուսումնական օժանդակ գրականության հրապարակման ոլորտներում»:
Շուշան Գալստյան
Երեկ Երևանում ժամը 22.00-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մխիթար Հերացի փողոցի վրա վրաերթի է ենթարկել 4 անձանց, որոնցից մեկը մահացել է:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վրաեթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանից մեկը՝ 51-ամյա Արեւհատ Դավթյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, ապրիլի 26-ին, ժամը 00.15-ին, վրաերթ կատարած ավտոմեքենան հայտնաբերվել է Աճառյան եւ Ծարավ Աղբյուրի փողոցների խաչմերուկում, իսկ նույն օրը, ժամը 00.50-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին է ներկայացել վարորդը:
Կատարվում է քննություն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.