23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս»-ը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը «Եդինայա Ռոսիա» կուսակցության ակտիվի հետ հանդիպմանն այսօր հայտարարել է, որ համաձայն է անդամակցել կուսակցությանն ու գլխավորել այն. «Շնորհակալ եմ Վլադիմիր Վլադիմիրովիչին` առաջարկի համար: Ես այն պաշտոնապես ընդունում եմ»,- ասել է նախագահը:
Հիշեցնենք, որ երեկ ռուսական 5 լրատվամիջոցներին տված` նախագահի պաշտոնում վերջին հարցազրույցում նա ասել էր, որ կուսակցությունը կգլխավորի, եթե նրան նման առաջարկ անի նորընտիր նախագահ, վարչապետ Վլադիմիր Պուտինն ու նրան աջակցեն կուսակիցները:
Մեդվեդևը խոստովանել է, որ իր համար այս առաջարկը «շատ մեծ պատասխանատվություն է» և ընդգծել, որ «Եդինայա Ռոսիա»-ն պետք է բարեփոխել:
ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ճնշման տատանում ունի: Նա առողջական խնդիրների պատճառով չի կարողացել այսօր շարունակել քարոզարշավը:
ՀԱԿ-ից հայտնում են որ, առաջին նախագահի առողջական վիճակը վատացել էր երեկ Կապանում հանրահավաքից հետո: ՀԱԿ-ը քարոզարշավը շարունակելու էր Մեղրիում: Իսկ Տեր-Պետրոսյանը ճնշման տատանում է ունեցել և բժիշկների խորհրդով վերադարձել է Երևան:
Տավուշի մարզի Այգեպար գյուղի դիրքերում ժամկետային երեք զինծառայողներ են սպանվել:
Նախնական տեղեկությունների համաձայն, նրանք մահացել են հակառակորդի արձակած գնդակներից:
Հայաստանի պաշտպանության նախարարությունից խոստացան տեղեկություններ հայտնել քիչ ուշ:
ՊՆ-ից քիչ առաջ հաստատեցին,որ ապրիլի 27-ին, ժամը 04:15-ի սահմաններում Հայաստանի ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ Տավուշի մարզի Այգեպար-Մովսես գյուղերի միջեւ ընկած ճանապարահատվածում ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողներից մեկին պատկանող «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով երթեւեկելիս հրազենային մարմնական վնասվածքներ են ստացել վարորդը եւ եւս երկու պայմանագրային զինծառայողներ:
ՊՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումներով վերջիններիս կյանքը փրկել հնարավոր չի եղել՝ երկու պայմանագրային զինծառայողներ մահացել են Բերդի զինհոսպիտալ տեղափոխելու ճանապարհին, իսկ մեկը՝ Բերդի զինհոսպիտալում:
Դեպքի վայրի զննության ժամանակ բազմաթիվ հրազենային հետքեր են հայտնաբերվել նաեւ վերը նշված ավտոմեքենայի վրա:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2–րդ մասի 1-ին եւ 6-րդ կետերով (Սպանություն) հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն:
Թիվ 14՝ Արագած, Ապարան, Աշտարակ բնակավայրերն ընդգրկող ընտրատարածքում իրենց թեկնածությունն են առաջադրել ՀԱԿ-ից Ռազմիկ Պետրոսյանը, ՀՀԿ –ից «Տիգրան Մեծ» հրատարակչության տնօրեն Վրեժ Մարկոսյանը, և ԲՀԿ-ի թեկնածու Բազմասեր Առաքելյանը: 33 ամյա թեկնածուն Արագածոտնի փոխմարզպետի որդին է, ծնունդով Փարպի գյուղից, և նրա ընտանիքը բավականին մեծ հարգանք է վայելում Աշտարակի ու նրա հարակից շրջաններում: Մյուս՝ երկու թեկնածուները գրեթե նրա կրկնակի տարիքին են, մարդիկ՝ որոնք երկար ճանապարհ են անցել:
— Ձեզ բաժին հասած մրցակիցները բավականին հասուն ու ճանաչված մարդիկ են: Դուք երիտասարդ եք, չե՞ք վախենում մրցել նման հեղինակությունների հետ:
— Այո երիտասարդ եմ, ես շատ հարգում եմ իմ մրցակիցներին, ոչ ոքի վրա ցեխ չեմ շպրտում: Ամեն մարդ իր չափով էս ազգի համար ինչ որ արած բան ունի: Ես լսում եմ իմ հասցեին ասում են՝ ինչպես դուք եք ասում՝ երիտասարդ է, ի՞նչ պիտի անի: Ուրեմն ասեմ ՝ ես երիտասարդ չեմ, իրենք են շատ մեծ: Միևնույնն է մեր ժողովուրդը մի օր պետք է համակերպվի էն մտքի հետ, որ սերնդափոխություն է լինելու:
— Իսկ ի՞նչ է նախատեսում նոր սերունդն, ի դեմս Ձեզ:
— Քաղաքականություն մտնելուս պատՃառը եղել է պրն. Ծառուկյանը: Ճիշտն ասած, հեշտ չեմ համոզվել, հիմա, երբ արդեն առաջադրվել եմ, անելու եմ ամեն ինչ, որ տարածաշրջանը զարգանա, դա կլինի սպորտի, երիտասարդության գյուղատնտեսության, մշակույթի, թե մյուս ոլորտների հետ կապված:
Մենք պայմանավորվել ենք, որ աշխատելու ենք միասին: Գագիկ Ծառուկյանի օգնությամբ, միշտ ամեն ինչ անելու եմ, որ ԱԺ ում տարածաշրջանը լինի ուշադրության կենտրոնում:
Ուրեմն ասեմ, ունենք մեծ բարերար, կուսակցության ղեկավար, որը նաև իմ ընկերն է: Եւ մենք «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամն օգտագործելու ենք տարածաշրջանի առաջընթացն ապահովելու համար:
-Իսկ Ձե՞ր մրցակիցները, նրանք նույն խոստումները չե՞ն տալիս:
— Ցեխ շպրտելով իմ հեղինակությունը չի բարձրանալու: Ես էս տարածաշրջանի բնակիչ եմ ու պայքարելու եմ: Իմ մրցակիցների քաղաքական հայացքները հարգում եմ, ով հաղթի՝ առաջինը ես կշնորհավորեմ: Բայց նաև ասեմ՝ էդ մարդիկ, որ մինչև հիմա ոչ մի բան չեն արել, էս ազգի, էս տարածաշրջանի համար, հիմա էլ չեն անելու:
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 29-30-ին, պաշտոնական այցով կմեկնի Թեհրան:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այնտեղ Է. Նալբանդյանը հանդիպումներ կունենա Իրանի բարձրաստիճան ղեկավարության հետ:
Այս հարցազրույցը արվել է շուրջ մեկ տարի առաջ.
«Կոնֆուցիոսի խոսքերը լավ համահունչ են մեր երկրի հասարակական կարգերին. «Ամոթ է լինել աղքատ` հարուստ պետության մեջ, անբարոյական է լինել հարուստ` աղքատ պետության մեջ»,- այսպես է մտածում պրոֆեսոր, արվեստի վաստակավոր գործիչ, սիրված ռեժիսոր և դերասան Նիկոլայ Ծատուրյանը:
— Պարոն Ծատուրյան, վերջին ժամանակներում խիստ հազվադեպ է դարձել հայ մտավորականի հայտնությունը: Ո՞ւր են մեր մտավորականները:
— Մտավորականությունը երբեք ձեռնտու չի եղել պետական կառույցներին, որովհետև նրանց ոչխարի հոտ է պետք, ոչ թե անհատներ, որոնք քննադատեն, չհավանեն, ինչ-որ ուղղություն ցույց տան: Սովետի ժամանակ, այնուամենայնիվ, կային դասեր, կային բանվոր դասակարգ, գյուղացիություն, կար մտավորականություն: Այսօր շատ բաներ վերացել են: Ո՞ւր է բանվոր դասակարգը: Չկա: Ինչպե՞ս կարող է լինել պետություն` առանց բանվոր դասակարգի: Նշանակում է` ոչինչ չի արտադրում, բայց շատ հաջող կերպով մեր ժողովուրդը այդ բացը լրացրեց` բանվորությունը վերացավ, զարգացավ առևտրական խավը: Չորս կողմն առևտրականներ են, իսկ այս պայմաններում մտավորականները մտել են ծակերը և ննջում են: Ինչպես օրինակ` ես. մտել եմ վիրտուալ աշխարհ և չեմ ուզում շփվել այս աշխարհի հետ, որովհետև այնքան բացասական էմոցիաներ է հաղորդում մեր իրականությունը, որ չես ուզում շփվել: Մտավորականությունը հոգնել է «պայքար-պայքար մինչև վերջից»:
— Եվ ինչպե՞ս եք բնորոշում մեր հասարակությանը:
— Մեր հասարակությունը 2 մասից է բաղկացած: Կա ազգ, և կա ժողովուրդ: Հիմա 90%-ը ժողովուրդ է, 10%-ը` ազգ: Ամբողջ կյանքում ատել եմ ամբոխը, զզվել եմ հերթերից, անգամ` հերթով նախագահին բարևելուց: Սարոյանը «Փրկություն կղզում» ասում է. «Առանձին-առանձին վերցրած` բոլոր մարդկանց սիրում եմ, նույնիսկ իմ ազգի թշնամիներին, որովհետև գիտեմ, որ մարդն ընդունակ չէ գազանության, գազան է դառնում ամբոխը»: Էս բոլոր միտինգները, որ կան, պայքար չեն, պարզապես մի քանի հոգի հմայում են ամբոխին, որ հետո իրենք նստեն աթոռին ու սկսեն գռփել: Մեր ժողովուրդը կարծես զոմբիացել է, որովհետև եթե նայում են «32 ատամ», սերիալներ, որոնք հեղեղել են արվեստի աշխարհը. սա սպանդ է: Բոլոր արժեքները խեղաթյուրվել են:
— Գուցե պատճառը ուղղորդողի, առաջնորդողի բացակայությո՞ւնն է:
— Իոնեսկոյի ռնգեղջյուրի սինդրոմն է. կարծես բոլորը ռնգեղջյուր են դառնում: Այնքան է ժողովրդի ճաշակը փչացել, ուղղորդելն անգամ վտանգավոր է: Մի անեկդոտ կա` բանվորները խոսում են, մեկը ասում է` տղերք, վեր կենանք, մի բան անենք: Մյուսն ասում է` բա որ հանկարծ նորից հաղթե՞նք: Այսինքն` կարող է նորից հեղափոխություն լինի, ու ավելի վատ լինի: Դեմոկրատիան լավ բան է, բայց կարևոր է, թե ում ձեռքն ես տալիս: Շատերը հիանում են «32 ատամ»-ով կամ նմանատիպ գործերով: Այդպիսիներին համեմատում եմ գազանանոցում կապիկներով հիացող երեխաների հետ, բայց շատ քչերը` արժանապատիվներն են առյուծի վանդակին մոտենում: Այսօր մեր մտավորականները սոված, խեղճ միայնակ առյուծի նման գցված են վանդակի մեջ: Կապիկների համար վանդակը սովորական բան է, կարող են թռչկոտել, իսկ միայնակ առյուծը տխուր է: Մեր մտավորականը այսօր այդ առյուծն է:
— Ո՞րն է մեկուսացման պատճառը:
— Ձեռք են քաշել: Եթե մտավորականությունը շատ մտնի այս կյանքի մեջ, կաղքատանա, որովհետև հոգևոր սնունդ չկա: Երբ անհատներով ենք չափում, մեզ մոտ ամեն ինչ լավ է. սպորտը լավ է, անհատ նկարիչները լավ են, իսկ թատրոններում, ինչպես Սոս Սարգսյանն է ասում, օդ չկա, ինչպես օրինակ` վրաց թատրոնում, որտեղ մտավորականությունը պարտադիր հաճախում է թատրոն: Մեր մտավորականությունը ծպտված է: Ծպտված է, որովհետև աղքատ է, անփող է: Արժեքները փոխված են, և երկիրն այսօր օլիգարխների ձեռքում է: Ամեն ինչ կախված է փողից, դրա համար էլ մտավորականը լուռումունջ է: Կոնֆուցիոսի խոսքերը լավ համահունչ են մեր երկրի հասարակական կարգերին. «Ամոթ է լինել աղքատ` հարուստ պետության մեջ, անբարոյական է լինել հարուստ` աղքատ պետության մեջ»: Երկար տարիներ են պետք, որ ամեն ինչը իր տեղն ընկնի: Իզուր չէ գրված «Խաչագողի հիշատակարանը», որովհետև մեզ մոտ շատ են խաչագողերը: Մենք չենք հոգնում կրկնել մեր սխալները: Հայ մարդը միշտ անհատ է եղել, դրա համար էլ չի կարողանում պետականություն ստեղծել: Դա է պատճառը, որ ամեն ինչ մասնատված, աղճատված է, դրա համար էլ մտավորականները մտել են տները: Ցեղակույտի ենք վերածվում: Շատերը նույնիսկ տեղյակ չեն, թե ինչ հարուստ գրականություն ունենք: Հալեպում շատ գրական բացահայտումներ արեցի, որոնցից տեղյակ էլ չենք: Էսպես էլ ապրում ենք: Մենք ենք, մեր ճահիճը:
— Հատկապես որտե՞ղ եք վտանգ տեսնում:
— Վտանգն այն է, որ երկիրը կարող է երկիր չդառնալ, քանի դեռ շարունակվում է էս հսկայական արտահոսքը: Երեքուկես միլիոնանոց երկրից մեկուկես միլիոնն այստեղ չէ, և քանի դեռ շարունակվում է հայկական էս գաղթը, մենք այնքան փոքրաթիվ կդառնանք, որ արդեն չենք մտնի համաշխարհային կազմակերպությունների շարքը, օգնություններ չենք ստանա, որովհետև այն երկիրը, որը մեկ միլիոնից պակաս է, ոչ օգնություն է ստանում, ոչ էլ երկիր է: Կորցրած հողեր ենք պահանջում: Բա որ տա՞ն: Ղարաբաղ ենք վերցրել, մարդ չի ապրում: Ղարաբաղցին փախել է, եկել Երևան: Գնում ես տասնյակ կիլոմետրեր ազատագրված տարածքներով, մարդ չի ապրում: Եթե անգամ մեր հողերը տան, ոչ մի հայաստանցի այնտեղ չի գնա ապրելու, կգնան միայն արևմտահայերը: Ասենք թե` երեք միլիոն հայ մտնի ապրելու, իսկ 30 միլիոն քրդե՞րը: Վաղը, մյուս օրը եթե ընտրություններ լինեն, կստացվի պառլամենտ` երեսունը մեկի հարաբերությամբ` 30 քուրդ և 1 հայ: Մենք էլի հյուրեր կլինենք մեր հողում: Շատերի համար տարօրինակ է, բայց ես կարծում եմ, որ քանի դեռ հայը երկու երեխայից ավել չի ունենում, փրկությունը չի լինի: Շատ երեխաներ պիտի ունենանք, որովհետև երբ փոքր երկիրը շատանում է ժողովրդով, իրենից անկախ` պահանջ է ունենում տարածվելու, մի տեղ էլ ունենալու: Իսկ քանի դեռ մի բան էլ դատարկվում ենք` էսպես ենք ապրում: Երբ ակվարիումի մեջ շատ ձկներ են դնում, չեն աճում, պիտի մեծացնես տարածքը, ծաղիկը երբ դնում ես փոքր սափորի մեջ, չի աճում: Որպեսզի ազգը ծաղկի, պիտի այնքան շատանա, որ իրեն մեծ տերիտորիա պետք լինի: Ասում են` ինչ պայմաններ են, որ երեխա ունենանք, իսկ մեր պապե՞րը, որ 6-7 երեխա էին ունենում, մի՞թե լավ էին ապրում: Ախր այսպես կարող ենք և վերանալ, ինչպես Բյուզանդիան, Ասորեստանը: Ծրագիր չունենք: Ազգային ծրագիր:
— Ե՞րբ չի կարողանում լռել Նիկոլայ Ծատուրյանը:
— Ես ոչնչին լուրջ չեմ նայում և ամեն ինչում ծիծաղելին եմ տեսնում: Ցավում եմ, որ մեր ժողովուրդը հումորն էլ է կորցրել:
— Իսկ երբ խռովում եք, հուզվում…
— Երբեք չեմ խռովում, աշխատում եմ հիանալ գոնե այն փոքր խոտով, որ ասֆալտը ճեղքելով դուրս է գալիս:
— Այնուհանդերձ, հավատո՞ւմ եք մեր երկրի ապագային:
— Եթե չհավատայի, հիմա Ամերիկայում կլինեի, ինչպես շատերը: Չնայած հնարավոր է, որ վերջում ասենք` խելոքը նրանք են, բայց միևնույն է` հավատում եմ:
— Ինչի՞ վրա է Ձեր հույսը:
— Ես սիրում եմ, որ երբ մի գաղափար է ծնվում, մեր ժողովուրդը միաբանվում է: Դրա վառ ապացույցը ֆուտբոլն է, երբ հայերն են խաղում, կամ` Ղարաբաղյան շարժումն էր, թեև, ցավոք, շուն-շան որդիք օգտվեցին դրանից, բայց ազգը միավորվեց մի գաղափարի շուրջ: Ուրեմն, եթե մեր ազգը նպատակ դնի` մեր երկիրը իսկապես պետություն դարձնելու, կփրկվի: Դրա համար էլ մեզ պետք է մտավորականություն: Կառավարության անդամների ու դեպուտատների 90%-ը բութ ուղեղներ են, որ անգամ չեն հասկանում` թատրոնը ինչ բան է: Ծնվել են իրենց գյուղերում, իրենց ակումբում սուտ թատրոն են տեսել ու մինչև հիմա դրա մեջ են: Դրա համար էլ արվեստը չի զարգանում, որովհետև եթե մի ղեկավար գա թատրոն` ներկայացում դիտելու, ժողովուրդն էլ օրինակ կունենա: Չնայած թատրոնից թատրոն չեն գնում, որովհետև մեր պառլամենտի ժողովները հենց թատրոն են, որ կան: Այնուամենայնիվ, հույս ունեմ, որ մեր ազգը մի իսկական ծրագիր կմշակի, որովհետև իրականում խելոք ազգ ենք:
— Ձեր խոսքը` ուղղված մտավորականին:
— Մեր մտավորականները միշտ իրարից անջատ են գործում. երբ մեկի գաղափարը ցայտուն է և մյուսի հետ չի բռնում, անջատվում են: Բարեբախտաբար, կարող են միանալ այն խնդրի շուրջ, որը պետությանն է վերաբերում: Բայց առանձին-առանձին վերցրած` ամեն մեկը պետության զարգացման իր ուղին է տեսնում: Իսկ մասսաները` ուր տարան-տարան: Ամբողջ խնդիրն այն է, որ տանողները սխալ են տանում: Ցավոք:
— Ինչպիսի՞ երկիր եք երազում Ձեր թոռնիկների համար:
— Երազում եմ` թոռներս ապրեն նորմալ, կարգին երկրում: Իսկապես դեմոկրատական, օրենք ճանաչող երկրում: Պարզ է, որ մենք չենք տեսնի, բայց գոնե նրանք տեսնեն:
Հարցազրույցը վարեց Կարինե Ջանջուղազյանը
Փոխադարձ վիրավորանքներից ու «մարտական» հրավերներից հետո վերջապես«Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում տեղի ունեցավ մեծամասնական ընտրակարգով առաջադրված ընդդիմադիր և իշխանական պատգամավորության թեկնածուների առաջին նախընտրական բանավեճը.
Սակայն ինպես սպասվում էր,«Հայ ազգային կոնգրես» դաշինքի անդամ, թիվ 2 ընտրատեղամասում առաջադրված Վլադիմիր Կարապետյանի և Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, նույն ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Սամվել Ֆարմանյանի միջև բանավեճը կոռեկտության սահմաններում չէր, ավելին՝ քիչ էր մնում՝ վերածվեր ձեռնամարտի:
Առհասարակ այս ընտրությունները նախորդից տարբերվում է՝ գրեթե բոլոր թեկնածուները ավելի շատ զբաղված են մրցակիցներին սևացնելու, քան իրենց ներկայացնելու գործով: Այս բանավեճում ևս յուրաքանչյուրը փորձեց ոչ այնքան ներկայանալ սեփական առավելություններով, որքան մատնանշել դիմացինի ու նրա քաղաքական թիմակիցների թերությունները:
Բանավեճը վարող Արտակ Ալեքսանյանը ժամանակ առ ժամանակ կողմերին հիշեցնում էր, որ ընտրական գործընթացները չեն կարող վերաճել Ավարայրի ճակատամարտի, և որ կյանքն էլ չի ավարտվում այս բանավեճով:
Կարապետյանը շեշտը դրել էր իրենց հիմնական նպատակի վրա. կոնգրեսականները երկիրը պետք է ազատեն հանցավոր ռեժիմից, որը գլխավորում է Սերժ Սարգսյանը:
Ֆարմանյանն էլ իր հերթին հիշեցրեց Լևոն Տեր-Պետրոսյանի մեղքի բաժինը, և այն հայտարարությունը թե՝ Հայաստանը դարձել է դժոխք. «Ես պահանջո՛ւմ եմ ներողություն խնդրել այն սևազգեստ մայրերից, որոնց երեխաները զոհվել են Հայաստանի ապագայի համար»: Շատ հետաքրքիր պահանջ. Նույնը պահանջում է ՀԱԿ-ը, իշխանությունից:
Ֆարմանյանն էլ հակադարձրեց թե՝ նախկին զինդատախազ Գագիկ Ջահանգիրյանն իր մեղքի բաժինն ունի խաղաղ պայմաններում բանակում զոհված՝ սևազգեստ մայրերի որդիների թափած արյան համար: Նրանից ինչու չեն պահանջում: Կարապետյանն էլ, թե՝ այդ դեպքում ինչո՞ւ նրան չեն ձերբակալում:
Ֆարմանյանը,նաև անձնական հարց ուներ, նա իր հետ բերել էր Կարապետյանի՝ դեռևս կառուցման փուլում գտնվող առանձնատան լուսնկարը, և հրապարակավ հարցադրում արեց, թե՝ 14 տարի Արտաքին գործերի նախարարությունում աշխատելով՝ ի՞նչ միջոցներով է նման շքեղ առանձնատուն կառուցում, և դա այն դեպքում, երբ մշտապես մեղադրում է իշխանություններին երկիրը թալանելու մեջ:
Կարապետյանը պարզաբանեց. Իր 14 տարվա աշխատանքի և իր ընտանիքի աշխատանքի միջոցներով է կառուցվել, և որ իր ընտանիքը կարող էր իրեն թույլ տալ նման «կիսակառույց առանձնատուն» կառուցել ու հրավիրեց ստեղծել համապատասխան հանձնաժողով, և պարզել, թե ի՞նչ ֆինանսական ռեսուրսներով է կառուցում առանձնատունը:
Մեղադրանքների անձնականացման հարցում անխնա եղավ նաև Կարապետյանը, նա Ֆարմանյանին անվանեց կարիերիստ, որին ՀՀԿ-ն քաղաքական դաշտ է բերել միայն «հարմարվող լինելու համար»:
Հետո անցան ընտրություններին ու նախընտրական ընթացքին. Կարապետյանը հայտարարեց, որ չնայած իր մրցակիցն ամեն օր արդարությունից է խոսում, սակայն իրականում ամեն բան անում է, որպեսզի ընտրությունները կեղծվեն. «Մասնավորապես, հայտարարություն եք տարածել, թե իմ գործողությունները սադրիչ են, փոխարենը՝ դիմեք ոստիկանություն և նոր միայն նման հայտարարություններ արեք», — ասաց ՀԱԿ անդամը:
Եւ չնայած փոխադարձ մեղադրանքներին՝ նախընտրական տաք «բանավեճն» ավարտվեց ձեռքսեղմումով:
Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր ժամը 01.19-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 8-րդ կմ-ում` Լճաշեն գյուղի մոտ տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չպարզված հանգամանքներում «ԳԱԶ-24» մակնիշի 27 ԼԼ 328 ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների և «1-03» ծառայության աշխատակիցների ժամանումը` տեղի ուժերով Սևանի կենտրոնական հիվանդանոց են տեղափոխվել Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի բնակիչներ` 1986 թ. ծնված Լևոն Գևորգյանը և 1989 թ. ծնված Մայիս Գևորգյանը:
Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը բավարար է:
«Հայկական ժամանակ». Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն Ավանում ունի հինգ հատ շենք և շինություն` ընդհանուր 6 հազար 251 ք/մ մակերեսով: Այս մասին տեղեկանում ենք նրա կողմից ԿԸՀ ներկայացված գույքի և եկամուտների մասին հայտարարագրից:
Երևանի քաղաքապետը հայտարարագրել է նաև բնակարան Թումանյան փողոցում` 190 ք/մ մակերեսով, Ջերմուկ քաղաքում` անշարժ գույք 258 ք/մ մակերեսով, հողամաս Դիլիջանում` 6 հազար 365 ք/մ մակերեսով: Ըստ նույն փաստաթղթի, նա ունի երեք ավտոմեքենա` «Մերսեդես Բենց G500», «Մերսեդես Տ450» և «Ռենջ-Ռովեր սուպեր չարջ» մակնիշների: Տարեկան աշխատավարձը կազմել 14 մլն 225 հազար դրամ: 2012-ի մարտի 1-ի դրությամբ, բանկային հաշվեհամարներում ունեցել է 115 մլն դրամ, 50 հազարական եվրո և դոլար: Նրան է պատկանում «Զեթ ընդ Զեթ» ՍՊԸ-ի բաժնետոմսերի 50 տոկոսը:
«Հրապարակ». Երեկ երեկոյան վիճաբանություն է տեղի ունեցել Դավիթաշեն համայնքի 2-րդ թաղամասի 1-ին շենքի մոտ, որն ավարտվել է դանակահարությամբ: Թերթին հաջողվել է պարզել, որ վեճի են բռնվել նույն շենքի բնակիչներ, որոնցից Յուրիկ անունով 40-ամյա տղամարդը դանակի հարվածներ է ստացել: Նրան տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Թե ինչ պատճառով է ծագել ծեծկռտուքը, թերթը փորձել է պարզել ոստիկանության լրատվության վարչությունից, սակայն հայտնել են միայն, որ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, 3-7 տարի ազատազրկում) քրգործ է հարուցվել: Դանակահարողը ձերբակալվել է, կատարվում է քննություն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.