23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Հայկական ժամանակ». Թերթն անդրադառնում է երեկ գիշեռր հայ-ադրբեջանական սահմանին` Այգեպար-Մովսես գյուղերի միջև ընկած հատվածում տեղի ունեցած դեպքին, որի հետևանքով հայ 3 զինծառայող է մահացել: Թերթի ունեցած տեղեկություններով, հայ զինծառայողները ինքնապաշտպանվելու հնարավորություն չեն ունեցել, քանի որ նրանց մոտ զենք չի եղել, իսկ թե ինչու` դեռևս հայտնի չէ: Այդ դեպքի և վերջին օրերի ընթացքում ադրբեջանական կողմի ակտիվացման վերաբերյալ Սերժ Սարգսյանը երեկ Լոռիում` Ստեփանավանում տեղի ունեցած նախընտրական հանդիպման ժամանակ ասել է. «Չեմ կարծում, թե որևէ մեկը մեր երկրում դեռևս կասկածում է համապատասխան արձագանքի անխուսափելիությանը: Չեմ կարծում, թե որևէ մեկը կասկածում է մեր պաշտպանական ուժերի հզորությանը: Թող ոչ ոք չկարծի, թե կարող է օգտվել մեր երկրում տեղի ունեցող գործընթացներից կամ մտածի, որ ընտրություններ են` գլուխները խառը կլինեն»: Թերթը նշում է, որ նախօրեին Սերժ Սարգսյանը նախընտրական հանդիպումներ էր ունեցել Տավուշի մի շարք բնակավայրերում, այդ թվում և Բերդում: Դիվերսիոն հարձակումը տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի հեռանալուց ժամեր անց:
«Չորրորդ ինքնիշխանություն». Մի քանի օր է, ինչ Շիրակի մարզի մի շարք համայնքների գյուղապետներ բոյկոտ են արել իշխանություններին, որ իրենք ի վիճակի չեն որևէ մեկին համոզելու և քարոզելու գնալ և ձայն տալ և´ ՀՀԿ-ին, և´ ՕԵԿ-ին, քանի որ համայնքի բնակիչները հատկապես ՕԵԿ-ի անունն անգամ լսել չեն ուզում: Գյուղական համայնքի ղեկավարները իրենց մտահոգությունների մասին նախ կիսվել են ՀՀԿ մարզային պատասխանատուների հետ, այնուհետև նշել, որ եթե անգամ պետք լինի, նրանք այս պահից էլ սկսած կարող են դիմում գրել ու գնալ հանգստի, բայց որ թույլ տան ընտրության դարդից ամբողջ գյուղը իրար դեմ դուրս բերել, նման քայլի չեն կարող գնալ:
Ի պատասխան գյաղապետների ներկայացրած «դիմում-բոդոքի», երեկ երեկոյան ուշ ժամի գյուղապետները ՀՀԿ-ական որոշ նազիր-վեզիրների գլխավորությամբ հրավիրվել են Աշոցքի տարածքային գրասենյակ ու լսել հետևյալ տեքստը. «Եթե դուք չեք կարողանալու մեր Արթուր Բաղդասարյանին ու Հովհաննես Մարգարյանին օգնել, գոնե մեկումեջ աշխատեք, որ Րաֆֆի Հովհաննիսյանին «ռասկռուտկա» անեք, այլապես մեր ու ձեր գործը իսկապես «բուրդ կդառնա»…
Ապրիլի 27-ին ժամը 19.35-ի սահմաններում ԼՂՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկի մարտական դիրքում արձանագրվել է հրազենային զենքից մահացու վիրավորման դեպք:
ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հրազենային վնասվածքից զոհվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող շարքային Հովհաննես Մարատի Նիկողոսյանը:
Փաստի առթիվ կատարվում է նախաքննություն:
Թիվ 9 ընտրատարածքում, 2007թ.-ն պատգամավոր դարձավ ՀՀԿ անդամ մասնագիտությամբ տնտեսագետ Ռուբեն Սադոյանը: Նախ նշենք, որ նա ազգակցական որևէ կապ չունի ԱԺ-ի հանրահայտ Արշակ Սադոյանի հետ, ինչի մասին շատ են հետաքրքրված են մեր հարցումների մասնակից ընտրողները:
Խորհրդարանում խոսափողի նկատմամբ «առանձնակի հակում» չունեցող պատգամավորը, սակայն բավականին ճանաչված ու հարգված է երևանում: ԱԺ-ում՝ նախորդ 5 տարիներին Սադոյանն աշխատել է ԱԺ տնտեսական հանձնաժողովում.«ԱԺ եկող հարցերի 70 տոկոսից ավելին բաժին է ընկնում հենց տնտեսական հանձնաժողովին, որտեղ ես ունեմ բազմաթիվ առաջարկներ: Դրանք ներառվել են օրենսդրական փոփոխությունների մեջ:
Ինձ համար շատ կարևոր է վարվող հարկային քաղաքականության հանդեպ ուշադրությունը: Միայն ասել, թե՝ հարկերի ու հարկատեսակների պարզեցումը կբերի և բիզնեսի, և երկրի տնտեսության զարգացման, քիչ կլինի: Սա այն ոլորտն է, որտեղ մենք շատ անելիք ունենք՝ օրենսդրության փոփոխության և ԱԺ վերահսկողության առումով»:
Սադոյանը համոզված է, որ չնայած երկրի առջև ծառացած դժվարություններին կկարողանանք առաջընթաց գրանցել. «Սխալներ չեն գործում միայն նրանք, ովքեր ընդհանրապես գործ չեն անում»,- ասում է Սադոյանը:
«Հրապարակ». Մոսկովյան աղբյուրը հայտնում է, որ այս օրերին ռուսաստանաբնակ մեծահարուստ հայերի մի մեծ խումբ ժամանել է Հայաստան` հատուկ ընտրությունների փուլում իրենց լուման ներդնելու համար:
Նրանք գալիս են իրենց ազդեցության տակ գտնվող շրջանակներին, մերձավորներին մոբիլիզացնելու համար` բնականաբար, հօգուտ իշխանության և առաջին հերթին` Հանրապետականի: Նրանք պատրաստվում են նաև որոշակի գումարներ ծախսել և ընդհանրապես ամեն ինչ անել, որ Հայաստանում իշխանական բուրգն այս տեսքով պահպանվի: Փողատերերին ձեռնտու է երկրում ստատուս-քվոյի պահպանումը:
Ապրիլի 27-ին թիվ 23 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու Վարդան Ջհանգիրյանի նախընտրական շտաբը դիմել է ՀՀ Վարչական դատարանին` Թիվ 23 ընտրատարածքում ՀՀ ազգային ժողովի ընտրությունների մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու Կարեն Բոթոյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով դատարան հայց ներկայացնելուն թիվ 23 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին պարտավորեցնելու պահանջի մասին: Այս մասին հաղորդում են Վարդան Ջհանգիրյանի նախընտրական շտաբից:
Ի դեպ մենք փորձեցինք ճշտել,թե ինչն է նման դիմումի պատճառը:Կարեն Բոթոյանի նախընտրական շտաբից տեղեկացրեցին, որ Ընտրական հանձնաժողովում, արդեն քննվել է այս հարցը և իրենք կատարել են հանձնաժողովի մի շարք ցուցումներ, օրինակ՝ առևտրի օբյեկտների վրա փակցված են եղել նախընտրական պաստառներ,(սա բացատրվեց փակցնողի անտեղյակությամբ) ինչն անթույլատրելի է, այս և մի քանի նմանատիպ բաներ, որոնք արդեն իսկ վերացվել են, սակայն մրցակցին դարձյալ ինչ որ բան չի բավարարել ու նա դիմել է դատարան:
Դատարանը գործի քննությունը նշանակել է այսօր՝ ապրիլի 28-ին, ժամը 15:00-ին:
Ամիսներ առաջ, երբ գիտության ֆինանսավորման հետ կապված շարժումը սկսվեց ու այն նախաձեռնողների կողմից սեմինար կազմակերպվեց Ծաղկաձորում, շա՜տ պատահաբար գիտնականներին ու սեմինարի մասնակիցներին հյուր եկավ երկրի նախագահը:
Դա կարծես ոգևորեց ներկաներին,սակայն, բոլոր այն գիտնականներին՝ ովքեր փորձեցին «պրիտենզիաներ» ներկայացնել, Սերժ Սարգսյանը ցույց տվեց իրենց տեղը. Նա շատ պարզ ասաց. մինչ այժմ երկրի սուղ միջոցներից որոշակի գումար տրամադրվել է, ուրեմն պետք է նախ տեսնել` որքանո՞վ է ճիշտ բաշխվել այդ գումարները, գիտական հաստատություններից քանի՞սն են արդյունավետ աշխատում, և միայն այս հաշվարկներից հետո խոսել ֆինանսավորման ավելացումից:
Ստացվում է, որ գիտությանը հատկացված գումարները, այսքան տարիների ընթացքում, որ ճիշտ է, շատ չի եղել, բայց քիչ էլ չէ, դեռ չեն էլ հաշվարկել ծառայե՞լ է իր նպատակին, թե՞ փոշիացել: Այսինքն՝ սա մեկ անգամ ևս ապացուցում է այն վերաբերմունքը, որ կա մեր երկրում գիտնականի ու գիտության հանդեպ:
Սակայն պետք է արդարացի լինել. Նախագահի խոսքի մեջ չի կարելի ճշմարտություն չնկատել: Միանգամայն տեղին դիտարկում. Այդ փողերի մի մասը, որ հատկացվում է գիտությանը, հոսում են անպետք ճանապարհով, այո, այսօր կան գիտական հիմնարկներ, որոնք անգործության են մատնված, այնտեղ գիտականները, կամ գիտաշխատողները, (որ չես հասկանում թե ինչո՞ւ, անհարկի ընդհանրացվում են) վատը չեն, սակայն համակերպվել են իրենց անգործությանն ու մի քանի գրոշ աշխատավարձին ու այդպես էլ տարիներ ու տասնյակ տարիներ, ապրում են, իրենք էլ չհասկանալով, թե ո՞րն է իրենց գործի իմաստը: Իսկ գիտական հիմնակները դե ֆակտո անգործության են մատնվել:
Խնդիրն այն է, որ նրանք պատվեր և ֆինանսավորում չեն ստանում: Օրինակ` գյուղատնտեսության ոլորտում կան գիտական հիմնակներ, որոնք անգործության են մատնված, որովհետև նախարարությունը համապատասխան պատվերներ չի իրականացնում, նույնը բնապահպանության ոլորտում և այլն: Այդ հիմնարկները դեռևս ունեն կադրեր, և համապատասխան ֆինանսավորման, պատվերների դեպքում կարող են լծվել աշխատանքի:
Բացի դա՝ համարվում է, որմեր երկրում ընդհանուր առմամբ կա 6500-7000 գիտնական, որոնցից 4500 ակտիվորեն զբաղվում են գիտությամբ:
Իրականում սա շատ փոքր ցուցանիշ է:
Մինչ անկախացումը Հայաստանում գիտնականների քանակի, կամ տեսակարար կշռի հետ համեմատելիս, պարզվում է, որ այսօր նրանց թիվը շուրջ երկու անգամ ավելի քիչ է, քան աշխարհի միջինը:
Եվ սա ոչ թե այն եվրոպական երկրների, որոնց կառավարությունները հայտարարում են` թե մենք պետք է ունենանք գիտելիքահեն տնտեսություն, այլ աշխարհի միջինի:
Այսինքն՝ մեզանում գիտնականների քանակը`4500-ը, ոչ թե շատ է, այլ չափազանց քիչ է, և պետք է միջոցներ ձեռնարկել այդ քանակն ավելացնելու համար:
Գիտնականի աշխատավարձի, նրա դերի ու վաստակի նկատմամաբ վերաբերմունքի հարցում մենք ևս կաղում ենք.
Ըստ The New York Times-ի Բարձրագույն կրթության միջազգային կենտրոնի փորձագետ Ֆիլիպ Ալտբախի վերջերս հրատարակված գրքում տարբեր երկրների համալսարանների դասախոսների աշխատավարձի չափերի վերաբերյալ ներկայացված տվյալներով, որտեղ նախկին ԽՍՀՄ երկրներից ցուցակում են հայտնվել Հայաստանը, Ռուսաստանը, Ղազախստանն ու Լատվիան, Հայաստանը վերջին տեղում է:
Հետազոտության արդյունքներով, դասախոսի միջին աշխատվարձը կազմել է 405 դոլար: Ցուցակում Հայաստանից առաջ է Եթովպիան, որտեղ միջին աշխատավարձը կազմում է 864 դոլար:
Դասախոսների բարձր դրույքաչափով առաջին եռյակում են Կանադան (9485 դոլար), Իտալիան (9118 դոլար), Հարավային Աֆրիկան (9330 դոլար):
Հետազոտության մեջ նաև հարց է եղել, թե արդյո՞ք բավարար է պրոֆեսորական աշխատավարձը միջին խավին վայել կենսամակարդակ ապահովելու համար:
Իր հերթին, գիտնականի նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունն անհրաժեշտ է. «եթե գիտնական է, ուրեմն սոված է», մոտցումը սխալ է, այստեղ ոչ միայն ֆինանսական կամ գնահատանքի մոտեցման հարցն է, այլ արժեհամակարգի խնդիր է դրված:
Չի կարելի համաձայնվել այն մտքին թե՝ գիտնական լինելը ըստ էության մոդայից դուրս է եկել: Մարդիկ չեն ուզում դառնալ գիտնական, որովհետև, ավելի շուտ, չեն կարող գումար աշխատել: Բանն այն է, որ ովքեր այնուամենայնիվ, այս վատ պայմաններում զբաղվում են գիտությամբ, համապատասխան հարգանք չեն զգում իրենց նկատմամբ:
Նմանատիպ մի հարց ուղղեց գիտնական Արեգ Միքայելյանը նախագահին, այցի օրը: Մեր կարծիքով, դա այդքան էլ այդպես չէ, ճիշտ է գիտնականի տեսակը դուրս է մնացել ակտիվ կյանքից, քանի որ նրանց հանրության մեջ ներկայացնելու խնդիրը չափազանց վատ է կազմակերպված, սակայն հարգանք նրանք վայելում են, հանրությունը իր գիտնականին հարգում է, սակայն հաշվի չի նստում նրա հետ: Եթե հոգևորականներին կամ մշակույթի գործիչներին պարբերաբար հանդիպում ենք, ապա գիտնականներ չկան մեր շուրջը: Նրանց նկատմամբ վերաբերմունքի, նրանց տեսակի իմիջի բարձրացման հարցն է, որ պետք է բարձրացվի: Իսկ ֆինանսական հարցերը, որ բնավ անկարևոր չէ, կարելի է ռեալ պահանջներով կարգավորել:
Հ.Գ. Ի դեպ այս նյութը պատրաստ էր հրապարակման, երբ տեղեկացանք որ «Նուշիկյան ասոցիացիա»-ն հայտարարություն է տարածել.
«Այսօր աշխարհում գոյություն ունի ցեղասպանագիտական հարցերին նվիրված ինդեքսավորվող և գրախոսվող միջազգային 3 պարբերականներ: Դրանք են` Journal of Genocide Research, Holocaust and Genocide Studies և Genocide Studies and Prevention: Հայաստանի և ոչ մի ներկայացուցիչ այս պարբերականներում տպագրած գիտական հոդված չունի: Սակայն Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացին նպաստելու համար մեծ նշանակություն ունի հնարավոր բոլոր միջոցներն օգտագործելը: Որոշ չափով իրավիճակը շտկելու և միջազգային պարբերականներում ՀՀ քաղաքացիների կողմից տպագրությունների առկայությունը ապահովելու նպատակով «Նուշիկյան ասոցիացիա»-ն կտրամադրի 500,000 ՀՀ դրամի խրախուսավճար ՀՀ քաղաքացի այն գիտնականներին, ովքեր նշյալ միջազգային ցեղասպանագիտական պարբերականներից որևէ մեկում կտպագրեն առնվազն 5000 բառ պարունակող համապատասխան հոդվածներ»:
Շուշան Գալստյան
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Բուխարեստում՝ մասնակցելու Բոլոնիայի գործընթացին անդամակից երկրների նախարարական գագաթաժողովին:
Ապրիլի 26-ին նախարար Արմեն Աշոտյանը պաշտոնապես ընդունել է Բոլոնիայի գործընթացի քարտուղարությունը՝ 2012-2015 թվականների համար: Բոլոնիայի գործընթացին անդամակից երկրների նախարարական գագաթաժողովը 2015 թվականին կանցկացվի Երևանում:
Այսօր «Ժողովրդական կուսակցության» նախագահ, թիվ 17 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Տիգրան Կարապետյանը, անդրադառնալով կուսակցություններիծավալած ընտրապայքարին ասաց, որ «Ժառանգություն» կուսակցությունը խաղում է Հանրապետականի, իսկ ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրեսը»՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ. «Վերջինը, ա~յ, հետաքրքիր ա, ձեռ ա տալիս Լևոն Տեր-Պետրոսյանին. ԲՀԿ-ի հետ խառնվել ա էն առումով, որ պայմանավորվել են, ձայները՝ «մենք՝ ձեզ, դուք՝ մեզ»: ԲՀԿ-ն էլ բոլորին է ը’տենց ասում, օրինակ, ՀԱԿ-ին ասում ա՝ «որտեղ մեծամասնականով մենք չկանք` դուք կաք, ձեզ տանք», ու հակառակը: Էհ, ձեռ ա տալիս…»,- ասաց Կարապետյանը` հույս հայտնելով, որ իրականում ժողովուրդը բոլորին էլ ճանաչում է, թե «ով՝ ով է»:
ԺԿ նախագահը չի կասկածում, որ ընտրողն իր ձայնը կտա ԲՀԿ-ին, բայց եթե հաջորդ տարի Գագիկ Ծառուկյանը հայտարարի, որ նախագահական ընտրություններում սատարում է Սերժ Սարգսյանին՝ կկորցնի այդ ձայները:
Անդրադառնալով «Ընտրությունների վերահսկողություն իրականացնող միասնական շտաբին», ինչին միացել են «Բարգավաճ Հայաստան», Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունները և «Հայ ազգային կոնգրես» դաշինքը, Տիգրան Կարապետյանը նկատեց՝ «ո՞նց կարող ա էշն ու ձին միավորվեն»: Կարապետիչի մեկնաբանությամբ, այս կերպ հիշյալ քաղաքական ուժերը խոստովանում են, որ գաղափարախոսություն չունեն:
Չնայած Կարապետիչը հիմնականում «Ժառանգության» նախագահ Հովհաննիսյանին համարում է ազնիվ ու գնահատում նրա ինտելեկտուալ կարողությունները. «Րաֆֆի Հովհաննիսյանը խորհրդարանի մասին չի մտածում, նա դրսի ուժերի կողմից դիտվում է որպես նախագահական ընտրությունների թեկնածու: Ինքը, որ հիմա ուզում է խորհրդարան անցնի, կապ չունի՝ հի՞նգ հոգով անցնի, յո՞թ, դա պլատֆորմ է, ինքը կառաջադրվի նախագահական ընտրություններին»:
Ընտրություններին մասնակցից մյուս քաղաքական ուժի՝ «Հայ ազգային կոնգրեսի» մասին Տիգրան Կարապետյանն ասաց՝ «իրանց սրած բիզը …», նկատի ունենալով թիվ յոթ ընտրատարածքում Մալաթիա-Սեբաստիա համայնքի կանանց ագրեսիվ պահվածքը թեկնածու Նիկոլ Փաշինյանի նկատմամբ:
Կատարվածն էլ զուգահեռեց իր հետ տեղի ունեցածի հետ, հիշեցնելով, երբ ինքը՝ Կարապետիչը, ժամանակին հայտարարում էր, թե «ՀՀՇ բետեէռ կանայք» իր հանրահավաքի ժամանակ հարձակվում են իր վրա, ապա հիմա էլ այլ «բետեէռներ» են հարձակվում իրենց վրա:
Տիգրան Կարապետյանը նկատում է՝ ՀԱԿ-ը գնաց իրեն փոշիացնելու ճանապարհով, հիմա էլ ինքն է փոշիանում, որովհետև ԺԿ նախագահը նկատել է, թե որքան սակավամարդ են դարձել ՀԱԿ-ի նախընտրական հանդիպումները:
Անդրադառնալով կուսակցությունների կարգախոսներին` Կարապետյանը նկատեց, որ դրանք ուղղակի ծիծաղելի են իր համար. «Հավատանք, որ փոխենք», ո՞վ փոխի: Իրանք են փոխողը, իրանք էլ պետք է փոխվեն»:
«Ժառանգության»՝ «Միասին սարեր ենք շարժելու» կարգախոսի կարապետյանական մեկնաբանությունը հետևյալն էր.«Եթե երկրաշարժի նախարարություն ունեն, թող շարժեն»:
Այսօր մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել Բրյուսովի անվան ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանին իր զբաղեցրած պաշտոնից ազատելու կապակցությամբ և իրենց մտահոգությունն են արտահայտել նշված փաստի կապակցությամբ։ Ներկայացնում ենք հայտարարությունը՝ ստորև.
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանը` Բրյուսովի անվան ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանին իր զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին, մեկ անգամ ևս ընդգծեց այն իրողությունը, որ բարձրագույն կրթության համակարգը Հայաստանում գտնվում է անհանդուրժելի վիճակում։ Հրամանը նաև արտացոլում է գործադիրի ցանկությունը` ուղղակի հսկողություն հաստատել ակադեմիական հաստատությունների նկատմամբ, ինչպես նաև նախարարության արհամարհական վերաբերմունքը համալսարանի դասախոսական կազմի և ուսանողության հանդեպ։
Ռեկտորի հեռացումը, որը տեղի է ունեցել առանց համալսարանը կառավարող մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի որոշման, մեղմ ասած կասկածելի է օրենքին համապատասխանության առումով։ Ավելին, այդ հրամանով ստեղծվում է տպավորություն, որ արհամարհվում է ոչ միայն կառավարող կոլեգիալ մարմինը, այլև բուհերի ինքնավարության սկզբունքն ընդհանրապես։ Զոլյանի հեռացումը ևս մեկ անգամ ի ցույց է դնում այն իրավական առումով հակասական և գործադիրի նկատմամբ կախյալ վիճակը, որում հայտնվեցին բուհերը, երբ նրանց ամրագրվեց պետական ոչ-առևտրային կազմակերպությունների կարգավիճակը։ Մտահոգիչ է նաև, որ խիստ նկատողության համար առիթ է դարձել Զոլյանի կողմից Եվրոպայի Խորհրդի (ԵԽ) փորձագետի պարտականությունների կատարումը։ Քանի որ Զոլյանը մեկնել էր ԵԽ միջոցառմանը որպես Հայաստանի կառավարության կողմից առաջադրված փորձագետ, նրան՝ որպես փորձագետի իր պարտականությունների կատարման համար նույն ՀՀ կառավարության կողմից պատժելը ոչ միայն խիստ անտրամաբանական է, այլ նաև ԵԽ-ի և նրա գործունեության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորում։
Հեռացման հետ կապված ամբողջ պատմությունը վկայում է, որ Բոլոնիայի գործընթացի նկատմամբ հավատարմության հավաստիացումներին զուգահեռ Հայաստանում տեղի է ունեցել միանգամայն հակառակ զարգացում: Հայաստանի բարձրագույն կրթության կառավարումը եվրոպական չափանիշներին համահունչ վերակառուցելու փոխարեն համալսարանների ինքնավարության տարրերը բծախնդիր ջանասիրությամբ ոչնչացվել են: Հոգաբարձուների խորհուրդները հայտնվել են գործադիրի վերահսկողության տակ՝ թե փաստացի, թե իրավական առումով։ Պետական պաշտոնյաները դարձել են բոլոր առաջատար համալսարանների խորհուրդների նախագահներ: Ցավոք, ոչ միայն համալսարանների անձնակազմերը, այլ նաև բարեփոխումները ֆինանսավորող դոնորները չնկատեցին այս «բարեփոխումների» և «եվրոպականացման» քողի տակ գործադրի կողմից բարձրագույն կրթության համակարգի զավթումը: Այդ առումով խորհրդանշական է, որ իր պաշտոնից հեռացվում է այն բուհի ռեկտորը, որտեղ բարեփոխումներ իրականացնելու համար որոշակի դաշտ էր ձևավորվել:
Մենք` ներքոստորագրյալներս, մեր խորը անհամաձայնությունն ենք արտահայտում այն գործելակերպի հետ, որի դրսևորումն է Սուրեն Զոլյանի պաշտոնանկությունը, դատապարտում ենք համալսարաններում տիրող կառավարման մեխանիզմները և պահանջում.
— անհապաղ և լիակատար հրաժարում իրավական առումով կասկածելի որոշումներից
— ստեղծված իրավիճակի լուծում` բաց և վստահելի գործընթացի միջոցով
— համալսարանների կառավարման մեխանիզմների անհետաձգելի բարեփոխում` ներառած ակադեմիական անկախության ոչ թե ձևական, այլ իրական երաշխիքների ապահովումը:
Լարիսա Մինասյան, Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան
Գևորգ Տեր-Գաբրիելյան, Եվրասիա համագործակցության հիմնադրամ – Հայաստան
Բորիս Նավասարդյան, Երևանի մամուլի ակումբ
Ստեփան Դանիելյան, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոն
Ստեփան Գրիգորյան, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն
Լևոն Բարսեղյան, Գյումրի «Ասպարեզ» լրագրողների ակումբ
Ավետիք Իշխանյան, Հայաստանի հելսինկյան կոմիտեի
Արտակ Զեյնալյան, «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան ՀԿ
Արթուր Սաքունց, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Սոնա Այվազյան, «Թրանսփերենսի Իներնեշնլ Հայաստան» հակակոռուպցիոն կենտրոն
Էլինա Պողոսբեկյան, Տեղեկատվության բազմազանության ինստիտուտ
Գագիկ Ավագյան, «Համագործակցություն և ժողովրդավարություն» ՀԿ
Սոնա Հովհաննիսյան, «Միջնաբերդ» ՀԿ
Նազարեթ Նազարեթյան, DVV-international – Հայաստան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.